articles

AZERBAIJAN'S ATTEMPTS TO PURSUE A MULTI-VECTOR FOREIGN POLICY

Բազմավեկտոր քաղաքականություն իրականացնելու գաղափարները բավական ժողովրդականությունեն վայելում ադրբեջանական հասարակության մեջ և քաղաքական դասակարգի շրջանակներում, քանիոր համարվում է, թե արտաքին քաղաքականությունը բավականաչափ դիվերսիֆիկացված չէ։Ադրբեջանական քաղաքական դասակարգը շատ մտահոգ է Վրաստանի արտաքինքաղաքականության կտրուկ փոփոխության արդյունքներով, քանի որ Թբիլիսին որդեգրել է միանշանակարևմտամետ և ոչ միայն արևմտամետ, այլև ատլանտյան կողմնորոշում, ինչը հանգեցրել է կոշտհակադրության Ռուսաստանի հետ։ Ադրբեջանական հասարակությունն անթույլատրելի է համարումթեկուզ անուղղակիորեն ընդունել, որ Հայաստանը ևս ունի ինչ-որ հաջողություններ, բայց միաժամանակԲաքվում համոզված են, որ Երևանին որոշակի չափով հաջողվել է ձևավորել իր արտաքինառաջնահերթությունները և ավելի կամ պակաս հաջողությամբ իրագործել արտաքինքաղաքականություն։ Ադրբեջանական քաղաքական գործիչների մի մասը համարում է, որ Հայաստանիարտաքին քաղաքականության մեջ բազմավեկտորությունն ընդամենը քարոզչական հնարք է, իսկիրականում Երևանը Մոսկվայի վասալն է, մյուս բոլոր արտաքին քաղաքական հարաբերություններըՀայաստանի համար նպատակ ունեն չեզոքացնելու Արևմուտքից եկող վտանգները։ Բայց միաժամանակԲաքվում նստող քաղաքական փորձագետները կարծում են, որ ղարաբաղյան հարցում ստեղծվածիրադրությունը միանգամայն համոզիչ կերպով ապացուցում է, որ Հայաստանն ընդունակ էհավասարակշռելու իր հարաբերություններն առաջատար ուժային կենտրոնների միջև։

Խնդիրն այն է, որ «բազմավեկտոր քաղաքականություն» հասկացությունն առայժմ ամբողջությամբբացահայտված չէ և դժվար է ընկալվում անգամ ակտիվ քաղաքականության մեջ գտնվող գործիչներիկողմից։ Կա վարկած, որ բազմավեկտոր քաղաքականությունը սկզբունքորեն հնարավոր է միայնտնտեսության և պետության պաշտպանունակության բավարար մակարդակի դեպքում։ Եվ թեկուզ այդամենն այդքան հստակ ձևակերպված չէ, գաղափարն ինքնին շատ գրավիչ է Հարավային Կովկասիպետությունների համար։ Որոշ քաղաքական հրապարակումներից և Ադրբեջանի կողմից միջազգայինասպարեզում իրականացվող կոնկրետ քայլերից ելնելով` կարելի է պնդել, որ ադրբեջանականղեկավարությունը համոզված է, որ եթե Հարավային Կովկասում որևէ պետություն կարող է իրականացնելբազմավեկտոր արտաքին քաղաքականություն, ապա դա կարող է լինել միայն Ադրբեջանը` որպեսռեսուրսային առումով ամենաապահովված երկիր։ Կան որոշ նախանշաններ, որ Ադրբեջանումարտաքին քաղաքականության բազմավեկտորությունը դիտարկվում է ոչ միայն ԱՄՆ-ից կամՌուսաստանից անկախ լինելու միջոց, այլև նույնիսկ Թուրքիայից, քանի որ ադրբեջանական էլիտանմտահոգություններ ունի` կապված անատոլիական տնտեսական և քաղաքական էլիտաների հետ` անկախ սերտ դաշնակցային հարաբերություններից։
Թբիլիսիում ու Երևանում էլ հասկացել են, որ Ադրբեջանն ունի անվտանգության այլ իրականերաշխիքներ` օգտվելով Թուրքիայի տոտալ աջակցությունից։ Ո՛չ Վրաստանը, ո՛չ էլ Հայաստանն այդպիսի«ազգակից» գործընկեր չունեն։ Հենց Թուրքիայի աջակցությունն է թույլ տալիս Ադրբեջանին` իրականացնելու արտաքին քաղաքական մանևրներ, ավելի կամ պակաս հաջողությամբ աշխատանքտանել առաջատար պետությունների հետ։ Գտնվելով ավելի նախընտրելի արտաքին քաղաքական ևներքաղաքական իրավիճակում, տիրապետելով անհամեմատ ավելի մեծ տնտեսական ռեսուրսների, ունենալով ավելի մեծ բանակ, օգտվելով Թուրքիայի ռազմաքաղաքական աջակցությունից` Ադրբեջանըմիջազգային ասպարեզում վարում է «ճոճանակի և շանտաժի» քաղաքականություն։ Օրինակ, երկարժամանակահատվածի կտրվածքով նախկին նախագահ Հեյդար Ալիևի ներկայացուցիչները Մոսկվայումբավական հաջողությամբ իրագործում էին այդ քաղաքականությունը` ադրբեջանական շահերիլոբբինգի շրջանակում ընդգրկելով ռուսական դեմոկրատներին, կոմունիստներին կամ էլհայրենասերներին։ Բավական է նշել, որ տարբեր ժամանակներում, իսկ երբեմն զուգահեռ, ադրբեջանական շահերի լոբբինգը Մոսկվայում իրականացրել են Գ. Յավլինսկին, Վ. Լուկինը, Բ. Նեմցովը, Վ. Իլյուխինը, Ա. Պրոխանովը, Ա. Լուկյանովը, Ս. Բաբուրինը, Դ. Ռագոզինը։ Միջազգայինասպարեզում Բաքուն մշտապես փորձում է շանտաժի ենթարկել իր գլխավոր գործընկերներ ԱՄՆ-ին ուԹուրքիային այն «փաստարկով», թե հնարավոր է Ադրբեջանի վերակողմնորոշում կամ մերձեցումՌուսաստանի ու Իրանի հետ։ Թեկուզ և այդ փորձերը երբեմն անլուրջ են ու թատերական բաղադրիչով, բայց այդ քայլերն Ադրբեջանը ձեռնարկում է ինքնուրույն։ Այն դեպքում, երբ, ասենք, Վրաստանը վերջինժամանակներս Իրանի հետ հարաբերությունները կառուցում է բացառապես ԱՄՆ-իխորհրդատվությունների պարագայում, իսկ Հայաստանը չի դիմում մանևրների, այլ փորձում է կառուցելերկարատև հարաբերություններ։

Այսինքն` ստացվում է, որ Ադրբեջանն ազատության ավելի մեծ աստիճան ունի։ Իլհամ Ալիևի այցն Իրաննպատակ ուներ ցույց տալու ամերիկացիներին հենց այդ մանևրի հնարավորությունը, որը, իբր, ունիԱդրբեջանը։ Այդ այցով Ադրբեջանի նախագահը, անշուշտ, փորձում էր ինչ-որ չափով տարածաշրջանումմեկուսացնել Հայաստանին։ Իլհամ Ալիևի այս մարտավարությունը շատ կարևոր է ԼեռնայինՂարաբաղում ռազմական կոնֆլիկտի հնարավորությունը հասկանալու համար։ Հանդիսանալովարևելյան տիպի պրագմատիկ քաղաքական գործչի «դասական» օրինակ, ով պետությունը ևհասարակությունը կառավարում է կլանային մեթոդով, Իլհամ Ալիևը երբեք վտանգի տակ չի դնում այդկլանային ռեժիմի գոյությունը, իր ընտանիքի քաղաքական ապագան և հավանական հետնորդներին, նույնիսկ եթե դա լինի Լեռնային Ղարաբաղը վերադարձնելու գնով։ Լեռնային Ղարաբաղը որոշակիորենկարևորագույն քաղաքական լծակ է Իլհամ Ալիևի արտաքին քաղաքականության մեջ։ Բացի այդ, Ղարաբաղի վերադարձը կնշանակեր իր դիրքերն անվերադարձ կորցրած ղարաբաղաշուշիականադրբեջանական կլանի վերակենդանացման հնարավորություն, իսկ այդ կլանը խորհրդայինժամանակներում անմրցելի էր քաղաքական և գաղափարախոսական ազդեցության առումով, ընդհուպմինչև 1969 թվականը։ Իլհամ Ալիևի նպատակն է մի քանի տասնամյակի կտրվածքով ապահովել իրընտանիքի կառավարումը և նրա վերահսկողությունը Կասպից ծովի նավթային ռեսուրսների վրա։ Այսնախադրյալից ելնելով էլ, որն անփոփոխ հետևողականությամբ իրագործվել է Հեյդար Ալիևիժամանակներից սկսած, պետք է դիտարկել Ադրբեջանում քաղաքական գործընթացների զարգացումը։

Ներկայում կան նախադրյալներ, որ Ի. Ալիևը որոշում է ընդունել երկարաձգել իր կլանի իշխանությունըմինչև 21-րդ դարի կեսը և իբրև հետնորդներ է դիտարկում իր կնոջը, քրոջ ամուսնուն կամ էլզարմիկներից մեկին։ Ժողովրդականություն ունենալով հանդերձ, ներկա նախագահը չի կարող հույսունենալ, որ ընտրությունները լեգիտիմ կճանաչվեն առանց Արևմուտքի հավանության։ Ալիևների կլանիհամար ստեղծվել է միանգամայն նպաստավոր արտաքին քաղաքական իրադրություն։ Լիարժեքերաշխիքներ կան Թուրքիայի աջակցության առումով, ինչը նշանակում է, որ Անկարան այլևսկհրաժարվի պաշտպանելուց Ադրբեջանի ժողովրդական ճակատի ղեկավար Ալի Քերիմլիին կամ«Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Իսա Ղամբարին։ Թեկուզ և ԱՄՆ-ը նախագահի թեկնածուներիշարքում դիտարկում է նրանց, ովքեր կապված են ամերիկյան և բրիտանական շահերի հետ` ԻսաՂամբարին, Էհթիբար Մամեդովին և Ռասուլ Ղուլիևին։ Եվ թեպետ ԱՄՆ-ի պետդեպարտամենտըգործնականում հռչակել է, որ իր երկիրն աջակցում է Ի. Ալիևին, բայց դա պարտավորեցնող բնույթ չունի։Ներկայումս պարզվել է, որ հեռանկարում ամերիկացիների կողմից պաշտպանվող թեկնածուներ կարողեն դառնալ Ադրբեջանի անկախության կուսակցության առաջնորդ, Արևմուտքում և հատկապեսԵվրոպայում հեղինակություն ունեցող Էհթիբար Մամեդովը, Իսա Ղամբարը, բայց ոչ Ռասուլ Ղուլիևը։Այդպիսին է քաղաքական վտարանդիների ճակատագիրը թե՛ Արևելքում, թե՛ Արևմուտքում։

Էհթիբար Մամեդովն ամենահեղինակավոր քաղաքական գործիչն է Ադրբեջանում, բարձր վարկանիշունի Արևմուտքում։ Սակայն Ի. Ալիևի համար կարևոր հանգամանք է այն վստահությունը, որՀայաստանի ու ԼՂՀ-ի կողմից ապահովված կլինի կոռեկտ վերաբերմունքն իր անձի ու կլանինկատմամբ` այն ամբողջ գործընթացում, երբ խնդիր առաջանա անգամ իր որդուն նախագահիպաշտոնին նստեցնելու։ Տարածաշրջանում շատերն են համոզված, որ այդ հարցումպայմանավորվածություններ են եղել Ի. Ալիևի ու Ռ. Քոչարյանի միջև, թեկուզ և դա ֆանտաստիկ է հնչում։Հավանաբար, առկա է Հեյդար Ալիևի պրագմատիզմի ֆենոմենի ժառանգական պատկերացումը։ Արդեննրա մահից 2-3 տարի հետո Ի. Ալիևն ու իր թիմը կարողացան ոչ միայն ապահովել ԱՄՆ-ի ևԵվրամիության լոյալությունը, այլև հասնել նոր նախագահի անձի աջակցությանը Վաշինգտոնի կողմից։Չնայած Կոնգրեսի ու հասարակական կառույցների արած քննադատությանը, ԱՄՆ-ի վարչակազմը, ինչպես երբեք, աջակցեց Ի. Ալիևին 2003-ի աշնանային նախագահական ընտրություններում, 2005-իխորհրդարանական և 2008-ի նախագահական ընտրությունների երկրորդ փորձի ընթացքում։Միաժամանակ, ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան, արձագանքելով ղարաբաղյան խնդրի հետ կապվածԱդրբեջանի նախագահի պահանջներին, իրավիճակի իրենց գնահատականը ձևակերպեցին հետևյալկերպ. ոչ թե Ադրբեջանն է Արևմուտքին ծառայություններ մատուցում էներգետիկայի ոլորտում, այլԱրևմուտքն է Ադրբեջանին հնարավորություն տվել այդ ճանապարհով զարգացնելու տնտեսությունը։Այսպիսի ձևակերպումը ներկայացվել է բավականին կոշտ ձևով ղարաբաղյան հիմնախնդրիկարգավորման բանակցությունների ժամանակ, 2005-2008 թվականներին։ Այս հակասականիրադարձություններն ու գործընթացները զգալի ազդեցություն թողեցին ադրբեջանականղեկավարության ու քաղաքական դասակարգի հայացքների վրա։ Երկրի ղեկավարությունը հասկացավ, որ ինքն ունի «վստահության» զգալի կրեդիտ Արևմուտքում, թեկուզ և խոսքը վերաբերում է ոչ այնքանբուն վստահությանը, որքան երկրում ստեղծված իրավիճակը «սվաղելուն», և դա հնարավորություն էտալու բազմավեկտոր արտաքին քաղաքականություն վարելու։

Հենց այդ իրողությունից ելնելով` Ի. Ալիևը որոշեց բարեկամական կեցվածք որդեգրել Ռուսաստանինկատմամբ և ընդգծված բարեկամաբար էր պահում իրեն ԱՊՀ-ի մոսկովյան վերջին գագաթաժողովում, ինչպես նաև Վ. Պուտինի հետ հանդիպման ժամանակ։ 2006-ի աշնանը Բրյուսել այցելելուց հետո նակարողացավ պաշտպանական և էներգետիկ բնույթի որոշ հարցերում համաձայնության գալՌուսաստանի հետ։ Միաժամանակ Ադրբեջանի պետական նավթային ընկերության փոխնախագահնանսպասելի հայտարարություն արեց այն մասին, որ նավթի արտահանման «հյուսիսային ուղղությունը» Բաքու-Նովոռոսիյսկ նավթամուղով շատ կարևոր է։ Ի. Ալիևին ու նրա կլանին անհրաժեշտ էխաղաղություն, նույնիսկ ոչ մեծ ռազմական կոնֆլիկտների բացառում առնվազն ընթացիկ տարվակտրվածքով։ Ադրբեջանի խաղաղ գոյակցության գաղափարը պետք է զուգահեռվի նախագահի անվան, քաղաքականության հետ մինչև նրա լիազորությունների ավարտը։ Այս իրողության հաստատմանհամար լուրջ հիմքեր կան, քանի որ Ադրբեջանը լիովին ընդունել է ամերիկա-թուրքական դոկտրինը` Հարավային Կովկասում էթնոքաղաքական խնդիրների լուծումն ապահովել ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-իներթափանցման ճանապարհով։ Դրա դիմաց էլ Ադրբեջանի նախագահը ստացավ Արևմուտքիաջակցությունը երկրորդ ժամկետով առաջադրվելիս։ Կառավարող ադրբեջանական վերնախավն ունույնիսկ ընդդիմության դաշտից շատ քաղաքական գործիչներ գործնականում այլևս հրաժարվել ենղարաբաղյան հիմնախնդրի ռազմական լուծումից։ Հակամարտության «սառեցման» կողմնակից են նաևլոկալ կլանների ներկայացուցիչ շատ գործարարներ, Բաքվի քաղաքային բնակչության այնշրջանակները, որոնք ընդգրկված են նավթային ծրագրերի մեջ։ Պատերազմի հեռանկարի բացառմանկարևորագույն գործոն են նավթագազային խոշոր ծրագրերը։ Հասարակական գիտակցության մեջնույնիսկ Տրանսկասպյան գազամուղի նախագծի հաջող իրականացումն արդեն իսկ պայմանավորվում էՂարաբաղի նկատմամբ ուժային քայլերից հրաժարվելով։ Ադրբեջանի քաղաքական շրջանակներում չենկարող չհասկանալ ռազմական գործողությունների անհամատեղելիությունն այդպիսի ծրագրերի հետ։Մանավանդ որ ներկայումս ամերիկացիներն ու եվրոպացիները ղարաբաղյան հիմնախնդիրը դիտումեն սկզբունքորեն անլուծելի, և էներգետիկ ծրագրերի իրագործման ժամկետներն այլևս չենպայմանավորում այս հիմնախնդրի կարգավորմամբ։ Բաքվում դա հասկացել էին արդեն 1998-ին, ևԱդրբեջանը սկսել է ավելի մեծ նշանակություն տալ Ղարաբաղը «մեռյալ գոտու» վերածելուքաղաքականությանը, որպեսզի հայկական բնակչության կենսագործունեությունն այնտեղ դառնաանհնարին։ Դեռ 1996-ին այդ նպատակով ստեղծվել է հատուկ փաստաթուղթ, Բաքուն ձեռք է բերում մեծքանակությամբ դիվերսիոն բնույթի սարքավորումներ, զենք, նախապատրաստում հատուկ ջոկատներ։ԼՂՀ-ում դրանց վնասազերծման բազմաթիվ դեպքեր են արձանագրվել։ Կան հիմքեր պնդելու, որ այսգաղափարը թուրքական հատուկ ծառայություններին է պատկանում, որոնք միգուցե անմիջականմասնակցություն ունեն այդ նախաձեռնություններին։ Սակայն նավթագազային ծրագրերի ընդլայնումնԱդրբեջանին հարկադրում է աստիճանաբար հետ կանգնել նաև այդ քաղաքականությունից։ Տարբերգնահատականներով այս հարցում լուրջ դեր է ունեցել ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի կողմից կիրառվող ճնշումը, որոնք մտահոգ են կոմունիկացիաների անվտանգությամբ։

Ադրբեջանում երկու դիրքորոշում է ձևավորվել ղարաբաղյան հիմնախնդրի լուծման գործում ՆԱՏՕ-ի ուԹուրքիայի մասնակցության առումով։ Ի. Ալիևի կառավարող կլանը շահագրգիռ չէ ռազմականգործողությունների վերսկսմամբ ու իր քաղաքականությունը կառուցելու է ՆԱՏՕ-ի, Թուրքիայի և ԱՄՆ-իծրագրերին համապատասխան։ Այդ մոտեցումը հնարավորություն է տալիս արդարանալհասարակության ու ընդդիմության առջև հիմնախնդիրն ուժային ճանապարհով չլուծելու առումով։ Մյուսդիրքորոշումը պաշտպանում է արմատական և թուրքամետ ընդդիմությունը, ի դեմս Ադրբեջանիժողովրդական ճակատ, «Մուսավաթ» և մի քանի այլ կուսակցությունների, որոնք հնարավոր ենհամարում ՆԱՏՕ-ի կողմից գործողության իրականացումը Ղարաբաղում, եթե Բաքուն այդ ուղղությամբանհրաժեշտ ջանքեր գործադրի։ Այդքանով հանդերձ, ընդդիմության առաջնորդները հասկանում են, որարևմտյան կառույցներում Ադրբեջանի ինտեգրացիայի այսօրվա ոչ բարձր տեմպերի դեպքում այստարբերակն այդպես էլ մնալու է զուտ տեսական ցանկություն։ Այդ իսկ պատճառով արմատականընդդիմությունը համարում է, որ պետք է ստեղծել այնպիսի իրավիճակ, որպեսզի ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-նղարաբաղյան ճակատում խաղարկեն հարավսլավական սցենարը։

Այս պայմաններում առկա է մի շատ հետաքրքիր միտում Ադրբեջանի ղեկավարության մեջ ուժերիհավասարակշռության առումով։ Ուժեղանում են գեներալիտետի և ամենից առաջ այն սպաներիդիրքերը, ովքեր ժամանակին մասնակցել են ղարաբաղյան պատերազմին։ Կան կարծիքներ, որ Ի. Ալիևըհարկադրված է գնում իշխանության մեջ «ռազմական խմբակցության» ուժեղացմանը, որպեսզի իրհամար ևս մի հենարան ապահովի իշխանության համար մղվող հետագա պայքարում։ Կան կարծիքներ, որ վերոնշյալ սպաները, Թուրքիայում վերապատրաստում անցած լինելով, ինչ-որ իմաստով թուրքականդրածոներ են, ինչը միանգամայն տրամաբանական է` հաշվի առնելով ընդհանուր միտումները։ Բայց, այսպես թե այնպես, ղարաբաղյան խնդիրն ու դրա կարգավորման գործընթացը չեն հանգեցրելտարաձայնությունների խորացման ադրբեջանական հասարակության մեջ։ Ճիշտ հակառակը, այնդարձել է յուրօրինակ հրապարակ արտաքին քաղաքականության ավելի խոր ընկալման և դրաբազմավեկտորության ապահովման համար։ Ադրբեջանական քաղաքական դասակարգն այժմարտաքին քաղաքականության ոլորտում համախմբվելու միակամություն է դրսևորում։ Խնդիրն այն է, թեորքանով Ադրբեջանը կկարողանա իրագործել բազմավեկտորության սկզբունքը, որքանով երկիրն ունինման արտաքին քաղաքականություն վարելու համար անհրաժեշտ ազատության աստիճան։ Պակասկարևոր չէ նաև, թե ինչպիսին են Ադրբեջանի քաղաքական առաջնահերթությունները, նրահարաբերությունների հիերարխիան ինչպես արևմտյան, այնպես էլ արևելյան տերությունների հետ։ Ընդորում, եթե արևմտյան «բևեռում» ամեն ինչ քիչ թե շատ հասկանալի է, ապա դա պարզ չէ արևելյան«բևեռում» ոչ միայն Ռուսաստանի, այլև Չինաստանի դերի առումով, որոնք փորձում են համատեղհանդես գալ առնվազն եվրասիական քաղաքականության մեջ։ Անհասկանալի է մնում, թե ինչպիսինպետք է լինի Ադրբեջանի արտաքին քաղաքականությունն Իրանի և իսլամական այլ երկրներինկատմամբ։ Այսինքն` միաժամանակ կա ընկալում, որ բազմավեկտորությունը կարող է մնալ լոկկարգախոս, եթե որոշակի պահի Ադրբեջանը հարկադրված լինի անտեսելու Թուրքիայի շահերը։

ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Իրավունք դե ֆակտո