статьи

ТУРЕЦКО-ИРАНСКИЕ ОТНОШЕНИЯ

Քաղաքական խորհրդատվությունների պրակտիկան Թուրքիայի և Իրանի միջև

Արդեն վաղուց Թուրքիան ու Իրանը որոշակի պայմանավորվածությունների շրջանակներում կանոնավորխորհրդատվություններ են անցկացնում անվտանգության հարցերի շուրջ` տարբեր հիմնախնդիրներիվերաբերյալ։ Կանոնավոր կերպով քննարկվող հիմնախնդիրներից են նաև հարաբերություններըՀայաստանի ու Ադրբեջանի միջև` ներառյալ ղարաբաղյան հիմնահարցը։ Այդ հարցերի հետ քննարկվումեն նաև Նախիջևանի և Ադրբեջանի ներքին գործընթացներին առնչվող խնդիրներ։ Թուրք-իրանականհարաբերություններում այս գործելաոճը գոյություն ունի վաղուց, սակայն իրանա-իրաքյան պատերազմիավարտից հետո այդ պրակտիկան պարտավորեցնող և կանոնավոր բնույթ է կրում։

Վերոնշյալ խորհրդատվություններն անցկացվում են արտաքին գործերի նախարարություններիտարբեր մակարդակների ներկայացուցիչների, ինչպես նաև երկու երկրների հետախուզականծառայությունների, պաշտպանության և ներքին գործերի նախարարությունների միջև։ Հայ-ադրբեջանական հարաբերությունները, ղարաբաղյան, նախիջևանյան և այլ հիմնախնդիրները, որոնքվերաբերում են Թուրքիայի ու Իրանի հարավկովկասյան քաղաքականությանը, որպես կանոն, քննարկվում են երկու երկրների անվտանգության խորհուրդները ներկայացնող խորհրդականների, իսկերբեմն էլ ավելի բարձր, օրինակ, փոխարտգործնախարարների մակարդակով։ Եթե ղարաբաղյանհիմնախնդիրը քննարկման առարկա է դարձել բավական վաղուց, ապա Նախիջևանի խնդրի շուրջքննարկումները սկսվել են մոտավորապես 2001-ից։ Դա բավական հետաքրքիր նախադեպ է, երբ երրորդերկրների միջև շատ վիճելի հիմնահարցը քննարկման առարկա է դառնում տարածաշրջանային երկուտերությունների միջև։ Եղած տվյալներով, կողմերն այդ քննարկումներն իրականացնում են շփմանայնպիսի ոճով ու փաստարկներով, կարծես խոսքը վերաբերում է իրենց ներքին խնդիրներին։

Երկու-երեք տարի Թուրքիան փորձում էր հետաքրքրել Իրանին այնպիսի քաղաքականությանիրագործմամբ, որը կհանգեցներ Հայաստանի զգալի թուլացմանը և ղարաբաղյան հիմնախնդրումԵրևանին զիջումների պարտադրմանը։ Թուրքիան ասպարեզ էր բերում մի շարք փաստարկներ, որոնքանսպասելի էին Իրանի համար։ Անկարան փորձում էր հայ-ադրբեջանական հարաբերություններիհեռանկարը ներկայացնել այն ձևով, որ դա բացարձակապես վնասակար է լինելու այն պետություններիհամար, որոնք աջակցում են Հայաստանին։ Այսինքն` Հայաստանը դիտարկվում էր իբրև այն կողմը, որը, այսպես թե այնպես, հարկադրված է լինելու Ադրբեջանին զիջել ոչ միայն Ղարաբաղը, այլև այլտարածքներ ու ամենից առաջ` Մեղրին։ Ընդ որում, շեշտադրվում էր նաև բազմաքանակ թրքալեզուբնակչության գործոնը հյուսիս-արևմտյան Իրանում։

Միաժամանակ Թուրքիան առաջարկում էր Թեհրանին իր միջնորդությունն ԱՄՆ-ի, Իսրայելի, Եգիպտոսիև Սաուդյան Արաբիայի հետ հարաբերություններում, ինչպես նաև իրանական շահերի լոբբինգիիրականացում Եվրոպայում։ Սակայն իրանցիների համար բոլոր այս փաստարկները համոզիչ չեղան։2004-ի վերջերին Թուրքիան առաջարկեց Իրանին կազմակերպել Թուրքիա-Իրան-Ադրբեջան եռակողմհանդիպում, որի նպատակն էր քննարկել հարցերի մի ամբողջ շարան, իսկ առաջին հերթին` ղարաբաղյան հիմնախնդիրը։ Այդ առաջարկությունը որոշակի դադար մտցրեց իրանա-թուրքականվերոնշյալ շփումների գործընթացում, որից հետո Թուրքիան այլևս ցանկություն չի դրսևորելղարաբաղյան թեման քննարկումների կիզակետ դարձնելու։ Անկարայում ու Բաքվում հասկացան, որԻրանի դիրքորոշումը ղարաբաղյան հարցում նրա ռազմավարության մի մասն է, առհասարակ, մերձավոր տարածաշրջաններում վարվող իրանական քաղաքականության առումով ևպայմանավորված է ազգային անվտանգության կարևորագույն խնդիրներով։ Սակայն, միևնույնժամանակ, թուրք-իրանական շփումները վերոնշյալ խորհրդատվությունների ձևաչափում, այնուհանդերձ, հանգեցրին որոշակի դրական արդյունքների Ադրբեջանի համար։ Իրանը, այնուամենայնիվ, սահմանափակեց իր մտադրությունները ԼՂՀ-ին ցուցաբերվելիք օգնության և այլօժանդակության մասով։ Նախկինում մտադրություն ունենալով ուղղակի օգնություն ցուցաբերելու ԼՂՀ-ին, Իրանը գործնականում հրաժարվեց դրանից, և այդպիսով Թուրքիային հաջողվեց կանխել Իրանիներկայության ակտիվացումը Ղարաբաղում։ Մանավանդ որ Իրանն այդ խորհրդատվություններիշրջանակում միշտ փորձում էր խուսափել ղարաբաղյան հարցի քննարկումից` զուգահեռ հռչակագրայինհայտարարություններ ընդունելով Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչմանվերաբերյալ։ Ներկայումս Իրանը ջանքեր է գործադրում ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանգործընթացներին և իրադարձություններին հետևելու ուղղությամբ, և այդ խնդիրն առաջնահերթ էհամարվում Իրանի բարձրագույն անվտանգության խորհրդի որոշակի ստորաբաժանմանգործունեության մեջ։

2001-ին Իրանը, օգտվելով հայ-ադրբեջանական ստեղծված հարաբերություններից, փորձեց առաջարկելՌուսաստանին որոշակի համաձայնագիր, որը ենթադրում էր օգնության ցուցաբերում հայկականկողմին` հայ-թուրքական ռազմական կոնֆլիկտի առաջացման դեպքում, միաժամանակ նկատիունենալով գոյություն ունեցող հայ-ռուսական ռազմաքաղաքական պայմանագիրը։ ՍակայնՌուսաստանը հասկացրեց, որ այդ առաջարկության քննարկումն իմաստ չունի, քանի որ ինքն այլքաղաքականություն է կառուցում տարածաշրջանում։ Իրանը փորձեց պարզել այդ թեմայի քննարկումըվերսկսելու հնարավորությունը` Մոսկվայում քաղաքական ուսումնասիրություններով զբաղվող որոշմարդկանց միջոցով, այդ թվում` հայկական ծագում ունեցող։ Անշուշտ, այդ քայլը ձեռնարկելով, Իրանըշահագրգռված էր` պարզելու Ռուսաստանի դիրքորոշումներն ու մտադրությունները տարածաշրջանումև արտաքին քաղաքականության մեջ առհասարակ։ Հնարավոր է, որ դա նաև փորձ էր Իրանի կողմիցհասնելու Ռուսաստանի հետ հարաբերությունների մակարդակի իրական բարձրացման, այդ թվում` տեխնոլոգիաների ու զենքի ձեռքբերման մասով։ Մերժում ստանալով` Իրանը, հավանաբար, նախընտրեց կազմակերպել այս թեմայով տեղեկության արտահոսք, քանի որ Թուրքիայի ռազմականհրամանատարությունը տեղեկացավ այս նախաձեռնությանը, ինչն առաջացրեց ոչ երկարատևճգնաժամ իրանա-թուրքական հարաբերություններում։ Դրանով հանդերձ, Իրանը հասկացրեցԹուրքիային, որ պատրաստ է որոշակիորեն արձագանքելու, եթե տարածաշրջանում առաջանաճգնաժամային իրավիճակ։ Ավելի վաղ ադրբեջանական քաղաքական և վերլուծական գրականությանմեջ կարելի էր նկատել ակնարկներ ու ռեպլիկներ այն մասին, որ ռազմական հակամարտությունսկսվելու դեպքում Իրանը ծրագրեր ունի Հայաստանի կողմից հանդես գալու։ Սակայն կան նաևդիտարկումներ, որ Իրանը ձգտում չի ցուցաբերում Հայաստանի հետ պաշտպանության ևփոխօգնության ոլորտում այնպիսի պայմանագիր ստորագրելու, որը համարժեք կամ համեմատելիկլիներ հայ-ռուսական հայտնի պայմանագրին։ Ըստ այդմ, առաջանում է հետևություն, որ Իրանը ոչհրապարակային քաղաքական խաղ էր խաղում և ինտրիգներ լարում` ներգրավելով «հայկական» և«ղարաբաղյան» գործոնները։

Իրաքում և Աֆղանստանում զարգացող իրադարձություններն ինչ-որ չափով շեղեցին Թուրքիայի ևԻրանի ուշադրությունը Հարավային Կովկասից։ 2001-ի սեպտեմբերի 11-ի իրադարձություններից հետո ևհատկապես 2002-ի աշնանից սկսած, Իրանը լրջորեն զգուշանում էր ԱՄՆ-ի ուղղակի ռազմականագրեսիայից կամ ցանկացած տարածաշրջանում նրա հետ ռազմական բախումից ու փորձում էր ամենկերպ ապահովագրել իրեն Պարսից ծոցի պետությունների, Թուրքիայի, Ադրբեջանի, ինչպես նաևԻրաքյան Քրդստանի կողմից, ինչը լրջորեն սահմանափակում էր Իրանի քաղաքականությունն այդտարիներին։ Սակայն 2007-ից սկսած Իրանն ակտիվացրեց իր քաղաքականությունըտարածաշրջաններում, ինչը պայմանավորված էր այն վստահությամբ, որ ԱՄՆ-ը չի դիմելու ագրեսիայի` ընդդեմ Թեհրանի։ Այդ թվականից էլ վերականգնվեցին Թուրքիայի ու Իրանի միջև կանոնավորխորհրդատվությունները ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ։ Ընդհանուր առմամբ, Իրանը փորձում էխուսափել սուր հարցերի քննարկումից, քանի որ Թուրքիան իր հերթին աշխատում է մեղադրել Իրանինհայկական ագրեսիային ու օկուպացիային աջակցելու համար։ Իրանն առաջ է քաշում իրփաստարկները, սակայն գործը սուր հակասական բանավեճի չի հասնում, քանի որ երկուպետություններն էլ շահագրգռված չեն փոխադարձ թշնամանքի մեծացմամբ, առավել ևս այնպիսի միթեմայով, որը Թուրքիան չի դիտարկում իր արտաքին քաղաքականության որոշիչ խնդիրներիշրջանակում։ Երկու երկրներն էլ մինչ օրս համամիտ էին այն կարծիքին, որ գոյություն ունի ԵԱՀԿ-իստեղծած որոշակի մեխանիզմ, որն էլ կոչված է կարգավորելու հիմնախնդիրը, և տարածաշրջանայինտերությունների միջամտությունը ողջամիտ չի լինի։ Իրանի նպատակն է սահմանափակել Թուրքիայիդերը ղարաբաղյան հիմնախնդրի շրջանակում և ընդհանրապես հասնել նրան, որ վերջինս չմիջամտիՀարավային Կովկասի այս կամ այն հակամարտություններին կամ բարդ խնդիրներին։

2008 թվականը դարձավ բավականին բարդ և տհաճություններով լի Իրանի համար։ Ռուսաստանն ուԹուրքիան ցուցադրական քայլեր ձեռնարկեցին «Կովկասյան անվտանգության պլատֆորմ» ձևավորելուուղղությամբ, ու ենթադրվում էր Թուրքիայի նոր և առավել նշանակալի դերակատարությունտարածաշրջանում։ Իրանը շատ լավ հասկանալով, որ Թուրքիայի բոլոր տեսակի ակնարկները` ԱՄՆ-իցիր տարանջատվելու ուղղությամբ, առայժմ հիմնավոր չեն, թեկուզ և ամերիկա-թուրքականհարաբերությունները սկզբունքային փոփոխության են ենթարկվել ու վատթարացել։ Թեհրանը փորձեցտապալել վերոնշյալ ծրագրերը և այդ մասին ազդանշան տվեց Մոսկվային։ Շուտով պարզվեց, որ այդնախաձեռնությունը չունի անհրաժեշտ ներուժն ու դատապարտված է տապալման։ Այդ ժամանակարդեն կարևոր գործընկերոջ դիրքերից Իրանը Թուրքիային առաջարկեց շարունակելխորհրդատվությունները ղարաբաղյան թեմայով, բայց արդեն որոշակիորեն ավելի ցածր մակարդակով, քան նախկինում։ Միևնույն ժամանակ Իրանը, հավանաբար, հերթական անգամ համոզվեց, որԹուրքիան մտադիր չէ ճնշում գործադրել Հայաստանի վրա կամ դիմել այնպիսի սպառնալիքների, որոնքկհանգեցնեն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ իր հարաբերությունների վատթարացմանը։ Իրանցիներըշատ լավ են հասկանում, որ դրանք Թուրքիայի համար անհամեմատելի խնդիրներ են։

Ռուսաստանի հետ համարժեք խորհրդատվություններն Իրանի համար պարզեցին, որ Մոսկվայի ևԱնկարայի մտադրությունները կոնյունկտուրային են, ինչը որոշ չափով հանգստացրեց Թեհրանին։ Դադարձավ կարևոր գործոն նաև Իրանի նախկին մտադրությունների` Հայաստանի հետ էներգետիկ ևտրանսպորտային կոմունիկացիաների կառուցումն իրականացնելու առումով։ Եթե չլիներվստահություն, որ Հայաստանը շանսեր ունի պահելու Ներքին Ղարաբաղի տարածքները, Իրանը երբեքնախաձեռնություն չէր դրսևորի Հայաստանի հետ կապերը զարգացնելու առումով։ Այսպիսով, Թուրքիայի ու Իրանի միջև ղարաբաղյան հարցով խորհրդատվությունները, ուշադրությունից դուրսգտնվելով, միգուցե ավելի կարևոր դեր ունեն տարածաշրջանում իրավիճակը կայունացնելու համար, քան դա կարող է թվալ առաջին հայացքից։

Իրանա-թուրքական խորհրդատվությունների հաջորդ թեման Նախիջևանն է։ Այս հարցը շատ ավելի մեծկարևորություն ունի և ձեռք է բերել էական նշանակություն ոչ միայն հիշյալ շփումների, այլև իրանա-թուրքական հարաբերությունների ընդհանուր դաշտում առհասարակ։ Թուրքիան խիստ խանդով էհետևում Նախիջևանում Իրանի բարձր ակտիվությանը և հատկապես շեշտադրում 1921-ի մոսկովյանպայմանագրի դրույթները` այդ հարցում իր իրավունքների մասով։ Մինչդեռ Իրանը մեծկազմակերպական աշխատանք է իրականացնում Նախիջևանում` մտադրություն ունենալովառավելագույնս տարաբաժանել այդ երկրամասն Ադրբեջանից։ Իրականացվում են կրոնամշակութայինենթակառուցվածքների զարգացման, կրթական ծրագրեր, պատրաստվում են կադրեր, որոնքհավատարիմ են ոչ միայն շիա մահմեդական գաղափարախոսությանը, այլև իրանական պետությանը։Նկատելի է, որ Իրանը ոչ պակաս խանդով է կառուցում իր քաղաքականությունը Նախիջևանում, խիստբացասաբար վերաբերվելով ոչ միայն Թուրքիայի ու Ադրբեջանի, այլև Հայաստանիհավակնություններին` այդ կապակցությամբ։ Սա բավականին հետաքրքիր իրավիճակ է, և եթե այնհամեմատենք սահմանային տարածքներում իրանական քաղաքականության որոշ այլ կարևորհանգույցների հետ, ինչպես, օրինակ, Թուրքմենստանում, Պարսից ծոցում և Իրաքում, ապա կարելի էհանգել եզրակացության, որ Իրանը որոշակի տարածքային հավակնություններ ունի, թեկուզ ևպաշտոնապես հերքում է այդպիսի ենթադրությունները։ Եթե ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ իրանա-թուրքական խորհրդատվությունները վերաբերում են ավելի շատ ընդհանուր քաղաքական հարցերին, ապա Նախիջևանի վերաբերյալ երկխոսությունն ընթանում է ամենափոքր մանրամասների շուրջ, հատկապես հետախուզական ծառայությունների գործունեության, քաղաքական դիվերսիաների, ազդեցության գործակալներ ձեռք բերելու նախաձեռնությունների մասով։ Բնութագրական է, օրինակ, այսպիսի մի հանգամանք. Թուրքիան պնդում է, որ, հարգելով իր գործընկեր Ադրբեջանին, Նախիջևանումչի իրականացնում որոշակի գործունեություն, սակայն Իրանը չի սահմանափակում իրեն հատուկ բնույթիայդպիսի գործունեություն ծավալելու հարցում։ Թեհրանն ու Անկարան նույնիսկ փորձեցինՆախիջևանում համագործակցության հնարավորություններ ստեղծել, սակայն, քիչ հավանական է, որկկարողանան համաձայնեցնել իրենց ջանքերը հատուկ գործունեության հետ կապված։ Ամենայնհավանականությամբ, կողմերը միայն ճշտել են միմյանց դիրքորոշումները և փորձել սահմանափակելմեկը մյուսի գործունեության դաշտը։ Մասնավորապես 2003-ին Նախիջևանի շուրջ վերոհիշյալխորհրդատվությունների շրջանակում ընդգրկվեցին նաև Իրանի ու Թուրքիայի ռազմականհետախուզությունների ներկայացուցիչները, սակայն շփումների այդ ձևաչափը, հավանաբար, ձեռնտուչէր Իրանի քաղաքական ղեկավարությանը։ Շուտով Իրանի անվտանգության բարձրագույն խորհուրդնընդունեց կարևոր որոշում, որ Թուրքիայի հետ այդ խորհրդատվությունների անցկացումըհանձնարարվում է իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ներկայացուցիչներին։

Նախիջևանում այսօր մնացած 85 հազար բնակչությունը կորցրել է բարձրարժեք ագրարայինարտադրանք տալու հնարավորությունները և գոյատևում է շատ կողմերով միջնորդավորված առևտրիշնորհիվ։ Իսկ դա հենված է իրանական ու թուրքական շուկաներում գների տարբերության վրա։ Իհարկե, իր նշանակությունն ունի նաև արտաքին հումանիտար օգնությունը։ Բաքվում նստած ու Ադրբեջանըկառավարող նախիջևանյան կլանն առանձնապես չի հետաքրքրվում իր հայրենակիցներիճակատագրով։ Թուրքիան նույնպես մտադրություն չի ցուցաբերում այդ բնակչությանն օգնելու, որովհետև իր արևելյան նահանգները նույնպես լավ տնտեսական դրության մեջ չեն։ Նախիջևանիբնակչությունը շատ ավելի կապված է Իրանի հետ, այդ թվում նաև` էթնիկական առումով, քանԱդրբեջանի հարթավայրային շրջանների բնակչության։ Նախիջևանի բնակչությունն Իրանը դիտում էիբրև միակ երկիր, որն այդ տարածքում իրականացնում է քիչ թե շատ նշանակալի սոցիալականքաղաքականություն։ Իրան-Նախիջևան գազամուղի կառուցումը, Ջուղայում ազատ առևտրի գոտուստեղծումը, Նախիջևանի բնակչության համար դեպի Իրան մուտքի արտոնյալ պայմանների ստեղծումը, հազարավոր մարդկանց կրթություն և բուժօգնություն ստանալու հնարավորության տրամադրումնԻրանի կողմից հանգեցնում են այս երկրամասի ինտեգրացիային Իրանի հետ։ Թուրքիան չի կարողհանգիստ հետևել այդ միտումներին և 2005-ին Իրանին առաջարկեց կնքել փակ համաձայնագիրՆախիջևանում գործունեության կանոնների շուրջ, ինչը կտրականապես մերժեց Թեհրանը, այնհիմնավորումով, որ դա Ադրբեջանի տարածքն է։

Ցավոք, Իրանը ոչ մի կերպ չի արձագանքում որոշ հայկական կազմակերպությունների` Նախիջևանիուղղությամբ աշխատանքներին մասնակցելու առաջարկներին։ Ընդհանուր առմամբ իրանա-թուրքականխորհրդատվություններն ագրեսիվ և փոխադարձ պահանջների ենթատեքստ ունեն։ Այդպիսով, Իրաննու Թուրքիան Նախիջևանը փաստացի դիտարկում են ոչ թե իբրև Ադրբեջանի մաս, այլ ինչ-որ չեզոք կամդժվար վերահսկելի գոտի, որը հավասարապես մոտ է երկու պետություններին էլ։ 2007-ին Իրանիքաղաքականության մեջ ի հայտ եկան նոր միտումներ Նախիջևանի նկատմամբ, որոնք ներառում էինայդ տարածքի արագընթաց տնտեսական ու սոցիալական ինտեգրացիան իրանականհասարակության մեջ։ Միաժամանակ Իրանը համարժեք քաղաքականություն է փորձում իրագործելԹալիշստանի նկատմամբ, սակայն, հաջողություններն ավելի համեստ են, քանի որ թալիշներովբնակեցված տարածքներն ավելի քիչ են նախապատրաստված այդպիսի ինտեգրացիային։Թալիշստանի հետ կապված Իրանն ավելի արմատական դիրքորոշում ունի և բացահայտորեն«խաղագումար» է դնում քաղաքական ծրագրերի իրագործման վրա։

ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Իրավունք դե ֆակտո