About author

Սարո Սարոյանը ծնվել է 1976 թ․ նոյեմբերի 26-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղում։ 2000 թ-ին ավարտել է ՀՀ ՆԳՆ բարձրագույն դպրոցի իրավագիտության ֆակուլտետը։ 2002 թ-ին ավարտել է  Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի մագիստրատուրան: 1999-2005 թթ. աշխատել է ՀՀ ոստիկանությունում, իսկ 2005-2010 թթ.՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում։ 2010-2011 թթ. թղթակցել է «Ժամանակ» օրաթերթին եւ «1in.am» էլեկտրոնային կայքին: 2011-2013 թթ. աշխատել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում (ՌԱՀՀԿ) որպես փորձագետ: 2013-2016 թթ. թղթակցել է «hetq.am» էլեկտրոնային կայքին: Սկսած 2016 թ․ որպես քաղաքական անկախ վերլուծաբան հանդես է եկել հայաստանյան եւ միջազգային տարբեր զանգվածային լրատվամիջոցներով։ Սարո Սարոյանը 1 մենագրության, ավելի քան 300 հոդվածների, բազում հարցազրույցների հեղինակ է։