articles

FROM THE PAGES OF TURKISH-AZERBAIJANI STRATEGIC COOPERATION

2008-ի դեկտեմբերին Թուրքիան ու Ադրբեջանը հայտարարեցին ռազմական դաշինք ձևավորելումտադրության մասին։ Այսինքն` գործնականում ավարտին հասցնել ռազմական ու քաղաքականինտեգրացիայի բավական երկար գործընթացը։ Այս իրադարձությունը, անշուշտ, տեղի ունեցավ2008-ի օգոստոսյան ռուս-վրացական պատերազմի ազդեցության արդյունքում։ Սակայն, միաժամանակ, հնարավոր է, որ առկա է ավելի կարևոր պատճառ Անկարա-Բաքու դաշինքիձևավորումն արագացնելու առումով։
Ներկայիս պայմաններում Ադրբեջանն իր համար արդեն պարզել է, որ ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն նպատակ չունենգործնական օգնություն ցուցաբերելու տարածաշրջանի այն երկրներին, որոնք կարող են ենթարկվելագրեսիայի։ Հարավային Կովկասում տեղի են ունենում կարևոր իրադարձություններ ռազմականհավասարակշռության փոփոխության առումով, և դա չի կարող չանհանգստացնել տարածաշրջանիերկրներին։ Միաժամանակ տարածաշրջանային ռազմական հավասարակշռությունը հնարավոր չէդիտարկել առանց խոշոր տերությունների մասնակցության և տարածաշրջանի երկրների հետ նրանցձևավորած պայմանավորվածությունների։ Հարավային Կովկասի պետությունների հիմնական արտաքինգործընկերները պաշտպանության և անվտանգության բնագավառում շարունակում են մնալ Թուրքիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Հունաստանը։ Իրանը, իբրև տարածաշրջանայինխոշոր տերություն, առայսօր սահմանափակվում է Հայաստանի հետ պաշտպանության ոլորտումհամագործակցության մասին պայմանագրով, որը, սակայն, չի բովանդակում լայն մտադրություններ։Ըստ էության, 2008-ի ամռան իրադարձություններից հետո տարածաշրջանային ռազմականհավասարակշռությունն այլևս չի կարելի դիտարկել միայն տարածաշրջանի սահմաններով։ Սկսվել էՀարավային Կովկասի երկրների ռազմական ինտեգրացիայի նոր փուլը, տարածաշրջանայինմրցակցությունը սպառազինությունների ոլորտում առկա է և ուժեղանալու է ոչ միայն զուտ ՀարավայինԿովկասում, այլև ավելի շուտ Կովկասյան-Կասպյան տարածաշրջանում, հատկապես Կասպից ծովիավազանում։ Այսինքն` տարածաշրջանային սպառազինությունների մրցավազքին մասնակից ենինչպես Վրաստանն ու Հայաստանը, այնպես էլ Կասպյան ավազանի բոլոր պետությունները` ներառյալՌուսաստանն ու Իրանը։ Այդ կապակցությամբ էլ այս գործընթացներին ակտիվ արձագանքելու է նաևԹուրքիան։
ԱՄՆ-ի առջև առկա է առայժմ չլուծված խնդիր, որը պայմանավորված է տարածաշրջանային այսհակադրությանը Թուրքիայի մասնակցությամբ։ Մի կողմից, Թուրքիայի մասնակցությունը կարող էհանգեցնել Ռուսաստանի ու Իրանի` ԱՄՆ-ի դեմ ուղղված հակաքայլերի վերահասցեավորմանը։ Այսինքն` հակադրության մակարդակը ԱՄՆ-Ռուսաստան պայքարից կտեղափոխվի դեպի տարածաշրջանայինմակարդակ Ռուսաստան-Թուրքիա-Իրան սխեմայով։ Եթե մոտ ժամանակներս ամերիկա-թուրքականհարաբերությունները լիովին չկարգավորվեն, ապա Վաշինգտոնը, ամենայն հավանականությամբ, կնախընտրի իր գեոռազմավարությունը կառուցել առանց Թուրքիայի ծառայություններին դիմելու։Սկզբունքորեն տարածաշրջանի երկրներին ռազմատեխնիկական աջակցություն ցուցաբերելու ևանվտանգություն ապահովելու հարցերում ԱՄՆ-ը Թուրքիայի մասնակցության կարիքը չունի, քանզի նրագործողություններն իրադրությանը հաղորդում են լրացուցիչ լարվածություն։
Հարկ է նկատել, որ դեռ 1998-ի ապրիլին Անկարայում տեղի ունեցան բազմափուլ բանակցություններԹուրքիայի և Ադրբեջանի այնժամյա նախագահներ Սուլեյման Դեմիրելի և Հեյդար Ալիևի միջև, և այդժամանակ էլ որոշակիացվեցին Անկարայի ու Բաքվի հարաբերությունների զարգացման սկզբունքները, շրջանակներն ու խաղի կանոնները երկարաժամկետ հեռանկարի կտրվածքով։ Համաձայնագիրըստորագրվեց երկու նախագահների միջև արձանագրության տեսքով։ Այդ փաստաթուղթըպայմանագրի կարգավիճակ չստացավ, սակայն, իբրև գործողության ծրագիր, այդ ժամանակից ի վերհաշվի է առնվում Ադրբեջանի ու Թուրքիայի բոլոր կարևոր պետական գերատեսչությունների, այդ թվում` հետախուզական ծառայությունների կողմից։ Արձանագրությունը նախատեսում է փոխադարձօգնություն արտաքին ագրեսիայի դեպքում, սակայն միայն այն պարագայում, եթե Թուրքիային կամԱդրբեջանին սպառնում է զգալի վնաս կամ պարտություն, որը կարող է հանգեցնել տարածքային կամանկախության կորստի և այլն։ Դրանով Ս. Դեմիրելը փորձեց ապահովագրել Թուրքիան և բացառել նրաներքաշումը պատերազմի մեջ։ Միաժամանակ նա կարողացավ համոզել Հ. Ալիևին, որ անհնար էվերսկսել ռազմական գործողությունները Ղարաբաղում առանց Անկարայի հետխորհրդատվությունների ու նրա համակարգման։ Թուրքիան պատասխանատվություն ստանձնեցիրականացնել ռազմական հատկացումներ Ադրբեջանին, օժանդակել ռազմական կադրերիպատրաստմանը, ռազմական շինարարությանը, ինչը, սակայն, տեղի էր ունենալու ՆԱՏՕ-ի հետհարաբերություններից և ԱՄՆ-ի քաղաքականությունից դուրս։
ԱՄՆ-ում հրաշալի տեղեկացված են այս մասին, և ամերիկացիները որոշակի գնահատականներ ունենայս արձանագրության հետ կապված։ Նրանց կարծիքով, եթե այս պայմանավորվածության առանձիննպատակները ձեռնտու չեն ԱՄՆ-ին, ապա ընդհանուր առմամբ այդ փաստաթուղթը, այնուհանդերձ, դրական նախաձեռնություն է։ Միաժամանակ ԱՄՆ-ը նախազգուշացրել է Թուրքիային, որ այսպայմանավորվածությանը լիովին պաշտոնական բնույթ տալն անցանկալի է։ Չնայած դրան, Թուրքիայիգլխավոր շտաբն ունի մշակված պլան ռազմական միջամտության մասին` Ադրբեջանի ջախջախիչռազմական պարտության, նրա տարածքի կորստի կամ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունըհայկական կամ իրանական զինված ուժերի կողմից գրավվելու դեպքում։ Ադրբեջանի ու Թուրքիայիպաշտպանության նախարարներ Սաֆար Աբիևի և Սաբահեդդին Չակմակօղլուի վերջերս կայացածհանդիպման ժամանակ քննարկման առարկա դարձան թուրք-ադրբեջանական ռազմականգործակցության ընդլայնումը, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը, ինչպես նաևտարածաշրջանային խնդիրները։ Այդ մասին հայտնի դարձավ հենց մասնակիցներիհայտարարություններից։ Աբիևը, մասնավորապես, ընդգծեց, թե հայկական կողմն օգտագործում է«օկուպացված» տարածքները թմրանյութերի տրանզիտի և ահաբեկիչների պատրաստման համար, օժանդակելով նաև ՔԲԿ-ի զինյալներին զենքով ու զինամթերքով։ Ըստ նրա, Ադրբեջանի զինված ուժերը«պատրաստ են ոչնչացնելու օկուպացված տարածքներում տեռորիզմի կենտրոններն ու ազատագրելուիրենց տարածքը»։ Աբիևը նաև հայտարարեց, թե Տրապիզոնի գագաթաժողովում ստորագրվածփաստաթղթերը պայմաններ են ստեղծում տարածաշրջանում ռազմական համագործակցությանընդլայնման համար, իսկ Բաքու-Ջեյհան և Բաքու-Էրզրում խողովակաշարերի առկայությունն ավելիանհրաժեշտ է դարձնում տարածաշրջանի երկրների միջև ռազմական համագործակցությունը։
Չակմակօղլուն, իր հերթին ընդգծելով Ադրբեջանի զինված ուժերի բարձր կրթական մակարդակը, արձանագրեց, թե ՔԲԿ-ի հետ պայքարում Բաքուն միշտ աջակցել է Անկարային։ Ղարաբաղի հարցի հետկապված` թուրք նախարարը նշել է, թե «հայկական պրոբլեմը կանգնած է ողջ թուրք ազգի առջև», և որհայերը, իբրև ցեղասպանություն որակելով «օսմանյան պետության միջոցառումներն Առաջինհամաշխարհային պատերազմի ժամանակ հայերին անվտանգ շրջաններ տեղափոխելու առումով, թշնամական դիրքորոշում են որդեգրում թուրքերի նկատմամբ` օկուպացնելով նաև Ադրբեջանիտարածքի հինգերորդ մասը»։ «Մենք դեմ ենք հայերին նույնիսկ մի թիզ ադրբեջանական հող զիջելուն ևկպաշտպանենք Ադրբեջանի ցանկացած որոշում այս հարցում»,- նշել է Չակմակօղլուն։Դիվանագիտական մեկնաբանությամբ, թուրք նախարարի խոսքերը նշանակում են, որ Անկարանպատրաստ է աջակցելու Բաքվին նաև այն դեպքում, եթե Ադրբեջանը ռազմական գործողություններսկսի Լեռնային Ղարաբաղը և այլ տարածքներ վերադարձնելու նպատակով։
Մինչդեռ Եվրամիության անդամ որոշ պետություններ, նկատի ունենալով Թուրքիայի անզուսպ ձգտումըդեպի Եվրոպա, համարում են, որ Բրյուսելը միանգամայն իրավասու է ճնշում կիրառելու Անկարայի վրա` Հայաստանի նկատմամբ նրա քաղաքականությունը փոխելու և շրջափակումը վերացնելու նպատակով։Այդ հայտարարությունները լայնորեն լուսաբանվել են ադրբեջանական և թուրքական ԶԼՄ-ներով։ Թուրք-ադրբեջանական ռազմաքաղաքական դաշինքի առկայության ընդհանրացնող ցուցանիշ կարելի էհամարել այդ դաշինքի` իբրև գործիքի, ակտիվ ու հետևողական, այսինքն` ծրագրային օգտագործումնԱՄՆ-ի կառավարության կողմից։ Քանզի Վաշինգտոնն իր ռազմավարական ծրագրերին չի կարողհաղորդակից դարձնել քաղաքականապես չկայացած միավորումներին։ Որպես օրինակ կարող էծառայել նույն ՎՈՒԱՄ-ը, որի ակտիվացման առումով ԱՄՆ-ը չի շտապում` «ռեզերվում» պահելով այն իրհակառուսական և հակաիրանական քաղաքականության համատեքստում։ Մինչդեռ թուրք-ադրբեջանական դաշինքն ամերիկացիները, հավանաբար, արդեն դիտարկում են իբրև գոյությունունեցող ամուր աշխարհաքաղաքական կառուցվածք։ Եվ իբրև գեոքաղաքակրթական ու նորսկզբունքների վրա կառուցված դաշինք, այն, ամերիկացիների գնահատմամբ, ունի հետևյալռազմավարական ուղղությունները` Ռուսաստան-Հյուսիսային Կովկաս-Պովոլժիե, Կենտրոնական Ասիա, Հարավային Կովկաս, Իրան, Սիրիա-Իրաք, հնարավոր է նաև Բալկաններ։
Այս պայմանական սխեման նույնպես անուղղակիորեն հաստատում է թուրք-ադրբեջանական դաշինքիգոյությունը և ամրապնդում մեր այն ենթադրությունը, որ ԱՄՆ-ի առջև լրջորեն կանգնած է այս դաշինքիվերահսկման խնդիրը։ Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ իրենցից ներկայացնում են ուժեղտարածաշրջանային խմբավորում։ Բացի այդ, Ադրբեջանի աշխարհաքաղաքական դիրքիօգտագործումը հնարավորություն կտա հաջողությամբ վերահսկել կարևորագույն կոմունիկացիաներն ուտարածաշրջանները, ճնշում գործադրել Կասպից ծովի ավազանի պետությունների` Իրանի, Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի նկատմամբ։ Թեպետ այդ տարածաշրջաններում ԱՄՆ-ն ունի իրնպատակներն ու պատկերացումները քաղաքական կարգ ու կանոնի վերաբերյալ։
Թուրք-ադրբեջանական ռազմաքաղաքական դաշինքի առկայության և զարգացման անուղղակիհաստատումն էին նաև Բաքվի ԶԼՄ-ներում 1999-ի ամռանը տեղ գտած հրապարակումները։ Այդժամանակ համաշխարհային մամուլն ակտիվորեն քննարկում էր Իրան-Հունաստան-Հայաստանռազմական եռյակ դաշինքի ձևավորման հնարավորությունը, ինչը պայմանավորված էր Հունաստանիարտգործնախարարի և այլ քաղաքական գործիչների մի շարք հայտարարություններով։Ադրբեջանական, մասամբ նաև թուրքական մամուլը, ուղղակիորեն առաջարկում էր արագացնելԱնկարա-Բաքու ռազմական դաշինքի վերջնական ձևավորումը, և ոչ մի պետական գործիչ այդերկրներում կասկածի տակ չդրեց այդ առաջարկության նպատակահարմարությունը։ Դա հիմնավորտպավորություն ստեղծեց, որ ադրբեջանական ղեկավարությունն արդեն այն ժամանակնախապատրաստում էր հասարակական կարծիքն այս խնդրի շուրջ։
Իրանը, Հունաստանն ու Հայաստանը շտապեցին հայտարարել, որ ռազմաքաղաքական միավորումստեղծելու նպատակ չունեն։ Սակայն ժամանակի ընթացքում այդ մտադրությանը հռչակագրային տեսքչտալով, երեք երկրները շարունակում են տեղեկատվական, ռազմակրթական ևռազմակազմակերպչական աջակցություն ցուցաբերել միմյանց։ Հունաստանը, լինելով ՆԱՏՕ-ի անդամ, դժվարություններ ունի Իրանի հետ ռազմական հարաբերությունների զարգացման առումով, թեպետերկու պետությունների միջև առկա են պայմանավորվածություններ օպերատիվ իրավիճակումարձագանքման վերաբերյալ։ Հունաստան-Հայաստան ռազմական հարաբերությունները թեկուզ ևձևականորեն զարգանում են ՆԱՏՕ-ի ծրագրերի շրջանակներում, սակայն գործնականում Հունաստանըներկայացնում է Հայաստանի շահերն Արևմուտքի ռազմական շրջանակներում և փորձում անմիջականհարաբերություններ կառուցել պաշտպանական բնագավառում։ Միաժամանակ, սակայն, ռազմականներուժով և աշխարհառազմավարական նախաձեռնություններով Իրան-Հունաստան-Հայաստանմիավորումը չի կարող համեմատվել միանգամայն իրական թուրք-ադրբեջանական դաշինքի հետ։Իրանը չկարողացավ ազդել ավելի լայն հակաթուրքական դաշինք ձևավորելու վրա` Սիրիայի ու այլպետությունների մասնակցությամբ։ Թուրքիան փորձում է փոխել արտաքին քաղաքականության մեջավանդական դիրքորոշումներն ու կարգավորել հարաբերություններն Իրանի ու արաբականպետությունների հետ։ Այդ պատճառով էլ հակաթուրքական դաշինք ձևավորելու գաղափարը մոռացվածչէ, բայց անորոշ ժամանակով մի կողմ է մղված։
Հարկ է ուշադրություն դարձնել, որ որոշ դեպքերում թուրքական քաղաքագետներն ու քաղաքականգործիչները հրապարակային ելույթներում մի շատ կարևոր փաստարկ են ներկայացնումպաշտպանության ոլորտում Ադրբեջանի առջև ունեցած իրենց պարտավորությունների վերաբերյալ։Նկատի է առնվում 1921-ի մարտի 16-ի ռուս-թուրքական պայմանագիրը, որտեղ Նախիջևանըգործնականում թուրքական պրոտեկտորատի կարգավիճակ ունի։ Այսինքն` պայմանագրում կահոդված, որ Նախիջևանի նկատմամբ երրորդ կողմի ոտնձգության դեպքում Թուրքիան կարող է դիմելռազմական միջամտության։ Վերջին 15 տարիների ընթացքում Բաքուն և Անկարան հմտորենօգտագործել են այս պայմանագիրն իրենց նպատակներով, հատկապես Լեռնային Ղարաբաղումռազմական գործողությունների փուլում։ Բացառված չէ, որ հեռանկարում այդ պայմանագիրըքաղաքական առումով վերակենդանացվի և օգտագործվի Թուրքիայի կողմից իբրև արդիականմիջազգային փաստաթուղթ, որը ենթադրում է Թուրքիայի իրավունքը Նախիջևանում և ողջ Ադրբեջանումռազմական ներկայություն ունենալու առումով։ Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմականգործողություններ վերսկսելու դեպքում Թուրքիան ամեն կերպ աջակցելու է Ադրբեջանին` ձգտելով, սակայն, անմիջականորեն չընդգրկվել ռազմական գործողությունների ընթացքի մեջ, քանի դեռԱդրբեջանը լուրջ պարտություն չի կրել։ Այս ենթադրությունը փորձարկվել է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-իառաջատար փորձագետների կողմից, և այս համոզմունքը տարածված է ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայիառաջատար քաղաքագետների շրջանում։
Վրաստանի ու Ադրբեջանի, ինչպես նաև Թուրքիայի ու Վրաստանի միջև նույնպես ստորագրված ենպայմանագրեր անվտանգության ոլորտում համագործակցության մասին։ Դրանք, սակայն, ունենսահմանափակ, թեկուզ և բազմապլան բնույթ ու համապատասխանում են էներգետիկ նախագծերի հետկապված հետաքրքրություններին։ Վրաց-ադրբեջանական պայմանագիրը ստորագրված է ամերիկյանև թուրքական նյութատեխնիկական ու ֆինանսական օգնության հաշվառումով անվտանգությանոլորտում։ Ըստ այդմ, այն չի պարունակում վտանգներ` ուղղված անմիջականորեն Հայաստանի դեմ։Որևէ այլ նման կարգի պայմանագիր Վրաստանի ու Ադրբեջանի միջև չկա։ Մինչդեռ հայ-վրացականպայմանագիրը պաշտպանության ոլորտում ունի ավելի հիմնավոր բնույթ, սակայն վրաց-թուրքական ևվրաց-ադրբեջանական համարժեք պայմանագրերը ենթադրում են համատեղ տնտեսական, քաղաքական ու ռազմական գործողություններ այն պետությունների դեմ, որոնց քայլերը կարող ենհանգեցնել էներգետիկ և այլ կոմունիկացիաների գործունեության խաթարմանը։ Ադրբեջանի ևՀայաստանի միջև հնարավոր ռազմական հակամարտությունը կարող է մեկնաբանվել իբրևՀայաստանի ագրեսիվ գործողություններ, որոնք խնդիրներ են ստեղծում կոմունիկացիաներիանվտանգության առումով։ Այդ կապակցությամբ Վրաստանը կարող է Հայաստանի դեմ քայլերի դիմել, այդ թվում` կոմունիկացիաների շրջափակման մասով։ Հաշվի առնելով, որ հայ-ադրբեջանականռազմական հակամարտության փուլում Վրաստանը բազմիցս շրջափակում էր Հայաստանին, հիշյալպայմանագրերը կարող էին նրա համար ծառայել իբրև իրավական բազա և արժանանալ հենց այդպիսիմեկնաբանության։
Տարածաշրջանում ստեղծվում է նոր խաղարկային իրավիճակ, երբ տեղի է ունենումտարածաշրջանային և միջտարածաշրջանային դաշինքների ձևավորման ակտիվ գործընթաց։Հասկանալի է, որ Թուրքիան ու Ադրբեջանն այսուհետ ավելի միասնաբար են հանդես գալու միջազգայինասպարեզում։ Սակայն միաժամանակ անկասկած է, որ դա պատասխան ռեակցիա է առաջացնելու ոչմիայն այն պետությունների շրջանում, որոնք ավանդաբար հանդես են գալիս իբրև Թուրքիայիհակառակորդներ։ Այսինքն` ոչ միայն Ռուսաստանի և Իրանի, այլև ԱՄՆ-ի, որը բացարձակապեսշահագրգռված չէ Թուրքիայի կողմից Ադրբեջանի նկատմամբ վերահսկողության հաստատմամբ։ ԱՄՆ-ընախընտրում է Ադրբեջանը տեսնել ավելի «ազատ թռիչքի մեջ», այն կուրսով, որը որոշում ենամերիկացիները։

ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ