WHAT IS EXPECTED IN RUSSIAN-GEORGIAN RELATIONS?
Հայկական շքանշանով Միխեիլ Սաակաշվիլու պարգևատրումը զայրույթ է առաջացրելՌուսաստանում, թեպետ այդ պետության Անդրեյ Պերվոզվաննու շքանշանով ժամանակինպարգևատրվեց Ռուսաստանի մեծ բարեկամ Հեյդար Ալիևը։ Չի բացառվում, որ ժամանակիընթացքում այդ բարձր շքանշանին կարժանանա նաև Միխեիլ Սաակաշվիլին, որովհետևՌուսաստանը հեռատես և սկզբունքային քաղաքականության երկիր է։
Վրացական իրադրությունը, ինչպիսին էլ այն իրականում լինի, ընկալվում է բացառապես սադիստականտեսանկյունից, և Արևմուտքի ու Արևելքի հասարակական շրջանակներն ու քաղաքագետներըՎրաստանը մատնանշում են իբրև քաղաքական տապալումների և ավանտյուրիզմի օրինակ։ Եթեփորձենք հասկանալ այդ ընկալման պատճառները, ապա դրանց շարքում կարելի է հայտնաբերելտիպիկ ֆրեյդական և ֆրոմովական հիմքեր։ Այսինքն` այդպիսի ընկալման համար խթան էհանդիսանում չարախնդությունը, բայց ոչ թե վրացական քաղաքական դոկտրինի տապալման առումով, այլ ԱՄՆ-ի քաղաքականության, որը, իբր, պարտություն է կրել Հարավային Կովկասում։ Բնութագրականէ, որ, այդքանով հանդերձ, բավական փորձառու քաղաքական վերլուծաբաններն այդպես էլչցանկացան տեսնել ԱՄՆ-ի նրբագույն քաղաքական խաղը, որն այդ «վրացական ավանտյուրայի» արդյունքում ձեռք բերեց համոզիչ փաստարկներ Սև ծովում, Հարավային Կովկասում ու ԿենտրոնականԱսիայում իր ռազմական ներկայության ուժեղացման համար։
Վրացական պրոբլեմը դիտարկելու պարագայում գոյություն ունի նաև հանգուցալուծման սպասում, ընդորում` ոչ միայն երկրի ներքին քաղաքական դաշտում, այլև Ռուսաստանի ու Արևմուտքի հետՎրաստանի հարաբերություններում։ Ստեղծվում է տպավորություն, որ այդ «հանգուցալուծումն» էլորոշակի համակարգված քաղաքականության հիմնական նպատակն է։ Սակայն խնդիրն այն է, որվրացական իրավիճակի հանգուցալուծումը կարող է նշանակել միայն ներքին նշանակությանհակամարտության առկայություն, որը կարող է բնութագրվել իբրև ոչ համակարգային երևույթ կամիրադարձություն։ Համակարգային առումով ամեն ինչ պարզ է և ավելին` Վրաստանն արդեն հայտնվել էմիջազգային հարաբերությունների որոշակի համակարգում, եթե նկատի ունենանք նրա տեղն ու դերըհամաշխարհային քաղաքականության ու աշխարհաքաղաքականության մեջ։ Վրաստանի նկատմամբհամակարգային վերաբերմունքը ներկայումս բխում է, անշուշտ, միայն արևմտյան հանրությունից, քանիոր Ռուսաստանն ու Թուրքիան դեռևս չեն պարզել, թե ինչպիսի քաղաքականություն պետք է վարենՎրաստանի նկատմամբ։
Վերոնշյալ համակարգային մոտեցումը միանգամայն համարժեք է ԱՄՆ-ի և Եվրամիության, ամենիցառաջ առաջատար եվրոպական պետությունների առաջնահերթություններին, շահերին, նպատակներին ու խնդիրներին։ Իսկ դա նշանակում է, որ Վրաստանը դիտարկվում է իբրև մի երկիր, որը հազիվ թե ընդունվի ՆԱՏՕ և Եվրամիություն ո՛չ ներկայումս գործող, ո՛չ էլ ապագայում ենթադրվող ուավելի մեղմացված չափորոշիչների համաձայն։ Վրացական հասարակությունը չկարողացավ ապահովելայն չափորոշիչները, որոնք ցանկալի են և կոչվում են նորմատիվներ կամ խաղի կանոններ։ Բայց ավելիվիրավորական է այն, որ Վրաստանն իբրև` պետություն անհամարժեք է և անընդունակ տանելիկառավարում հաստատելու և՛ տնտեսության մեջ, և՛ վարչարարության, և՛ զինված ուժերի առումով։Վրաստանին վերապահված է ԱՄՆ-ի հեռավոր «ավիակրի» դերը, իսկ եվրոպացիների վերաբերմունքընրա նկատմամբ պայմանավորված է լինելու ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ Վրաստանիհարաբերություններով։ Ընդ որում, այդ ամենը նկատի է առնվում ոչ թե մոտավոր, այլ շատ ավելիհեռավոր ապագայի առումով։ Ամերիկացիները ոչ պակաս, քան եվրոպացիները, հասկանում են, որվերոնշյալ «հանգուցալուծումն» արդեն տեղի է ունեցել, և Աբխազիայի ու Հարավային Օսիայի խնդիրներիմասին խոսելն իմաստ ունի միայն անվտանգության ու Վրաստանով անցնող էներգետիկկոմունիկացիաների պաշտպանվածությունն ապահովելու առումով։ Ամերիկյան քաղաքականությանարդյունքներից մեկն էլ դարձել է այն, որ Վրաստանը վերջնականապես տարաբաժանված էՌուսաստանից, և ստեղծված են հուսալի նախադրյալներ այդ երկրում ամերիկյան ռազմաբազաներիտեղակայման համար։ Միաժամանակ, Վրաստանից անջատված նահանգների հարցը «փակելով», ԱՄՆ-ն իր ուսերից վայր է նետում այդ կապակցությամբ ցանկացած մտահոգություն ուպատասխանատվություն։ Թեկուզ և ամերիկացիները երբեք էլ իրենց չեն կապանքել որոշակիպարտավորություններով այս խնդիրների հետ կապված, բայց, այնուհանդերձ, որոշակիպատասխանատվություն կրում էին իրենց գործընկերոջ համար։
Հիմա այլևս հազիվ թե կարելի է խոսել ԱՄՆ-ի հետ հարաբերություններում Վրաստանի գործընկերայինգործառույթների ուժեղացման կամ ընդլայնման մասին։ Այդ գործառույթները մնացել են նույնը, և եթենկատի ունենանք, որ ԱՄՆ-ը միշտ էլ մտադրություն է ունեցել ռուս-վրացական հակամարտությունիցհետո իր այդ ծրագրի իրագործման, ապա Վրաստանի` իբրև հեռավոր «ավիակրի» դերն այսօրիրականություն է դառնում ավելի առարկայական ձևաչափում։ Այդ խնդրից ելնելով` ԱՄՆ-ը փորձում էշատ զգուշորեն իրականացնել ուժերի նոր վերաբաշխում Վրաստանում, անցկացնել արտահերթնախագահական ընտրություններ և երկրում հաստատել բնակչության մեջ ավելի մեծժողովրդականություն վայելող ու հույսեր արթնացնող կառավարող ռեժիմ, որը կկարողանար ապահովելընդունելի ժողովրդավարական խաղի կանոնների կիրառումը, ինչպես նաև երաշխիքներ` ԱՄՆ-ի հետապագա համագործակցության առումով։ Գործնականում նախագահական հավակնություններդրսևորող բոլոր վրացական քաղաքական գործիչները վաղեմի ու հուսալի կապեր ունեն ԱՄՆ-ի հետ, այդթվում` Նինո Բուրջանաձեն, Դավիթ Գամկրելիձեն, նորահայտ հավակնորդ Իրակլի Ալասանիան։ Եվմիայն լեյբորիստների առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին է կարծես մի կողմ կանգնած հավակնոտքաղաքական գործիչների ընդհանուր խմբից։ Վրաստանի հանրապետական կուսակցության և «Նորաջերի» միջև ձևավորված միջկուսակցական դաշինքը, անկասկած, կարող է դառնալ ԱՄՆ-ի համարառավել ընդունելի, քանի որ իրենից ներկայացնում է քաղաքական խմբավորում, որը վարկաբեկված չէքաղաքական պայքարի անընդունելի մեթոդների կիրառմամբ, ինչպես նաև ունի նախագահի պաշտոնիայնպիսի «հեղինակավոր» հավակնորդ, ինչպիսին Իրակլի Ալասանիան է։ Վրաստանում իշխանությանռոտացիան արդեն նախանշված է, և հիմա տեղի է ունենում միայն ուժերի վերաբաշխում, տարբերքաղաքական գործիչների ապագայի ճշգրտում և ամենից առաջ ներկայումս կառավարող թիմի` Մ. Սաակաշվիլու գլխավորությամբ։
Ռուսաստանը, ինչպես նախկինում, չունի ոչ մի լծակ և ոչ մի շանս ներվրացական իրավիճակի վրաազդելու համար և ստիպված է այնպիսի տեսք ընդունել, իբր ոչ մի քաղաքական խնդիր չունիՎրաստանում, կարող է իրեն թույլ տալ անտարբերություն ներկա իրավիճակի և զարգացողիրադարձությունների նկատմամբ։ Ռուսական քաղաքագետներն ու ծրագրավորողները, ինչպես միշտ, իվիճակի չեն առաջարկելու քիչ թե շատ տրամաբանված գաղափարներ վրացական քաղաքականգործընթացներում Ռուսաստանի «ներկայության» վերաբերյալ։ Թեկուզ և հիմա ինչ-որ բան առաջարկելըգործնականում այլևս անհնարին է։ Միաժամանակ, որքան էլ տարօրինակ է, Եվրամիությունը և նույնիսկԱՄՆ-ը բոլորովին էլ շահագրգռված չեն լարվածության մեծացմամբ Հարավային Կովկասում։Լարվածությունը, պայթյունավտանգ իրավիճակն առավել ևս, տարածաշրջանում կարող են դառնալԱրևմուտքի որոշ երկարաժամկետ ծրագրերի փոփոխության պատճառ` հանգեցնելով ավելորդծախսերի և պատասխանատվության մեծացման այս տարածաշրջանի համար։ Ոչ միայն ԱՄՆ-ը, այլևԵվրամիությունը քիչ ջանքեր չեն գործադրել Հարավային Կովկասում քաղաքական ու տնտեսականռեսուրսների ներդրման առումով, որպեսզի թույլ տան իրավիճակի հիմնարար փոփոխություն, ինչըկարող է հանգեցնել սպառնալիքների ու ավելորդ ռիսկերի անվերահսկելիության մեծացման։ Չնայածայն իրողությանը, որ ԱՄՆ-ի ու նրա մերձավոր դաշնակից Մեծ Բրիտանիայի համար լարվածությանորոշակի մակարդակը տարածաշրջանում օգտակար է և նույնիսկ անհրաժեշտ, ամերիկացիներըբոլորովին չէին ցանկանա իրավիճակը հանգեցնել հերթական պատերազմի տարածաշրջանում։ Այդ իսկպատճառով Ռուսաստանի հավանական նախաձեռնությունները կամ ինչ-որ կանխատեսելիմիջնորդների ի հայտ գալը ռուս-վրացական հարաբերությունների կարգավորման դաշտում, ԱՄՆ-ի ևԵվրամիության համար ընդունելի պայմանների պարագայում, կարող է և արժանանալ նրանցհավանությանը։ Ի՞նչ կարող է նշանակել այդ «կարգավորումը»:
Անկախ Վրաստանի ու Ռուսաստանի միջև ներկայիս լարված հարաբերություններիշարունակականությունից ու բովանդակությունից` ցանկացած կառավարող ռեժիմ, քաղաքականխմբավորումները և քաղաքական գործիչները հասկանում են, թե ինչ իրավիճակում է հայտնվելՎրաստանը։ Եվ նա ստիպված է լինելու կանոնակարգել իր հարաբերությունները Ռուսաստանի հետ։Վերաիմաստավորման և կոնկրետ քայլերի այդ գործընթացում կարելի է փորձել նախանշել երեք փուլկամ երեք սկզբունքային խնդիր։ Առաջին փուլի խնդիրները, որոնցից առավել հեշտ է դիվանագիտականհարաբերությունների և տրանսպորտային հաղորդակցության վերականգնումը, կարող են լուծվելբավական արագ։ Ինչպես ցույց է տալիս եվրոպական երկրների միջև հարաբերությունների փորձը, այդպիսի հարցերը բավական հեշտ են լուծվում նույնիսկ նշանակալի հակամարտություններից հետո։Դրանում շահագրգռված են ոչ միայն Վրաստանը և Ռուսաստանը, քանի որ ռուս-վրացական ներկայիսհարաբերությունները քաղաքական վնաս են հասցնում Ռուսաստանին, ծայրահեղորենսահմանափակելով նրա հնարավորությունները Հարավային Կովկասում։ Բացի այդ, Ռուսաստանը չիցանկանում ԱՄՆ-ին և Եվրամիությանն առիթ տալ ու պայմաններ ստեղծել կովկասյան գործերին նրանցուժգին միջամտության համար։ Սակայն, անկախ արտաքին հանգամանքներից և գործոններից, Ռուսաստանը չի կարող թույլ տալ դիվանագիտական հարաբերությունների շարունակական խզումհարևան երկրի հետ։ ԱՄՆ-ն ու Եվրամիությունը նույնպես դրական կընկալեն այդ հարաբերություններիվերականգնումը։
Կարգավորման երկրորդ փուլն ավելի հիմնավոր նշանակություն ունի և կոչված է լինելու որոշակիացնելուռուս-վրացական հարաբերությունների հեռանկարները։ Դա, իհարկե, Աբխազիայի ու ՀարավայինՕսիայի հարցն է, որի լուծումը պահանջում է նոր իրավիճակի վերաիմաստավորում ամենից առաջվրացական քաղաքական գործիչների կողմից, ովքեր պետք է պատրաստ լինեն ընդունելուաներևակայելի բարդ, բայց անհրաժեշտ որոշում։ Վրաստանը, կանգնած լինելով միջազգայինհանրության կողմից Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախության ճանաչման փաստի առջև, վաղթե ուշ հանգելու է այս երկու հանրապետությունների անկախությունը ճանաչելու որոշմանը` այնտեղբնակվող վրացական բնակչության կարգավիճակի ճանաչման դիմաց։ Նկատի ունենալով վրացիներիկարգավիճակի որոշակիացումը, իբրև երկրորդ պետականակերտ ժողովուրդ, համապատասխանօրենսդրական և միջազգային երաշխիքներով։ Այդքանով հանդերձ, վրացիների թվակազմնԱբխազիայում կարող է հասնել 100 հազարի, իսկ Հարավային Օսիայում` 24 հազարի։ Վրաստանը, ինչպես նախկինում, ունի իր այդ հնարավորությունը, և այդ ուղին միշտ էլ եղել է ավելի իրատեսական, քան ռազմական գործողությունների նախաձեռնումն ու պրոբլեմներն ուժի միջոցով լուծելու փորձերը։Աբխազիային ու Հարավային Օսիային անհնար է պարտադրել վերադառնալ Վրաստանիիրավասության ներքո։ Սակայն նշված ծրագիրն ընդունելու հարցում Մոսկվան այդհանրապետություններին կարող է համոզել, քանի որ այդ դեպքում նրանց համար կբացվի միջազգայինճանաչման հեռանկար` անկախ գոյության ճանապարհով կամ էլ Ռուսաստանի Դաշնության մեջընդգրկվելու հնարավորություն։ Վրաստանի համար դա միակ հնարավորությունն է` պահպանելու«կենսական տարածությունը» վրաց ժողովրդի համար և վրացական պետականության առկայություննայդ տարածքում։ Մինչև 2008-ի օգոստոսի ռազմական ավանտյուրան այդ ճանապարհը թույլ տվեցՎրաստանին` ձեռք բերել շատ ավելին և ունենալ անհամեմատ նախընտրելի դիրքեր։ Հիմա իրավիճակըշատ ավելի վատ է, բայց այն շտկելու շանսեր, այնուհանդերձ, մնում են։
Ռուս-վրացական հարաբերությունների կարգավորման փուլը կունենա ոչ պակաս սկզբունքայիննշանակություն, բայց դրա իրագործումը հնարավոր է վերը մատնանշված խնդիրների լուծմանպարագայում։ Խոսքը վերաբերում է ԱՄՆ-Վրաստան-Ռուսաստան հարաբերությունների շրջանակումկայացվելիք պայմանավորվածություններին, ինչպես նաև Վրաստանի դիրքորոշմանը` ՆԱՏՕ-ի հետկապված։ Դժվար է պատկերացնել, որ Վրաստանը կհամաձայնի որևէ բանի, եթե դա պայմանավորվածլինի ԱՄՆ-ի հետ հարաբերությունների սահմանափակմամբ կամ ենթադրի ամերիկյան շահերիանտեսում նույնիսկ նվազագույն չափով։ Սակայն որոշակի պայմանավորվածություններանվտանգության և տարածաշրջանում ռազմական պոտենցիալների մեծացման առումով կարող ենկայանալ, թեկուզ և դա մեծ մասամբ վերաբերելու է ռուս-ամերիկյան հարաբերություններին, իսկՎրաստանին` միայն որոշակի չափով։ Պաշտպանական և անվտանգության խնդիրներին զուգահեռ, կարող են լուծվել նաև տնտեսական համագործակցության ու տրանսպորտային հաղորդակցությանպրոբլեմները։ Միանգամայն իրական կարող են դառնալ աբխազական երկաթուղային ուղղությանվերագործարկման ծրագիրը և կանոնավոր հաղորդակցության հաստատումը Կովկասյան լեռնաշղթայիվրայով։ Ռուս-վրացական հարաբերությունների կարգավորման այս փուլի հասունանալու դեպքումՀայաստանը կարող է խաղալ ավելի նշանակալի դեր ռուս-վրացական հարաբերություններիվերականգնման դաշտում` հենվելով Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Իրանի հետ իր հարաբերությունների վրա։Այս հարցում Հայաստանը պետք է ունենա սեփական խաղը և կարողանա վերածվելտարածաշրջանային խաղացողի, այդ թվում` լուծելով նաև Վրաստանում բնակվող հայերիհիմնախնդիրները։
ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Իրավունք դե ֆակտո