ЕВРОПА И КАРАБАХСКИЙ ВОПРОС
1990-ականների երկրորդ կեսին շատերին թվում էր, թե Հայաստանի քաղաքականությանեվրոպական ուղղությունը դառնալու է ավելի նախընտրելի, հեռանկարային ու հաջողված։Հայաստանում գոյություն չուներ որևէ ընդդիմություն, որ դեմ հանդես գար եվրոպականհանրության հետ ինտեգրացիային, և եվրոպական պահանջները, ազգային օրենսդրությանբարեփոխման ու քաղաքական «կեցվածքի» մասով, միանգամայն ձեռնտու էին բոլորքաղաքական խմբավորումներին։ Ինտեգրացիան եվրոպական կառույցներ դիտարկվում էր իբրևորոշակի այլընտրանք այլ առաջնահերթ ուղղություններին` ռուսական և ամերիկյան։ Թեպետպետք է ընդունել, որ ոչ ոք այդպես էլ չի ձևակերպել, թե որն էր այդ այլընտրանքայնությունը։
Եթե Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ Հայաստանի հարաբերությունները զարգանում էին միանգամայնկոնկրետ ու առարկայական հողի վրա, ապա եվրոպական հանրության հետ փոխհարաբերությունները, չնայած կոնկրետ ինստիտուցիոնալ բազայի առկայությանը, զարգանում էին հայտնի իմաստով ներքինկռահումներից ելնելով։ Եվրոպական հանրության հետ հարաբերությունների զարգացումը երկրիժողովրդավարական ու շուկայական հեռանկարների ընդունման կարևորագույն ցուցանիշ էր, այնիմաստով, որ Հայաստանն ուղղակի առնչություն էր ունենում ժողովրդավարականհասարակություններին։ Հայաստանի քաղաքական դասակարգի համար, անկախ նրա տարբերհատվածների գաղափարաքաղաքական նախապատվություններից, եվրոպական ինտեգրացիաննշանակում էր բնական պատասխան գտնել բազմաթիվ հարցերի, սակայն գլխավորն այն էր, որՀայաստանը ձեռք էր բերելու մի նոր միության մեջ ներգրավվելու հնարավորություն, որը ոչ այլ ինչ էր, եթեոչ ԽՍՀՄ-ի փոխարինում, և որը պետք է դառնար «տանիք» ազգային պետականության համար։ Այսառումով Հայաստանը բոլորովին էլ ինքնատիպ չէ և եթե ցուցադրական ձգտում ի հայտ չի բերելեվրոպական հեռանկարի առումով, ինչպես շատ նորանկախ պետություններ` Վրաստանը կամ բալթյաներկրները, որոնք եվրոպական ուղղությունը դիտարկել են իբրև ազգային գերծրագիր, ապա դապայմանավորված էր Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական հարաբերություններով։ Մանավանդ որԵվրոպայի այդ հարաբերությունների զարգացումն ընթանում էր ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններիձևավորմանը զուգահեռ։
Բազմաթիվ քաղաքագետներ ընդգծում են արդի եվրոպական իրականության որոշակիինքնատիպությունը, երբ եվրոպական հանրության իրական քաղաքական քայլերն ակնհայտորենանհամարժեք են հռչակված նպատակներին ու խնդիրներին։ Ցավոք, այս քաղաքականառանձնահատկությունն առայսօր բավականաչափ իմաստավորված ու մշակված չէ գոնեհրապարակային ռեժիմում։ Սակայն, նույնիսկ եվրոպական սահմանադրության ընդունմանպարագայում, Եվրոպայում ուժեղ են հոռետեսական տրամադրությունները, առանձին երկրներշարունակում են կոռեկտ ձևերով տարաբաժանված մնալ եվրոպական հանրության ընդհանուրքաղաքականությունից, հատկապես արտաքին և անվտանգության ոլորտում։ Կասկածելի է նաևեվրոպական տնտեսական քաղաքականության միասնականությունը։ Երբեմն միայն քաղաքականկոռեկտությունը թույլ չի տալիս եվրոպական երկրների քաղաքական առաջնորդներին հռչակելու իրենցիրական վերաբերմունքը կամ դիրքորոշումն այս կամ այն գործընթացների նկատմամբ։ Որոշնիհիլիստական դիրքորոշում ունեցող քաղաքագետներ կարծիք են հայտնում, որ ձախ լիբերալ ուժերիարմատավորած այդ քաղաքական կոռեկտությունը դարձել է Եվրոպայի գաղափարաքաղաքականզարգացման արգելակ և գլխավոր պատճառն է եվրոպական պետությունների ազգային շահերիանտեսման։ Հատկապես աջ պահպանողական ուժերը Եվրոպայում հանդես են գալիս հետագաեվրոպական ինտեգրացիայի վերաբերյալ բավական արմատական դիրքորոշմամբ, կանխատեսելովձևավորվող վերպետական համակարգի փլուզում։ Եվրոպական սկեպտիցիզմը ի հայտ է գալիս արդենոչ միայն պահպանողական, այլև կաթոլիկական ու ազգայնական շրջանակներում, որոնց դիրքերնուժեղանում են։ Անկասկած է, որ Եվրոպայում ձևավորվում է քաղաքական ուժերի «միասնական» ճակատ, որոնք հանդես են գալիս վերազգային ինստիտուցիոնալ հիմքերի զարգացումըսահմանափակելու օգտին։
Եվրոպական պետությունների անհամաչափ տնտեսական զարգացման և, ըստ այդմ, ավելի թույլզարգացած պետություններին ու տարածաշրջաններին աջակցելու անհրաժեշտությանն ավելանում ենանվտանգության և պաշտպանության ավելի լուրջ խնդիրները։ Եվրոպական զինված ուժերիձևավորման ռազմավարական նախաձեռնությունը, որ բխում է Ֆրանսիայից ու Գերմանիայից, և որոնցմիացել է նաև Մեծ Բրիտանիան, հզորագույն հարված հասցրեց ատլանտյան հանրությանը։ ՆԱՏՕ-նակնհայտորեն ճգնաժամի մեջ է, որը, սակայն, չի հանգեցրել եվրոպական միասնությանամրապնդմանը, այլ ծնունդ է տվել Եվրոպայում ՆԱՏՕ-ի անդամ պետությունների մի շարք առանձին«ակումբների»։ Ինչպես, օրինակ, ամերիկա-բրիտանական, ֆրանս-գերմանա-բելգիական, միջերկրածովյան, արևելաեվրոպական, և այդ բոլոր ակումբներից միայն վերջին երկուսն են լոյալ ԱՄՆ-ինկատմամբ։ Ֆրանսիան, Գերմանիան, Բելգիան և Լյուքսեմբուրգը մտադիր են ավելի հեռուն գնալեվրոպական պաշտպանական նախաձեռնության զարգացման մեջ և ստեղծել միասնական զինվածուժեր` միասնական հրամանատարությամբ ու գլխավոր շտաբով։ Այսինքն` եվրոպականինտեգրացիայի գլխավոր նախաձեռնողների քաղաքականությունը հակասության մեջ է այն խնդիրներիհետ, որոնք հանգեցրել են ընդհանուր ինտեգրացիայի շրջանակներում տարբեր արագություններիառկայությանը։
Հետագա եվրոպական ինտեգրացիայի կողմնակիցները հասկանում են, որ այդ ահռելի նախագիծնիրագործման միայն մեկ շանս ունի, եթե հաջողվի կառուցել եվրոպական արտաքինքաղաքականություն, որպես համաշխարհային իրողություն։ Միայն արտաքին քաղաքականությանձևավորումը կարող է դառնալ լոկոմոտիվ և գլխավոր միավորիչ հանգամանք ոչ միայն ինտեգրացիայիհետագա խորացման, այլև եվրոպական միասնության պահպանման առումով։ Համաեվրոպականարտաքին քաղաքականություն գոյություն չունի, և նույնիսկ եվրոպական հանրության առաջատարպետությունները` Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, մասամբ Իտալիան, ձգտում ենպահպանել ազգային արտաքին քաղաքականության ինքնուրույնությունը և սեփական հայեցողությամբորոշել առաջնահերթություններն ու հիմնական ուղղությունները։ Համարվում է, որ ինքնուրույնությանկորուստն արտաքին քաղաքականության ոլորտում առաջատար եվրոպական պետություններըկներքաշի խոր քաղաքական ճգնաժամի մեջ` ապակազմակերպելով ոչ միայն եվրոպականքաղաքականությունը, այլև հարված հասցնելով ԱՄՆ-ին։ Որովհետև այդ դեպքում ԱՄՆ-ը կկանգնիԵվրոպայում անկառավարելի գործընթացների, ըստ էության, քաոսի փաստի առջև` քաղաքականհարցերում։ Համաեվրոպական արտաքին քաղաքականության ձևավորմամբ, սակայն, շահագրգռվածչեն նաև աշխարհում Եվրոպայի հիմնական գործընկերները` Ռուսաստանը, Չինաստանը, Ճապոնիան, իսլամական աշխարհի առաջատար պետությունները և այլ երկրներ։ Քանզի դրանով կտապալվենլիարժեք համաշխարհային նոր «բևեռի» ձևավորման հետ կապված հույսերը։ Որքան էլ տարօրինակ է, սակայն, Ֆրանսիայի կամ ֆրանս-գերմանական դաշինքի արտաքին քաղաքական ինքնուրույնությունը, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի ավելի եվրոպակենտրոն քաղաքականությունը, ավելի ենհամապատասխանում բազմաբևեռ աշխարհի ձևավորման սպասումներին։ Այսպես կոչված, եվրոպական արտաքին քաղաքականության ձևավորման գործընթացում բացակայում են փոքր ու միջինեվրոպական պետությունների շահերը, ինչը կհանգեցնի անարդյունավետ ու վատ վերահսկելիգործողությունների։ Եվրոպական այդպիսի անհամարժեք արտաքին քաղաքականության ձևավորմամբշահագրգռված են շատ քիչ պետություններ, ինչպես Թուրքիան, Իսրայելը, հայտնի իմաստով նաև` ՄեծԲրիտանիան։
Եվրոպական հանրության համար առավել օրախնդիր արտաքին քաղաքական պրոբլեմներն ենՌուսաստանի, բալկանյան, մերձավորարևելյան և հյուսիսաֆրիկյան պետությունների հետհարաբերությունները։ Առաջնահերթ են համարվում նաև փոխհարաբերությունները Չինաստանի, Ճապոնիայի, Հնդկաստանի, Իրանի, Հարավարևելյան Ասիայի երկրների հետ։ Առավել որոշիչնշանակություն ունեն ԱՄՆ-ի հետ փոխհարաբերությունները, հատկապես տրանսատլանտյանհարաբերությունների շրջանակներում։ Եվրոպացիները կարողացել են մշակել միասնական դիրքորոշումԲալկանների, Աֆղանստանի, իսրայելա-պաղեստինյան հիմնախնդրի, ահաբեկչության, իսլամականարմատական շարժումներին առնչվող պրոբլեմների, մասամբ նաև Չինաստանի վերաբերյալ։ Բայցնույնիսկ այս հարցերում առանձին եվրոպական պետությունների իրական դիրքորոշումը տարբերվում էհռչակված ուղեգծից Ռուսաստանի, Իրաքի ու այլ հարցերի առնչությամբ։ Սակայն գլխավոր ուղղությունը, ուր եվրոպական պետությունների դիրքորոշումները բացարձակ տարբեր են, ԱՄՆ-ի հետհարաբերություններն են։ Հենց ԱՄՆ-ի հետ հարաբերություններում առկա այդ բազմազանությունն էլկոտրում է եվրոպացիների իրական և ցուցադրական միասնականությունը։
2005-ի սկզբին տեղի ունեցած իրադարձությունները, կապված ԵԽԽՎ-ի` ղարաբաղյան հարցիվերաբերյալ ընդունած բանաձևի հետ, չէին կարող զգուշավորություն չառաջացնել եվրոպականքաղաքականության նկատմամբ։ Թեպետ եվրոպացիների այդ փորձը տվյալ հիմնախնդրի նկատմամբշատ կողմերով էքսպերիմենտ էր, կոչված բացահայտելու Ադրբեջանի ու Հայաստանի քաղաքական ուինտելեկտուալ ներուժը, հասարակությունների, քաղաքական դասակարգի, քաղաքականկուսակցությունների հնարավոր դիրքորոշումը և նման քայլերին արձագանքելու ընդունակությունը։ Այդփաստաթուղթն ավելի շուտ ոչ թե բանաձև էր, այլ որոշում, ոչ թե փաստաթուղթ մտադրություններիմասին, այլ պատասխան արձագանքի հաշվառումով ներկայացված առաջարկություն։ ԵԽԽՎ-ի այդորոշումը դարձավ պրոբլեմ ոչ այնքան Հայաստանի կամ Ադրբեջանի, որքան ԵԽԽՎ-ի ու, առհասարակ, եվրոպական հանրության համար։ Քանի որ բացարձակապես անհասկանալի է դարձնում եվրոպականքաղաքականության կառուցումը Հարավային Կովկասի տարածաշրջանում հետագայում։
Եվրոպացիների դիրքորոշումն ու նպատակները միանգամայն պարզ են։ Խոսքը վերաբերում է որոշակիչափորոշիչների և կանոնների ապահովմանը` Հարավային Կովկասի տարածաշրջանի նկատմամբվերահսկողություն ապահովելու առումով։ Եվրոպացիները ոչ այնքան վճռական մտադրություններ ունենստեղծելու ընդհանուր և ունիվերսալ համակարգ տարածաշրջանային, լոկալ և էթնոքաղաքականհակամարտությունները լուծելու համար։ Այդքանով հանդերձ, ակնհայտ է Հարավային Կովկասում այդունիվերսալ մոտեցումները ներդնելու ցանկությունը այն պահից սկսած, երբ ակնհայտորեն կպարզվի, որեվրոպական քաղաքականությունը Բոսնիայում, ալբանական Կոսովոյում, Հյուսիսային Կիպրոսում և այլհամարժեք խնդիրներում հիմնավորապես տապալված է։ Եվրոպական հանրության հիմնական խթանըՀարավային Կովկասի կապակցությամբ նույնպես ունիվերսալ բնույթ ունի։ Շուտով կգիտակցվի նաև այնհանգամանքը, որ ավելի լավ է եվրոպական հանրության կազմ ինտեգրել տարածաշրջանիպետությունները` չլուծված հիմնախնդիրներով հանդերձ, քան կասեցնել ինտեգրացիան առհասարակ։
Այս հակասական պայմաններում չճանաչված պետությունները սեփական քաղաքականություննիրագործելու և իրենց դիրքերն ամրապնդելու քիչ հնարավորություններ չունեն։ Ամենից առաջ ԼեռնայինՂարաբաղի Հանրապետության հարաբերությունները եվրոպական հանրության հետ պետք է դիտարկելիբրև լիարժեք արտաքին քաղաքականություն։ Սակայն միաժամանակ պետք է հասկանալ, որարտաքին քաղաքականությունն իրագործում է ոչ միայն և ոչ այնքան արտգործնախարարությունը, որնունի սահմանափակ դիվանագիտական գործառույթներ, որքան ողջ հասարակությունը, առնվազն գոնեքաղաքական դասակարգը։ Քաղաքական գործիչները, կուսակցությունները և հասարակականկազմակերպությունները, որոնք ընդունակ չեն գիտակցելու այդ խնդիրները, պետք է հեռանանքաղաքական ու հասարակական ասպարեզից։ Հարկ է ընդունել, որ ԵԽԽՎ-ի վերոնշյալ բանաձևն ի ցույցդրեց Հայաստանի ու ԼՂՀ իշխանությունների արտաքին քաղաքական անկարողությունը։ Քաղաքականկուսակցությունները, որոնք այդքան երկար ու բարձրագոչ հայտարարություններ էին անում ազգայինառաջնահերթությունների մասին, ունեին բոլոր հնարավորությունները եվրոպական կառույցներումիրավիճակը փոխելու` առնվազն ԵԽԽՎ-ում, սակայն հայտնվեցին խեղճ ու կրակ ու անվճռականդիտորդների դերում։
Այնպիսի չճանաչված պետություններ, ինչպիսիք են ալբանական Կոսովոն, իրաքյան Քրդստանը, Պաղեստինը, Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը բավական լավ ներկայացված ենԵվրոպայում, հաստատել են սերտ ու պարտավորեցնող հարաբերություններ քաղաքականկուսակցությունների, խոշոր հասարակական, հումանիտար, բարեգործական և իրավապաշտպանկազմակերպությունների հետ, ինչպես նաև կապեր ունեն տարբեր խմբակցությունների հետ ազգային ուեվրոպական խորհրդարաններում, եվրոպական պետությունների պաշտպանական ու արտաքինքաղաքական գերատեսչությունների հետ։ Օրինակ, վերոնշյալ չճանաչված պետություններիքաղաքական դեմքերը (առայժմ բացառությամբ Աբխազիայի) դարձել են եվրոպական էլիտարքաղաքական ու տնտեսական ակումբների անդամներ և այդպիսով մաս են կազմում եվրոպականքաղաքական շրջանակների։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում քաղաքական դասակարգըներառում է ոչ պակաս, քան 2 հազար մարդ։ Կան հավակնոտ քաղաքական գործիչներ, ձևավորված ուվերստեղծված քաղաքական կազմակերպություններ ու ԶԼՄ-ներ։ Այդքանը միանգամայն բավարար էրբազմակողմանի արտաքին քաղաքականություն իրագործելու համար։ Չնայած այն հանգամանքին, որԱՄՆ-ն է դարձել նորանկախ պետությունների հիմնադրման նախաձեռնողը Բալկաններում, Պաղեստինում, իրաքյան Քրդստանում, Կիպրոսում և Հարավային Կովկասում, սակայն հենցեվրոպական քաղաքականությունն է հարմար հրապարակ դարձել այդ չճանաչված պետությունների ևէթնիկ կազմակերպությունների քաղաքականության զարգացման համար։ Նույնիսկ Եվրոպայից այդքանհեռավորության վրա գտնվող Իրաքի քրդական տարածաշրջանը ձայնի իրավունք ունի եվրոպականքաղաքական շրջանակներում։ Այն պայմաններում, երբ Եվրոպան ակնհայտորեն պաղեստինամետդիրքորոշում է որդեգրել, ԱՄՆ-ն արդեն 2001-ին ընդունեց որոշում պաղեստինյան անկախ պետությունստեղծելու մասին։ Այն բանից հետո, երբ Հյուսիսային Կիպրոսի ճանաչման գաղափարն էլ ընկալմանարժանացավ Եվրոպայում, ԱՄՆ-ը սկսեց աշխատել այդ նոր ծրագրի իրագործման ուղղությամբ։ ԱՄՆ-ըդրական սպասումներ ուներ եվրոպական պահպանողական շրջանակներից ալբանական Կոսովոյիճանաչման առումով։ Այսպիսով, ԱՄՆ-ի համար ընդհանրապես կարևոր է այս խնդիրների շուրջԵվրոպայում որոշակի տրամադրություններ ձևավորելը, և եվրոպացիներն այդ հարցում համակերպվումեն ամերիկյան դիրքորոշման հետ։ Որովհետև այդ քաղաքական տեխնոլոգիայի հիմքում դրված էանվտանգության ապահովման պահանջը։
Այդ պարադիգմում Ղարաբաղի հայերի համար ձևավորվում է միանգամայն բարենպաստ քաղաքականհեռանկար։ Բայց դա չի նշանակում, որ պատմական հաջողությունն ապահովվելու է ինքնաբերաբար։Ներկայիս իրավիճակը ձեռք է բերվել շատ թանկ գնով։ Քաղաքականության մեջ ավտոմատիզմ չկա, ևկարելի է ձեռքից բաց թողնել ոչ միայն պատմականորեն թանկարժեք ժամանակը, այլև պատմականշանսը։ Ղարաբաղի հայերին տրված չէ վստահության կրեդիտ, այլ միայն կրեդիտ քաղաքական առումովբովանդակային ժամանակի մեջ։
ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Իրավունք դե ֆակտո