articles

AZERBAIJAN NEEDS A PRIORITY STRATEGIC PARTNER

ԽՍՀՄ-ի փլուզման հետ մեկտեղ նկատելի դարձավ, որ Հայաստանում ու Վրաստանում հայտնվել են միքանի տասնյակ մարդիկ, ովքեր անչափ մտահոգված էին «ազգային գաղափարի» որոնումներով։ Այդգաղափարի անհրաժեշտության հետ կապված վստահությունը փոխանցվեց նաև նոր սերունդներին, ինչպես այդ երկու, այնպես էլ այլ ժողովուրդների, որոնց մտավորականները չկարողացան հաղթահարելուշացած ռոմանտիզմը և ինտեգրացվել նոր պայմանների դաշտում։

Ադրբեջանում, սակայն, այդ գաղափարի որոնումները բնորոշ էին երկու-երեք մտավորականների, ովքերանհուսորեն ռուսացած էին և բացարձակապես չէին համապատասխանում իրենց էթնոսի իրականիդեալներին։ Դեռ նավթային ծրագրերի իրագործումից շատ առաջ ադրբեջանական հասարակություննու վերնախավը միանգամայն գիտակցված և առանց որևէ ամոթխածության ընդունեցին այնիրողությունը, որ Ադրբեջանի համար «ազգային գաղափարը» նավթն է։ Այսպիսով, նավթը դարձավբոլոր հնարավոր քաղաքական, տնտեսական, սոցիալական ու հոգևոր խնդիրների լուծման միջոց։Ադրբեջանն արդեն զգացել է նավթային եկամուտների առավելությունը, սակայն միաժամանակ նավթիմեծ ծավալների արտահանման ժամանակաշրջանը կրճատվում է։ Մնում է միայն հինգ տարի, և 2012 թվականից հետո նավթի արդյունահանման ծավալները կտրուկ կնվազեն, իսկ բազային խնդիրներիլուծումը դեռ շատ հեռու է։ Ներկայումս Ադրբեջանն առաջատար գործընկերների հետ իրհարաբերություններում բացել է բոլոր խաղաքարտերը։ Բաքուն, ըստ էության, ընդունել է բոլորպայմանները, որ առաջադրել են արևմտյան գործընկերները նավթի ու գազի արդյունահանմանառումով, անվտանգության և ռազմական համագործակցության ոլորտում։ Ղարաբաղի հարցումՂարաբաղի իրական և ոչ դեկլարատիվ դիրքորոշումը, ըստ էության, նույնպես հանգում է արտաքինգործընկերների պայմանների ընդունմանը։ Ավելին` Ադրբեջանի դիրքորոշումը Ղարաբաղի հարցումիրենից ներկայացնում է հարկադրական համաձայնություն «կարգավորման» լավագույն տարբերակին։Միաժամանակ նավթը շարունակում է մնալ բոլոր հիմնական պրոբլեմների լուծման միակ հույսն ումիջոցը։

Այն բանից հետո, երբ Ռուսաստանը 1992-ի ամռանը զրահատանկային զորամասերի մասնակցությամբավարտեց Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ երկրորդ պատժիչ գործողությունը, պարզվեց, որայդքանով հանդերձ, Ադրբեջանը չի կարողացել լուծել իր խնդիրները։ Բաքվում տեղի ունեցավպետական հեղաշրջում, որից հետո Հեյդար Ալիևը դրեց Ադրբեջանի արտաքին քաղաքականությանհիմքերն ու նախանշեց նրա հիմնական սկզբունքները, ինչն իր մեջ ենթադրում էր բազմավեկտորություն։Սակայն ԱՊՀ-ի ոչ մի պետություն այդպես էլ չի կարողացել ձևավորել և ամբողջությամբ իրագործելբազմավեկտոր արտաքին քաղաքականություն, քանի որ դրա համար անհրաժեշտ միջոցները, նյութական ու քաղաքական ռեսուրսներն անհասանելի են նորանկախ պետությունների, այդ թվում` Բալթյան երկրների համար։ Խնդիրը նույնիսկ ռեսուրսների մեջ չէ, ակտուալ էլիտաներն այդ երկրներումպատրաստ չեն և հետաքրքրված չեն այդքան բարդ արտաքին քաղաքականության իրականացմամբ, որն իր մեջ բարձր ռիսկայնություն ունի, այդ թվում` ներքին քաղաքականության առումով։ Ադրբեջանումվաղուց հասկացել են, որ արևմտյան հանրությունը դիտարկում է իրենց երկիրը բացառապես իբրև գազիու նավթի մատակարարի ու բացարձակապես հետաքրքրված չէ ժողովրդավարության կայացմամբ։Արևմուտքին ընդամենը պետք է, որ Ադրբեջանում լինի վարչական կարգ ու կանոն և ներքինկայունություն։

Արևմտյան հանրությունը բոլորովին չի պատրաստվում լուծել ղարաբաղյան խնդիրը և անկեղծորենհայտարարում է, որ այդ պրոբլեմը չունի քաղաքական լուծում` կողմերի ներկա դիրքորոշումներիպայմաններում։ Իսկ ԱՄՆ-ն ընդհանրապես դարձել է էթնիկ տարածաշրջանների անկախացմանհզորագույն նախաձեռնողը, և Եվրոպայի երկրներում շատ քաղաքական ուժեր նպաստում են այդծրագրի իրականացմանը։ Երկար տարիներ Եվրոպայում քաղաքական հետազոտություններովզբաղվող փորձագետների համար վաղուց արդեն գաղտնիք չէ, որ առնվազն եվրոպականփորձագիտական հանրության մեջ որոշակի տարածված կարծիք կա Հարավային Կովկասի երկրների` Եվրամիության կազմ ինտեգրացվելու հետ կապված։ Կարելի է նշել առնվազն երկու տասնյակեվրոպական փորձագետների, որոնք սերտ կապված են եվրոպական կառույցների և առաջատարեվրոպական պետությունների կառավարությունների հետ և հնարավոր են համարում Հայաստանի ուՎրաստանի ընդգրկումը Եվրոպական Միության կազմ, բայց ոչ մի դեպքում` Ադրբեջանի հայտնվելնայնտեղ։ Ընդ որում, բացարձակ անկեղծորեն, սակայն ոչ հրապարակային ռեժիմում բացատրվում է, որՀայաստանն ու Վրաստանը կարող են ընդունվել Եվրամիություն, որպես, ոչ ավել-ոչ պակաս, քրիստոնեական պետություններ։ Եվրոպական անվտանգության հարցերով առաջատար բրիտանականմասնագետ Կլաուս Բեքերը պնդում է, որ նույնիսկ մի քանի տարի առաջ նման բան չէր ասվում անգամգաղտնի շփումների ժամանակ։ Իհարկե, ներկայումս այս թեման դեռևս հրատապ չէ, և խնդիրըբոլորովին էլ քաղաքական որոշումների գործընթացների սելեկտիվությունն ապահովելը չէ։ Սակայն այն, որ Եվրոպան արդեն սկսել է առաջադրել ու քննարկել նույնիսկ այսպիսի «էկզոտիկ» հարցեր, միջազգային հարաբերություններում նոր իրողությունների արտահայտությունն է։ Առայժմ ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի և Եվրամիության փոխհարաբերություններում Հարավային Կովկասի պետությունների հետ չկանինստիտուցիոնալ տարբերություններ։ Բայց վաղ թե ուշ, հավանական է, որ նույնիսկ շատ արագկառաջանա գործնական հարցը, թե ինչու է Եվրամիությունը մերժում Թուրքիային, բայց պատրաստ է իրկազմում տեսնել Ադրբեջանին, որը նույն էթնոկրոնական և քաղաքական մոդելի պետություն է։Ցանկացած դեպքում Ադրբեջանը մշտապես զգում է իր անհավասարությունն արևմտյան հանրությանհետ հարաբերություններում և գործնականում տարբերություն չի տեսնում Եվրամիության և ԱՄՆ-ի հետփոխհարաբերությունների մեջ։

Ադրբեջանական հիասթափության հաջորդ օբյեկտը Թուրքիան է, նրա քաղաքականությունը։ Թուրքիան, որ մեծ դժվարությամբ է լուծում իր խնդիրներն արտաքին ու ներքին քաղաքականության մեջ ևանիմաստ համարում խորքային ներթափանցումը Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայիպրոբլեմների մեջ, երբ բուն Անատոլիան տարաբաժանված է մասերի, այդ գործընթացը շարունակվում էնոր առաջնահերթությունների որոնման ձևով։ Ադրբեջանական էլիտայի հավերժական գաղափարիհամաձայն, Թուրքիան ոչ միայն պետք է օգնի Ադրբեջանին, այլև նրա փոխարեն լուծի բոլորպրոբլեմները։ Այս գաղափարը շարունակում է մնալ ադրբեջանական սպառողական մտածողությանարատավոր մասը։ Թուրքիայի նկատմամբ ադրբեջանական մոտեցումն ունի երկու բաղադրիչ` անատոլիական մոդելի կրկնօրինակումը և Թուրքիայի պահվածքի ընդօրինակումը։ Գումարածսպառողական մտածելակերպը, որը, ի վերջո, հանգեցրել է խոր հիասթափության Թուրքիայինկատմամբ` իբրև ազգակից պետության և ռազմավարական գործընկերոջ։ Միանգամայն հասկանալի է, որ Թուրքիան բոլորովին չի շտապում լուծել Հայաստանի հետ կապված բոլոր պրոբլեմները, այլ ծրագրումէ բոլորովին ուրիշ, էքսպանսիոնիստական խնդիրների լուծում ընդհանուր տարածաշրջանում։ Սակայննույնիսկ դեպի Հայաստան ձեռնարկած Թուրքիայի սահմանափակ քայլերն Ադրբեջանում արդենդարձել են ոչ միայն ծայրահեղ գրգռվածության առիթ, այլև Բաքվի առաջ դրել մի շարք կարևոր հարցեր։

Ռուսաստանի գործողությունները Վրաստանի նկատմամբ վերջնականապես հավասարակշռությունիցհանեցին Ադրբեջանի ղեկավարությանը, իսկ նման հոգեվիճակը լավ խորհրդատու չէ արտաքինքաղաքականության մեջ։ Ադրբեջանը փորձում է բազմազանեցնել իր արտաքին քաղաքականությունըՌուսաստանի հետ «նոր» հարաբերություններով, ինչն ԱՄՆ-ում, անգամ Թուրքիայում ոչ թեմտահոգություն, այլ քմծիծաղ է առաջացնում։ Շլացնելու նպատակ հետապնդող այդ փոխադարձքաղաքական նախաձեռնությունը հանգեցրեց ղարաբաղյան հիմնախնդրի հետ կապված «ռուսականնախագծի» հրատապ երևան գալուն։ Ավելի հարմար նախագահ Ռուսաստանում, քան Դ. Մեդվեդևն է, Ադրբեջանի համար այլևս չի գտնվի։ Բացարձակապես անփորձ քաղաքական գործիչ, կորպորատիվհայացքներով ու կեցվածքով, որն ավելի շատ հիշեցնում է ահռելի փողեր տնօրինող կոմերցիոնընկերության հաջողված մենեջերի, ում հետ կարելի է խոսել ինչպես բրոքերի հետ։ Գտնվելով բավականաննախանձելի վիճակում ոչ միայն միջազգային ասպարեզում, այլև սեփական կառավարությաններսում, Դ. Մեդվեդևը կարիք ունի արտաքին քաղաքական արագ ու ցուցադրական հաջողությունների, որոնք կհամադրվեին կոմերցիոն առավելությունների հետ։ Ղարաբաղյան թեման դարձավ մեծ կեղծիքհենց Դմիտրի Մեդվեդևի համար, քանի որ շատ շատերը Մոսկվայում այդ նախագծի ստեղծմանամենասկզբից հետ էին քաշվում նոր նախագահից` հասկանալով դրա կանխատեսելի տապալումը։Ամենայն հավանականությամբ, ադրբեջանական լոբբինգը բավական ազդեցիկ գտնվեց, եթե նույնիսկայդպիսի խայտառակ տապալումից հետո Հայաստանի վրա շարունակվում է ճնշումը Ղարաբաղիհարցով։ Անկասկած, Ադրբեջանը զգացել է Ռուսաստանին դիմելու իր նախաձեռնության ողջապարդյունությունը իբրև մի տերության, որն ընդունակ է լուծել ղարաբաղյան հարցը Բաքվի օգտինառանց իրեն էական վնաս պատճառելու։

Ղարաբաղյան հիմնախնդրի լուծումն ադրբեջանական սցենարով կհանգեցնի Ռուսաստանի համարՀարավային Կովկասի լիարժեք կորստին և արդեն հիմա Ռուսաստանը հասկացել է, որ հավերժ կորցրել էՀայաստանի ու հայերի նվիրվածությունն ու անկեղծությունը` ձեռք բերելով նոր ու շատ անցանկալիթշնամի, որը գտնվում է հենց ռուսական ճամբարում։ Այսպիսով, Ադրբեջանի բազմավեկտորքաղաքականությունից ոչինչ դուրս չեկավ, ինչպես նաև նրա «բախտակից» մյուս ընկերների մոտ դաչստացվեց։

Ադրբեջանի պատմական ճակատագիրը շատ անորոշ է, նրա տեղը տարածաշրջանի ապագաաշխարհաքաղաքական դասավորության մեջ` անհասկանալի։ Ադրբեջանի ապագանախապատվությունները կասկածելի են, իսկ նրա հասարակությունը, քաղաքական ու հոգևոր առումով, ընդհանրապես հասունացած չէ, որպեսզի այդ պետական կազմավորման վրա մեծ խաղագումարներդրվեն իբրև ռազմավարական գործընկերոջ։ Եվրոպայի և Եվրասիայի «պատմական» պետություններիհամար բազմաթիվ խնդիրներ կան Ադրբեջանի հետ հարաբերություններում, և նույնիսկ ԹուրքիանԲաքվին չի դիտարկում իբրև լիարժեք գործընկերոջ` որոշակի զգուշավորությամբ ընդունելով նրանախաձեռնություններն ու հավակնությունները։ Կան շատ նախանշաններ ու փաստեր, որոնքապացուցում են ժամանակակից թուրքական և ադրբեջանական շահերի անհամատեղելիությունը։Բաքվում սկսել են գլխի ընկնել, որ Թուրքիան ամենևին էլ շահագրգռված չէ ամբողջական քաղաքականկառույցներով ադրբեջանական պետության ձևավորման մեջ։ Թուրքիան շահագրգիռ է Ադրբեջանիենթակայությամբ այն աստիճան, որ նա այնքան էլ չպնդի Ղարաբաղի հարցի լուծման իր պահանջը։Անկարայում հիանալի հասկանում են, որ ղարաբաղյան հարցը հանդիսանում է և նույնիսկ ավելին` կարող է վերածվել ավելի լուրջ խոչընդոտի մոտակա միջնաժամկետ տարածաշրջանային ևմիջտարածաշրջանային խնդիրների լուծման համար։ Ղարաբաղյան թեման չի կարող շեղել Թուրքիայինավելի կենսական խնդիրների լուծումից, Անկարայի վերնախավի համար դա ընդամեննադրբեջանական հավակնությունների հարց է, ոչ ավելի։

Ադրբեջանական պրոբլեմների եվրոպական ընկալումն այնքան անընդունելի ու օտար էադրբեջանցիների աշխարհընկալմանը, որ Բաքվում վաղուց հասկացել են` երկիրնամենասահմանափակ շանսերն ունի զարգանալու հենց եվրոպական վեկտորի ուղղությամբ։ Առաջինհայացքից եվրոպական առաջնահերթությունները, որոնք ենթադրում են «տարածքայինամբողջականության» հարգում և «փախստականների» վերադարձ, կարծես լիովինհամապատասխանում են ադրբեջանական շահերին։ Սակայն Եվրամիությունը, մայրցամաքայինԵվրոպայի առաջատար պետությունները չունեն տարածաշրջանում օպերացիոն կառավարմանհամակարգ, ոչ էլ պատրաստվում են այն ստեղծել։ Ղարաբաղյան հիմնախնդրի լուծմանը մոտենալուԵվրամիության փորձերի յուրաքանչյուր փուլն ավարտվում է տապալմամբ, ինչը բացահայտում է այդգաղափարի ու ջանքերի անհեռանկարայնությունը։ Արևմուտքում Ադրբեջանի միակ իրականգործընկերն ԱՄՆ-ն է` Մեծ Բրիտանիայի հետ նրա գործընկերային հարաբերությունները հաշվի առնելով։Միայն ամերիկացիներն են Եվրասիայում կառուցում որոշակի աշխարհաքաղաքականություն և կարիքունեն հուսալի գործընկերների, ինչպես նաև իրենց ռազմավարության ծավալման «հրապարակների»։

Գեոռազմավարական պայմանների ու առանձնահատկությունների տեսանկյունից Ադրբեջանըբնութագրվում է իբրև իդեալական տարածք տարբեր նշանակության ռազմական բազաներ ստեղծելուհամար։ Եվ հավանաբար շատ շուտով ԱՄՆ-ը կշարունակի իր քաղաքականության իրագործումնԱդրբեջանի նկատմամբ։ Սակայն հարց է առաջանում, թե ինչ տեղի կունենա, որքանով կմեծանաԱդրբեջանի նշանակությունն ԱՄՆ-ի համար իբրև տարածաշրջանային գործընկերոջ։ Հնարավոր է, որմիայն ուժեղանա ԱՄՆ-ի ֆունկցիոնալ ներկայությունն այդ երկրում, իսկ դրանք բոլորովին էլ համարժեքհասկացություններ չեն։ Գործընկերոջ հետ տեղի է ունենում որոշակի երկխոսություն համապատասխանձևաչափով, իսկ «հրապարակն» օգտագործվում է միայն տեխնիկական նպատակների համար։ 2005-07 թթ. իրադարձությունները, երբ Ադրբեջանն իրագործում էր Հայաստանի հետ պատերազմի վերսկսմանիմիտացիայի իր ծրագիրը, ամերիկացիները բավական հասկանալի բացատրեցին ադրբեջանականառաջնորդներին, որ նրանք իրենց արժանիքների շնորհիվ չեն ստանում մեծ եկամուտներ և ձեռք բերումսպառազինություն, այլ արևմտյան պետություններն են ստեղծել այդ պայմանները։ Եվ նրանց համարընդունելի տարբերակ չէ ռազմական գործողությունների վերսկսումը։ Սա դասական օրինակ է, թեինչպես են տեխնիկական խնդիրների շուրջ «բանակցում» «հրապարակի» հետ։

ԱՄՆ-ը կարիք չունի Ադրբեջանն ընդգրկելու իր ռազմավարական գործընկերների ցանկում, չնայածՎաշինգտոնում գործող վարչակազմի` այդ թեմայով հնչեցրած պաշտոնական հայտարարություններին։Ամերիկացիները շատ լավ հասկացել են, որ Ադրբեջանը ժամանակակից աշխարհում, ԱՄՆ-ից բացի, ռազմավարական գործընկեր չունի, ինչպես էլ «ռազմավարական գործընկերություն» բառակապակցությունը տարբեր ձևափոխումներով օգտագործվի տեխնիկականից մինչև քաղաքականհարցերի շրջանակում։ Իսկ Հայաստանը, ինչպես ոչ մի այլ պետություն, շահագրգիռ է, որ հենց ԱՄՆ-ըդառնա ոչ միայն Ադրբեջանի գործընկերը, այլև միակ գործընկերը։ Այն համատեքստում, որ «միակ» բառն էլ հենց նշանակում է ռազմավարական և ոչ ուրիշ որևէ բան։ Միաժամանակ կան սպասումներ, որՎրաստանն է դառնալու ամերիկյան բազաների տեղակայման «հրապարակ» այս տարածաշրջանում, իսկ Ադրբեջանին կվերապահվեն հիմնականում տրանզիտային գործառույթներ։ Ադրբեջանի արտաքինհարաբերություններում ԱՄՆ-ի առաջատար դերը թույլ կտա Բաքվին պահպանելու հարաբերականինքնուրույնություն արտաքին քաղաքականության մեջ, անվտանգության հարցերում, ինչպես նաևբովանդակային երկխոսության հնարավորություն այլ գործընկերների հետ։ Կարիք չի լինիփոխըմբռնման հասնել այլ տերությունների հետ, և Ադրբեջանը հարկադրված կլինի համակերպվելուայն իրողությանը, որ նավթը և միայն նավթն է ազգային գաղափարը, որը չի բավականացնի մեծհավակնություններն իրագործելու համար, բայց միանգամայն բավարար է բարեկեցիկ գոյությունպահպանելու տեսանկյունից։ Բաքվում պետք է բավարարվեն այսպիսի հեռանկարով։

Իրավունք դե ֆակտո