статьи

ПОЛИТИКА АЗЕРБАЙДЖАНА В ОТНОШЕНИИ ЛЕЗГИН

2009-05-04

ԽՍՀՄ-ի փլուզման և նոր իրողությունների ձևավորման հետ մեկտեղ ադրբեջանականհասարակությունը, անկասկած, զգաց ու գիտակցեց իր պետության արհեստականությունն ուխոցելիությունը։ Քանի որ այն ստեղծվել էր ոչ թե ադրբեջանական ժողովրդի ջանքերով, այլ ուրիշտերությունների նախաձեռնությամբ։ Անկասկած է, որ առավել իրատես քաղաքականգործիչները հաշտվել են Լեռնային Ղարաբաղի կորստի հետ և հասկանում են ադրբեջանականպետության պահպանման խնդրի անհամատեղելիությունը Ղարաբաղի համար տոտալ պայքարմղելու հետ։ Վերջին ժամանակներս Ադրբեջանի բազմաթիվ ընդդիմադիր ուժեր մեղադրում ենԻլհամ Ալիևի վարչակազմին ղարաբաղյան խնդրի կարգավորման իմիտացիա ստեղծելու համար։Սակայն նույն ընդդիմության շրջանակներում ավելի ներկայացուցչական է այն ուժերի կազմը, ովքեր հաշտվել են կատարված փաստի հետ։

Այդպիսի իրատեսական տրամադրություններ առկա են նաև նորահայտ բուրժուազիայի միջավայրում, մասամբ միջին խավի մեջ։ Եվրոպայի և խաղաղօվկիանոսյան ավազանի խոշոր արդյունաբերական ուհումքային կորպորացիաները, որոնք վերլուծական աշխատանքներ են պատվիրել Ադրբեջանի ներքինկայունության վերաբերյալ, ստացան այնպիսի կանխատեսումներ, որոնք հաստատում են, թեԱդրբեջանի քաղաքական ուժերի մեծամասնության մոտ չկան Ղարաբաղում ռազմականգործողությունները վերսկսելու տրամադրություններ։ Առաջին հերթին դա վերաբերում է գործողվարչակազմին և անձամբ Իլհամ Ալիևին։ Միևնույն ժամանակ Ադրբեջանի ղեկավարությունըգործադրում է քարոզչական հնարքներ, հավաստիացնելով ղարաբաղյան հարցը մոտ ժամանակիկտրվածքով ռազմական ճանապարհով լուծելու իր պատրաստակամությունը։

Դաղստանյան փորձագետների կարծիքով, այդ հանգամանքը, այս կամ այն չափով, մտահոգություն էառաջացնում Ադրբեջանում բնակվող լեզգիների շրջանում։ Մանավանդ որ պատերազմի ժամանակմեծանում է Ադրբեջանի իշխանությունների կողմից լեզգիների նկատմամբ ուժ կիրառելուհավանականությունը։ Միաժամանակ, լեզգիական ակտիվիստների շրջանում, ընդհակառակը, հույսերեն արթնանում պատերազմի վերսկսման դեպքում Բաքվի ռազմական պարտության և Ադրբեջանիհյուսիս-արևելքում իրենց կողմից երկրորդ ճակատ բացելու հետ կապված։ Գնահատելով պայմաններնու հանգամանքները, կարելի է հանգել եզրակացության, որ լեզգիական ազգային ազատագրականշարժումն իր հեռանկարը կապում է նոր ղարաբաղյան պատերազմի հետ, և դա Ադրբեջանիղեկավարները չհասկանալ չեն կարող։

ՈՒստի Ադրբեջանի կառավարությունը նպատակամղված ջանքեր է գործադրում ազգայինազատագրական պայքարի «երկրորդ ճակատը» Լեզգիստանում չեզոքացնելու ուղղությամբ։Ադրբեջանից անջատվելու նպատակով լեզգիների բացահայտ զինված պայքարը ոչ միայն կհարվածիմիջազգային ասպարեզում Բաքվի կողմից գործադրվող ջանքերին, այլև հարցականի տակ կդնիադրբեջանական պետության գոյությունն առհասարակ։ Վերջին ժամանակներս լեզգիական ազգայինազատագրական շարժումը դարձյալ հիշեցրեց իր մասին և, Կովկասում իրավիճակիապակազմակերպման «երրորդ փուլի» պայմաններում, ռուս-վրացական պատերազմի արդյունքներիցելնելով, պատրաստվում է հարվածել Ադրբեջանին։ Լեզգիական շարժման չափավոր թևիառաջնորդների բոլոր պատրանքները ցրվել են, և հավանաբար հրապարակ են գալիս նոր, երիտասարդառաջնորդներ, ավելի կրթված ու պատրաստված։ Այդ պատճառով էլ Բաքուն ձգտում է առավելագույնսարագ հաղթահարել լեզգիական շարժման նոր ալիքը։ Լեզգիների ու Լեզգիստանի նկատմամբիրականացվում է հետևողական, բայց դանդաղ ընթացող ցեղասպանության քաղաքականություն։

Ռուս-ադրբեջանական սահմանն արդեն նմանվել է համակենտրոնացման ճամբարի։ Անցկացված էփշալար, երկու կողմից սահմանապահներ են` պահապան շներով, մաքսատուն` չլսված բյուրոկրատիայիև չարաշահումների դրսևորումներով։ Լեզգիական ազգային կազմակերպությունների հրապարակածնյութերում մասնավորապես նշվում է. «Լեզգիստանի երկու` ռուսական և ադրբեջանական հատվածներիմիջև սահմանի կառուցումով նորահայտ ադրբեջանական հանրապետությունը լեզգիների դեմ վարում էչհայտարարված պատերազմ։ Այն ժամանակ, երբ Ադրբեջանի զորակոչային տարիքիերիտասարդությունը ոչ առանց հաջողության նվաճում է Ռուսաստանի շուկաները` առաջին հերթինթմրանյութերի և օղու, ծագումով լեզգի երիտասարդներին նետում են հայ-ադրբեջանական ճակատիամենավտանգավոր հատվածները։ Լեզգիների բնակության տարածքն Ադրբեջանի հյուսիսումառավելագույնս միլիտարիզացված է։ Լեզգիներին բարոյապես ճնշելու նպատակով նրանց լավագույնհողերը, առանց իրենց համաձայնության, բնակեցվում են Միջին Ասիայից բռնագաղթած թուրք-մեսխեթցիներով։ Ադրբեջանական սահմանապահները կաշառքներ են շորթում նույնիսկ նրանցից, ովքեր ստիպված հատում են ռուս-ադրբեջանական սահմանը հարազատների կամ բարեկամներիմահվան հետ կապված»։ Լեզգիական ազգային կազմակերպությունների ֆունկցիոներների վկայությամբ, Ադրբեջանի լեզգիաբնակ շրջաններից նկատվում է բնակչության զանգվածային արտահոսք։Ներկայումս Դաղստանի հարավային շրջաններում կենտրոնացել է ավելի քան 80 հազար ադրբեջանցիլեզգի, ավելի վաղ նրանցից 100 հազարը վերաբնակվել են Ռուսաստանի տարբեր մարզերում։ Օրինակ, Սարատովի մարզում բնակվում է Ադրբեջանից արտագաղթած 15 հազար լեզգի։

Ըստ ամենայնի, ադրբեջանական ղեկավարությունը հատուկ նշանակություն է տալիս լեզգիներիառաջնորդների նկատմամբ ռեպրեսիաներին։ Սա ցեղասպանության քաղաքականության մեջառանձնահատուկ հոդված է։ Ավելի վաղ Ադրբեջանի հատուկ ծառայությունները սարքովի մեղադրանքհարուցեցին լեզգիական «Սադվալ» ազգային շարժման նկատմամբ։ «Սադվալ»-ի 120 ակտիվիստներձերբակալվեցին ու բանտարկվեցին և ենթարկվում են կտտանքների։ Նրանցից տասնյակներըդատապարտվել են ու ստացել առավելագույն ժամկետներ, ոմանք դատապարտվել են մահապատժի։Ռուսաստանի տարածքում Ադրբեջանի ղեկավարությունը կարողացավ ստեղծել բարենպաստպայմաններ լեզգիական ակտիվիստների ձերբակալման համար։ Այդպես Պետերբուրգումձերբակալվեցին ու Ադրբեջանին հանձնվեցին Է. Շայդաևը, Ջ. Շայդաևը և Է. Օրուջևը։ Դաղստանիտարածքում ձերբակալվեցին և Ադրբեջանին հանձնվեցին Ն. Մեգրալիևն ու էլի 8 ակտիվիստներ։ Ռուս-ադրբեջանական սահմանում ձերբակալվեցին իմամ Ա. Կասումովը, որը Ռուսաստանի քաղաքացի է, ևնրա 5 ուղեկիցները։ Ադրբեջանի բանտերում ծեծից ու կտտանքներից մահացել է 7 լեզգի։ Ցավոք, Ռուսաստանի տարածքում շարունակվում է լեզգիական ակտիվիստներին ձերբակալելու և Ադրբեջանինհանձնելու պրակտիկան։ Վերջին տարիներին Ռուսաստանի ՆԳՆ-ն Ադրբեջանին է հանձնել լեզգիականազգային շարժման մոտ 200 ակտիվիստի, որոնցից տասնյակներն այդպես էլ դատարանի առջևչկանգնեցին` զոհվելով բանտերում։

Միանգամայն հավանական է, որ Բաքուն համագործակցում է Դաղստանի այն ժողովուրդներիներկայացուցիչների հետ, ովքեր բուն Դաղստանում թշնամաբար են վերաբերվում լեզգիներին ուլեզգիական հարցին։ Լեզգիական ազգային շարժման ակտիվիստները համարում են, որ իրենցժողովուրդն իր թվակազմին համարժեք չի ներկայացված Դաղստանի իշխանության համակարգում, մասնավորապես Մախաչկալայում, ուր իշխանությունը գտնվում է ավարա-դարգինական կլաններիձեռքին, որոնց վերահսկողության տակ է ռուս-ադրբեջանական սահմանը։ Սովորաբար լեզգիները դժգոհեն նաև Մախաչկալայից Դաղստանի լեզգիաբնակ շրջաններին տրամադրվող ֆինանսավորումից։ Այդիսկ պատճառով վերջին ժամանակներս նկատվում է լեզգիների քաղաքական ու սոցիալականտարանջատում Դաղստանի մյուս ժողովուրդներից, կա ձգտում` կենտրոնացնել լեզգիներիհասարակական-քաղաքական կյանքը Դերբենտում, որը լեզգիները փորձում են վերածել իրենցմայրաքաղաքի։ Լեզգիական շարժման ակտիվիստների կարծիքով, շարժման գլխավոր խնդիրն է դուրսգալ խոր մեկուսացումից, որում այսօր հայտնվել է ինչպես լեզգի ժողովուրդը, այնպես էլ բուն շարժումը։Ցավոք, Հյուսիսային Կովկասում գործող քաղաքական ու հասարակական շարժումներից և ուժերից ոչմեկն առայժմ շահագրգռված չէ լեզգիական շարժման քաղաքական հաջողությամբ և չի աջակցումնրանց։ Բացի այդ, Ադրբեջանը շատ ակտիվ է այդ տարածաշրջանում, ամենից առաջ` Չեչնիայում։

Միևնույն ժամանակ, Դաղստանում իրադարձությունների զարգացման ընդհանուր վեկտորն այնպիսինէ, որ վաղ թե ուշ հանգեցնելու է Ադրբեջանի հետ լուրջ հակասությունների։ Դա պայմանավորված էինչպես աշխարհատնտեսական, այնպես էլ կրոնաքաղաքական խնդիրներով։ Միանգամայնհավանական է, որ Դաղստանի մյուս ժողովուրդներին` ավարներին, դարգիններին և լակերին ձեռնտուդառնա Դաղստանում լեզգիների վարչաքաղաքական տարանջատումը, Ռուսաստանի կազմումԼեզգիստանի Ինքնավար Հանրապետության ստեղծումը, ինչի արդյունքում մնացած ժողովուրդներնավելի կընդլայնեն իրենց իրավունքները Մախաչկալայում, ինչպես նաև ավելի մեծ եկամուտներկստանան Կասպից ծովի դաղստանյան հատվածի նավթի շահագործումից։ Բաքվում հիանալիհասկանում են, որ ֆլեգմատիկ, բարեհոգի լեզգի ժողովուրդը չունի ռազմավարական դաշնակից ևփորձում են կանխել այդպիսի դաշնակցի ի հայտ գալը։ Սակայն, ինչպես հայտնի է, դաշնակիցներ ենունենում նրանք, ովքեր պայքարում են և, ըստ այդմ, լեզգիական ազգային ազատագրական շարժմանպայթյունը շուտով տեղի կունենա։

Ադրբեջանի պետական անվտանգության մարմինների կողմից երկրի նախագահի համարնախապատրաստվել է երկու զեկուցագիր` լեզգիական հիմնախնդրի վիճակի և լեզգիների ազգայինազատագրական շարժման ակտիվացման հավանականության հետ կապված` ընդդեմ Ադրբեջանի։ Այդզեկուցագրերում կանխատեսվում է, որ լեզգիների ազգային շարժման ակտվացումը տեղի կունենաՌուսաստանի անվտանգության դաշնային ծառայության և ռազմական հետախուզությաննախաձեռնությամբ։ Այդ հետևությունները միանգամայն հիմնավոր են, ինչի մասին կխոսենք ավելի ուշ։Սակայն այդ մտահոգության հետ կապված Իլհամ Ալիևը հանձնարարել է Ադրբեջանի հատուկծառայություններին ապահովել ՆԳՆ-ի և պաշտպանության նախարարության հետ համակարգվածգործողություններն ընդդեմ լեզգիական շարժման։ Ներկայումս Ադրբեջանի զինված ուժերի գլխավորշտաբում գոյություն ունի համապատասխան ծրար, ուր ամրագրված են այն զորամասերն ու օպերատիվխնդիրները, որ նրանք պետք է լուծեն Ադրբեջանի տարածքում և ռուս-ադրբեջանական սահմանի վրալեզգիների հնարավոր գործողությունները ճնշելու ուղղությամբ։ Այդ ծրարում ենթադրվում է հետևյալբանակային բրիգադների ու զորամասերի գործադրումը. 928, 408, 877, 929, 859, 115։ Հարկ է նշել, որ նշվածբրիգադներն ու զորամասերը տեղակայված են կամ հյուսիսային օպերատիվ ուղղությամբ, կա՛մ էլԱպշերոնյան շրջանում, Բաքվի ու Սումգայիթի շրջակայքում, ինչը հնարավորություն կտա դրանք արագօգտագործել լեզգիաբնակ շրջաններում։ Ներկայումս Ադրբեջանի պետական անվտանգությանմարմինները մշակում են նաև գործողություն «այլընտրանքային» լեզգիական քաղաքականկազմակերպության ստեղծման ուղղությամբ` նախատեսված գործելու ընդդեմ «Սադվալի» և այլլեզգիական արմատական կազմակերպությունների։ Նշված «այլընտրանքային» կազմակերպությանղեկավարներից մեկը պետք է դառնա Քեմալադին Մամեդովը (Բաքվում բնակվող լեզգի)։

Ռուսաստանի քաղաքական ղեկավարության և հատուկ ծառայությունների կողմից ևս տեղի է ունենումլեզգիական ազգային շարժման դերի ու նշանակության վերաիմաստավորում` հարավում Ռուսաստանիանվտանգության ապահովման խնդրիների տեսանկյունից։ Մոսկվայում ընթանում է լեզգիական հարցիվերաբերյալ նյութերի և նոր մոտեցումների ակտիվ մշակում։ Առաջ են քաշվում բոլորովին նոր, բայցարդեն փորձարկված նախագծեր` ուղղված այն նպատակին, որպեսզի լեզգիական շարժումը վերածվիժամանակակից, բավականին լիբերալ, առավելագույնս իսլամական բովանդակությունից զուրկկազմակերպության, որը կարելի է օգտագործել Ադրբեջանի նկատմամբ «կառուցողական» ճնշումգործադրելու նպատակով։ Սակայն միաժամանակ լեզգիներին վերապահվում է բաժանարարանջրպետի դեր Դաղստանի ու Հարավային Կովկասի, ամենից առաջ Ադրբեջանի միջև։ Մանավանդ որԱդրբեջանի իշխանությունների հետ համագործակցության շնորհիվ և նրա տարածքով էր ՀյուսիսայինԿովկաս հասնում չեչենական դիմադրության և դաղստանյան արմատական իսլամականկազմակերպությունների համար նախատեսված զենքի հիմնական մասը։ Ռուսաստանիմտավախությունները, Ադրբեջանի դեմ լեզգիական ազգային շարժման ակտիվացման հետ կապված, պայմանավորված էին ողջ Դաղստանի վրա դրա տարածվելու վտանգով, ինչը կհանգեցներՌուսաստանից Ադրբեջանի մեկուսացմանը, միջազգային կազմակերպությունների, ամենից առաջ ԵԱՀԿ-ի միջամտությանը և Բաքու-Նովոռոսիյսկ նավթամուղով ադրբեջանական նավթի տարանցմանդադարեցմանը։ Ադրբեջանում տեղի ունեցած իրադարձությունները` կապված իր տարածքումամերիկյան ռազմական օբյեկտներ տեղակայելու հայտարարությունների ու կոնկրետ քայլերի հետ, Բաքվի ու Անկարայի միջև ռազմավարական համագործակցության պայմանագրի ստորագրումը, Արևմուտքի հետ Ադրբեջանի մերձեցման նոր փուլի սկիզբը ռուսական կողմի նախկինմտահոգությունները դարձրին անլուրջ ու չհիմնավորված։ Ներկայում Ռուսաստանի հատուկծառայությունների վերլուծաբանները մշակում են տարբերակներ և նոր լծակներ Ադրբեջանի վրաճնշելու ուղղությամբ, և այդ համատեքստում ամենից առաջ դիտարկվում է լեզգիական գործոնը։Ենթադրվում է, որ այդ գործոնը հնարավոր է օգտագործել Դաղստանում համապատասխանհամաձայնություններ ձևավորելու ճանապարհով։ Ներկայումս Մոսկվան գիտակցել է, որ Դաղստանիկառավարման լավագույն տարբերակը նրա բաժանումն է երեք կամ չորս ինքնավարհանրապետության` Ավարա-դարգինական, Կումիկա-նողայական և Լեզգիա-լակական։ Դրա համարարդեն իսկ ձևավորվել են բարենպաստ ներքին պայմաններ, Դաղստանի ժողովուրդների քաղաքականառաջնորդների մեծամասնությունը համաձայն է դրան։

«Սադվալ» լեզգիական ազգային շարժման մեջ ռուսական հատուկ ծառայություններն ամենից առաջփորձում են փոխել առաջնորդներին, հեռացնել լիբերալ և անվճռական լիդերներ Աշուրալիևին, ՈՒրուշբեկովին, Այդամիրովին, Կագրամանովին, Ֆայզալիևային և ուրիշների ու շարժման գլուխնշանակել քաղաքական առումով վճռական ու համարձակ լիդերների, որոնց ընտրությունն այժմիրականացվում է։ Շարժման հիմնական լոզունգը կդառնա Ռուսաստանի կազմում ՄիասնականԼեզգիական Հանրապետության ստեղծումը` ներառելով Ադրբեջանի լեզգիաբնակ տարածքները։Շարժման խնդիրները կլինեն բնակչության զանգվածներին ոտքի հանելը, Ադրբեջանի հետ պայքարելուհամար զինված ու դիվերսիոն խմբերի ստեղծումը։ Լեզգիական շարժման զինյալ հատվածիառաջադրանքներից մեկն էլ կդառնա հարվածներ հասցնելը Ադրբեջանում տեղակայված ԱՄՆ-ի ուԹուրքիայի ռազմական ու հետախուզական օբյեկտներին, ամենից առաջ «Նասոսնայա» ավիաբազայինև Գաբալայի ռադիոլոկացիոն կայանին, եթե Ադրբեջանը որոշի այն հանձնել ԱՄՆ-ին կամ Իսրայելին։Լեզգիական զինված կառույցների կարևոր խնդիրներից մեկը կլինի նաև հարվածներ հասցնելը«Մետաքսի մեծ ճանապարհ», ՏՐԱՍԵԿԱ և «Եվրասիական միջանցք» ծրագրերով գործողկոմունիկացիաներին։ Միաժամանակ տարբեր երկրներում, մասնավորապես Ռուսաստանում, Գերմանիայում, Հունաստանում, կստեղծվեն լեզգիական շարժման հենակետեր` տարբերհասարակական և մշակութային կազմակերպությունների տեսքով։ Լեզգիական սփյուռքինՌուսաստանում կտրամադրվեն բարենպաստ պայմաններ միջոցների կուտակման և լեզգիականազգային շարժումը ֆինանսավորելու համար։ Մոսկվայում ենթադրվում է ստեղծել շարժման գրասենյակև բջիջներ, հակաադրբեջանական քաղաքական և զինյալ պայքարի մեջ ներգրավել ոչ միայնլեզգիներին, այլև ավարներին ու լակերին։ Դրանով իսկ Դաղստանի բնակչության զգալի մասըկվերակողմնորոշվի դեպի Ադրբեջանի դեմ պայքարը, շեղվելով Չեչնիայի նկատմամբ ունեցածհամակրանքներից։ Լեզգիական ազատագրական շարժման առջև, սակայն, կանգնած է իրինքնուրույնությունը պահպանելու խնդիրը` անգամ Ռուսաստանի որոշակի վերահսկողության տակգտնվելով։ Ոչինչ հավերժ չէ, նույնիսկ հատուկ ծառայությունների մշակումները, և լեզգիական շարժումը, անկասկած, ձևավորելու է սեփական դեմքն ու գտնելու է իր տեղը միջազգային քաղաքականության մեջ։

Ինչպես հայտնի է, Թուրքիայի հատուկ ծառայությունների կողմից Հյուսիսային Կովկասի ժողովուրդներիհետ աշխատելու համար ստեղծված հասարակական կազմակերպությունների շարքում չկա լեզգիականկազմակերպություն։ Թեկուզ և Անատոլիայում ապրում են Դաղստանից հեռացած լեզգիներիսերունդների ոչ փոքրաթիվ ներկայացուցիչներ։ Կա կարծիք, որ ո՛չ Թուրքիայի, ո՛չ էլ Սաուդյան Արաբիայիհետախուզական ծառայությունները լեզգիներին չեն ընկալում որպես հասկանալի և հուսալիգործընկերներ տարածաշրջանում քաղաքական և ռազմական նախաձեռնությունների համար։

ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Իրավունք դե ֆակտո