статьи

ԻՆՉՈՒ ԵՆ ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐՆ ՈՒ ՖՐԱՆՍԻԱՑԻՆԵՐՆ “ԱՐՁԱԿԵԼ ԳՈՏԻՆԵՐԸ”

Վերջին շաբաթներին Երեւանում տարածվել է ղարաբաղյան թեմայով հերթական ծիծաղաշարժբանավեճը: Ամենատարբեր, ոչինչ եւ ոչ ոքի չներկայացնող պատգամավորներն ու կուսակցականֆունկցիոներները “իրենց պարտքն են համարում” արտահայտվել Մինսկի խմբում ԱՄՆ եւ Ֆրանսիայիներկայացուցիչների հայտարարությունների եւ մտքի գոհարների առիթով: Տեղ ունի ամերիկացու եւֆրանսիացու գնահատականների լեգիտիմացման փորձը, դրանով ապահովելու սեփական“լեգիտիմությունը”, ինչը դատապարտված է, քանի որ ոչ մի հայ քաղաքական գործիչ չունի եւ չի կարողունենալ լեգիտիմություն: Ակտուալ գործիչներից միայն մեկը գտնվեց, համարձակ ղարաբաղցի կինը` Լարիսա Ալավերդյանը, ով ամեն ինչ տեղը դրեց այդ անհեթեթ բանավեճում, այն էլ երեւի իր անձնականկարծիքն էր, ոչ թե իր Ժառանգություն կուսակցության: Հայ քաղաքական գործիչների ոչ հին, ոչ նորսերունդն այդպես էլ որեւէ հետեւություններ չարեցին իրենց տխուր փորձից եւ շարունակում են, ինչպեսթութակներ, ղարաբաղյան թեմայի առիթով կրկնել ինչ որ փոխզիջումների մասին, որը ոչ մի կերպ իրենցչի վերաբերում, չհասկանալով, որ իրենք երբեք, ոչ մի կերպ չեն կարող որոշում կայացնել այդ առիթով: Ըստ էության, ամենաշատը, որ նրանց կհաջողվի` հանդես գալ որպես թերուս փորձագետներգավառական առանձնահատկություններով: Նշելով այդ բանավեճի մասին, անհրաժեշտ է ասել, որժամանակն է կարգի հրավիրել պացիֆիզմի այդ մասնագետներին եւ ցույց տալ նրանց իրենց իսկականտեղը: Դա կարվի, թող չկասկածեն:

Տվյալ դեպքում, խնդիրը նրանց մեջ չէ, այլ այն բանում, թե ինչու հանկարծ Մինսկի խմբում ԱՄՆ եւՖրանսիայի ներկայացուցիչներն այդքան եռանդով, եւ գրեթե վստահ, սկսեցին խոսել մեր հայրենիքի միմասը, այսինքն հարթավայրային Ղարաբաղը հանձնելու մասին, եւ ընդհանրապես հայ ժողովրդիբնակության վայրերից Ղարաբաղը ջնջելու: Կասկած չկա, թե ինչու է դա տեղի ունենում ներկայում, եւ թեինչու է Ռուսաստանը փորձում մի կողմ քաշվել: 2008 թ. աշնանը ոչ հասուն, վատ տեղեկացվածմոսկովյան գործիչները, որոնք ընդունակ են լավ նավթ ու գազ վաճառել, բայց ոչ քաղաքականությամբզբաղվել, փորձ արեցին առաջ մղել իրենց նախագիծը եւ հանձնել Ղարաբաղը: Չնայած Ռուսաստանիայն կառույցների բացասական գնահատականներին, որոնք կոչված են տալ այդ գնահատականները, այսինքն ուժային եւ հետախուզական-վերլուծական հանրությունը, այդ գազանավթայիններըշարունակում էին ճնշում գործադրել Հայաստանի ղեկավարության վրա այս հարցում: Հայկականղեկավարությունն այդ խաղում չկարողացավ նույնիսկ թաքնվել ղարաբաղյան կարծիքի հետեւում, քանիոր իր ողջ կեցվածքով Ռուսաստանին ու ողջ աշխարհին ապացուցել էր, որ այդպիսի կարծիք գոյությունչունի: Սակայն, այնուամենայնիվ, այդպիսի կարծիք կա, ինչն էլ հասցվեց մոսկովյան ղեկավարությանգիտությանը: Կարելի է հավատալ, որ ոչ Երեւանում, ոչ էլ Ստեփանակերտում ոչ ոք չի մտածել, որ կարողէ նման իրավիճակ առաջանալ, այն էլ Ռուսաստանի հետ հարաբերություններում: Թեման, որ նախկինումհայտարարվել էր “չքննարկվող”, բառացիորեն դարձել է սպառնալիք երեւանյան եւ ղարաբաղյանղեկավարության անձնական գոյությանը: Խորհելու բան կար: Սակայն “ռուսական նախագիծը” հաջողությամբ տապալվեց, եւ ոչ միայն այն պատճառով, որ Հայաստանի նախագահը ոչ ասաց: Ամերիկացիները ռուսներին հասկացրին, որ այդ հարցում չի կարող լինել մարգինալ եւ ռեգիոնալ լուծում, իսկ Մինսկի խումբը մնում է ակտուալ, որպես աշխարհքաղաքական ակումբ:

Դրանով հանդերձ, այդ աշնանը կասկած առաջացավ, որ շուտով, “ռուսական նախագծի” տապալումիցհետո հնարավոր է ԱՄՆ եւ Ֆրանսիայի ճնշումը Հայաստանի վրա, ընդ որում, արդեն ռուսականքաղաքական տրամաբանությամբ: Այդպես էլ տեղի է ունենում: Երկու արեւմտյան տերություններըփորձում են Հայաստանին ստիպել գնալ ահավոր զիջումների, դրանով սեփական խաղնիրականացնելով ռեգիոնում, իսկ Ռուսաստանը ներկայում սպասում է, հուսալով, որ Հայաստանըկհայտնվի ավելի բարդ վիճակում: Ահա եւ իրավիճակի ծավալման ողջ տրամաբանությունը: Սակայնինչը հանգեցրեց երկիրը նման իրավիճակին: Իհարկե, հայկական ղեկավարության անվերջանալիհայտարարությունները, ակնարկներն ու ազդակները` այդ փոխզիջումների պատրաստակամությանմասին: Հարց է առաջանում` ով մեր երկրում պատրաստ չէ փոխզիջումների: Այսինքն` ընդունելուհամապատասխան խորեոգրաֆիկ դիրք: Քաղաքական գործիչը, որից մեր քաղաքականղեկավարությունը սովորելու բան ունի, Բենիամին Նաթանյահուն, 10 տարի առաջ ասել է. “Մենք ապրումենք մի տարածաշրջանում, որտեղ չի կարելի ցուցադրել սեփական թուլությունը, եթե նույնիսկ մենք թույլենք, այդ ժամանակ էլ չի կարելի ասել, որ թույլ ենք, եւ եթե նույնիսկ մենք շատ ուժեղ ենք, այդ ժամանակ էլչի կարելի ցուցադրել մեր թուլությունը”: Աշխարհում քիչ չէ իռացիոնալը եւ էմոցիոնալը, շատ էքարոզչությունը եւ շինծուությունը, իրական քաղաքականությունը շատ հաճախ արվում է վիրտուալոլորտում: Պետք է հիշել, որ գործիչների հիմարության եւ սրիկայության, փոխզիջումների մասին այդանվերջանալի հայտարարությունների համար պատասխան են տալու առաջին գծում գտնվող մերտղաները, եւ ոչ թե խնամված եղունգներով ու պուդրայած քթերով “տղաները”: Պետք է ասել հետեւյալը` Հայաստանում տեղի է ունենում քաղաքացիական պատերազմ, ընդ որում` երեք ճամբարների միջեւ: Ձերձեւով չի ,ինելու, լինելու է մեր ձեւով, այդպես է եղել միշտ, ձեզ միայն թվում էր, թե դուք եք երկրի տերը: Դուք միայն պահակներ եք, որոնց տրված է հսկել հնոտիքը:

Կճեղքենք, տղերք, դրանք կանեն այն, ինչ պետք է, ինչպես խամաճիկներ:

ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ