Interviews

Все материалы размещаются на языке оригинала.
Հարցազրույց Իգոր Մուրադյանի հետ Պարոն Մուրադյան, ինչպիսին են Ձեր տպավորությունները հայ-թուրքական արձանագրություններից և ինչպես եք գնահատում Հայաստանի մտադրությունը Թուրքիայի հետ տվյալ համաձայնությունները ստորագրելու վերաբերյալ: Այս իրավիճակն այնքան ոչ ստացիոնար է, որ շահագրգիռ կողմերի դիրքերը հստակեցվում են արդեն քննարկումների գործընթացում: Կան բավականաչափ նշաններ, որ Վաշինգտոնում սկսել են վերաիմաստավորել տեղի ունեցող իրադարձությունները: Ամերիկացիները ակնհայտ անհանգստացած են հնարավոր հեռանկարներից, սկսել են ավելի քիչ հասկանալ Հայաստանի և Թուրքիայի միջև տվյալ համաձայնագրերի կնքման հետևանքների նշանակությունը կապված այն բանի հետ, որ նրանց երկակի սցենարները կարող են չաշխատել այնպես, ինչպես իրենք են պատկերացնում: Հույսերը, որ փակ կամ բաց սահմանները ամեն դեպքում կծառայեն Թուրքիային զսպելու քաղաքականության իրականացման համար, կարող են երևութական թվալ: Արդեն այժմ Բարաք Օբաման ստիպված է Ղարաբաղի հարցի շուրջ բանակցություններ վարել ոչ թե Ռուսաստանի, այլ Թուրքիայի հետ, այսինքն նոր իրականությունը ոչ այնքան հաճելի դուրս եկավ: Սկզբում Ռուսաստանը, ով Թուրքիային ներգրավել է ղարաբաղյան գործընթացին, բավականաչափ զղջացել է դրա համար, այժմ էլ Միացյալ Նահանգները, ով Թուրքիային ներգրավել է Հարավային Կովկասում, պարզել է, որ սա ամենևին էլ իրենց կողմից ղեկավարվող գործընթաց չէ, և շուտով կկորցնեն վերահսկողությունը դրա նկատմամբ: Միացյալ Նահանգները դեռևս ի վիճակի չէ հօդս ցնդեցնել այս գործընթացը: Առաջին հերթին նրանք չունեն անհրաժեշտ փաստարկներ և հիմքեր: Երկրորդ՝ այս գործընթացը խիստ գրգռում է Ռուսաստանին, և դա վատ չէ ներկա պայմաններում Իրանի վերաբերյալ ռուս-ամերիկյան ակտիվ երկխոսության, Եվրոպայում ՍՆՎ-1 և հակահրթիռային պաշտպանության և այլ հարցերում: Թուրքիան շատ է ձգտում ստորագրել Հայաստանի հետ համաձայնագրերը, իսկ Թուրքիայի ղեկավարության և ընդդիմության առաջնորդների հակադրույթներն ընդամենը ձեռնածություն են և վատ բեմադրված ներկայացում: Թուրքիային անհրաժեշտ է կարգավորման գործընթացը ներկայացնել այնպես, իբր ինքը հանդիսանում կարգավորման նախաձեռնողը, իսկ Հայաստանը հանդես է գալիս ոչ կառուցողական դիրքերից, անվստահ է և կախված է արտաքին գործոններից: Իհարկե, դա ներկայացնելը հեշտ չէ, քանի որ Հայաստանը տառացիորեն հոժարակամ և բացեիբաց համաձայնվում է բոլոր պայմաններին և պահանջներին: Կասկած չկա, որ Թուրքիան առավելագույն կերպով օգտվում է վերոնշյալ համաձայնագրերից 1915թ. ցեղասպանության ճանաչման գործընթացն ամբողջապես ձախողելու, իր ազդեցությունը և ներկայությունը Հարավային Կովկասում ուժեղացնելու և եվրոպական թատերաբեմում իր նոր կերպարը ցուցադրելու համար: Թուրքիան հսկայական հարված է հասցնում հայկական սփյուռքի շահերին և բարոյական-քաղաքական իրավիճակին: Հասկանալով, որ տարածաշրջանում չի հաջողվել ոչ նոր դիրքերի հասնել, ոչ էլ կարգավորել հարաբերությունները Եվրամիության հետ, ինչպես նաև ԱՄՆ-ն շարունակում է Թուրքիայի արտաքին քաղաքական նկրտումների զսպման քաղաքականությունը, Անկարան փորձում է կորցրածը հետ բերել Հայաստանի միջոցով և Հայաստանի հետ հարաբերությունները պատանդ դարձնել արևմտյան հասարակության հետ նրա հարաբերություններում: Թուրքիան իրականացնում է այս քաղաքականությունը լիովին անկախ ղարաբաղյան թեմայից և իրոք անտեսելով Ադրբեջանի շահերը, բայց սա այն է, ինչ իրապես խնդիր է: Իրավունք ստանալով ամրապնդել իր դիրքերը Հարավային Կովկասում՝ Թուրքիան նորովի կվերաբերվի ղարաբաղյան խնդրին: Այսպես թե այնպես, հայ-թուրքական հարաբերությունների սպասվող կարգավորումը կհանգեցնի Թուրքիայի միջամտության ուժեղացմանը ղարաբաղյան խնդրում, որը կանդրադառնա Հայաստանի դիրքերի և նրա քաղաքականության արգելափակման վրա: Կասկած չի կարող լինել այն բանում, որ Հայաստանի շահերը ղարաբաղյան գավառում նկատելիորեն կտուժեն: Ընդ որում, իրավիճակը Հայաստանին այնքան ողբալի դրության մեջ է դրել, որ այլևս նահանջելու տեղ չկա և պետք է հատուցել այս համաձայնությունների համար: Հայաստանը պետք է ձգտի, որ Թուրքիայի հետ սահմանը բացվի: Սա առայժմ միակ հնարավորությունն է ներգրավվել աշխարհաղաքական դինամիկայի մեջ, որը թափ է հավաքում և որում Հայաստանն իրականում չկա: Բաց սահմաններն ամենանվազ կերպով պետք է փոխկապակցել տնտեսական խնդիրների հետ: Դա բավական տգետ և տրիվիալ կստացվի: Բաց սահմանները տառացիորեն մեծ անհարմարություն է բոլոր շահագրգրիռ կողմերի՝ ԱՄՆ, Եվրամիության, Ռուսաստանի և Հարավային Կովկասի երկրների համար: Թող դա գլխացավանք դառնա այդ արտաքին խաղացողների համար: Ռուսաստանը ներկայում խորապես ուժասպառ վիճակում է, և ողջ հույսը ամերիկացիների վրա է, ովքեր վաղ թե ուշ նոր կանոններ են մշակելու հայ-թուրքական հարաբերություններում: Գործող կանոնները ձեռնտու չեն ամերիկացիներին: Դրանք որ մեկին ձեռնտու չեն, բացի Թուրքիայից: Մի ժամանակ ամերիկացիները պնդում էին Մեղրիի միջանցքը ապաշրջափակելը: Ներկայում ԱՄՆ այդ մտադրությունից մնացել են միայն հիշողություններ, ավելին, դա այժմ հետաքրքիր չէ ԱՄՆ-ին, ավելին՝ նույնիսկ վտանգավոր է: Պետք չէ մասնավոր բնույթի իրադարձությունը վերածել հիմնարար գործընթացի: Հայաստանին չի հաջողվի անցնել ճեղքով, օգտվելով պահից, բայց եւ պետք չէ այդ հնարավորությունը տալ Թուրքիային: ‘Ստամբուլյան իմաստունների արձանագրությունները’ պետք է ընդունել որպես Թուրքիային զսպելու եւ վերահսկողության տակ պահելու՝ ուժային կենտրոնների ջանքերի ֆորմատից մի իրադարձություն: Կկարողանա արդյոք Թուրքիան վիժեցնել ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, ղարաբաղյան հարցում հարված հասցնել մեր շահերին և հայ ժողովրդի իրավունքներին Արևմտյան Հայաստանի նկատմամբ, դա ավելի շատ կախված է մեզնից, քան Թուրքիայից: Ցավոք, հայ հասարակությունն այդպես էլ չկարողացավ ներկայացնել քիչ թե շատ բովանդակալից և փաստարկված քննարկում այս հարցի շուրջ: Այդպես էլ չներկայացվեց դեպքերի զարգացման հնարավոր սցենարներ նույնիսկ մոտակա հեռանկարների վերաբերյալ: Հիմա պետք է փորձել բացել սահմանը: Չստացվի՝ այնքան ավելի վատ Թուքիայի համար: Ոչ ոք չի կարող հերքել, որ ջազը ստեղծել են աֆրոամերիկացիները, բայց ոչ Աֆրիկայում, այլ Նոր Օռլեանում. Համենայնդեպս այդպիսին է պաշտոնական վարկածը 2009-09-27 Մեր ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում ճանաչված քաղաքագետ և վերլուծաբան ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ` հատուկ «Իրավունքը de facto»-ի համար անցկացրած հարցազրույցը։ Նրա զրուցակիցը ներկայումս Սանկտ Պետերբուրգում ապրող փիլիսոփայական գիտությունների թեկնածու, «Թոլիշ» թերթի գլխավոր խմբագիր ՖԱՐՄՈՆԻ ՖԱՐՀԱԴԴԻՆ ԱԲՈՍԶՈԴԱՆ է` թալիշական ազգային շարժման առաջնորդներից մեկը։ – Պարոն Աբոսզոդա, գոյություն ունի՞, Ձեր կարծիքով, ձևավորված թալիշական ազգային շարժում` իր ծրագրով և կազմակերպական կառույցներով։ – Թալիշական շարժումը ձևավորվել է արդեն վաղուց և ունի իր կազմակերպական կառույցներն ինչպես բուն Ադրբեջանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ Բայց այստեղ գոյություն ունեն որոշ նրբերանգներ, որոնք արժանի են ուշադրության։ Խնդիրն այն է, որ, խոսելով շարժման մասին, շատերը ենթադրում են, թե այն քաղաքական կազմակերպություն է` հստակ ուրվագծված կառուցվածքով։ Այսինքն` քաղաքական կազմակերպություն նշանակում է մարդկանց խումբ, ովքեր որոշակի պարբերականությամբ հավաքվում են ինչ-որ շինությունում և իրականացնում որոշակի կազմակերպական կամ այլ աշխատանք։ Ինչն էլ շատ ձեռնտու կլիներ Ադրբեջանի պատժիչ մարմիններին, որոնց վերաբերմունքը թալիշական շարժման նկատմամբ լավ հայտնի է, և դա, իհարկե, կհեշտացներ նրանց նկատմամբ վերահսկողության հնարավորությունը։ Ելնելով դրանից` մենք ստեղծեցինք իր բնույթով «անանուն շարժում», որի անդամներին հնարավոր չէ պարզել։ Այդ շարժումը կոչվում է «Թալիշական ազգային շարժում», որը վերջին տարիների ընթացքում հաջող գործունեություն է ծավալում Ադրբեջանի տարածքում ու նրա սահմաններից դուրս։ Մինչ օրս Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության աշխատակիցներն ամենուր որոնում են այդ շարժման անդամներին և ոչ մի կերպ չեն կարողանում գտնել։ Այդ իմաստով ուսուցողական էր իմ զրույցը նրանց հետ հերթական հարցաքննության ժամանակ։ – Դուք «Շավնիշտ» թերթում հրապարակել եք Թալիշական ազգային շարժման (ԹԱՇ) հայտարարությունը, որի տակ ստորագրել է շարժման վարչությունը։ Ո՞վ է հանդիսանում վարչության անդամ։ – Չգիտեմ։ – Ինչպե՞ս չգիտեք։ Եթե նույնիսկ Դուք չգիտեք, ապա ո՞վ գիտի։ – Թալիշական ազգային շարժման գաղափարն իմն է, և նրա բոլոր փաստաթղթերը գրել եմ ես անձամբ։ Սակայն այդ շարժումը գրանցում է ստացել Հոլանդիայում, այդ պատճառով ես տեղյակ չեմ, թե ում անունն է արձանագրության մեջ։ – Իսկ ովքե՞ր են այդ շարժման մասնակիցները, որի մասին Դուք խոսում եք։ – Դա անանուն շարժում է, ուր հայտնի են միայն մի քանիսի ազգանունները։ Մարդիկ, ովքեր ընդունակ են պաշտպանելու իրենց ցանկացած պայմաններում։ Իսկ մնացածներին կարող եք որոնել, խնդրեմ, գուցե ինչ-որ մեկին գտնե՞ք։ – Իսկ ինչպե՞ս եք դուք ձեր ուժերի ստուգատես անցկացնում։ – Լավ հարց է։ Ինքնըստինքյան մենք պարբերաբար մոնիտորինգ ենք անցկացնում` մեր շարժման ուժերը ճշտելու համար։ – Կոնկրետ ինչպե՞ս։ – Ասենք` իշխանությունները թույլ են տալիս հերթական հիմարությունը, և դա մեզ համար դառնում է իսկական մոնիտորինգ։ Օրինակ, երբ ես ժամանեցի հայրենիք, իշխանությունները ցանկացան հանրահավաք կազմակերպել իմ դեմ։ Այդ հանրահավաքին` իմ հայրենի Լիկում, մասնակցեց ընդամենը 24 մարդ, հիմնականում կրթության և առողջապահության տեղական համակարգերի չինովնիկներ։ Իսկ Լանկոնում հանրահավաքի «դուրս եկավ» միայն 16 մարդ։ Այդպես մենք կարողացանք ստուգել մեր ուժերը և հասկանալ, որ թալիշներն աջակցում են մեր շարժմանը։ – Սակայն ի՞նչ շարժում է դա, որի վարչության անդամներին նույնիսկ Դուք չեք ճանաչում։ – Ես Ձեզ չեմ հասկանում։ Եթե Դուք վստահ եք, որ նման շարժում չկա, ապա հանգիստ թողեք մեզ։ – Բայց պրոբլեմը, այնուամենայնիվ, գոյություն ունի։ – Եթե Դուք պրոբլեմ ունեք, նշանակում է շարժումն էլ գոյություն ունի։ Ցավոք, վերջին տարվա ընթացքում ԹԱՇ-ն աստիճանաբար հայտնվեց չգոյության մեջ և ներկայումս գտնվում է ազդեցության գործակալների լիարժեք վերահսկողության ներքո։ Այդպիսին ենք մենք համարում թալիշական շարժման այն նախկին ակտիվիստներին, որոնց գործողություններից որոշակիորեն երևում է հատուկ ծառայությունների կողմից նրանց կառավարվելու հանգամանքը։ Այդպիսի գործողությունների արդյունքում ԹԱՇ-ն այսօր, գործնականում, ինքնամեկուսացված է։ Հաշվի առնելով դա, մենք այս տարվա մայիսին ստեղծեցինք նոր կազմակերպություն` «Թալիշի վերածննդի շարժման» կազմկոմիտե։ Այս կազմակերպության ծրագիրն ու կանոնադրությունն արդեն պատրաստ են և ակտիվ քննարկվում են մեր համախոհների շրջանում։ Մոտ ժամանակներս մենք պատրաստվում ենք անցկացնել հիմնադիր կոնֆերանս։ Գոյություն ունեն նաև թալիշական այլ կազմակերպություններ։ Մասնավորապես, թալիշական մշակույթի վերածնման միջազգային ֆոնդը, որը բավականին հաջողությամբ լուծում է իր առջև դրված խնդիրները։ Կան կազմակերպություններ թալիշական սփյուռքում, որոնք իրագործում են իրենց լոկալ նպատակները։ Մեկ տարի առաջ Մոսկվայում ստեղծվեց «Թալիշական սփյուռք» հասարակական կազմակերպությունը։ Ցավոք, այն թեկուզ գտնվում է Մոսկվայում, բայց նրա ղեկավարության անհետևողական գործողությունները երբեմն զարմացնում են և մեզ իրավունք տալիս ենթադրելու, որ այդ կազմակերպությունը կառավարում են այն նույն ազդեցության գործակալները, ովքեր ինքնամեկուսացման հանգեցրին ԹԱՇ-ը։ – Ինչպիսի՞ն է թալիշական շարժման դերն Ադրբեջանի հասարակական-քաղաքական կյանքում, որքանո՞վ են դրական այդ գործունեության արդյունքները միջազգային բեմահարթակում։ – Չնայած Ադրբեջանի հատուկ ծառայությունների բոլոր ջանքերին, թալիշական շարժումը զարգանում է օրեցօր։ Վերջին տարիներին մենք բուն Ադրբեջանում հրատարակել ենք տասնյակ թալիշերեն գրքեր։ Անցյալ տարի լույս տեսավ ռուս-թալիշերեն երկհատոր բառարանը, որը ներառում է 82 հազար բառ։ Այսօր ես ավարտել եմ աշխատանքը թալիշերեն-թուրքերեն բառարանի կազմման վրա, աշխատում ենք նաև թալիշերենի քերականության դասագրքի ստեղծման ուղղությամբ, ինչպես նաև ռուս-թալիշերեն զրուցարանի և «Թալիշական լեզուն նկարներում» դասագրքի վրա։ Օրերս լույս կտեսնի իրանցի գիտնական Խ. Ահմեդիի «Թալիշներ» գիրքը ռուսերեն։ Մենք ստեղծել ենք նաև էլեկտրոնային գրադարան, որ կազմված է թալիշերեն գրքերից և թալիշ ժողովրդին նվիրված պարբերականներից։ Խոչընդոտ է հանդիսանում ֆինանսական միջոցների անբավարարությունն այս աշխատանքների թափը մեծացնելու համար։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի հասարակական-քաղաքական կյանքին, ապա ինչպես պաշտոնական իշխանությունները, այնպես էլ տխրահռչակ ընդդիմությունն այնպիսի կեցվածք են ընդունել, թե չեն նկատում մեզ։ Թալիշները բացարձակապես մեկուսացված են երկրի քաղաքական և հասարակական կյանքի մասնակցությունից, մեզ պաշտոնապես արգելված է ստեղծել քաղաքական և այլ կազմակերպություններ ազգային հիմքի վրա։ Թալիշները կարող են մասնակցություն ունենալ միայն այլ քաղաքական կուսակցությունների ու կազմակերպությունների մեջ, մինչդեռ երկրում չկա ոչ մի կազմակերպություն, որը պաշտպաներ ոչ թուրքական ծագում ունեցող ժողովուրդների իրավունքներն այն դեպքում, երբ ինչքան ուզեք պանթուրքական կազմակերպություններ կան։ Սակայն ընտրությունների ժամանակ նրանք, միևնույն է, հարկադրված են լինում դիմել մեզ, ինչպես դա տեղի ունեցավ 2003-ին։ Այն ժամանակ Ադրբեջանի հիմնական ընդդիմադիր կուսակցությունների գրեթե բոլոր ղեկավարներն աշխատում էին համագործակցել մեզ հետ։ Միջազգային բեմահարթակներում մենք կարողացանք անել գլխավորը` համաշխարհային հանրության ուշադրությանը ներկայացնել ճշմարտությունը թալիշների մասին և ստիպել միջազգային կազմակերպություններին լրջորեն զբաղվել թալիշական հարցով։ Ափսոս, որ աշխարհն այսօր ավելի անհանգիստ է էներգետիկ պրոբլեմներով, քան ժողովուրդների ճակատագրով։ – Արդյոք թալիշական շարժման գաղափարներն աջակցություն ստանո՞ւմ են բուն Թալիշստանում, Բաքվում ապրող թալիշների շրջանում, Մոսկվայի և այլ վայրերի թալիշական սփյուռքում։ – Այդ հարցն ինձ հաճախ են տալիս ինչպես մեր բարեկամները, այնպես էլ հակառակորդները, և ամեն անգամ ես հարկադրված եմ պատասխանել հետևյալ կերպ. մենք նորմալ մարդիկ ենք։ Եթե, Աստված մի արասցե, մեր ջանքերը չունենային կոնկրետ արդյունքներ, և եթե մենք չզգայինք ու չտեսնեինք թեկուզ աննշան առաջընթաց մեր պայքարում, վաղուց արդեն կթողնեինք դա և կզբաղվեինք այլ գործերով։ Ավելի կոնկրետ այդ հարցին կարող ենք պատասխանել այսպես. մի պահ պատկերացրեք մեր հայրենիքի` Թալիշի, աշխարհագրությունը։ Դա մի ինքնատիպ կաթսա է, որտեղ իմ ժողովուրդը ստիպված է ապրել և պահպանել իր ինքնատիպությունը, լեզուն, մշակույթ, և սովորույթները բազմաթիվ դարերի ընթացքում։ Այդ ժողովուրդը վաղուց կմեռներ, եթե յուրաքանչյուր թալիշի սրտում չլիներ ազատության ձգտումը։ Նայենք պատմությունը. միայն վերջին 100 տարիների ընթացքում, 20-րդ դարասկզբից ի վեր և՛ Իրանում, և՛ Ադրբեջանում բոլոր հեղափոխությունները սկիզբ են առել Թալիշից։ Դա ևս մեկ ապացույց է, որ թալիշ ժողովուրդը միշտ եղել է հավատարիմ ազատության և անկախության իդեալներին։ Չափազանցություն չի լինի, եթե նշեմ, որ բառացիորեն յուրաքանչյուր թալիշ ինչպես բուն Թալիշում, այնպես էլ Ադրբեջանի այլ տարածաշրջաններում, գտնվում է հատուկ ծառայությունների հատուկ ուշադրության ներքո։ Բավարար է թեկուզ այն փաստը, որ Թալիշի երկրամասում ուժային կառույցների ղեկավարների մեջ ոչ մի տեղացի չկա, դա արդեն շատ բան է ասում։ Ադրբեջանի իշխանությունները բոլոր հնարավոր և անհնարին միջոցներով աշխատում են մեկընդմիշտ վերջ դնել թալիշական շարժմանը, բայց այն աջակցություն է գտնում թալիշ ժողովրդի կողմից։ Բնականաբար, ոչ միշտ այն ակտիվությամբ, ինչ ցանկալի է, բայց աջակցությունը միանշանակ է։ Ադրբեջանական իշխանությունները դեռ անկախության արշալույսին ծրագրեր էին մշակել Թալիշի երկրամասից թալիշ ժողովրդին դուրս մղելու ուղղությամբ։ Նրանք հուսով էին, որ տեղափոխվելով երկրի այլ տարածաշրջաններ` կենթարկվեն ուծացման։ Բայց, որքան էլ տարօրինակ է, նրանց ջանքերը հենց իրենց դեմ շուռ եկան։ Դեռևս մի տասը տարի առաջ Բաքվում և Ապշերոնյան թերակղզում հազվադեպ կարելի էր լսել թալիշերեն խոսք, քանի որ թալիշներն ուղղակի վախենում էին խոսել իրենց մայրենի լեզվով մայրաքաղաքի հասարակական վայրերում։ Բայց այսօր ի՞նչ է կատարվում Բաքվում ու նրա արվարձաններում. ամենուրեք թալիշներն ազատ խոսում են իրենց լեզվով` առանց շուրջը նայելու։ Այդ առումով, թալիշական շարժումն ավելի է աջակցություն գտնում Բաքվում և նրա շրջակայքում գտնվող թալիշների կողմից, քան բուն Թալիշի երկրամասում, որտեղ հսկողությունը համատարած բնույթ ունի։ Ապշերոնում բնակվող թալիշները միաժամանակ առանձնանում են բարձր ակտիվությամբ, որովհետև յուրաքանչյուր քայլի բախվում են ծաղրանքի թալիշ ժողովրդի հասցեին, ինչն ինքնաբերաբար բողոք է առաջացնում իշխանությունների դեմ, որոնք հովանավորում են թալիշ ժողովրդի նկատմամբ այդ կարգի գործողությունները։ Հարկ է ընդգծել ևս մեկ հանգամանք. մեր շարժման նկատմամբ թալիշ ժողովրդի վերաբերմունքի մեջ համոզվելու համար բավական է որոշակի ժամանակ գտնվել նրանց միջավայրում։ Երեքուկես տարի ես ապրել եմ հայրենիքում, և դա ինձ համար բառացի դժոխք կդառնար, եթե չլիներ հայրենակիցներիս աջակցությունը։ Եթե միայն Դուք տեսնեիք, թե ինչպես են փոխվել թալիշները, ինչպես էին վառվում նրանց աչքերը, երբ մենք հարսանիքներում կենացներ էինք ասում թալիշերեն։ Դրանից հետո նրանք ուղղակի հերթ էին կանգնում մայրենի լեզվով ելույթ ունենալու համար։ Միգուցե Ձեզ համար դա դժվար է հասկանալ, բայց այսօր հենց Բաքվում տեղի ունեցող բոլոր հարսանիքներում կարելի է լսել թալիշերեն երգեր, ինչն անհնար էր պատկերացնել հինգ տարի առաջ։ Ինչ վերաբերում է Մոսկվային և թալիշական սփյուռքի կենտրոնացման այլ վայրերին, պատկերացնել չեք կարող, թե ինչ պայմաններում ենք հարկադրված աշխատել Մոսկվայում։ Ոչ պաշտոնական տվյալներով` Ռուսաստանի տարածքում այսօր ապրում է 500-800 հազար թալիշ։ Բայց, որքան էլ տարօրինակ է, Ադրբեջանի հատուկ ծառայություններն այստեղ ավելի ակտիվ են աշխատում, քան բուն Ադրբեջանում։ Հատկապես Մոսկվայում և Ռուսաստանի այլ քաղաքներում նրանք գործողությունների լիարժեք ազատություն ունեն այս ուղղությամբ։ Դրա պատճառները մեզ մինչև վերջ հայտնի չեն, բայց դա փաստ է։ Նրանք թակում են յուրաքանչյուր թալիշի դուռը, սպառնում ու վախեցնում բոլոր նրանց, ովքեր ինչ-որ առնչություն ունեն թալիշական շարժման հետ։ Անցկացվում են «բացատրական» զրույցներ ցանկացած թալիշ մտավորականի հետ, եթե անգամ նա Ռուսաստանի քաղաքացի է։ Բայց, չնայած դրան, մեր շարժումը գոյություն ունի և շարունակում է զարգանալ հենց Ռուսաստանում և ԱՊՀ այլ երկրներում գոյություն ունեցող թալիշական սփյուռքի շնորհիվ։ Մենք ապրում ենք ու պայքարում հենց մեր թալիշների ֆինանսական աջակցության շնորհիվ։ Եվ գլուխ եմ խոնարհում բոլոր նրանց առջև, ովքեր, չվախենալով հետապնդումներից և ռեպրեսիաներից, շարունակում են աջակցել մեր շարժմանը բոլոր միջոցներով։ – Ինչպիսի՞ն է Իրանի դերը թալիշական շարժման զարգացման մեջ։ Գոյություն ունե՞ն շփումներ Իրանի թալիշ բնակչության հետ։ – Բազմիցս գրել եմ թալիշական շարժման մեջ Իրանի դերի մասին։ Մենք` իբրև Իրանի պատմական մասը, իրավունք ունենք ակտիվ աջակցություն սպասելու Իրանից։ Սակայն Իրանի իշխանությունների դիրքորոշումը քողարկված է և անհասկանալի հենց մեզ համար։ Իրանի ղեկավարությունը հայտարարում է, որ իրենք չեն ուզում թալիշների պատճառով փչացնել հարաբերություններն Ադրբեջանի հետ։ Դրանով հանդերձ, նրանք ակտիվ օգտագործում են թալիշական խաղաքարտը` Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ ճնշում գործադրելու համար։ Դեռևս 2003-ին Թեհրանում բարձրաստիճան իրանական քաղաքական գործիչները պատմում էին ինձ, որ հոգևոր առաջնորդը դեռ երեք տարի առաջ հրաման է արձակել Իրանում թալիշական նահանգ ստեղծելու մասին։ Բայց, ինչպես տեսնում եք, առայսօր ոչ մի փոփոխություն չկա։ Ադրբեջանում և այլ երկրներում շատերն են կարծում, թե հենց Իրանում է ֆինանսավորվում և աջակցություն ստանում մեր շարժումը։ Ադրբեջանական ղեկավարությունը միջազգային հանրությանը թալիշներին ներկայացնում է իբրև բացառիկ իսլամական ֆունդամենտալիստների, ինչը բացասական դեր է խաղում մեր նկատմամբ Արևմուտքի վերաբերմունքում։ Բայց գործնականում այդպես չէ, մեր շարժումը գաղափարախոսական չէ, այլ քաղաքական։ Մեր սկզբունքները հեռու են գաղափարախոսական մարազմից, և մենք բարեկամ ենք համարում այն մարդուն կամ պետությանը, որը բոլորից շուտ և բոլորից ավելի է պատրաստ օգնելու մեր ժողովրդին իր հողի, իր իրավունքների վերականգնման արդար պայքարում։ Իրանի այդպիսի վերաբերմունքը թալիշական հիմնա-խնդրին, իմ կարծիքով, այն պատճառով է, որ Իրանի ճակատագիրն ամենևին էլ իրանցիների ձեռքում չէ։ Կարող եմ ներկայացնել մի պատմություն, որը բնորոշ է Իրանի ճակատագրի նկատմամբ իրանցի չինովնիկի վերաբերմունքի առումով։ Կազանում եվրասիական կոնֆերանսին մասնակցելու ժամանակ ես առաջին իսկ օրը ծանոթացա տեղում Իրանի հյուպատոսի հետ, որը ելույթ ունեցավ այդ կոնֆերանսում։ Նրան խնդրեցի մասնակցել կլոր սեղանին, որը նվիրված էր լինելու Իրանում իսլամական հեղափոխության 30-ամյակին։ Նա խոստացավ մասնակցել, եթե կլոր սեղանը կազմակերպվի օրվա առաջին կեսին։ Հաջորդ օրն առավոտից միջոցառումը սկսվեց, բայց նրա ստվերն անգամ չերևաց։ Իրանական թեմայով հետաքրքրություն ցուցաբերելու փոխարեն, մանավանդ այնպիսի մի ժամանակ, երբ Իրանը լուրջ մարտահրավերների առջև է, հյուպատոսը կլոր սեղանի ուղարկեց պարսկերենի ինչ-որ մի ուսուցչի։ Վերջինս ելույթ ունեցավ միջոցառմանը և, փոխանակ շնորհակալություն հայտնելու մյուս ելույթ ունեցողներին Իրանի ճակատագրով մտահոգ լինելու համար, բավական ինքնավստահ տեսքով, ինչը բնորոշ է իրանցի չինովնիկների մեծամասնությանը, հայտարարեց. «Դուք չեք գտնվում այդ համակարգի ներսում և իրավունք չունեք քննադատելու այն»։ Ի՞նչ կարելի է սպասել այդպիսի վերաբերմունքից հետո իրանցի չինովնիկից թալիշների ճակատագրի վերաբերյալ։ Դուք կարող եք ասել, որ դա մասնավոր դեպք է, բայց, ցավոք, այդպիսի հազարավոր փաստեր կան։ Իսկ ինչ վերաբերում է Իրանում բնակվող թալիշներին, մենք նրանց հետ շատ սերտ շփումներ ունենք, և նրանցից շատերն աջակցում են մեր շարժմանը։ – Ռուսաստանում որքանո՞վ է թալիշական շարժումն արժանանում ռուսական հասարակության, քաղաքական կուսակցությունների և պաշտոնական իշխանությունների աջակցությանը։ – Վերջերս ռուսական քաղաքական և հասարակական շրջանակներում զգացվում է ինչ-որ աշխուժություն թալիշների նկատմամբ վերաբերմունքի առումով։ Շատերն են հետաքրքրվում և նույնիսկ զարմանում, որ մինչ օրս չեն հետաքրքրվել այդ ժողովրդով։ Վերջին շրջանում ես ունեցել եմ մի քանի հանդիպումներ ռուսական առաջատար քաղաքական գործիչների և վերլուծաբանների հետ։ Դա հույս է ներշնչում, որ մոտ ապագայում կփոխվի նաև պաշտոնական իշխանության վերաբերմունքը։ Մենք ակտիվ աշխատում ենք այդ ուղղությամբ և մոտ ժամանակներս հույս ունենք իրական արդյունքի հասնել։ Թեպետ Ռուսաստանի իշխանությունների առումով ինձ հայտնի չէ ոչ մի փաստ, որ նրանք հրապարակայնորեն հանդես գային թալիշ ժողովրդի իրավունքների պաշտպանությամբ։ Չնայած դրան, մեր գենետիկ և պատմական մոտիկությունը Ռուսաստանի հետ մեզ հիմք է տալիս հուսալու, որ նրա կողմից աջակցություն կլինի։ Ռուսաստանի ղեկավարությունը դեռևս շարունակում է Ադրբեջանի հետ խաղալ «ռազմավարական գործընկերության խաղը»։ Բայց մենք համոզված ենք, որ սարերի հետևում չէ այն օրը, երբ նրանք ամեն դեպքում կհասկանան, որ այդ ամենն ընդամենը խաղ էր։ – Որո՞նք են թալիշական շարժման խնդիրներն ու նպատակները։ Դա թալիշ ժողովրդի սոցիալ-մշակութային իրավունքների պաշտպանությո՞ւնն է, ինքնավարության հասնե՞լը, թե՞ Ադրբեջանից անջատվելը։ – Ես կարող եմ խոսել մեր կազմակերպության անունից, որի նպատակն է ինքնավարությունը Ադրբեջանի կազմում` դրանից բխող բոլոր հետևանքներով։ Մենք դեռևս հավատում ենք, որ և՛ Ադրբեջանում, և՛ մեզ շրջապատող աշխարհում վաղ թե ուշ կհանգեն այն իրողության ընկալմանը, որ հասել է մեր մեկուկես միլիոնանոց ժողովրդին ինքնավարություն տրամադրելու ժամանակը։ Այդ իսկ պատճառով մենք աշխատում ենք հենց այդ ուղղությամբ։ Ադրբեջանը մեր հայրենիքն է, այն մեր հայրենիքն է եղել հազարամյակներ առաջ, մինչև այդ հողի վրա եկվորների հայտնվելը։ Մենք մեր հայրենիքը չենք պատրաստվում որևէ մեկին զիջելու, բայց դա չի նշանակում, որ մեր առջև չենք դնում այլ խնդիրներ։ Եթե Ադրբեջանում և աշխարհում լսելի չլինի ինքնավարության մեր պահանջը, ապա մենք պատրաստ ենք փոխելու մեր հայացքներն իրերի դրության նկատմամբ։ – Գոյություն ունե՞ն տարաձայնություններ, տարակարծություններ թալիշական շարժման մեջ։ Ինչո՞վ են դրանք բացատրվում` բնակության վայրո՞վ, կրթվածության աստիճանո՞վ, կրոնական զգացումներո՞վ, թե՞ արտաքին քաղաքական կողմնորոշումներով։ – Բնականաբար, այդպիսի տարաձայնություններ գոյություն ունեն։ Մարդիկ տարբեր են, տարբեր են նրանց հայացքները տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։ Մեր ժողովրդի յուրաքանչյուր ներկայացուցիչ Թալիշի ապագան տեսնում է յուրովի։ Կան թալիշներ, որոնք Թալիշը դիտարկում են Ադրբեջանի ազերի-թուրքերի հետ հավերժական միության մեջ և իրենց նույնիսկ չեն պատկերացնում Ադրբեջանի կազմից դուրս։ Դրան գումարած, նրանք գոհ են իրենց ներկա կացությամբ, բավականին հարմարավետ են զգում իրենց այդ պայմաններում և թալիշական շարժման գլխավոր նպատակը համարում են Ադրբեջանի շահերի պաշտպանությունը, բարեկամությունը շրջապատի հետ, եթե անգամ շրջապատում դա չեն գնահատում։ Մեր շարժման մասնակիցների մեծ մասը, հիմնականում մտավորականության ներկայացուցիչները, իր խնդիրն է համարում աշխատանքը մշակութային դաշտում։ Այսինքն` թալիշերեն գրքերի հրատարակումը, մեր ժողովրդի լուսավորումը։ Նրանք չեն ցանկանում մասնակից լինել քաղաքական ակցիաների և Ադրբեջանի իշխանությունների ռեպրեսիվ գործողությունների այսպիսի ծավալման պայմաններում նույնիսկ վախենում են մտնել քաղաքականության մեջ։ Գոյություն ունի նաև արմատականների որոշակի հատված։ Մեր շարժման մասնակիցների բավական ստվար մասը կրոնական մոլեռանդ է, որ Թալիշի ապագան տեսնում է միայն Իրանի կազմում։ Նրանց կարգախոսն է` «Նախ` կրոնը, ապա ժողովուրդը», և դա արդեն իսկ բացատրում է նրանց հայացքները։ Նրանց թվում կան Թալիշի շատ հայրենասերներ և նրանք պատրաստ են ցանկացած պահի սրբազան պատերազմի ելնելու հանուն իրենց ժողովրդի։ Բայց գոյություն ունեն Իրանի հատուկ ծառայությունների բազմաթիվ գործակալներ, ովքեր նախընտրում են աշխատել միայն Թեհրանի ցուցումներով։ Կան նաև ռուսամետ կողմնորոշում ունեցողներ, ովքեր հիմնականում բնակվում են Ռուսաստանի տարածքում, բայց ծագումով Թալիշից են։ Ահա այսպիսի պայմաններում էլ թալիշական շարժումը շարունակում է իր պայքարը։ Այդ պայքարը տեղի է ունենում մշտական թարմացման պայմաններում, ինչը շարունակվում է մինչ օրս։ – Ղարաբաղյան շարժման ամենասկզբում Բաքվում բնակվող թալիշները ծայրահեղ թշնամությամբ ընկալեցին հայ ժողովրդի այս շարԺումը։ Նրանց պահվածքը հայերի նկատմամբ ավելի թշնամական էր ու ագրեսիվ, քան Ադրբեջանի այլ ազգություն ունեցող բնակչության։ Այդ վերաբերմունքը պայմանավորված էր էթնիկական կոմպլեքսո՞վ, Ադրբեջանին իրենց լոյալությունը ստիպված ապացուցելու ձգտումո՞վ, թե՞ բացատրվում է որոշ քաղաքական նկատառումներով։ – Դա ամենից առաջ բացատրվում է նրանով, որ ինքնին ազգային ազատագրական շարժումն Ադրբեջանում այն տարիներին սկսվեց հենց թալիշներից։ Այդ շարժման առաջատար ջոկատը գտնվում է Լանկոնում` Թալիշի մայրաքաղաքում։ Այնտեղ տեղի ունեցավ խորհրդային իշխանության առաջին հեղաշրջումը 1990-ին։ Այն տարիներին բոլոր թալիշները հայրենասերներ էին, «ադրբեջանցիներ» և պայքարում էին իրենց հայրենիքի անկախության ու նրա տարածքային ամբողջականության համար։ Շատերը կարծում կամ համոզված էին, որ բոլորս մի ժողովուրդ ենք և կարիք չկա տարաբաժանել այն թուրքերի, թալիշների և այլոց։ Բայց այդ էյֆորիան շատ արագ անցավ, երբ թալիշները բախվեցին պանթուրքիզմի առաջին դրսևորումներին։ Թեպետ գոյություն ունի ևս մեկ գործոն` հայրենիքի գործոնը։ Բոլոր թալիշները համոզված էին, որ Ադրբեջանն իրենց հայրենիքն է, և իրենք բնականաբար պետք է ամենից ավելի մտահոգվեն նրա ճակատագրով։ Նրանցից շատերը հենց ղարաբաղյան ճակատում համոզվեցին, որ Ադրբեջանում բնակվող այլոց համար այն բոլորովին էլ հայրենիք չէ, որովհետև հայրենիքը պետք է պաշտպանել, ոչ թե դիտարկել իբրև բարեկեցության աղբյուր։ Եվ այսօր էլ ղարաբաղյան ճակատ են ուղարկում հիմնականում թալիշներին, որովհետև մյուսները եթե ընդհանրապես ծառայում են, ապա նախընտրում են ծառայել ինչ-որ տեղ` Թալիշի լեռներում, իրանական սահմանի վրա, ուր հնարավոր է կարողություն դիզել մաքսանենգությամբ։ Երբ թալիշները հասկացան, որ Ադրբեջանը խլված է իրենցից, հայրենիքն արդեն վաղուց փաստացի իրենց չի պատկանում, և որ իրենք սեփական հողի վրա պատանդներ են, այն ժամանակ էլ սթափվեցին։ Այնպես որ, չի կարելի խոսել հայրենիքի կամ որևէ մեկի նկատմամբ թշնամական վերաբերմունքի մասին։ Պարզապես թալիշները մտածել էին, որ պաշտպանում են և պարտավոր են պաշտպանել իրենց հայրենիք Ադրբեջանը։ Մեր զրույցի ավարտին կցանկանայի շնորհակալություն հայտնել Ձեզ հետաքրքիր հարցերի համար, խաղաղություն ձեր երկրին և ամենայն բարիք։ 2009-08-18 Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման, հայ-թուրքական հարաբերությունների բանակցային գործընթացի և Հայաստանի արտաքին քաղաքականության հեռանկարների վերաբերյալ իր տեսակետն է ներկայացնում ճանաչված քաղաքագետ, վերլուծաբան ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ։ -Պարոն Մուրադյան, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի արտաքին քաղաքականությունը վերջին զարգացումների լույսի ներքո` սկսած 2008-ի աշնանից մինչև 2009-ի գարունը։ Ի՞նչ բերեց այս փուլը մեր երկրին, ի՞նչ հետևություններ կարելի է անել Ղարաբաղի և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցությունների արդյունքներից։ – Այս բավականին ակտիվ փուլի ընթացքում Հայաստանն իր համար պարզեց (թեպետ դա բոլորովին էլ միանշանակ չէ), որ առաջատար ուժային կենտրոնների կողմից տարածաշրջանի նկատմամբ վարվող քաղաքականությունը մեծ չափով հրապարակային չէ, և մեր երկիրն անվտանգության ամրապնդման ու իր խնդիրների լուծման առումով ոչինչ ձեռք չբերելով, դրվեց Թուրքիայի ուղղակի հարվածի տակ։ Թուրքիան անհամեմատ խոր ներքաշվեց հարավկովկասյան քաղաքականության մեջ, հասկացավ իր համար օտար սցենարների ողջ վտանգավորությունը, ևս մեկ անգամ զգաց, որ իր դեմ ամբողջ ծավալով օգտագործվում է «հայկական գործոնը»։ Թուրք-հայկական պրոբլեմներն արդյունավետ կերպով օգտագործվեցին Թուրքիայի քաղաքականությունը զսպելու ուղղությամբ։ Դա, անկասկած, արդիականացրեց թուրք-հայկական հակասությունները` տապալելով այդ հարաբերությունների դանդաղ, բայց իրական կարգավորման հնարավորությունը և Թուրքիային տրամադրեց զգուշանալ Հայաստանից։ Վերոնշյալ խաչաձև բանակցությունների արդյունքում իրադրությունը տարածաշրջանում դարձավ ավելի լարված ու սպառնալից։ Առաջատար ուժային կենտրոնները, ի դեմս ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Եվրամիության, նկատելիորեն ամրապնդեցին իրենց դիրքերն ու քաղաքականության որոշ բաղադրիչները տարածաշրջանում` լայն իմաստով։ Եվ այժմ նրանք կնախընտրեն ստատուս-քվոյի պահպանումը, ինչը ընդհանուր առմամբ, նպատակահարմար է Հայաստանի համար, բայց չի ամրապնդում նրա անվտանգությունը։ ԱՄՆ-ն ու Եվրամիությունն այնքան վախեցած էին իրավիճակի լարման հեռանկարից, որ շտապեցին հայտարարել, թե թուրք-հայկական հարաբերությունների կարգավորումը և ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ բանակցությունները չպետք է հատվեն կամ լինեն փոխկապակցված։ Միաժամանակ Եվրոպային և Եվրասիային առհասարակ, համոզիչ կերպով ապացուցվեց, որ առանց տարածաշրջաններում ԱՄՆ-ի մշտական ներկայության անհնարին է զսպել Թուրքիայի հավակնությունները, միայն Ռուսաստանն ի վիճակի չէ լուծելու այդ խնդիրը։ Ամեն ինչ շատ նման է նրան, որ 1990-ականներին Իրաքի ու Իրանի նկատմամբ կիրառվող կրկնակի զսպման քաղաքականությունն ԱՄՆ-ը սկսելու է կիրառել Թուրքիայի ու Ռուսաստանի նկատմամբ։ Այսինքն` այդ քաղաքականությունը չի լինելու այդ երկրներից մեկի դեմ` մյուսի հետ դաշնակցելու տարբերակով, դա արդեն արխաիզմ է։ Հայաստանը պետք է շատ լուրջ հետևություններ անի այդ ռազմավարությունից, որը կարող է մեզ համար ինչպես նպաստավոր լինել, այնպես էլ կիրառվել մեր դեմ։ – Այդ արտաքին քաղաքական իրադարձություններն ինչպե՞ս ազդեցին Ադրբեջանի վրա։ Ադրբեջանը շահե՞ց, թե՞ տանուլ տվեց այդ գործընթացների արդյունքում։ – Հարավային Կովկասի պետությունների համար որևէ բան շահելու մասին խոսք լինել չէր կարող։ Նրանք խաղում էին բացառապես ուրիշի խաղը, քանզի չունեին համապատասխան քաղաքական ռեսուրսներ, հարկադրված էին օգտագործել հնացած և բացարձակապես անարդյունավետ փաստարկներ։ Բացի այդ, չունեին ամուր թիկունք` պաշտպանված իրենց ավանդական գործընկերների կողմից։ Ադրբեջանը վերջնականապես պարզել է իր համար, որ մադրիդյան սկզբունքներն ընդամենը կարգավորման գործընթացի իմիտացիա ստեղծելու միջոց են։ Այդ սկզբունքները բացարձակապես համարժեք չեն գոյություն ունեցող հիմնախնդրին և չեն կարող հետագայում լինել բանակցությունների հիմք։ Ադրբեջանը, ինչպես նաև միջնորդները, հասկացել են, որ իզուր էին նախկինում անտեսում «ղարաբաղյան գործոնը», կարծելով, թե երևանյան ղեկավարությունը բացարձակապես վերահսկում է իրավիճակը ԼՂՀ-ում։ Եվ երկար տարիների ընթացքում առաջին անգամ Ղարաբաղի ժողովրդի ձայնը կրկին արտահայտվեց դժգոհության ենթատեքստով, թեկուզ և որոշակիորեն խլացված։ Ադրբեջանի համար այդքան էլ անսպասելի չէր Թուրքիայի դիրքորոշումը, որը հստակ ցույց տվեց իր արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, հանուն որոնց կարող է և մասամբ անտեսել իր մերձավոր «ազգականի» շահերը։ Պարզ դարձավ, որ մերձավոր «ազգական» լինել չի նշանակում լինել առաջնային գործընկեր։ Թուրքիայի գործընկերներն առայժմ ԱՄՆ-ը, ՆԱՏՕ-ն և Եվրամիությունն են, ոչ թե տարբեր «ազգականներ», որոնց Անկարան դիտարկում է իբրև հումքի ձեռքբերման և իր արտադրանքի իրացման նախընտրելի և հարմարավետ շուկա։ Քաղաքական իրողությունների վերլուծության և իմաստավորման առումով Ադրբեջանն ավելի վատ վիճակում է, քան Հայաստանը։ Պետք չէ մոռանալ, որ ազերիները, որպես ազգ, ասպարեզ եկան միայն 1934-ին, Իոսիֆ Ստալինի հրամանով, որովհետև համամիութենական մարդահամար անցկացվեց։ Եվ միայն 1937-ին խորհրդային-կուսակցական ղեկավարության որոշումով Ադրբեջանի ազերի բնակչությանը պարտադրվեց օճառի օգտագործումը։ Իսկ 1947-ից` մի խումբ բժիշկների երաշխավորությամբ և Ադրբեջանի առաջին քարտուղար Միր-Ջաֆար Բաղիրովի կարգադրությամբ, նորածին երեխաների գանգի ձևը բժիշկները պարտավոր էին շտկել, ինչն ահռելի վնաս հասցրեց այդ ժողովրդի հոգեկան առողջությանը։ Բայց ոչ մի հրամանով հնարավոր չեղավ վերջ դնել ավանդույթ դարձած արյունապղծմանը, և բոլորովին վերջերս Բաքվում անցկացվեց միջազգային կոնֆերանս այդ պրոբլեմի վերաբերյալ, որի ժամանակ հրապարակվեցին թվեր, որ Ադրբեջանի քաղաքային բնակչության 25 և գյուղական բնակչության 35 տոկոսի շրջանում այն գործնականում գոյություն ունի։ Ադրբեջանը ժամանակակից աշխարհում կողմնորոշվում է միայն խառն ամուսնությունների արդյունքների շնորհիվ։ Ընդհանուր առմամբ, Բաքվում նկատվում է որոշակի գաղափարների կրկնօրինակում, որոնք արտահայտվել են հայկական ԶԼՄ-ներով, և ազերիները, ըստ էության, համակերպվում են այն գնահատականներին ու հետևություններին, որոնք արվել են Հայաստանում։ Դա ավելի հեշտ ճանապարհ է, մատչելի և մի շարք դեպքերում աշխատում է անարգել։ Միևնույն ժամանակ անցած բանակցային փուլի գլխավոր արդյունքը դարձավ այն, որ ազերիների ղեկավարությունն այլևս չի կարող անընդհատ շանտաժի ենթարկել արտաքին միջավայրը` ռազմական գործողությունների վերսկսման սպառնալիքով։ Այսինքն` ազերիները, բացելով իրենց խաղաքարտերը, այլևս չունեն լուրջ փաստարկներ արտաքին քաղաքական քարոզչության դաշտում։ Վաղուց արդեն շանտաժից պետք է անցնել գործի, բայց մեծ հարց է, թե դա այս անգամ ինչով կավարտվի։ Սակայն ազերիների քաղաքականության սկզբունքային տապալումը ոչ մի դեպքում չի կարելի պայմանավորել Հայաստանի քաղաքականության հաջողությամբ։ Բանակցությունների ամբողջ գործընթացը մեծ մասամբ կառուցվել է ամերիկացիների կողմից, և նրանք ամբողջական պատասխանատվություն են վերցրել բանակցությունների այս փուլի ու դրանց արդյունքների համար։ Հակամարտության կողմերը նորից ներքաշվել են պարտավորությունների ու պայմանների որոշակի շրջանակի մեջ, ինչով էլ պայմանավորված է նրանց պահվածքը։ Երկու կողմերի փաստարկներն այլևս ոչ ոքի չեն հետաքրքրում։ Արտաքին նախաձեռնությունը «համարվում» է երկրորդական, և «առաջնայնությունը» իբր հակամարտության կողմերինն է, ինչը չլսված դեմագոգիա է։ Բայց այդ դեմագոգիան, ինչպես ոչ մի այլ բան, օգուտ է Հայաստանին, և դրանից պետք է օգտվել։ – Ըստ Ձեզ, ինչպե՞ս հնարավոր կլինի հաղթահարել Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ այս վնասակար իրավիճակը։ Կա՞ն ինչ-որ երաշխիքներ, թե՞ մենք հարկադրված ենք բավարարվել փաստի արձանագրումով։ – Ժողովրդավարության գոյություն ունեցող մոդելը համարժեք չէ հայ ժողովրդի խառնվածքին և առանձնահատկություններին, հասարակական առաջնահերթություններին։ Կարելի է շատ խոսել այն մասին, որ Հայաստանում չկա ժողովրդավարություն և հարկավոր է անվերջ սպասել մինչև այն ի հայտ կգա։ Ես ժողովրդավարությունը հասկանում եմ իբրև կառավարման արդյունավետ մեթոդների համադրություն, և այն կարող է առաջանալ ինչից ցանկանանք, բայց միայն ոչ ընտրություններից, առավել ևս ուղղակի և համընդհանուր ընտրություններից։ Այս մոդելն ամեն կերպ պաշտպանում են կրիմինալ խմբավորումները, որոնք կառավարում են մեր երկիրը, որովհետև այդ մոդելի շնորհիվ մարդիկ անսահման հարստանում են, արհամարհում օրինականությունը, չարաշահում իշխանությունը և այլն։ Այդպիսի հասարակությունը չի կարող մշակել ու իրագործել արտաքին քաղաքականություն, որովհետև դա նրան պետք չէ։ Արտաքին քաղաքականությունը վտանգավոր է, անչափ ծախսատար ու անհասկանալի արդիական էլիտաների համար։ Այն սպառնալիք է նրանց բարեկեցությանը։ Նորահարուստների այդ էլիտաների համար իդեալը հավանաբար կայանում է որոշակիորեն չեզոք, ավելի ճիշտ, չեզոքացված պետության մեջ, որը կունենա պացիֆիստական առաջնահերթություններ, ընդ որում` ցանկացած գնով։ Նրանք շատ հեռու են ազգային հավակնությունների մասին պատկերացումներից, ինչը նշանակում է նաև մեկուսացած լինել իրական միջազգային քաղաքականությունից։ Այսպիսի պայմաններում ընդունելի կարող է դառնալ «մասնավոր արտաքին քաղաքականության» տարբերակը։ Ավստրիացի տնտեսագետ Ֆրիդրիխ ֆոն Հայեկը մի ժամանակ առաջարկեց ստեղծել «մասնավոր փողերի» ինստիտուտ, երբ դրամանիշների թողարկման իրավունք կարող են ստանալ գործնականում բոլոր բանկերն ու մասնավոր կազմակերպությունները, ինչը կհանգեցներ պետության կողմից դրամ թողարկելու մոնոպոլիայի չարաշահման վերացմանը։ Այս գաղափարը 50 տարով առաջ ընկավ իր ժամանակից, բայց, անկասկած, դիտարկվելու է, երբ ներկա համաշխարհային տնտեսական ճգնաժամի արդյունքները կամփոփվեն։ Շատ պետություններում առկա է պետական գործառույթները մասնավոր ֆիրմաներին հանձնելու պրակտիկան, օրինակ, հարկային, մաքսային, փոստային ծառայության, աուդիտի իրականացման և այլ ոլորտներում։ Ինչ-որ չափով դրան է նման նաև պայմանագրային զինծառայողների ներգրավումը զինված ուժերում, որովհետև դա էլ իր մեջ մասնավոր նախաձեռնության տարրեր է պարունակում։ Ըստ այդմ, ինչո՞ւ պետության արտաքին քաղաքական գործառույթները մասնակիորեն կամ ամբողջովին չհանձնել մասնավոր կոմերցիոն կամ հասարակական ոչ կոմերցիոն կազմակերպությունների, կամ էլ մասնագետների հանրակցությանը։ Արտաքին քաղաքական գործառույթները զգալիորեն թափանցիկ են, դրանք կարող են գտնվել հասարակության, խորհրդարանի ու կառավարության, պետության ղեկավարի արդյունավետ վերահսկողության տակ։ Արտաքին քաղաքական գերատեսչության սեփականաշնորհումը կհանգեցնի բացասական բաղադրիչների մեծ մասի չեզոքացմանը, որոնք պայմանավորված են բյուրոկրատական մոտեցումներով, կադրերի ընտրության հարցում մրցակցության բացակայությամբ։ Դա հնարավորություն կտա հաստատելու անկախ փորձագիտական պրակտիկա և, ամենակարևորը, ինտերակտիվ վերլուծություն։ Տվյալ ենթադրյալ ծառայությունն ավելի սերտ կապված կլինի խորհրդարանի, քաղաքական ու հասարակական խմբավորումների հետ, կդառնա հասարակական բանավեճի աղբյուր։ Դա, ի դեպ, վերաբերում է նաև ուսումնասիրություններ ու վերլուծություն իրականացնող կառույցներին, որոնք պետք է լինեն ոչ քիչ իրենց քանակությամբ և մասնագիտացմամբ։ Հայաստանում ստեղծված մի շարք ուսումնասիրությունների կենտրոններ, որոնք կոչված են քաղաքական վերլուծություն կատարելու, ոչ այլ ինչ են, եթե ոչ «գավառական տիպի ինստիտուտներ», որ դարձել են հեգնանքի առարկա և շարունակաբար կուլ են տալիս բյուջետային միջոցները։ Բավականին երիտասարդ, կրթված ու հավակնոտ որոշ երիտասարդների փորձերը` պրոֆեսիոնալ քաղաքական վերլուծությամբ զբաղվելու նպատակ հետապնդող, ավելի շուտ, արձագանքն են այն մոդելների, որ ձևավորվել են այլ երկրներում։ Բայց դա, անշուշտ, մեր հասարակության և քաղաքական դասակարգի պահանջարկի դրսևորում չէ։ Երիտասարդ քաղաքագետներին սպասում էր մեծ հիասթափություն, քանի որ նրանք չկարողացան անել նույնիսկ առաջին քայլն ազգային քաղաքագիտական դպրոցի կայացման ուղղությամբ։ Մնացել են մի քանի երիտասարդ էնտուզիաստներ, բայց էնտուզիազմը երբեք չի կարող փոխարինել «քաղաքական պատվերին»: Վերլուծական ոլորտը պետք է ամենից առաջ լինի անկախ և ենթադրի հրապարակային և հատուկ բնույթի հասարակական բանավեճ։ Այդպիսի կառույցների անկախությունն ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում երբևէ չի ժխտել նրանց սերտ ինտեգրացիան պետական ինստիտուտների հետ։ Արևմուտքի այլ զարգացած պետություններ, ուր պահպանվել է այդպիսի կառույցների պետական կարգավիճակը, բախվել են վերլուծական մշակումների և քաղաքական ծրագրավորման ցածր արդյունավետության հետ։ Այդ ոլորտում պետք է լինի կադրերի պատրաստման փուլ, բայց գլխավորը մտածողության մշակումն է և ոչ թե ձևական կրթական մակարդակը։ Տարբեր երկրների բազմաթիվ վերլուծաբանների և քաղաքական ծրագրավորողների հետ իմ ծանոթությունը հնարավորություն է տալիս գնահատել այնպիսի բաների համադրումը, ինչպիսիք են կրթությունն ու ընտանեկան դաստիարակությունը։ – Ինչպե՞ս հասնել այդ մոդելի ստեղծմանը ներկա պայմաններում։ – Հասնել կարելի է ամեն ինչի, եթե նպատակ դրվի պայքարել ոչ հանուն ժողովրդավարության և ոչ էլ կոնկրետ կառավարության կամ նախագահի դեմ։ Ֆորմալ առաջնորդներն անցողիկ են, իսկ խեղված կոնֆորմիստական հասարակությունից ազատվել հնարավոր չէ նույնիսկ մի քանի տասնամյակի ընթացքում։ Հայաստանի առջև կանգնած են խնդիրներ, որոնք հնարավոր չէ լուծել բուրժուական պետությանը բնորոշ մեթոդներով, արտաքին աշխարհը չի հանդուրժի այդպիսի աղաղակող խեղվածություն։ Հայաստանը չի կարող լինել ստանդարտ, միաչափ որոշումների երկիր։ Այլ պետություններ միգուցե կարող են հաջողությամբ գոյություն ունենալ նաև քիչ բովանդակային քաղաքական գործընթացի պայմաններում, որովհետև նրանց պետք չեն ոչ ստանդարտ քաղաքական ռեսուրսներ ու ոչ ստանդարտ մտածող մարդիկ։ Այդ երկրները բարեկեցիկ են և ոչ ոքի չեն հետաքրքրում։ Մեզ սպասում է այլ, ավելի բովանդակային ու իրադարձություններով հարուստ պատմություն։ Միջերկրական ծովից մինչև Չինաստան ընկած լայնածավալ տարածաշրջանում ի հայտ են գալու նոր ազգեր, հասարակություններ ու պետություններ։ Պետք չէ մոռանալ և այն մասին, որ այդ տարածքում առնվազն քաղաքական աղետ է սպասվում։ Ակնհայտ է, որ հայկական անկախ խմբավորումներն ու ցանցային կազմակերպություններն անհամեմատ ավելի արդյունավետ են գործում, քան հայկական պետությունը։ Այդպիսի խմբեր ունենալով, առանց մեծ ջանքերի ու ծախսերի, կարելի է լիկվիդացնել ադրբեջանական պետությունը կամ էլ բերել նրան անհամեմատ ավելի համեստ ձևաչափի։ Չգիտես ինչու, ես հիշեցի ռուսական հայրենասիրական երգի քառատողը. «Мы никогда не спускали гордый Андреевский флаг, мы сами вызвали «Корейца», мы сами топили «Варяг»: Ժամանակ առ ժամանակ պետք է կարողանալ պայթեցնել նաև ինչ-որ շատ սուրբ ու անխորտակելի բան։ 2009-07-14 Եթե Սաակաշվիլին հեռանա, դա տեղի կունենա միայն ամերիկացիների ցանկությամբ Վրաստանում տեղի ունեցող ներքաղաքական իրադարձությունները, դրանց առնչվող հնարավոր արտաքին ազդեցությունները մեկնաբանում է ճանաչված քաղաքագետ և վերլուծաբան ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ: – Պարոն Մուրադյան, օրերս Վրաստանում էիք: Ինչպես հայտնի է, Վրաստանի ընդդիմությունը սկսել է նախագահ Միխեիլ Սաակաշվիլուն իշխանությունից հեռացնելու գործընթաց: Որքանո՞վ է հավանական, որ ընդդիմությունն իսկապես հաջողության կհասնի: – Սկսենք նրանից, որ ընդդիմության գործողությունների միայն առաջին փուլը կարելի է ավարտված համարել: Ընդդիմությունն այս պահին կենտրոնացած է ոչ թե գլոբալ քաղաքական հարցերի, այլ բողոքի ակցիաների տեխնոլոգիաների կատարելագործման ուղղությամբ: Ըստ այդմ էլ, եթե ամփոփելու լինենք գործողությունների այս առաջին փուլը, վրացական ընդդիմությունն ի սկզբանե անվստահ էր գործում: Փետրվար ամսից սկսած, երբ ՙՀանուն Վրաստանի դաշինքի՚ շրջանակներում կայացվեցին զանգվածային բողոքի գործողությունների անցնելու մասին առաջին որոշումները, ընդդիմությունը, հատկապես նրա ղեկավար վերնախավը, բոլորովին էլ վստահ չէր իր գործողություններում: Որովհետև Սաակաշվիլու իշխանության ժամանակահատվածում Վրաստանում, այնուհանդերձ, դրական փոփոխություններ եղել են: Կարգ ու կանոն է հաստատվել վարչական ոլորտում, տնտեսական դաշտում, այլ բնագավառներում, և բնակչության հիմնական դժգոհությունն իշխանությունից այսօր պայմանավորված է գործազրկության բարձր մակարդակով: Բայց այդ հարցը հիմնավորապես լուծելու համար Վրաստանը չունի բավարար ռեսուրսներ, անհրաժեշտ է երկար ժամանակ: Այսինքն` որևէ այլ իշխանություն այդ առումով ավելի մեծ ձեռքբերումների չէր հասնի, քան այսօրվա ռեժիմը: – Բացի այդ, նկատի ունենանք, որ կոռուպցիայի դեմ բավականին հաջողված պայքար կա այս վարչախմբի օրոք: – Կոռուպցիա Վրաստանում այսօր էլ գոյություն ունի, ոչ փոքր ծավալներով, բայց միաժամանակ այն անհամեմատելի է Շևարդնաձեի ժամանակների հետ: Այն տարիներին վարչարարություն ընդհանրապես չկար: Սա նկատի ունենալով` բնակչության զգալի մի զանգված նաև մտածում է, թե արժե՞ արդյոք մասնակցել բողոքի ակցիաներին ու դրանով վտանգել թեկուզ և համեստ, բայց իրական, շոշափելի այն ձեռքբերումներն ու արդյունքները, որոնք առկա են այսօրվա իշխանության գործունեության շնորհիվ: – ՈՒզում եք ասել, որ վրաց-ռուսական պատերազմի հետևանքներն անգամ չե՞ն ազդում բնակչության տրամադրությունների վրա: – Նախորդ անգամ, երբ Թբիլիսիում էի, իսկապես այդպես էր: Գրեթե բոլորը, ում հետ առիթ եմ ունեցել շփվելու, վրաց-ռուսական պատերազմի հետևանքները համարում էին Սաակաշվիլու հեռացման համար ամենակարևոր պատճառը: Այս անգամ այնպիսի զգացողություն կար, որ այդ պրոբլեմը նախկին սրությամբ չի կարևորվում քաղաքական գործիչների, փորձագիտական շրջանակների և, առհասարակ, հասարակության կողմից: Այսինքն` այդ հարցը նախկին հրատապությունը չունի, նաև ընդդիմությունը չի փորձում այն դարձնել հասարակական քննարկման առարկա և շոշափել Աբխազիայի կամ Հարավային Օսիայի հետ կապված խնդիրները: Որովհետև ընդդիմությունն էլ դրանց պատասխանը չունի: Այդ պատճառով էլ վրաց-ռուսական պատերազմի թեման կորցրել է հասարակական հրատապությունը, ինչը, ի դեպ, շատ հետաքրքիր երևույթ է: – Ի՞նչ շարունակություն կունենա Սաակաշվիլուն հրաժարեցնելու գործընթացը: – Ինչպես նշեցի, ընդդիմության գործողությունների առաջին փուլի ՙպիկն՚ արդեն անցած է: Հիմա դադարի պահ է, և գոնե ինձ համար պարզ է մի բան: Վստահ չեմ, թե Վրաստանի ընդդիմության ներկայացուցիչները, փորձագետները կամ հասարակությունն առհասարակ հրապարակավ երբևէ կխոստովանեն դա, բայց ակնհայտ է, որ Սաակաշվիլին ունի բոլոր ֆորմալ ու փաստացի ռեսուրսներն իշխանությունը պահելու համար: Իմանալով ԱՄՆ-ից Վրաստանի կախվածությունը, մենք իրականում չենք պատկերացնում, թե որքան մեծ է այն: Հետևաբար, եթե Սաակաշվիլին հեռանա, ապա դա տեղի կունենա միայն ամերիկացիների ցանկությամբ: – Իսկ ԱՄՆ-ն այդպիսի ցանկություն ունի՞: – Վրաստանի ընդդիմության գործողություններն իրականում ծառայում են որպես ֆոն, որպեսզի ամերիկացիները կարողանան այդպիսի որոշում ընդունել: Իրավիճակն իսկապես բարդ է, որովհետև ԱՄՆ-ի համար այլևս հնարավոր չէ գործընկեր դիտարկել մի մարդու, որը ոչ մի կերպ ներգրավված չէ նաև այլ քաղաքական բեմահարթակներում` եվրասիական, իսլամական և ամենակարևորը` եվրոպական: Սակայն ամերիկացիները բարդ ընտրության առջև են, որովհետև միաժամանակ հասկացել են` ներկայիս վրացական ընդդիմությունն իրենից ներկայացնում է բոլորովին էլ ոչ միանշանակ կողմնորոշում ունեցող, բազմաշերտ մի համախումբ: Այնտեղ տարբեր մարդիկ են ընդգրկված, տարբեր քաղաքական ուժեր, մեծ է փոխադարձ անվստահությունն ընդդիմադիր ուժերի միջև, ինչն առավել ցայտուն է դրսևորվում ընդդիմադիր կուսակցությունների միջին օղակների հարաբերություններում: Ըստ այդմ, կա ոչ անհիմն մտահոգություն, որ այդ խմբավորումն իշխանության գալով չի կարող կառավարել երկիրը: Այսինքն, բոլորովին էլ միանշանակ չէ, որ ընդդիմության իշխանության գալու պարագայում կարգ ու կանոնը երկրի ներսում կպահպանվի, և ԱՄՆ-ի, առհասարակ, արևմտյան հանրության հետ հաստատված խաղի կանոնները փոփոխության չեն ենթարկվի: Չկա երաշխիք, որ ընդդիմության իշխանության գալը հետագայում չի հանգեցնի ռազմական, պետական հեղա-շրջման, ինչը նույնպես անհիմն մտավախություն չէ: Ես տպավորություն ունեմ, որ ամենաիդեալական տարբերակը կլիներ, եթե Սաակաշվիլին հեռանար, սակայն իր պաշտոնում մնար Վրաստանի ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլին: Նկատի ունենանք, որ Վրաստանում ոստիկանությունը և Ազգային անվտանգության ծառայությունը համախմբված են ՆԳՆ-ում: Այդ դեպքում ամերիկացիների համար շատ ավելի հեշտ կլիներ Սաակաշվիլու վերաբերյալ որոշում կայացնելը: Բայց ընդդիմությունը նույնիսկ տեսականորեն բացառում է Մերաբիշվիլու մնալն իշխանության մեջ: Եթե ամերիկացիները կարողանային ընդդիմությանը համոզել, որ Մերաբիշվիլին պետք է մնա, միգուցե և Սաակաշվիլու հեռացումը հնարավոր կլիներ: Բայց սա, իհարկե, շատ ֆանտաստիկ սցենար է: – Բայց ինչո՞ւ է այդքան կարևոր Մերաբիշվիլու մնալ-չմնալը: – Որովհետև ԱՄՆ-ի համար պետք է հասկանալի լինի, թե իշխանափոխության գործընթացում և նրանից հետո ով է վերահսկելու իրավիճակը: ԱՄՆ-ը բոլորովին էլ խաչ չի քաշել Վրաստանի վրա, ովքեր նման մտայնություն ունեն, պարզապես թյուրիմացության մեջ են: Վրաստանը մնում է ԱՄՆ-ի համար իբրև կարևոր գեոռազմավարական շահերի գոտի: Այնտեղ նախատեսվում է ամերիկյան ռազմաբազաների տեղակայում: Սկզբում խոսվում էր երեք բազաների մասին` Փոթիում, Գորիում, Մառնեուլում, այժմ խոսակցություններ կան, որ 4-րդ բազան տեղակայվելու է Ախալքալաքում: Դրանք լինելու են առաջնային բազավորման հենակետեր, սակայն դրա համար անհրաժեշտ է, որ Վրաստանը լինի կայուն ու կառավարելի երկիր: Այսինքն` պրոբլեմը Սաակաշվիլին չէ, այլ այն, որ չկա վստահություն, թե վրացական ներկա ընդդիմությունն իշխանության գալով կկարողանա վերահսկել ու կառավարել իրավիճակը, եթե Սաակաշվիլին և նրա հետ Մերաբիշվիլին հեռանան: Այսօր գործնականում Վանո Մերաբիշվիլին է վերահսկում իրավիճակը երկրում: – Ի՞նչն է պատճառը, որ այսօրվա ընդդիմության առաջնորդներից Իրակլի Ալասանիան, ում համարում են Սաակաշվիլու ամենահավանական փոխանորդը, չի փորձում համաձայնության գալ Մերաբիշվիլու հետ, երաշխիքներ տալ, որ նա պաշտոնը կպահպանի իշխանափոխությունից հետո: – Որովհետև ընդդիմությունը չի ուզում իր գործունեության մեջ հենվել արտաքին ազդակների վրա: Նրանք փորձում են հրապարակ հանել ներքին խնդիրները և այդ միջոցով հասնել Սաակաշվիլու հեռացմանը: Առանց այդ էլ պարզ է, որ արտաքին քաղաքականությունն ընդդիմության իշխանության գալու դեպքում մեծ փոփոխության չի ենթարկվի: Բայց Մերաբիշվիլուն թողնել ՆԳՆ ղեկավարի պաշտոնում կնշանակեր անուղղակիորեն ընդունել, որ գործող իշխանությունը, այսինքն` Սաակաշվիլին, շատ հարցերում ճիշտ քաղաքականություն է վարել: Այդ դեպքում հեղափոխությունն ինչի՞ համար է: – Ի՞նչ եք կարծում, ընդդիմությունը կկարողանա՞ մինչև տարեվերջ Սաակաշվիլուն հեռացնել իշխանությունից: – Կարծում եմ, որ Սաակաշվիլին հազիվ թե իշխանության գլուխ մնա մինչև 2013 թվականը: Պարզապես ամերիկացիները չեն ցանկանում նրան հեռացնել ճգնաժամի պայմաններում: Մյուս կողմից էլ, ընդդիմության գործողությունները ցույց են տալիս, որ բողոքական զանգվածի ծավալները Վրաստանում այնպիսին չեն, որ հնարավոր լիներ բացառապես այդ լծակով լուծել խնդիրը: Միլիոնանոց քաղաքում միշտ էլ կարելի է ցույցի հավաքել 150 հազար մարդու: Այս իրավիճակում ԱՄՆ-ի դիրքորոշման մեջ մեծ նշանակություն ունեն նաև եվրոպացիների հետ կապված ամերիկյան “ֆոբիաները”: Ռուսաստանի առնչությամբ Վաշինգտոնում մտահոգություններ չունեն: Այնտեղ շատ լավ գիտակցում են, որ եթե անգամ ռուս-վրացական ներկայիս թշնամական հարաբերություններում տեղի ունենա որոշակի մեղմացում, Վրաստանի ու Ռուսաստանի միջև ռազմավարական բնույթի հարաբերությունների մասին խոսք լինել չի կարող: Սակայն ամերիկացիներին մտահոգում է Եվրամիության կողմից իրականացվող ճնշումն Արևելյան Եվրոպայում, քանի որ կա վտանգ, թե Վրաստանը կհայտնվի եվրոպական ազդեցության ուղեծրում: Վրաստանում ակնհայտորեն եվրոպական որոշ նախագծեր իրականացվում են հենց ՙՀանուն Վրաստանի դաշինքի՚ կազմում գործող ընդդիմադիրների միջոցով: Այնտեղ կան մարդիկ, որոնք ունեն եվրոպական կողմնորոշում: – Սալոմե Զուրաբիշվիլի՞ն: – Այո, բայց ոչ միայն նա: Վրաստանի քաղաքական վերնախավը, փորձագիտական հանրությունը հասկացել են, որ ԱՄՆ-ի հետ համագործակցությունը լավ է, բայց անհրաժեշտ է ունենալ երկրորդ հենման կետ: Ինչքան էլ Վրաստանում խոսեն երկրի արևմտյան կողմնորոշման մասին, այդ կողմնորոշումը մինչ օրս եղել է ամերիկամետ: Այսինքն` Եվրամիության ներգրավմամբ անհրաժեշտ է այդ բացը լրացնել: – Ճի՞շտ է, թե իբր անցած տարվա օգոստոսին, ռուս-վրացական պատերազմից հետո կարգավորման բանակցությունների ժամանակ Ֆրանսիայի նախագահը խոստացել է Ռուսաստանի նախագահին, որ Սաակաշվիլին ամենամոտ ժամկետում կհեռացվի պաշտոնից: – Վրացական փորձագետներից շատերն են պնդում, որ Մեդվեդև-Սարկոզի բանակցությունների ժամանակ և կարգավորման հայտնի պլանը ձևավորելիս Ֆրանսիայի նախագահը ռուսներին տվել է այդպիսի խոստում: Վրացական ընդդիմությունն այս կապակցությամբ բավականին մեծ հույսեր ունի: – Սակայն Սարկոզին նման խոստում տվել է Ֆրանսիայի՞, Եվրամիությա՞ն, թե՞ ամբողջ Արևմուտքի անունից: – Դժվար է ասել: Այն ժամանակ ԱՄՆ-ի նախագահը Ջորջ Բուշն էր և, ըստ այդմ, հազիվ թե ամերիկացիները հստակ համաձայնություն տված լինեին այդ նախաձեռնությանը: Բայց միաժամանակ չմոռանանք, որ 2008-ի օգոստոսին իրավիճակն այնքան լարված էր, որ շփումներն ու խորհրդատվությունները մշտական ու ակտիվ բնույթ ունեին: Մյուս կողմից էլ, Սարկոզին այդ գործընթացում մենակ չէր և իր թիկունքում ուներ Գերմանիայի միանշանակ աջակցությունը: Մեծ Բրիտանիայի քաղաքականությունն էլ այդ փուլում սպասողական էր: Լոնդոնը նույնիսկ ստիպված եղավ համաձայնել ֆրանսիացիների ու գերմանացիների հետ, որպեսզի հակամարտությունն ավելի լայն ծավալներ չստանա: Ես կարծում եմ, որ Մեծ Բրիտանիան այն ժամանակ դրական դեր խաղաց ամերիկացիներին զսպելու առումով: Դրա արդյունքում եվրոպացիների քաղաքականության առջև մեծ արգելքներ չդրվեցին: Իհարկե, ամեն ինչից բացի, Ֆրանսիայի նախագահին էլ անհրաժեշտ էր դրսևորել իրեն իբրև Եվրոպայի ղեկավար, ազդեցիկ ուժային կենտրոնի ներկայացուցիչ և խլել նախաձեռնությունն ամերիկացիներից ռուս-վրացական պատերազմից հետո ստեղծված իրավիճակի կարգավորման գործընթացում: – Վերջնական ի՞նչ հանգուցալուծում է սպասվում Վրաստանում և ինչպիսի՞ն է այն լինելու: – Ամերիկացիները Սաակաշվիլուն իշխանությունից հեռացնելու քայլին կդիմեն, բայց միայն ավելի հանգիստ իրավիճակում: Նրանք կսպասեն մինչև իրադրությունը հանդարտվի և գոնե արտաքուստ ստեղծվի այն տպավորությունը, թե ներքաղաքական ճգնաժամը Վրաստանում անկում է ապրել, և իրավիճակը կայունացել է: Վաշինգտոնում պարզապես չեն կարող թույլ տալ, որ Սաակաշվիլին իշխանությունից հեռացվի ճգնաժամի փուլում, որովհետև դա կընկալվի իբրև ԱՄՆ-ի քաղաքականության տապալում: Իհարկե, Սաակաշվիլին ավելի շատ ԱՄՆ-ի նախորդ վարչակազմի գործընկերն էր, Բուշի և Մակքեյնի ընկերը: Բայց, ինչպես տեսնում ենք, երկրի հեղինակությունն այնքան կարևոր է, որ Բարաք Օբաման էլ չի անտեսում այս հանգամանքը: Ամերիկացիները շատ լավ հասկանում են, որ բավականին բարդ է լինելու Սաակաշվիլուն իշխանությունից հեռացնելու գործընթացում իսկապես սահուն անցում ապահովելը, բայց դա անհրաժեշտ է իրենց պետության հեղինակությունը պահպանելու համար: Ամեն դեպքում ակնհայտ է, որ Սաակաշվիլին իշխանության գլուխ չի մնա առանց ԱՄՆ-ի աջակցության: Վրաստանի ընտրած անկախ արտաքին քաղաքականության ու զարգացման մոդելի արդյունքը սա է: Զրուցեց ՎԱՀԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ 2009-04-21 – Անհրաժեշտ է վերհիշել մի մոռացված հանգամանք. ռուսական զորքերի Վրաստան մտնելուց անմիջապես հետո ԱՄՆ-ի պետքարտուղար Ք. Ռայսն իր գործընկեր Ս. Լավրովի հետ հեռախոսային խոսակցության ժամանակ հետևողականորեն խնդրում էր հարավօսական իրադարձությունների հետ կապված չօգտագործել «ցեղասպանություն» բնորոշումը։ Ես այն ժամանակ ենթադրեցի, որ դա շատ կարևոր է ԱՄՆ-ի համար, որպեսզի իրենց գործընկերն ու դաշնակիցը չմեղադրվի օսերի նկատմամբ նման գործողություն իրականացնելու համար։ Եվ եթե Ռուսաստանը դադարեց այդ մասին խոսելուց, ուրեմն ամերիկացիների հետ հաջող առևտուր է եղել։ 2009-03-07 «Իրավունքը de facto»-ի հարցերին պատասխանում է ճանաչված քաղաքագետ և վերլուծաբան ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ – Պարոն Մուրադյան, մեր թերթում հրապարակված Ձեր հոդվածը` «Մեծ գաղափարն ու մանր կատարողները», բավական լայն հետաքրքրություն առաջացրեց։ Ռուս-հայկական հարաբերությունները դիտարկելիս ինչո՞ւ եք ուշադրություն հրավիրում այն գաղափարախոսների և ֆունկցիոներների գործունեության վրա, ովքեր Ռուսաստանում ներկայացնում են, այսպես ասած, եվրասիական շարժումը։ Ի՞նչ դեր է խաղում այդ շարժումը ռուսական արտաքին քաղաքականության մեջ, այդ թվում` Հարավային Կովկասի մասով։ – Իմ ընկերը` Իսրայելի միջազգային հարաբերությունների գլոբալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար Բարրի Ռուբինը, մի անգամ կարծիք հայտնեց, որ Իսրայելի ժամանակակից ողջ պատմությունը պայքար է ամերիկյան քաղաքականության դեմ։ Սա, իհարկե, պատկերավոր ու պայմանական արտահայտություն է և կարող է հետաքրքրություն ներկայացնել նրանց համար, ովքեր երկար տարիներ ուսումնասիրել են ամերիկա-իսրայելական հարաբերությունները, հատկապես ոչ հրապարակային հարթության վրա։ Հարկ է ընդգծել, որ հայ հասարակության (և ոչ միայն նրա)պատկերացումներում «ռազմավարական գործընկերությունը» ներկայանում է իբրև ապահովագրություն բոլոր տեսակի անսպասելի տհաճություններից այդ նույն ռազմավարական գործընկերոջ կողմից։ Ընդհանրապես միջազգային հարաբերությունների մասին կարծրացած պատկերացումները վտանգավոր են ոչ հասուն քաղաքական վերնախավի համար։ Քաղաքականությունը սպորտային մրցություն չէ, այլ ամենից առաջ ուժեղ դինամիկա, մշտական աշխատանքի անհրաժեշտություն, անցյալի, ներկայի ու ապագայի իմաստավորում։ Որքան էլ տարօրինակ է, բայց Ռուսաստանի նավթագազային եկամուտները, որ թույլ տվեցին նրան վերակենդանացնել իր արտաքին քաղաքական հավակնությունները, ամուր թիկունք չդարձան ռուսական քաղաքականության համար։ Խնդիրը նույնիսկ ներկա ճգնաժամը չէ, որն արդեն կոտրել է Մոսկվայի հաջողությունների փուլը։ Ռուսաստանը, ոգևորված ամերիկյան քաղաքականության մեջ առկա դադարով, ինքնավստահորեն փորձեց առաջ գնալ` թերագնահատելով իր իրական հնարավորությունները։ Հենց այդ անկայուն իրավիճակի շրջանակներում էլ Ռուսաստանի քաղաքական ղեկավարությանն անհրաժեշտ եղան քաղաքական ծրագրավորողներ և որոշ նոր գաղափարներ` արտաքին քաղաքականության մեջ իրագործելու համար։ Երկրի նախագահին ու կառավարությանն իրենց ծառայություններն առաջարկեցին քչերը։ Ավելի շուտ, քչերին հաջողվեց ինչ-որ բան առաջարկել, քանի որ Մոսկվայում այսօր մոնոպոլացված է արտաքին քաղաքական ծրագրավորումների ոլորտը, համապատասխանաբար տեղի է ունեցել կադրային սելեկցիա, երբ ոչ շատ և ոչ էլ ամենախոր վերլուծաբաններն ու ծրագրավորողներն են հայտնվել իշխանության բարձրագույն էշելոնի «նախաբաղնիքում»։ Որպեսզի պատրանքներ չլինեն այդ վերլուծաբանների և ծրագրավորողների հետ կապված, հարկ է միանգամից նշել, որ Ռուսաստանում իրականում գոյություն չունի ոչ մի ինտերակտիվ գործընթաց երկրի ղեկավարության և վերլուծական հանրության միջև, ինչն առկա է, ասենք, ԱՄՆ-ում կամ Մեծ Բրիտանիայում։ Սկզբունքորեն Ռուսաստանում վերլուծական հանրություն էլ, որպես այդպիսին, գոյություն չունի, ինչն անթույլատրելի է հզոր տերության համար։ Վերլուծաբանների ու քաղաքագետների առանձին խմբեր փորձում են ընդամենը մի ավելորդ պատառ պոկել մնացորդային այն գումարներից, որոնք նախատեսված են տեղեկատվական-հետախուզական գործունեության համար։ Բայց, ինչպես հայտնի է, ձուկ չեղած տեղը խեցգետինն էլ ձուկ է։ Եվ եթե Ռուսաստանի նման երկրում նախագահի «նախաբաղնիքում» հայտնվել է Եվգենի Պրիմակովի նման հին քաղաքական ավանտյուրիստի գլխավորած խումբը, ապա այդ դերում կարող էր հայտնվել ով ասես։ – Անդրադառնանք, սակայն, եվրասիական շարժման կամ կողմնորոշման ներկայացուցիչներին։ Ի՞նչ են նրանք իրենցից ներկայացնում։ – Եվրասիական շարժումը կամ, ավելի ճիշտ, այսպես կոչված, նեոեվրասիական ծրագրի ներկայացուցիչները Ռուսաստանում փայլուն ինտելեկտուալներ են, որոնք քաղաքական փիլիսոփայության և գաղափարախոսության մեջ չեն զիջում գաղափարաքաղաքական դպրոցներից ոչ մեկին։ Վերջին 15 տարիներին նրանք ստեղծել են քաղաքական մտքի խորությամբ ու ընդհանրացմամբ բացառիկ քաղաքագիտական գրադարան` կազմված բազմաթիվ մենագրություններից և հավաքական հրապարակումներից։ Այդ աշխատությունները հատուկ տեղ են զբաղեցնում ռուսական և այլ երկրների ներկայիս քաղաքական-ինտելեկտուալ միջավայրում։ Իրենց գաղափարների հաջող պրոպագանդման շնորհիվ եվրասիական շարժման ներկայացուցիչները կայուն հարաբերություններ են ստեղծել Ղազախստանի ու Թաթարստանի քաղաքական ղեկավարությունների հետ, որոնց համար վերջիններս դարձել են իրենց մարդիկ և Աստանայի ու Կազանի շահերի իրագործողները Մոսկվայում։ Միաժամանակ եվրասիական շարժման գործիչները նախկինի պես իրականությունից որոշակիորեն կտրված են, որովհետև այդպես էլ լիարժեք չընդգրկվեցին Ռուսաստանի հրատապ քաղաքականության ուղեծրում։ Նրանց լսում են, հաճույքով կարդում, բայց նրանք չեն դարձել քաղաքական էլիտայի մասը, մանավանդ որ չեն գտնվում քաղաքական որոշումների կայացման միջավայրում։ Եվրասիական շարժման գործիչները դա բացատրում են տարբեր կոնսպիրոլոգիական վարկածներով և իշխանության մեջ ինչ-որ կիսագաղտնի խմբավորումների առկայությամբ կամ ռուսական քաղաքականության վրա եղած այլ ազդեցություններով։ Չի բացառվում, որ ինչ-որ դավադրություններ ու ինտրիգներ իսկապես կան, մանավանդ որ ռուսական ԱԳՆ-ում լուրջ մտահոգություններ են առաջացել եվրասիական շարժումը ներկայացնող քաղաքագետների ազդեցության հնարավոր մեծացման հետ կապված։ Բայց ավելի սկզբունքային է այն, որ, լինելով անգերազանցելի գաղափարաքաղաքական ոլորտում, եվրասիացիները շարունակում են մնալ ռոմանտիկներ, բացարձակապես անընդունակ քաղաքական ծրագրավորողներ և որոշակիորեն նույնիսկ նման են ավանտյուրիստների։ Միայն շնորհիվ արտաքին համակարգողների, ովքեր քաղաքական մեծ փորձառություն ունեն, եվրասիական շարժման գործիչները չեն հայտնվել մարազմի մեջ` զբաղեցնելով, ասենք, Գրիգորի Ռասպուտինի տեղը ներկայիս ռուսական «արքունիքում»։ Իզուր չէ, որ եվրասիական շարժման առաջատար գաղափարախոսներն արդեն վաղուց անցել են դասախոսական աշխատանքի, ինչը համարժեք է իրավիճակին։ Ռուսական հասարակության մեջ, որը գտնվում է ընդօրինակման տիպի սոցիալական մոդելի կառուցման ճանապարհին, ինչը ներառում է արմատական արևմտականացում, սկսել են հասկանալ, որ քարոզչական իմաստով շատ հարմար ու արդյունավետ եվրասիական գաղափարախոսությունը բացարձակապես համարժեք չէ ազգային շահերի պաշտպանության հետ կապված խնդիրներին, ոչ միայն Արևմուտքի, այլև Արևելքի հետ համագործակցության ծավալմանը։ Եվրասիական գաղափարը, որպես որոշակի տարածության վրա գերիշխանության գաղափար, շատ սահմանափակ դոկտրին է և կարող է հավակնել միայն ռուս ժողովրդի ու մի կերպ պահպանված այն փոքրաքանակ ժողովուրդների դաշինքի ստեղծմանը, ովքեր ապրում են ՈՒրալում, Պովոլժիեում ու Սիբիրում։ Նույնիսկ ռուսներին մոտ ժողովուրդներին` ուկրաինացիներին ու բելառուսներին, եվրասիական գաղափարը բացարձակ օտար է։ Իդեալական պատկերացումների պարագայում եվրասիական գաղափարով շատ շահագրգիռ պիտի լիներ Հայաստանը, բայց միայն հայկական վերնախավի բավականին ինտելեկտուալ զարգացածության պայմաններում, ինչն այսօր բարի ցանկություն է։ Միաժամանակ, ամենագաղափարական ու ինտելեկտուալ ռուսական քաղաքագետներն ու քաղաքական ծրագրավորողները, որ հենց եվրասիական շարժման ներկայացուցիչներ են, ամենածախուներն ու ծառայամիտները դուրս եկան։ Նեոեվրասիական նախագծի ջատագովները շատ ջանքեր են ներդնում, որպեսզի բաժանեն ՈՒկրաինան Ռուսաստանից` ժողովուրդների միջև անհաղթահարելի անդունդ ստեղծելով, քանի որ հասկանում են, որ Մոսկվայի կապերը արևելյան և հարավային սլավոնների հետ իրենցից ներկայացնում են ռուսական աշխարհաքաղաքականության և քաղաքական կուլտուրայի բյուզանդական վեկտորը և իբր հակասում եվրասիականության գաղափարին։ Այդ գործիչների արհամարհական վերաբերմունքը սլավոնների նկատմամբ միայն բացահայտում է իրենց թաքնված ասիականությունը։ – Ինչո՞վ է պայմանավորված եվրասիական շարժման ջատագովների հրապուրվածությունը Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան համագործակցության խորացմամբ ու ընդլայնմամբ։ Դա նո՞ր հայացք է արտաքին քաղաքական առաջնահերթությունների և Ռուսաստանի ապագայի ընկալման առումով։ – Իսկապես, եվրասիական շարժման ջատագովներն արդեն մի քանի տարի հրապուրված են Թուրքիայի ու Ադրբեջանի հետ ավելի սերտ համագործակցությամբ։ Դա ամենից առաջ պայմանավորված է «Գազպրոմին» արտաքին քաղաքական աջակցություն ցուցաբերելու պահանջմունքներով և, բնականաբար, առատաձեռն վարձատրվում է այդ ընկերության կողմից։ Հետո արդեն ձևավորեցին հարաբերություններ Անկարայի ու Բաքվի քաղաքական նախաձեռնությունների կենտրոնների հետ։ Չնայած երկար տարիներ եվրասիականության ներկայացուցիչները վարել են հետևողական հակաթուրքական ու հակաադրբեջանական քարոզչություն, այժմ հրապուրված են Ռուսաստանի որդեգրած նոր կուրսով, որը թուրք-ադրբեջանական կոնֆեդերացիայի հետ դաշնակցելու միտում ունի։ Չեմ կարծում, թե ինչ-որ բան է փոխվել նրանց մտածողության մեջ, այդպիսի մարդկանց հետ նման բան չի լինում։ ՈՒղղակի ազդակներ են եղել «Գազպրոմից», «Լուկօյլից», իսկ հետո այդ գազակերոսինային շահերի շրջանակում ազդակներ եղան նաև ՌԴ նախագահի աշխատակազմից։ Այսպիսով առկա է կոմերցիոն պատվերի կենցաղային կատարում։ Եվրասիացիները հետաքրքիր են ակտուալ քաղաքական առումով ոչ այն պատճառով, որ իրենցից ներկայացնում են Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը որոշող գործունակ խմբավորում։ Նրանք ուղղակի արտահայտում կամ տարածում են այն խնդիրները, որ նրանց առջև դրվում են նախագահի աշխատակազմի և շահագրգիռ ընկերությունների կողմից։ Եվրասիական կողմնորոշման գործիչները, որ Հայաստանն Իրանի հետ համարում էին Ռուսաստանի հավատարիմ դաշնակիցները, և իրենց ֆունդամենտալ աշխատություններում առաջարկում «բաժանել» Թուրքիան ու Ադրբեջանը Ռուսաստանի, Հայաստանի ու Իրանի միջև, այսօր բացահայտ հայտարարում են, որ Հայաստանից վերցված է այն, ինչ հնարավոր է, և պետք է զոհել նրա շահերը հանուն Թուրքիայի ու Ադրբեջանի հետ դաշինքի։ Իհարկե, ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ հայերը ոչ մի ուշադրություն չդարձրին դրան` նախընտրելով կերուխումները բացարձակապես դատարկ մարդկանց հետ` մոսկովյան ցածրակարգ ծախու գրչակների ու պարզ առևտրականների շրջանակից։ Բանը նույնիսկ դա չէ։ Իզուր փորձելով ճանապարհ բացել դեպի իշխանության միջանցքները, այսքան տարիներ գտնվելով դրանց կողքին, բայց ոչ իշխանության մեջ` եվրասիացիները փորձում են ինտեգրացվել իշխանական համակարգում ամենալպրծուն ու կասկածելի ուղղությամբ, ինչպիսիք են Ռուսաստանի հարաբերությունները Թուրքիայի ու Ադրբեջանի հետ։ Եվրասիացիների վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ հիմա լիովին համապատասխանում է ղարաբաղյան հիմնախնդրի «կարգավորման ռուսական նախագծի» ոգուն ու տրամաբանությանը։ Այսինքն` զոհել հայկական շահերը, հայ ազգի ապագան հանուն ռուսական կոմերցիոն ընկերությունների հետաքրքրությունների։ – Որքանո՞վ են անհուսալի հայ-ռուսական հարաբերությունները։ Ըստ Ձեզ, հասե՞լ է հանգուցալուծման ու Ռուսաստանի հետ սերտ կապերի դադարեցման պահը։ Գոյություն ունի՞ այլընտրանք ռուսամետ կողմնորոշմանը։ – Պետք է ուշադրություն դարձնել, թե Ադրբեջանում ինչպես են շատերը գրգռված Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու Թուրքիայի փորձերից։ Թեկուզ և պարզ է, որ իրականում դա ընդամենը «բարի մտադրությունների ցուցաբերում» է։ Ակնհայտ է, որքան ցինիկ են սկսել Ռուսաստանին վերաբերվել Սերբիան ու Բուլղարիան։ Ռուսաստանը հայտնվել է ամենամերձավոր ժողովրդի ու պետության` ՈՒկրաինայի հետ պատերազմի շեմին։ Կենտրոնական Ասիայում էլ գրեթե նույնալեզու և նույն ծագումն ունեցող ժողովուրդների միջև կարգավորված չեն հարաբերությունները։ Եթե գոյություն ունեն երկու պետություն կամ քաղաքականության երկու սուբյեկտ, տարաձայնություններն ու նույնիսկ թշնամությունն անխուսափելի են` չնայած վաղեմի քաղաքական և ընդհանուր պաշտպանական բնույթի հարաբերություններին։ Հայ հասարակությունը պետք է շատ լավ գիտակցի 1990-ականների սկզբի դասերը, երբ Ռուսաստանը երկու անգամ ագրեսիա ծավալեց մեր դեմ և 2008-ին, երբ նույն ռուսները, հաջողություններից գլխապտույտ, որոշեցին, որ Հայաստանին կարելի է պարտադրել ցանկացած ինքնասպան որոշում` առանց հատուկ ջանքերի։ Բայց խնդիրը դա չէ, այլ այն, թե որքանով կարող է կայանալ ռուս-թուրքական դաշինքը։ Իմ կարծիքով, այդ հեռանկարը կասկածելի է, բայց դրա համատեքստում կա նույն վտանգի երկու ձևաչափ։ Մեզ համար վտանգավոր է տակտիկական դաշինքը։ Ռազմավարական հեռանկարում ցանկացած վտանգ հարաբերական է, որովհետև ռուս-թուրքական դաշինք երբեք չի ձևավորվի, նույնիսկ ընդհանուր հակառակորդի դեմ։ Հայաստանի չափազանց թուլացումը կամ ոչնչացումը քաղաքական բեմահարթակում կհանգեցնի մեծ փոփոխությունների ամբողջ առաջավորասիական և եվրասիական տարածության մեջ։ Դա լավ հասկանում և զգում են ոչ միայն ռուսները, այլև իրանցիները, ամերիկացիները, նույն թուրքերը։ Ներկայում ՀԱՊԿ-ը մեզ համար շատ հարմար անվտանգության համակարգ է, որը դեռ չի վերածվել ռազմաքաղաքական դաշինքի, բայց, անկասկած, ունի այդպիսի հեռանկար։ Եթե անգամ ՀԱՊԿ-ի մի շարք պետություններ, այդ թվում` Հայաստանը, ընդունեն ամերիկյան առաջարկներն ու իրենց տարածքում ԱՄՆ-ի ռազմակայաններ տեղակայեն, դա չի բացառելու ՀԱՊԿ-ի զարգացումը։ Թուրքիան ու Ռուսաստանը միմյանց չեն կարող զիջել Եվրասիայում իրենց դիրքերը. հակասությունները չափազանց մեծ են։ Թուրքիան չի կարող հաջողությամբ գոյատևել առանց ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի, Եվրամիության և միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ հարաբերությունների։ Արևելքում ոչինչ և ոչ մեկը չկա, որ կարող էր դառնալ Արևմուտքին այլընտրանք։ Թուրքական շանտաժը շատ լավ հասկանում են ինչպես Արևմուտքում, այնպես էլ Արևելքում, և այդ շանտաժի ռեսուրսներն էլ սպառված են։ Գործնականում Եվրասիայի ու Մերձավոր Արևելքի բոլոր պետությունները փորձում են խուսափել միակողմանի կողմնորոշումից և բազմաբևեռ արտաքին քաղաքականություն կառուցել։ Ժամանակակից աշխարհում չի ստացվում բավականաչափ բազմաբնույթ դաշինքների ձևավորումը, քանի որ պետությունները սովորաբար չեն ձգտում իրենց վրա վերցնել ուրիշների պրոբլեմները։ Ամեն ինչ իր անունով կոչելու դեպքում պիտի ընդունենք, որ այսօր գոյություն ունի միայն երկու հեղինակավոր ու լեգիտիմ դաշինք` ՆԱՏՕ-ն ու Եվրամիությունը, որոնք բոլորովին էլ հետաքրքրված չեն եվրատլանտյան հանրությունից դուրս այլընտրանքների ձևավորմամբ։ ՇՀԿ-ի ու ՀԱՊԿ-ի անդամ պետությունների միջև հարաբերությունների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանք գործընկեր-հակառակորդների հարաբերություններ են։ Թուրքիայի միջազգային դրությունն ապագայում կբնութագրվի միջազգային հանրության մեջ իր տեղի որոնումներով` խորացող մեկուսացման և այդ մեկուսացումն ավելի ծանր դարձնելու մտահոգություններով։ Ադրբեջանի խնդիրները, իր անվտանգության ապահովման առումով, պակաս բարդ չեն, քան Հայաստանինը։ Բայց չկա ոչ մի հիմք մտածելու, թե հիմա և հատկապես ապագայում Ադրբեջանը չի ընտրի Ռուսաստանի հետ հարաբերություններն իբրև առաջնային։ ԱՄՆ-ի դերը Ադրբեջանի անվտանգության ապահովման հարցում թերագնահատվում է։ ԱՄՆ-ի ներկայությունն այդ երկրում բավական հիմնավոր է և շարունակաբար զարգանում է, և ոչ թե Թուրքիան, այլ հենց ԱՄՆ-ն է հանդիսանում Ադրբեջանի անվտանգության իրական երաշխավորը։ Միաժամանակ, եթե ռազմավարական հեռանկարն այդքան էլ սարսափելի չէ, ապա մարտավարական սպառնալիքներն ավելի վտանգավոր են։ Հնարավոր է ասածս պարադոքս թվա, բայց չկա այդպիսի բան, եթե նկատի ունենանք Հայաստանի ներքին վիճակը։ 2008-ին «ռուսական նախագծի» ի հայտ գալը ցույց տվեց, որ բավական է հայաստանյան ղեկավարությունը նույնիսկ շատ կոմպլեմենտար ձևով ասի` ոչ, և «ռուսական նախագիծը» փլուզվում է աչքի առջև։ Հիմա Մոսկվայում փորձում են հասկանալ, թե ինչ անել հետո, առաջ մղել այդ հակահայկական ծրագի՞րը, թե՞ արգելակել, որպես դատապարտված արկածախնդիր նախագիծ։ Այսինքն` ավելի վտանգավոր է, որ ընթացիկ քաղաքականության մեջ հայաստանյան ղեկավարությունը երկիրը չներքաշի ծիծաղելի դրության մեջ` ազնվորեն կատարած պարտքի լիարժեք «գիտակցումով»։ Ռուսաստանի քաղաքական ղեկավարությունն իր հայ գործընկերներին ներքաշել է անձնական, «ախպերային», մանրախնդիր հարաբերությունների դաշտ, որ շատ հարմար է ռուսական գործիչների և կործանարար` Հայաստանի համար։ Այդ հարաբերություններից պետք է դուրս գալ։ Հայաստանյան լիդերներն իրենց ներքին հարցերն ու «ռազբորկաները» մտցրել են արտաքին դաշտ և հենց դրա հետևանքով էլ 2008-ի աշնանը հայտնվեցին շատ անհարմար իրավիճակում, երբ իրենցից բացահայտ պահանջեցին Ղարաբաղը հանձնել Ադրբեջանին։ Ո՛չ ավել, ո՛չ պակաս։ Այդ պատճառով պետք է զբաղվել քաղաքականությամբ, հույս չդնել ռուսների, թե այլ ընկերների հետ անձնական հարաբերությունների վրա։ Դրա առաջին քայլը կդառնա քաղաքական տեղեկատվության կանոնակարգումն ու համակարգումը։ Անհնար է շարունակել անտեսել քաղաքական վերլուծության ու ծրագրավորման անհրաժեշտությունը։ Հակառակ դեպքում Մոսկվայում իրենցից ոչինչ չներկայացնող մարդկանց ու խմբավորումների արտահայտություններն ու հայտարարությունները միշտ էլ թվալու են ռուսական քաղաքականության ազդակներ, որ իբր ճակատագրական են և քննարկումից դուրս։ Ռուսամետ կողմնորոշմանը, որ իրականում վաղուց արդեն չկա, այլընտրանք կարող են հանդիսանալ այլ մտածողությունն ու լուրջ, հետևողական քաղաքական կեցվածքը, եթե հիմնավորված են։ Միջազգային ասպարեզում գողական պահվածքի իրավունք ունեն միայն այս աշխարհի «պախանները», ավելի փոքր նշանակություն ունեցող մասնակիցները պետք է ձևացնեն, թե համաշխարհային քաղաքականությունը լուրջ և հեղինակավոր ոլորտ է։ Թեկուզ գոնե այսպես, մինչև այս մղձավանջը ներծծվի, երբ համաշխարհային քաղաքականության ու գործարար աշխարհի առաջնորդներն էլ պատկերացում չունեն, թե ինչ է լինելու տնտեսության և, առհասարակ, այս աշխարհի հետ։ Զրուցեց Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆԸ Իրավունք դե-ֆակտո 2009-01-24
1 2 3 4