статьи

ПОЛИТИЧЕСКИЕ ПРОГРАММЫ ЗАПАДА В ЦЕНТРАЛЬНОЙ АЗИИ

2008-ի նոյեմբեր-դեկտեմբերին Կենտրոնական Ասիայում տեղի ունեցան իրադարձություններ, որոնք ոչմի կերպ չեն ներդաշնակվում կարծես հաստատված այն միտման հետ, որ Ռուսաստանը գերիշխողդիրքեր ունի այդ տարածաշրջանում։ Ղազախստանը «բնավորություն» է դրսևորում` հայտարարելովէներգետիկայի ոլորտում և առհասարակ տնտեսության մեջ ինչպես Արևմուտքի, այնպես էլ Արևելքի հետհամագործակցելու իր պատրաստակամությունը։ Թուրքմենստանն ավելիին է ձգտում` փորձելովդիվերսիֆիկացնել իր արտաքին տնտեսական հարաբերությունները։ Սակայն ամենամեծ անակնկալըմատուցեց ՈՒզբեկստանը, փաստացի հայտարարելով ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին և գործնականումտապալելով Եվրասիական մաքսային միության ստեղծումը։ Այսքանով պարզ է դառնում, որտարածաշրջանը հեռու է քաղաքական հավասարակշռության հասնելու իրավիճակից, և հնարավոր ենանսպասելի որոշումներ ու շրջադարձեր։

Առաջատար արևմտյան տերությունները, հարաբերական առումով, լավ դիրքեր ունեն ԿենտրոնականԱսիայում, ունեն տեղեկատվության հավաքման հնարավորություններ և սերտ շփումներ քաղաքականէլիտաների հետ։ Տնտեսական առումով ավելի նախընտրելի են Գերմանիայի, Ճապոնիայի և Ֆրանսիայիդիրքերը, սակայն քաղաքական առումով առաջատար դերում են ամերիկացիները։ Մեծ Բրիտանիանառայժմ չի շտապում ընդլայնել իր տնտեսական և քաղաքական ներկայությունը ԿենտրոնականԱսիայում։ ԱՄՆ-ի և եվրոպացիների միջև կան զգալի տարակարծություններ Ռուսաստանիդերակատարության առումով այս տարածաշրջանում։ ԱՄՆ-ը խնդիր ունի թույլ չտալուկենտրոնասիական պետությունների վերադարձը Ռուսաստանի ազդեցության դաշտ` քաղաքականկախվածության առումով, ինչպես նաև Վաշինգտոնը չափազանց շահագրգռված է տարածաշրջանիբնական ռեսուրսներով։ Կենտրոնական Ասիայում տնտեսապես ավելի ակտիվ եվրոպացիներըպատրաստ են համագործակցելու Ռուսաստանի հետ քաղաքական, քաղաքացիական և տնտեսականանվտանգության հարցում։ Գերմանիայի համար, որը երրորդ աշխարհի երկրներում չունի հումքիավանդական աղբյուրներ, ինչպես Ֆրանսիան կամ Մեծ Բրիտանիան, այս տարածաշրջանը ձեռք էբերել հատուկ նշանակություն` որպես համաշխարհային նշանակության ունիվերսալ հումքի աղբյուր։Գերմանիան ձգտում է Կենտրոնական Ասիայում հենվել գերմանական սփյուռքի վրա։

Այս կապակցությամբ կարևորագույն հարցը տարածաշրջանի քաղաքական և կառավարող ռեժիմներիկայունությունն է, իսլամական քաղաքական շարժումների դերն ու նշանակությունն այսօր ևհեռանկարում։ ԱՄՆ-ի և առաջատար եվրոպական երկրների միջև գոյություն ունի կոնսենսուս` Կենտրոնական Ասիայի քաղաքական կայունության, տեղեկատվության փոխանակության ևառհասարակ տարածաշրջանի ուսումնասիրությունների հետ կապված։ Ներկայումս Եվրոպայում և ԱՄՆ-ում տարածաշրջանի գծով հետազոտողները շահավետ դիրքերում են, քանի որ նրանց գործունեությունըշռայլորեն ֆինանսավորվում է, իսկ նախապատրաստված նյութերն ուշադրության են արժանանումիշխանության ամենավերին օղակներում։ Միաժամանակ, սակայն, այդ գործունեության մեջ ընդգրկվածեն համապատասխան որակավորում չունեցող մասնագետներ, այդ թվում` Արևելյան Եվրոպայից, որոնքոչ ճիշտ վերլուծություններ և կանխատեսումներ են անում` արդյունքում խառնաշփոթ ստեղծելով այդոլորտում։ Այս պայմաններում աճում է բրիտանական վերլուծական դպրոցի նշանակությունը, որը հաշվիեն առնում ԱՄՆ-ում և Եվրոպայում։ Ոչ շատ վաղուց Մեծ Բրիտանիայի կառավարության պատվերովերեք հաստատություններ` Լոնդոնի տնտեսական և քաղաքական հետազոտությունների դպրոցը, SOAS-ը և Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտը, համապատասխան աշխատանքիրականացրին Կենտրոնական Ասիայի վերաբերյալ։ Այս աշխատությունը հիմք դարձավ մի զեկույցիհամար, որը Լոնդոնն առաջարկեց Եվրամիությանը նորանկախ պետությունների անվտանգությանըվերաբերող ընդհանուր քննարկումների շրջանակում։ Բրիտանական վերլուծաբանների կարծիքը որոշիչդարձավ Եվրամիության գնահատականները ձևավորելու ժամանակ։ Ներկայում Արևմուտքում հստակկարծիք է ձևավորվել Կենտրոնական Ասիայում քաղաքական կայունության և իսլամական շարժումներիդերի մասին, որը հանգում է հետևյալին. առայժմ վաղաժամ է հետևություններ անել ԿենտրոնականԱսիայի երկրներում քաղաքական և քաղաքացիության կայունություն հաստատելու մասին։ Այստարածաշրջանում սպասվում են նոր իրադարձություններ, քաղաքական գործընթացներ, որխորհրդային սոցիալ-տնտեսական համակարգի վերջնական փլուզման, հասարակականհավասարակշռության ապահովման ներուժի սպառման և բացարձակապես նոր հասարակական-քաղաքական խմբերի ու շահերի ի հայտ գալու հետևանք են։ Առանց բացառության, բոլորկենտրոնասիական պետություններում պետք է տեղի ունենա քաղաքական էլիտաների փոփոխություն, սպասվում է բախում ներկա բյուրոկրատական ռեժիմների և իսլամական արմատական շարժումներիմիջև, բայց արդեն ավելի լայն ճակատով։ Ի հայտ կգան և կուժեղանան նոր կլաններ ու քաղաքականխմբավորումներ, նոր կամ այլընտրանքային իշխանության կենտրոններ, որոնք անվերահսկելի կլինենկառավարող ռեժիմների համար։ Կխորանա էթնիկական և կրոնական անջատականությունը` հանգեցնելով գոյություն ունեցող կենտրոնասիական պետությունների պառակտման և, փաստացի, զգալիորեն անկախ տարածաշրջանների ստեղծման։ Կմեծանա քրեական բնույթի վտանգը` դառնալովայս տարածաշրջանի համար հիմնական սպառնալիքներից մեկը։ Տնտեսական ձեռքբերումները կիջնեննվազագույն աստիճանի, գուցեև պետությունների և հասարակության համակարգային փլուզման նորփուլ սկսվի։ Առանձնապես ծանր վիճակում կհայտնվեն Ղրղզստանը, Տաջիկստանը, ՈՒզբեկստանը, որոնք հնարավոր է, չկարողանան պահպանել իրենց պետական ու տարածքային ամբողջականությունը, ինչն արդեն ակտուալ է Ղրղզստանի պարագայում։ Հարաբերական առումով նախընտրելի վիճակումկարող է լինել Տաշքենդը, որն իսլամիստներին արված մեծ զիջումների գնով գուցե կարողանապահպանել պետականությունն ու տարածքային ամբողջականությունը։ Սակայն եթե նախկինումԱրևմուտքն ու Ռուսաստանը, աջակցելով ՈՒզբեկստանին, դրանով իսկ դրական ազդեցություն էինգործում ընդհանուր տարածաշրջանում կայունության պահպանման վրա, ապա հեռանկարում այդմեխանիզմները կդադարեն գործելուց, և ՈՒզբեկստանը հարկադրված կլինի տարածաշրջանայինէքսպանսիայի քաղաքականությունից անցնելու մեկուսացման քաղաքականության։

Այս իրավիճակում ԱՄՆ-ի և եվրոպացիների առջև կկանգնի հետևյալ խնդիրը` Կենտրոնական Ասիան իրբոլոր պրոբլեմներով և ռեսուրսներով զիջել Ռուսաստանին ու Չինաստանին կամ էլ փորձել պահպանելտարածաշրջանի հարաբերական ինքնուրույնությունը։ Ներկայումս արևմտյան հանրությունըԿենտրոնական Ասիայի պետությունների քաղաքական էլիտաներին հասկացնում է, որ չի կարողամբողջական պատասխանատվություն վերցնել նրանց անվտանգության համար և անվերջֆինանսական օգնություն ցուցաբերել։ Կենտրոնական Ասիան և Կովկասը շատ հեռու են ԱՄՆ-ի ևեվրոպացիների ավանդական քաղաքական բազավորման գոտիներից ու շատ խնդրահարույց ենԱրևմուտքի արտաքին քաղաքական ներկայության առումով։ Այս գնահատականից էլ ելնելով` Արևմուտքի առաջատար ընկերությունները ներդրումներ և ընդհանուր տնտեսական գործունեություն ենծավալում այս տարածաշրջանում։ Օրինակ, Լոնդոնի տնտեսական և քաղաքականհետազոտությունների դպրոցի մասնագետներն առաջարկում են օգտագործել այնպիսի լուծումներ, որոնք ենթադրում են հիմնական կապիտալի նվազեցում և շրջանառու կապիտալի ընդլայնում։ Այսինքն, կապիտալն ուղղել դեպի հումքային ոլորտներ, որտեղ կան գործող ձեռնարկություններ, և առանց դրանցհզորությունների ընդլայնման ու տեխնիկական վերազինման կարելի է հնարավոր առավելագույնիսահմաններում շահագործել դրանք։ Անշուշտ, դա ամենուրեք հնարավոր չէ, քանի որ հումքի մի շարքխոշոր աղբյուրներ նախկինում ընդհանրապես չեն շահագործվել։ Միաժամանակ, Գերմանիան ունիԿենտրոնական Ասիայում տնտեսական գործունեության ամենամեծ դրական փորձը (հատկապեսՂազախստանում) և կարծես չի պատրաստվում սահմանափակել իր տնտեսական ներթափանցմանտեմպերը։ Եվրոպացիներին հատկապես մտահոգում է ճապոնական, չինական և կորեականընկերությունների ակտիվացումը, որոնք վարժված են բարձր ռիսկայնության պայմաններումաշխատելուն։

Նկատի ունենալով այս հեռանկարը և բավական բացասական կանխատեսումները` եվրոպականվերլուծաբանները մեծ նշանակություն են տալիս Կենտրոնական Ասիայում արտաքին ազդեցությանհաստատմանը, հատկապես Աֆղանստանի և Պակիստանի կողմից։ Մի փորձագետի կարծիքով` Աֆղանստանի ազդեցությունը որոշիչ նշանակություն կունենա, և այս կապակցությամբ համարվում է, որցանկացած ռեժիմի և, առհասարակ, աֆղանապակիստանյան գործոնի շրջափակումն առայժմ վճռորոշմեթոդ է անվերահսկելի գործընթացների զարգացում թույլ չտալու համար։ Զարմանալիորեն համընկնումեն ամերիկյան և եվրոպական վերլուծաբանների տեսակետները Պակիստանի տարածքայինպետական տարաբաժանման վերաբերյալ, որ սպասելի է տեսանելի հեռանկարում։ Սովորաբարպատճառ է բերվում Արևելյան Պակիստանի անջատման փորձը, շիա և սուննի դավանանքներիմահմեդականների հակասությունները, էթնիկական տարաբաժանվածությունը պակիստանյանհասարակության մեջ, այդ ազգը համախմբելու անհնարինությունը, դաշնային պետություն ստեղծելուգաղափարի անընդունելի լինելը երկրի իշխանությունների համար, օգնության կրճատումը ՍաուդյանԱրաբիայի կողմից, ռազմաքաղաքական և գաղափարախոսական նախկին էքսպանսիայի տեմպերըպահելու անհնարինությունը։ Հեռանկարում Արևմուտքի, Կենտրոնական և Հարավային Ասիայի համարխնդրահարույց կլինի հենց ատոմային զենք ունեցող Պակիստանի փլուզումը։

Իրանի խնդիրների հետ կապված և Կենտրոնական Ասիայում նրա ազդեցության առնչությամբ ևսընդհանուր գնահատականներ կան ամերիկյան և բրիտանական վերլուծաբանների որոշ թեզիսներում։Իրանի կառավարող էլիտան բավական սեկուլյարիզացված է, և իսլամական սկզբունքներից Թեհրանիքաղաքականությունը բեռնաթափված է։ Իրանն այլևս հնարավոր չէ համարել բացարձակ իսլամականերկիր, շարիաթը գոյություն ունի գործնականում միայն պահվածքի որոշակի նորմերում, ձևականորեն` նաև օրենսդրության մեջ։ Իրանական էլիտան չի թաքցնում, որ մշակում է քաղաքական ռեժիմիտրանսֆորմացիայի և նոր պետականության կառուցման ծրագիր։ Շարիաթի սկզբունքները դեռ երկար, միգուցե հավերժ կմնան, բայց խնդրի էությունն այն է, թե ինչպես են դրանք համադրվելուարդիականացման պահանջների հետ, որը դարձել է Իրանի երկրորդ պետական քաղաքականդոկտրինը։ Հիմա Իրանի իշխանություններին ոչինչ չի սպառնում, և նրանց քաղաքական ճակատագիրըշատ կողմերով կախված է լինելու տնտեսական և սոցիալական բարեփոխումների հաջողությունից։ Իրնախագահության առաջին ժամկետում Մ. Ահմադինեժադը կարողացավ իրագործել լուրջ ևսկզբունքային ռեֆորմներ, սակայն հասարակության մեջ մեծ սպասումներ կան։ Իրանը նաև ավելիվճռական քայլերի էր սպասում ԱՄՆ-ի կողմից` հարաբերությունների մերձեցման առումով, և թվում էր, թեԲուշի վարչակազմը բավական արագ կցուցաբերի այդպիսի պատրաստակամություն։ Բայց, հավանաբար, ԱՄՆ-ի վարչակազմը երկրի ներսում բախվեց դժվարությունների, Կոնգրեսի և հրեականլոբբիի դիմադրությանը։ Բացի այդ, ԱՄՆ-ն Իրանի հետ հարաբերությունները դիտարկում է իբրև իրմերձավորարևելյան քաղաքականության մի մասը և դիտարկում դրանք Իրաքի, Աֆղանստանի, Կասպից ծովի ավազանի, արաբական երկրների հետ ունեցած իր հարաբերություններիհամատեքստում։ Բայց այս ամենը, ի վերջո, երկրորդական է, հավանաբար ԱՄՆ-ում առայժմ չկանմշակված կոնցեպցիաներ Իրանի հետ հարաբերությունները բարելավելու վերաբերյալ։ Հնարավոր է, որերկու կողմերն էլ առայժմ չեն պատկերացնում մերձեցման ճանապարհին առկա դժվարությունները։Ըստ էության, ԱՄՆ-ի համար սա նոր իրավիճակ է, և ժամանակ կպահանջվի առաջնահերթություններիորոշակիացման համար այդ հարաբերություններում։ Իրանում էլ գոյություն ունի ուժեղ ընդդիմություն, որը դեմ է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերականգնմանը։ Առայժմ պարզ է, որ քաղաքականառևտրի կարևոր բաղադրիչ կդառնան էներգետիկ կոմունիկացիաների ծրագրերն ու Իրանի ատոմայիննախագիծը։ Առայժմ ԱՄՆ-ի ղեկավարության դիրքորոշումներն ու հայտարարությունները` Իրանի հետկապված, հակասական են։ Միաժամանակ ամերիկացիները համարում են, որ Կենտրոնական Ասիայումարդեն բավական ամուր են Ռուսաստանի և Չինաստանի դիրքերը, ինչպես նաև իրենցը, որպեսզիահնար լինի իրանական ազդեցության ուժեղ դրսևորումը, որը լոկալ առումով առկա է միայնՏաջիկստանում։ ԱՄՆ-ը չի կարծում, որ գոյություն ունի իրանական վտանգ այս տարածաշրջանի համար։Իրանի արտաքին քաղաքական հնարավորությունները շատ կողմերով պայմանավորված են Իրաքում ևԱֆղանստանում իրադարձությունների զարգացմամբ։ Ներկայումս այդ երկրների քաղաքականռեժիմները թշնամաբար են տրամադրված Իրանի նկատմամբ։ Այդ ռեժիմների անկումը, ինչը քիչհավանական է կամ նրանց հետ հարաբերությունների կարգավորումը կարող են ամրապնդել Իրանիդիրքերն արաբական աշխարհում, նաև Կենտրոնական Ասիայում։ Իրանը հակադրության մեջ էԹուրքիայի և Ադրբեջանի հետ, և այդ հակադրությունը գնալով խորանալու է։

Մեծ Բրիտանիան վաղուց որոշակիացրել է իր դիրքորոշումն Իրանի հետ հարաբերություններիառնչությամբ։ Լոնդոնի լեյբորիստական կառավարությունը համարում է, որ ցանկացած դեպքում պետք էնորմալ հարաբերություններ պահպանել Թեհրանի հետ և դրանով նպաստել իրանական ռեֆորմներին։Գոյություն ունի սխալ տեսակետ, թե ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան միասնական քաղաքականություն ունենԻրանի նկատմամբ։ Իրականում անվտանգության խնդիրների մասով մշտական խորհրդակցություններեն անցկացվում Վաշինգտոնի և Լոնդոնի համապատասխան ծառայությունների միջև։ Բայց Լոնդոննաշխատում է Թեհրանի հետ հարաբերություններում վարել ինքնուրույն, իր տնտեսական շահերնարտահայտող քաղաքականություն։ Մեծ Բրիտանիան չի կարող հեռու մնալ համաեվրոպականդիրքորոշումից Իրանի հետ կապված, որը ենթադրում է այդ երկրի հետ հարաբերություններիամրապնդում։ Թեհրանի և Լոնդոնի միջև հարաբերությունների վերականգնումը ժամանակին Քլինթոնիվարչակազմը քննադատաբար ընդունեց։ Ջորջ Բուշը, ընդհակառակը, փորձեց օգտագործելբրիտանական միջնորդությունը Թեհրանի հետ խնդիրները կարգավորելու համար։ Ընդհանրապես, միջնորդի դերն Արևմուտք-Իրան հարաբերություններում շատ գրավիչ է Լոնդոնի համար, բայցչհաջողվեց։ Մեծ Բրիտանիան, այնուհանդերձ, կարևոր դեր է խաղում ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիվքայլերն Իրանի նկատմամբ զսպելու հարցում։ Մեծ Բրիտանիան, թերևս, միակ արևմտյան պետություննէ, որ փորձում է օգտվել Իրանում և Կենտրոնական Ասիայում ունեցած ազդեցությունից` այլ երկրների, այդ թվում` արևմտյան պետությունների, դերակատարությունը սահմանափակելու համար։ Լիարժեքհամաձայնություններ այս հարցում Վաշինգտոնի և Լոնդոնի միջև գոյություն չունեն, կա ռազմավարականշահերի ընդհանրություն։

Կենտրոնական Ասիայում արևմտյան պետությունների կողմից իրականացվող քաղաքականծրագրավորման մեջ հատուկ թեմա է Թուրքիայի քաղաքական և տնտեսական ազդեցությունն այստարածաշրջանում։ Չնայած պնդումներին, թե Թուրքիան ԱՄՆ-ի գործընկերն է այս տարածաշրջանում, Վաշինգտոնը, համենայն դեպս, որևէ կերպ չի նպաստել Թուրքիայի դիրքերի ամրապնդմանը, առավելևս` ուժեղացմանը։ Թուրքիան բացարձակապես անցանկալի ու ավելորդ գործընկեր է ԱՄՆ-ի ուեվրոպական պետությունների համար այս տարածաշրջանում։ Անկարան չի կարող այստեղ ներդնել ո՛չգաղափարներ, ո՛չ էլ ռեսուրսներ, որոնք նպաստեին ԱՄՆ-ի կամ Եվրոպայի խնդիրների լուծմանը։ Ճիշտէ, դեռևս չկան բավարար նախանշաններ համոզելու համար, որ ԱՄՆ-ը և մայրցամաքային եվրոպականպետությունները հանգել են համաձայնության այս տարածաշրջանում Թուրքիայի ազդեցությանծավալումը թույլ չտալու վերաբերյալ, բայց միաժամանակ կասկած չկա, որ այդպիսի համաձայնությունառկա է Վաշինգտոնի և Լոնդոնի միջև։

Միաժամանակ, եթե անդրադառնալու լինենք այն վտանգներին, որ զգում են ամերիկացիներն ուեվրոպացիները Կենտրոնական Ասիայում, դա, առաջին հերթին, Չինաստանի ազդեցությունն ուէքսպանսիան է։ Կարելի է համոզված պնդել, որ Արևմուտքի վերլուծական կենտրոններն այդպես էլ չենմշակել քիչ թե շատ գործնական և արդյունավետ երաշխավորություններ այս տարածաշրջանումՉինաստանի ազդեցությունը սահմանափակելու ուղղությամբ։ Առայժմ ԱՄՆ-ում երկու մոտեցում կա` կոշտ ձևերով զսպել Չինաստանին հակազդեցության հայտնի հնարքների գործադրմամբ, կամ էլհակառակը` նրան ընդգրկել ԱՄՆ-ի և Եվրամիության քաղաքական ծրագրերի դաշտում։ Վերջինտարբերակի կողմնակից Ռոբերտ Զոելիկը Բուշի նախագահության երկրորդ ժամկետում նշանակվեցԱՄՆ-ի պետքարտուղարի առաջին տեղակալ` հենց Չինաստանի նկատմամբ այդպիսիքաղաքականություն իրականացնելու համար։ Բայց այդ պաշտոնում դիմացավ ընդամենը կես տարի։Կասկած չկա, որ Կենտրոնական Ասիայի համար իրական պայքարը դեռ առջևում է։

ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Իրավունք դե ֆակտո