статьи

КОГДА НЕТ ВОЛИ И ДОВЕРИЯ, ЗНАЧИТ РЕФЕРЕНДУМ

2009-01-08

Ռուսաստանյան ղեկավարությունն իր «ղարաբաղյան նախագծի» կապակցությամբ բախվեցանսպասելի խոչընդոտի եւ որոշեց Ղարաբաղը որպես էթնիկ հայկական տարածք ոչնչացնելու իրձգտմանը դադար տալ: «Կերոսինշչիկներն» ու «գազավիկները», ովքեր կառավարում են Ռուսաստանը, հասկացան, որ այդ խնդիրը գրոհով չեն լուծի: Դրա հետ մեկտեղ Հայաստանի ղեկավարներըհայտնվեցին ավելի տհաճ ու անհեթեթ իրավիճակում, քան իրենց մոսկովյան գործընկերները: Այսիրավիճակը բացահայտեց, որ հայկական ղեկավարությունը լիովին չի տիրապետում իրավիճակին: Այդպատճառով էլ թիվ մեկ խնդիր դարձավ բոլորին եւ իրենք իրենց ապացուցելը, որ տիրապետում ենիրավիճակին. ընդունեցին անհասկանալի օրենք հեշտացված կարգով հանրաքվե անցկացնելու մասին:

Գլխավոր հանրաքվեն աշխարհում տեղի ունեցավ 2000 տարի առաջ, երբ Պոնտացի Պիղատոսը «լվացձեռքերը» եւ ամբոխին հանձնեց խղճի ու բարոյականության հարցերի լուծումը: Ամբոխն ընտրեցհանցագործին, որովհետեւ հանցագործն արտահայտում էր նրա շահերը եւ նման էր իրեն: Դասարսափելի զգուշացում էր մարդկանց եւ ժողովուրդներին: Իսլամում կան կոլեգիալության սկզբունքներ` ռիդան եւ իջմ, որ նշանակում են ոչ թե որոշումներ ընդունելու ժողովրդի իրավունք, այլ` ընտրյալներիիրավունք: Ճակատագրական խնդիրների վերաբերյալ որոշումներ ընդունելը սրբազան գործողություն է, եւ այն լեգիտիմ է լինում, եթե հասարակությունն ընդունակ է ընդունել մարտահրավերները: Ծայրահեղսրբապղծության ճահճում խեղդվող մեր հասարակությանը որեւէ քաղաքական խնդիրներ լուծելուիրավունք տալը կանխահայտ հանցագործություն է: Հայկական հասարակությունը քիչ թե շատ ընդունակէ ընկալել գաղափարներ, եթե դրանք ստամոքս լցնելու եւ հանգիստ ապրելու հույս են տալիս: Հայաստանի քաղաքական ղեկավարությունը, որն ընդունակ չէ որոշում կայացնել ղարաբաղյանխնդրով, փորձում է ապահովել կապիտուլյացիայի «լեգիտիմությունն» այսպես կոչված հանրաքվեիմիջոցով: Հայաստանում բնակչության մեծ մասը գտնվում է տնտեսական, ծառայողական եւ խմբակայինկախվածության պայմաններում, եւ ի վիճակի չէ ընտրությունների ժամանակ արտահայտել սեփականկարծիքը: Երկրում մեծ քանակ է կազմում բացարձակ անգրագետ կամ կիսագրագետ մարդկանց թիվը, որոնք նույնիսկ ի վիճակի չեն հասկանալ, թե ինչի համար պետք է տան իրենց ձայնը: Նույնիսկ քիչ թեշատ կրթված մարդիկ իրենց չեն պահում այնպես, ինչպես հարիր է երկրի քաղաքացիներին, այլնախընտրում են ենթարկվել նրանց, ումից կախված են: Հայաստանում տարածված է քծնանքիպրակտիկան, երբ բոլոր մակարդակների վարչակազմերի աշխատակիցներն իրենց պահում են որպեսանլեզու կենդանիներ` պատրաստ կատարելու ղեկավարության ցանկացած ցանկություն: Բնակչությանզգալի մասը ենթակա է բացահայտ քրեական հոգեբանության, բացարձակապես դա չգիտակցելով, արդեն չխոսելով պրոֆեսիոնալ քրեական շրջանակների մասին, որոնք ինչ որ չափով «կիսում» ենիշխանությունը պաշտոնական իշխանությունների հետ: Հայաստանում, ըստ էության, բացակայում էքաղաքական դասը, իսկ քաղաքական կուսակցություններն առանց բացառության վերածվել ենհակահասարակական խմբավորումների կամ էլ հետապնդում են զուտ էգոիստական նպատակներ: Քաղաքական կուսակցություններն այն աստիճան անգործունակ են, որ նույնիսկ ի վիճակի չեն կատարելիրենց վրա դրված հիմնական գործառույթները` իրականացնել իշխանության եւ առավել հարուստմարդկանց ու խմբերի սերվիսը: Ընդդիմադիր կուսակցություններն ու շրջանակները, որ նախընտրում ենբողոքական վարքը, հենց միայն այն բանին են սպասում, որ իշխանությունները ստորագրենկապիտուլյացիան: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հուսալի սոցիալական բազա էստեղծված Հայաստանի իշխանության ցանկացած պահանջ կատարելու համար: Այս սոցիալ-պատմական իրավիճակում հանրաքվե անցկացնելը ոչ այլ ինչ է, քան քաղաքական հանցագործություն: Պետք չէ մոռանալ, որ բավական երկար ժամանակ Հայաստանում իշխում էին հակաղարաբաղյանտրամադրություններ, ատելություն հենց այդ անվան հանդեպ: Իսկ խորհրդարանի վերջին ընտրությանը628 հազար «քաղաքացի» քվեարկեց Ղարաբաղն Ադրբեջանին վերադարձնելու օգտին: Այսպաշտոնական թվին պետք է ավելացնել եւս նվազագույնը մեկ միլիոն: Իրականում այդպիսիներըՀայաստանում ավելի քան մեկեւկես միլիոն են: Որ իրավունքով վերջնականապես բարոյալքվածմարդիկ, որ բացարձակապես չունեն հայրենասիրության, պատասխանատվության զգացում, որ ամենօր հանցանք են գործում, իրենցից քաղաքական դասալիքներ ներկայացնողները պետք է լուծեն մերհայրենիքի ճակատագիրը: Արդյոք ժողովրդավարության իրավունքով:

Բոլոր յուրայիններին շնորհավորում ենք Նոր տարվա կապակցությամբ: Կճեղքենք:

ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ