статьи

УСПЕХИ И ПРОВАЛЫ РЕГИОНАЛЬНОЙ ПОЛИТИКИ США И РОССИИ

ԱՄՆ-ն ու Ռուսաստանը նոր աշխարհաքաղաքական խաղեր են ծավալում Բալկաններից մինչևՉինաստանի սահմանն ընկած տարածաշրջաններում։ Նրանք փորձում են նվաճել նոր դիրքեր, այդթվում` միջամտության և տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման հայտնիճանապարհով։ Ռուսաստանը, հենվելով գեոտնտեսական առավելությունների վրա, փորձում էօգտագործել սահմանակից տարածաշրջաններում իր անմիջական ռազմաքաղաքական ներկայությանավանդական հնարքները։ Խոսքն այն տարածաշրջանների մասին է, որոնք ունեն եվրասիականհոգեկերտվածք, ավանդական արտաքին քաղաքական կողմնորոշում, առկա է ռուսաց լեզվի ումշակույթի գերակայությունը։ Մոսկովյան ժամանակակից էլիտան փորձում է իր գործունեությունըկառուցել ամերիկյան ոճով, թեկուզ և գնալով ավելի լավ է գիտակցում, որ դա միանգամայն կեղծ ուփակուղային ճանապարհ է, և Ռուսաստանին անհրաժեշտ է, առանց հերթական փորձարարության, պարզապես շարունակել Ռուսական կայսրության պատմական փորձը, որքան դա հնարավոր է:

ԱՄՆ-ը, չնայած իր ավանդական հակառակորդների ու դաշնակիցների նկատմամբ պաշտպանության ևանվտանգության բնագավառում ունեցած ահռելի առավելություններին, օվկիանոսի ափից մեծհեռավորության վրա իրականում դժվարանում է իրագործել ոչ միայն ռազմական գործողություններ, այլև արդյունավետ քաղաքականություն։ Իրաքյան պատերազմը ցույց տվեց, որ ԱՄՆ-ը տիրապետում էրմիայն 100-հազարանոց մարտունակ բանակային անձնակազմի, որն ի վիճակի էր իրականացնելուցամաքային գործողություններ։ Իրաքյան պատերազմը նկատելի հաջողություններ բերեց ռազմականշինարարության ոլորտում, զինված ուժերի վերազինման առումով, սակայն հիմա էլ ԱՄՆ-ի բանակինբնորոշ չէ մայրցամաքների խորքում ցամաքային գործողությունների իրականացումը։Տարածաշրջանային տերություններից բխող մարտահրավերները, ինչպես նաև Չինաստանի աճողգեոտնտեսական էքսպանսիան նկատի ունենալով, ԱՄՆ-ն ու Ռուսաստանը պարզապեսդատապարտված են ռազմավարական համագործակցության, սակայն միայն տրամաբանորեն։Առայժմ, ինչպես Վաշինգտոնը, այնպես էլ Մոսկվան, հանդես են գալիս իբրև «անհամատեղելի» ուժայինկենտրոններ։

1990-ականների քլինթոնյան քաղաքականությունը ենթադրում էր ԱՄՆ-ի ակտիվ և բազմակողմանիմիջամտություն գործնականում բոլոր համաշխարհային ու տարածաշրջանային խնդիրներին։ Այնհիմնված էր ԱՄՆ-ի ձախ-լիբերալ էլիտայի քաղաքական գաղափարախոսության վրա և ավարտվեցերկու խոշորագույն տապալումներով` հարավսլավական պատերազմով և մերձավորարևելյանկարգավորման տապալումով։ Ժամանակագրական առումով դա համընկավ Քլինթոն-Գոր-Օլբրայթիվարչակազմի գործունեության ավարտի հետ։ Հարավսլավական աղետը հանգեցրեց ալբանականԿոսովոյի անկախության ճանաչմանը, արաբա-իսրայելական հակամարտության կարգավորմանհույսերի փլուզմանը, ինչն իր հերթին համաշխարհային ասպարեզ բերեց «Ալ-Ղաիդային» և ավելիընդարձակ հնարավորություններ ունեցող ուժի, ինչպիսին է տրանսազգային իսլամական արմատականշարժումը։ Ներքին քաղաքականության մեջ ձախ-լիբերալ գաղափարախոսությունը նույնպես փլուզվեց, ինչը ոգևորեց ԱՄՆ-ում աջ ու աջ-պահպանողական ուժերին, իր հերթին հանգեցնելով բավականտարօրինակ նեոպահպանողականների թիմի իշխանության գալուն, որը գոյություն չունեցավ անգամՋորջ Բուշի նախագահության ողջ շրջանում և ասպարեզից հեռացավ նրա կառավարման առաջինժամկետի ավարտից հետո։

Նեոպահպանողականների և տեխասյան կլանի քաղաքականությունն ԱՄՆ-ի համար հանգեցրեց«երկրորդ Վիետնամի»։ Հանգամանք, որը հաջողությամբ կանխատեսել էին բազմաթիվ փորձագետներ ևուղեղային կենտրոններ։ Իրաքյան աղետը հեռու է ավարտական փուլից և, իհարկե, չի ավարտվելուԻրաքից ամերիկյան զորքերի դուրսբերումով։ Ակնհայտ տապալումներին զուգահեռ, տեղի էին ունենումայնպիսի իրադարձություններ, ինչպիսիք էին, օրինակ, Լատինական Ամերիկայի մի ամբողջ շարքերկրների հետևողականորեն դուրս գալը ամերիկյան վերահսկողությունից, ի դեմս Հնդկաստանի ևՊակիստանի երկու նոր ատոմային տերությունների վերջնական ձևավորումը։ Մեծացավ զանգվածայինոչնչացման զենքի անվերահսկելի տարածման վտանգը, այդպես էլ չմշակվեցին երաշխավորություններՉինաստանին զսպելու ուղղությամբ, վտանգ առաջացավ նոր տարածաշրջանային տերություններիձևավորման` ի դեմս Թուրքիայի, Իրանի, Պակիստանի։

Տարածաշրջանային քաղաքականության հարթության մեջ ռուս-ամերիկյան մրցակցությանհամատեքստում կարելի է նշել հետևյալը. «գունավոր հեղափոխությունները» չհանգեցրին ամուրգործընկերության հաստատման ԱՄՆ-ի և արևելաեվրոպական ու եվրասիական պետությունների միջև։Քաղաքական իրավիճակն ՈՒկրաինայում ու Վրաստանում շարունակում է մնալ անկայուն, ամերիկյանքաղաքականության առնվազն երկու թռիչքները դեպի Կենտրոնական Ասիա այդպես էլ չհանգեցրինմիանշանակ դիրքերի ձեռքբերման, ԱՄՆ-ի ռազմական ու քաղաքական ներկայությունն այդտարածաշրջանում ամուր չէ։ Վաշինգտոնը չկարողացավ անհրաժեշտ ռազմական ու քաղաքականօժանդակություն ցուցաբերել Վրաստանին ռուս-վրացական պատերազմի օրերին, չհաջողվեցԱդրբեջանին համոզել, որ ռազմական հակամարտության դեպքում այդպիսի լուրջ օժանդակությունկլինի։ ԱՄՆ-ը մեծ զգուշությամբ և վերապահությամբ է իրագործում իր ծրագրերը Վրաստանում ևԿենտրոնական Ասիայում ռազմաբազաների տեղակայման ուղղությամբ։ Մերձավորարևելյան երկրներնարդեն համոզվել են, որ Վաշինգտոնն ի վիճակի չէ պաշտպանելու տարածաշրջանը թուրքականզորքերի Իրաք ներխուժելուց, ինչպես նաև իրանական գաղափարաքաղաքական ազդեցությունից։

Ոչ շատ վաղուց հանդես գալով Կոնգրեսում, պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, իբրև ԱՄՆ-ի կարևորտարածաշրջանային գործընկերներ, նշեց երեք պետություն` Բրազիլիան, Ինդոնեզիան և Թուրքիան, որոնց վրա պետք է հենվել տարածաշրջանային քաղաքականության իրագործման ժամանակ։ Այդելույթը շատ հետաքրքիր էր, քանի որ Թուրքիան դիտարկվում է նույն երկրների շարքում, որոնք չունենհստակ ձևավորված արտաքին քաղաքականություն ու հավակնություններ, առավել ևս չեն տիրապետումայդպիսի քաղաքականության իրագործման քաղաքական ռեսուրսների։ Ակնհայտ է, որ ԱՄՆ-ը փորձումէ վերակենդանացնել որոշ կաղապարներ Թուրքիայի նկատմամբ իր քաղաքականության մեջ և վերածելնրան վերահսկելի գործընկերոջ, այդպիսով վերադառնալով այն իրավիճակին, որը կար Երկրորդհամաշխարհային պատերազմին հետևած մի քանի տասնամյակներում։ ՆԱՏՕ-ի նոր ձևաչափիստեղծման հետ մեկտեղ, որը ներառելու է Ճապոնիան, Կորեան, Ավստրալիան և այլժողովրդավարական պետություններ, ԱՄՆ-ը պետք է մտահոգվի այն պետությունների հետհարաբերությունների կարգավորմամբ, որոնք տարածաշրջանային տերություններ լինելու հայտ եններկայացնում, սակայն առայժմ չունեն համապատասխան դիրքեր տարածաշրջաններում ևաշխարհում։ Նույնիսկ ոչ այնքան լայն խնդրում, ինչպիսին է հայ-թուրքական հարաբերություններիկարգավորումը, ինչպես նաև Ղարաբաղի հարցը, Թուրքիան, միևնույն է, զգուշանում է ընդգրկվել ԱՄՆ-իարտաքին քաղաքականության ուղեծրում։ ՈՒստի անիմաստ է խոսել ռազմավարականուղղություններով համագործակցության մասին, ինչպիսիք են Մերձավոր Արևելքը, Սևծովյանտարածաշրջանն ու Կենտրոնական Ասիան։ ԱՄՆ-ի փորձերը` Թուրքիային վերադարձնել քիչ թե շատհուսալի գործընկերոջ կարգավիճակին, շուտով կտապալվեն և հրատապ կդառնա միայն Թուրքիայինզսպելու տարբերակը։ Ի դեպ, Թուրքիայի հավատարիմ գործընկեր Պենտագոնում վաղուց արդենհոռետեսորեն են վերաբերվում Անկարային հուսալի գործընկերոջ կարգավիճակին վերադարձնելուհնարավորությանը, և արդեն մի քանի տարի ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն իրագործում էիր քաղաքականությունը` ամենից առաջ ստեղծելով առաջնային բազավորման օբյեկտներիտեղակայման նոր սխեմա` Թուրքիայի նկատմամբ վերահսկողության բացակայությունը հաշվի առնելով։Պահեստային տարբերակ չկա, այն սպառված է։

Միաժամանակ ամերիկյան քաղաքականության տապալման ներկայացումը լիարժեք չի լինի առանցամերիկա-եվրոպական 20-ամյա հարաբերությունների արդյունքների։ ԱՄՆ-ը չկարողացավ խուսափելտրանսատլանտյան հարաբերությունների ճգնաժամից։ Չնայած Ֆրանսիայի ու Գերմանիայի որոշքայլերին, արևելաեվրոպական երկրների ամերիկյան քաղաքականությանը միանալուն, ճգնաժամն ուտրոհումը ՆԱՏՕ-ում շարունակվում է։ Հասկանալի չէ, թե ինչի կհանգեցնի Ֆրանսիայի վերադարձը ՆԱՏՕ-ի զինուժի կազմ։ ԱՄՆ-ը և Եվրամիության առաջատար պետությունները կարծես համաձայնության ենեկել եվրոպական զինված ուժերի ստեղծման հարցի շուրջ, բայց դեռ հարց է, թե ով է շահել այդ«հաշտությունից» ՆԱՏՕ-ի և եվրոպական ուժերի խնդիրների ու դերի համադրության առումով։ ԱՄՆ-իարտաքին քաղաքականության մեջ առավել կարևոր ու սկզբունքային էր Եվրատլանտյանհամագործակցության շրջանակներում համախմբումն Աֆղանստանի շուրջ, ինչը սերտ առնչություն ունիարևմտյան ուժերի տեղակայման հետ Հարավային և Կենտրոնական Ասիայում, Չինաստանիուղղությամբ։ Թեկուզև դա համարվում է լուրջ ձեռքբերում, սակայն ծրագիրը միայն սկսվել է և հայտնի չէ` ինչով կվերջանա։ Ընդհանուր առմամբ, չնայած մի շարք խնդիրների շուրջ ԱՄՆ-Եվրամիությունհամաձայնություններին, Վաշինգտոնն այդպես էլ չստացավ եվրոպացիների սկզբունքայինհավանությունը ամերիկյան արտաքին քաղաքականության կարևորագույն ուղղությունների հետկապված։ Տնտեսական ճգնաժամն իր ողջ խորությամբ հանդերձ, շատ կողմերով, այնուամենայնիվ, ամերիկյան կամ անգլո-սաքսոնական տնտեսական գաղափարախոսության ճգնաժամ է։ Դա, իհարկե, չի կարող չազդել ԱՄՆ-ի դերի վրա աշխարհում, տարածաշրջանային քաղաքականության մեջամերիկացիների ինքնավստահության վրա։ ԱՄՆ-ն արդեն հիմա, իսկ ժամանակի ընթացքում ավելի ուավելի կարիք է ունենալու նոր դաշնակիցների ու գործընկերների` իրենց բնույթով, նշանակությամբ ուներուժով տարբեր։

ԱՄՆ-ի անհաջողությունների խորապատկերի վրա հազիվ թե կարելի է Ռուսաստանիտարածաշրջանային քաղաքականությունը գնահատել հաջողված։ Գլխավորը, ինչ չի հաջողվելՄոսկվային, հետխորհրդային տարածքում գերակա դիրքերի ամրագրումն է։ ՀԱՊԿ-ն, Եվրասիականտնտեսական համագործակցությունը, առավել ևս ԱՊՀ-ն, պետությունների բոլորովին էլ ոչ ամուրմիավորումներ են, ուր ժամանակ առ ժամանակ լուրջ քաղաքական «ճաքեր» են առաջանում։Ռուսաստանը բախվում է գործընթացների հետ, երբ նրա տնտեսական ու ռազմական դաշնակիցներիտարածքում հայտնվում են ԱՄՆ-ի ռազմական բազաները։ Գործնականում բոլոր հետխորհրդայինպետություններն արագացված ինտեգրացվում են ՆԱՏՕ և Եվրամիություն` նախընտրելովհամագործակցության բոլոր ձևերը, որ առաջարկում է արևմտյան հանրությունը։ Ռուսաստանըչկարողացավ կանխել Կենտրոնական և Հարավարևելյան Եվրոպայի երկրների ընդգրկումը ՆԱՏՕ, կորցրեց ազդեցությունն իր «պատմական դաշնակիցներ» Բուլղարիայի ու Սերբիայի վրա, չկարողացավխանգարել որոշակի լեհ-ուկրաինական և արևելաեվրոպական պետությունների հակառուսականմիավորման ստեղծմանը, որոնք պատրաստ են ցանկացած սադրանքի ընդդեմ Ռուսաստանի։ Այնպիսինախագծերի տապալումը, ինչպիսին, ասենք, ՎՈՒԱՄ-ն էր, տեղի ունեցավ ոչ թե ռուսական ջանքերով, այլ այդ միավորումը կազմող պետությունների միջև եղած խնդիրների պատճառով։ Նավթագազայինբումը, որ տեղի ունեցավ Ռուսաստանում` ածխաջրածինների բարձր գների հետ կապված, հանգեցրեցոչ թե երկրի մոդեռնացմանը, այլ օլիգարխիական կառավարման ձևի ու կանոնների ձևավորմանը, իսկարտաքին քաղաքականության մեջ` լրացուցիչ հակամարտությունների և մրցակցությանհամաշխարհային ուժային կենտրոնների ու տարածաշրջանային սուբյեկտների հետ։

Ռուսաստանի գլխավոր տարածաշրջանային հիմնախնդիրը հարավ-արևմուտքն է, ՈՒկրաինան ուՍևծովյան ավազանը, ուր որոշվում է Ռուսաստանի ճակատագիրն իբրև եվրոպական ուհամաշխարհային տերության։ Առայժմ հուսադրող քիչ բան կա։ Հարավային ռազմավարականուղղությամբ` Սևծովյան-Կովկասյան-Կասպիական տարածաշրջաններում ամեն ինչ անկայուն է, ռիսկայնությունը շարունակում է աճել։ Ընդ որում, այստեղ ձևավորվել է ռիսկերի ու վտանգների որոշակիհամակարգ, երբ մի մարտահրավերի մարումը հանգեցնում է նորերի առաջացման։ Ռուսաստանըկարողացավ ճշտել չեչենական դիմադրությունը, և միևնույն ժամանակ տարածաշրջանումարմատականության և թշնամական ռազմավարության կենտրոնների ուղղակի ներկայությունըպահպանվում է, շարունակում է իրագործվել ապակայունացման «այլընտրանքային» նախագիծըԴաղստանում և Հյուսիսային Կովկասի արևմտյան մասում։ Ռուս-վրացական պատերազմը հանգեցրեցՀայաստանի շրջափակմանը և վրացական կոմունիկացիոն «միջանցքի» օտարմանը Ռուսաստանից, ամերիկյան ներկայության անխոչընդոտ ամրագրմանն այդ «միջանցքում»:

ԱՄՆ-ի ու Ռուսաստանի քաղաքականությունը Սևծովյան-Կովկասյան-Կասպյան տարածաշրջանումսերտ կապված է երկու պետությունների ռազմավարական նպատակների ու խնդիրների հետ և այդքաղաքականության տապալումները նույնպես պայմանավորված են ռազմավարության և ոչ թեմասնավոր նախաձեռնությունների կամ առանձին ծրագրերի տապալումով։ 2008-ի աշնանըՌուսաստանը չկարողացավ ճնշումով անցկացնել ղարաբաղյան նախագիծը, թեպետ գործ ուներ ոչ թեարևելաեվրոպական երկրների, այլ իր «առաջնահերթ» գործընկեր ու դաշնակից Հայաստանի հետ։Ռուսական քաղաքական գործիչների «ամենահուսալի» գործընկեր Հայաստանի ղեկավարներըչցանկացան վտանգել իրենց դրությունը և բացատրեցին Մոսկվային, որ այդ խնդիրը հնարավոր չէ լուծելնույնիսկ ռուսական գազային և աշխարհաքաղաքական շահերից ելնելով։ Ղարաբաղի հարցում«ռուսական նախագծի» տապալումը հանգեցրեց Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշմաննկատելի վերարժևորման, թեկուզ և հռչակագրային ձևաչափում ամեն ինչ, կարծես, նույնն է։

Ռուսաստանին զուգահեռ ԱՄՆ-ը նույնպես նախաձեռնություններ դրսևորեց ղարաբաղյանհիմնախնդրի, միաժամանակ նաև հայ-թուրքական հարաբերությունների «կարգավորման» առումով։Թեկուզ այդ գործընթացը նոր է թափ հավաքում, արդեն հիմա հայտնաբերվում են ստորջրյա խութեր, մտադրությունների կեղծ ու կասկածելի լինելը և իրական ռեսուրսների բացակայությունը։ Մեծ հաշվովայդ խնդիրների լուծման համար անհրաժեշտ է կիրառել ուժային, կոնկրետ ռազմական հարկադրանքիմիջոցներ, ինչն ամենից առաջ ենթադրում է Հայաստանի քաղաքական կամքի ճնշում և Ղարաբաղումհայ բնակչության վերացում։ Այլ ճանապարհ գոյություն չունի, եթե նկատի ունենանք ուժերի իրականհարաբերակցությունը տարածաշրջանում, ինչպես նաև, այսպես կոչված, միջազգային իրավունքի ուհարաբերությունների սկզբունքները։ Ղարաբաղյան և հայ-թուրքական հարաբերությունների պրոբլեմը, ինչպես նաև 1915-ի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, աշխարհաքաղաքականբավականին մեծ խաղի տարրերն են և ինչ-որ մեկի կողմից արմատական որոշումների կայացումըտեսանելի հեռանկարում քիչ հավանական է։

Սևծովյան-Կովկասյան-Կասպյան տարածաշրջանը շատ փխրուն, վտանգավոր, մարգինալ գոտի է, որտեղ ավելորդ շարժումները հանգեցնում են տհաճ սպառնալիքների ձևավորման, ինչը ոչ մեկին պետքչէ։ Առնվազն երկու տարածաշրջանային տերություններ` Թուրքիան ու Իրանը, բավական համոզիչկերպով ցույց են տալիս, որ շահագրգռված են տարածաշրջանում ստատուս-քվոյի պահպանմամբ։ Ինչվերաբերում է ԱՄՆ-ին ու Ռուսաստանին, ապա նրանց խաղը կառուցված է տեղական անլիարժեքքաղաքական էլիտաների վրա կամ էլ միմյանց հարմարվելու քաղաքականության` ուշադրությանառնելով Եվրոպայի կարծիքն ու գնահատականները։ Հենց ամերիկյան ու ռուսական, նաև այլտերությունների էլիտաները «ժամանակավոր» են և վատ են համադրվում ավանդական վերնախավի ուքաղաքական դասակարգի շրջանակներում։ Երկու միջուկային տերություններն էլ կարիք ունեն նոր, ըստէության, մարգինալ կառավարող խմբավորումների, քանի որ աշխարհում գնալով ավելի շատ ենառաջանում ոչ ստանդարտ մարտահրավերներ ու սպառնալիքներ, որոնց պետք է համարժեքպատասխան տալ։ Նեոպահպանողականների և ձախ-լիբերալների թիմերն ԱՄՆ-ում, չնայածսկզբունքային տարբերություններին, միանգամայն համադրվում են մարտահրավերների ընկալմանն ուէությանը։ Ռուսաստանում այդպիսի էլիտայի ձևավորումը միայն սկսվել է։

Բայց մի՞թե ամեն ինչ այդքան բացասական է ու տապալման դատապարտված ամերիկյան ու ռուսականտարածաշրջանային քաղաքականության մեջ, և ո՞րն է հաջողությունը։ ԱՄՆ-ի և Ռուսաստանիքաղաքականությունը չի հանգեցրել բացարձակ քաոսի ու արմատական անկառավարելիգործընթացների։ Երկու տերություններն էլ կարողացան հետ պահել աշխարհը բացարձակհամակարգային փլուզումից միջազգային հարաբերություններում` ստեղծելով նոր կանոններ ուպայմաններ քաղաքական հարաբերությունների կառուցման համար` իրողությունների դինամիկփոփոխության իրավիճակում։ Վերջին երկու տասնամյակում ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Եվրամիությունը ևորոշ այլ ուժային կենտրոններ միջազգային հարաբերություններում ներդրեցին բոլորովին նորկանոններ, այդ թվում` սկսելով նոր պետությունների ձևավորման և պետական սահմաններիվերանայման գործընթաց։ Եվ մեզ համար այդ շատ նպաստավոր արտաքին քաղաքականպայմաններում արժե՞ կատարել ժամանակավոր մարդկանց «խնդրանքները» և զոհաբերել մերհայրենիքը։

ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Իրավունք դե ֆակտո