articles

TURKEY IS AN UNNECESSARY PARTNER

Բարդ մարտավարություն պարզ ռազմավարության պայմաններում

Արդի քաղաքական գրականության մեջ ուշադրություն է դարձվում այն իրողության վրա, որմիջազգային քաղաքականության ոլորտում գնալով ավելի դժվարանում է ռազմավարականպլանավորում իրականացնել, ինչը պայմանավորված է աշխարհում անորոշությամբ և, միգուցե, քաոսի ընդլայնմամբ։ Անկասկած, սա հիմնարար խնդիր է, և հազիվ թե գոյություն ունեն պարզլուծումներ կամ բանաձևեր, որոնց այդպես ձգտում է ժամանակակից էլիտան` մարգինալությանիր ակնհայտ դրսևորումներով։ Իսկապես, որքան հզոր է պետությունը, և զգալի են նրահավակնությունները, այնքան ավելի բարդ է առաջադրել և իրագործել ռազմավարական բնույթինախագծեր։ Համաշխարհային և ազգային էլիտաների համար գրավիչ է կարճաժամկետծրագրեր մշակել` հայտնաբերելով, որ որքան մոտ են նպատակներն ու լուծումները, այնքանավելի խճողվում ու նրբանում են մարտավարությունը, դրա մշակումն ու տեխնոլոգիականկիրառումը։ Այն իրողությունը, որ միջազգային քաղաքականությունը դառնում է ավելի բարդ, չինպաստում, որ այն լինի ավելի կայուն ու կանխատեսելի։ Ընդհակառակը, տակտիկականծրագրերն ավելի ու ավելի են կենտրոնացնում հիմնական ինտելեկտուալ, քաղաքական ուֆինանսական ռեսուրսները։ Այս դատողությունները կարող են թվալ շատ վերացական, եթեդրանք չպարզաբանվեն Հարավային Կովկասի տարածաշրջանում կոնկրետիրադարձությունների օրինակներով։

Ինչպիսի քաղաքական և սոցիալական գործընթացներ էլ տեղի ունենան Բալկաններից մինչևՉինաստանի սահմաններն ընկած ահռելի տարածության մեջ, ըստ էության, ամեն ինչ պտտվում է այնիրողության շուրջ, թե ինչպես և որքան ԱՄՆ-ը կկարողանա դիմանալ ու ամրապնդվել Եվրասիայիներքին տարածաշրջաններում։ Պարզ է դառնում, որ ԱՄՆ-ի քաղաքականության մեջ չհաջողվեցաշխարհաքաղաքականությունը լիովին փոխարինել գեոտնտեսությամբ, ինչն էլ պայմանավորեցմիջազգային պայքարի ուժեղացումը հանուն ռեսուրսների ու դիրքերի, ինչը հետևանք էր միաբևեռաշխարհակարգի հաստատման փորձերի։ Ջորջ Բուշի և Բարաք Օբամայի քաղաքականությունըԵվրոպայի և, առհասարակ, Եվրասիայի նկատմամբ բացարձակապես համարժեք են, եթե նկատիունենանք նպատակներն ու պրոբլեմների լուծման մեթոդները։ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությանմեջ գոյություն ունի երկու հիմնարար խնդիր. վերահսկողության տակ պահել եվրոպական հանրությունը, զսպել Չինաստանի գեոտնտեսական էքսպանսիան և աշխարհաքաղաքական հավակնությունները։ԱՄՆ-ը ձևավորել է Չինաստանին զսպելու որոշակի «գոտի» ստեղծելու երկարաժամկետ ծրագրեր։Դրանով իսկ փորձ է արվում լրացնել Ասիական-Խաղաղօվկիանոսյան համագործակցությանգործառույթները` Հնդկաստանի հետ դաշինք ստեղծելու և Կենտրոնական Ասիայում նոր դիրքերնվաճելու ճանապարհով, ներառյալ Աֆղանստանը։

Առայժմ ԱՄՆ-ը լուրջ չի վերաբերվում Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ), սակայն հնարավոր է, որ շուտով միջոցներ ձեռնարկի դրա քայքայման ուղղությամբ, թեպետ ՇՀԿ-նառայժմ համարվում է ավելի շատ վիրտուալ, քան իրական կառույց։ Եթե նախկինում, 1990-ականներին, ԱՄՆ-ի նպատակները Եվրասիայում ավելի շատ գեոտնտեսական էին, ապա հիմա, երբ ի հայտ է գալիսՉինաստանին զսպելու ռազմավարությունը, ԱՄՆ-ի քաղաքականության մեջ փոխվում են մի շարքերկրների ու տարածաշրջանների դերն ու գործառույթները։ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության մեջշեշտադրումների փոփոխությունը դեպի Չինաստան նվազեցնում է Հարավային Կովկասինշանակությունը` իբրև ռազմական տրանզիտի տարածաշրջան։ ԱՄՆ-ը փորձում է ստեղծել ասիականՆԱՏՕ, և այդ համատեքստում Կովկասյան-Կասպիական տարածաշրջանի նավթի ու գազիարդյունահանումն ու արտահանումն ավելի նվազ նշանակություն են ձեռք բերում։ Սակայն ՀարավայինԿովկասի դերակատարությունը կարող է ավելի նվազել, եթե ԱՄՆ-ի ծրագրերն Աֆղանստանում ուՊակիստանում` Չինաստանին զսպելու ուղղությամբ, տապալվեն։ Անկախ այն գնահատականներից, թեԱՄՆ-ի քաղաքականությունն Իրաքում տապալվել է, այնուհանդերձ, Վաշինգտոնը հասավ այն բանին, որվերահսկողություն հաստատեց իրաքյան նավթի վրա։ Սակայն ռազմաքաղաքական ծրագրերն Իրաքումչհաջողվեցին և ի սկզբանե էլ դատապարտված էին տապալման։ ԱՄՆ-ի որոշ հաջողություններն այստեղշատ բանով պայմանավորված էին արաբական պետությունների մեծամասնության էլիտաների հետունեցած հարաբերություններով։ Մինչդեռ Աֆղանստանում ու Պակիստանում այդպիսիհարաբերություններն այլևս սպառված են։

Եվրատլանտյան հանրությունը միաժամանակ զգուշանում է Աֆղանստանում ԱՄՆ-ի տապալումից` կանխավ տապալված ծրագրերի մեջ ներքաշվելու առումով։ Սակայն միաժամանակ կա գիտակցում, որաֆղանա-պակիստանյան բեմահարթակը կարող է նպաստել ԱՄՆ-ի ձգտումների չափավորմանը, այսինքն` ամերիկացիներին ցույց տալ աշխարհում իրենց իրական տեղը։ Որովհետև Աֆղանստանի, առավել ևս, Պակիստանի վրա վերահսկողության հաստատումը երկարատև հեռանկարի կտրվածքովշատ բարդ, անիրագործելի խնդիր է։ Միանգամայն հնարավոր է, որ ամերիկյան քաղաքականությանակնհայտ տապալումն Աֆղանստանում ու Պակիստանում հասունանա ցանկացած պահի և ամենամոտժամանակներում։ Ակնհայտ է, որ օվկիանոսյան տերությունների համար շատ դժվար է հաջողռազմական գործողություններ ծավալել օվկիանոսի առափնյա շրջաններից հեռու։ Չինաստանինզսպելու խնդիրը կարող է իրագործվել ոչ միայն որոշակի տարածաշրջանների վրա վերահսկողությունհաստատելով, այլև երկարաժամկետ անկառավարելի գործընթացներ հրահրելով, սակայն դաբոլորովին այլ և շատ վտանգավոր սցենար է, որն առայժմ դիտարկվում է իբրև պահուստային։

Բոլոր դեպքերում ԱՄՆ-ի քաղաքականության հարաբերական տապալումն Իրաքում և բացարձականհաջողությունը Կենտրոնական ու Հարավային Ասիայում կհանգեցնի Հարավային Կովկասի, Կենտրոնական Ասիայի և Սևծովյան տարածաշրջանների դերի նվազեցման ԱՄՆ-ի ռազմավարությանմեջ։ Դա չեն կարող չհասկանալ Վաշինգտոնում, ուր ոչ թե երկարաժամկետ քաղաքականություն ենկառուցում, այլ ավելի շուտ զբաղված են փորձարարությամբ և նախընտրում են լուծել մոտակա կամմիջնաժամկետ խնդիրներ, միաժամանակ չփորձելով նույնիսկ պարզել երկարաժամկետ հեռանկարիձևավորման պայմանները։ Այս իրողությունը չեն կարող չհասկանալ Առաջավոր Ասիայի ու Եվրասիայիբոլոր տարածաշրջանային տերությունները` Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Հնդկաստանը։ Բոլոր այս խաղացողները, այս կամ այն չափով, շահագրգռված են կամ, ընդհակառակը, շահագրգռված չեն ԱՄՆ-ի ռազմաքաղաքական ներկայությամբ։ Սակայն, միաժամանակ, ի վիճակի չեն կառուցել իրենց ռազմավարությունը և, ըստ այդմ, ավելի շատսպասողական դիրքորոշում են որդեգրել, գիտակցելով ԱՄՆ-ի քաղաքականության տապալման մեծհավանականությունը։ Եվ այդ դեպքում Եվրասիայում կսկսվի նոր, չտեսնված պայքար ազդեցությանգոտիների ու ռեսուրսների շահագործման համար։ Մեծ Մերձավոր Արևելքի և Եվրասիայիպետությունների բացարձակ մեծամասնությունն իրենց հարաբերական անկախությունն այդտարածաշրջաններում պահպանում են միայն ԱՄՆ-ի ազդեցության ու ներկայության շնորհիվ։Համաշխարհային ուժային բոլոր կենտրոններից միայն ԱՄՆ-ն է հետաքրքրված ու հանդես է գալիս իբրևնոր պետությունների ստեղծման և սահմանների վերաձևման նախաձեռնող։ Մինչդեռ շատպետությունների էլիտաները, ովքեր դավանում են ձախ ու ազգայնական գաղափարներ և հանդես ենգալիս ընդդեմ ԱՄՆ-ի ազդեցության ու էքսպանսիայի, գործնականում հրապարակավ խոստովանում են, որ իրենց պետությունները գոյություն չէին ունենա առանց ԱՄՆ-ի ռազմաքաղաքական ներկայության։Եթե ԱՄՆ-ը դուրս մնա Մեծ Մերձավոր Արևելքում ու Եվրասիայում դիրքեր ունեցող համաշխարհայինուժերի տրցակից, դա կհանգեցնի խոշոր տարածաշրջանային պատերազմների ու աղետների։Ռուսաստանն ու Չինաստանը կփորձեն ստեղծել ազդեցության հաստատման ու ազդեցությանգոտիների բաժանման նոր համակարգ, սակայն հազիվ թե այն լինի ամուր ու կայուն։

Թուրքական էլիտայի ներկայացուցիչները բազմիցս հույսեր են արտահայտել, որ ԱՄՆ-ն ու Ռուսաստանըկթուլանան այնքան, որ Թուրքիան վերջապես կկարողանա իրագործել Մերձավոր Արևելքում ուԵվրասիայում քաղաքական ու տնտեսական էքսպանսիայի իր ծրագրերը։ Չնայած ահռելի քաղաքականու տնտեսական պրոբլեմներին, Թուրքիան վերջին տասնամյակներին հասել է փայլունհաջողությունների բոլոր ոլորտներում, դարձել իրական տարածաշրջանային տերություն և ունիանսահման հավակնություններ` գործնականում բոլոր աշխարհաքաղաքական ուղղություններով։ Ոչնչովհնարավոր չէ համոզել թուրքական էլիտային, որ իրենց երկիրը չի կարող, ընդունակ չէ կամ չունի իրազդեցությունն ընդլայնելու իրավունքներ հսկայական տարածության մեջ։ Նույնիսկ Եվրամիության կազմինտեգրվելը կամ ընդունվելը Թուրքիան դիտարկում է որպես իր էքսպանսիայի ուղղություններից մեկը։Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Թուրքիային զսպող քիչ հանգամանքներ են եղել, և նագոյություն է ունեցել ու զարգացել միանգամայն բարենպաստ պայմաններում, լուծել իր ներքին հարցերնԱՄՆ-ի, Եվրամիության, ՆԱՏՕ-ի և միջազգային ֆինանսական կազմակերպությունների օգնությամբ։Պանթուրքիստական դոկտրինի իրագործման ճանապարհին Թուրքիային կարող է կանգնեցնել միայնԱՄՆ-ը, այն էլ Ռուսաստանի, Իրանի, այլ պետությունների հետ համագործակցությամբ։ 1990-ականներինԹուրքիան դաս ստացավ, երբ, Ռուսաստանի մտահոգություններին հակառակ, ԱՄՆ-ը կարողացավզսպել նրա ճնշումը Կովկասի և Կենտրոնական Ասիայի ուղղությամբ։ 2000-ականներին Թուրքիանբախվեց իր արտաքին քաղաքականության շրջափակման ամերիկյան ռազմավարության նոր փուլին։Թուրքական էլիտան հրաշալի հասկացել է, որ, իրենցից բացի, թյուրքական ժողովուրդներին ուպետություններին հաջողությամբ գլխավորել կամ առաջնորդել կարող են ինչպես ԱՄՆ-ը, այնպես էլՌուսաստանը։ Մանավանդ Ռուսաստանը կարող է դառնալ պանթուրքիզմի առաջնորդ, քանի որ այդժողովուրդների հետ աշխատանքի ահռելի փորձ ունի։

Թուրքիան ԱՄՆ-ի համար բացարձակապես անպետք գործընկեր է և ավելորդ բալաստ ամերիկյանքաղաքականության համար Եվրասիայում և Մեծ Մերձավոր Արևելքում։ Եվ չնայած Բարաք Օբամայիռևերանսներին, թուրքերն այլևս չեն կարող վստահել ամերիկացիներին և շարունակելու են ինքնուրույնքաղաքականության իրենց կուրսը։ ԱՄՆ-ի ներկայությունն այդ տարածաշրջաններում ուղղակիսպառնալիքի է վերածվել Թուրքիայի համար և ավելի ու ավելի է հակասում նրա շահերին։ Ընդ որում, այդպես էլ ոչ մի էական բան չստացվեց նաև ռուս-թուրքական մերձեցման փորձերից` ընդդեմ«ընդհանուր» հակառակորդի։ Ինչ էլ ձեռնարկի հիմա Թուրքիան, ինչպիսի ուղեգիծ էլ կառուցի արտաքինքաղաքականության մեջ, նրա դրությունը սպասողական է։ Բայց այդ սպասողականությունը բացարձակստոիկյան է, ուշադրություն չի դարձվում բազմաթիվ արտաքին ազդակների, առաջարկությունների ունախաձեռնությունների։ Այն ամենը, ինչ ձեռնարկում է Թուրքիան ռազմավարական հեռանկարիհաշվառումով, կառուցված է աշխարհում և Եվրասիայում ԱՄՆ-ի և Ռուսաստանի սկզբունքայինթուլացման սպասումներից ելնելով։ Թուրքիան սպասում է իր «աստեղային» ժամին` համարելով, որ այնդեռևս չի հասել։ Իհարկե, այդ ձևով հեռանկարները հաշվարկելը հեշտ չէ, և ցանկացած երկարաժամկետհաշվարկ բախվում է բացարձակ անորոշության։ Չկան ո՛չ լավատեսական, ո՛չ էլ վատատեսականգնահատականներ, որովհետև չկա պատկերացում թուրք-ամերիկյան հետագա հարաբերություններիմասին 5, 10 կամ 20 տարի հետո։

Կովկասում տեղի ունեցող իրադարձություններն ու գործընթացները 1990-ականներին և 2000-ականներինցույց տվեցին, որ թուրքական էլիտան շատ ավելի ադապտացված է ու փորձառու, քան ռուսականը։ Իսկ2008-2009-ի իրադարձություններն ապացուցեցին, որ Թուրքիան շատ հմուտ օգտվեց ստեղծվածիրավիճակից, որի մեջ հայտնվել է Ռուսաստանը, որպեսզի նրա վզին փաթաթի Հարավային Կովկասիքաղաքական գործընթացներում իր մասնակցությունը։ 20 տարիների կտրվածքով Թուրքիան չուներանհրաժեշտ հնարավորություններ կովկասյան քաղաքականության առումով և հատկապեստարածաշրջանային լոկալ հակամարտություններին միջամտելու հետ կապված, և նրա ջանքերըշրջափակված էին մասնավորապես ղարաբաղյան հակամարտության մասով։

Ռուսաստանը բառացիորեն ձեռքից բռնած ներքաշեց Թուրքիային ղարաբաղյան գործընթացի մեջ` նորպայմաններ ստեղծելով նրա քաղաքականության ընդլայնման համար։ Տարածաշրջանում ստեղծվել էնոր իրավիճակ ոչ նոր, բայց ուժեղ խաղացողի ընդգրկումով, խաղացողի, որն ունի ավելի ուժեղ դիրքեր։Թուրքիայի ջանքերը տարածաշրջանում արդյոք ռազմավարակա՞ն բնույթ ունեն։ Անկասկած, և այդնպատակներն ավելի քան պարզ են։ Սակայն ներկա պայմաններում, երբ Թուրքիայի շահերիգոտիներում լարվածությունը չափազանց մեծ է, համաշխարհային ուժային կենտրոններն էլ շատկողմերով չեն որոշակիացրել ազդեցության գոտիների բաժանումը, Թուրքիան, դրանից ելնելով, չիփորձում ավելի կոնկրետ խնդիրներ առաջադրել, այլ խուսանավում է ուժային կենտրոնների միջև ևաշխատում ուժեղացնել իր դիրքերը` մարտավարական խնդիրներից ելնելով։ Հարկ է նշել, որ թուրքականվերլուծական հանրությունը, համենայն դեպս, հրապարակայնորեն չի ձգտում վերջնական ձևաչափումորոշակիացնել երկրի առաջնահերթությունները և դրանց հասնելու միջոցները։ Թուրքականվերլուծաբանները նախընտրում են քննարկել ավելի մոտավոր նպատակները, առաջադրելհասարակությանն ավելի հասկանալի բանավեճ, խուսափել երկրի աշխարհաքաղաքականպրոբլեմների քննարկումներից։ Կա կասկած, որ թուրքական քաղաքական գրականության մեջ կանփակ կամ «խլացված» թեմաներ, որոնք ժամանակ առ ժամանակ ի հայտ են գալիս էթնիկ թուրքերիաշխատություններում կամ հայտարարություններում, ովքեր քաղաքական հետազոտություններով ենզբաղված Արևմուտքի որոշ պետություններում։ Ներկայում թուրքական վերլուծական հանրության մեջփորձեր են արվում նոր բանավեճ ծավալելու, որը կհամապատասխաներ պետության ուհասարակության արդի հավակնություններին, բայց այդ փորձերը հաճախ մարգինալ բնույթ ունեն։Տողերիս հեղինակի կարծիքով, թուրքական հասարակությունը, այդ թվում և` վերլուծական հանրությունը, երկար ժամանակ գտնվել է որոշակի բարդույթավորված մտածողության շրջանակներում, չի կարողացելհաղթահարել բանավեճի համեստ շրջանակը և մտնել կայսերական մտածողության ոլորտ։ Քեմալիզմնայնքան է բարդույթավորել թուրքական հասարակությունը, տեղավորել նրան «կոմպակտ պետության» գաղափարախոսության նեղ շրջանակում, որ նույնիսկ օսմանյան կայսերական անցյալը զգալիորենմոռացված է, և դա շատ կողմերով հետևանք է էլիտայի ներսում ժառանգականության բացակայության։Համենայն դեպս, Թուրքիան դեռևս վստահ չէ իր կոնկրետ ծրագրերում նույնիսկ մոտակա հեռանկարիկտրվածքով։

Այս դատողությունները փորձ են որոշակիացնելու հայ-թուրքական «կարգավորման» գործընթացի տեղնու դերը թուրքական քաղաքականության մեջ և համաշխարհային գործընթացներում։ Կարելի էվստահաբար պնդել, որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները և, ընդհանրապես, որևէպարտավորություն չի պայմանավորում երկարաժամկետ ռազմավարական նպատակներով։ Դրահամար կան հիմքեր, և ամենից առաջ պետք է ուշադրություն դարձնել, որ ո՛չ եվրոպական, ո՛չ էլամերիկյան քաղաքականությունն ինչպես այս, այնպես էլ այլ տարածաշրջաններում և՛ Թուրքիայի, և՛ հենցարևմտյան ուժային կենտրոնների կողմից չի դիտարկվում իբրև երկարաժամկետ։ Շատ հնարավոր է, որԱՄՆ-ը և Եվրամիությունը` ի դեմս առաջատար եվրոպական երկրների, վերջնականապեսխառնաշփոթի մատնվեն իրենց տնտեսական, սոցիալական ու քաղաքական գործընթացներում և այլևսի վիճակի չլինեն ներկա որակով հանդես գալու համաշխարհային բեմահարթակում։ Արևմտյանհանրությունն արդեն այսօր ի վիճակի չէ երաշխավորել կամ ապահովել միջազգային պայմանագրերի ուպարտավորությունների ժառանգականությունն ու դրանց կատարումը։ Իսկ այն, որ հայ-թուրքականհարաբերությունների կարգավորման ներկայիս փորձերը գտնվում են ԱՄՆ-ի և նույնիսկ Արևմուտքիքաղաքականության ուղեծրում, առավել ևս ոչ մի երաշխիք չի կարող լինել պայմանավորվածություններիվերաբերյալ, մանավանդ այդպիսի երաշխիքներ ո՛չ ձևական, ո՛չ էլ գործնական առումով ոչ ոք չիտրամադրում։ Համարժեք իրավիճակում է նաև Ռուսաստանը, որը չի կարող հանդես գալհարաբերությունների կամ պայմանավորվածությունների երաշխավոր, երբ, իբրև սուբյեկտ, հանդես ենգալիս տարածաշրջանային տերությունները։ Ռուսաստանը դժվարությամբ է հարաբերություններկառուցում հարևան տարածաշրջաններում, և ինքը կարիք ունի համաշխարհային ուժայինկենտրոնների` Եվրամիության ու Չինաստանի աջակցության։

Միջազգային քաղաքականության մեջ չկա ոչինչ, որ հուսադրեր և թույլ տար հայ-թուրքական հնարավորհարաբերությունները դիտարկել իբրև երկարաժամկետ ու սկզբունքային։ Թուրքիան, ունենալովերկարաժամկետ ծրագրեր, ստիպված չի գործարկում դրանք և նախընտրում է տարածաշրջաններումլուծել իր շահերից բխող առանձին հարցեր։ Թուրքիան 21-րդ դար է մտել հարևանների հետ չլուծվածպրոբլեմներով և չի կարողանում հաշտվել դրա հետ։ Որովհետև Սիրիայի, Կիպրոսի, Հունաստանի, Բուլղարիայի, Իրաքի, Իրանի, Հայաստանի և Վրաստանի հետ ունեցած խնդիրները կարող են դառնալ (ևշատ կողմերով արդեն դարձել են) ԱՄՆ-ի, Եվրամիության և Ռուսաստանի միջամտության առիթ։Թուրքիան, հենվելով իր ռազմաքաղաքական և տնտեսական ներուժի վրա, փորձում է լուծել այդխնդիրները` կայացնելով բացարձակ ինքնուրույն որոշումներ, ընդգծելով «ինքնուրույն լողալու» իրպատրաստակամությունը համաշխարհային քաղաքականության մեջ։ Թուրքական էլիտանդաշնակիցներին ու հակառակորդներին դիտարկում է իբրև ժամանակավորապես գոյություն ունեցողպետությունների, հասկանալով, որ Թուրքիան չունի և չի ունենալու իսկական բարեկամներ, նույնիսկազգակից ժողովուրդների շարքում։ Թուրքիային նոր տհաճություններ ու տապալումներ են սպասվումԵվրամիության, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Իրանի և արաբական երկրների հետ հարաբերություններում։Թուրքիան խիստ մտահոգ է հարևան տարածաշրջաններում առկա նոր միտումներով, ԱՄՆ-ի ուՌուսաստանի փորձերով` առանց Անկարայի և նրա շահերի հաշվառման կառուցել նորաշխարհաքաղաքականություն։ Տնտեսապես Թուրքիան թուլացած է հերթական անգամ, ևտղայամտություն ու դիլետանտություն կլիներ նրա հետ շտապ պայմանագրեր կնքելը, որոնց իմաստն ուբովանդակությունն ամբողջությամբ հասկանալի չեն հայ արդի էլիտայի համար։ Այդ գործընթացներումՀայաստանի ներկայության իմաստն աշխարհաքաղաքական փոփոխություններում ևտարածաշրջանային դինամիկայում նրա մասնակցությունն է։ Բայց արդյոք հնարավո՞ր է դա, ինչն այսօրչկա։

ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Իրավունք դե ֆակտո