статьи

ВАРИАНТЫ РЕШЕНИЯ ТАЛЫШСКОГО ВОПРОСА

Հարավային Կովկասում թվակազմով 4-րդ ժողովուրդը` թալիշները, շարունակում են մնալադրբեջանական լծի տակ և ենթարկվել էթնոքաղաքական, տնտեսական, սոցիալ-մշակութայինխտրականության։ Ադրբեջանական իշխանությունները շարունակում են թալիշների գոյությունըչընդունելու քաղաքականությունը, պնդելով, թե թալիշները վաղուց ինտեգրացված ենադրբեջանական ազգի մեջ, ինչպես Արևելյան Կովկասի իրանական ծագում ունեցող այլժողովուրդները` մուղանցիները, սալիանցիները, թաթերը։

Տարբեր երկրների որոշ ազգագրական ինստիտուտներ, ելնելով ադրբեջանական գործակալների ևէմիսարների հետ իրենց կապերից, թալիշների թվակազմը մատնանշում են ոչ ավելի, քան 220-300 հազարմարդ։ Այդ ժողովրդի հյուսիսային ճյուղը, բնակվելով Արաքսի և Կուրի միախառնման շրջանից 150 կմշրջագծով, զգալիորեն ուծացված է, կորցրել է իրանական ինքնագիտակցությունը, և այդ պատճառով էլթալիշական ինտելեկտուալների շրջանում ընդունված է համարել, որ թալիշների թվաքանակը 800 հազարի սահմաններում է։ Միաժամանակ այդպիսի սահմանափակ գնահատականները բացատրվումեն նաև սուբյեկտիվ պատճառներով, քանի որ որոշ թալիշներ, ամենից առաջ թալիշական քաղաքականշարժման ներկայացուցիչները, չեն ցանկանում թալիշական էթնոսի շրջանակներում տեսնել այնթեյփերը (ցեղախմբերը), որոնք բնակեցվում են այդ շրջաններում և տարաբաժանված են «հարավային» ու «միջին» գոտիներում բնակվող թալիշներից։ Հավանաբար, այստեղ առկա են զուտ տեղային շահեր, ինչը պայմանավորված է լայն հասարակական-քաղաքական մտածողության բացակայությամբ։

Ընդ որում, չկան օբյեկտիվ գնահատականներ, թե որքան թալիշներ են բնակվում Բաքվում ու նրաշրջակայքում։ Խորհրդային տարիներին Ադրբեջանի իշխանությունները Մոսկվայի թողտվությանպայմաններում իրագործում էին թալիշներին, որպես առանձին ժողովուրդ, չճանաչելուքաղաքականություն` համարելով նրանց առանձին ազգագրական խումբ։ 1996-ին թալիշմտավորականների մի խումբ դիմեց Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ազգագրությանինստիտուտին և ստացավ քիչ թե շատ օբյեկտիվ գնահատական թալիշների իրական թվաքանակիմասին։ Իրականում թալիշների թվակազմն Ադրբեջանում առնվազն 1,5 մլն է, թալիշները զոհ են դարձելխորհրդային ռեժիմին, որը նպատակամղված անտեսել է թալիշների գոյությունը որպես ազգի, ազերիներին հաճոյանալու նպատակով։ Թալիշներից խլվել են նրանց լեզուն, ինքնագիտակցությունը, մշակույթը և անգամ ազգային անվանումը։ Չնայած դրան, թալիշները մեծ ներդրում են ունեցել այնտնտեսության ու մշակույթի ստեղծման մեջ, որ կոչվել է ադրբեջանական։ Ազգային գոյության արգելմանայդպիսի կոշտ պայմաններում բազմաթիվ թալիշներ հարկադրված էին կոնֆորմիստական պահվածքորդեգրել` հաշտվելով ճակատագրի հետ։

Սակայն նրանց լեզուն, ինքնանվանումն ու ինքնագիտակցությունը չանհետացան։ Խորհրդային ռեժիմիգոյության տասնամյակների ընթացքում թալիշական շարժման ակտիվիստները ստեղծում էին գաղտնիկազմակերպություններ ու հայրենասերների միություններ։ Թալիշ ուսուցիչը, բռնադատման ենթարկվելուվտանգից չվախենալով, երեխաներին սովորեցնում էր մայրենի լեզուն` օգտագործելով այնսահմանափակ դասագրքերի պատճենները, որոնք խորհրդային իշխանության առաջին տարիներինհրապարակվել էին թալիշերենով։ Թալիշստանի լեռնային շրջաններում պահպանվում էինավանդույթներն ու շիա մահմեդականությունը, թալիշերենն ու թալիշական սովորույթները։ Մեծնշանակություն ունեցավ բանավոր ստեղծագործության ու երաժշտության առկայությունը, որոնքպահպանեցին թալիշ ժողովրդի ոգին։ 1960-ականներին Բաքվում և Լենքորանում ստեղծվեցին թալիշներիկազմակերպված խմբեր, որոնք, սակայն, շատ արագ ջախջախվեցին ադրբեջանական ՊԱԿ-ի կողմից, ևտասնյակ մարդիկ, մեղադրվելով սովորական քրեական հանցագործությունների մեջ, դատապարտվեցին ու ընդմիշտ կտրվեցին հայրենիքից։ 1980-ականների վերջին Լեռնային Ղարաբաղումհայերի ապստամբության ազդեցությամբ թալիշներն էլ ազգային ինքնորոշման անհմուտ փորձկատարեցին, թալիշական մտավորականների մի խումբ փորձեց ստեղծել Թալիշա-ՄուղանականՀանրապետությունը։ Նախաձեռնությունը ջախջախվեց ադրբեջանական շովինիստների կողմից` ռուսական, իրանական և արևմտյան հասարակությունների լուռ համաձայնության պայմաններում։ Սաօրինաչափ էր, քանի որ թալիշական ակտիվիստները չունեին քաղաքական փորձ, չկարողացանհաստատել արտաքին շփումներ և ապահովել խոշոր տերությունների աջակցությունը։ Հարկ է նշել, որայդ փուլում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կարող էր օգնության գալ թալիշներին` թույլտալով հայկական զորքերին ճեղքում իրականացնել Լենքորանի ուղղությամբ։ Սակայն հայկականիշխանությունները ցանկություն չունեին լուծելու այդ պատմական խնդիրը, թեպետ, եթե դա տեղիունենար, աշխարհաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում այսօր շատ կողմերով այլ կլիներ։

Արևմուտքի և Ռուսաստանի բազմաթիվ իրավապաշտպան կազմակերպություններ գործնականումմոռացության մատնեցին այն բռնությունները, որոնց ենթարկվեցին թալիշ ժողովուրդը և թալիշականշարժման ակտիվիստները` Թալիշա-Մուղանական Հանրապետության ջախջախումից հետո։ Շարժմանակտիվիստների տվյալների համաձայն, ձերբակալվեց մոտավորապես 2800 մարդ, որոնց անուններն ուտվյալները հայտնի են, և որոնցից 169-ը կա՛մ սպանված են, կա՛մ համարվում են անհետ կորած։ Այսռեպրեսիաներն ավելի զգալի կլինեին, եթե իրանական հասարակությունն իր բողոքը չարտահայտեր` այդ իրադարձությունների հետ կապված։ Այդ փուլում Իրանի պաշտոնական շրջանակներըհասարակական ֆոնդերի ու մեջլիսի որոշ պատգամավորների միջոցով հասկացրին Ադրբեջանիղեկավարությանը, որ այդ իրադարձությունները չեն կարող ազդեցություն չունենալ իրանա-ադրբեջանական հարաբերությունների վրա։ Եվ, այնուհանդերձ, ավելի քան 3 հազար թալիշներ` ներառյալ հասարակական ակտիվիստներն ու նրանց ընտանիքի անդամները, ստիպված եղանհեռանալ Ադրբեջանից` ռեպրեսիաներից խուսափելու համար։

1990-ականներին, թալիշ ժողովրդի համար ամենաբարդ փուլում, Ռուսաստանի իրավապահմարմիններն իրենց ամոթալի ներդրումն ունեցան այդ ռեպրեսիաների իրականացման մեջ` Ադրբեջանին հանձնելով թալիշական շարժման ակտիվիստներին, ինչը թալիշներն այսօր էլ չեն մոռացել։Նույնպիսի քաղաքականություն Ռուսաստանն իրականացնում էր լեզգիական քաղաքական շարժմանակտիվիստների նկատմամբ։ Ներկայումս գոյություն ունի համաձայնագիր Ռուսաստանի և Ադրբեջանիմիջև` այդ կարգի մարդկանց ձերբակալելու և հանձնելու վերաբերյալ։ Մինչդեռ Ադրբեջանն այդպես էլչկատարեց իր համարժեք պարտավորությունները` չեչենական դիմադրության ներկայացուցիչներինՌուսաստանին հանձնելու վերաբերյալ։ Հարկ է ընդգծել, որ Ադրբեջանը փորձեց Ռուսաստանումհաստատել նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիներին հանձնելու պրակտիկա, ևՌուսաստանը պատրաստ էր ընդունելու այդ պայմանները։

Թալիշական համայնքի առաջնորդ Իսմայիլ Շաբանովը Մոսկվայում անցկացված կոնֆերանսում, որկոչվում էր «Թալիշական սփյուռք», քննադատեց Ադրբեջանի իշխանություններին, ընդգծելով, որ նրանքօրինակ պետք է վերցնեն բազմազգ Ռուսաստանից, թե ինչպես պետք է ապահովել տարբերժողովուրդների իրավահավասար ու խաղաղ գոյակցությունը մի պետության մեջ։ «Ադրբեջանիղեկավարությունը շատ կոշտ քաղաքականություն է իրականացնում ազգային փոքրամասնություններինճնշելու ուղղությամբ։ Ադրբեջանի հարավային շրջաններում, որոնց բնիկ բնակչությունը թալիշներ են, իրականացվում է քրդերի զանգվածային վերաբնակեցում։ Միայն Լենքորանում վերաբնակվել է մոտ 5 հազար, իսկ գյուղերում` 500-1000 մարդ։ Իշխանությունների նպատակն է այդ գործընթացը խրախուսելումիջոցով ոչնչացնել թալիշական հին քաղաքակրթությունը։ Նրանք ցանկանում են փոխել ոչ միայնժողովրդագրական իրավիճակը, այլև բնական լանդշաֆտը։ Օրինակ, կտրվել են Թալիշստանում միշտ էլտարածում ունեցող երկաթի ծառերը։ Տեղական բնակչության համար անտանելի պայմաններ ենստեղծվում, նրանք չեն կարող հող գնել, սեփական գործ սկսել։ Յուրաքանչյուր փռշտոցի համարթալիշները պետք է Բաքվից թույլտվություն ստանան, մինչդեռ եկվորների համար առավելագույննպաստավոր պայմաններն են ստեղծվում։ Որպես թալիշական սփյուռքի ղեկավար` ես ցանկանում եմԱդրբեջանի իշխանությունների հետ տրամաբանության շրջանակներում արդար երկխոսություն սկսել։Մենք լարվածության մեծացում չենք ցանկանում, թեպետ թալիշներին ոչնչացնում են ամեն քայլափոխի։Իմ ընկերոջից պահանջել են դիմում գրել, որ ինքը քուրդ է, իսկ երբ հրաժարվել է, ստիպված է եղելհեռանալ աշխատանքից։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին` հրաժարվել այդպիսիքաղաքականությունից։ Իրենց գործողություններով նրանք ուզում են թալիշներին վերածել գայլերի, տարածաշրջանից հեռացել է ամբողջ երիտասարդությունը», հայտարարել է Շաբանովը (Bakililar.AZ)։

Ադրբեջանական իշխանությունները վերջին 15 տարիներին փորձեցին ոչ միայն ոչնչացնել թալիշականհասարակական-քաղաքական շարժման հիմքերը, այլև վերափոխել թալիշ ժողովրդի հասարակական ուէթնիկ գիտակցությունը։ Թալիշստանում տեղակայված են պետանվտանգության ու ներքին զորքերիուժեղացված ստորաբաժանումներ, բանակային զորամասեր։ Բաքվում իրականացվում է թալիշականէլիտային կաշառելու և վախեցնելու որոշակի քաղաքականություն, ինչը հանգեցրել է որոշ արդյունքների։1990-ականների վերջին թալիշական միջավայրում ուժեղացան տրամադրությունները, թեադրբեջանական պետության շրջանակներում թալիշները կկարողանան պահպանել իրենցինքնությունը, լեզուն ու մշակույթը։ Ինչպես Ադրբեջանի ամբողջ ժողովուրդը, թալիշներն էլ հույսեր ենկապել նավթային եկամուտներից իրենց բաժինն ունենալու հետ։ Անշուշտ, չի կարելի միամտության մեջմեղադրել մի ողջ ժողովրդի ու նրա մշակութային ներկայացուցիչներին, ովքեր հայտնվել ենզանգվածային ռեպրեսիաների մշտական վտանգի ներքո։ Սակայն արդյունքում, սոցիալականիրավիճակի բարելավման փոխարեն, տեղի ունեցավ թալիշների զանգվածային արտագաղթՌուսաստան, ՈՒկրաինա և այլ երկրներ, ուր հիմա բնակվում է մոտ 250 հազար թալիշ։

Միևնույն ժամանակ զանգվածային արտագաղթը դարձավ թալիշական քաղաքական շարժմանվերակենդանացման կարևոր գործոն։ Ռուսաստանում և ՈՒկրաինայում գործող թալիշական սփյուռքումազգային գիտակցության վերազարթոնք է, ավելի լայն կիրառում է գտնում թալիշերենը, ձևավորվում ենթալիշական սփյուռքի կազմակերպությունները, որոնք տարաբաժանված են ադրբեջանականհամանման կառույցներից։ Ռուսաստանի իշխանությունները թալիշների, ինչպես և լեզգիներինկատմամբ սկսել են վարել երկակի քաղաքականություն։ Մի կողմից շարունակվում է Ադրբեջանինծառայությունների մատուցումը` նրանց Բաքվին հանձնելու միջոցով, մյուս կողմից` Ռուսաստանըշանտաժի է ենթարկում Ադրբեջանին` այդ գործոնների օգտագործմամբ։ Ռուսաստանում Ադրբեջանիդեսպանատան մի պատասխանատու պաշտոնյայի բնորոշմամբ. «Ռուսները ոչ մի հնարավորությունբաց չեն թողնում էթնիկ խմբավորումների հավակնություններն օգտագործելու Ադրբեջանի նկատմամբճնշում գործադրելու համար։ Թալիշական կազմակերպությունները Ռուսաստանում կարելի է բաժանելերկու մասի։ Մի մասն իսկապես անկախ է և ունի տարաբնույթ դժվարություններ, մյուսները գտնվում ենՌուսաստանի հատուկ ծառայությունների վերահսկողության տակ»։ Այսպես թե այնպես, Ռուսաստանիիշխանությունների ազդեցությունը թալիշների վրա մեծանում է։ Կա ենթադրություն, որ Ռուսաստանիհատուկ ծառայությունների հետաքրքրվածությունը պայմանավորված է նրանով, որ տարածաշրջանիանվտանգության տեսանկյունից կարևոր նշանակություն ունեցող թալիշաբնակ տարածքները կարող ենհայտնվել Իրանի վերահսկողության տակ։ Բացի դրանից, այդ տարածքում արդեն տեղակայված ենԱՄՆ-ի հետախուզական ռադարները, որոնք գործում են Իսրայելի մասնակցությամբ։

Իրավիճակն այժմ փոխվել է, և միջազգային քաղաքականության ու աշխարհաքաղաքականիրադրության նոր զարգացումների արդյունքում Թալիշստանը գրավել է Ռուսաստանի ու Իրանիուշադրությունը։ Թալիշական հայրենասերների շարժումը հետաքրքրել է նաև Եվրոպային։ Ադրբեջանիղեկավարությունը մշտական քաղաքական դիսկոմֆորտ է ապրում Թալիշստանի պատճառով, որըդառնում է անվերահսկելի։ Թալիշստանի լեռնային շրջանները գործնականում ինքնավար են, ուր չենհամարձակվում նույնիսկ մտնել իշխանության ներկայացուցիչները։ Ռուսաստանում, Գերմանիայում, Ֆրանսիայում առաջացել են թալիշական վտարանդիական խմբավորումներ ու կազմակերպություններ, որոնք փորձում են համախմբել թալիշների ներուժն արտասահմանում` հայրենիքի ազատագրմաննպատակով։ Այդպիսի մի նոր կազմակերպություն ստեղծվել է Շվեդիայում և շուտով կվերածվիթալիշական վտարանդիության կենտրոնի։ Սակայն գլխավոր աջակցությունը թալիշ ժողովուրդըստանում է Իրանից, որի պատմական հատվածն է հանդիսանում։ Իրանում բնակվող հարյուրհազարավոր հայրենակիցներ մասնակցում են թալիշական ազգային ազատագրական շարժմանկայացմանը։ Իրանի կառավարությունն ու հասարակությունը Թալիշստանը, իսկ ավելի ճիշտ, ընդհանուրհայրենիքից կտրված Հյուսիսային Թալիշստանը, դիտարկում են իբրև իրանական աշխարհի միբաղկացուցիչը։ Թալիշական ազգային շարժման կողմնորոշվածությունը դեպի աշխարհիկ քաղաքականարժեքները չի ժխտում Իրանի հետ համագործակցության հնարավորությունը, որովհետևաշխարհաքաղաքական շահերն ավելի առաջնահերթ են։ Նախկինում Իրանի հետաքրքրությունըԹալիշստանի նկատմամբ սահմանափակ էր, և երբ Բաքուն սկսում էր առանձնակի հետաքրքրությունդրսևորել Իրանի հյուսիս-արևմտյան ադրբեջանաբնակ շրջանների նկատմամբ, Թեհրանն անմիջապեսզգուշացնում էր թալիշական շարժման ակտիվացման հնարավորության մասին։ Այս հնարքնօգտագործվել է Իրանի հոգևոր առաջնորդ Խամենեիի օգնականների, նախկին արտգործնախարարՎելայաթիի կողմից, երբ Բաքուն փորձեց միջազգայնացնել Իրանի հյուսիս-արևմտյան նահանգներիխնդիրը։

Ներկայում կան նախանշաններ, որ Իրանն անցել է Թալիշստանն Ադրբեջանից տարանջատելուքաղաքականության` դուրս բերելով այն ադրբեջանական իշխանությունների վերահսկողությունից։Չճանաչված պետության մոդելի կիրառումն առայժմ իրատեսական չէ, բայց գործը դրան էլ կհասնի։Բնութագրական է այն, որ եթե նախկինում Իրանը ցանկալի չէր համարում թալիշական թեմայիարծարծումը եվրոպական բեմահարթակներում, ապա այժմ ինքն է այդպիսի փորձեր նախաձեռնում։Իրանը շահագրգռված է նաև այս հարցում Ռուսաստանի ուշադրության մեծացմամբ. վերջին շրջանումԹալիշստանով հետաքրքրվում են ռուսական քաղաքական գործիչներն ու Պետդումայիպատգամավորները։ Թեպետ վաղուց ժամանակն է այնտեղ ստեղծելու թալիշական բարեկամությանխումբ. դրա համար քաղաքական պայմանները հասունացած են։

Ալիքրամ Գումբատովի` թալիշական ազգային հերոսի ազատումն ադրբեջանական բանտիցմիջազգային հանրության միջամտության շնորհիվ դարձավ թալիշական ազգային շարժմանզարգացման կարևոր փուլերից մեկը, քանի որ ոգևորեց բազմահազար թալիշների` ամբողջ աշխարհում։Ադրբեջանական ղեկավարությունն իզուր փորձում է Թալիշա-Մուղանական Հանրապետությանստեղծման փորձը բացատրել տեղական կլանների հավակնություններով։ Տոտալիտար համակարգիփլուզման արդյունքում փլուզվել է նաև Մոսկվա-Բաքու-Թալիշստան եռամիասնությունը, և թալիշականշարժման խնդիրները դարձել են հստակ ու որոշակի։ Առաջիկա տասը տարվա ընթացքում կստեղծվիթալիշա-մուղանական անկախ պետություն` Եվրամիությանն ինտեգրացվելու ձգտումով։ Ներկայումսթալիշները փորձում են առաջ քաշել ինքնավարության գաղափարը, ինչը քաղաքական հասունությանցուցանիշ է, եթե նկատի ունենանք, որ ցանկացած ինքնավարություն առաջին քայլն է դեպիանկախություն։ Թալիշական առաջնորդների մի մասը նախընտրում է խոսել ոչ թե ինքնավարության, այլԱդրբեջանի քաղաքական կյանքում թալիշների ինտեգրացիայի, թալիշական կուսակցություններիստեղծման և հանրագումարում Բաքվում իշխանությունը «վերցնելու» մասին։ Այսինքն, կա նաևԱդրբեջանի իրանացման գաղափարը։

Բոլոր այս գաղափարները փորձարկում պիտի անցնեն հասարակական երկխոսության միջոցով, սակայն ավելի կարևոր է, որ թալիշական շարժումը վերածնվել է և հայտարարում է իր մասին։Թալիշական կազմակերպությունների ներկայիս ղեկավարները Ռուսաստանում միայն արտաքուստ ենհրաժարվել անկախացման գաղափարից, որպեսզի ավելի բարենպաստ պայմաններ ստեղծենպայքարը շարունակելու համար։ Թալիշստանը ձեռք է բերում նոր գեոռազմավարական նշանակություն, քանի որ Կասպից ծովի ավազանը դառնում է լայնածավալ մրցակցության դաշտ` կոմունիկացիոն ուէներգետիկ տեսանկյունից։ Ադրբեջանն ու ԱՄՆ-ը բավական վաղուց սերտ համագործակցում ենԿասպիցի ավազանի և Իրանի հյուսիսային տարածաշրջանների վերահսկողության հարցում։Ներկայումս, ոչ ամբողջական տվյալներով, երկու այդպիսի օբյեկտ կա Ադրբեջանում, որոնցից մեկըտեղակայված է Լերիկի շրջանում` համանուն գետի վերին հոսանքում, անմիջապես իրանականսահմանի վրա և հյուսիսային ու հյուսիս-արևմտյան Իրանի օդային տարածքը 1000 կմ շրջագծովհսկողության տակ վերցնելու նպատակ ունի։

Հարկ է ընդգծել, որ «Հյուսիս-Հարավ» կոմունիկացիոն նախագծի իրագործումը, որ ենթադրում էերկաթուղային հաղորդակցության հաստատում Ռուսաստանի ու Հնդկաստանի միջև Ադրբեջանի, Իրանի և գուցե Պակիստանի տարածքով, առայժմ բավարար տնտեսական հիմնավորումներ չունի։Որովհետև բեռնափոխադրումների սպասվող ծավալը մեծ չէ, իսկ Հարավային Ասիայից դեպի Եվրոպաբեռնափոխադրումների իրականացումը Ռուսաստանի տարածքով բավական կասկածելի գաղափար է։Բայց եթե դա իրագործվի, Աստարան երկաթուղային կարևոր հանգույց կդառնա, ու Թալիշստանըկհայտնվի լուրջ ուշադրության կենտրոնում` որպես կարևոր գեոռազմավարական նշանակությունունեցող գոտի։ Այս հանգամանքները չեն կարող չպայմանավորել տարբեր տերություններիուշադրությունն այդ տարածքի նկատմամբ, ինչը Իրանում ու Ռուսաստանում հանգեցրել է այնգիտակցության, որ անհրաժեշտ է ակտիվացնել իրենց ներկայությունն այդ գոտում և թալիշականէթնոքաղաքական դաշտում առհասարակ։ Կասկած չկա, որ Իրանի օրինակին հետևելով` Ռուսաստանըևս մեծացնելու է ուշադրությունն ու գործունեությունն այս ուղղությամբ։ Անցել են 1990-ականները, երբՌուսաստանը զգուշանում ու գրգռվում էր այն տեղեկություններից, թե Իրանը Թալիշստանն Ադրբեջանիցանջատելու ծրագրեր ունի, և այդ մասին զգուշացնում էր Ադրբեջանին։ Ռուսաստանն այլևս շահագրգիռկողմ է, որպեսզի Իրանն ակտիվ դեր ունենա թալիշական հարցում։

ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Իրավունք դե ֆակտո