ТУРЦИЯ-АЗЕРБАЙДЖАН
Պրագմատիկներ Սուլեյման Դեմիրելն ու Հեյդար Ալիևը ձևավորեցին թուրք-ադրբեջանականհարաբերությունները
Ամերիկացիները միշտ մեծ զգուշությամբ են դիտարկել Թուրքիայի հնարավոր ազդեցություննԱդրբեջանում։ Նավթի, գազի և տրանզիտի հնարավորություններ ունեցող այդպիսի երկիրըչպետք է գտնվեր Թուրքիայի ուժեղ ազդեցության ներքո։ Թեկուզ և արևմտյան հանրությունըհռչակագրային իմաստով ողջունում էր թուրքական աշխարհիկ քաղաքական մոդելի տարածումըԵվրասիայի իսլամական պետությունների վրա, այնուհանդերձ, Թուրքիան դիտարկվում էր իբրևասիական երկիր, որի չափազանց ազդեցությունն Ադրբեջանի վրա անցանկալի էր։Ամերիկացիներն ու եվրոպացիները ցանկանում էին Ադրբեջանը տեսնել իբրև խիստ աշխարհիկպետություն, ուր իսլամն ունի ձևական նշանակություն, ինչը և թույլ կտար առանց մեծպրոբլեմների ինտեգրել այդ երկիրը եվրոպական քաղաքական, տնտեսական ու սոցիալականտարածության մեջ:
Միայն այս հանգամանքից ելնելով Արևմուտքը չի ձգտում աջակցել Ադրբեջանն իրենով անելուԹուրքիայի ջանքերին։ Սակայն Արևմուտքում միշտ եղել է մտահոգություն, որ Թուրքիան կփորձի իրենմիացնել Ադրբեջանն ու վերածել այն ձևական, իրեն ենթակա պետական կազմավորման, ուրամերիկացիների և առաջատար եվրոպական պետությունների ազդեցությունը պայմանավորվածկլիներ Անկարայի ցանկությամբ։ Կենտրոնական Ասիայի ու Կովկասի պետությունների անկախությաննաջակցելու ամերիկյան թեզը նշանակում էր ոչ միայն նրանց անկախությունը Ռուսաստանից, այլև այլպետություններից և ամենից առաջ` Թուրքիայից։ Դրանից ելնելով` Արևմուտքն աջակցում էրԱդրբեջանում Հեյդար Ալիևի ռեժիմին, որովհետև այն չէր ձգտում ենթակայեցնել երկիրը Թուրքիային, այլնրան դիտարկում էր միայն իբրև բարեկամ, դաշնակից պետություն։ Դրան զուգահեռ, Թուրքիայիջանքերն Ադրբեջանին արտաքին քաղաքական ու լայնածավալ ռազմական աջակցություն ցուցաբերելուուղղությամբ, ներառյալ ՆԱՏՕ-ի շրջանակներում դրված խնդիրներն արժանանում էին ԱՄՆ-իհավանությանը և աջակցությանը։ Թուրք-ադրբեջանական սերտ համագործակցությունը ռազմականոլորտում դրական էր դիտարկվում Վաշինգտոնում` ելնելով անվտանգության խնդիրներից և Իրանիցբխող իրական վտանգից։ ԱՄՆ-ը, անհրաժեշտ չափով ռազմական ներկայություն չունենալովՀարավային Կովկասում, Թուրքիայի միջոցով էր լուծում էներգետիկ կոմունիկացիաներիանվտանգության ապահովման խնդիրների մի մասը։ Վաշինգտոնը ոչ մի կերպ չէր արտահայտում իրմտահոգությունը` թուրք-ադրբեջանական համագործակցության հետ կապված, սակայն բավականքննադատաբար էր վերաբերվում Թուրքիայի միջամտություններին Ադրբեջանի ներքաղաքականգործընթացներին։ Մասնավորապես, ԱՄՆ-ը դիրքորոշում արտահայտեց, երբ Թուրքիան փորձեց«Մուսավաթ» կուսակցությանն աջակցելու միջոցով հեռացնել Ալիևների կլանն իշխանությունից։ ԱՄՆ-ըՌուսաստանին զուգահեռ որոշիչ դեր խաղաց ղարաբաղյան հակամարտության ընթացքում, 1992-93-ին, Թուրքիային միջամտությունից զերծ պահելու ուղղությամբ։ Ամերիկյան փորձագետները համարում են, որ ԱՄՆ-ի խնդիրներից մեկն է` տեղավորել Ադրբեջանին ցուցաբերվող Թուրքիայի ռազմականաջակցությունը բացառապես ՆԱՏՕ-ի ծրագրերի շրջանակներում, թեկուզ և դա չի հաջողվում։ ԱՄՆ-ըբացարձակապես շահագրգռված չէ Ադրբեջանում Թուրքիայի ազդեցության մեծացմամբ` հատկապեսպաշտպանական բնագավառում և ցանկալի է համարում Ադրբեջանում ինքնուրույն որոշումներիկայացումը ոչ միայն Ռուսաստանի, այլև Թուրքիայի առնչությամբ։
Հարավային Կովկասում ԱՄՆ-ի կարևոր խնդիրներից մեկն էլ Հայաստանի դուրսբերումն էրՌուսաստանի ազդեցությունից, ինչից ելնելով էլ Թուրքիա-Հայաստան հարաբերություններիկարգավորումը դարձավ ԱՄՆ-ի առաջնահերթ խնդիրներից մեկը տարածաշրջանում։ ՄիաժամանակԱՄՆ-ը փորձում էր լուծել հայ-թուրքական սահմանի ապաշրջափակման հարցը և հաղորդակցությունվերսկսել Հայաստանի ու Ադրբեջանի միջև` ներառյալ Մեղրու «միջանցքի» ապաշրջափակումը։ 2003-ինթուրք-ամերիկյան հարաբերություններում սկսված ճգնաժամից հետո ԱՄՆ-ը զգալիորեն փոխեց իրդիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ և այլևս չի պնդում, նույնիսկ որևէհետաքրքրություն չի ցուցաբերում, մասնավորապես, Մեղրու «միջանցքի» ապաշրջափակման հարցում։Տեսնելով, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման միջոցով հնարավոր չէ Հայաստանըդուրս բերել Ռուսաստանի ազդեցությունից, ԱՄՆ-ը սկսեց իրագործել նոր մոտեցումներ` ուժեղացնելովՀայաստանը, ցուցաբերելով նրան քաղաքական ու տնտեսական աջակցություն։ ԱՄՆ-ը, այսպես թեայնպես, օգտագործում է «հայկական գործոնը» Թուրքիայի հետ երկխոսության մեջ և ավելիշահագրգռված է Ռուսաստանին զուգահեռ Հայաստանին տրամադրելու ռազմական օգնություն։ Թեկուզև մինչ օրս ԱՄՆ-ի` Հայաստանին տրամադրած այդպիսի օգնությունը համեմատելի չէ նրա հետ, ինչտրվել է Ադրբեջանին։ Եվ, այնուհանդերձ, Հայաստանին ցուցաբերած 235 մլն դոլարի չափովտնտեսական աջակցությունը «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում ոչ այլ ինչէր, եթե ոչ Հայաստանի ոչ միայն տնտեսական, այլև ռազմական ներուժի ամրապնդում, նկատիունենալով Ադրբեջանի ռազմական բյուջեի մեծացումը։ Բացի այդ, Հայաստանին ցուցաբերվածամերիկյան տարեկան օգնությունը կրկնակի գերազանցում է այն, ինչ տրվում է Ադրբեջանին։
Թուրքիան հասկանում է, որ ԱՄՆ-ը մշակել է մոտեցումներ 1915-ի Հայոց ցեղասպանության ճանաչմանուղղությամբ։ ԱՄՆ-ի նախագահն այդպիսի հրամանագիր կստորագրի այն բանից հետո, երբ դահամապատասխան ընկալում կունենա ԱՄՆ-ի քաղաքացիական հասարակության մեջ, ներառյալնահանգները, խոշոր ոչ կառավարական կազմակերպությունները, կոնգրեսը, գիտական աշխարհը։Մինչ այդ իրադարձության հասունանալը Թուրքիան պետք է փորձի լուծել իր խնդիրները Հայաստանիհետ, ամենից առաջ հարկադրելով նրան ճանաչել 1921-ին ձևավորված սահմանները։ Այդքաղաքականությունը ենթադրում է տարածաշրջանային կոմունիկացիաների նոր կոնֆիգուրացիայիձևավորում, տնտեսական հարաբերություններ, զինված ուժերի նոր տեղաբաշխում, Հայաստանիաշխարհաքաղաքական շրջափակում, որի արդյունքում այն պետք է դառնա Թուրքիայի արբանյակըկամ, առհասարակ, դադարի իբրև ազգ ու պետություն գոյություն ունենալուց։ ԱՄՆ-ը հասկացել է, որԹուրքիան չի կարող գործընկեր լինել շահագրգիռ պետություններից ոչ մեկի, առավել ևս փոքր երկրներիհամար։ ԱՄՆ-ի այդ նոր դիրքորոշումը պայմանավորված է Թուրքիայի համարժեք դիրքորոշմամբ։Միաժամանակ, եթե ԱՄՆ-ը պատասխանատվություն է կրում Հարավային Կովկասում կայունության ևանվտանգության համար, հարկադրված կլինի ամենից առաջ դիտարկել Հայաստանի անվտանգությանհարցը։ Սակայն այդ խնդիրը չի կարող լուծվել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանշրջանակներում։ ԱՄՆ-ը պետք է հնարավոր համարի Հայաստանի ռազմավարական գործընկերությունըՌուսաստանի և Իրանի հետ կամ էլ Հայաստանը վերածի «երկրորդ Իսրայելի»` տրամադրելով նրանամենաժամանակակից զենք և անվտանգության երաշխիքներ։
Ղարաբաղյան խնդիրը Թուրքիայի համար չունի որևէ ռազմավարական նշանակություն, կան միայնզգացմունքային գնահատականներ` Ադրբեջանի իրավունքների ոտնահարման հետ կապված։Թուրքիայի համար նշանակություն ունեն միայն այն արտաքին քաղաքական խնդիրները, որոնքպայմանավորված են իր անվտանգությամբ և հաջող տնտեսական զարգացմամբ։ Թուրքիան միշտզգուշացել է ղարաբաղյան հակամարտության մեջ ներքաշվելուց և դրանով իսկ ոչ միայն Ռուսաստանի ևԻրանի, այլև ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ հակադրության մեջ հայտնվելուց։ Թուրքիան խնդիր ունիընդունվել Եվրամիություն, երկարաժամկետ ռազմավարական հարաբերություններ հաստատելՄերձավոր Արևելքի ու Կենտրոնական Ասիայի պետությունների հետ, դառնալէներգակոմունիկացիաների միջազգային հանգույց, նոր դիրքեր նվաճել Ասիայի, Աֆրիկայի ու Եվրոպայիշուկաներում, բարձրանալ տեխնիկական և տեխնոլոգիական զարգացման նոր մակարդակի։ Թուրքիայիկարևորագույն խնդիրներից մեկը զինված ուժերի արդիականացումն է, նոր զինատեսակներով զինվելը, ինչը կախված է ԱՄՆ-ի, առաջատար եվրոպական երկրների և Իսրայելի հետ հարաբերություններից։Կասկած չկա, որ Անկարայում զգուշանում են կիպրոսյան և քրդական խնդիրների վրա ղարաբաղյանհարցն ավելացնելուց։ Թուրքիան մտահոգված էր նաև, որ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի վերջիննախաձեռնություններն իրեն մեծ կախվածության մեջ կդնեն նրանց ազդեցությունից, և, ի վերջո, Թուրքիան կվերածվի ամերիկա-ռուսական երկխոսության մեջ քաղաքական առևտրի առարկայի։Թուրքիան բավական համոզիչ ցույց տվեց, որ ընդունակ է իրականացնելու ռազմական ներխուժումն այնտարածաշրջաններ, ուր իր անվտանգությանն իրական սպառնալիք կա։ Անկասկած է, որ ղարաբաղյանհակամարտության գոտին գտնվելով ԱՄՆ-ի ու Ռուսաստանի կոշտ վերահսկողության ներքո, Թուրքիայիշահերին սպառնալիք չէ, այնուհանդերձ, չի նշանակում, որ Թուրքիան չունի ղարաբաղյան խնդրի հետկապված ծրագրեր։
Թուրքիան իր սկզբունքային դիրքորոշումը ղարաբաղյան հարցում մշակել է դեռ 1990-ականների վերջին, և այն Սուլեյման Դեմիրելը ներկայացրեց Հեյդար Ալիևին 1998-ի գարնանը, երբ վերջինս բուժվում էրԱնկարայի Գյուլխանե կլինիկայում։ Երկու փորձառու և պրագմատիկ քաղաքական գործիչները լիովինհասկացան միմյանց։ Դեմիրելը բացատրեց Ալիևին, որ արմատական մեթոդները, ներառյալՀայաստանին ռազմական ուժով ինչ-որ բան հարկադրելը, բացարձակապես անընդունելի են ու ոչնչի չենհանգեցնի, ինչը հաստատվեց Ռուսաստանի և ԱՄՆ-ի արձագանքով 1992-ին, երբ Թուրքիան մտադիր էրռազմական միջամտության գնալու ղարաբաղյան հակամարտության մեջ։ Երբ Թուրքիանպատրաստվում էր օդային հարված հասցնել Հայաստանին, ԱՄՆ-ի նախագահի ազգայինանվտանգության հարցերով խորհրդական Բրենտ Սկրոուֆտը Թուրքիայի գլխավոր շտաբի պետի հետհեռախոսազրույց ունեցավ ու բացատրեց, որ այդ դեպքում ԱՄՆ-ը «չի կարող պաշտպանել Թուրքիայինռուսական հրթիռներից»։ Բացի այդ, Թուրքիայի ղեկավարությունը կասկած չունի, որ Հայաստանինկատմամբ ցամաքային գործողություն սկսելու դեպքում ԱՄՆ-ը հարվածներ կհասցնի թուրքականռազմական տեխնիկայի կուտակումներին Հայաստանի սահմանի մոտ։ Սա դատարկ խոսք չէ, այլ ունիհիմքեր։ Եվ արդյունքում Թուրքիան հազիվ թե հասնի ցանկալի նպատակին, միևնույն ժամանակկհայտնվի բոլորովին այլ, ավելի բարդ արտաքին քաղաքական իրավիճակում, ըստ էության` մեկուսացման մեջ։ Թուրքիայի ներքին քաղաքական իրադրությունը նույնպես նման գործողությանչիրականացման կարևոր փաստարկ է։ Այդպիսի գործողությունը միգուցե արժանանա արմատական ևայլ ազգայնական շրջանակների աջակցությանը, բայց ոչ հասարակության հեղինակավոր շրջանակներիու խմբերի։ Թուրքիան, չնայած ներքին ու արտաքին քաղաքականության մեջ նոր միտումներին, մնում էկապված իր նախկին ռազմավարությանը, աչքի է ընկնում ժառանգական հետևողականությամբարտաքին քաղաքականության մեջ։ 1992-93-ին եղավ նախադեպ, երբ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը համարժեքդիրքորոշում որդեգրեցին Հայաստանի նկատմամբ Թուրքիայի հնարավոր ագրեսիայի կապակցությամբ։Իհարկե, իրավիճակն այն ժամանակներից հետո փոխվել է, Թուրքիան դարձել է ավելի անկախ ուանկառավարելի, սակայն Ռուսաստանի ու ԱՄՆ-ի քաղաքականությունն էլ նոր բնույթ է ձեռք բերել, ևնրանք ավելի ու ավելի են գիտակցում Թուրքիային զսպելու անհրաժեշտությունը։ 2008-2009-իիրադարձությունները ցույց տվեցին, որ Թուրքիան չի կարող հուսալի գործընկեր լինել ոչ միայնՌուսաստանի, այլև ԱՄՆ-ի համար։ Միևնույն ժամանակ ԱՄՆ-ը հնարավորություն ստացավ ի ցույց դնելու, որ այլևս միայն Ռուսաստանը չէ Հարավային Կովկասում անվտանգության երաշխավորը։
Անկասկած է, որ ժամանակին ռազմական մեթոդները ժխտելով` Դեմիրելը նկատի ուներ բոլորովին այլբան, ինչը հնարավորություն կտար Թուրքիային, իբրև լուրջ պետության, լուծելու Հայաստանի հետկապված խնդիրները պատմական հեռանկարում։ Թուրքական քաղաքական գործիչները չենկասկածում, որ Եվրասիայի ու Մերձավոր Արևելքի ապագան պայմանավորված է լինելու թուրքականմեծապետականությամբ և այդ տարածաշրջաններում ԱՄՆ-ի, Ռուսաստանի, առաջատար եվրոպականպետությունների ազդեցության թուլացմամբ։ Եթե Թուրքիան նույնիսկ չունի պատրաստի որոշումներՂարաբաղի հարցում մոտակա հեռանկարի կտրվածքով, ապա ունի հարևան տարածաշրջաններում իրտիրապետության հաստատման երկարաժամկետ ծրագրեր։ Թուրքիան այդ հիմնախնդրի և, առհասարակ, Հայաստանի ճակատագրի լուծումը տեսնում է ավելի տեսանելի հեռանկարում ևկառուցում երկարաժամկետ քաղաքականություն ինչպես Կովկասում, այնպես էլ այլտարածաշրջաններում` տնտեսական, սոցիալ-մշակութային, քաղաքական շահերի հաշվառումով, թեկուզ և դեռևս չունի տարածաշրջանային տերության կարգավիճակի ձգտելու ներուժ։ Թուրքիանհասկանում է, որ չի կարող այդ դերին հավակնել, քանի դեռ տարածաշրջանային կոմունիկացիաներն իրվերահսկողության տակ չեն։ Գեոտնտեսությունը Թուրքիայի քաղաքականության կարևորագույնբաղադրիչն է և դրանից է կախված նրա առաջնային դիրքը տարածաշրջանային ազդեցության համարպայքարում։ Թուրքիայի հակառակորդներն ու մրցակիցներն այդ մրցավազքում Ռուսաստանն ու Իրաննեն, ինչպես նաև ԱՄՆ-ը, որոնք Եվրասիայի և այլ տարածաշրջաններում հավակնում են գերակա դերի։Հայաստանը թուրքական ռազմավարության ոչ մի հնարավոր սխեմայում չի կարող գործընկեր լինել ևլավագույն դեպքում պարզապես անպետք բաղադրիչ է։ Ղարաբաղյան հիմնախնդրի «կարգավորման» հերթական փուլում` 2008-2009-ին, Թուրքիան զգացել է այդ հիմնախնդրի լուծման մեջ ներքաշվելուվտանգը։ Ավելին, ոչ միայն ղարաբաղյան հարցը, այլև հայ-թուրքական հարաբերություններիկարգավորման գործընթացը Թուրքիայն ընկալում է որպես իրեն խիստ վտանգավոր հեռանկարի մեջներքաշելու բեմահարթակ` Ռուսաստանի կամ ԱՄՆ-ի քաղաքականությանը կապվելու առումով, ներառյալ նաև Եվրամիության գործոնը։ Ինչպես Հայաստանը, այնպես էլ ղարաբաղյան հարցըԹուրքիայի համար նրա արտաքին կախվածությունը մեծացնելու միջոց են։ Թուրքիան, ինչպես մեկհարյուրամյակ առաջ, այնպես էլ այսօր, Հայաստանն ընկալում է իբրև մեծ տերությունների կողմից իրգործերին միջամտելու գործոն, և այդ տերություններն այժմ էլ փորձում են մանիպուլյացիա անելԹուրքիայի պահվածքով։
1997-98-ին Ադրբեջանի ու Թուրքիայի քաղաքական ղեկավարների միջև տեղի ունեցած կարևորքաղաքական շփումների արդյունքում մշակվեցին երկու պետությունների միջև հարաբերություններիսկզբունքները։ Թուրքիան ու Ադրբեջանը հայտարարեցին հեռանկարում կոնֆեդերացիա ձևավորելուիրենց մտադրության մասին, որի պայմաններում երկու պետություններն էլ մնում են միջազգայինիրավունքի սուբյեկտներ, սակայն ինտեգրում իրենց ջանքերը համատեղ տնտեսական, քաղաքական ևռազմական համակարգերի զարգացման ուղղությամբ։ Այն ժամանակից ի վեր շատ իրադարձություններեն տեղի ունեցել, Թուրքիան այսօր կառավարում են բոլորովին այլ մարդիկ, սակայն Սուլեյման Դեմիրելիև Հեյդար Ալիևի մշակած թուրք-ադրբեջանական հարաբերությունների ընդհանուր սխեման ուտրամաբանությունը մնում են արդիական։ Եվ, հավանաբար, Թուրքիայի ցանկացած կառավարությունհաշվի է առնելու այդ քաղաքական փորձը։ ԱՄՆ-ը, սակայն, հենց սկզբից առանց ոգևորությանվերաբերվեց այդ մտադրություններին։ Որովհետև ԱՄՆ-ը շահագրգռված է Թուրքիայի ազդեցությանորոշակի սահմանափակմամբ Կովկասյան-Կասպիական տարածաշրջանում։ ԱՄՆ-ը համարում է, որԹուրքիան ունի Ադրբեջանի հետ հարաբերություններ զարգացնելու բազմաթիվ հնարավորություններ` առանց կոնֆեդերացիա ձևավորելու։ Սակայն ԱՄՆ-ի հնարավորություններն էլ անսահմանափակ չեն։Վաշինգտոնում գիտակցում են, որ Ադրբեջանը Թուրքիայի համար ունի այլ նշանակություն, քանԿենտրոնական Ասիան։ Առայժմ փորձագիտական հանրության մեջ և միջազգային հասարակականկարծիքում կան պատրանքներ, թե Թուրքիայի և Ադրբեջանի թուրքերը միասնական էթնոս են, նույնլեզվով, արժեքներով ու փոխադարձ ձգողականությամբ։ Բայց միևնույն ժամանակ երկուպետությունները բավական ակնհայտ ցույց տվեցին նաև իրենց լուրջ հակասությունները։ Այդ իսկպատճառով ԱՄՆ-ը հատուկ ջանքեր չի գործադրում վերոնշյալ ծրագրերը տապալելու ուղղությամբ, հուսալով, որ Ադրբեջանում, նրա քաղաքական էլիտայում կան զուտ տեղային շահեր։ Կոնֆեդերացիայիձևավորման դեպքում ադրբեջանական էլիտան կկորցնի իր ազդեցությունն ու նշանակությունըսեփական երկրում։ ԱՄՆ-ը շահագռված է, որ տարածաշրջանում լինեն բազմաթիվ սուբյեկտներ, ոչ թեմիասնական «նոր կայսրություն»` մեծ հավակնություններով։
ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Իրավունք դե ֆակտո