Interviews

All materials are posted in the original language
О том, что важного происходило в Армении на прошлой неделе, журналисту «Эхо Кавказа» Александру Касаткину рассказывает политолог Манвел Саркисян. - Манвел, первый вопрос у меня по поводу прошедшего визита министра иностранных дел России Сергея Лаврова в Ереван. Скажите, были ли какие-то ожидания от этого визита, и оправдались ли эти ожидания? - Судя по заявлениям всех сторон, скорее всего, этот визит был нужен России, и, я думаю, что он большей частью был связан с Азербайджаном и с проблемами, связанными с Каспием. Много проблем сейчас возникло между Россией и Азербайджаном, и в связи с тем, как складываются отношения с Ираном. Мне показалось именно так, потому что по части Карабаха ничего особенно нового не было сказано. И то, что было заявлено в Армении, в Азербайджане, все осталось прежним. Скорее всего, Россия обеспокоена ситуацией на Южном Кавказе в связи с развитием процесса на Ближнем Востоке. - Давайте перейдем к внутренней ситуации в Армении. На этой неделе активно продолжали обсуждать опубликованные списки избирателей. Оппозиция потребовала опубликовать списки отсутствующих в Армении граждан, а правительство отказалось публиковать эти списки. Как вы считаете, получится ли каким-то образом уточнить опубликованные списки избирателей? - Несомненно, нет, потому что все это делается целенаправленно действующими властями. И партии, участвующие в выборах, тоже понимают, что в основном сейчас ставки делаются не на конкретные действия в период голосования, а все готовится заранее. То есть то, что, скажем, происходит в мажоритарных округах, где действующий режим делит между собой, между партиями коалиции эти места, понимая, что любыми средствами эти места будут добыты. А что касается общего процесса голосования, конечно, все это заранее делается, административная машина работает по разным направлениям. То есть и принуждение, и подкуп, и вот фактически фальшивые голоса… Все делается заранее, что приводит к тому, что фактически проверить итоги голосования невозможно. То есть вводятся какие-то новые технологии. Действующие партии пытаются что-то сделать, чтобы этого не допустить. Но в Армении в настоящий момент многие политологи, и, вообще, люди, считают, что против этого бороться бессмысленно. Потому что если власти настроены на то, чтобы любой ценой добиться нужных итогов, конечно, ничего сделать невозможно. Многие вообще считают, что бессмысленно участвовать в выборах. Но сами партии настроены на то, чтобы общими усилиями как-то этому противодействовать. Как вы знаете, был подписан меморандум между всеми партиями, кроме Республиканской. Но, судя по заявлениям, сами партии не верят, что могут его превратить в эффективный механизм для того, чтобы противостоять власти. Так что все еще впереди. 2021-04-09 Ղարաբաղի հարցի լուծումը Մինսկի խմբի շրջանակներում անարդյունավետ է եւ ընդամենը վատ խաղաղություն է ապահովում: Դժվար է Հայաստանում այլ կարծիք լսել: Բայցեւայնպես, պաշտոնական քաղաքականությունն այս ֆորմատից այն կողմ Ղարաբաղի հարցի լուծում չի պատկերացնում: Ինչո՞ւ, եւ հնարավո՞ր է, որ ղրիմյան պրոցեսն անդրադառնա ԵԱՀԿ հայտնի եռյակի ձեւաչափի վրա: Թեմայի շուրջ զրուցեցինք քաղաքագետ Մանվել Սարգսյանի հետ: - Մինսկի խումբը պատկանում է ԵԱՀԿ-ին, իսկ թե ինչ վիճակում է ԵԱՀԿ-ն, ընդհանրապես պարզ չէ: Վերջին գագաթնաժողովը՝ Աստանայի, ցույց տվեց, որ նրանք արդեն իսկ խորքային ճգնաժամի մեջ են եւ չէին կարողանում իրենց գործողությունների ծրագիր ընդունեին, եւ ԵՄ երկրներն ընդամենը հայտարարեցին, որ ԵԱՀԿ սկզբունքներին հավատարիմ են մնում, եւ գնացին: Փաստորեն, պարզ չէ՝ գործո՞ւմ է, թե՞ ոչ այդ հիմնարկը: Եթե անգամ գործում է, ապա պարալիզացված վիճակում է: Մինսկի խումբն իներցիայով աշխատում է, եւ ես չեմ զարմանա, որ վաղը եթե ԵԱՀԿ-ն հայտարարի, որ գոյություն չունի, Մինսկի խումբն ասի՝ ես կամ, եւ շարունակվի որպես երեք երկրների ինչ-որ ֆորմատ: - Այս 20 տարում ի՞նչ ռեալ արդյունք կա ԼՂՀ հարցի լուծման ճանապարհին: - Անունը դրել են Մինսկի խումբ, բայց իրականում խոշոր գերտերություններն ուղղակի քաղաքական «կալպակի» տակ են պահում իրավիճակը: Մի հարց գոնե լուծել են, որ պատերազմ չի լինում, եւ սա փաստ է: Բայց բոլորի համար պարզ է նաեւ, որ որեւէ լուծման դա չէր կարող բերել: Գուցե նրանց համար եւս, եւ խումբն իր գործառույթները նեղացրել է, հասցնելով շփման գծում զինադադար պահպանելուն: - Իմաստը ո՞րն է նման բանակցություններ վարելու, ձեւական դիտարկումներ անցկացնելու սահմաններում: - Փաստ է, որ մեր քաղաքական խավն ուրիշ բանի սովոր չէ: 20 տարում մարդիկ միայն դա են տեսել եւ չգիտեն, թե էլ ոնց կարելի է բանակցություններ վարել այդ ֆորմատից դուրս: Սերժ Սարգսյանն էլ Պուտինի հետ հեռախոսազրույցում, փաստորեն, նույնն ասաց՝ որ գործընթացը մնում է Մինսկի խմբի շրջանակներում: Չնայած զարմանալի է, որ Ռուսաստանին Հայաստանն առաջարկում է Ղրիմում իր բարդություններն Ուկրաինայի հետ լուծել ՄԱԿ-ի կանոնադրության հիման վրա: Այսինքն տեսնում ենք, որ այնտեղ ՄԱԿ-ի կանոնադրության հիման վրա կարելի է լուծում գտնել, բայց այստեղ մնում ենք անընդհատ այս խմբի հույսին: - Վերջին շրջանում Մինսկի խմբի ներսում որոշ անջատում կա: Համանախագահները երբեմն միասին չեն այցելում Բաքու կամ Հայաստան: Հնարավո՞ր է, որ Ղրիմից հետո այս տարանջատումը խորանա: - Չեմ կարծում, որ բաժանում կա: Հիշո՞ւմ եք, ամերիկացի համանախագահողը կարեւոր հայտարարություն արեց՝ ասելով, որ չնայած Ուկրաինայի հարցում գոյություն ունեն տարակարծություններ Արեւմուտքի գերտերությունների եւ Ռուսաստանի միջեւ, բայց ղարաբաղյան խնդրում միակարծիք են եւ շարունակում են աշխատել: Պարզ երեւում է, որ գերտերություններն այս երկու կոնֆլիկտները տարբերում են իրարից: - Միջազգային իրավունքում ի՞նչ են փոխում Ղրիմի դեպքերը եւ ինչպե՞ս կանդրադառնան ղարաբաղյան խնդրի վրա: - Միջազգային իրավունքը դիրքերը հանձնում է, թուլանում է, եւ խնդիրներն ավելի ու ավելի հենվում են ազգային ինքնորոշման վրա: Ռուսաստանը վերցրել է այդ տենդենցը եւ դրա հիման վրա կառուցում է իր քաղաքականությունը: Թե ինչով է նա զբաղված կոնկրետ, մենք բոլորս գիտենք, բայց նրա որդեգրած տենդենցը փոխում է միջազգային իրավիճակը բոլոր նման կոնֆլիկտային վիճակներում, բայց ոնց կանդրադառնա Ղարաբաղի վրա, չես կարող ասել: - Մենք առաջ շեշտում էինք Կոսովոյի նախադեպը, հիմա սրան ավելացավ նաեւ Ղրիմինը: Նոր իրականություն է ստեղծվում, չէ՞: - Այո: Հին աշխարհակարգը, սահմանները, ինստիտուտները՝ ամեն ինչը փոխվում է: Դրանք արդեն ռելիկտային են դառնում, համընդհանուր միջազգային պրոցես է, որն այդ ռելիկտների վերացմանն է տանում այս կամ այն երկրում: Այն ռեակցիաները, որ տեսնում եմ Գերմանիայի եւ ԱՄՆ-ի կողմից, ցույց են տալիս, որ այնքան էլ պարզ չէ, թե ով ինչ դեր է խաղացել այդտեղ: Եվ արդեն դժվար է ասել, թե ով է բաժանում Ուկրաինան: Ռուսաստա՞նը, թե՞ Արեւմուտքը: Տարբեր տեղերում տարբեր դիվանագիտական դիրքորոշումներ են արտահայտում, բայց իրականությունն ուրիշ կարող է լինել: Մեկի ձեռքով մի բան է արվում, մյուսի ձեռքով՝ այլ բան: - Ասում են, որ եթե ռուսները չլինեին Ղրիմում, թաթարներն էին ամրապնդվելու, եւ Հայաստանի համար վատ կլիներ: - Այսօր իրական քաղաքականությունը ոչ այնքան ուժային գործոնների վրա է դրված, որքան ժողովրդական մասնակցություն կոչված գործոնի, ժողովրդական էներգիայի: Ղրիմի ռեֆերենդումի մասին խոսելիս կարեւոր է հասկանալ, թե ինքնորոշման էներգիա կա՞ր այնտեղ, ժողովուրդն ինքը հստակ ունի՞ իր իրավունքը պաշտպանելու ցանկություն: Եթե չլիներ, նոր կարող էին այնտեղ ամրապնդվել թաթարները: Մեզ մոտ էլ էր հզորագույն էներգիա ծնվել Ղարաբաղի ինքնորոշման ժամանակ: Մարդիկ ցույց են տվել, որ պատրաստ են պաշտպանել իրենց իրավունքը: Ռուսաստանում այլ կերպ կարող էր արվել: Եթե Ռուսաստանն ընդհանրապես չխառնվեր, այդ ժամանակ գուցե տեսնեինք իդեալական ռեֆերենդում, եւ վերաբերմունքն աշխարհի ուրիշ կլիներ: Իսկ ինքնորոշումը որեւէ մեկի ցանկությունից կախված բան չէ: Միջազգային քաղաքականության մեջ Ղարաբաղը չէր ճանաչվում, բայց երբ մարդիկ իրենց իրավունքը հստակեցնում եւ պայքարում են, մյուսների կարծիքներն արդեն երկրորդական են: Դրա դեմ ոչինչ չես կարող անել: Կարող ես ընդամենը ոչնչացնել այդ ժողովրդին, բայց չես կարող ասել՝ դու ճիշտ ես կամ սխալ ես: Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ 2019-03-21 Հարցազրույց քաղաքագետ, Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանի հետ․ - Նիկոլ Փաշինյանը երեկ Արցախում հրավիրված Անվտանգության խորհրդի նիստում ասում էր, որ Արցախը պետք է մասնակցի բանակցություններին, սակայն վերջում ասաց, որ գնալու է բանակցելու։ Ձեր կարծիքով՝ եթե չմասնակցեր, այլընտրանքը պատերա՞զմն է լինելու։ - Չէ։ Սուտ թեզ է, որն ընդհանրապես չեմ ընդունել։ Դրա վրա մարդիկ այնքան սպեկուլյացիաներ են անում։ Հակառակը՝ կարող եմ բերել օրինակներ, թե բանակցություններն ինչպես են խրախուսել պատերազմը, որովհետեւ բանակցություններին զուգահեռ, Ադրբեջանն իր ռազմական դիվանագիտություն կոչեցյալն էր իրագործում։ Տարիներ շարունակ, եւ քանի մարդ ենք կորցրել։ Եվ բոլորս էլ գիտեինք, որ երբ գնում ենք բանակցությունների՝ հեսա զինվորներ են խփելու։ Եվ հետո, Սերժ Սարգսյանն էլ հայտարարել է՝ ես 7 շրջան եմ տալու, տեսանք 2016-ի ապրիլին։ Այ, եթե այս աչքով նայենք, կհասկանանք, որ այս վիճակի տրաբանությունն այլ է․․․ Իրականությունն այդպես չէ, եթե այդպես լիներ, Ադրբեջանը մշտապես կպատերազմեր, ի՞նչ է եղել։ Բայց ինչո՞ւ չի պատերազմում, ինչո՞ւ է ողջունում Մինսկի խմբի հայտարարությունը, տարիներ շարունակ ՄԽ-ին քֆրտելուց հետո հանկարծակի էդ մարդիկ ողջունեցին։ Ինչո՞ւ։ Էս հարցերի պատասխանները չկան։ Երբ լինեն, էդ ժամանակ կտեսնենք՝ ինչ է կատարվում, եւ ինչ նպատակով է պետք գնալ բանակցությունների։ Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանի հետ խնդիրներ ունի՞, թե՞ չէ։ Շատ ունի, եւ հենց առաջինն այն է, եւ Փաշինյանն այդ մասին այսօր նորից հայտարարեց, որ Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է։ Լրջագույն բան է միջազգային ասպարեզում։ - Դա բոլորն են ասել, այդ թվում՝ Սերժ Սարգսյանը։ - Իհարկե։ Հիմա խնդիրն այն է, թե ինչի մասին եք խոսում, երբ հանդիպում եք, քննարկում եք խնդիրներ, որոնք Հայաստանին չեն վերաբերում, ՀՀ-ն դրանց համար պատասխանատվություն չի կրում։ Սա այն վիճակն է, որը մենք 20 տարի ունեցել ենք։ 20 տարի մեզ բերել են պատերազմի։ Կան ուրիշ մոտեցումներ, որոնք ներկայացվել են, առաջարկվել են։ Դրանք են՝ խոսել այն խնդիրների մասին, որոնց համար պատասխանատվություն է կրում մեր պետությունը։ Այն խնդիրները, որոնց համար պատասխանատու չեք, չեք քննարկում։ - Նիկոլ Փաշինյանի ուղերձներից ի՞նչ հասկացաք։ - Ես դեռ ընդամենը էդ թեզերն եմ նայում, ես էս երկրում չեմ տեսել սկզբունքայնություն։ Էդ թեզերը ֆունդամենտալ թեզեր են։ Երբեւէ որեւէ մեկն այս երկրում նման կերպ չի մտածել։ Էս երկիրը չի էլ կարողանում հասկանալ՝ ի՞նչ է ասում ինքը․․․ Հայաստանի սահմանադրական տարածքից դուրս որեւէ խնդիր, որն առաջարկել են ե՛ւ Մինսկի խումբը, ե՛ւ ուրիշները, չեն քննարկվում Հայաստանի կողմից։ Իրենք կարող են առաջարկել, բայց մենք չենք կարող տարածքային եւ հումանիտար խնդիրներ Ադրբեջանի հետ քննարկել։ Դա մեզ չի վերաբերում բացարձակապես։ 2019-03-13 Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը գոնե վերջին 10-15 տարիներին, անգամ՝ ապրիլյան պատերազմի պարագայում, աննախադեպ էր։ Բացի այս աննադեպությունը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մի շարք հայտարարություններ խսիտ ուշագրավ էին, ինչի մասին զրուցել ենք փորձագետ Մանվել Սարգսյանի հետ։ - Պարոն Սարգսյան, ըստ իս՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարություններից ամենաուշագրավը սա էր․ «Հաջորդ կարևորագույն հարցը, որին անհրաժեշտ է պատասխանել, հետևյալն է. իսկ Հայաստանի կառավարություն ընդունո՞ւմ է արդյոք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջ քաշվող 3 սկզբունքները և 6 տարրերը՝ որպես բանակցային գործընթացի հիմք: Սա իսկապես կարևորագույն հարց է, բայց այս հարցին ի պատասխան` մենք կարիք ունենք կարևոր պարզաբանումների: Իսկ ի՞նչ կարող են նշանակել այդ սկզբունքները գործնականում, և ո՞ւմն է դրանք մեկնաբանելու իրավունքը»։ Ու ինքն այդ հարցերին չի պատասխանում, սրանից, այսինքն, ի՞նչ հասկանալ։ - Սա հարց է, որ ես էլ եմ սպասում (հարցի պատասխանը ստանալ), էդ ի՞նչ է։ Ես, օրինակ, կասեի, որ Հայաստանի համար էս 3 սկզբունքն ընդունելի են, Հայաստանի համար ընդունելի չեն տարածքային և փախստականների խնդիրները։ Դրանք մեզ չեն վերաբերում, վերջ, Մինսկի խո՛ւմբ։ - Բայց Նիկոլ Փաշինյանը հաջորդիվ ասում է՝ ինչպես արդեն նշեցի, վերջին 4 տարիներին ամենատարբեր և ամենատարածական մեկնաբանությունների տեղիք են տվել, և, հետևաբար, առաջիկայում բանակցային գործընթացի կարևորագույն նպատակը պետք է լինի, այսպես ասած, հիմնական հասկացությունների՝ 3 սկզբունքների ու 6 տարրերի պարզաբանումը։ Պարզաբանեն ո՞ւմ հետ՝ Ադրբեջանի՞, Մինսկի խմբի՞։ Եվ կարելի՞ է ասել, որ սա քայլ առաջ է բանակցություններում։ - Դա բանակցություն չէ։ Ասում է՝ դուք որ սենց մի թուղթ եք ուղարկել, գրեք՝ ի՞նչ է դա նշանակում, ո՞ւմ եք դիմել դուք։ Մենք կոնֆլիկտի կողմ ենք, և ասեք՝ մեզ ի՞նչն է վերաբերում։ Որպեսզի Մինսկի խումբը գրի, որ, Հայաստան ջան, քեզ վերաբերում է սա՛, սա՛, սա՛, այսքանն էլ քեզ չի վերաբերում։ Ադրբեջա՛ն։ - Ուզում եմ ասել՝ կարելի՞ է ասել, որ այլևս բովանդակային քննարկումների ենք անցնում։ - Բովանդակային քննարկումը ո՞րն է։ Զրոյից է սկսվում։ Որ այն բաները, որոնք որպես դոգմա էին այսքան տարի շարունակ, էսօր կասկածի տակ են դրվում։ Հետևաբար, ասում է․ սկզբից պարզենք՝ էս ինչ առաջարկ է, և ում ինչ է վերաբերում, որից հետո կմտածենք՝ բանակցե՞նք, թե՞ չէ։ Սկզբից համաձայնության գանք այդ խնդիրների վերաբերյալ։ Եվ Հայաստանն ասում է, որ էս կետերը մեզ չեն վերաբերում։ Կգա՞նք համաձայնության, որ, այո, մեզ չի վերաբերում, կգանք նաև համաձայնության՝ ում է վերաբերում։ Սրանք կարևորագույն հարցեր են։ Առաջին անգամ Հայաստանը կասկածի տակ է դնում․․․ հետո, որ առաջարկել եք, հետո՞։ Ո՞ւմ եք առաջարկել։ Ասում է, չէ՞, որ իրավական լեզվով ենք խոսելու։ Իրավունքներից ենք խոսելու՝ ով ինչ իրավունք ունի էս պրոցեսում։ Երբևէ նման բան չի եղել։ Բա ինչո՞ւ Մինսկի խումբը շշկռվեց ու նման հայտարարություն արեց, ու Ադրբեջանն էլ ողջունեց՝ վայ, ինչ լավ է․․․ - Այսինքն՝ այս դիրքորոշումից գոհ եք։ - Ես գոհ չեմ, ես սրա մասին խոսել եմ տարիներ շարունակ։ Հարյուրից ավելի հարցազրույց ունեմ։ - Պարոն Սարգսյան, իսկ Նիկոլ Փաշինյանը, որ ասում է՝ Արցախը պետք է մասնակցի, Հայաստանն իր փոխարեն չի կարող մասնակցել, բայց վերջում ասաց, որ գնալու է մասնակցի։ - Դե, հա։ Բա ի՞նչ պիտի աներ, չմասնակցե՞ր։ - Եթե չմասնակցեր, այլընտրանքը պատերազմն է, չէ՞։ - Չէ։ Սուտ թեզ է, որն ընդհանրապես չեմ ընդունում։ Դրա վրա մարդիկ այնքան սպեկուլյացիաներ են անում։ Պատերազմը ոչ մի կապ չունի բանակցությունների հետ։ Հակառակը՝ կարող եմ բերել օրինակներ, թե բանակցություններն ինչպես են խրախուսել պատերազմը, որովհետև բանակցություններին զուգահեռ, Ադրբեջանն իր ռազմական դիվանագիտություն կոչեցյալն էր իրագործում՝ պատերազմական գործողություններ։ Տարիներ շարունակ, և քանի մարդ ենք կորցրել։ Եվ բոլորս էլ գիտեինք, որ երբ գնում ենք բանակցությունների, հեսա զինվորներ են խփելու։ Եվ հետո, Սերժ Սարգսյանն էլ հայտարարել է՝ ես 7 շրջան եմ տալու, տեսանք 2016-ի ապրիլին։ Այ, եթե այս աչքով նայենք, կհասկանանք, որ այս վիճակի տրամաբանությունն այլ է։ Եվ հենց այդ սուտ թեզն է, որ շատերի համար միանշանակ բան է թվում՝ դոգմա։ Իրականությունն այդպես չէ, եթե այդպես լիներ, Ադրբեջանը մշտապես կպատերազմեր, ի՞նչ է եղել որ։ Առավոտից իրիկուն։ Բայց ինչո՞ւ չի պատերազմում, ինչո՞ւ է ողջունում Մինսկի խմբի հայտարարությունը, տարիներ շարունակ ՄԽ-ին քֆրտելուց հետո Հանկարծակի էդ մարդիկ ողջունեցին։ Ինչո՞ւ։ Էս հարցերի պատասխանները չկան։ Երբ լինեն, էդ ժամանակ կտեսնենք՝ ինչ է կատարվում, և ինչ նպատակով է պետք գնալ բանակցությունների։ - Այնուամենայնիվ, Փաշինյանը մի կողմից ասում է, որ չի կարող Արցախի ժողովրդի անունից գնալ բանակցությունների, բայց հետո վերջում պարզվում է, որ գնում է։ Այստեղ հակասություն չկա՞։ - Բացարձակ։ Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանի հետ խնդիրներ ունի՞, թե՞ չէ։ Շատ ունի, և հենց առաջինն այն է, և Փաշինյանն այդ մասին այսօր նորից հայտարարեց, որ Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է։ Լրջագույն բան է միջազգային ասպարեզում։ - Դա բոլորն են ասել, այդ թվում՝ Սերժ Սարգսյանը։ - Իհարկե։ Հիմա․ խնդիրն այն է, թե ինչի մասին եք խոսում, երբ հանդիպում եք։ Մի բան, որը տարիներ շարունակ հարցնում եմ՝ ինչի՞ մասին եք խոսում, երբ գնում, քննարկում եք խնդիրներ, որոնք Հայաստանին չեն վերաբերում, ՀՀ-ն դրանց համար պատասխանատվություն չի կրում։ Սա այն վիճակն է, որը մենք 20 տարի ունեցել ենք։ 20 տարի մեզ բերել են պատերազմի։ Կան ուրիշ մոտեցումներ, որոնք ներկայացվել են, առաջարկվել են։ Դրանք են՝ խոսել այն խնդիրների մասին, որոնց համար պատասխանատվություն է կրում մեր պետությունը։ Այն խնդիրները, որոնց համար պատասխանատու չեք, չեք քննարկում։ - Նիկոլ Փաշինյանի ուղերձներից ի՞նչ հասկացաք։ - Ես դեռ ընդամենը էդ թեզերն եմ նայում, ես էս երկրում չեմ տեսել սկզբունքայնություն։ Էդ թեզերը ֆունդամենտալ թեզեր են։ Երբևէ որևէ մեկն այս երկրում նման կերպ չի մտածել։ Էս երկիրը չի էլ կարողանում հասկանալ՝ ի՞նչ է ասում ինքը։ Եթե Դուք ուզում եք հակամարտության էությունը փոխել․․․ Հայաստանի սահմանադրական տարածքից դուրս որևէ խնդիր, որն առաջարկել են և՛ Մինսկի խումբը, և՛ ուրիշները, չեն քննարկվում Հայաստանի կողմից։ Հասկանո՞ւմ եք՝ սա մեր գործը չէ։ Իրենք կարող են առաջարկել, բայց մենք չենք կարող տարածքային և հումանիտար խնդիրներ Ադրբեջանի հետ քննարկել։ Դա մեզ չի վերաբերում բացարձակապես։ 2019-03-13 Hraparak.am-ի հարցերին պատասխանում է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը։ -Պարոն Սարգսյան, վերջին օրերին Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողությունների վերաբերյալ փորձագիտական շրջանակներում հնչել են տարբեր գնահատականներ։ Ոմանք այդ գործողությունները կապում են ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի հետ, ոմանք Թուրքիայի «մատն» են տեսնում այս պատերազմում։ Ըստ Ձեզ՝ Ադրբեջանն ինքնաբու՞խ էր դիմել այդ գործողություններին, թե՞ կար որոշակի քաղաքական, ռազմական, քարոզչական հովանավորություն։ -Երբ ԵԽԽՎ-ում Սարսանգի ջրամբարին վերաբերող բանաձեւ ընդունվեց, հայտարարեցին օկուպացված տարածքների մասին, արդեն իսկ այդ ժամանակ նկատելի էր, որ ինչ-որ ուժերի կողմից կա շահագրգռվածություն՝ դիմելու խառնակչությունների։ Կասկած կար, որ այստեղ կա միջազգային խառնակչություն։ Հետագայում, երբ ԱՄՆ-ում եղան հանդիպումներ, որտեղ հանկարծակի կանչեցին Իլհամ Ալիեւին, ինչ-որ ոգեւորող հայտարարություններ արեցին Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին, ԱՄՆ-ում տեղի ունեցավ Միջուկային անվտանգության գագաթնաժողովը, Թուրքիան հայտնվել էր բարդ իրավիճակում, որը կոչ արեց ՌԴ-ի վերականգնել հարաբերությունները եւ միասին կարգավորել հակամարտությունները։ Երբ Ադրբեջանը դիմեց նման քայլերի, նկատելի էր, որ դեր են խաղացել միջազգային գործոնները։ Եվ Ալիեւի գործողությունները փորձում էին ստեղծել մի իրավիճակ, որը կազդի բանակցությունների պրոցեսի վրա։ Ադրբեջանի նպատակն էր ազդել ԵԱՀԿ Մինսկի խմբի վրա, որպեսզի փոխվի բանակցությունների ձեւաչափը, եւ Թուրքիան էլ դառնա մասնակից։ -Այսինքն՝ Ադրբեջանի նպատակը ԵԱՀԿ Մինսկի խմբին ճնշե՞լն էր։ -Միանշանակ։ Պետք է հետեւել, թե առաջիկայում քաղաքական ինչ փոփոխություններ են լինելու։ -Իսկ ճի՞շտ եք համարում ներկա պահին ԼՂ ճանաչման պահանջ առաջ քաշելը։ -Հայ ժողովրդի նպատակը ո՞րն է։ Եթե պետք է գտնել, որ ճանաչումը պետք է, ճանաչում են։ Ինչ-որ սխեմաներ են գծում, որ, եթե լինեն լայնամասշտաբ գործողություններ, ապա կճանաչեն, եթե չեն լինի՝ չեն ճանաչի։ Պետք է ունենալ հստակ դիրքորոշում, հստակ քաղաքականություն։ Նման քաղաքականություն Հայաստանում այսօր չկա, այլ կա ավանտյուրային բանաձեւը՝ եթե կռիվ սկսեք, մենք կճանաչենք։ Դրա համար էլ այս հարցը չունի պատասխան։ -Սերժ Սարգսյանն էլ օրերս Բեռլին կատարած այցի ժամանակ, ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ մամուլի ասուլիսին, հայտարարել է, որ հայկական կողմը կռվել է հիմնականում անցյալ դարի 80-ականների զենքով։ Անցած օրերի ընթացքում բացահայտվեց նաեւ, թե մեր բանակը ինչ ռազմական տեխնիկայով է դիմակայում հակառակորդին, այն դեպքում, երբ ամպագոռգոռ հայտարարություններ են արվել եւ արվում բանակն անհրաժեշտ ամեն ինչով ապահովելու, ամեն ինչ բանակին ուղղելու մասին։ -Ընդհանրապես այդ քառօրյա պատերազմը քանդեց բազմաթիվ առասպելներ։ Վերջապես մարդիկ պետք է հասկանան, որ հնարավոր չէ առաջնորդվել պատերազմի մասին 1994թ. պատկերացումներով։ Պետք է հասկանալ, թե ինչ է այսօր շփման գիծը Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի եւ Ադրբեջանի համար։ Այդ շփման գիծը դարձել է խաբկանքի բուն։ Կան զինատեսակներ, որոնք այսօր արդեն անիմաստ են, օրինակ՝ տանկերը։ Թե՛ շփման գիծը, թե՛ որոշ զինատեսակներ այսօր արդեն կորցրել են իրենց էությունը։ Պետք է վերանայվի բանակի, առհասարակ՝ ռազմական քաղաքականությունը։ Այս օրերին Ադրբեջանը պետք է օգտագործեր ուրիշ զենքեր։ Եվ եթե չի օգտագործել այդ զենքերը, նշանակում է, որ նա ի վիճակի չի, վախենում է։ -Ի վերջո, ի՞նչ հետեւություններ պետք է անենք այս պատերազմից։ Կան կարծիքներ, որ ազգային համախմբում տեղի ունեցավ, մեր ժողովուրդը ցույց տվեց իր լավագույն որակներն ու միասնականությունը, ձեռք բերեցինք միջազգային հարգանք։ -Այդ ամենը հարցի բարոյական կողմն են։ Պատերազմը մենք չենք սկսել, մեր բանակը լուծել է իր առջեւ դրված խնդիրները։ -Նախօրեին Մոսկվայում հանդիպել են Հայաստանի եւ Ադրբեջանի գլխավոր շտաբների ղեկավարները եւ ձեռք բերել կրակի դադարեցման մասին պայմանավորվածություն, որն, ըստ տեղեկությունների, փաստաթղթավորված չէ։ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչը չի մասնակցել այդ հանդիպմանը։ Որքանո՞վ կարող է լինել այն արդյունավետ։ -Դա ընդամենը պայմանավորվածություն է, որը դժվար է ասել, թե որքան կտեւի։ Ամեն ինչ պետք է տեսնել համաշխարհային գործընթացների համապատկերում։ Ինչո՞ւ պետք է Սերժ Սարգսյանը համատեղ մամուլի ասուլիսում հայտարարեր, որ ՌԴ-ն եւ ՀԱՊԿ անդամ երկրները զենք են վաճառում Ադրբեջանին, եւ մենք դրա վրա ազդել չենք կարող։ Եվ այդ ամենը նա հայտարարում է ՆԱՏՕ-ի անդամ երկրում։ Մենք պետք է հետեւենք ընթացիկ քաղաքական գործընթացներին եւ տեսնենք, թե ինչ քաղաքական փոփոխություններ են լինելու թե՛ տարածաշրջանում, թե՛ աշխարհում։ Կոնֆլիկտները առիթ են միջազգային քաղաքականության մեջ շատ հարցեր լուծելու համար։ Տեսեք՝ 2008թ. Վրաստան-Ռուսաստան պատերազմը տեւեց հինգ օր, բայց որքան լրջագույն փոփոխություններ եղան դրանից հետո։ Ցանկացած պատերազմից հետո հետագայում ֆունդամենտալ փոփոխություններ են տեղի ունենում։ Այսօր արդեն այս պատերազմը մեր երկրի համար բացել է նոր հնարավորություններ, որոնցից օգտվել է պետք։ Պետք է փաստաթուղթ ստորագրվի Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ։ Իլհամ Ալիեւն իրեն փոսի մեջ է գցել։ Եվ եթե մենք չօգտվենք այդ հնարավորություններից, դա պետական հանցագործություն է։ Թագուհի Հակոբյան 2016-04-07 Հարցազրույց Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանի հետ․ - Պարոն Սարգսյան, Ադրբեջանի արտգործնախարարը երեկ հայտարարեց, թե առաջին անգամ հայկական կողմի հետ փոխըմբռնման են հասել։ Ու սա՝ բոլոր «մտահոգների» ու մտահոգվածությունների ֆոնին, որ Արցախի հարցում վտանգավոր զարգացումներ են սպասվում։ - Թե այդ փոխըմբռնումն ինչ է նշանակում, պետք է Մնացականյանը բացատրեր՝ ի՞նչ ըմբռնում է, ինչի՞ շուրջ։ Ոչ մի բան չի ասել։ - ԱԳՆ-ից մի թեթեւ պարզաբանել են, որ Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը պայմանավորվել են առաջիկայում շարունակել հանդիպումները՝ պահպանելով ձեւավորված դինամիկան, որ համաձայնությունն էլ ձեռք է բերվել 2 երկրների քաղաքական գերատեսչությունների ղեկավարների եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների հետ համատեղ հայտարարության վերաբերյալ, մի բան, որ երկար ժամանակ է, ինչ չէր հաջողվում ընդունել։ Վերջում էլ ամփոփվել է, որ նման բարդ հարցերի առնչությամբ հանրային հայտարարություններում ոչ կոնֆրոնտացիոն, ոչ թշնամական տոնայնության պահպանումն արդեն իսկ լավ է: - Հա, ի՞նչ։ Ադրբեջանին ի՞նչն էր մտահոգում։ Այն, որ Վիեննայում կոնկրետ պարտադրանք է եղել, որն իր համար անընդունելի էր, եւ ամեն կերպ փորձում են այնպես անել, որ հայկական կողմը չպնդի (Վիեննայի պայմանավորվածությունների) դրա վրա, Սերժ Սարգսյանի օրոք հասել են դրան, նույն բանին ուզում են հասնել Նիկոլ Փաշինյանի օրոք։ Այնպես անեն, որ Վիեննայի պայմանավորվածությունը ջրվի-գնա։ Նոր իշխանություն է, նրանք ուզում են, որ Հայաստանի նոր իշխանությունը չվերադառնա դրանց։ Դրա համար պետք է ըտենց դատարկ հայտարարություններ, ֆորմատ պահելու ձեւեր, որ, այ, տեսեք՝ Ղարաբաղը չկա, մենք երկուսով ենք։ Սա իրենց համար շատ մեծ նշանակություն ունի։ - Այսինքն՝ Մամեդյարովի լավատեսությունը նրա համար է, որ ցույց տան, որ Արցախը չկա՞ բանակցություններում։ - Ես էլ այդ եմ ասում՝ իրենց համար դա մեծ հաղթանակ է։ - Նոր չէ, որ չկա, բայց, մյուս կողմից, Փաշինյանն ասում է, որ պետք է լինի։ - Ադրբեջանն ի՞նչ է անում, տարբեր դատարկ հանդիպումներով-բանով ի ցույց է դնում, որ չկա Արցախը։ Իրենց կոնկրետ խնդիրը դա է, ու դա շատ հասկանալի է։ Հիմա՝ Հայաստա՞նն ինչ է անում։ Այ, դա պետք է Մնացականյանն ասի։ Թե էդ ինչն է, որ լավ է, ինչ է։ Ասում են ինչ-որ… հա… Մամեդյարովն էլ ասել էր՝ Ադրբեջանը խաղաղ ճանապարհով է ուզում կարգավորել, իր հռետորաբանությունը թողել է, հանգիստ է, անվտանգության խնդրի մասին է խոսվում եւ այլն, եւ այլն։ Հիմա այս ամենից կարելի է եզրակացություններ անել։ - Դե, փաստորեն, հայկական կողմն էլ է ասում՝ լավ է։ - Կարող է հայկական կողմն ասել է՝ մի պնդեք, մենք էլ ոչ կկրակենք, ոչ մի բան, խաղաղ կբանակցենք… սրանք էլ ասում են՝ լավ է։ Սա շատ պարզ ու պրիմիտիվ վիճակ է։ Ու այս հարցերը, թե ինչու Արցախի մասնակցությունը չի ապահովվում, պետք է միայն ու միայն Նիկոլ Փաշինյանին ուղղվի։ Բա հասարակությունն ինչի՞ համար է։ ՀԳ․ Ի դեպ, Բակո Սահակյանի խոսնակ Դավիթ Բաբայանը, արձագանքելով Ադրբեջանի արտգործնախարարին, գրել էր․ «Ինչ վերաբերում է Մամեդյարովի հայտարարությանը, ապա կարող ենք ենթադրել, որ…»։ Այսինքն՝ եթե Արցախի նախագահի խոսնակը, ինչպես շարքային քաղաքացին է խոսում՝ ենթադրությունների մակարդակով, դրանից կարելի է ենթադրել, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանը տեղյակ չէ, մասնակից չէ պրոցեսներին։ Հարց՝ այս դեպքում ինչպե՞ս հասկանալ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խոստումը, որ առանց Արցախի ղարաբաղյան հակամարտությունը չի կարող կարգավորվել։ Իսկ ներգրավում՝ նշանակում է նաեւ տեղեկացվածություն։ Մենք այս առնչությամբ մեկնաբանություն խնդրեցինք վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Արման Եղոյանից, ով ասաց․ «Սկզբունքը հետեւյալն է․ վարչապետը չի հայտարարել, որ առհասարակ Հայաստանը չի խոսելու, մինչեւ Արցախը ներկա չլինի, ասել է, որ ինքն Արցախի անունից խոսելու մանդատ չունի։ Այսինքն՝ կարող է խոսել Հայաստանի անունից, եւ հայաստանյան պաշտոնյաները՝ նույնպես։ Հայաստանն էլ է կոնֆլիկտի կողմ, ինչպես Արցախը։ Իսկ Արցախի անունից կարող են խոսել Արցախից»։ Ինչ վերաբերում է տեղեկացված լինելուն, ապա Արման Եղոյանն ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանը մշտապես Արցախի վերաբերյալ իր ունեցած հանդիպումների ու շփումների բովանդակությունը մանրամասն ներկայացրել է Արցախի ղեկավարությանը։ «Ցանկացած խոսք, հանդիպման բովանդակություն, լինի կարճատեւ-երկարատեւ, թե ոչ պաշտոնական, մանրամասն ներկայացրել է։ Տեղյակ եք՝ հաճախ է այցելում Արցախ, Բակո Սահակյանն է հաճախ լինում Երեւանում։ Այլ հարց է, որ հնարավոր է մի բան լինի, որ այդ հանդիպումների արանքում մնացած լինի»,- հավելեց Արման Եղոյանը։ Ի դեպ, Մամեդյարով-Մնացականյան հանդիպումը կայացել է դեկտեմբերի 5-ին, Միլանում, եւ դրանից շուրջ 14 օր է անցել։ Այնպես որ՝ «արանքում մնալու» խնդիր չէր կարող լինել։ 2015-12-20 Քաղաքագետ Մանվել Սարգսյանը կարծում է, որ մենք այսօր իսկապես ունենք քաղաքական դաշտի ճգնաժամ եւ վակուում քաղաքական դաշտում, որը փորձում են լրացնել երիտասարդներն իրենց քաղաքացիական շարժումներով։ Թե ինչ քաղաքական իրավիճակ ունենք այսօր, պարոն Սարգսյանի կարծիքը հետեւյալն է․ Հայաստանը եկել է մի շեմի, երբ այս 24 տարվա ավանդական քաղաքականությունը եւ պատկերացումները քաղաքականության մասին դուրս են գալիս մեր կյանքից, ինչն էլ ընդլայնում է քաղաքական դաշտի վակուումը։ «Այսինքն՝ հինը չկա, եւ որեւէ մեկը դրան վերադառնալու ցանկություն էլ չունի, հավատ չունի հին սերնդի հանդեպ, իսկ նոր քաղաքականությունը դեռ ձեւավորվում է»,-մեզ հետ զրույցում երեկ ասաց նա՝ նշելով, որ այդ նոր քաղաքականությամբ այսօր զբաղվում են երիտասարդները։ - Վերջին շրջանի այս երիտասարդական-քաղաքացիական շարժումները քաղաքականացված կամ քաղաքական նպատակներ հետապնդող շարժումնե՞ր են, ըստ Ձեզ։ - Ես կարծում եմ՝ բոլոր այդ երիտասարդներն ուզում են, որ այս երկրում իրավական կարգ լինի։ Անխտիր բոլորի հետ խոսում ես՝ դրա մասին են իրենց այդ կարգախոսները, որ պարզ ու հստակ այդ մարդիկ չեն ուզում այս վիճակը, այլ ուզում են իրավական պետություն ունենալ։ Հիմա իրենց առջեւ ի՞նչ խնդիր են դրել, դա արդեն կոնկրետություն է, կարող է վաղն ուրիշ խնդիր դնեն, բայց ընդհանուր գիտակցումը հենց դա է, մարդիկ ասում են՝ ըստ Սահմանադրության, մենք ենք տերն էս երկրի եւ մենք թելադրում ենք։ - Այսինքն՝ չի բացառվում, որ մոտ ժամանակներս երկրի «տերերը» քաղաքական լուրջ ռեֆորմնե՞ր իրականացնեն։ - Իհարկե, չի բացառվում։ Նայած՝ դու ինչ խնդիր ես դնում, դու կարող է 50 տարի դնես իշխանափոխության խնդիր ու երբեք չանես, բայց կարող է մի դատական պրոցես սարքես ու երկիրը բերես իրավական կարգի։ - Մյուս կողմից, մենք ունենք քաղաքական դաշտ՝ քաղաքական կուսակցություններ, խորհրդարանական քաղաքական ուժեր, ովքեր թե՛ ԱԺ ամբիոնից, թե՛ տարբեր հարթություններում փորձում են իրենց քաղաքական գիծն առաջ տանել, այսօր նաեւ սահմանադրական փոփոխությունների խնդիր է դրված, որը նաեւ քաղաքական փոփոխությունների է հանգեցնելու։ Այս ամենն ինչպե՞ս կարող ենք համադրել քաղաքացիական այս շարժումների հետ, որը ի՞նչ աստիճանի վրա է գտնվում։ - Քաղաքական կուսակցությունները պիտի շարունակեն, չէ՞, իրենց գործը, եւ իրենք շարունակում են։ Բայց ինչքանո՞վ է աջակցություն ստանում իրենց գործունեությունը, սրա մասին է խոսքը։ Ֆորմալ առումով՝ կուսակցությունն ունի խմբավորում պառլամենտում եւ պիտի իր խնդիրը դնի՝ ինչքանո՞վ են ակտուալ այդ խնդիրները լայն զանգվածների, հանրության համար եւ ինչքանո՞վ են աջակցություն ստանում․ դա է խնդիրը։ - Հիմա ո՞վ ում աջակցության կարիքն ունի հատկապես, քաղաքացիական նախաձեռնությունները՝ քաղաքական կուսակցությունների՞, որ այդպես էլ ըստ էության չստացան, թե՞ հակառակը, եւ ճի՞շտ էր արդյոք նրանց պասիվությունն այս գործընթացներում։ - Իրենք ուղղակի անելիք չունեն, սա էն սպեցիֆիկան չէ, սա ունիվերսալ երեւույթ է, ցանկացած տեղերում, երբ որ լայն, մասշտաբային քաղաքացիական շարժումներ են ձեւավորվում, կուսակցությունները երկրորդական դեր են խաղում։ Իրենք կարող են մասնակցել, աջակցել, բայց որեւէ էական դերակատարություն երբեւէ որեւէ տեղ չեն ունեցել։ Անհնարին բան է դա, բավական է մի կուսակցություն մտներ այդտեղ ու ասեր՝ ես էստեղ ուզում եմ մի բան անել, միանգամից տասը կուսակցություն կխփեին նրան, շան լափը գլխին կթափեին, թե՝ գնացել է շարժումը քանդելու։ - Մենք այսօր քաղաքական դաշտի ճգնաժամ ունե՞նք։ - Իհարկե ունենք։ Ճգնաժամ կա, եղել է, հարցադրումները՝ կուսակցական եղել են, որոնք ոչ մի բանի չեն բերում, հարցադրումները չեն փոխվում, 70 թե 90 կուսակցություն կա Հայաստանում, ցանկացածին հարցրու՝ ծրագիրդ ո՞րն է, ասում է՝ իշխանափոխություն, սա արդեն իսկ քաղաքական ճգնաժամ է։ Եթե 70 կուսակցություն մի խնդիր ունի 24 տարի, այն է՝ իշխանափոխություն, սա ճգնաժամ չէ՞։ Այսինքն՝ սա ցույց է տալիս, որ գոյություն չունի ցիվիլ եւ օրինական կուսակցական կյանք։ - Այդ ճգնաժամը նաեւ իշխանությունների ներսում կամ իշխանությունների՞ համար է։ - Իհարկե, նաեւ իշխանությունների համար է, որովհետեւ իրենք գնալով արդեն իրենց դիմաց անմիջապես քաղաքացիներին են տեսնում։ Փողոցը փակել էին, երկու շաբաթ չէին կարողանում բացել, ոստիկանության վիճակը տեսել ենք, մյուս անգամ կարող է էդ ոստիկանությունը հանձնի էդ ռեժիմը ժողովրդին ու անցնի օրենքի կողմը, եթե ճնշումն էդ աստիճանի լինի, որ պիտի ստիպված լինեն իրավապահ մարմինները նման ծանրագույն ընտրություն կատարել։ Ես կարծում եմ՝ Վովա Գասպարյանը հենց էդ վիճակում է, որ զգում է, որ կարող է ինքն էն ոստիկանապետը լինի, որը պիտի ստիպված այս ռեժիմին հեռացնի։ - Ի՞նչ տեսակի փոփոխություններ են սպասվում կամ ակնկալվում այս ընթացքում՝ մինչեւ համապետական ընտրությունները 2017-18 թվականներին։ Փոփոխությունների դինամիկա կա՞։ - Դինամիկան այն է, որ կարող է մյուս շարժումն արդեն այն աստիճանի փոխի իրավիճակը, որ, ընդհանրապես, էդ ընտրությունների մասին անիմաստ լինի խոսելը։ - Մյուս կողմից, սակայն, իշխանությունները պատրաստվում են սահմանադրական փոփոխությունների։ - Դե իրենք հա էլ պատրաստվում են, հիմա նոր վիճակում ոնց են անելու դա, ես չգիտեմ։ - Վերջին շրջանում նոր կուսակցություններ են սկսել ստեղծվել, որոնց լիդերները խորհրդարանական դեմքեր են՝ Ուրիխանյանը, Փաշինյանը, հիմա էլ արեւմտամետների նոր կուսակցություն են ուզում ստեղծել, սա որեւէ թարմություն կբերի՞ քաղաքական դաշտին։ - Իմ նկարագրած վիճակն է՝ հինը մեռել է, դրա համար սա էլ է մի պրոցես։ Մեկ, որ քաղաքացիներն անմիջապես դուրս են գալիս փողոց ու, քաղաքական խնդիրներ դնելով, գնում առաջ, մյուսը, որ արդեն նոր սերնդի կուսակցություններ են դուրս գալիս՝ հույս ունենալով, թե իրենք ուրիշ են, բայց չհասկանալով, որ իրենք նույնի մեջ են։ Ես կարդում եմ նրանց ծրագրային դրույթները, նրանց ծրագրերը, ու նույն մոտեցումներն են, որը, ասենք, 20 տարի առաջ էր։ Նրանք էլ են խնդիրը նույն ձեւի դնում՝ մասնակցել կեղծված ընտրություններին, կոալիցիաներով կամ այլ տարբերակով… - Այդ դեպքում ո՞րն է ելքը կամ ճիշտ ճանապարհը։ - Ելքն այն է, որ եթե երկրում գոյություն չունի ազատ ընտրությունների մեխանիզմ, այդ երկրում հնարավոր չէ կուսակցական գործունեություն ծավալել։ Իսկ դրա համար պետք է դնել այդ խնդիրը՝ ազատ ընտրությունների, որեւէ կուսակցություն ես չեմ տեսել, որ դնի այդ խնդիրը։ Սկզբից պետք է դնել այդ խնդիրը, որ մենք ուզում ենք, որ էս երկրում ապահովվեն ազատ ընտրությունների երաշխիքներ։ Դրեք խնդիրն ու սկսեք մտածել, թե ոնց հասնել դրան։ Վահե ՄԱԿՅԱՐՅԱՆ 2015-07-10 ԲՀԿ-ի վախճանից հետո արդյոք Հայաստանի քաղաքական դաշտում նոր իրավիճա՞կ է ստեղծվել, թե՞ կայուն ընդդիմադիր ուժ ունենալու հույսը երկար ժամանակով կորավ: Այս մասին խոսեցինք քաղաքական վերլուծաբան, Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանի հետ, ով կարծում է, որ Հայաստանում կուսակցությունները երբեք էլ չեն կայացել, եւ դրանք անվանում է «խմբավորումներ»: - Տեր-Պետրոսյանը մարտի 1-ին հայտարարեց, որ ՀԱԿ-ը միակ ընդդիմադիր ուժն է, սակայն մինչեւ ապրիլի 24-ը միտինգ չի անելու: Քաղաքական պարապուրդում են նաեւ մյուսները: Հանրությունը հիասթափված է, բայց հնարավո՞ր է, որ սա նոր, մեկնարկային իրավիճակ լինի ընդդիմադիր ուժերի համար: - Կուսակցական գործունեությունը, որն այս 24 տարիներին եղել է, եւ այս նոր վիճակը՝ փուչիկների պայթելը, նույն որակի մեջ են ընկալվում հանրության կողմից: Օրինակ, 13 թվին, մինչ նախագահական ընտրությունները, մոտավորապես այսպիսի վիճակ էր, բայց այն ժամանակ ընկալումն այսպիսին էր: Հիմա մարդիկ ավելի լավ են հասկանում, որ անէական բաներ են սրանք՝ թե ով իրեն ինչպես է կոչում, ինչ կուսակցություն է, ինչ դեր է վերցնում, եւ սպասելիքները ուժերի վերադասավորումից այնքան էլ մեծ չեն: Ինչ-որ անդուր վիճակ է: Ինչ-որ տարբեր խմբավորումներ իրար մեջ դերեր են բաժանում: Ի՞նչ է նշանակում «միակ»: Մինչեւ հիմա էլ է եղել այդ միակ ընդդիմության գաղափարը, հետո փլուզվել է, հետո ինչ-որ կոալիցիաներ ստեղծելու անհաջող փորձեր են եղել: Հիմա նորից միակ ընդդիմության դրույթն է առաջ քաշվում: Անընդհատ կրկնվում են այս երեւույթները, բայց իրականության մեջ նշանակություն չունի, թե ով որտեղ կլինի եւ ինչ կանի: - Ձեր կարծիքով, ո՞ր ընդդիմադիր ուժն այսօր կարող է հավակնել մարդկանց վստահությանը: Ժողովուրդը դեպրեսիայի մեջ է ԲՀԿ-ի պայթելուց հետո: - Պարզ չէ՞ր, որ դա փուչիկ էր, ինֆորմացիոն փուչիկ, որն իրականության հետ ոչ մի կապ չուներ, եւ բնական է, որ ամեն անգամ, երբ այդպիսի փուչիկներ են պայթում, մարդիկ հիասթափվում են: Դրանք ոչ մի պոտենցիալ չունեցող խմբավորումներ են: Կուսակցական գործունեությունը Հայաստանում շատ վատ վիճակում է, որովհետեւ գոյություն չունի ազատ ընտրությունների մեխանիզմ: Կուսակցությունները կայանում են, եթե ընտրություններ կան ազատ: Եթե չկան, ամեն մեկն իր գոյությունն արդարացնելու մի ձեւ է գտնում, եւ նրա գործունեությունն ինքնանպատակ մի բան է դառնում: Իզուր չէ, որ ոչ իշխանական ուժերը, ինչպես իրենք են իրենց կոչում, հենց իրենց մեջ են կռվում, դաշտեր կիսում, այլ ոչ գործող ռեժիմի հետ: - Ստացվում է, որ իշխանություննե՞րն են խանգարում, որպեսզի Հայաստանում ընդդիմադիր ուժերը կայանան: - Իհարկե: Եթե ընտրական մեխանիզմը երկրում պարալիզացված է, նրանք կարող են չխառնվել այդ կուսակցությունների գործունեությանը: Ինչով ուզում են, թող զբաղվեն: Իշխանությունների խնդիրն այն է, որ պարբերաբար նորից վերարտադրվեն իրենց կազմակերպած ընտրություններում ու անցնեն առաջ: Իրենց չի հետաքրքրում, թե տվյալ պահին ով է իրենց դեմ լինելու: - Այսօր ԲՀԿ-ի դերը գնահատելու, վերջնագիծ քաշելու ժամանակն է: Ի՞նչ դեր ունեցավ այն ՀՀ քաղաքական դաշտում: - Իր գոյության 7 տարիներից այդ փուչիկը՝ «Բարգավաճ Հայաստանը», 5 տարի, երեւի, իրեն ներկայացնում էր որպես ընդդիմադիր եւ զբաղվում էր քաղաքական կյանքը ոչնչացնելով: 12 թվականին օգնեցին, որ հանրապետականները վերցնեն մեծամասնություն, սուսուփուս գնացին տուն: 13 թվականին՝ նախագահական ընտրություններին, բոլորին խաբեցին, թողեցին Սերժ Սարգսյանին առանց լուրջ դիմադրության: Դրանից հետո, էլի 13 թվականին, քաղաքապետի ընտրություններին մեջտեղ մտան, ճնշեցին եւ մի կողմ քաշեցին «Ժառանգությանը»: Անընդհատ դա էր կատարվում, եւ ոչինչ չէր փոխվում: ԲՀԿ-ի միջոցով ուղղակի մեջտեղից հանում էին նրանց, ով պետք չէր: - Փաստորեն, ԲՀԿ-ն պայթեց, Դուք սա դրակա՞ն եք գնահատում: - Ես շատ անտարբեր եմ դրա նկատմամբ, որովհետեւ ԲՀԿ-ի պայթելով՝ որակի մեջ փոփոխություն չի լինի: Չի կարելի ասել, որ դրանով ստեղծվել է մի նոր վիճակ, եւ լուրջ սպասելիքներ ունենալ: Նույն որակի մեջ են բոլոր խմբավորումները եւ նույն ձեւով են իրենց պահում՝ թե ռեժիմի հետ սիլիբիլի են անում, թե իրար մեջ: Չեմ տեսնում նոր երեւույթ: Նման վիճակ Հայաստանում 24 տարվա մեջ 10 անգամ եղել է, բայց դա չի նշանակում, որ մի բան է փոխվել: Ինչ-որ անուններ են փոխվում, գործելաոճը, մոտեցումը մնում է նույնը: Եթե այս ամենն ամբողջությամբ վերաիմաստավորվի ինչ-որ խմբի կողմից, այն ժամանակ կարելի է նկատել ու ցույց տալ, բայց ես ոչ մի նոր բան չեմ տեսնում: - Հիմա ժողովուրդը ո՞ր ուժի հետ կարող է կապել փոփոխությունների հույսը: - Նրա հետ, ում ասածը համոզիչ է: Ամեն կուսակցություն ինչ-որ քանակի իր կողմնակիցներն ունի, եւ ով ավելի համոզիչ է խոսում, նրան էլ լսում են: Ժողովուրդը միշտ էլ ակտիվ է, միշտ էլ գնում է ինչ-որ մեկի հետեւից: Մարդիկ միշտ էլ հույս ունեն ընտրություններով մի բան փոխել ու երբեք տանը նստած չեն: - Ձեզ համար ո՞վ է համոզիչ: - Իհարկե, ոչ ոք: Որովհետեւ սրանք կուսակցություններ չեն եւ չեն կարող լինել: Կուսակցությունները Հայաստանում կկայանան այն ժամանակ, երբ երաշխիքներ լինեն, որ գոյություն ունի ընտրություն: 24 տարի այդպիսի բախտ չի ունեցել Հայաստանը: Հենց իրենք, կուսակցությունները խնդիր չեն դնում, թե ոնց անես, որ ազատ ընտրությունների երաշխիք ստեղծես Հայաստանում: Ոչ ոք սրանով չի զբաղվում: Առնվազն 95-96 թվականից մի լոզունգ են նետել օդ՝ իշխանափոխություն: Սա աբստրակտ գաղափար է, որն ամեն մեկն իր ուզածով է հասկանում, եւ ոչ մի գաղափարական շարժ չի եղել: Եթե 10 կուսակցություն դուրս է գալիս փողոց, ու տասն էլ մարդկանց ասում են՝ իշխանափոխություն, տարբերությունը ո՞րն է կուսակցությունների մեջ: Խոսք պետք է ասեն, չէ՞, բայց բոլորն էլ նույնն են ասում: Տարբերությունը ո՞րն է: - Ձեր կարծիքով, ԲՀԿ-ն ավարտվե՞ց սրանով: - Քաղաքական ինչ-որ նկար էր: Այդ նկարի մեջ կարող է վաղը մի ուրիշ նկար նկարեն, մի ուրիշ կերպար ստեղծեն: 2015-03-04 Парламент Армении принял решение поддержать присоединение страны к Евразийскому экономическому союзу. Продолжает тему директор Армянского центра национальных и стратегических исследований (АЦНСИ) Манвел Саркисян. Манвел Саркисян: Вопрос Евразийского и Таможенного союзов, конечно, в последний год был в стране в центре внимания и каким-то образом определял позицию всех политических сил и активной общественности. Пришло время, как говорится, уже определиться, и к этому времени нигилистическое отношение к этим российским проектам в стране, конечно, очень сильно возросло, и внутренняя полемика, по сути дела, все время шла вокруг этого. Поэтому, когда дело дошло до того, что должны были подписать это соглашение 10 октября и сейчас парламент должен был его ратифицировать, создалась ситуация, когда вопрос поднялся до того уровня, что говорили: все те, кто его подпишут, являются изменниками родины. На этом фоне и происходили последние события. В центре внимания, конечно, было политическое поведение этой «тройки» вневластных сил, поскольку очень трудно было понять, почему они встали на защиту вхождения Армении в Евразийский союз. Ничего толком не говорилось и не говорится, но зато появился тезис, что некуда деваться, выбора нет. Это, конечно, вызвало среди общественности большую волну недоверия, многие считают, что дело в том, что по крайней мере две партии вневластной «тройки», скорее всего, склонны ориентироваться на Россию и рассчитывают на ее помощь, поэтому уговаривают всех согласиться на их решение ратифицировать соглашение. Уйти от этого не могли. Был случай в этом году, когда нужно было подписать газовое соглашение, связанное с Россией, которое многие оценивали как кабальное, невыгодное для Армении. Тогда эти вневластные партии смогли каким-то образом выйти из этой сложной ситуации, они просто объявили бойкот. И тогда многие говорили о том, что если бы они участвовали, то обязательно выступили бы за это соглашение. Тогда это получилось, но на этот раз эти партии не могли пойти по пути бойкота, показать, что они «против», поэтому и подписали. Это, конечно, создало сложности и в самой «тройке», потому что партия «Наследие» изначально была категорически против, и как потом показало голосование в парламенте, они дружно выступили «против». Один из фактически отколовшихся от Армянского национального конгресса депутатов выступил «против», другой – воздержался, а остальные дружно выступили «за». Надо было ожидать, что после этого именно Армянский национальный конгресс подвергнется большим нападкам, сами депутаты начали очень резко выступать против общественности, даже лидер фракции обвинил общественность в том, что даже если она считает, что это угрожает национальной безопасности и интересам Армении, то почему они не вышли на улицы, не ломали ворота парламента. В общем, дело дошло до такого абсурда. Связано это, конечно, и с двумя большими октябрьскими митингами, на которых эти партии заверяли народ в том, что формируют очень мощное движение, что поставят вопрос смены власти, но все это по непонятным причинам очень быстро угасло. Тогда уже пошла большая волна недоверия, многие говорили, что все эти митинги проводились с той целью, чтобы отвлечь внимание от того, что 10-го октября Серж Саргсян должен подписать соглашение. То есть доверие к политической системе, конечно, упало до такой степени, что партии как бы воюют с активной общественностью. Вот в этой ситуации страна сейчас и находится. Александр Касаткин: А почему такое единодушие? Существуют ли какие-то ожидания от вступления Армении в Евразийский союз, и с чем они связаны, на ваш взгляд? Манвел Саркисян: Так интересно получилось, что вся эта внутренняя «грызня» совпала с резким падением армянского драма, т.е. всем как бы воочию видны первые плоды присоединения к этому союзу – еще не успели присоединиться, а уже происходит девальвация драма и никто никаких пояснений не дает. На этом фоне попытаться сказать, что у нас будут какие-то дивиденды – просто смешно. Многие отказываются, и поэтому я говорю, что основным тезисом стало то, что нам некуда деваться, опасно конфликтовать с Россией и тому подобное. Скорее всего, так пытаются людям объяснить, чем сказать, что мы там чего-то ожидаем. Все также видят, что творится в России – внутренняя полемика, падение рубля, т.е. чего-либо оптимистичного здесь говорить никто не может, а если кто и говорит, то в основном это вызывает насмешки. Практически все экономисты говорят о том, что от этого будет только вред, повышение цен на многие товары, т.е. пока никто не дал анализа, чего конкретно можно ожидать. Александр Касаткин (Эхо Кавказа) 2014-12-08
1 2 3 4