статьи

ГЕОПОЛИТИЧЕСКИЕ ПОСЛЕДСТВИЯ МИРОВОГО КРИЗИСА

Համաշխարհային քաղաքական և տնտեսագիտական գրականության մեջ, հրապարակումներում ևէլեկտրոնային լրատվամիջոցներում դեռևս չի եղել քիչ թե շատ տրամաբանական բացատրություններկայիս համաշխարհային ճգնաժամի վերաբերյալ։ Ո՛չ առաջատար քաղաքական գործիչների, ո՛չ էլնույնիսկ դեռևս ապրող տնտեսագիտության ոլորտի Նոբելյան մրցանակի դափնեկիրների կողմից։Ձգտելով չընդունել համաշխարհային ֆինանսական համակարգի արատավորությունը, որը նաևբացարձակապես համարժեք չէ բարձրակետին հասած տնտեսության «իրական» սեկտորին, ամերիկյան, եվրոպական և ասիական մեկնաբանները փորձում են անդրադառնալ ոչ թե տնտեսական, այլ սոցիոլոգիական և քաղաքական խնդիրներին` ավելի հաճախ օգտագործելով քաղաքակրթականմոտեցումից բխող վատ ձևակերպված տերմինաբանություն։ Սա խոսում է այն մասին, որ վերնախավիմեջ ոչ միայն բացակայում է քաղաքացիական պատասխանատվությունը, այլև շարունակում են գործելներկայիս լիբերալ տնտեսության սկզբունքների վերաբերյալ տաբուները։

Սկսվել են երկչոտ խոսակցություններ սպառումը կանոնակարգելու անհրաժեշտության վերաբերյալ` միկողմ թողնելով ավելի էական և օրակարգային պահանջը. համաշխարհային ռեսուրսներիօգտագործման կանոնակարգումը։ Լիբերալ և նույնիսկ նեոլիբերալ տնտեսակարգիգաղափարախոսությունը, ինչպես և ռեսուրսների պարզունակ սահմանափակման կոմունիզմիգաղափարը վարկաբեկված են, նկատի ունենալով աշխատանքի արտադրողականության ներկայիսմակարդակն ու գիտատեխնիկական առաջընթացը։ Սպառման «կանոնակարգման» գաղափարըհամաշխարհային ռեսուրսների օգտագործման առումով մարդկությանը հետապնդել է իր ողջպատմության ընթացքում և այժմ այդ գաղափարն առաջատար դեր ունի ոչ այնքան տնտեսության, որքան աշխարհաքաղաքականության մեջ։ Ավելի հաճախ է խոսվում Բոետտոն-Վուդյան համակարգիվերակենդանացման մասին, հղումներ են արվում տնտեսագիտական տարբեր դպրոցների, որոնքտնտեսությունը կարգավորելու կոչ են անում։ Այդ թվում` քեյսականությանը և այլ արխայիկգաղափարներին, հիանալի հասկանալով, որ այդ ամենն ընդամենը ժամանակ ձգելու միջոց է, մինչևկառաջանա իրական բանավեճ այս հարցերի շուրջ։

Իրականում գոյություն ունի գլոբալ անհամապատասխանություն տնտեսության իրականհնարավորությունների, այդ թվում` զբաղվածության առումով, և վարկային ռեսուրսների օգտագործմանու այլ խնդիրների միջև, որոնք առնչվում են դրամական զանգվածին` նկատի ունենալովմուլտիպլիկացիայի ներկայիս էֆեկտը։ Աշխարհը վարժվել է ապրել այսպիսի իրավիճակում, դա հարմարէ շատ տնտեսական համակարգերի և սոցիալական խմբերի։ Սակայն այսպիսի իրավիճակը չի կարողերկար շարունակվել։ Ներկայումս նախաձեռնված դեռևս երկչոտ բանավեճը տնտեսության մեջպետության մասնակցության կամ նրա միջամտության մեծացման, ինչ-որ «սոցիալիզմի», լիբերալ-տնտեսության ռեզերվների և հնարավորությունների մասին գործնականում հանգում է նրան, թե ինչձևով պետական միջամտության արդյունքում կարելի է վերջ դնել այսօր գոյություն ունեցող գլոբալ ոչլիկվիդային իրավիճակին, որպեսզի ապահովվի տնտեսության իրական և ֆինանսական սեկտորներիքիչ թե շատ հավասարակշիռ զարգացումը։ Միջազգային ֆինանսական կազմակերպություններիղեկավարների և ազգային ֆինանսական կառույցների հայտարարություններն այն մասին, որ իրենց չիհաջողվում կարգավորել այս խնդիրները, միայն ազդանշան են առաջատար պետություններիղեկավարներին, որ անհրաժեշտ է պայմանավորվել պատմության մեջ մինչ այժմ չտեսնված այս ոչլիկվիդային վիճակը հաղթահարելու շուրջ։ Եթե ներկայիս ճգնաժամի էությունը պայմանավորված լիներվարկերի անվերադարձելիությամբ, ապա շատ ավելի վատ կլիներ։ Կնշանակեր, որ խնդիրներ կանտնտեսության իրական սեկտորում, ինչպես առկա էր տասը տարի առաջ Հարավարևելյան և ԱրևելյանԱսիայում։ Ոչ լիկվիդային իրավիճակի հաղթահարումը թեկուզ և կապված է վարկային խնդիրների հետ, սակայն առնչվում է նաև այլ զուգահեռների։ Տնտեսական թեորիայի տեսանկյունից դա ավելի էական ևխորքային պրոբլեմ է, բայց իբրև կառավարման պրոբլեմ այն ավելի պարզունակ է և լուծվում էկենտրոնացման ճանապարհով ու բացառապես պետության կողմից։

Բայց քանի դեռ հեղինակավոր քաղաքագետներն ու կոնսպիրոլոգիայի մասնագետներըդատողություններ են անում այն մասին, թե որքանով են այս ճգնաժամը կազմակերպել կամ հրահրելհամաշխարհային ուժային գաղտնի կամ բացահայտ կենտրոնները, ինչ-որ մեկն արդեն իսկ մտորում էայն մասին, թե ինչպես կարելի է օգտվել այս իրադարձություններից ուժերի նոր աշխարհաքաղաքականդասավորություն ստեղծելու համար։ Այս ճգնաժամն ամենից ավելի քիչ առնչություն կունենա կամկհարվածի ԱՄՆ-ի շահերին։ Առաջինը` ԱՄՆ-ի շուկան ամենամեծն է ու ամենաճկունը, և ամերիկյանպետությունը տիրապետում է աշխարհում ամենախոշոր ֆինանսական ռեսուրսներին։ Երկրորդ` ԱՄՆ-նունի հնարավորություններ իրականացնելու անսահմանափակ էմիսիա, ուստի այնպիսի երևույթը, ինչպիսին է դեֆոլտը, միանգամայն հավանական է։ Երրորդ` ԱՄՆ-ում ձևավորվել են առավելնպաստավոր տնտեսական ու քաղաքական սպասումներ, քանի որ իշխանության գլուխ է գալիս նորվարչակազմ, որը, այսպես կոչված, սոցիալական ուղղվածության քաղաքականության կրողն է։ Իսկառայժմ գործող վարչակազմն իր հերթին պատրաստակամ է լայնածավալ օգնություն ցույց տալուարդյունաբերության ոլորտում լոկոմոտիվի դեր կատարող կառույցներին։ ԱՄՆ-ի ներկայիս տնտեսականքաղաքականությունը հայտնի ձևերի մեջ կշարունակի նաև դեմոկրատների վարչակազմը, և այն ամենիցառաջ կամ բացառապես ուղղված կլինի երկրի ներքին շուկայի ակտիվացմանը, տնտեսականգործունեության ու սպառման աճին։ Ընդ որում, փորձ կարվի ապահովել սկզբունքորեն նորտեխնոլոգիաների լայն ներդրում։ Ամերիկյան ղեկավարությունը գործնականում մտահոգված չէարտահանումով և համապատասխանաբար քիչ է շահագրգռված արտաքին գործընկերներինաջակցելով, չխոսելով արդեն տարածաշրջանային շուկաների մասին։ Սա նոր ձև չէ ռեցեսիայից դուրսգալու և դեպրեսիա թույլ չտալու համար և հաստատապես արդյունավետ միջոց է, որովհետև հենց ԱՄՆ-իներքին շուկան է համաշխարհային տնտեսության լոկոմոտիվը։ ԱՄՆ-ի տնտեսությունը, կառուցվածքային առումով, սկզբունքորեն տարբերվում է Գերմանիայի կամ Ճապոնիայիտնտեսությունից, որոնք առավելապես կողմնորոշված են դեպի արտահանում։ Նույնիսկ այսօրվաիրավիճակում ԱՄՆ-ի տնտեսությունը շարունակում է մնալ առավել գրավիչ արտաքին ներդրումների ևառավել զարգացած պետությունների արտահանման համար։

Անկասկած է, որ ճգնաժամի հաղթահարումը կսկսվի հենց ԱՄՆ-ից, ամերիկացիները կրկինկապացուցեն իրենց տնտեսության ու համակարգի կենսունակությունը։ Այս ճգնաժամը կհանգեցնիեվրոպական պետությունների ավելի սերտ համախմբմանը, քանի որ նրանք էլ ունեն հսկայականռեսուրսներ։ Սակայն Եվրամիությունն այդպես էլ չի կարողանա կենտրոնացնել բոլոր եղածհնարավորությունները և կբախվի ամերիկյան շուկայից ու ԱՄՆ-ի տնտեսության ակտիվությունից իրբարձր կախվածության փաստի հետ։ Վերջնահաշվում ԱՄՆ-ն ու Եվրամիությունը կսկսեն գործելհամատեղ, ինչը կարող է զսպել կամ հետաձգել տրանսատլանտյան հարաբերությունների փլուզումը։Հայտնի իմաստով այս ճգնաժամը կհանգեցնի Եվրոպայի կախվածության ուժեղացմանն ԱՄՆ-ից։Թեկուզ ոչ երկար ժամանակով, բայց ԱՄՆ-ը կկարողանա լիարժեք օգտագործել այս իրավիճակըքաղաքական ու տնտեսական առումով իրենց ցանկալի որոշումները պարտադրելու համար։

Իհարկե, համաշխարհային ճգնաժամն էապես կսահմանափակի ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությանակտիվությունը, բայց այդ սահմանափակումը, այնուհանդերձ, ունենալու է հարաբերական բնույթ։Ամենայն հավանականությամբ, ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնում տեղի չի ունենա, ու ԱՄՆ-ն այս հարցի շուրջձեռք կբերի համաձայնություն եվրոպացիների հետ, միաժամանակ պահանջելով գործընկերներիցմիասնականություն այլ խնդիրներում։ Հավանաբար, տեղի կունենա ռազմական ծախսերի կրճատումինչպես Եվրոպայում, այնպես էլ ԱՄՆ-ում։ Սակայն կա երկու ռազմավարական ուղղություն, որտեղ ԱՄՆ-ըերբեք չի հրաժարվի իր ծրագրերն իրագործելուց։ Այդ ուղղություններից առաջինը վերաբերում է«Ռազմավարական սպառազինությունները կրճատելու մասին» առաջին ռուս-ամերիկյանպայմանագրին և, առհասարակ, հրթիռային ոլորտում տիրող իրավիճակին, դրանով իսկ Ռուսաստանինհամոզելով, որ կայացված պայմանավորվածությունները չվերանայվեն։ ԱՄՆ-ի համար կարևոր երկրորդռազմավարական ուղղությունը տարածաշրջանային քաղաքականությունն է։ Վաշինգտոնը չի կարողիրեն պասիվություն թույլ տալ տարածաշրջանային քաղաքականության մեջ, քանի որ դա վերաբերում էոչ միայն ռեսուրսների համար մղվող մրցակցությանը, այլև ԱՄՆ-ի անվտանգությանը։ Ճիշտ հակառակը, հենց այս բարդ իրավիճակում, երբ Ռուսաստանն ու Չինաստանն ավելի սարսափելի ճգնաժամի մեջ են, քան նույն ԱՄՆ-ը, ամերիկացիները կփորձեն իրենց եվրասիական երկու մրցակիցներին նեղելհակադրության ամբողջ ճակատով։

Այս կապակցությամբ ուշադրության է արժանի այն, որ հրթիռային ոլորտում և տարածաշրջանայինքաղաքականության մեջ Ջորջ Բուշի ռազմավարությունն ակնհայտորեն կժառանգի նոր նախագահԲարաք Օբաման։ Անկասկած է, որ Բարաք Օբաման ընտրություններից շատ առաջ որոշակիպայմանավորվածություններ է ձեռք բերել Պենտագոնի և հետախուզական հանրության հետպաշտպանության և անվտանգության հարցերի վերաբերյալ։ Շատ կողմերով կարող է փոխվել ԱՄՆ-իքաղաքական գործելաոճը, դեկլարատիվ գաղափարախոսական քարոզչությունն ավելի մեծ տեղկունենա, բայց այն, ինչ վերաբերում է արտաքին քաղաքականության, պաշտպանության ևանվտանգության առանցքային խնդիրներին, այդ ամենը նոր վարչակազմը ժառանգելու է անխաթարձևով։ Ռուսաստանին և Չինաստանին զսպելու առումով, իբրև հրատապ խնդիր է մնալու Կենտրոնականև Արևելյան Եվրոպայում պետությունների միավորման ստեղծումը` չկայացած ՎՈՒԱՄ-ի փոխարեն։Կշարունակվեն Սևծովյան-Կովկասյան և Կենտրոնական Ասիայի տարածաշրջաններում ավելի ամուրհիմնավորվելու փորձերը, ԱՄՆ-ի ու Հնդկաստանի միջև փաստացի դաշինք ձևավորելու քայլերը, Ճապոնիայի, Հարավային Կորեայի, Հարավարևելյան Ասիայի պետությունների հետ ռազմականհամագործակցության ծավալման աշխատանքները։ ԱՄՆ-ը վճռական է Ռուսաստանն ու Չինաստանըշրջափակող հսկայական «գոտի» ձևավորելու հարցում և միաժամանակ փորձելու է փլուզել այդպիսի«այլընտրանքային» դաշինքները, ինչպիսիք են Շանհայի համագործակցության կազմակերպությունը ևՀԱՊԿ-ը։

Այդ խորքային խնդիրների իրագործումն անհամեմատ ավելի հեշտ է խորքային ճգնաժամիպայմաններում։ Ռուսաստանին ու Չինաստանին սպառնում է տնտեսական դեպրեսիան ևբազմամիլիոն գործազրկությունը, սոցիալական չափորոշիչների նշանակալի փոփոխությունըբացասական առումով։ Ճգնաժամը ռուսական ու չինական տնտեսությունների որակականցուցանիշների դրսևորման պատճառ դարձավ։ Եթե միլիոն դոլարն ԱՄՆ-ի ու Եվրոպայի համախառններքին արդյունքի համակարգում նշանակում է արտադրության բարձր մակարդակ, ապա նույն միլիոնդոլարը Ռուսաստանի և Չինաստանի համախառն ներքին արդյունքում իրենից ներկայացնում է«կերոսին» կամ էլ ապրանքներ «հազար ու մի մանրուք» խանութում։ Այսպիսի պայմաններում այս երկուպետությունները էքսպանսիա իրականացնելու հնարավորություն չեն ունենա։ Իսկ ԱՄՆ-ը կփորձիաշխատել տարբեր խոշոր, միջին ու փոքր պետությունների ակտիվ հավաքագրման ևվերահավաքագրման ուղղությամբ, որպեսզի ստեղծի նոր աշխարհաքաղաքական կառուցվածք։Միաժամանակ որոշակի փուլում, երբ Ռուսաստանին հաջողվի դուրս պրծնել ճգնաժամի ամենածանրփուլից, նա կփորձի «ձիով քայլ» անել և վերականգնել իր կորսված դիրքերը տարբերտարածաշրջաններում` նույնիսկ մի շարք պետությունների քաղաքական անկախությունից զրկելուճանապարհով։ Եթե, իհարկե, մինչ այդ անկախությունը կորցնելու պոտենցիալ թեկնածուներըչկարողանան վերականգնել իրենց տնտեսական բազան, ապա Ռուսաստանը կարող է օգտագործելայդ հնարավորությունը և ընդլայնել իր սահմանները։ Որոշակի իմաստով աշխարհաքաղաքականպայքարն առավել կսրվի ոչ թե համաշխարհային ճգնաժամի բարձրակետում, այլ երբ այդ ճգնաժամըկսկսի մեղմանալ, հասկանալի կլինեն հեռանկարներն ու ժամանակային չափորոշիչները` ճգնաժամիցվերջնականապես դուրս գալու առումով։

Բնութագրական է, որ փոքր երկրները բացարձակապես համարժեք չեն գնահատում ներկայիսհամաշխարհային ճգնաժամի էությունը, գործոնները և հետևանքները։ Փոքր երկրների էլիտաները, որոնք նոր տիպի կրթություն են ստացել, միայն նոր են իրենց համար պարզում, որ տեխնոլոգիաներիիմացությունից զատ, անհրաժեշտ է հասկանալ և քաղաքական իրողությունները։ Միամիտ է կարծել, թեփոքր տնտեսությունների թույլ ինտեգրացումը համաշխարհային տնտեսությանը նույնիսկ դրական ևփրկարար է այդ տնտեսությունների համար։ Համաշխարհային տնտեսության մեջ թույլ ինտեգրացվածլինելը միշտ եղել և մնում է ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական թուլության ցուցանիշ։ Եթեբացակայում են քիչ թե շատ նշանակալի արտահանման ծավալները, առանց այդ էլ փոքրարտահանման կրճատումն արդեն դառնալու է տնտեսական ակտիվության նվազման գործոն` չխոսելովմասնավոր տրանսֆերտների հնարավոր և էական կրճատման մասին։ Միաժամանակ դրականհեռանկար կա` կապված ԱՄՆ-ում և Եվրամիությունում հաշվարկային դրույքների իջեցման հետ, ինչըհնարավորություն է տալիս ստանալու համեմատաբար էժան տոկոսադրույքով պարտքեր կամվարկային միջոցներ։ Որքան էլ պարադոքսալ թվա, բայց փոքր երկրներն այս իրավիճակում շանս ենստանում մեծացնելու արտաքին ներդրումների ծավալներն ամենից առաջ ենթակառուցվածքների ևհատկապես արտադրական ենթակառուցվածքների ոլորտում, այդ թվում` տրանսպորտի ևէներգետիկայի բնագավառներում։

Արևմտյան հանրությունը գլոբալ մոտեցում է ցուցաբերում և, իհարկե, հետաքրքրված է արտաքինշուկաների զարգացմամբ, ամենից առաջ այն երկրներում, որոնք «մերձավոր հարևաններ» են և արդենունեն ձևավորված որոշակի ինստիտուցիոնալ հարաբերություններ Արևմուտքի հետ։ Այլ կերպ ասած` նրանք բավական սերտ ինտեգրացված են ընդհանուր խաղի կանոնների շրջանակում, իրագործել ենլայն առումով տնտեսական և իրավական բարեփոխումներ և բոլոր հանգամանքների համադրությամբկանխատեսելի են իրենց քաղաքականության մեջ։ Ներկայում Արևելյան Եվրոպայի երկրներիմեծամասնությունը պատրաստ է ներգրավել արտաքին միջոցներ և արդյունավետ օգտագործել դրանք։Մանավանդ որ գոյություն ունեն բազմաթիվ ձևեր` տնտեսությունը և սոցիալական ծառայություններընախօրոք պատրաստելու արտակարգ պայմաններում գործելու համար։ Դա գյուղատնտեսության ևսննդարդյունաբերության նպատակային զարգացումն է, այլընտրանքային կամ փոքր էներգետիկայի, կենսապահովման կարևոր ծառայությունների զարգացման խթանումն է, վառելիքի և մթերայինպաշարների կուտակումը, այլընտրանքային կոմունիկացիաների ձևավորումը։ Բոլոր այսմիջոցառումները սովորաբար հնարավոր է ձեռնարկել առանց լրացուցիչ խոշոր ներդրումների, ժողովրդական տնտեսության զարգացման ընդհանուր շրջանակներում։

Փոքր երկրները, այդ թվում` Հայաստանը, կարող էին նախապատրաստվել այս ճգնաժամին, բայց դատեղի չունեցավ ինչպես և չիրականացվեց 1989-92-ին Հայաստանում ձևավորված նոր իշխանություններիկողմից, երբ քաղաքական հեռանկարը սկզբունքորեն պարզ էր։ Այս բացահայտ ոչ կոմպետենտությունը1991-97 թվականներին հանգեցրեց հասարակական աղետի։ Պատմությունը կրկնվում է, բայց ինչ-որ բանայս կապակցությամբ ասել արդեն ուշ է։ Այդպես էլ չկառուցվեցին խոշոր ստորգետնյագազապահեստարաններ, երկրի համար անչափ կարևոր շաքարի գործարանի կառուցումը վերածվեցերկարաժամկետ շինարարության։ Հայաստանի ինքնապահովվածությունը, սննդարդյունաբերության միշարք ուղղություններով ապահովելու նպատակով ձեռնարկված առանձին փորձերը ևս իզուր դուրսեկան։ Այնպիսի տպավորություն է, որ հայ ազգին հետապնդում է անձնական էգոիզմի և խմբակայինշահերին գերի լինելու դառը ճակատագիրը։ Ասպարեզ են գալիս նոր քաղաքական գործիչներ ուչինովնիկներ, բայց ոչինչ չի փոխվում, և այդ պրոբլեմը Հայաստանի համար ավելի լուրջ է, քանցանկացած ճգնաժամ։ Ճգնաժամերը գալիս են ու անցնում, իսկ հասարակությունը շարունակում է մնալնույն լճացած, աննախաձեռնող վիճակում։ Գործարար դասակարգը ձեռնպահ է մնում ռիսկից ևստեղծագործական մղումներից, շարունակաբար փորձելով իր անզորությունն արդարացնել թվացյալ«շրջափակումով» և ղարաբաղյան հիմնախնդրով։ Եվ հիմա շատ վտանգավոր է տանուլ տվածը հետբերելու մարտավարություն որդեգրելը կամ էլ «գոյատևման» փիլիսոփայության շրջանակներում մնալը։Բոլորովին կարիք չկա հրապուրվել լավ ժամանակների սպասումով։ Պետք է հասկանալ, որ այսճգնաժամը տասնամյակներ չի տևելու, այլ 18-24 ամիս, որից հետո կսկսվի տնտեսությանվերակենդանացումը, ու համաշխարհային օլիգարխիան թույլ չի տա այնպիսի «հեղափոխական» իրադարձությունների զարգացում, որոնք հանգեցնեին իշխանության և աշխարհի վերահսկմանկորստին։ Ինչո՞ւ ոչ հիմա, երբ կապիտալի հավելումը դարձել է լուրջ խնդիր, չփորձել նորից կառուցելժամանակակից պղնձարդյունաբերություն, ալյումինի հումքի ու առաջնային ալյումինի արտադրության, ինչպես նաև մետաղական մոլիբդենի և այլ մետաղների ու նյութերի թողարկման խոշոր համալիր։Չփորձել վերակառուցել քիմիական արդյունաբերությունը, կրկին կազմակերպելով կենսաակտիվնյութերի մշակում և դեղագործական արտադրության ստեղծում, որը կողմնորոշված կլինիարտահանման վրա։ Փաստորեն, անհրաժեշտ էր սպասել վրացական պատերազմին, որպեսզի սկսեինքանհանգստանալ ու մտորել իրանական ուղղությամբ երկաթուղի կառուցելու մասին։ Այսօր եկել է ոչմարգինալ տիպի պահպանողական հեղափոխականների ժամանակը, իսկ փոքր երկրներն ավելի քանկարիք ունեն կոմպետենտ մենեջմենտի։ Հասել է պրագմատիկ-իդեալիստների ժամանակը։

Աշխարհում սպասվում է նոր աշխարհաքաղաքական վերադասավորում, և կառավարման ոլորտում ոչթե պարզ մրցակցություն է, այլ թե ով ավելի ընդունակ կլինի ընկալելու գլոբալ մարտահրավերները ոչ թեիբրև զոհ, այլ իբրև շահագրգիռ կողմ, որը հավակնում է իրական քաղաքական սուբյեկտիդերակատարության։ Գլոբալիզացիան բաժանել է պետությունները, հասարակություններն ու ազգերըերեք խմբի։ Առաջին խմբում համաշխարհային լոկոմոտիվներն ու դիրիժորներն են, երկրորդ խմբում` առաջատար երկրների և ուժային կենտրոնների գործընկեր պետությունները, իսկ երրորդ խմբում` «հումքը»։ Փոքր երկրների ընտրությունն այս իմաստով մեծ չէ, և նրանք կարող են դառնալ առաջատարպետությունների համար գործընկեր կամ «հումք»։ Այդ գործընթացը երկար ժամանակ զարգանում էրդանդաղ, բայց անշեղ, և ներկա ճգնաժամը միայն արագացնում է իրադարձությունները։ Հայաստանիհամար այս ճգնաժամը հնարավորություն է ձեռք բերելու իրական քաղաքական սուբյեկտի պատվավորկարգավիճակ տարածաշրջանում և աշխարհում։