USA. THE THREAT OF TERRORISM
ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԵՎ ԿՈՎԿԱՍՈՒՄ
Մոտավորապես 2002-ի դեկտեմբերի կեսին Թուրքիայում, Վրաստանում, Հայաստանում ևԱդրբեջանում գործող ԱՄՆ-ի դեսպանատները ստացան համապատասխան հրահանգՊետդեպարտամենտից և Կենտրոնական հետախուզական վարչությունից (ԿՀՎ) այն մասին, որանհրաժեշտ է իրագործել համապատասխան միջոցառումներ այդ երկրներում ԱՄՆ-իդեսպանատների, դիվանագիտական այլ ներկայացուցչությունների և կառույցներիանվտանգության ապահովման ուղղությամբ։ Այդ հանձնարարականը պայմանավորված էրիսլամական կողմնորոշում ունեցող կազմակերպությունների կամ խմբավորումների հնարավորահաբեկչական ու դիվերսիոն գործողություններով։
Հիմնական թիրախներ կարող էին դառնալ ամերիկյան դիվանագիտական առաքելություններն ուռազմական օբյեկտները, հատկապես Թուրքիայում։ «Հզբոլլահից» բացի, Անատոլիայում գործում են նաևայլ, ոչ պակաս արմատական և հեղափոխական բովանդակություն ունեցող կազմակերպություններ։Ահաբեկիչների ու դիվերսանտների հնարավոր թիրախներն են նաև Հարավային Կովկասում գործողնավթամուղներն ու նավթային ենթակառուցվածքների մեջ մտնող օբյեկտները, ինչպես նաև ամերիկյանու բրիտանական նավթային ընկերությունների ներկայացուցչություններն ու դրանց աշխատակիցները։Այս վտանգները նկատի ունենալով` Թբիլիսիում ստեղծված է ԿՀՎ-ի հատուկ գրասենյակ, ուրներգրավված են ծառայության մի քանի սպաներ։ Ամերիկյան հատուկ ծառայությունների սպայակազմիայդ խմբի նպատակը տեղեկությունների հավաքումն է և անվտանգության ապահովման ուղղությամբմիջոցառումների մշակումը։ Հարավային Կովկասում և Թուրքիայում գործող ԱՄՆ-ի դեսպանատներըմշտական շփման մեջ են համապատասխան երկրի ազգային անվտանգության ծառայությունների հետ։Ամերիկացիների կարծիքով, Հայաստանում վերոնշյալ ահաբեկչական գործողություններիիրականացման հնարավորությունը նվազագույն է, քանի որ այն Հարավային Կովկասում ամենակայուներկիրն է։ Մինչդեռ Թբիլիսիում գործող ԿՀՎ-ի գրասենյակի զեկուցագրերից մեկում նշված է, որՎրաստանն ու Ադրբեջանն ընդունակ չեն ապահովելու էներգետիկ կոմունիկացիաներիանվտանգությունը։
Վերոնշյալ ահաբեկչական գործողությունները սպասելի էին կամ հավանական էին համարվում չորստարբեր խմբավորումների մասնակցությամբ, որոնք բոլորն էլ որոշակի առնչություն ունեն չեչենականազգային շարժման հետ։ Այդ խմբավորումներում մասնակցություն ունեն Հորդանանից, ՍաուդյանԱրաբիայից և Եգիպտոսից ժամանած պատրաստված մասնագետները, ովքեր կապված են «ԱլՔաիդայի» մասնաճյուղերի հետ, ինչպես նաև «Ալ Հարամեյնի» բարեգործական հիմնադրամի հետ։ Այդահաբեկիչներից ու դիվերսանտներից մի քանիսի մասին կա տեղեկություն, հայտնի են նույնիսկ այնճանապարհները, որոնցով նրանք թափանցել են և տեղաշարժվել Հարավային Կովկասով։ Հայտնի էնաև, որ «Ադրբեջանական օպերացիոն ընկերություն» նավթային կոնցեռնի, ինչպես նաև բրիտանական«Բրիթիշ Պետրոլեումի» ղեկավարությունը, Ադրբեջանում ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեսպաններըպահանջել են ադրբեջանական և վրացական ղեկավարությունից լրացուցիչ միջոցառումներ ձեռնարկելԿասպից ծովում նավթահանքերի, Սանգաչալի նավթային տերմինալի և Բաքու-Սուփսա նավթամուղիանվտանգությունն ապահովելու ուղղությամբ։ Հիշյալ վտանգները հաշվի առնելով` ամերիկյան ԿՀՎ-իղեկավարությունը դիմել է նաև Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությանը` խնդրելովտրամադրել հնարավոր ահաբեկչական և դիվերսիոն գործողությունների մասին գոյություն ունեցողտեղեկություններ։ ԱՄՆ-ը շարունակում է պնդել, որ իր կազմավորած հատուկ նշանակությանստորաբաժանումներն օգտագործվեն թեկուզ միայն Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղիպաշտպանության համար։
Այս վտանգների ուսումնասիրման առաջին իսկ փուլից ամերիկացիները հետևողականորեն փորձումէին կապ հայտնաբերել հիշյալ ահաբեկչական խմբավորումների ու Իրանի միջև։ Նրանք ջանքերներդրեցին անգամ այդ ուղղությամբ ապացույցներ ձեռք բերելու առումով։ Սակայն վերջինժամանակներս ԿՀՎ-ի մասնագետները հանգել են եզրակացության, որ Իրանն անմասն է այդսպառնալիքներից։ Տարածվում էին լուրեր, որ Թուրքիան առաջարկել է Վրաստանին ու Ադրբեջանին` իրօգնությամբ ուժեղացնել սահմանների, օդանավակայանների, նավթային ենթակառուցվածքների մեջմտնող օբյեկտների հսկողությունը։ Սակայն, վրացական քաղաքական ղեկավարության կարծիքով, Թուրքիայի այդ առաջարկությունն անընդունելի է և կարող է հանգեցնել տարածաշրջանումլարվածության մեծացման։ Թեպետ հեռանկարում և այլ քաղաքական պայմանների առաջացմանդեպքում Վրաստանը կարող էր դրական արձագանքել Թուրքիայի այդ առաջարկությանը։ Ադրբեջանիքաղաքական ղեկավարությունն ու անվտանգության ծառայությունը փորձեցին ԱՄՆ-ի ուշադրությունըհրավիրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հնարավոր «առնչությանը» Հարավային Կովկասումհավանական ահաբեկչական ու դիվերսիոն գործողություններին։ Նրանք պնդում էին, որ ԼՂՀ-ն կապվածէ Իրանի հետ ահաբեկչական գործողության մասով։ Սակայն իրականում ԱՄՆ-ը չունի այս հարցի հետկապված որևէ կասկած և որևէ պահանջ ԼՂՀ-ի ղեկավարությունից։
Միևնույն ժամանակ Թուրքիան է վերածվել իսլամական արմատական կազմակերպություններիահաբեկչական գործողությունների իրականացման թատերաբեմի։ 2003-ի նոյեմբերի 17-ինահաբեկչական գործողություն իրականացվեց Ստամբուլի սինագոգում` խլելով բազմաթիվ մարդկայինկյանքեր։ Դրան հետևեց Ջորջ Բուշի հայտնի հայտարարությունը, ուր նա դատապարտեց տեղիունեցածը։ Սակայն ընդամենը երեք օր անց` նոյեմբերի 20-ին, տեղի ունեցավ խոշոր ահաբեկչականգործողություն բրիտանական դիվանագիտական առաքելության նկատմամբ։ Այս անգամհամապատասխան հայտարարությամբ հանդես եկավ Պետդեպարտամենտը, նշելով, որ զոհվել է ավելիքան 30 ու վիրավորվել 450 մարդ։ «Թուրքիան և Մեծ Բրիտանիան մեր ամենաամուր գործընկերներն ենահաբեկչության դեմ պատերազմում։ Մենք կշարունակենք աշխատել համատեղ, որպեսզի հաղթենքահաբեկչությանը և թույլ չտանք խաղաղ քաղաքացիների մահը»,- նշված էր Պետդեպարտամենտիհայտարարության մեջ։ ԱՄՆ-ի նախագահն իր հերթին ընդգծել էր. «Մեծ Բրիտանիան ունի հրաշալիհետախուզական ծառայություն, մեր հետախուզությունն էլ ավելի վատը չէ։ Մենք պատրաստ ենք այլերկրների, այդ թվում` Թուրքիայի հետ համատեղ կանխարգելել մարդասպանների գործողություններն ուավարտին հասցնել նրանց որոնումը»։ Այդ ժամանակ իրեն ուղղված հարցին, թե արդյոք Թուրքիանդառնո՞ւմ է ահաբեկչության պայքարի նոր ճակատներից մեկը, ԱՄՆ-ի նախկին նախագահըպատասխանեց. «Անկասկած, երկու այսպիսի խոշոր պայթյունը դա է վկայում։ Այդպիսի ճակատ էդարձել Իրաքը, այդպիսի ճակատ կդառնա Թուրքիան կամ ցանկացած այլ երկիր, որն ահաբեկիչներըկընտրեն որպես հարվածի թիրախ»։
Սակայն հետաքրքիրն այն է, որ այդ գործողությունների իրականացումից մի քանի ամիս և նույնիսկ միքանի օր առաջ ԶԼՄ-ները հաղորդեցին այդպիսի զարգացումների հավանականության մասին։ Իսկինչպե՞ս դրանց արձագանքեցին աշխարհի լավագույն հետախուզական ծառայությունները։ ԱՄՆ-ը, օրինակ, համագործակցություն առաջարկեց Թուրքիային` այդ իրադարձությունների հետ կապված։Նկատի ունենալով, որ Թուրքիան աստիճանաբար վերածվում է ահաբեկչական կազմակերպություններիակտիվ գործունեության հրապարակի և դրանով արդեն հայտնվում է ԱՄՆ-ից մեծ կախվածության մեջ ևընդգրկվում ամերիկյան քաղաքականության ուղեծրում։ Միաժամանակ պարզ էր, որ խոցելիպետությունը չէր կարող դառնալ այլ երկրների անվտանգության ապահովման հետ կապվածառաջարկությունների նախաձեռնող, և դա ամենից առաջ վերաբերում է Հարավային Կովկասի, Մերձավոր Արևելքի ու Բալկանյան տարածաշրջաններին։
Ամերիկյան ու բրիտանական փորձագետները, ինչպես նաև «Control-risk» կազմակերպության նրանցգործընկերները համարում են, որ իրենք միանգամայն ճիշտ են հաշվարկել Բաքու-Թբիլիսի-Ջեյհաննավթամուղի և, առհասարակ, էներգետիկ կոմունիկացիաների հետ կապված ռիսկերի մակարդակը` քրդական քաղաքական ու ռազմական կազմակերպությունների հնարավոր գործողություններիհամատեքստում։ Նրանց կարծիքով, այդպիսի ոչ բարձր ռիսկեր գոյություն ունեն, սակայն չարժե դրանքդիտարկել իբրև լուրջ սահմանափակող գործոն։ Բայց քրդական գործոնն այսօր այնքանբազմակողմանի է ու անկանխատեսելի, որ ռիսկերի մասով որևէ կանխատեսում անելըբացարձակապես անիմաստ է։ Քրդական կազմակերպությունները Եվրոպայի ու ԱՄՆ-ի 64 ոչկառավարական կազմակերպությունների հետ ժամանակին հանդես եկան Բաքու-Թբիլիսի-Ջեյհաննավթամուղի կառուցման դեմ։ Քրդերի իրավունքների պաշտպանության կոմիտեի ներկայացուցիչ ՔերիմԻլդիզը, որն այդ հասարակական նախաձեռնության մասնակիցներից մեկն էր, այս կապակցությամբկարծում է. «Այդ նավթամուղը միլիտարիզացիայի է ենթարկում այն տարածքը, որտեղով անցնելու է։Այսինքն` Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով, և սպառնալու է այն փխրուն հրադադարին, որգոյություն ունի Քրդստանում»։ Ընդհանուր առմամբ քրդական գործոնը համարվում է ամենալուրջխոչընդոտը Թուրքիայի` իբրև քաղաքական գործընկերոջ հուսալիության առումով։ Եվ պատահական չէ, որ հենց այն դարձավ Իրաքում հիմնական պրոբլեմներից մեկը Թուրքիայի ու ԱՄՆ-ի միջև։ Քրդականկազմակերպությունները, բացառությամբ աննշան խմբավորումների, թեկուզ և ինտեգրված չենհամաշխարհային ահաբեկչական իսլամական ցանցում, բայց ունեն համապատասխան շփումներ։ Եվզանգվածային բնույթի նոր ահաբեկչական գործողությունների պարագայում քրդերն ակնհայտորենկարող են ներգրավվել այդ գործողություններում։
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի հատուկ ծառայությունները` ամերիկյան ԿՀՎ-ի աջակցությամբ, մեծ աշխատանք են կատարել ահաբեկչության վտանգը հաղթահարելու համար։ Անշուշտ, այդաշխատանքի առյուծի բաժինը Թուրքիայինն էր, ուր ահաբեկչության օջախները շրջափակված են, բայցամբողջությամբ չեզոքացված չեն։ Վերջին տարիներին միջազգային ահաբեկչական ցանցը ևարմատական բնույթ ունեցող լոկալ կազմակերպությունները զգալիորեն ապակազմակերպված են, քանի որ Սաուդյան Արաբիան, Քուվեյթը և Արաբական Միացյալ Էմիրությունները հրաժարվել ենաջակցությունից և հարկադրված են սերտ համագործակցել ԱՄՆ-ի հետ արմատական ահաբեկչականցանցը չեզոքացնելու ուղղությամբ։ Սակայն Թուրքիայից ահաբեկչական ցանցի ուշադրությունը շեղելուգլխավոր պատճառ դարձավ այն հանգամանքը, որ կառավարող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը համոզեց այդ ցանցի բազմաթիվ առաջնորդների, թե Թուրքիան մտադիր էիրականացնել իսլամական աշխարհի շահերից բխող քաղաքականություն և երկրի ներսում հաստատելշարիաթի սկզբունքներ։ Թուրքիայի կառավարող կուսակցության առաջնորդներն ամեն կերպ ի ցույց էինդնում իսլամական երկրների ու ժողովուրդների շահերին իրենց հավատարմությունը և ջանքերգործադրում Պաղեստինի շահերի պաշտպանության ուղղությամբ։ Թուրքիան չմասնակցեց ամերիկյանռազմական գործողություններին Իրաքում, փորձում է ավելի սերտ հարաբերություններ հաստատելԻրանի ու իսլամական աշխարհի այլ երկրների հետ։ Կա վարկած, որ ահաբեկչական ցանցիուշադրությունը Թուրքիայից շեղվեց Իրաքում և Աֆղանստանում զարգացող իրադարձություններիպատճառով, ինչը միանգամայն հնարավոր է։ Սակայն նաև «Արդարություն ու զարգացում» կուսակցության քաղաքականությունը կարևոր դեր խաղաց իսլամական արմատականների կողմիցհանդուրժողականություն ապահովելու առումով։ Միևնույն ժամանակ, վերջին ամիսներին ՄերձավորԱրևելքի գծով մի շարք փորձագետներ հակված են համարելու, որ զանգվածային ահաբեկչականհարձակումը Թուրքիայի, Վրաստանի ու Ադրբեջանի վրա միանգամայն իրատեսական է, ուստի հարկ էճշտել, թե ինչով է դա բացատրվում։
Խնդիրն այն է, որ Թուրքիայի ներկայիս առաջնորդները տարաբնույթ իսլամիստների հետ շատ անազնիվխաղ խաղացին։ Իսլամական արմատականները սպասում և պահանջում էին ոչ ավելի, ոչ պակաս այն, որ Թուրքիան կխզի դիվանագիտական հարաբերություններն Իսրայելի հետ և ավելի ուժեղաջակցություն կցուցաբերի պաղեստինցիներին։ Սակայն Թուրքիան շարունակում է ԱՄՆ-ի ու Իսրայելիհետ սերտ համագործակցության քաղաքականությունը, գործնականում մի կողմ է դրելաշխարհաքաղաքական վերակողմնորոշման բոլոր ծրագրերը։ Հյուսիսային Իրաքի քրդերի նկատմամբպատժիչ բնույթ ունեցող ռազմական գործողությունները, որոնք նախաձեռնեց Թուրքիան, թեկուզ և ոչբոլոր, բայց բազմաթիվ իսլամական խմբավորումներ ընկալեցին իբրև իսլամ դավանող ժողովուրդներիցմեկի իրավունքների ոտնահարում։ Չնայած այն իրողությանը, որ արաբական աշխարհում քուրդժողովրդի պայքարը համապատասխան ըմբռնման չի արժանացել, այնուհանդերձ, հակաթուրքականտրամադրությունների համար նոր փաստարկներ առաջացան։ Թուրքիան արաբական աշխարհումդիտարկվում է իբրև Իսրայելի ռազմավարական գործընկեր, և առայժմ նախադրյալներ չկան այդկարծիքի փոփոխության համար, և դա չի կարող իր արտահայտությունը չունենալ արաբականերկրներում իսլամական արմատական կազմակերպությունների մտադրություններում։
Թուրքիան, չնայած միջնորդական ջանքերին, այդպես էլ չկարողացավ վստահելի հարաբերություններստեղծել իսլամական աշխարհի առաջատար պետության` Իրանի հետ։ Միևնույն ժամանակ վերջինտարիներին իրանցիները բազմիցս մեղադրել են Թուրքիային իրենց ներքին գործերին միջամտելուհամար` հատկապես երկրի հյուսիսարևմտյան նահանգներում։ Սակայն Իրանն էլ միևնույն ժամանակ իրվերահսկողության տակ է վերցրել շիաիսլամական ուղղվածության բազմաթիվ արմատական ուքաղաքական կազմակերպությունների, որոնք գործում են Թուրքիայում, այդ թվում` անվտանգությանառումով առավել խոցելի թուրքական տարածաշրջաններում, հատկապես երկրի արևելքում։ Թուրքիայիմիջնորդական դերակատարությունն ԱՄՆ-Իրան երկխոսություն հաստատելու ուղղությամբ խիստգրգռում է իրանական ղեկավարությանը, թեպետ Իրանն ակնհայտորեն նվազեցրեց շիամահմեդականկազմակերպությունների ու խմբավորումների ակտիվությունը Թուրքիայում, որովհետև ԹեհրանումԹուրքիայի աշխարհաքաղաքական կողմնորոշման փոփոխության որոշակի հույսեր ունեին։
Թուրքիայում ահաբեկչական ցանցի ակտիվացման մեկ այլ գործոն են սոցիալ-տնտեսական և այլհիմնախնդիրները լուծելու թուրքական ներկա կառավարության անընդունակությունը և դրանիցառաջացած հուսախաբությունը։ Կառավարող կուսակցությանը շարունակաբար հիշեցվում է, որ նրաառաջնորդները խոստացել են լուծել սոցիալ-տնտեսական հիմնախնդիրները` իսլամից բխողմեթոդներով, աջակցելով բազմաշերտ տնտեսության ստեղծմանը և չհաջողված լիբերալբարեփոխումների հաղթահարմանը, պայքարելով աղքատության ու վարչական ամենաթողության դեմ։Թուրքիան ոչ միայն չի կարողացել լուծել այդ պրոբլեմները, այլև շարունակում է իրականացնել ժողովրդիվրա խիստ ծանր նստող լիբերալ բարեփոխումներ։ Ներկայումս ոչ միայն արմատական իսլամականկազմակերպությունները, այլև բնակչության բազմաթիվ շերտեր մեղադրում են կառավարությանըօպորտունիզմի, իսլամի սկզբունքներից հրաժարվելու, երկիրը կրկին ԱՄՆ-ի ու Իսրայելի շահերինծառայեցնելու համար։ Եվրամիության և ԱՄՆ-ի դրամաշնորհների և ծրագրերի շրջանակներումաշխատող արաբական փորձագետները պնդում են, որ վերջին շրջանում ահաբեկչական ցանցումընդգրկված տարբեր ուժեր տեղափոխվում են Թուրքիա, նրա տարածքում հիմնելով ահաբեկիչների ուդիվերսանտների բազմաթիվ խմբեր։ Ընդ որում, ակտիվացում է նկատվում տարբեր բնույթի ու ծագմանարմատական կազմակերպությունների շրջանում, սակայն որպես հիմնական հարվածային ուժ հանդեսեն գալիս հենց թուրք արմատականները։ Այս իմաստով հարկ է նկատի ունենալ, որ Թուրքիայում ուժ ևազդեցություն են ձեռք բերում ահաբեկչական նոր բնույթ ունեցող կազմակերպությունները, որոնցհամապատասխան կապերն ու մտադրությունները մինչև վերջ պարզված չեն։
Ավելի արևմտամետ կողմնորոշում ունեցող փորձագետները, սակայն, պնդում են, որ միանգամայնհավանական է, թե այս կամ այն իսլամական արմատական խմբավորումների տեսքով Թուրքիայումզարգանում է բոլորովին էլ ոչ իսլամական բնույթ ունեցող ահաբեկչական ցանց, որը կապված է տարբերէթնիկ-տարածաշրջանային խմբերի հետ։ Կան և այլ վարկածներ, ըստ որոնց, Թուրքիայում գործողարմատական խմբավորումները կապված են ԱՄՆ-ի ու առաջատար եվրոպական երկրներիհետախուզությունների հետ։ Ի հակակշիռ բրիտանական հետախուզության, Թուրքիայում թափ ենհավաքում գերմանական ու ֆրանսիական հետախուզությունները, որոնք ձգտում են այդ երկրումստեղծել ոչ միայն արմատական խմբավորումներ, այլև քաղաքական դաշտում գործող և այդտեղհաստատվելու հույսեր ներշնչող խմբեր։ Մոտ հեռանկարում այդ «նոր ահաբեկչական» խմբավորումներիառջև խնդիր է դրված վարկաբեկելու ոչ միայն կառավարող կուսակցությանը և, առհասարակ, չափավորիսլամիստներին, այլև Թուրքիայի հավակնությունները Եվրամիություն ընդգրկվելու առումով։ Դրանզուգահեռ սպասելի է ԱՄՆ-ի հետ կապեր ունեցող արմատական խմբավորումների ակտիվացում։Այդպիսով, Թուրքիան դառնում է մի երկիր, ուր կենտրոնացած է մի շարք պետությունների ուտրանսազգային ահաբեկչական ցանցի «բևեռների» ուշադրությունը, և այն կարող է դառնալ տարբերուժային կենտրոնների պայքարի թատերաբեմ` գլոբալ և տարածաշրջանային բացարձակ տարբերխնդիրներ լուծելու։
ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Իրավունք դե ֆակտո