статьи

БОЛЬШАЯ ИДЕЯ И МЕЛКИЕ ИСПОЛНИТЕЛИ

2008-12-15

19-րդ դարի վերջին, համոզվելով սլավոնաֆիլության` իբրև աշխարհաքաղաքական դոկտրինիապարդյուն լինելու մեջ, ռուսական հակաարևմտյան արիստոկրատիայի ներկայացուցիչները փորձեցինստեղծել եվրասիականության դոկտրինը։ Այն պիտի այլընտրանք հանդիսանար ռուսական բազմաշերտմտավորականության արևմտյան գաղափարների մեջ երկրի համար ապագայի ճանապարհ տեսնելուորոնումներին։ Եվրասիականության գաղափարը մշակեցին փայլուն ուղեղներ` հենվելով ավելի մեծ ռուսմտածողների աշխատությունների վրա։ Սակայն եվրասիականության գաղափարը բոլորովին էլռուսական կայսերապետական գաղափարախոսության զուգահեռը չէ, առավել ևս չի կարող փոխարինելռուսական պետությանը։ Խորհրդային գաղափարախոսներն ու աշխարհաքաղաքականությանմասնագետները 1920-ական թթ., հետաքրքրվելով եվրասիականության գաղափարախոսությամբ, բավական արագ հրաժարվեցին այդ նախագծից։ Քանի որ պարզեցին, որ եվրասիականությունըվերջնականապես ջնջում է ռուսական բաղադրիչը խորհրդային համակարգի կառուցվածքից։ Մինչդեռխորհրդային համակարգն իր մեջ ենթադրում էր ռուսական էթնիկ ազգայնականության որոշակիբաղադրիչ, եվրասիականությունը նշանակում էր Ռուսաստանում ռուսականության ոչնչացում։

Խորհրդային կայսրության փլուզման հետ մեկտեղ ռուսական պետության համար առաջացավ նորաշխարհաքաղաքական գաղափարախոսության անհրաժեշտություն, և մի շարք առաջարկություններհրատապորեն հաշվառելուց հետո կանգ առան սահմանափակ թվով գաղափարների վրա, որոնցիցմեկն էլ եվրասիականությունն էր։ Այն հատուկ դոկտրին է Արևելյան Եվրոպայի և Հյուսիսային Ասիայիորոշակի մասի վրա տիրապետություն հաստատելու մասին, և այդ տարածքը հայտարարվում է իբրևգերիշխող մնացած աշխարհի վրա։ Հետևապես, ով վերահսկում է այդ տարածությունը, նա էլ, հայտնիիմաստով, տիրում է աշխարհին։ Ընդ որում, այս դոկտրինը չափազանց լեցուն է հակասականգաղափարախոսական դրսևորումներով, որոնք բխում են հետխորհրդային հասարակությանբազմամիլիոն խմբի պահանջներից, որը շատ հեռավոր պատկերացումներ ունի սոցիալական ուքաղաքական դոկտրինների մասին ընդհանրապես։

Բորիս Ելցինի ռեժիմի` իշխանությունից հեռանալուց հետո պարզ դարձավ, որ Ռուսաստանը շատ հեռու էհամարժեք աշխարհաքաղաքական դոկտրինի մշակումից, իսկ «նոր կուրսի» կրողներն արտաքին ևներքին քաղաքականության փիլիսոփայական ձևավորման կարիքն ունեն։ Ժամանակ առ ժամանակՌուսաստանում կազմակերպվում են բեմադրություններ եվրասիականության գաղափարներիքարոզչությամբ, սակայն այդ բեմադրությունների մասնակիցները շատ տարբեր կերպ են կատարումիրենց հանձնարարված դերերը։ Ոմանք միանգամայն անկեղծորեն հավատում են այդբեմադրություններին, մյուսները դրանց վերաբերվում են նրբամիտ ցինիզմով։ Ներկայիս Ռուսաստանումկառավարում են բոլորովին էլ ոչ եվրասիականության կողմնակիցները, այլ նավթային, գազային, ալյումինային, մետալուրգիական, անտառային, ձկնարդյունաբերության, ոսկու և ադամանդի, ռազմարդյունաբերական, ռազմական, տեղեկատվական, հետախուզական-տեղեկատվական, կուսակցական-քաղաքական, տարածաշրջանային, էթնիկ և էթնիկ-կրոնական կորպորացիաները, որոնք տիրապետում են բազմամիլիարդ միջոցների և ահռելի լոբբիստական հնարավորությունների։ Այդկորպորացիաներն արդեն փորձառություն են ձեռք բերել միանգամայն ինքնուրույն արտաքինքաղաքականություն վարելու առումով` տարբեր աշխարհաքաղաքական ուղղություններով, ու այդպատճառով Ռուսաստանի արտաքին քաղաքականությունն այդքան տարաբաժանված է ևհակասական։ Իսկ Ռուսաստանի արտգործնախարարությունը բոլորովին էլ այն կազմակերպությունը չէ, ուր կենտրոնացած է արտաքին քաղաքականությունն ամբողջությամբ։ Ռուսական իշխանականկենտրոնների շուրջ ձևավորված են հզոր լոբբիստական ուժեր, որոնք տիրապետում են այնպիսիհնարավորությունների, ինչպիսիք երբեք չեն ունեցել լոբբիստները ո՛չ ԱՄՆ-ում, ո՛չ էլ Եվրոպայում։Ընդհանուր առմամբ, դրանում ոչ մի վատ բան չկա, ընդհակառակը` Ռուսաստանն այսօր խիստ կարիքունի պետության, հասարակության և տարածության կազմակերպման գործիքների։

Կազմակերպական կառույցներում օլիգարխիական կոնտեքստը, ամենայն հավանականությամբ, ժամանակակից հետինդուստրիալ հասարակության անհրաժեշտ բաղադրիչն է։ Սակայն որքանո՞վ ենայդ կառույցներն ընդունակ միավորվելու աշխարհաքաղաքական դոկտրինների կրողների հետ։ Այսհարցը միշտ և մինչև մեր օրերը լուրջ պրոբլեմ է այնպիսի պետություններում, ինչպիսիք են ԱՄՆ-ը կամՄեծ Բրիտանիան (եվրոպացիների և ճապոնացիների համար այս իմաստով ավելի հեշտ է, որովհետևնրանց աշխարհաքաղաքական հավակնությունները զգալիորեն ավելի համեստ են, իսկ վերացարկմանհնարավորություններն ավելի մեծ են)։

Այսպիսի անչափ բարդ իշխանական կոնֆիգուրացիայի պայմաններում, որ ներառում է մեծ մասամբմասնավոր հետաքրքրություններ, հեշտից էլ հեշտ է Մոսկվայում և մարզերում գրասենյակներ վարձելը ևտարվա մեջ մեկ անգամ շնորհանդեսային ֆուրշետներ կազմակերպելը, որտեղ ավանդաբար ներկա ենլինում նախարարներ ու նահանգապետներ, հոգևորականներ և ցնորամիտ գուշակներ։Կազմակերպված է հրատարակչական գործունեությունը, և չափազանց հետաքրքիր աշխատություններիկողքին հրապարակվում է մարգինալ գրականություն, որը հագեցած է էկլեկտիկայով, հորինվածգաղափարներով ու հղումներով Աբակում ավագերեցին և Գապոն քահանային։ Հետաքրքրական է, որժամանակակից եվրասիականության առաջնորդները, երկար ու ձանձրալի խոսելով ուղղափառությանմասին, հարում են պարզունակ աղանդավորությանը։ Փորձ է արվում ստեղծել եվրասիականուղղվածությամբ համառուսական քաղաքական կուսակցություն։ Սակայն եվրասիականությանժամանակակից առաքյալներն ակնհայտորեն ավելիին, հատուկ մեսիայի են հավակնում, բայց ոչ մի բանչի ստացվում, և ամեն ինչ, ի վերջո, հանգում է մոսկովյան խմբակային պարզունակության։

Սակայն այս ցուցափեղկային եվրասիականության կողքին գոյություն ունի այլ եվրասիական«կուսակցություն», որը ներկայացնում է միլիոնավոր ռուս մարդկանց, իրենց երկրի իսկականհայրենասերներին, ովքեր պատրաստ են պաշտպանելու իրենց հայրենիքը ցանկացած հակառակորդիցինչպես Արևելքից, այնպես էլ Արևմուտքից։ Եվ որքան էլ առաջնորդները փորձեն իրենց համարաշխարհիկ հեղինակություն ստեղծել, նրանցից, ինչպես նախկինում, աղանդավորության հոտ է գալիս։Հետաքրքիր է, որ դեռևս անցյալ դարի սկզբին այն ժամանակվա Ռուսաստանի աշխարհաքաղաքականդոկտրիններին և դրանց կրողներին քաջատեղյակ ՄԱՐԻԵՏԱ ՇԱՀԻՆՅԱՆՆ այդ կապակցությամբ ասել է. «Այդ խելոքներն ամեն կերպ փորձում են ամոթխածորեն թաքցնել սեփական ժողովրդից ունեցած վախը։Նրանց հարմար է սալոնային բանաստեղծությունների ու ռոմանսների ներքո անվերջ դատարկաբանելեվրասիականության` Ռուսաստանի ապագայի վերաբերյալ այդ հիվանդագին պատկերացման մասին, որը սնանկացած ազնվականների, մի թեթև ցնդած ռազնոչինցիների և աղանդավորների վերջինհանգրվանն է»։

Ներկայում եվրասիականության գաղափարը սեփականել են մի խումբ ֆունկցիոներներ, որոնքինքնահավան մեծահասակ անչափահասներ են` պատրաստ ընդառաջելու ցանկացած առաջարկի։Հենց դա է տեղի ունեցել անցած 15 տարիներին, և հենվել են ում վրա պատահի։ Այդ մարդկանց խմբիհամար գրավչություն ստեղծող գործոններից մեկը եղել է քաղաքական գործունեության, քաղաքականիրադարձությունները համարժեք գնահատելու և, առավել ևս, վերլուծելու նրանց բացարձականընդունակությունը։ Տպավորություն է ստեղծվում, որ եվրասիականության այդ կողմնակիցների միմասը որոշակի հանգամանքներում ընդհանրապես անգործունակ համարվի։ Ինչպես նաև նրանք, ովքերիբրև գաղափարախոսություն և դոկտրին են ընտրել ոչ թե եվրասիականությունը, այլ ռուսականազգայնականությունը և ոչ անմիջապես, բայց լիովին ու հաջողությամբ հայտնվել են ատելի հրեականկապիտալի վերահսկողության ներքո։ Ռուսական քաղաքական ազգայնականությունը չի կայացել, այլընդամենը ծառայամտորեն զիջել է իր տեղը նրանց, ովքեր սպեկուլյացիա են անում արդենեվրասիականությամբ։

Սակայն սպեկուլյացիա կարելի է անել իրական գործընկերների և հովանավորների հետ, ու այդպիսիքգտնվեցին` ի դեմս Թուրքիայի և Ադրբեջանի։ Ռուսաստանում «եվրասիական շարժման» ներկայիս փուլըբնութագրվում է Թուրքիայի հետ սկսված մեղրամսով, հնարավոր է` «Գազպրոմի» փոխանցմամբ։Թեկուզև օրթոդոքս եվրասիականության կողմնակիցները երկար տարիներ խարազանում էինԹուրքիային` որպես «քաղաքակրթական առումով տարաբաժանված» երկրի տիպի արևմտականացածպետության, որը ԱՄՆ-ի և ատլանտիզմի գործակալն է։ Ի՞նչ կասեր այժմ եվրասիականության դոկտրինիհիմնադիր հայրերից իշխան Տրուբեցկոյը Կոստանդնուպոլսի մասին։ Եթե ժամանակակիցեվրասիականությունն արդեն անհամապատասխան է իր գաղափարախոսությանը, ապա գուցե արժե՞րանցնել այլ տերմինի օգտագործման, ինչպիսին է, օրինակ, «կորպորատիվիզմը»։ Այսօր առաջադրվում էգաղափար, թե իբր Թուրքիայի հետ բարեկամությունն այն հնարքն է, որի շնորհիվ կարելի էինքնաբերաբար լուծել պրոբլեմները Կենտրոնական Ասիայում, Կովկասում և նույնիսկ իսլամականաշխարհում, թեպետ ավելի հիմար բան մտածելն անհնարին է։ Ռուսաստանի հարաբերություններըԿենտրոնական Ասիայի և կովկասյան ժողովուրդների հետ, անկասկած, ինքնաբավ են։ Թուրքիան, իբրև«միջնորդ» այդ հարաբերություններում, կարող է միայն հավանոց մտած աղվեսի դերակատարությունունենալ։ Իսլամական աշխարհում Թուրքիայի հեղինակությունը բարձր չէ, ինչպես և խիստ կասկածելի էնրա քաղաքական ազդեցությունը։ Թուրքիան, պանթուրքիզմի դոկտրինից բացի, վաղուց իր մեջ կրում էնաև նեոօսմանիզմի դոկտրինը, որն ուղղված է ոչ միայն լեզվական առումով իրեն հարազատժողովուրդների, այլև կովկասյան և բալկանյան ժողովուրդների ձուլմանը, որոնք ապրում են Օսմանյանկայսրության նախկին սահմանների շրջագծում։ Այդ ինչո՞ւ պետք է Թուրքիան Ռուսաստանի հետ «կիսի» իր «ազդեցության» գոտիները, թեպետ սա ավելի մեծ պատմության նյութ է։

Ռուսաստանը եվրասիական երկիր է։ Այս հարցում կասկած լինել չի կարող։ Եթե Ռուսաստանինհաջողվելու է պահպանել մեծ տերության իր կարգավիճակը, ապա ոչ աշխարհաքաղաքականերկիմաստության ուղիների վրա, այլ հենց եվրասիական պարադիգմում։ Հենց Ռուսաստանինկատմամբ, որն իր վրա է կրում եվրասիական ամբողջ լարվածությունը, իրական հետաքրքրություն կաև՛ Արևմուտքում, և՛ Արևելքում։ Միայն եվրասիական Ռուսաստանն է ընդունակ ձեռք բերելու հավատարիմդաշնակիցներ, ինչպես Ռուսական կայսրությունը դա անում էր 300 տարի շարունակ։ Ինչպեսժամանակին արտահայտվել է Նիկոլայ Գոգոլը, «Ռուսաստանն այն երկիրն է, որտեղ եթե որևէկոլեգիական խորհրդականի մասին ինչ-որ վատ բան ասվի, բոլոր կոլեգիական խորհրդականներըՊետերբուրգից մինչև Կամչատկա դա կվերագրեն իրենց»։ Այդ իսկ պատճառով թողնենք«եվրասիացիներին» իրենց եվրասիական գաղափարը` ստամբուլյան շուկաներով ու Անթալիայիլողափերով։ Եվրասիականությունն իրականում գլխավոր քննությունն է, որ ռուսական հասարակությանառջև կանգնած է 21-րդ դարի սկզբին, և ցանկություն կա հավատալու, որ այդ քննությունը կհանձնվիպատվով։

Միաժամանակ չպետք է մոռանալ, որ եվրասիականությունը միայն ռուսական դոկտրին չէ։ Ռուսականեվրասիականությանն իրենց քաղաքական-գաղափարախոսական բովանդակությամբ շատ մոտ են այնդոկտրինները, որոնք մշակվել են ոչ մեծ ասիական երկրների մայրաքաղաքներում։ Կազանում ևՈՒֆայում այդ կապակցությամբ այլ բան են մտածում, ինչը միանգամայն օրինաչափ է և հիմնավորված։Այդ եվրասիական մայրաքաղաքների ինտելեկտուալներին ամեն ինչ այլ կերպ է ներկայանում, և նրանքկարծում են, թե որքան էլ ռուսները խոսեն եվրասիականության մասին, վերջնահաշվում Եվրասիանպատկանում է իրենց։ Եվրասիայում իրենց պատվավոր տեղի մասին խոսակցություններ կարելի է լսել ոչմիայն հարաբերական իմաստով, կարևոր կենտրոններում, որ գտնվում են Վոլգայի ափին, այլև նույնիսկՏուվայում ու Կալմիկիայում, և այդ ամենը բոլորովին էլ էկզոտիկա չէ։ Բարոն ՈՒնգերնը, որին դժվար էկասկածել օպորտունիզմի կամ էլ եվրասիականության գաղափարներին դավաճանելու մեջ, հիանալիգիտեր, որ միայն բարոյապես մաքուր Սիբիրի ու Հեռավոր Արևելքի տարածություններում է հնարավորհուսալ եվրասիական պետության կառուցումը, որն այդպիսին կլիներ ըստ իր էության և ոգու։Եվրասիականության կողմնակիցների փորձերն այս դոկտրինը լոկալիզացնելու ուղղությամբ` թեկուզևդրա սկզբնական թռիչքն ապահովելու համար, ոչ այլ ինչ են, եթե ոչ խոստովանություն, որ ռուսժողովուրդը դա իրագործելու ընդունակ չէ։ Ներկայիս Ռուսաստանը, նրա վերնախավն ու քաղաքականդասակարգն ավելի ու ավելի են յուրացնում և բնութագրվում իրենց պահվածքով որպեսընդօրինակողներ, որոնք հաջողությամբ կառավարման ոլորտում իրենց պահելաձևում կրկնօրինակումեն ոչ թե արևմտյան կարծրատիպը, այլ բուն ամերիկյան հասարակական-էթնիկական ստիլիստիկան։Չնայած եվրասիականության գաղափարի մինչև այժմ չտեսնված քարոզչական հաջողությանը, այնառայսօր շարունակում է մնալ կարգախոս, գեղեցիկ պիտակ, որ փոխարինում է վերացականկայսերական գաղափարին, և որն ավելի ու ավելի քիչ է տիրապետում քայքայվող, 30-40 տոկոսովթմրանյութերից կախվածություն ունեցող, իր անցյալն ու ապագան չգիտակցող ժողովրդի ուղեղներին։Եվրասիականությունը կայսերական գաղափար է, բայց ոչ կենցաղային, մանրախնդիր ու նախանձժողովրդի համար, որն արդեն անցել է հավատի ու նպատակի կորստի մղձավանջի միջով։

Թեպետ դեռ հույս կա, որ կստեղծվի դաշինք «վարած դաշտի ու տափաստանի» միջև, և այդ հույսըկապված է ոչ թե Արևմուտքից, այլ Արևելքից եկող վտանգի հետ։ Քանզի «տափաստանի» և«վարելահողի» թշնամին Չինաստանն է, որն ինքն է կառուցում սեփական եվրասիականությանդոկտրինը, սակայն արդեն բոլորովին այլ քաղաքական-գաղափարախոսական հիմքի վրա։Գերիշխանության հասնելով Եվրասիայում` Չինաստանը չի խնայելու ոչ սլավոններին, ոչ էլտափաստանում բնակվող ժողովուրդներին։ Չինաստանը, լավագույն դեպքում, նրանց համար լայնիրավունքներով ինքնավարություններ կստեղծի` ինքնորոշման սկզբունքների հիման վրա, սակայն ոչ թեՏիբեթում, այլ Գոբի անապատում։ Ճակատագրական հողերը նախատեսված են ճակատագրականգաղափարների համար։ Արևելքից բխող վտանգը մոտենում է, բայց անգամ դրա գիտակցման համարչկա ոչ ուժ, ոչ էլ ժամանակ։

ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Իրավունք դե ֆակտո