статьи

АМЕРИКАНСКИЕ ЭКСПЕРТЫ О ПОЛИТИКЕ АРМЕНИИ

Ամերիկյան վերլուծական հանրությունը, ինչպես նաև Արևմուտքի քաղաքական գործիչները, մի քանիփուլ անցան` տարածաշրջանում Հայաստանի տեղը հասկանալու և ղարաբաղյան պրոբլեմն ընկալելուառումով։ Սկզբունքային առումով կարևոր է այն, որ աջ և աջ պահպանողական հայացքներ ունեցող միշարք փորձագետներ սկսել են այլ կերպ, Հայաստանի համար ավելի բարենպաստ լույսի ներքոդիտարկել տարածաշրջանի պրոբլեմները, այդ թվում` ղարաբաղյան հիմնախնդիրը։ Մինչև վերջինժամանակներս միայն լիբերալ դպրոցի փոքրաթիվ փորձագետներ էին քիչ թե շատ տանելիտեսանկյունից դիտարկում հայկական խնդիրները, այն էլ ոչ թե իրենց համոզմունքներից ելնելով, այլմիայն քաղաքական կոռեկտության շրջանակներում։ Աջ և պահպանողական ճամբարը ներկայացնողփորձագետների կողմից հայկական խնդիրների ընկալումը, իբրև ամերիկյան քաղաքականությանկարևոր գործիք, հնարավոր դարձավ տարածաշրջանում աշխարհաքաղաքական նոր իրողություններիզարգացման արդյունքում, երբ ԱՄՆ-ը սկսեց նոր հարաբերություններ կառուցել Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի, արաբական և Կենտրոնական Եվրասիայի պետությունների հետ։

Բրյուս Ջեքսոնը, որը ռազմական հետախույզ է, կարողացավ իր շուրջը հավաքել փայլունփորձագետների` «Անցումային ժողովրդավարությունների մասին» ծրագիրը ստեղծելու համար։ Նրանհաջողվեց կարճ ժամանակում կարևոր տեղ գրավել ԱՄՆ-ի փորձագիտական հանրության շրջանում, հասնել նրան, որ իր խումբը սկսի ակտիվորեն մասնակցել ամերիկյան արտաքին քաղաքականությանձևավորմանը` գործնականում ողջ Արևելյան Եվրոպայում։ Անսպասելի է թվում, որ այդպիսի` որոշակիորեն գաղափարականացված քաղաքագետն օգտվում է տարբեր գաղափարախոսականուղղվածություն ունեցող որոշ այլ փորձագետների ծառայություններից։ Լինելով ծայրահեղ աջհայացքների կրող, կուսակցական կողմնորոշմամբ` հանրապետական և բողոքական, Բրյուս Ջեքսոնըխիստ բացասական է վերաբերվում լիբերալ գաղափարներին, հիացած չէ ԱՄՆ-ի դեմոկրատականկուսակցության քաղաքականությամբ։ Նրա գործունեության մեջ հատուկ տեղ են զբաղեցնումկոնֆլիկտային տարածաշրջանները։ Նա երկու այց է կատարել Հայաստան և ԼՂՀ։ Բրյուս ՋեքսոնըՀայաստանն ու նրա խնդիրները դիտարկում է Հյուսիսամերիկյան-եվրոպական գերտարածաշրջանստեղծելու համատեքստում, որի վրա մինչև 2050 թվականը պետք է տարածվեն ու ամրագրվենժողովրդավարական գաղափարներն ու չափորոշիչները։ Այս գաղափարը, իբրև գեոռազմավարականդոկտրին, ունի իրական հեռանկար, որի համատեքստում կարող են լուծված լինել Հայաստանիանվտանգության խնդիրները։ Այս գաղափարախոսությունը հենված է իրական քաղաքականսկզբունքների վրա, ինչը կարող է ապահովել գոյության իրավունք երկրորդ հայկական պետությանհամար Լեռնային Ղարաբաղում և փաստորեն բացառում է ԼՂՀ-ն Ադրբեջանի վերահսկողության տակվերադարձնելու հնարավորությունը։

Վաշինգտոնում կարևոր հետազոտական կենտրոններից մեկն է նաև Ջոն Հոփկինսի համալսարանիԿենտրոնական Ասիայի ու Կովկասի ինստիտուտը, որը ղեկավարում են իր պահպանողականհայացքներով հայտնի Կորնել Սվանտեն և ավելի լիբերալ հետազոտող Ֆրեդերիկ Սթարը։ ԱՄՆ-իքաղաքականության մեջ Հայաստանի համար ամենաանբարենպաստ փուլերում անգամ այսինստիտուտը փորձել է մեղմել Հայաստանի դիրքորոշումներից ձևավորված տպավորությունը։ Այսհետազոտական կենտրոնի տրամադրած նյութերի շնորհիվ ամերիկյան և միջազգային հանրությունըհամոզվեց, որ հայերը Լեռնային Ղարաբաղում կարողացել են կառուցել կենսունակ հասարակություն ուզինված ուժեր, որոնք մարտունակությամբ գերազանցում են Ադրբեջանի բանակը։ Նշված ինստիտուտիհրապարակումներում ԼՂՀ-ն դիտարկվում է իբրև տարածաշրջանային աշխարհաքաղաքականությանփաստ ու գործոն, որն անհրաժեշտ է հաշվի առնել ԱՄՆ-ի քաղաքականությունը կառուցելիս։Կենտրոնական Ասիայի ու Կովկասի ինստիտուտի ջանքերով իրականացվել է վերլուծականաշխատանք, որտեղ հետևություններ են արվում Հարավային Կովկասում Հայաստանի ունեցած մի շարքառավելությունների մասին, ղարաբաղյան հիմնախնդրի և համանման խնդիրների կարգավորմանանհեռանկարայնության վերաբերյալ։ Այդ աշխատությունն իրենից ներկայացնում է օբյեկտիվռազմաքաղաքական վերլուծություն և, անկասկած, կարևոր նշանակություն է ունեցել ամերիկյանվարչակազմի համար։

Եթե փորձենք ընդհանրացնել տարբեր գաղափարաքաղաքական ուղղություն ունեցող ամերիկյանփորձագետների տեսակետները (Ռազմավարական և միջազգային ուսումնասիրությունների կենտրոն, Մերձավորարևելյան քաղաքականության Վաշինգտոնի ինստիտուտ, «Կարնեգի» կենտրոն, Պաշտպանական տեղեկատվության կենտրոն, Միջազգային քաղաքականության կենտրոն, Արևմտյանքաղաքագիտական կենտրոն, Արտաքին քաղաքականության խորհուրդ, «Ժառանգություն» ֆոնդ, Բրուկինգսի ինստիտուտ և այլն), ապա կարելի է հանգել այսպիսի հետևության. ԱՄՆ-իքաղաքականությունը չճանաչված պետությունների և չվերահսկվող տարածքների նկատմամբ ավելի էդիֆերենցացվում` պայմանավորված կոնկրետ աշխարհաքաղաքական ու պատմականնախապայմաններով։ ԼՂՀ-ն չի կարող դիտարկվել այլ չճանաչված պետական կազմավորումների հետնույն շարքում, քանի որ ապացուցել է հանդուրժողական քաղաքականություն վարելու, մարտունակ ևվերահսկելի զինված ուժեր ստեղծելու, ժողովրդավարական ինստիտուտներն ու պառլամենտարիզմըզարգացնելու իր ընդունակությունը։ ԱՄՆ-ի ու եվրոպական քաղաքական շրջանակներում շատ լավ ենհասկանում, որ գետն այլևս հակառակ ուղղությամբ չի հոսելու։ ԱՄՆ-ի քաղաքականության իմաստըղարաբաղյան հակամարտության կարգավորման առումով այն է, որ Հայաստանն ու Ադրբեջանըհասկանան քաղաքական իրողությունները և հանգեն պայմանավորվածության։

Հարկ է ընդգծել, որ Ադրբեջանը հարկադրված է լինելու հանգել իր համար ավելի տհաճհետևությունների։ Ռազմական գործողությունները վերսկսելու մասին խոսք լինել չի կարող, ՀարավայինԿովկասն արդեն բավական թանկ է Արևմուտքի համար, որպեսզի որևէ մեկին թույլատրվի կրակելուշքեղությունը։ ԱՄՆ-ը գիտակցում է, որ, այսպես թե այնպես, պետք է ճանաչել ԼՂՀ-ի անկախությունը, սակայն խնդիրն այն է, թե ինչ ձևով դա պետք է արվի, և ինչպես այդ գործընթացը համադրել դրանհամարժեք այլ որոշումների հետ։ Հնարավոր է, որ Կոսովոյի փորձն իբրև միջազգային նախադեպ կհուշի, թե ինչ է պետք անել հետագայում մեր և այլ տարածաշրջաններում։ Սակայն Ղարաբաղի հայությունըչպետք է շտապողականություն դրսևորի ճանաչման առումով, որովհետև միանգամայն հնարավոր է, որապագայում ունենա ավելի նախընտրելի դիրքեր։ Տեսակետն այն մասին, թե ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն ձգտում ենխաղաղապահ ուժեր մտցնել ղարաբաղյան հակամարտության գոտի, սխալ է։ Հայաստանում գոյությունունի միջազգային տեղեկատվությամբ մանիպուլյացիա անելու ավանդույթ, և դրանից օգտվում ենինչպես չինովնիկներն ու ընդդիմության ներկայացուցիչները, այնպես էլ ԶԼՄ-ները։

Ղարաբաղի ներկա դրությունն ԱՄՆ-ի համար որոշակիորեն արժևորվում է նրանով, որ այնտեղ չկանռուսական զորքեր, գործնականում ողջ սպայական կորպուսը, այդ թվում` ռազմականհրամանատարությունը, կողմնորոշված մարդիկ չեն, այլ ազգայնականներ։ Այլևս ունենալով սահմանԻրանի հետ, ինչպես նաև փաստացի փոխադարձ առևտուր, ԼՂՀ-ն չի դարձել թմրանյութերիտարանցման ուղի` ի տարբերություն այլ չճանաչված պետությունների։ ԼՂՀ-ն իրենից վտանգ չիներկայացնում, նրա քաղաքականությունն ուղղված է բացառապես սեփական անվտանգությանապահովմանը, այն արտաքին աշխարհի համար հետաքրքիր է հենց իր քիչ թե շատ ինքնուրույն, քաղաքակիրթ գոյությամբ։ Հայերը հաջողությամբ կարողացել են ստեղծել երկրորդ պետություն ավելիքան անբարենպաստ պայմաններում։ Ադրբեջանական կողմն իրականում շփոթված է, անում էբազմաթիվ հիմարություններ, բառացիորեն յուրաքանչյուր շաբաթ հնչում է հերթական անհամարժեքհայտարարությունը, Ադրբեջանի դիրքորոշումը Եվրոպայի խորհրդում ուղղակի ծիծաղելի է։

Բայց Հայաստանն ու ԼՂՀ-ն պետք է գիտակցեն, որ պետք է խնայել ադրբեջանական ժողովրդիինքնասիրությունը և շարունակել բանակցությունները։ Կառավարությունները հեռանում են, ժողովուրդները` մնում։ Հայաստանը պետք է գոյակցի այդ ժողովրդի հետ հազարամյակներ, և այդհանգամանքն անհնարին է անտեսել։ Անկասկած է, որ ԼՂՀ-ն պետք է անմիջականորեն մասնակցիԱդրբեջանի հետ բանակցություններին, առանց Ստեփանակերտի մասնակցության այս հարցը լուծելանհնարին է։ Շատ փորձագետների կարծիքով, խաղաղ գոյակցության թշնամին ժամանակն է, միակգործոնը, որը ենթակա չէ լիարժեք վերահսկողության։ Հիմա պրոբլեմը հիմնախնդրի կարգավորման մեջչէ, որպես այդպիսին, ոչ էլ բանակցությունների, այլ ժամանակը խելացի օգտագործելու։ Ցավոք, հայկական ու ադրբեջանական դիվանագետներն առայժմ չեն տիրապետում այդ տեխնոլոգիային։

ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության խորհրդի փորձագետների կարծիքով, Եվրամիությանդիրքորոշումը` չճանաչված պետությունների հետ կապված, տարբերվում է ամերիկյանից։ Սակայն այդդիրքորոշումն անհուսալիորեն սպառված է։ Եվրոպացիները, ի տարբերություն ամերիկացիների, չենճանաչում ընտրությունների լեգիտիմությունը չճանաչված պետական կազմավորումներում ու դրանովիսկ հակասում են իրենք իրենց։ Կարելի է չճանաչել ընտրությունների համապատասխանություննանհրաժեշտ չափորոշիչներին, բայց ոչ թե ընտրությունները` որպես այդպիսին։ Ընտրություններիչճանաչումը նշանակում է չճանաչել նաև ժողովուրդների գոյության իրավունքը։ Սակայն պետք էգիտակցել, որ ԱՄՆ-ի դիրքորոշումը և նրա ավելի կոնկրետ գործողությունները պայմանավորված են նաևՀայաստանի քաղաքականությամբ։ Հայաստանը պետք է դառնա արևմտյան հանրության մասը, հիմանա չի պատկանում ո՛չ Արևելքին, ո՛չ էլ Արևմուտքին։ Հայաստանը երկար ժամանակ իրականացրել էինքնօրինակ արտաքին քաղաքականություն` ձգտելով լավ հարաբերություններ պահպանել տարբերկողմերի հետ։ Հարկ է ընդունել, որ այդ քաղաքականությունն ավելի արդյունավետ ու ողջամիտ էր, քանՎրաստանի` հակադրության քաղաքականությունը։ Այսօր Հայաստանի ճանապարհով է ձգտում գնալԱդրբեջանը, ինչն արդեն ուշացած է։

Սակայն յուրաքանչյուր քաղաքականություն լավ է որոշակի ժամանակահատվածի կտրվածքով։Նախկին քաղաքականությունը շարունակելու դեպքում Հայաստանը կարող է հայտնվել օդից կախվածվիճակում։ Հայաստանը շատ անվստահ է ՆԱՏՕ-ի հետ մերձեցման հարցում, թեպետ ունի բոլորհնարավորությունները` դառնալու տարածաշրջանային լիդեր ՆԱՏՕ-ին ինտեգրացվելու առումով։Ամերիկյան պահպանողական փորձագետների կարծիքով, դրանում շատ կողմերով մեղավոր ենՀայաստանում ամերիկյան դեսպանները, որոնք քաղաքական առումով աննշան մարդիկ էին, թեպետդա չի վերաբերում Հարրի Գիլմորին և Ջոն Էվանսին։ Որոշ փորձագետներ համարում են, որ Վրաստանըդատապարտված է քրոնիկ անկայունության ու անկազմակերպ իրավիճակի, իսկ Ադրբեջանն արդենանցել է իր կայունության պիկը և մտել անորոշության մեծացման պատմական փուլ։ Հայաստանը, փաստորեն, գիտակցաբար հրաժարվում է տարածաշրջանում մեծ դեր ունենալուց։

Ռազմական փորձագետների կարծիքով, ԱՄՆ-ը ԼՂՀ-ից սպասում է որոշակի առաջարկներ ուորոշումներ, բայց դրանք չկան։ Կասկած է առաջանում, որ ԼՂՀ-ի ղեկավարությունը ճիշտ չիպատկերացնում միջազգային իրավիճակը։ Տնտեսական օգնության հատկացման առումով ամեն ինչ քիչթե շատ պարզ է։ Բայց ԱՄՆ-ին պետք է բացատրել, թե ինչ է ակնկալվում տնտեսական օգնությանառումով, և այդ օգնությունը կցուցաբերվի։ Առաջնահերթություններ պետք է լինեն քաղաքացիականհասարակության զարգացումը, սոցիալական ու ռազմակրթական ծրագրերը։ ԼՂՀ-ում կա փայլունսպայական կորպուս, որը, սակայն, ռուսական կրթություն է ստացել։ ԱՄՆ-ի ռազմակրթականհաստատություններում կարող են ուսուցում անցնել այնպիսի թվով սպաներ, որքան անհրաժեշտ է։ Բայցհիմնական խնդիրը դա չէ. ԼՂՀ ղեկավարները պետք է պատասխան տան հետևյալ հարցին` նրանքՂարաբաղը տեսնում են որպես Հայաստանի մա՞ս, թե՞ որպես անկախ պետություն։ Այդ հարցըհետագայում էլ է դրվելու Ղարաբաղի ղեկավարության առջև, և կարծես նրանք այդպես էլ չեն հասկացել, թե ինչ նպատակով է դա հնչեցվում։ Խոսքը վերաբերում է ԼՂՀ-ի հետագա գոյության քաղաքականձևաչափին, ԱՄՆ-ի համար ավելի ընդունելի է Ղարաբաղում անկախ հայկական հանրապետությանգոյությունը, բայց ոչ ոք կարծես չի պատրաստվում պնդել հենց այդ տարբերակը։

«Կարնեգիի» կենտրոնի ռազմական փորձագետների կարծիքով, հայերն ունեն պատմականբարդույթներ, և հնարավոր չէ ստիպել նրանց անել այն, ինչը նրանք չեն ընկալում։ Ոչ ոք չի համոզիամերիկացիներին, որ Իրաք զորքեր ուղարկելը եղել է ամերիկյան ռազմական հրամանատարությանցանկությանը հակառակ։ Քաղաքական ղեկավարներն ունեին ոչ մեծ կասկածներ, բայցզինվորականները մեծ հետաքրքրությամբ մասնակցեցին այդ գործողությանը։ Քաղաքականգործիչները մտածողության իմաստով պետք է հասնեն զինվորականների հետևից։ Հայաստանը կարողէ գնալ մեծ ռիսկի, բայց դա կգնահատվի։ Ակնհայտ է, որ հայկական զինվորականությունը հասել էորոշակի հաջողությունների ռազմական շինարարության ասպարեզում և ցանկություն ունի իր երկրիսահմաններից դուրս դրսևորել իր ընդունակությունները։ Հայերը միշտ էլ հաճույքով են ծառայել տարբերկայսրությունների բանակներում։ Հիմա երբ ունեն իրենց պետությունը, նրանց չի բավարարումգործունեության ծավալը։

ԱՄՆ-ի ռազմավարական ու միջազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետները կարծում են, որ ԱՄՆ-ը քիչ թե շատ հաջողությամբ իրագործում է իր ռազմավարությունը ԿենտրոնականԵվրասիայում։ Եվ նրանց համար տարօրինակ է, որ Հայաստանի նման աշխարհաքաղաքական առումովխոցելի պետությունը չի սրբագրում իր արտաքին քաղաքականությունն արտաքին ճնշման հետևանքով։Գործնականում չհաջողվեց փոխել Հայաստանում կառավարող ռեժիմը ո՛չ 2003, ո՛չ էլ 2008 թվականներին` չնայած արտաքին ճնշմանը։ Հայաստանը չի տիրապետում զգալի ռեսուրսների, բայց նրա դերըտարածաշրջանում հաճախ շատ տհաճ է ԱՄՆ-ին։ Ամերիկացիները սկսել են հասկանալ, որ Հայաստանըոչ թե ծառայություն է մատուցում Ռուսաստանին, այլ պաշտպանում է իր ազգային շահերը։Միաժամանակ Վաշինգտոնում հայկական լոբբին թույլ չի տալիս Հայաստանի նկատմամբ ավելի կոշտճնշում գործադրել։ Այդ պատճառով էլ ձեռնարկվելու են Հայաստանի նկատմամբ նորքաղաքականություն վարելու փորձեր։ Ընդ որում, ԱՄՆ-ը հասկանում է, որ հայկականհավակնությունները մեծ չեն և միանգամայն տեղավորվում են անվտանգության ու ժողովրդավարությանմասին իրենց պատկերացումների շրջանակում։ Այսինքն` Հայաստանի նկատմամբ վերահսկողությունհաստատելու համար զգալի զոհողություններ պետք չեն։ Առավել սկզբունքային պահանջներիկատարումը միանգամայն բավարար է։ Այսինքն` թույլ չտալ ռազմական հավասարակշռությանփոփոխություն Հարավային Կովկասում, ընդունել ԼՂՀ-ն Ադրբեջանի վերահսկողության ներքովերադարձնելու անհնարինությունը, շարունակել օգնություն ցուցաբերել Հայաստանին։

ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Իրավունք դե ֆակտո