статьи

ЭПОХА ПРОШЛА, А РУССКИЕ ТАК И НЕ РАСПОЛАГАЮТ ИНФОРМАЦИЕЙ

2009-06-13

Ինչպես տեղեկացրել են ԶԼՄ-ները, ԼՂՀ են այցելել Ռուսաստանի Ռեգնում տեղեկատվական ֆեդերալգործակալության տնօրեն Մոդեստ Կոլերովը եւ “Քվորում” դեմոկրատական գործընթացներիմոնիտորինգի կենտրոնի տնօրեն Ալեքսեյ Կոչետկովը, որոնց ընդունել է ԼՂՀ նախագահը, ինչպես նաեւհանդիպումներ են եղել ԼՂՀ արտգործնախարարությունում, ոչ կառավարական կազմակերպություններիհետ, կլոր սեղան Ղարաբաղի խորհրդարանականների մասնակցությամբ: Խոսակցություններըխոսակցություն, իսկ ահա Ալեքսեյ Կոչետկովը նշել է, թե աշխարհում քիչ գիտեն Լեռնային Ղարաբաղի եւՂարաբաղյան հակամարտության էության մասին: Նրա խոսքով, Ադրբեջանը հսկայական միջոցներ էծախսում քարոզչության վրա, իսկ միջազգային հանրությանը Լեռնային Ղարաբաղը ներկայացնելուցանկացած քայլ Ադրբեջանն ընկալում է որպես սպառնալիք:

Ինչպես է ստացվում, Ռեգնում ֆեդերալ գործակալության տնօրեն Կոլերովի խոսքով, համակրանքըԼեռնային Ղարաբաղի կողմն է, սակայն նրա մասին տեղեկատվությունը բավարար չէ: Նրա խոսքով, հասարակական կարծիքի հարցման տվյալով, ռուսաստանցիների մոտ 60-65 տոկոսն արտահայտվում էայդ պայքարի օգտին, իսկ 22-28 տոկոսն՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությանանհրաժեշտության: Մոդեստ Կոլերը նաեւ հայտնել է, թե ռուսաստանյան հասարակական կարծիքումհամաձայնություն կա այն հարցում, որ Ղարաբաղի հակամարտության կարգավորման բոլոր ձեւերըպետք է լինեն քաղաքական, խաղաղ: Ադրբեջանի օգտին ռազմական լուծման կողմնակիցների քանակըՌուսաստանում չնչին է՝ 2-4 տոկոս, ասել է Ռեգնումի տնօրենը: Այսինքն, Հայաստանի դաշնակից երկրումմիայն 60-62 տոկոսն է արտահայտվում Ղարաբաղի օգտին, այն էլ անհայտ է, թե ինչպես ենպաշտպանում: Այնպիսի շրջապատում, որում հայտնվել է Ռուսաստանը, լավ կլիներ, որ գոնե 90 տոկոսըպաշտպաներ Ղարաբաղը, հաշվի առնելով բնակչության էթնիկ կազմը: Հնարավոր է, դա ՌուսաստանիԶԼՄ-ների մեղքով է, որ ռուսաստանցիների տրամադրություններն այսքան անորոշ են: Եւ հետաքրքիր է, ինչպե՞ս ղարաբաղցիները դուրս գան նման իրավիճակից, երբ շատ իրադարձություններից հետո իրենցմասին տեղեկությունն այդքան քիչ է: Գուցե ինչ որ մեկին վճարե՞ն, գուցե հենց նույն Ռեգնումի՞ն: Հաճախորդ ճարելու հետաքրքիր ձեւ է:

Ղարաբաղյան օֆիցիոզի ու քաղաքացիական հասարակության կյանքում այս իրադարձությանկապակցությամբ ինձ թույլ կտամ հիշել ոչ վաղ անցյալի գործերը: 1986 թ. փետրվարին ես Մոսկվայում էի, հասարակական բնույթի 2-3 ակցիա կազմակերպելու նպատակով, ԽՄԿԿ համագումարի նախօրեին: Հետաքրքիր ժամանակ էր, հաջողվեց համագումարին, կառավարությանը եւ Գերագույն խորհրդինԼեռնային Ղարաբաղի խնդրով բավական հայտնի հայազգի գիտնականների, արվեստի գործիչների ուգեներալների նամակներ կազմակերպել: Սակայն ամենահետաքրքիրն այն էր, որ հաջողվեց բավականտեղեկատվություն հավաքել գործընթացների մասին, որոնք այն ժամանակ տեղի էին ունենում երկրի ուկուսակցության ղեկավարության մեջ, եւ այս կամ այն հարցով ղեկավարության մտադրություններիմասին, որոնք վերաբերում էին, ինչպես այն ժամանակ էին ասում, ազգային խնդիրներին: ԽՄԿԿկենտրոնական մարմիններին սերտ առնչություն ունեցող մի շարք գիտնականների աջակցությամբհաջողվեց հանդիպել փորձագետների մի շրջանակի հետ, որոնք զբաղվում էին Կենտկոմի համարտեղեկանքներ պատրաստելով: Ես ապշած էի նրանց տեղեկացվածությամբ, հենց Ղարաբաղի խնդրով: Սակայն ամենից ավելի ինձ ապշեցրեց Ալեքսանդր Յակովլեվը, ով այն ժամանակ համաշխարհայինտնտեսության եւ միջազգային հարաբերությունների Ինստիտուտի տնօրենն էր, եւ ով դարձել էրՔաղբյուրոյի անդամի թեկնածու: Այդ հանդիպումն ինձ համար կազմակերպել էին, ինչպես հասկացա, Եվգենի Պրիմակովի առաջարկությամբ եւ այդ ինստիտուտի աշխատակից, տնտեսագիտության դոկտորՌ.Ավագովի մասնակցությամբ: Յակովլեւի հետ զրույցը պարզապես ցնցող էր: Ինձ ասել էին, որ նաարդեն ծանոթացել է ղարաբաղյան թեմայով որոշ տեղեկանքների, եւ ես ենթադրում էի, որ նրան ինչ որբան հայտնի է, սակայն նման էրուդիցիա այդ խնդրով հնարավոր չէր սպասել: Յակովլեւը ինձմանրամասն պատմեց ոչ միայն 19 եւ 20-րդ դարի սկզբի պատմական իրադարձությունները, այլեւ 1968 թ. իրադարձությունների մասին, Կուրոպատկինո գյուղում հայ երեխայի սպանությունը եւ այլն:

Սակայն հետո, միապաղաղ ու երկար, տարբեր ֆունկցիոներներ, սկզբում ԽՄԿԿ ԿԿ-ից, հետո նաեւեվրոպական կառույցներից, ինչպես պտտվող սկավառակը, ասում էին տարբեր անիմաստ բաներ, թեիբր իրենք դեռ քիչ բան գիտեն Ղարաբաղյան խնդրի մասին, որովհետեւ տեղեկատվություն չկա, եւպետք է երկարատեւ աշխատեն՝ հասկանալու համար խնդիրը: Իմ համակարգչում Ռուսաստանի, Եվրոպայի, Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ ավելի քան 300 փորձագետներ են, որոնք մասնագիտորենզբաղվում են Հարավային Կովկասի, տարածաշրջանային հակամարտությունների խնդիրներով եւանմիջականորեն ղարաբաղյան խնդրով: Այս փորձագետների թվարկումից զատ, ժամանակակիցաշխարհում ոչ ոք չի մնում, որ զբաղվեր տվյալ թեմաներով: Այս մարդկանց հետ ես ծանոթացել եմվերջին 12 տարիներին, եւ շատ լավ գիտեմ նրանց տեղեկացվածության մակարդակն ու ծավալը: Նրանցից 45-ը զբաղված են նրանով, որ համապատասխան տեղեկանքներ եւ վերլուծական նյութեր ենմատակարարում Պետդեպին, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի արտաքին գործերինախարարությանը, ինչպես նաեւ Եվրոպական հանձնաժողովին, Եվրախորհրդին եւ ԵՄ նախարարներիխորհրդին: Այս փորձագետները, ի տարբերություն կովկասի տարածաշրջանի “մասնագետների”, իրականում մասնագետներ են եւ աշխատում են որոշակի ռեժիմով եւ մեթոդիկայով: Կասկածել, թեաշխարհում նրանք, ում դա պետք է, դեռեւս ծանոթ չեն ղարաբաղյան թեմային, ապուշություն կլիներ: Այսբլեֆը վաղուց է հասկացվել, սակայն զարմացնում է այն, որ հայերը շարունակում են հավատալ այդցնորամտությանը:

Այս թեմայի շուրջ վատ տեղեկացվածության մասին հեքիաթներ տարածելու փոխարեն ավելի լավկլիներ մատնացույց անել ռուսաստանյան ծախու ԶԼՄ-ների եւ տարբեր այսպես կոչված փորձագետներիգործունեությունը, ովքեր պատրաստ են ծախվել ում ասես: Կարելի՞ էր պարզաբանումներ տալ, թե ինչուեն ռուսաստանյան ԶԼՄ-ներն այ աստիճան ցինիկ ու ստոր ձեւով լուսաբանում ղարաբաղյանթեման:Գուցե այստեղ ոչ միայն փողային շահեր են: Ղարաբաղը եղել եւ մնում է բավականվիրավորական թեմա ռուսների համար: Մոսկվայի աշնանային արկածախնդրությունը հայ-ադրբեջանական բանակցության կապակցությամբ եւ Մայնդորֆում ինչ որ հոտած բանաձեւիստորագրումը հաստատում են այն, թե էլ ինչ պետք է սպասել Մոսկվայից: Դրա համար էլ, հայեր, վճարեք, որ ձեր մասին այդ աստիճան ցինիկ եւ նողկալի չգրեն՝ ահա տարբեր մանր, վաղուց վառվածխաբեբաների նպատակը, որոնց սեփական երկրում չեն թողնում սոլիդ, ներկայացուցչական տեղերիշեմից ներս:

ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ