articles

WE EVEN GOT TO THE DEBATE

2007-ի ԼՂՀ-ի նախագահական ընտրությունների ընտրարշավում, բնականաբար, քննարկման առարկադարձավ Ներքին Ղարաբաղի հարցը։ Այսինքն, այն տարածքի, որն անգիտության պատճառով կոչվում էազատագրված։ Այս թեման, որ բավականին լայն քննարկման արժանացավ, ինչպես գործող նախագահԱ. Ղուկասյանի, այնպես էլ նախագահի պաշտոնում իշխանության թևից հավակնորդ Բ. Սահակյանիկողմից գնահատվեց իբրև սադրանք և իրենց վրա հարձակում գործելու միջոց։ Իշխանության կողմիցառաջ քաշվեց հարցադրում, թե ինչու է հատկապես ընտրությունների ընթացքում բարձրացվում այդհարցը, սակայն առաջ չքաշվեց հակադարձ հարցադրումը, թե ե՞րբ պետք է քննարկվի այդճակատագրական խնդիրը, եթե ոչ նախընտրական ժամանակահատվածում։
ԼՂՀ-ի ղեկավարությունը գործադրեց բոլոր ընդունելի և ոչ ընդունելի միջոցները, որպեսզի ՆերքինՂարաբաղի հետ կապված բանավեճը վերածվի քաղաքական սպեկուլյացիայի և նույնիսկ արտաքինազդեցության գործակալների որոնումների։ Թեպետ այդ բանավեճում ոչ մի անսպասելի բան չկար, հիշյալ թեման միշտ էլ եղել է հասարակական ուշադրության կենտրոնում բոլոր անցած տարիներին, ևմինչև վերջին նախագահական ընտրարշավը ԼՂՀ-ի ղեկավարությունն այդ հարցի հետ կապված իրդիրքորոշման վերաբերյալ վերապահություններին նույնիսկ չէր էլ արձագանքում։ Շուտով պարզդարձավ, որ այդ խնդիրը ամենախոցելին է ընտրարշավի ընթացքում և կարող է տապալել իշխանությանթեկնածուի քարոզարշավը։ Թե ինչի մեջ էր այդ հարցի վտանգավորությունը, և ինչո՞ւ էր այն այդպիսիգրգռվածություն առաջացնում Ղարաբաղի ղեկավարության շրջանում, պատասխանը կարող է լինելհետևյալը. ԼՂՀ-ում հուսալի բազա էր նախապատրաստվում այս կամ այն սխեմայով Ներքին Ղարաբաղըհակառակորդին հանձնելու։

Դա թելադրված էր Երևանից, բայց դրա լուծման առումով բավարար մասնակցությունից հրաժարվեցնույնիսկ այն ժամանակվա նախագահ Ռ. Քոչարյանը, և Ստեփանակերտին թվաց, թե նման սցենարնայլևս իրատեսական չէ։ ԼՂՀ-ի հեռացող և նոր իշխանության եկող նախագահները չէին ուզում հավատալ, որ աբսուրդն ու մղձավանջը վրա կհասնեն այդքան արագ և այդպիսի արմատական ձևով։ Անշուշտ, ԼՂՀ-ի նախկին և ներկա նախագահների միջև կար տարբերություն. Ա. Ղուկասյանը պատրաստ էրկապիտուլյացիայի և տարածքների հանձնման ցանկացած ձևի, մինչդեռ Բ. Սահակյանը, թերևսանփորձությունից, հուսով էր, որ ամեն ինչ կանցնի կամ իրադարձությունների այդպիսի շրջադարձնընդհանրապես անհավանական է։ Այն դեպքում, երբ Ղուկասյանը կապիտուլյացիայինախապատրաստման մասնակիցներից մեկն էր, Բ. Սահակյանին վերապահվում էր երևանյանղեկավարության ինքնասպան գործողությունները «լեգիտիմ» ճանապարհով հաստատողիկարգավիճակը։ Ռ. Քոչարյանի «դոկտրինը» ԼՂՀ-ն քաղաքական բանակցություններից ամբողջապեսդուրս դնելու ուղղությամբ` իր համար հարմարավետ վիճակ ստեղծելու և անսպասելի տեսակետներըբացառելու նպատակով, հաջողությամբ իրականացվել էր։ Թեկուզև իշխանությանը հրաժեշտ տվողՀայաստանի նախկին նախագահը սկսել էր հասկանալ բանակցություններում ԼՂՀ-ի բացակայությանամբողջ վնասակարությունը, որի արդյունքում Հայաստանը զրկվում էր արտաքին գործընկերների հետհարաբերություններում քաղաքական մանևրի հնարավորություններից։ Նոր նախագահ ՍերժՍարգսյանին այս վնասակար իրավիճակն առանձնապես չէր մտահոգում, որովհետև նա ոչ մի կերպ չէրսպասում իրադարձությունների այնպիսի շրջադարձի, երբ արդեն շատ ուշ կամ անհնարին կլինիարտաքին աշխարհի գործընկերներին համոզել, որ ԼՂՀ-ն ինքնուրույն սուբյեկտ է, ունի իր դիրքորոշումնու կարծիքը։

Այն ժամանակ ԼՂՀ-ի նախագահի պաշտոնի հավակնորդը ճակատագրական բառակապակցությունօգտագործեց, թե «տարածքների հարցը քննարկման առարկա չէ»։ Ի պատասխան դրա, միհրապարակման մեջ ասվեց, որ դա չի մոռացվի և անհրաժեշտության դեպքում կհիշեցվի։ Իհարկե, ոչ ոքոչինչ չի մոռացել, և, ինչպես տեսնում ենք, տարածքների հետ կապված խնդիրը քննարկվում է, այն էլ` Սերժ Սարգսյանի փոխանցումով։ Որովհետև շատ դժվար է մեն-մենակ մնալ արտաքին ընդդիմախոսիհետ, չունենալով հասարակության, քաղաքական դասակարգի աջակցությունը, և, ընդհանրապես, բոլորնրանց, ում ընդունված է ժողովուրդ համարել։ Այսօր Հայաստանի նախագահը ոչ միայն առաջարկում էլայն հասարակական բանավեճ, այլև ձգտում է դրան, և այդ բանավեճը, իհարկե, տեղի կունենաամենաիռացիոնալ, ազգայնական ոգով։ Ազգայնականությունը հիմա խրախուսվելու է, և գուցե առաջինանգամ ազգայնականության համար վճարելու են, այն էլ` ոսկով։ Ինչ վերաբերում է ԼՂՀ-ի նախագահին ևղարաբաղյան մյուս ղեկավարներին, ապա նրանց վիճակը նախանձելի չէ։ Առաջինը` այն թեզը, թե շատարագ իշխանության կգան քաղաքական գործիչներ, ովքեր պատրաստ են «վայրկենապես» հանձնել և՛Լեռնային, և՛ Ներքին Ղարաբաղը, ինչն առաջարկվում էր Հայաստանի նախագահական ընտրարշավումու լիովին արդարացվեց մարտի 1-ի իրադարձություններով, տեղի չունեցավ։ Թեկուզև կապիտուլյացիայիոգով ծրագրավորված քաղաքական գործիչներն իրենց մասին հայտարարում էին իբրև երկրի իրականղեկավարների` առնվազն մոտակա հեռանկարում։

Այդ տհաճ հանգամանքները ժամանակավորապես չեզոքացված են, սակայն փոխարինվեցինամենամղձավանջային իրողությամբ։ Պարզվեց, որ Ռուսաստանը հայերին առաջարկում է հանձնել ոչմիայն Ներքին Ղարաբաղը, այլև ողջ Ղարաբաղը` եղած-չեղածով։ Ռուսական նախագիծը ենթադրում էրհայության փաստացի լիկվիդացիա Ղարաբաղում, այդ տարածաշրջանի նկատմամբ Հայաստանինբոլոր իրավունքներից զրկում։ Հենց այդ նախագծով նախագահ Սերժ Սարգսյանը երկու անգամ այցելեցՍտեփանակերտ, և հենց այդ նախագիծը դարձավ ծանրագույն հարված իշխանության ձևաչափի ևնույնիսկ ղարաբաղյան ղեկավարության ֆիզիկական գոյությանը։ Բանը հասավ այնտեղ, որ նախագահԲ. Սահակյանը շրջագայեց մի շարք շրջաններում և բացատրեց ազգաբնակչությանը, որ «պետք չէմտահոգվել, ամեն ինչ լավ կլինի», ինչը նշանակում է` «պետք չէ փախչել»։ Թեպետ սկզբունքորեն ոչ ոք չէրէլ պատրաստվում փախչել, պարզապես ԼՂՀ-ի ղեկավարության մեջ առաջացել էր աղետի մոտալուտզգացողություն։ Որոշ տվյալներով, այդ ամենն ասվել է Լաչինում, Քելբաջարում և այլուր, մինչևՍտեփանակերտում վերջապես հասկացան, որ «այն, ինչի մասին ասում և գրում էինանպատասխանատու մարդիկ ու պրովոկատորները, տեղի է ունենում»։ Հայ ազգը կանգնած էՂարաբաղը կորցնելու իրողության առջև։

Եվ, ուրեմն, հիմա առաջացավ բանավեճի անհրաժեշտություն։ Դա վատ չէ, թեպետ ի՞նչ է նշանակումբանավեճ Երևանում։ Կա ցանկություն առաջարկելու քաղաքական կուսակցություններին դիրքորոշումարտահայտել այս հարցում, այսինքն` սպասվող աղետի կապակցությամբ։ Ասել է թե` բանավեճիմասնակիցների կարգավիճակով հանդես են գալու քաղաքական կուսակցությունները, և շուտովպարզվեց, որ Երևանում շուրջ 50 կուսակցություն կա, և այդպիսի բազմազանության մեջ, թերևս, կհստակեցվի ճշմարտությունը։ Միայն թե որտե՞ղ էին այդ 50 կամ էլ 5 կուսակցություններն այս ծանր 4-5 ամիսներին, երբ Ռուսաստանը, բառացիորեն, պարանը գցել էր մեր հայրենիքի վիզը, և թվում էր, որ այսերկրում չի գտնվի ոչ մի կազմակերպված խումբ` աղետի դեմ հանդես գալու ընդունակ։Կուսակցությունների մի մասն ընդունակ չէր նույնիսկ մոտավորապես մեկնաբանելուիրադարձությունները, մյուսները, բացահայտ սրիկաների խորհրդով, սպասում էին մինչև նախագահըվերջնականապես կհայտնվի կեղտի մեջ, երրորդները նախընտրում էին առևտուր անել և հոնորարստանալ լռության դիմաց։ Կարճ ասած, ռուսական նախագծի ոտքը քարին առավ միայն Ղարաբաղում, որտեղ զգացին, որ սա 2000-ամյա պատմության վերջն է, և այս աշխարհում ոչ մի տեղ էլ չի հաջողվիթաքնվել։ Իսկ Հայաստանի քաղաքական կուսակցությունները չեն հասել նույնիսկ «քաղաքականբանավիճողների» մակարդակին, որովհետև նրանց մեջ չկա քաղաքականություն, այլ կան միայնկորպորատիվ շահեր, խմբակային մտածելակերպ և գողական վարվելաձև։ Քաղաքականկուսակցություններն իշխանության համար բանավեճի ամենաընդունելի սուբյեկտներն են, որովհետևհնազանդ են, վախեցած և թույլ տեղեկացված, նման սովորական քաղաքացիների, ավելիկոմֆորմիստական տրամադրություններով, քան նույնիսկ պետական ապարատի ցանկացածֆունկցիոներ։ ՈՒստի հարց է առաջանում` մի՞թե այդ դեգրադացված շերտը կարող է քաղաքականբանավեճ վարել։ Ընդհանրապես, ի՞նչ են նշանակում հաշվարկները, թե քանի քառակուսի կիլոմետրպետք է հանձնել, և ի՞նչ թվակազմով ռուսական զորքեր պետք է հայտնվեն Ղարաբաղում։ Չնայած դրան, կա վստահություն, որ իրական բանավեճն արդեն տեղի է ունենում, և դրա հիմնական էությունըցանկացած բանավեճ ժխտելու մեջ է։

Հետաքրքրություն է ներկայացնում Հայ հեղափոխական դաշնակցության դիրքորոշումը, որը հայքաղաքական ազգայնականության դեմքն է։ Մասնավորապես, Ղարաբաղի վերաբերյալ ռուսականնախագծի շրջանակներում Հայաստան-Թուրքիա շփումների հետ կապված։ Դաշնակցությանղեկավարությունը նախօրոք տեղեկացված էր ինչպես արտգործնախարարությունների մակարդակում, այնպես էլ Հայաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպման մասին, ուստի կուսակցությանղեկավարությունը բավարար ժամանակ ուներ քննարկելու այդ հարցերը նախագահի աշխատակազմի, խորհրդարանական հանձնաժողովների, արտգործնախարարության հետ, ուր տեղի էին ունենումհամապատասխան զրույցներ։ Հարկ է նշել, որ արտաքին հարաբերությունների խորհրդարանականհանձնաժողովի նախագահը դաշնակցության ներկայացուցիչն է, իսկ արտգործնախարարությունումորոշ աշխատակիցներ, այդ թվում` տեղեկատվական-վերլուծական ծառայության ղեկավարը, դաշնակցականներ են։ Այսպիսով, որևէ անսպասելիության մասին խոսք լինել չի կարող, դաշնակցականները շատ լավ հասկանում են վերոնշյալ շփումների բովանդակությունը, իմաստն ունպատակները։ Ընդհանուր առմամբ, դաշնակցությունը դատապարտեց և քննադատեց վերոնշյալշփումները` արտահայտելով իր ավանդական դիրքորոշումը։ Կուսակցության ԶԼՄ- ները, այդ թվում«Երկիր մեդիա» հեռուստաընկերությունը, բավականին փաստարկված և կտրականապեսքննադատեցին Ա. Գյուլի այցը Հայաստան և այն ամենը, ինչ ուղեկցում էր դրան։ Անհրաժեշտ է ընդգծել, որ արտասահմանի դաշնակցական կառույցներն ամեն կերպ մղում էին հայաստանյան կուսակցականընկերներին ավելի վճռական գործողությունների` ուղղված Թուրքիայի նախագահի այցի և շփումներիդեմ առհասարակ։ Սակայն, այնուհանդերձ, դաշնակցականների բողոքի ակցիաները բավականաչափհամոզիչ չէին։ Ընդհանրապես, պետք է նշել, որ դաշնակցության կառույցները սփյուռքում արդեն վաղուցեն քննադատում ՀՅԴ հայաստանյան ղեկավարությանը, իշխանությունների հետ չափից ավելիհամագործակցության, ըստ էության, իշխանության հետ համաձայնողական դիրքորոշումների համար։Այդ մասին կարելի է բազմիցս համոզվել` սփյուռքում լինելով։ Ընդհանուրի կարծիքով, ինչպեսՀայաստանում, այնպես էլ սփյուռքում, Թուրքիայի հետ կապված զարգացումներն առնչվում ենՌուսաստանի մտադրություններին` աջակցելու Հայոց ցեղասպանության ճանաչումն ԱՄՆ-ումտապալելու Թուրքիայի փորձերին։ Հայ-թուրքական շփումները կոչված են ցույց տալու ԱՄՆ-ի Կոնգրեսինև Եվրամիությանը, թե հայ-թուրքական հարաբերությունները հաջողությամբ զարգանում են։ Այդպատճառով էլ դաշնակցականների դիրքորոշումը չի տարբերվում ընդհանուր հասարակականկարծիքից։ Կարելի է ենթադրել, որ ՀՅԴ-ի դիրքորոշումն ու կոնկրետ գործողություններիանհաջողությունը պայմանավորված են երկու հանգամանքով։ Առաջինը` պետք էր կուսակցությանշարքերին և բնակչությանը ցույց տալ, թե դաշնակցությունը նախկին դիրքերում է։ Եվ երկրորդը` պետք էրհատկապես առանձնանալ կոալիցիոն կուսակցությունների ընդհանուր շարքից և այդպիսով չփչացնելհարաբերությունները երկրի նախագահի հետ։ Սա բարդ խնդիր չէր, և հիմա դաշնակցականները, իրենցկարծիքով, հարմար և սպասողական դիրքորոշում են որդեգրել։

Սակայն իրավիճակի ողջ բարդությունը միայն սրանով չի պայմանավորված, կան ավելի լուրջհանգամանքներ։ Խոսքը վերաբերում է Ռուսաստանի քաղաքականությանը և ռուս-թուրքական«դավադրությանը»։ Հարավային Կովկասում տեղի են ունենում իրադարձություններ, որոնքՌուսաստանին և Թուրքիային նոր իրավիճակ ստեղծելու ու նոր քաղաքական կառուցվածք ձևավորելուհույսեր են ներշնչում։ Հայաստանի` գործնականում բոլոր հայրենասիրական խմբավորումներըհամարում են, որ այդ մտադրությունները կարող են երկրի համար խիստ տհաճ և նույնիսկ աղետալիհետևանքներ ունենալ։ Ռուսաստանը Թուրքիայի աջակցությամբ փորձում է նոր հրապարակ բացելղարաբաղյան հակամարտության, այսպես կոչված, կարգավորման համար։ Այս համատեքստում պետքէ նշել, որ դաշնակցականների տեղեկատվական հնարավորությունները, այդ թվում` Մոսկվայում, այնքան սահմանափակ են, որ կուսակցության ղեկավարները Ռուսաստանի մայրաքաղաք այցելելով` ընդունակ չեղան պարզելու նույնիսկ հիշյալ «դավադրության» առանձին տարրերը։ Մոսկովյան որոշփորձագետների վկայությամբ, դաշնակցական առաջնորդներն ընդունակ չեն բովանդակային բանավեճվարելու և հասկանալու այս կամ այն ձևակերպումների ու բացատրությունների իմաստը։ Մինչդեռ ԶԼՄ-ներն ուղղակիորեն հեղեղված են մտորումներով այն մասին, որ հենց Մոսկվայի ճնշմամբ է Հայաստանըհարաբերություններ սկսում Թուրքիայի հետ, ինչը մտահոգություններ է առաջացնում։ Այդ քայլերիհիմքում ընկած է հետևյալ սցենարը. ԼՂՀ-ի ներկա տարածքի 70 տոկոսի հանձնում Ադրբեջանիվերահսկողության` առանց ԼՂՀ-ի կարգավիճակի որևէ հստակեցման, խաղաղապահ ուժերի մուտքհակամարտության գոտի, որոնք կազմված են լինելու բացառապես ռուսական զորքերից, ԱՄՆ-ի ևՖրանսիայի, այսինքն` նաև Եվրամիության լիարժեք դուրս մղում հակամարտության կարգավորմանգործընթացից։ Ներկայում Ռուսաստանը հզորագույն ճնշում է իրականացնում Հայաստանի, գուցե նաևԱդրբեջանի վրա` ստիպելու նրանց ընդունել ռուսական նախագիծը։ Ըստ էության, սկսվել էՌուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև քաղաքական բանակցություններիգործընթաց։ Տարածաշրջանում հանդես են բերվում առաջարկներ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու կամայն նոր կառույցով փոխարինելու մասին` առանց ամերիկացիների և եվրոպացիների մասնակցության։Միանգամայն պարզ է, որ խնդիր է դրված վերահսկողություն հաստատելու էներգետիկկոմունիկացիաների վրա և զրկելու արևմտյան հանրությանը տարածաշրջանում ունեցած դիրքերից։Տարբեր ԶԼՄ-ներ բացահայտորեն գրում են, որ, ըստ էության, հնարավոր է 1921 թ. մարտի 16-ի ռուս-թուրքական պայմանագրի կրկնությունը, և Հայաստանը կբաժանվի Ռուսաստանի ու Թուրքիայի միջև։

ԱՄՆ-ում այս ամենին արձագանքեցին շատ արագ և տարածաշրջանի երկրների համար համոզիչ ձևով։Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան աշխատակիցները և Վաշինգտոնից ժամանող էմիսարներըկտրականապես հայտարարում են, որ անհրաժեշտ է տապալել բոլոր այդ ծրագրերը` Արևմուտքիկողմից պատրաստակամություն ցուցաբերելով շարունակելու բանակցությունները Մինսկի խմբիշրջանակներում։ Հարկ է նշել, որ Մինսկի խումբն արդեն վաղուց դադարել է միայն հակամարտությանկարգավորման կառույց լինելուց և դարձել է տարածաշրջանում ուժերի հարաբերակցությունը և շահերըճշտելու հարթակ։ Ամերիկացիները պնդում են, որ այդ որակով Մինսկի խումբը պետք է գոյությունունենա։ Եթե Հայաստանը փորձության չենթարկի սեփական ճակատագիրը, ինչպես նաև պնդիբանակցային այս ձևաչափի և բանակցությունների հետևողականությունը պահպանելու վրա, ապաարևմտյան հանրությունը կաջակցի Հայաստանին, ինչպես նաև Ադրբեջանին։ Հենց սա և ոչ թե սոսկ հայ-թուրքական շփումներն են հանդիսանում ինտրիգի հիմքը Երևանում։ Շփումներն ինքնին չեն վախեցնումդաշնակցությանն ու հասարակությանն առհասարակ։ Կա մտավախություն, որ ռուս-թուրքականդաշինքի ստեղծումը կհանգեցնի Հայաստանի անկախության կարճ ժամանակահատվածի ավարտին ևՂարաբաղի կորստին հայերի համար։ Նկատվում է նաև, որ ամերիկացիներն անսպասելի սկսել են«շոյել» ազգայնականներին` մղելով նրանց հանդես գալու ռուս-թուրքական մերձեցման դեմ։ ՄեթյուԲրայզան Ստեփանակերտ կատարած այցի ժամանակ առանց ձևականությունների հասկացրել է ուասել ԼՂՀ-ի նախագահին, որ չի կարելի թույլ տալ կարգավորման բանակցությունների այլընտրանքայինձևաչափի ստեղծում։ Բացատրվել է, թե ինչպես է ԱՄՆ-ը վերաբերվում Թուրքիայի մասնակցությանըղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, և դա ձևակերպվել է մոտավորապեսայսպես. Թուրքիան պատրաստ չէ դառնալու բանակցությունների միջնորդ, և նրա մասնակցությունըկարող է հանգեցնել ներկայիս ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակի փլուզման։ Բանը հասել էայնտեղ, որ ամերիկացիները նույնիսկ հետաքրքրվում են, թե որքանով Իրանը կարող է ընդգրկվելՀարավային Կովկասում «նոր» նախաձեռնությունների զարգացման գործընթացում, ընդ որում, այդհետաքրքրությունը վերջին շրջանում դարձել է անթաքույց։ Այս պայմաններում տպավորություն էստեղծվում, որ դաշնակցությունը դեռևս պետք է կողմնորոշվի նոր իրավիճակում։ Առայժմ ՀՅԴ-իկեցվածքը տեղավորվում է Հայաստանի ղեկավարության պահվածքի մոդելի շրջանակում։ Այսինքն, նրանք հակված են ենթարկվելու իներցիային և ռիսկի չեն դիմում որոշումներ ընդունելիս, որոնք կարողեն կասկածի տակ դնել ղարաբաղահայության հետագա գոյությունը։

Իսկ թե ինչո՞ւ չի կայացել հայկական քաղաքական ազգայնականությունը, հարցը մնում է բաց։Մեղավորներ, ինչպես միշտ, չկան, բայց թեման էլ փակված չէ։

ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Իրավունք դե ֆակտո