статьи

ВОСТОЧНОЕ ПАРТНЕРСТВО. ПРОГРАММА И ИНТРИГА

2009-05-31

Շվեդիայի և Լեհաստանի նախաձեռնությունը Եվրամիության և Արևելյան Եվրոպայի 6 երկրների(ՈՒկրաինա, Մոլդովա, Վրաստան, Հայաստան, Ադրբեջան, Բելառուս) միջև որոշակի քաղաքական ուտնտեսական հարաբերությունների ձևավորման ուղղությամբ հայտնվել է եվրոպական, ամերիկյան ևռուսական մամուլի ուշադրության կենտրոնում։ Հազվագյուտ թերթեր կամ ինտերնետ կայքեր պարտքչհամարեցին մի երկու հոդված տպագրել այս թեմայով։ Նյութերի առատությունն ապշեցնում է, բայցմիաժամանակ զարմացնում է այն, որ, ըստ էության, գոյություն չունի որևէ բանավեճ, այլ ուղղակի տրվումեն մեկնաբանություններ` շատ սահմանափակ և ստանդարտ սխեմայով։ Մեկնաբանվում է, որ այդնախագիծը սահմանափակ է իր ձևաչափում, արևելաեվրոպական երկրները կստանան նվազագույննայն ամենի, ինչ երազում են, որ Ռուսաստանը գրգռված է այս նախաձեռնությունից, իսկ եվրոպականառաջատար պետությունների ղեկավարներից միայն Անգելա Մերկելը ներկա գտնվեց մայիսի 7-ինՊրահայում կայացած գագաթաժողովին և համապատասխան փաստաթղթի ստորագրմանը։Հավանաբար համարվում է, թե այս սահմանափակ տեղեկատվությունը բավարար է այսիրադարձության էությունը հասկանալու համար։

Հարկ է նշել, որ նախկինում հենց Ֆրանսիան և հատկապես Գերմանիան էին շահագրգռված որոշակիլայն առումով եվրոպական քաղաքական տարածության ձևավորմամբ, որը կներառերարևելաեվրոպական պետությունները, իսկ ավելի ճիշտ` հետխորհրդային հանրապետությունները ևկունենար Եվրամիության ընդլայնումը սահմանափակելու նպատակ։ Ֆրանսիան ընդհանրապեսհատուկ հետաքրքրություն չունի Արևելյան Եվրոպայում, որը դարձել է մրցակցային պայքարի դաշտԳերմանիայի ու Մեծ Բրիտանիայի միջև։ Մեծ Բրիտանիայի խնդիրն է շրջափակել Գերմանիայիաշխարհաքաղաքական ու գեոտնտեսական ծրագրերն Արևելյան և Հարավարևելյան Եվրոպայում։ ԻսկԳերմանիան այդ տարածությունը` ներառյալ Ռուսաստանը, դիտարկում է իբրև իր առաջնայիններկայության գոտի։ Մեծ Բրիտանիային հաջողվել է Ռուսաստանում ձևավորել հակագերմանականկուսակցություն, որի մեջ ընդգրկված են բոլորովին էլ ոչ ատլանտիզմի նվիրյալներ, այլ ռուսականմեծապետականության ու ազգայնականության շատ կողմնակիցներ։ Ռուսաստանում Գերմանիայի հետդաշինք կազմելու օգտին հանդես են գալիս ակնհայտ և թաքնված եվրասիական կողմնորոշմանկրողները, որոնց աջակցում է մոսկովյան ներկա քաղաքական ղեկավարությունը։

Մեծ Բրիտանիան ու ԱՄՆ-ը հասկանում էին, որ Արևելյան Եվրոպայում ընթանում է առաջանցիկպայքար, և արևելաեվրոպական քաղաքականությունն օվկիանոսյան տերությունների համար ուղղված էոչ միայն ընդդեմ Ռուսաստանի, այլև ֆրանս-գերմանական դաշինքի ու նրանց ավելի աննշանդաշնակիցների։ «Արևելյան գործընկերության» նախաձեռնությունն ընդհանուր հայտարարն էր բոլորնախորդ նախաձեռնությունների` «գունավոր հեղափոխությունների» կազմակերպման, ամեն տեսակիհնարավոր ցնցումների ու հակամարտությունների։ Փորձ է արվում ստեղծել պետությունների հուսալի ուլեգիտիմ միավորում, որը կտարաբաժանի Ռուսաստանն ու Արևմտյան Եվրոպան, ինչըշարունակությունն է ՆԱՏՕ-ի և Եվրամիության ընդարձակման ծրագրի` արևելյան ու հարավ-արևելյանուղղությամբ։ Դրա արդյունքում Եվրամիությունն էապես ամերիկանացվում ու բրիտանացվում է։Խաղագումարը շատ մեծ է, քանի որ դրված է ատլանտիզմի հետագա գոյության, նրա բովանդակությանու առաջնահերթությունների հարցը։ Եվ այսպես, ի՞նչ կարելի է ակնկալել «Արևելյան գործընկերության» նախագծի իրականացումից։

Ամենից առաջ հարկ է ընդգծել, որ արևելաեվրոպական պետություններն իրենք առանձինէնտուզիազմով չեն վերաբերվում այս նախագծին, որը, ըստ էության, անորոշ ժամանակով հեռացնում էնրանց Եվրամիության հետ իրական ինտեգրացիայից։ Հռչակագրային մակարդակով անգամ պարզ չեննվազագույն հույսի սահմանները, ամենից առաջ վիզային ռեժիմի վերանայման կամ վերացմանհնարավորությունը, ինչպես նաև եվրոպական շուկայում ընդգրկվելու հավանականությունը, արդարացված չեն ներդրումային սպասելիքները ևս։ Առայժմ, բացի Ռուսաստանի հետհարաբերությունները բարդացնելու հեռանկարից և արևմտաեվրոպական պետություններիմեծամասնության կողմից ըմբռնման բացակայությունից, չկա այլ բան, որ հնարավոր լիներ բնորոշելիբրև համագործակցության ու ինտեգրացիայի նոր փուլ։ ՈՒկրաինան ու Վրաստանը մեկ անգամ էլավելի քան համոզիչ ազդակ ստացան այն մասին, որ իզուր են Եվրամիության հետհամագործակցության շրջանակներում հատուկ իրավունքներ ստանալու հույսերը` չխոսելով արդենԵվրամիություն ընդգրկվելու մասին։ Մոլդովան զգալով, որ սա ուժեղ նախաձեռնություն է և հաշվարկվածէ իր պետականության փլուզման ուղղությամբ, մեծ զգուշավորությամբ վերաբերվեց «Արևելյանգործընկերության» նախաձեռնությանը։ Ադրբեջանը հասկացավ, որ սա հերթական կիսատ-պռատնախագիծն է և ոչինչ չի տալու իրեն ղարաբաղյան հիմնախնդրի լուծման առումով։ Քիչ թե շատ չեզոքդրական իրավիճակում հայտնվեցին միայն Բելառուսն ու Հայաստանը, որոնք ունեին Եվրատլանտյանկառույցների հետ հարաբերությունների որոշակի «դեֆիցիտ»։ Բայց բոլոր առավելություններն ուվնասները բավականին տխմար են թվում, և դա հասկանում են նույնիսկ արևելաեվրոպական երկրներիարդի էլիտաները, որոնք ենթակա են ծայրահեղ պարզունակացման։ Իրականում գոյություն ունիբավական հակասական և նույնիսկ սկանդալային խնդիր կամ խնդիրների կոմպլեքս, որըպատրաստվում են լուծել ազդեցության և քաղաքական ծրագրավորման համաշխարհայինկենտրոնները, ուստի փորձենք նախանշել այս գործընթացի հիմնական բովանդակայինառանձնահատկությունները։

Չնայած «Արևելյան գործընկերություն» նախաձեռնության ատլանտիստական բնույթին, այսնախագիծը, այնուհանդերձ, եվրոպական է և կապված է Եվրամիության հետ, ինչը չի կարողհամաձայնեցված չլինել մայրցամաքային-եվրոպական ուժային կենտրոնների հետ։ Ֆրանս-գերմանական քաղաքականությունն Արևելյան Եվրոպայում, ըստ էության, չի հակասում որոշակիընդհանուր «դաշտի» ձևավորման գաղափարին, դրա քննարկումներին և տարբերաշխարհաքաղաքական ու գեոտնտեսական գաղափարների առաջքաշմանը։ Այսինքն` իր ձևի մեջ այսնախագիծը միանգամայն համադրվում է եվրոպական խնդիրների հետ, սակայն առաջարկվողբովանդակությամբ երբեք չի կարող ձեռնտու լինել արևմտաեվրոպական քաղաքական գործիչներին։Եթե դրան ավելացնենք Ռուսաստանի` բառացիորեն կատաղի արձագանքը և նրա պահանջները ոչմիայն Արևմուտքից, այլև արևելաեվրոպական երկրներից, ապա ստացվում է, որ «Արևելյանգործընկերությունը» շատ վտանգավոր նախագիծ է և բովանդակում է հակադիր ռազմավարականնախաձեռնություններն ուժեղացնող նոր սպառնալիքներ։

Բնութագրական է, որ նախագծի բուն անվանումն արդեն իսկ ունի որոշակի աշխարհագրականնշանակություն և վերացական չէ, ինչպես ՎՈՒԱՄ-ը, այլ կոչվում է հենց «Արևելյան Եվրոպա»։ Դրանովիսկ նախանշվում են այս միավորման պոտենցիալ անդամ պետությունների տեղը, դերը և գործառույթը, որոնք պետք է ենթարկվեն որոշակի կանոնների և հետևեն որոշակի խնդիրների։ Միանգամայնակնհայտ է, որ «Արևելյան գործընկերություն» ծրագրի մասնակից պետություններին առաջարկվում են ոչմիայն խաղի կանոններ, այլև զարգացման մակարդակի և արևմտյան հանրության հետ ինտեգրացվելուառումով ստանդարտներ։ Այսինքն` այս պետություններն ընդգրկվելու են սահմանափակարդյունաբերական զարգացման որոշակի մոդելի շրջանակներում, ուր գերակայում են ագրարային ևհումքային սեկտորները։ Գլխավոր գործառույթ է հանդիսանում, իհարկե, նավթի ու գազիարդյունահանումն ու տեղափոխումը, առանց որի անհնարին կլիներ ամբողջական քաղաքական-կոմունիկացիոն տարածություն ստեղծելու գաղափարն ինքնին։ Նախաձեռնվում է որոշակիտրանզիտային-սերվիսային քաղաքակրթության արագացված կառուցման քաղաքականություն, որըբացարձակապես չի տեղավորվում պոստմոդեռնիզմի խնդիրների շրջանակում։ Ողջունելի է համարվելուսոցիալական և գաղափարախոսական արխաիզմը, իսկ ունիվերսալ ժողովրդավարության փոխարենկիրառվելու է բուրժուական դիկտատուրաների մոդելը` պառլամենտարիզմի և մնացյալ ամբողջ քողիպահպանմամբ, իբրև կեղծ դեմոկրատիայի ատրիբուտներ։

Արևելյան Եվրոպայի քաղաքական-կոմունիկացիոն կարգավիճակը նոր բովանդակություն է ձեռքբերում` բնավ չսահմանափակվելով էներգառեսուրսների մատակարարման խնդիրներով։ Այն ամենը, ինչի հույսը կարող էին ունենալ արևելաեվրոպական պետություններն էներգետիկ տրանզիտի մասկազմելով, այլևս սպառել է իրեն, քանի որ կովկասյան-կասպիական էներգակոմունիկացիոն համալիրիձևավորումն ընդհանուր առմամբ ավարտված է։ ԱՄՆ-ին ամենից առաջ հետաքրքրում է ռազմականտրանզիտը, և Սև ծովի տարածաշրջանն ամերիկացիները դիտարկում են իբրև Եվրասիայի խորքումայս կամ այն գործողությունների իրականացման սկզբունքային խոչընդոտները վերացնելու միակհնարավորություն։ Միանգամայն ակնհայտ է, որ «Արևելյան գործընկերություն» նախաձեռնությունըկոչված է ապահովելու ԱՄՆ-ի ռազմաքաղաքական ներկայությունը Եվրասիայի խորքում գտնվողտարածաշրջաններում, ինչը չի կարող չանհանգստացնել Ռուսաստանին ու ֆրանս-գերմանականդաշինքին։ Անկասկած է, որ ԱՄՆ-ի, ինչպես նաև Եվրոպայի գլխավոր խնդիրն է «Արևելյանգործընկերություն» նախագծի շրջանակներում վերահսկել և պլանավորել արդի քաղաքական ուտնտեսական էլիտաների ստեղծումը, որոնք հանդես են գալիս բացառապես իբրև կոմպրադորականխմբավորումներ և կատարում են որոշակի սերվիսային գործառույթներ։ Խնդիրն այն է, որ ԱրևելյանԵվրոպայի էլիտաները, տնտեսության ոլորտում և ներքին սոցիալ-քաղաքական իրավիճակիամրապնդման առումով որոշակի հաջողությունների հասնելով, գործնականում դուրս են եկելվերահսկողությունից, պաշտպանում են իրենց խմբակային ու անձնական շահերը և գրեթե անտեսումԱրևմուտքի կարծիքը։ Ներկա համաշխարհային ճգնաժամը, սակայն, կոտրեց այդ էլիտաների թափը, ևհիմա նրանք շատ ավելի ենթակա են ազդեցության, քանզի տնտեսական աջակցություն ստանալուհույսեր ունեն։ Այդ իսկ պատճառով հենց ճգնաժամային փուլն է ավելի հարմար գնահատվել այսնախագծի իրագործման համար։ Հետաքրքիր է և այն, որ Պրահայում տեղի ունեցած գագաթաժողովումվերոնշյալ 6 պետությունների առաջնորդներից կամ ներկայացուցիչներից ոչ մեկը նույնիսկ չփորձեցավելի շատ իրավունքներ պահանջել և համաձայնեց այն ամենին, ինչ առաջարկվեց։

Ֆրանսիան, Գերմանիան և եվրոպական այլ պետություններ որպես վտանգ են դիտարկում այն, որհավանական է Եվրամիության ու ՆԱՏՕ-ի ներքաշումը Ռուսաստանի և արևելաեվրոպականպետությունների միջև հնարավոր ռազմական հակամարտությունների մեջ։ Եվրոպացիների համար դաավելի զգալի և իրական վտանգ է, քան նույնիսկ Ռուսաստանի։ Ներկայումս, չնայած Ֆրանսիայի, Գերմանիայի ու Ռուսաստանի միջև քիչ թե շատ համաձայնեցված հարաբերություններին` ռուս-վրացական վերջին հակամարտության շուրջ և անվտանգության առումով այն համակարգայինհարաբերությունների, որոնք կարող էին բացառել շահերի բախումը, այդպիսի համաձայնությունգոյություն չունի։ Եվրոպական անվտանգության հասկացությունը մնում է բարի ցանկություն, ևկոնֆլիկտայնությունն Արևելյան Եվրոպայում ակնհայտ է։ Հարկ է ընդգծել, որ չնայած ԱրևելյանԵվրոպայում ու Եվրասիայում Մեծ Բրիտանիայի հատուկ դերին ու շահերին, Լոնդոնը երբեք էլէնտուզիազմով չի վերաբերվել արևելաեվրոպական պետությունների` ՆԱՏՕ-ի և Եվրամիության անդամդառնալու խնդրին։ Բրիտանացիները հիանալի հասկանում են վտանգների իրական լինելն այստարածաշրջանում, բայց իրենց մտահոգություններն արտահայտելու հարցում չեն շտապում առաջընկնել Ֆրանսիայից ու Գերմանիայից։

ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Եվրամիության համար Արևելյան Եվրոպայում առաջնահերթ խնդիրներից է«ուկրաինական նախագիծը», որը, ամենայն հավանականությամբ, ներառում է մի քանի տարբերակներ` սկսած ՈՒկրաինայի պետական-տարածքային ամբողջականության պահպանումից, մինչև նրատարաբաժանումն իբրև էթնիկ տեսանկյունից ոչ միատարր պետական կազմավորում։ ՈՒկրաինայիխնդրի հետ կապված` Արևմուտքում տեսանելի է որոշակի համախմբում օվկիանոսյան ևմայրցամաքային պետությունների միջև, և այն իր մեջ ներառում է երկիրը ոչ արդյունաբերականդարձնելու հետաքրքրությունները` ամենից առաջ ածխա-քիմիա-մետալուրգիական կոմպլեքսի լիովինոչնչացման ճանապարհով։ Ինչպես նաև Եվրոպայի կախվածության վերացում ուկրաինականէներգետիկ կոմունիկացիաներից։ Ընդհանուր առմամբ, արևմտյան հանրությունը նպատակ ունինվազեցնել տնտեսության էներգատարությունը` զգալիորեն նվազեցնելով նաև արևելաեվրոպականպետությունների կողմից էներգառեսուրսների օգտագործումը։ Միանգամայն հավանական է, որՈՒկրաինան կդառնա «Արևելյան գործընկերություն» նախագծի գլխավոր պրոբլեմը, որի շուրջ էլ տեղիկունենան հիմնական իրադարձությունները։ ՈՒկրաինական գործընթացներին ուշադիր հետևելուդեպքում կարելի է հասկանալ, որ Արևմուտքը Ռուսաստանից սպասում է ավելին, քան նա կարող էառաջարկել ՈՒկրաինայի տարաբաժանման նախագծի շրջանակներում։ Արևմուտքը հույս ունիՈՒկրաինայի կազմից «դուրս շպրտել» անհարմար տարածաշրջանները հենց Ռուսաստանի օգնությամբ, որը շարունակում է չըմբռնել եվրոպացիների ու ամերիկացիների այդ շահը։ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայիհամար բացարձակ հետաքրքրություն չեն ներկայացնում ՈՒկրաինայի հարավարևելյանտարածաշրջանները, նրանց հետաքրքրում են Ղրիմը, Սև ծովի առափնյա մասը։ Սակայնամերիկացիներն ու եվրոպացիներն իրենց բավարարված ու թեթևացած կզգային` տեսնելով 35-40 տոկոս նվազեցված տարածքով նոր պետություն Արևելյան Եվրոպայում, ուր գերիշխում էկաթոլիկությունը ոչ միայն իբրև կրոն, այլև սոցիալ-մշակութային ու քաղաքական գործոն։ ՈՒկրաինայիպրոբլեմը կարող է ցնցել «Արևելյան գործընկերության» ողջ նախագիծը և ավելին` Ռուսաստանի կողմիցկոշտ հակադրության քայլեր առաջացնել տարածաշրջանի բոլոր պետությունների հետ։

«Արևելյան գործընկերությունը» դարձել է շատ անցանկալի և վիրավորական ձևաչափ Վրաստանիհամար, որը երկար ժամանակ իրեն համարում էր Արևմուտքի ֆավորիտը և հիմա ստիպված է իրեն իբրևհավասար դիտարկել արևմտյան հանրության հետ ինտեգրացվել ցանկացող մյուս «կասկածելի» հավակնորդներին։ Վրաստանը, հայտնվելով իր համար կանխավ վնասակար այս նախագծում, սկսեցայլ կերպ դիտարկել Հարավային Կովկասի իր հարևաններին և արևելաեվրոպական այլպետություններին, հասկանալով, որ Ռուսաստանի ու Թուրքիայի, իսկ ավելի շուտ թուրք-ադրբեջանականդաշինքի միջև «միջանցք» լինելու իր կացության մեջ անհրաժեշտ է ձեռք բերել այլ գործընկերներ ևամենից առաջ Հայաստանին։ Այդ պատճառով էլ Հայաստանը ձեռք է բերում նոր, պարտադրվածգործընկերոջ տարածաշրջանում, որի հետ միասին հայտնվել է միջազգային առումով «լեգիտիմ» «Արևելյան գործընկերություն» նախագծում։

Անկասկած, ենթադրվում է, որ այս նախաձեռնության շրջանակներում կհաջողվի հաղթահարելանցանկալի պահերը, անհասունությունը, չավարտվածությունն ու հակասությունները, որոնքբնութագրական էին բարեհաջող կերպով վախճանված ՎՈՒԱՄ-ի համար։ Հավանաբար, «Արևելյանգործընկերության» ծրագրավորողներին անհրաժեշտ է եղել անպայման ընդլայնել մասնակիցներիշրջանակը, որպեսզի զուգահեռներ չանցկացվեն նախատիպի, այսինքն` ՎՈՒԱՄ-ի հետ։ Բելառուսի ևՀայաստանի մասնակցությունը կարծես նոր որակի սերտիֆիկատ է, որը բնութագրում է «Արևելյանգործընկերության» նոր բովանդակությունը։ Նախաձեռնողներն ու ծրագրավորողները Բելառուսինընդգրկեցին առանց հատուկ խոչընդոտների, իսկ Հայաստանը ծրագրի մեջ հայտնվեց չափազանցհանգիստ, չնայած ժողովրդավարության խախտումների հետ կապված բազմաթիվվերապահություններին։ Այդպիսով, Հայաստանի համար ստեղծվել է բոլորովին էլ ոչ պարզ իրավիճակ, և, իհարկե, ապագայում հարկ կլինի մեծացնել ջանքերը` 2-3 «բևեռների» և ուժային կենտրոնների միջևխուսանավելու առումով։ Միաժամանակ կմեծանա Ռուսաստանի ուշադրությունը Հայաստանինկատմամբ, և կարճ ժամանակ հետո կհաջողվի հայ-ռուսական հարաբերություններում մշակելհամաձայնեցված քաղաքականություն։ Ամեն ինչ կախված կլինի ոչ այնքան քաղաքական կամտնտեսական ռեսուրսներին տիրապետելուց, ինչպես նաև ժողովրդավարության վիճակից, այլ նրանից, թե ինչպիսին են հայկական առաջնորդների քաղաքական հավակնությունները։ Եթե Հայաստանընախընտրի ինչպես միշտ մնալ պասիվ դիրքում և ընդամենն արձագանքել արտաքինմարտահրավերներին ու առաջարկություններին, ապա շուտով կհայտնվի երկու կրակի արանքում` հնարավորություն չունենալով որևէ բան ձեռք բերել տնտեսության կամ անվտանգության ոլորտում։Այսպիսի հակասական նախագծի շրջանակներում միայն ամենաալարկոտը չի փորձի առաջ քաշելնախաձեռնություններ, աշխատել զբաղեցնել իր տեղն ու ձեռք բերել նոր դերակատարություն տվյալաշխարհաքաղաքական կառուցվածքում։ Հայաստանը, բազմաթիվ սպեցիֆիկ պրոբլեմներով հանդերձ, այնուամենայնիվ, չունի բազմաթիվ հիմնախնդիրներ, որոնք բնութագրական են «Արևելյանգործընկերության» գործնականում բոլոր մյուս մասնակից պետությունների համար։ Լավ կլիներարխայիզմից և արտաքին քաղաքականության վնասակար կոմպլեմենտարությունից անցնել ակտիվնախաձեռնությունների և սեփական մարտահրավերների։

ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Իրավունք դե ֆակտո