БОЛЬШАЯ ЕВРОПЕЙСКАЯ ИГРА
Արևելյան Եվրոպան, անկախ այդ տարածաշրջանի աշխարհագրական ընկալումներից, նախկինի պեսմնում է դժվար լուծելի խնդիր Եվրամիության և առաջատար եվրոպական պետությունների համար։Եվրոպան շարունակում է լինել «երկբևեռ», ուր ֆրանս-գերմանական «բևեռը» նախկինի պես փորձում էթուլացնել անգլո-սաքսոնական ազդեցությունը, և այդ պայքարն ընթանում է Արևմտյան ուԿենտրոնական-Արևելյան Եվրոպայի շփման գծի ամբողջ ճակատով։ Այդ պայքարի ելքից շատ բան էկախված ժամանակակից աշխարհում ուժերի դասավորության ու հարաբերակցության առումով։ ԱՄՆ-իհամար այդ պայքարն ընթանում է ոչ թե սոսկ Եվրոպայում ազդեցության համար, այլ շատ ավելի գլոբալառումով։ Այդ հակադրությունը որոշակի իմաստով կարելի է անվանել «Եվրոպական մեծ խաղ»։Հարավային Կովկասի երկրների համար այն առաջնահերթ նշանակության գործընթացներից մեկն է, թեկուզ և այդ խաղը Կովկասյան տարածաշրջանի քաղաքական դասակարգերի կողմից չի ընկալվումիբրև կարևոր բաղադրիչ, որը որոշիչ նշանակություն ունի իրենց երկրների ճակատագրում։ Սակայն 2008-ի իրադարձությունները, երբ Եվրամիությունը հայտարարեց իր մասին իբրև միանգամայն ինքնուրույնուժային կենտրոնի, ազդակներ հաղորդվեցին մեր տարածաշրջանին, որ անհրաժեշտ է ավելի ուշադիրհետևել, իսկ գուցե և, թեկուզ ոչ այնքան կարևոր գործընկերոջ կարգավիճակով, մասնակցություն ունենալ«Եվրոպական մեծ խաղին»:
«Մեծ խաղ» հասկացության տակ սովորաբար ընկալվում է մեծ տերությունների, ամենից առաջՌուսաստանի ու Մեծ Բրիտանիայի պայքարը «Մեծ Մերձավոր Արևելքի» և Կենտրոնական Ասիայի, նրանց հարակից տարածաշրջանների համար։ Սակայն շատ ավելի կարևոր նշանակություն ունիհամաշխարհային քաղաքականության մեջ «Եվրոպական մեծ խաղը», որը ժամանակակիցպատմության ողջ ընթացքում գտնվել է միջազգային գործընթացների կենտրոնում։ Երկրորդհամաշխարհային պատերազմի ավարտից հետո մինչև կոմունիստական համակարգի փլուզումը«Եվրոպական մեծ խաղը» գոյություն ուներ իբրև եվրոպական ու եվրո-ատլանտյան նախագծերիհակադրություն, երբ Ֆրանսիան` Գերմանիայի աջակցությամբ, փորձում էր հաստատել ԱՄՆ-ից և ՄեծԲրիտանիայից քիչ թե շատ անկախ եվրոպական արտաքին ու ներքին քաղաքականություն։ Ֆրանսիայիու Գերմանիայի բոլոր քաղաքական ղեկավարները, առանց բացառության, ներառյալ նրանք, ովքերաջակցել են ատլանտիզմի գաղափարախոսությանը, զուգահեռ փորձել են իրագործել եվրոպականգաղափարը, ինչը չէր բացառում բավական կոշտ դիրքորոշում Ռուսաստանի նկատմամբ։ Այն բանիցհետո, երբ ֆրանսիական ու գերմանական քաղաքականության գիգանտներ Ֆրանսուա Միտերանը, Ժակ Շիրակը, Հելմուտ Քոլը և Գերհարդ Շրյոդերը հաջողությամբ կատարեցին իրենց առաքելությունըեվրոպական քաղաքականությանը նոր ուրվագծեր հաղորդելու առումով, իշխանության է եկելքաղաքական գործիչների նոր սերունդ, այլ, սակայն ոչ պակաս հավակնոտ ծրագրերով։ Միանգամայնպարզ է, որ Նիկոլա Սարկոզին և Անգելա Մերկելը խնդիր են դրել իրագործել ՆԱՏՕ-ի առավելեվրոպականացման վերջին կամ ավարտական փուլը` գործնականում դաշինքը ենթարկելովԵվրամիության շահերին։ Հնարավոր է այն վերածել երկրորդական անվտանգության համակարգի` եվրոպական զինված ուժերին (արագ արձագանքման կորպուսին) վերապահելով եվրոպականպաշտպանության ու անվտանգության կառույցի հիմնական գործառույթները։ ԱՄՆ-ի հետ սերտհարաբերությունները եվրոպական քաղաքականության առաջնորդների համար բոլորովին էլ չենենթադրում Ֆրանսիայի ու Գերմանիայի` սկզբունքային դիրքերից հրաժարում։ Ընդհակառակը, դանպատակ ունի հակադրությունը ՆԱՏՕ-ի ներսում նվազեցնել և դրանով իսկ եվրոպականքաղաքականությունը դարձնել ավելի ազատ ու անկախ։ ԱՄՆ-ի հետ հարաբերություններիկարգավորումը հնարավորություն կտա այդ երկու եվրոպական տերություններին` ավելի լուրջպահանջներ առաջադրել և անցկացնել դրանք ՆԱՏՕ-ի ներսում։
Ներկայում, երբ Ն. Սարկոզին որոշում կայացրեց ՆԱՏՕ-ի ռազմական կառուցվածքներ Ֆրանսիայիվերադառնալու մասին, առաջանում է հարցադրում այն պայմանների վերաբերյալ, որոնք կառաջադրիՖրանսիան այս դաշտում։ Ինչպես արտահայտվել է հայտնի քաղաքագետ ու վերլուծաբան ՌիչարդՊերլը` ամերիկյան նեոպահպանողականների թևից, «Ֆրանսիան առաջադրում է պայմաններ ուպահանջներ այն բանի փոխարեն, որպեսզի հենց ինքը կատարի այն պայմանները, որոնքկհաստատեին տրանսատլանտյան հարաբերություններին իր լոյալությունը։ Այս կապակցությամբգնալով ավելի ակնհայտ է դառնում, որ Ֆրանսիայի պայմաններից մեկը դառնալու է ՆԱՏՕ-իընդարձակումը սահմանափակելը։ Այդ դիրքորոշումը լիովին պաշտպանում է Գերմանիան, որը նույնիսկավելի կոշտ դիրքորոշում ունի դաշինքում նոր պետությունների ընդգրկման կապակցությամբ։ Սա լավհայտնի իրողություն է ԶԼՄ-ներից և քաղաքական գրականությունից։ Սակայն այդ համատեքստումգլխավոր գաղափար է դարձել Ֆրանսիայի և Գերմանիայի «էգոիզմի» շուրջ քարոզչությունը, որն իբրպայմանավորված է Ռուսաստանի հետ հարաբերությունները չփչացնելու ցանկությամբ, իբրևմայրցամաքային Եվրոպային էներգակիրների կարևոր մատակարարողի։ Կասկած չկա, որ այդքարոզչական ալիքը բարձրացվեց ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի ԶԼՄ-ներով և աջակցության արժանացավեվրոպական լիբերալ ու վարկաբեկված մամուլի կողմից։ Այս թեման, իբրև լայն քաղաքական բանավեճիառարկա, դարձավ նաև Գերմանիայի, մասամբ Ֆրանսիայի նկատմամբ ուժեղ ճնշում գործադրելումիջոց։ Ստեղծվում է գաղափարաքաղաքական ձևաչափ, որի շրջանակներում եվրոպացիների«արևելյան քաղաքականությունը» ոչ միայն կասկածի տակ կդրվի, այլև կենթարկվի միջազգայինդատապարտման։
Սակայն ռուսամետ վեկտորը գերմանական և հատկապես ֆրանսիական քաղաքականության մեջորոշիչ չի հանդիսացել այդ պետությունների արտաքին քաղաքական գլխավոր ուղղության մեջ, թեպետև ռուսական գործոնը շատ կարևոր է։ Այնուհանդերձ, «Եվրոպական մեծ խաղը» եղել ու մնում էՖրանսիայի ու Գերմանիայի առաջնահերթ խնդիրը, և Եվրոպայի համար պայքարն իրականում նոր էսկսվել, ու նրա գլոբալ նշանակությունը կպայմանավորի գործնականում աշխարհի բոլորտարածաշրջաններում ազդեցությունը։ Ֆրանս-գերմանական տանդեմը գործընկերներ է որոնումԵվրատլանտյան հանրությունից դուրս, սակայն Ռուսաստանի հետ չափից ավելի մերձեցումը կդառնարՆԱՏՕ-ի վերջը, իսկ Եվրոպայի այդ երկու առաջատար պետություններն առայժմ պատրաստ չեն դրան։Ֆրանսիան ու Գերմանիան չեն ցանկանում որևէ մեկի, այդ թվում` եվրոպական այլ պետությունների հետկիսել իրենց ազդեցությունն ու դիրքերն աշխարհում։ Ռուսական գործոնի նշանակությունը Ֆրանսիայի ուԳերմանիայի դիրքորոշման մեջ, ՆԱՏՕ-ի ընդարձակման կապակցությամբ, խիստ չափազանցված է։Հարկ է նշել, որ ոչ միայն այդ երկու պետությունները, այլև, ըստ էության, ամբողջ Եվրոպան է դեմ ՆԱՏՕ-իընդարձակմանը։ Եվ եթե Խորվաթիայի, Ալբանիայի ու Մակեդոնիայի անդամակցությանը դաշինքումվերաբերվեցին հանդուրժողաբար, ապա ՈՒկրաինան ու Վրաստանը բացարձակապես անընդունելի ենիբրև ՆԱՏՕ-ի լիարժեք անդամներ։ Մեծ Բրիտանիան, չնայած աջակցության մասին բազմաթիվհայտարարություններին, իրականում առանձնակի էնտուզիազմ չի դրսևորում ՈՒկրաինայիանդամակցության նկատմամբ։ Նույնիսկ Լեհաստանն ու Լիտվան, այսինքն` «կենտրոնաեվրոպականնախագծի» պետությունները, որ հայտարարել են, թե ՈՒկրաինան դեպի ՆԱՏՕ են առաջնորդելու, իրականում հուսով են, որ դա տեղի չի ունենա, քանի որ ՈՒկրաինայի ընդգրկումը ՆԱՏՕ Լեհաստանին ուԼիտվային ոչինչ չի տալու անվտանգության առումով, սակայն հանգեցնելու է նրանց ռազմավարականնշանակության նվազեցմանը։ Այսպիսով, ԱՄՆ-ը չունի անվերապահ և բացարձակ դաշնակիցներԵվրոպայում` ՈՒկրաինային ՆԱՏՕ ընդգրկելու հարցում։ Այդ նախաձեռնությունը բրիտանա-ամերիկյանչէ, այլ, ավելի շուտ, միայն ամերիկյան է։ Բրիտանական նախագիծը` Գերմանիայիաշխարհաքաղաքական շրջափակումը դեպի Արևելք իրականացնելու ուղղությամբ, անշուշտ, այսրոպեական չէ և մնում է Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքականության որոշիչ բաղադրիչներիցմեկը, սակայն, դրանով հանդերձ, այն բոլորովին էլ չի ենթադրում ՈՒկրաինայի ընդգրկումը ՆԱՏՕ` որպեսկարևոր և սկզբունքային նախապայման։ ՆԱՏՕ-ի ընդարձակումն ինչ-որ առումով սահմանափակում էբրիտանական ծրագրերի իրագործումը Եվրոպայի տարաբաժանման իմաստով։ ՈՒկրաինայի հետկապված հարցը Լոնդոնի համար լիովին լուծված չէ։ Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի միավորումըՆԱՏՕ-ի շրջանակներում ոչ միայն աշխարհաքաղաքական ու գեոտնտեսական իմաստովանկանխատեսելի է, այլև կարող է միջնաժամկետ հեռանկարում դառնալ Ռուսաստանի ընդգրկմաննախապայման` խիստ եվրոպականացված ՆԱՏՕ-ի ռազմավարական ծրագրերում։ Բանը դրան էլհասնելու է, եթե «Եվրոպական մեծ խաղը» անգամ տանուլ տրվի հարաբերական առումով։ ՆԱՏՕ-իտրանսֆորմացիան մի համակարգի, ուր կիրագործվեն եվրոպական մտադրությունները, կդառնաաղետ ամերիկյան ու բրիտանական քաղաքականության համար։ Հենց դա է և ոչ թե մեկ այլ բանմեծացնում ՈՒկրաինայի աշխարհառազմավարական նշանակությունը, սակայն միաժամանակ խոցելի էդարձնում նրան միջազգային պայքարի հրապարակներում։
Գերմանիան փորձում է «վերջին» թռիչքը կատարել միջազգային քաղաքական տարածություն դուրսգալու ճանապարհին, ազատվել քաղաքական «գաճաճի» կարգավիճակից։ Դա բոլորովին էլ Ա. Մերկելիծրագիրը չէ, այլ գերմանական քաղաքականության ռազմավարական ուղղվածությանժառանգականության դրսևորում։ Սակայն մինչև Գերմանիան` իր ոչ բազմաթիվ, բայց հավատարիմեվրոպական դաշնակիցների հետ չջարդի «Եվրոպական մեծ խաղը», այդ նպատակի իրագործումնանհնարին է։ Գերմանիան ոչ միշտ հաջողությամբ, բայց հետևողականորեն ձևավորում է Եվրոպայում«գերմանական տնտեսական կայսրությունը»` իր ուղեծրում ընդգրկելով Կենտրոնական և ԱրևելյանԵվրոպայի երկրների մեծամասնությունը, այն տարածաշրջանները, ուր կատաղի պայքար է գնումամերիկա-բրիտանական բլոկի հետ։ Այդ տարածաշրջաններում չկա ոչ մի պետություն, Լեհաստանիցբացի, որը պատրաստ չլիներ ընդգրկվելու գերմանական տնտեսական ազդեցության գոտում, թեկուզ ևայն պատճառով, որ չկա այլընտրանք ամենից առաջ ներդրումների առումով։ Սակայն Լեհաստանընույնպես չի կարող անտեսել Գերմանիայի հետ տնտեսական համագործակցությանառավելությունները։ Կենտրոնական Եվրոպայի պետություններին ՆԱՏՕ և Եվրամիություն ընդունելուգործընթացից ամենից առաջ օգտվեց Գերմանիան։ Նրա ժողովրդավարական և հումանիտար ներուժըթույլ չտվեց Գերմանիայի հակառակորդներին` արդյունավետ օգտագործել «հիշողության ազդակներն» ու «պատմական գործոնը»:
Ռուսական գործոնի նշանակությունը Եվրոպայում խիստ չափազանցված է քաղաքական քարոզչությանմեջ։ Իրականում Ռուսաստանն այդքան ուժեղ ազդեցություն չունի եվրոպական իրականության վրա, որքան դա արտահայտվում է տեղեկատվական «դաշտում»։ Ռուսաստանը չունի գազի ահռելիծավալներն արտահանելու այլ հնարավորություններ, բացի եվրոպական ուղղությունից, որտեղտնտեսական զարգացումն ու վճարունակ գործընկերների առկայությունն ապահովում է Մոսկվայիհամար կայուն եկամուտներ։ Դեպի Եվրոպա գազի, նավթի, այլ հումքի արտահանման ոլորտումապակայունացումը Ռուսաստանի համար կունենա անուղղելի տնտեսական ու քաղաքականվնասակար նշանակություն։ Գերմանիան առաջնային դիրքեր է զբաղեցնում Ռուսաստանի հետարտաքին տնտեսական հարաբերություններում, միայն գերմանական մեքենաշինությունը ևներդրումներն են ի վիճակի ապահովելու ռուսական արդյունաբերության մոդեռնացումը։ Ֆրանսիան ուԳերմանիան կարող էին և չընդգծել իրենց դերն ՈՒկրաինայի ու Վրաստանի` ՆԱՏՕ-ինանդամակցությունը սահմանափակելու հարցում, դրանով իսկ լվանալ ձեռքերը և ընդունել այնպիսիդիրք, թե չեն կարող չհամաձայնել ատլանտյան գործընկերների հետ։ Դա գործնականում չէր հանգեցնիգեոտնտեսական ոլորտում և Ռուսաստանի հետ հարաբերություններում որևէ փոփոխության։Եվրոպացիների հետ հարաբերությունների որոշակի սառեցումից հետո Ռուսաստանը հարկադրվածեղավ վերադառնալ նախկին հարաբերություններին։ Այսպիսով, եվրոպացիները գտան մի շատ հարմարքարոզչական հնարք` ՆԱՏՕ-ի ընդարձակման հետ կապված իրենց դիրքորոշումը բացատրելու համար։Այդ հարցում ամբողջ բացասականը վերագրվեց Ռուսաստանին, որն իբր շանտաժի է ենթարկումԵվրոպային, դավեր լարում ու շրջափակում այդ որոշումը։ Ռուսաստանը կրկին հայտնվեց տհաճմեղադրանքների և նոր «ռուսական վտանգի» առաջացման բնութագրումների տարափի տակ։ Ընդորում, պարադոքս է, բայց փաստ, որ «ռուսական վտանգի» կազմակերպման մեջ մասնակցությունունեցան ոչ միայն Գերմանիան ու Ֆրանսիան, այլև Մեծ Բրիտանիան, ինչում կարելի էր համոզվել` հետևելով եվրոպական քաղաքական հեղինակների հրապարակումներին։ Կատակերգականն այն է, որԱՄՆ-ն այդ պարագայում շահագրգռված չէր «ռուսական վտանգի» շեշտադրումով, ինչը դարձավփաստարկ ՆԱՏՕ-ի ընդարձակման հետ կապված հրապարակային բանավեճի ժամանակ։
Ակտուալ քաղաքական տարածության մեջ նախկինի պես առավել դրամատիկ դերում են ՈՒկրաինան ևՀարավային Կովկասը` Սև ծովի նշանակության մեծացմամբ։ Այդ տարածաշրջաններումԵվրամիությունը, ամենից առաջ Ֆրանսիան ու Գերմանիան, առայժմ չունենալով «կանխատեսելի» գործընկերներ, փորձում են ձևավորել նոր հարաբերություններ։ Նախկին մոտեցումները, որձևակերպվում էին ԱՄՆ-ի քաղաքականությանը չաջակցելով, այլևս չեն դիտարկվում իբրև այդքաղաքականությունը սահմանափակելու համարժեք միջոց։ ԱՄՆ-ն էլ բոլորովին շահագրգռված չէառաջատար եվրոպական պետությունների աջակցությամբ և միանգամայն բավարարված է ՄեծԲրիտանիայի հետ գործընկերային հարաբերություններով։ Այդ պատճառով էլ եվրոպացիներիպասիվությունն այլևս չի կարող սահմանափակել ԱՄՆ-ի ճնշումն Արևելյան Եվրոպայում։ 2008-իիրադարձությունների ժամանակ ավելի ակնհայտ դարձան տարածաշրջաններում, այդ թվում` Հարավային Կովկասում, պրոբլեմներն ու սպառնալիքները, որ Եվրամիությունը փորձում է իրականացնելնոր քաղաքականություն, և այն ոչ պակաս հակադրության մեջ կլինի ԱՄՆ-ի քաղաքականության հետ։
Այսպիսով, Գերմանիան, ինչպես ոչ մի այլ եվրոպական պետություն, շահագրգռված է թույլ չտալուաշխարհաքաղաքական շրջափակումն Արևելքից և ակտիվորեն ընդգրկվել է «Եվրոպական մեծխաղում», ուր ՈՒկրաինային խիստ կասկածելի տեղ է հատկացված։ Սակայն դրան զուգահեռ, կաԳերմանիայի ներթափանցման խնդիրն ՈՒկրաինա, որտեղ գերմանական կապիտալն արդեն իսկառաջատար դիրքեր ունի և ավելի մեծ խնդիրներ է դնում իր առջև։ Գործնականում Գերմանիանաջակցության երկար հավաստիացումներից հետո հրաժարվեց պաշտպանել ՈՒկրաինայի ընդգրկումըՆԱՏՕ։ Եվ, իհարկե, ուկրաինական էլիտան պատրաստ չէ և չունի հնարավորություններ պատասխանտալու Գերմանիային ու Ֆրանսիային։ Սակայն եվրոպացիները չեն կարող ՈՒկրաինային թողնել առանց«այլընտրանքային» առաջարկությունների, և այդպիսիք կարող են լինել նոր հարաբերություններըԵվրամիության հետ` թուրք-եվրոպական փոխհարաբերությունների օրինակով, ՈՒկրաինայիմասնակցությունը եվրոպական զինված ուժերի միջոցառումներին, տնտեսական հարաբերություններիզարգացումը և օգնությունը, վիզային բարենպաստ ռեժիմի սահմանումը։ Գերմանիան ու շահագրգիռեվրոպական պետությունները հավանաբար հանգել են եզրակացության, որ իրենց շահերինՈՒկրաինայում ոչինչ չի սպառնում, և իրենք նրան առաջարկելու բան ունեն։ Միանգամայն հնարավոր է, որ շուտով բանակցություններ տեղի ունենան Եվրամիության և ՈՒկրաինայի միջև` հարաբերություններինոր փուլ սկսելու վերաբերյալ։ Եվրոպացիների, ամենից առաջ Ֆրանսիայի ու Գերմանիայիաշխարհաքաղաքական նախապատվությունները գնահատելու դեպքում կարելի է հանգելեզրակացության, որ աշխարհաքաղաքական ձևաչափում նրանք ՈՒկրաինան տեսնում են որպես չեզոքպետություն, ինչը ցանկալի է ամրագրել սահմանադրությամբ։ Ինչ վերաբերում է կառավարող ռեժիմին, ապա եվրոպացիներին ձեռնտու չէ ծայրահեղ բևեռացումը։ Այսինքն, Վիկտոր Յուշչենկոյի և ՎիկտորՅանուկովիչի թիմերը, որոնցից առաջինը Եվրոպայում ընկալվում է իբրև աջ ազգայնական, երկրորդը` օլիգարխիկ պահպանողական խմբավորում։ Եվրոպացիներին ավելի ձեռնտու է ՈՒկրաինայում լիբերալխմբավորման իշխանության լինելը, որը կունենա կանխատեսելի և պրագմատիկ մտադրություններ և, ըստ այդմ, եվրոպացիների համար ընդունելի քաղաքական գործիչ է Յուլյա Տիմոշենկոն։
Հարավային Կովկասը ոչ պակաս խնդրահարույց տարածաշրջան է եվրոպական անվտանգությանհամար, թեպետ ՈՒկրաինան ավելի առաջնահերթ է, որովհետև կանգնած է պետական-տարածքայինտրոհման առջև` բնակչությամբ ու տարածքով երկու համարժեք պետությունների։ Եվրամիությունն այժմփորձում է ժամանակ չկորցնել և նախաձեռնել քաղաքական, տնտեսական, ինստիտուցիոնալմերձեցում Հարավային Կովկասի պետությունների հետ։ Այդ կապակցությամբ բազմաթիվ հարցեր ենառաջանում և ամենակարևորը, թե Եվրոպան որպես գործընկերոջ` ԱՄՆ-ի՞ն, թե՞ Ռուսաստանինկնախընտրի։ Թուրքիան և Իրանը կարող են լինել դեկլարատիվ գործընկերներ, սակայն ոչ իրական։Ամենայն հավանականությամբ, Եվրամիությունը կնախընտրի իր հարավկովկասյանքաղաքականության մեջ խուսանավել ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև, բայց կձգտի իրագործել ինքնուրույնքաղաքական գիծ։
ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Իրավունք դե ֆակտո