ВОЗМОЖНЫЕ НЮАНСЫ НОВОЙ АМЕРИКАНСКОЙ ПОЛИТИКИ
Սպիտակ տանը նոր տիրոջ հայտնվելու իրենց սպասումներում քաղաքական գործիչներն ուքաղաքագետները կարծես հանգել են մեկ միասնական դիրքորոշման, որ ստեղծված իրավիճակումբարեկիրթ պահվածքի լավագույն ձևը կլինի ձեռնպահ մնալ որևէ սկզբունքային վերլուծությունից ԱՄՆ-ինորընտիր նախագահ Բարաք Օբամայի հնարավոր քաղաքականության վերաբերյալ։ Միաժամանակ Բ. Օբամային ընկալում են իբրև Ջորջ Բուշի հակատիպ։ Այսինքն՝ իբրև լիբերալ, հնարավոր է նույնիսկ ձախ-լիբերալ հայացքների քաղաքական գործիչ, ով աջ և պահպանողական համարում ունեցող Բուշիհակակշիռն է։ Այսինքն, իբր գործող նախագահի կոշտ և կացնային քաղաքականության փոխարենասպարեզ է գալիս բարի ու մեղմ նախագահ։
Շատերին աշխարհում դա հուսադրում է։ Օրինակ, Եվրոպան Բ. Օբամայի ընտրությունն ընդունեցոգևորությամբ ու հիացմունքով, անթաքույց բավարարվածությամբ, ինչը, ավելի շուտ, պայմանավորվածէր ոչ թե նոր նախագահի ընտրությամբ, այլ հնի հեռանալով։ Սակայն հիմա գոյություն չունի որևէ«ինքնուրույն ուժային կենտրոն» աշխարհում, որը գոհ չլինի Բ. Օբամայի նախագահ դառնալուց։Ներառյալ Ռուսաստանը, Չինաստանը, իսլամական աշխարհը, չխոսելով արդեն ԼատինականԱմերիկայի մասին։ Տպավորություն է ստեղծվում, որ համաշխարհային քաղաքական էլիտան առաջինանգամ էր հետևում ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին և կարծես երբեք հուսախաբ չէր եղելդրանից հետո։ Ընդ որում, այդպես էլ չի բացատրվում, թե ինչու էր Ջ. Բուշը դիտարկվում իբրև կոշտքաղաքական գործիչ։ Իրաքի հետ կապված պատմությունն այդ կարծիքի հիմնավորում չէ։ Եթեռազմաքաղաքական օպերացիան Իրաքում ավարտվեր քիչ թե շատ հաջողությամբ, հնարավոր է՝ նավթիգներն այդքան չբարձրանային, և ներկայիս համաշխարհային ճգնաժամն այդքան սպառնալից տեսքչունենար։ Այսպես թե այնպես, ամերիկյան ու եվրոպական փորձագետների ու մեկնաբաններիվերլուծական եզրակացություններում նույնիսկ ակնարկ չկա այն մասին, թե ԱՄՆ-ի նոր նախագահըհարկադրված է լինելու լուծել այն նույն խնդիրները, որ կանգնած էին Բուշի առջև ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության մեջ, և դա պահանջելու է ժողովրդականություն չվայելող ուբավական կոշտ քայլեր։
Զարմանալի է և այն, որ գործնականում մեկնաբանություններ չկան Բ. Օբամայի արտաքինքաղաքականության ոլորտում արդեն իսկ հռչակված մտադրությունների մասին։ Մասնավորապես, Աֆղանստանի և Պակիստանի հետ կապված, ինչը պակաս բարդ խնդիր չէ, քան Իրաքը։ ԱՄՆ-ի նորվարչակազմի քաղաքականությունը որքան էլ զուսպ և չափավոր լինի, օրակարգից դուրս չի դնում այնխնդիրները, որոնք առկա են տրանսատլանտյան հարաբերություններում և ընդհանրապես առաջատարեվրոպական երկրների հետ փոխհարաբերությունների տեսանկյունից։ Նմանապես օրակարգում ենԼատինական Ամերիկայի և Մերձավոր Արևելքի հետ կապված խնդիրները, որոնք բոլորովին էլդատապարտված չեն ինքնաբերաբար ու հաջող լուծման։ Առկա են և ավելի հրատապ բնույթ են ստացելպրոբլեմները ամերիկա-չինական հարաբերություններում, Իրանի հետ փոխհարաբերություններիխնդիրն ԱՄՆ-ի համար նույնպես ինքնաբերաբար լուծում չի ստանալու, ոչ մի հիմք չկա ռուս-ամերիկյանհարաբերություններում մեղմացում սպասելու։
ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև հարաբերությունները հետագայում այլևս չեն կարող կառուցվելփոխհամաձայնեցված զիջումների վրա. զիջելու է մի կողմը կամ, համենայն դեպս, համարժեք ուկոմպրոմիսային զիջումներն այս հարաբերություններում այլևս անհնարին են։ Միացյալ Նահանգներինախորդ վարչակազմերը շատ մեծ ջանքեր են գործադրել և զգալի քաղաքական ու նյութականռեսուրսներ ծախսել Արևելյան Եվրոպայում իրենց դիրքերն ամրապնդելու համար, և այդռազմավարությունը շարունակվելու է հետագայում։ ԱՄՆ-ում այն քաղաքական գործիչները, որոնքկորոշեն կանգնեցնել այդ ռազմավարությունը, անխուսափելիորեն կհայտնվեն սնանկի վիճակում։Առայժմ չկա ոչ մի նախանշան, թե նոր վարչակազմում լինելու են այնպիսի քաղաքական գործիչներ կամֆունկցիոներներ, որոնք պատրաստ են թուլացնելու ճնշումը Եվրասիայի վրա։ Ճիշտ է, չի կարելի պնդել, թե ԱՄՆ-ում առկա է լայն բանավեճ՝ Եվրասիայում ամերիկյան քաղաքականության հետ կապված, սակայն չպետք է մոռանալ, որ նույնիսկ նախագահական ընտրարշավում այդ թեման չշրջանցվեց։Ուստի պետք չէ պատրանքներ փայփայել, թե Հիլարի Քլինթոնը, իբրև պետքարտուղար, իրականացնելուէ իր ամուսնու՝ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի վարչակազմի արտաքին քաղաքականությունիցտարբեր կուրս։ Նախընտրական ժամանակահատվածում Հ. Քլինթոնի թիկունքում բառացիորենկանգնած էր Բ. Քլինթոնի «հին գվարդիան», որն այսօր նստած է Բրուկինգսի ինստիտուտում, իսկ այդկառույցը դեմոկրատական կուսակցության ոչ պաշտոնական, իսկ ավելի շուտ, նույնիսկ պաշտոնականգաղափարաքաղաքական շտաբն է։ Հ. Քլինթոնի նշանակումը ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնումլուծում է բազմաթիվ հարցեր և ոչ միայն կադրային համալրման։ Այդ նշանակումն ապահովում է Բ. Օբամայի քաղաքական թիկունքը, ստեղծում փոխըմբռնողության և գործընկերության մթնոլորտ«դեմոկրատական» վերնախավի հետ, ինչը, հավանաբար, շատ կարևոր է Բ. Օբամայի վարչակազմիգործունեության համար և նոր նախագահի խոցելի կողմերից մեկն է։ Բացարձակապես պարզ է, որ նորնախագահն ունի մեկուսացումը հաղթահարելու և քաղաքական դասակարգի շրջանակներումմարգինալ կարգավիճակից դուրս գալու խնդիր։ Իլինոյսի առաքյալը կարողացավ օգտագործելամերիկյան հասարակության ներսում կուտակված բողոքական տրամադրություններն ու ներուժը, բնակչության լայն խավերի՝ մինչ այժմ չտեսնված դժգոհությունը, սակայն միաժամանակ շարունակում էօտար մնալ քաղաքական և խոշոր գործարարների շատ շրջանակների համար։
Հանրապետական կուսակցության ուղեղային կենտրոններն արդեն սկսել են «սրել դաշույնները» ևպատրաստ են վառելու «պատերազմի ծխամորճը»՝ հանդես գալով Բ. Օբամայի ցանկացած քայլի խիստքննադատությամբ։ ԱՄՆ-ի վերլուծական հանրությունն այդպես էլ վերջնական եզրակացության չիհանգել արտաքին քաղաքականության մեջ Բ. Օբամայի հռչակված առաջնահերթությունների ումտադրությունների վերաբերյալ, ուստի շատ զգուշավոր է արտահայտվում նաև նոր նախագահիհնարավոր ներքին քաղաքականության մասին։ Այս իմաստով Բ. Օբամայի դրությունը շատ նման է Ջ. Բուշի դրությանը՝ նրա նախագահության առաջին շրջանում։ Որովհետև երկուսն էլ հանդիսանում էինմարգինալներ ամերիկյան հասարակության բուրգի ուղղահայացում։ Այսինքն՝ մարգինալներ, ընդհանրապես հասարակության վերաբերմունքի առումով, վերնախավի, իրենց կուսակցության հետունեցած հարաբերություններում։ Ջ. Բուշը մարգինալ էր նույնիսկ նեոպահպանողականների հայտնիթիմի նեղ շրջանակում։ Այդ պրոբլեմն այդպես էլ մնաց, և միգուցե հենց դա կանխորոշեց նրանախագահության քաղաքական վերջաբանը։ Սակայն Բուշի դրությունը միաժամանակ համեմատելի չէԲ. Օբամայի դրության հետ, քանի որ տեխասցին, այնուհանդերձ, թեկուզ և կասկածելի արժանիքներունեցող, էլիտան էր ներկայացնում։ Եթե Բ. Օբաման բավարար ջանքեր չներդնի մարգինալ-հեղափոխական գործչի պիտակից ազատվելու համար, նրան սպասում են ավելի մեծ տհաճություններ, քան իր նախորդին։ Դա նոր նախագահին ուղղակի դատապարտում է սերտ դաշինքի դեմոկրատականկուսակցության տարբեր խմբավորումների հետ, թեկուզ և Հ. Քլինթոնի թիմն այնքան էլ հարմարգործընկեր չէ նրա համար։
Այսինքն, եթե փորձենք առայժմ առկա ոչ այնքան առարկայական նախանշաններից ելնելովկանխատեսել, ապա Բ. Օբամայի վարչակազմն անշեղորեն մոտենալու է այն իրավիճակին, երբպատրաստ է լինելու իրականացնել դեմոկրատական կուսակցության համար ավանդական արտաքինքաղաքականություն։ Իսկ դա ենթադրում է բավական ակտիվ տարածաշրջանային քաղաքականություն, որն իր մեջ ներառում է ակտիվ դիրքորոշումների դրսևորում Արևելյան Եվրոպայում և, առհասարակ, Եվրասիայում՝ ներառյալ սևծովյան ավազանը, Կովկասն ու Կենտրոնական Ասիան։ Ժամանակինքլինթոնյան թիմը գերհագեցած էր այդ տարածաշրջանների մասնագետներով, լայնհամագործակցություն էր իրականացնում հիշյալ տարածաշրջաններով զբաղվող քաղաքականծրագրավորողների հետ և հիմա, իհարկե, աշխատելու է ապացուցել իր գաղափարաքաղաքականսկզբունքների իրավացիությունը։ Իսկ դա ենթադրում է հարձակում լայն ճակատով և միջամտություն այդ«ճակատի» բոլոր հատվածներում։
Ներկայիս համաշխարհային ճգնաժամը, անկասկած, թուլացնելու է ԱՄՆ-ի շատ մրցակիցների և ամենիցառաջ Ռուսաստանին, որը չի կարող հույս ունենալ ԱՄՆ-ի հետ բարենպաստ հարաբերությունների այսիրավիճակում։ Ռուսաստանի հույսերը, թե տեղի կունենա ԱՄՆ էքսպանսիայի թուլացում Սև ծովում, ՈՒկրաինայում և Կովկասում, անհիմն են։ Ավելին, նոր վարչակազմը հնարավոր է ուժեղացնիազդեցությունը, հատկապես Կենտրոնական Ասիայում, բայց դա, իհարկե, գլխավորը չէ քլինթոնյանքաղաքական ստիլիստիկայում։ Ջ. Բուշը, չնայած իր նկատմամբ այլ պետությունների ևտարածաշրջանների գործերին միջամտելու բազմաթիվ մեղադրանքներին, այնուհանդերձ, իրականացնում էր ԱՄՆ-ի հանրապետականների «դասական քաղաքականությունը»։ Այսինքն՝միջամտություն միայն այն տարածաշրջաններում, որոնք գտնվում էին որոշակի շրջանակների կամընկերությունների հետաքրքրությունների դաշտում։ Բուշի վարչակազմը գործնականում հրաժարվեցարտաքին քաղաքականությունը չափազանց գաղափարականացնելուց և տարածաշրջանայինհակամարտություններին միջամտելուց` դրանով իսկ հնարավորություն տալով հակամարտություններիկողմերին՝ մշակել սեփական որոշումները կամ էլ ուղղակի չանել դա։ Պարադոքս է, բայց փաստ, որ Բուշիքաղաքականության մասին դատում են՝ ելնելով նրանից, թե որքանով է հաջողվել հասնել դրվածնպատակներին, և ոչ մի խոսք չի ասվում այն մասին, թե որքան ազատ էին զգում իրենց տարբերերկրների կառավարություններն ու քաղաքական գործիչները, քանի որ Վաշինգտոնը որևէհետաքրքրություն իրենց նկատմամբ չէր ցուցաբերում։ Եվ սա Բուշի քաղաքականության ամենադրականարդյունքներից մեկն է։ Այնպիսի խնդիրներ, ինչպիսիք էին Իրաքին, Իրանին, Չինաստանին զսպելը, տրանսատլանտյան հարաբերությունների կարգավորումը, գուցե չկարողանա լուծել ամերիկյան ոչ միվարչակազմ։ Կդառնա՞, արդյոք, ԱՄՆ-ի նոր վարչակազմը օբամաքլինթոնական, որքանո՞վ Հ. Քլինթոնինկհաջողվի երկար մնալ պետքարտուղարի պաշտոնում, որքանո՞վ այդ նոր վարչակազմը կլինի կայուն, ևկստացվի՞ իրական թիմի ձևավորումը, ինչքա՞ն արագ ու հետևողական կզարգանա ԱՄՆ-ի արտաքինքաղաքականությունը. սրանք կարևոր, բայց, այնուհանդերձ, ամենագլխավոր հարցերը չեն, որ առնչվումեն ամերիկյան արտաքին քաղաքականությանը։ Կարելի է ենթադրել, որ գլխավոր խնդիրը հետևյալն է, թե որքանով արտաքին քաղաքական և աշխարհատնտեսական մարտահրավերները կներազդեն ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության վրա։ Եվ այդ կապակցությամբ կասկած չկա, որ Բ. Օբաման ստիպվածէ լինելու կայացնել բավական կոշտ որոշումներ։ Օրինակ, ուշադրության է արժանի այն, որ նախագահիաշխատակազմը ղեկավարելու է Բ. Քլինթոնի նախկին խորհրդական Ռամ Էմինուելը, ինչպես նաև միշարք պաշտոններ կզբաղեցնեն Բ. Քլինթոնի այլ թիմակիցներ։ Ենթադրվում է, որ պաշտպանությաննախարարությունը կշարունակի ղեկավարել Ռոբերտ Գեյթսը, որին Բուշը չափազանց ուշացումովնշանակեց այդ պաշտոնում։ Ռոբերտ Գեյթսի նշանակումը, անկասկած, պետք է առանձին դիտարկելԲուշի վարչակազմում եղած այլ նշանակումներից և՛ պրոֆեսիոնալ իմաստով, և՛ իբրև պատասխանատուքաղաքական գործիչ։ Միաժամանակ բացառված չէ, որ նախագահ ընտրվելուց շատ առաջ Բ. Օբամանիր հերթին ունեցել է որոշ պարտավորեցնող շփումներ Պենտագոնում՝ կապված իր արտաքինքաղաքական ընկալումների ու մտադրությունների հետ։ Բ. Օբամային բացարձակապես ձեռնտու չէհակադրության մեջ մտնել ռազմական վերնախավի հետ և անտեսել Պենտագոնի կարծիքն ուհավակնությունները։ Այսպիսով, կովկասյան պետությունների շահերի տեսանկյունից ԱՄՆ-ի նորնախագահի մեկնարկային դիրքերը չի կարելի համարել նախնական, և, ընդհանուր առմամբ, դրանքվատ չեն։ Ադրբեջանը չի կարող հատուկ հույսեր ունենալ ԱՄՆ-ի տարածաշրջանայինքաղաքականության առաջնահերթությունների դաշտում գտնվելու առումով։ Վրաստանը երկարատևքաղաքական պայքարի սպասումներ չունի ԱՄՆ-ի նոր վարչակազմի հետ՝ իր կորցրած տարածքներըվերադարձնելու տեսանկյունից։ Հայաստանն իր հերթին չի կարող հույս դնել, թե ցեղասպանությանհարցն առանց պրոբլեմների կարժանանա ճանաչման։ Սակայն բացարձակապես անհիմն են Սև ծովումու Կովկասում ԱՄՆ-ի ազդեցության թուլացման կամ ներկայության սահմանափակման վերաբերյալՌուսաստանի հույսերը։ Որքան էլ առաջին հայացքից տարօրինակ հնչի, ԱՄՆ եվրասիական տերությունէ դարձել միայն Կովկասում իր ներկայության շնորհիվ։ Սակայն այդ կարգավիճակը երկարատևկտրվածքով ամրապնդել ԱՄՆ կարող է Եվրասիայի ամենամայրցամաքային՝ Սև ծովում հաստատվելով։
ԱՄՆ-ի «սևծովյան նախագիծը» գոյություն չէր ունենա, եթե տարածաշրջանում չմեծանային ամերիկյանռազմավարական շահերի դեմ ուղղված ուղղակի վտանգները։ Կովկասը, Կասպից և Սև ծովերըՎաշինգտոնի համար միանգամից չդարձան կարևոր աշխարհաքաղաքական մարտադաշտ, երբ«մաքուր աշխարհաքաղաքականությունը» իր նշանակությամբ սկսում է զիջել նավթային շահերին։ Իդեպ, ԱՄՆ-ի եվրասիական քաղաքականության մեջ ի հայտ են գալիս նոր ռեսուրսներ, ավելի ճշգրիտ՝ուրանը և այլ հանքահումքային հազվադեպ տարրեր, որոնցով այնքան հարուստ է ԿենտրոնականԱսիան։ Այս կապակցությամբ Միացյալ Նահանգների սևծովյան-կովկասյան նախագիծը ձեռք է բերումնոր ուրվագծեր։ Այս համատեքստում հարկ է ընդգծել, որ այդ նախագծի իրագործման հետ կապված ոչբարենպաստ պայմանների մասին ենթադրությունները բավարար հիմնավորված չեն։ Որպես գլխավորոչ բարենպաստ գործոն այս առումով ավանդաբար նշվում է ԱՄՆ-ի եվրոպական առաջատարգործընկերների շահագրգռության բացակայությունը՝ այս նախագծի հետ կապված։ Դա իսկապեսայդպես է, որովհետև ո՛չ Ֆրանսիան, ո՛չ էլ Գերմանիան ոչ միայն շահագրգիռ չեն, այլև բացասականդիրքորոշում ունեն այս նախագծի վերաբերյալ։ Սակայն սևծովյան-կովկասյան նախագիծը ոչ միայնամերիկյան է, այլ նույնիսկ ավելի շատ բրիտանական, ինչն էլ պայմանավորում է ԱՄՆ-ի ու ՄեծԲրիտանիայի սերտ համագործակցությունն այս աշխարհաքաղաքական ուղղությամբ։ Այսպիսով, եթեամերիկյան վերնախավի որևէ հատվածը կասկածի տակ դնի այս նախագծինպատակահարմարությունը, ապա բրիտանացիները ոչ միայն կհիշեցնեն այդ մասին, այլև ջանքերկգործադրեն, որպեսզի նախագիծն իրականացվի փոխգործակցության ձևաչափում և դրատրամաբանությունից ելնելով։ Հարավային Կովկասի պետությունների տեղական էլիտաների համարհեշտ չի լինելու։ Նրանք շատ ավելի մեծ ճնշման կենթարկվեն, հնարավոր է՝ ասպարեզ գանղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու շատ տհաճ փորձեր։ Սակայն միաժամանակակնհայտ է, որ Մոսկվայի անշեղ և միաժամանակ անճոռնի փորձերը՝ լուծել այդ հարցը բացառապեսսեփական շահերի համատեքստում, վերջինն են առաջիկա չորս տարիների կտրվածքով։ Ամերիկյանքաղաքականության մեջ դադարի փուլն ավարտված է Հայաստանի համար նվազագույն կորուստներով, որովհետև կարող էր ավելի վատ լինել։ Ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում, տարբերմեթոդների կիրառմամբ, միևնույն է, պահպանվելու է։