статьи

PROSPECTIVES FOR THE FOREIGN POLICY OF TURKEY AND ARMENIA

Հայ-թուրքական բանակցությունների ակտիվ փուլը, ինչպես նաև ԱՄՆ-ի ու Ռուսաստանիմիջամտությունն այս խնդրին, համընկավ Թուրքիայի ներքին և արտաքին քաղաքականությանմեջ շատ տհաճ փուլի հետ։ Այն արտահայտվում է միջազգային հարաբերություններումստեղծված անորոշությամբ։ Բարաք Օբամայի` Կոստանդնուպոլսում արված հայտարարությունըԹուրքիայի` Եվրամիության անդամ դառնալու վերաբերյալ, այսօր ինչպես Եվրոպայում, այնպեսէլ նույն Թուրքիայում ընկալվում է իբրև քարոզչական հնարք։ Այն հաշվարկված է ոչ թեԹուրքիային Եվրամիություն խցկելու, այլ թուրքական էլիտայի հավակնությունները զսպելուքաղաքականությունից ելնելով։

Առաջատար եվրոպական պետությունների առաջնորդները միանգամայն պարզ ու որոշակիարտահայտվել են այս խնդրի վերաբերյալ։ Արդեն հստակ է, որ, Ֆրանսիայից, Գերմանիայից և այլեվրոպական մայրցամաքային պետություններից բացի, վերոնշյալ դիրքորոշումը պաշտպանում է նաևՄեծ Բրիտանիան։ Լոնդոնը երկար ժամանակ խաղարկել է թուրքական խաղաքարտը եվրոպականքաղաքականության մեջ։ Սակայն եվրոպական առաջնորդները միայն կոնֆերանսիեներ են, որոնքհնչեցնում են Եվրոպայում իրականում կառավարողների կարծիքն ու դիրքորոշումը։ Եվրոպական աջպահպանողական, կաթոլիկական շրջանակների և առավել ազդեցիկ ակումբների կողքին Թուրքիայիանդամակցությանը դեմ էին դուրս գալիս նույնիսկ եվրոպական ձախերը։ Մի քանի տասնամյակներիընթացքում առաջին անգամ ԱՄՆ-ի և Եվրամիության դիրքորոշումները Թուրքիայի և եվրոպականհանրության կազմ նրա ինտեգրացիայի վերաբերյալ համընկնում են։ Իսկ դա արդեն մոտժամանակահատվածի կտրվածքով կհանգեցնի դաշինքի, երբ ԱՄՆ-ը և Եվրոպան միասնականքաղաքականություն կիրականացնեն Թուրքիային զսպելու ուղղությամբ։

Թուրքիայի նախագահներ Թ. Օզալը, Ս. Դեմիրելը, ինչպես նաև վարչապետ Բ. Էջևիթը, չնայած իրենցհայացքների տարբերությանը, անցած տարիներին գործնականում ձևավորեցին Թուրքիայի արտաքինքաղաքականության ռազմավարությունը, որն արտահայտում է թուրքական էլիտայիհավակնությունները և ենթադրում Անկարայի վերածումը եթե ոչ համաշխարհային, ապամիջտարածաշրջանային ինքնուրույն ուժային կենտրոնի։ Սա ոչ մի կերպ ձեռնտու չէ Արևմուտքին, միաժամանակ չի համապատասխանում նաև Ռուսաստանի, Իրանի, առաջատար արաբականպետությունների և Թուրքիայի որևէ հարևան երկրի շահերին։ Անկասկած է, որ Թուրքիայի արդիղեկավարությունը հասկանում է, թե ինչ է սպասում իրենց Արևմուտքից, և փորձում է կառուցել նորքաղաքականություն Արևելքում։ Սակայն այստեղ էլ Թուրքիային չեն սպասում գրկաբաց։ Անկարայիառաջին իսկ փորձերը Ռուսաստանի հետ դաշինքի նման բան ստեղծելու ուղղությամբ, երևան հանեցինբազմաթիվ պրոբլեմներ, որոնք խորացնում են հակասությունները և կասկածելի դարձնումսկզբունքային ռազմավարական համագործակցության հնարավորությունը։

Իրանը, որ միշտ էլ առանձնանում է դիվանագիտությամբ, միանգամայն պարզ հասկացրեց Թուրքիային, թե ինչպիսին կարող են լինել իրենց համագործակցության սահմանները, որ սահմանափակվում ենպետությունների երկարաժամկետ շահերով։ Իրանը չհամաձայնեց ոչ մի զիջման համագործակցությանորևէ ուղղությամբ, մերժելով այն ամենը, ինչը կարող էր հանգեցնել Թուրքիայի դիրքերի ուժեղացմաննԱռաջավոր Ասիայում և Մերձավոր Արևելքում։ Իրանի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտությանկարգավորման և հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված` ավելի քան ակնհայտ է։Առավելագույն հաջողությունների Թուրքիան կարողացել է հասնել Սիրիայի հետ հարաբերություններում, ինչը, իհարկե, թուրքական քաղաքականության մեծ հաջողությունն է, բայց այն ունի լոկալնշանակություն, մանավանդ որ հանգեցրել է Իսրայելի հետ հարաբերությունների վատթարացմանը։Իրադրությունն Իրաքում, մանավանդ ամերիկյան զորքերի սպասվող դուրսբերման շեմին, կարող էԹուրքիայի համար վերածվել երկրորդ Վիետնամի, ինչը չի կարող չազդել նրա հարաբերությունների վրաԻրանի և արաբական աշխարհի երկրների հետ։ Առայսօր, չնայած թուրքական ղեկավարների ևարաբական քաղաքական գործիչների բազմաթիվ հանդիպումներին և շփումներին, դրանք չենհանգեցրել էական արդյունքների։ Թուրքիան ցանկալի գործընկեր չէ արաբական աշխարհում ոչ միայնօսմանյան անցյալի, այլև ԱՄՆ-ի ու Իսրայելի հետ սերտ համագործակցության պատճառով։ Արաբականէլիտաները Թուրքիան դիտարկում են իբրև էքսպանսիայի ձգտող պետություն, որն ուզում է մեծացնել իրազդեցությունը տարածաշրջաններում, ինչը չի կարող ձեռնտու լինել որևէ մեկին։

Բալկանները, ըստ էության, ամբողջությամբ դարձել են եվրոպական քաղաքական դաշտի մասը ևհամապատասխանաբար էլ վերաբերվում են թուրք-եվրոպական ինտեգրացիայի հեռանկարներին։Առանց չափազանցության կարելի է պնդել, որ Հունաստանի ավանդական վերաբերմունքը Թուրքիայինկատմամբ չի փոխվել, Բուլղարիան, չունենալով մարտունակ զինված ուժեր ու չնայած ՆԱՏՕ-ի անդամլինելուն, բավականին զգուշանում է Թուրքիայից։ Ռումինիայի, Խորվաթիայի և Ալբանիայի դիրքորոշումըոչ մի նշանակություն չունի Թուրքիայի եվրոպական ճակատագրի քննարկման ժամանակ։Կենտրոնական Ասիայում Թուրքիայի դիրքերը չի կարելի միանշանակ վատ գնահատել, քանի որԱնկարան պարբերականորեն այդ տարածաշրջանի վրա ճնշում գործադրելու փորձեր է ձեռնարկելու։Բայց հնարավոր է, որ հենց այդ տարածաշրջանի հետ կապված է դրսևորվում ամերիկացիների խանդը, որոնք Ռուսաստանին և Չինաստանին զսպելու գլոբալ համակարգ են փորձում ստեղծել, որտեղԹուրքիան, իբրև անհուսալի գործընկեր, տեղ չունի։ Ռուսաստանը, հետաքրքրված լինելով Թուրքիայիգործընկերությամբ` ԱՄՆ-ի հզորացումը Սև ծովում թույլ չտալու համար, այնուհանդերձ, զգուշանում էԹուրքիայի չափից ավելի հզորացումից Սևծովյան տարածաշրջանում։ Ինչպես հայտնի է, չնայածռազմածովային ուժերն ամրապնդելու Ռուսաստանի բոլոր ջանքերին, նրա Սևծովյան նավատորմըզիջում է թուրքականին։ Թուրքիան բոլորովին էլ մտադիր չէ սահմանափակել իր գործողություններըՀյուսիսային Կովկասում և Պովոլժիեում։ 2007-08-ին Ռուսաստանի ԱԴԾ-ն անցկացրեց կարևորմիջոցառումներ Ռուսաստանի բազմաթիվ մարզերում թուրքական գործակալական ցանցը վերացնելուուղղությամբ։ Թուրքիան չի հրաժարվի Ռուսաստանի տարածաշրջանների վրա ունեցածազդեցությունից, ինչը ձեռք է բերվել շատ մեծ գնով։ Հարկ է նշել, որ թուրք-հայկականհարաբերությունների լաբիրինթոսը, եթե անգամ որևէ դրական արդյունք ունեցել է Հայաստանի համար, ապա միայն Ադրբեջանի և Թուրքիայի միջև անվստահության առաջացման իմաստով, չնայածթուրքական քաղաքական գործիչների «հերքումներին»:

Այս խիստ անորոշ պայմաններում, երբ Թուրքիայի ներկայիս ղեկավարությունը բախվում է տարբերարևմտյան և արևելյան պետությունների ուժեղ դիմադրությանը իր բազմավեկտոր արտաքինքաղաքականության իրագործման դաշտում, նրա համար բավական բարդ խնդիր է դարձել ՀարավայինԿովկասում ավելի նախապատվելի դիրքերի ստեղծումը։ Խնդիրն այն է, որ մեր տարածաշրջանում իրմտադրություններն իրագործելու համար Թուրքիան չունի քիչ թե շատ նշանակալի արտաքին գործընկեր։Մերձավոր հարևաններ Ռուսաստանն ու Իրանը չեն և չեն էլ կարող գործընկերներ լինել։ Եթե նախկինումԱՄՆ-ը փորձում էր տարածաշրջանում օգտագործել Թուրքիային ընդդեմ Ռուսաստանի, ապա այդ խաղիհամար անհրաժեշտ պայմանները նույնպես սպառված են։ Եվրամիությունը Արևելյան Եվրոպայի ևՀարավային Կովկասի նկատմամբ կառուցում է իր` դեռևս բավական փխրուն քաղաքականությունը, ևընդհանրապես շահագրգռված չէ այստեղ Թուրքիայի որևէ քաղաքական ներկայությամբ։ Ավելին, եթե1990-ականների վերջին ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան պատրանքներ ունեին Թուրքիայի` իբրև գործընկերոջհուսալիության մասին, հատկապես կոմունիկացիոն համակարգերի ձևավորման առումով, ինչըհանգեցրեց նավթամուղների և գազամուղների կառուցմանը, ապա եվրոպացիներն այժմ չեն տեսնումԹուրքիային այդ դերում, համարելով ավելի անհուսալի գործընկեր, քան Ռուսաստանը, չնայածՄոսկվայի հետ ունեցած բազմաթիվ խնդիրներին։

Թուրք-վրացական հարաբերությունները հետևողականորեն դադարում են հուսալի լինելուց, քանի որԱնկարայում հասկացել են, որ ԱՄՆ-ը, ինչ-որ չափով` նաև Եվրամիությունը, Վրաստանին վերապահել ենայնպիսի գործառույթներ, որ նա դառնա որոշակի այլընտրանք Թուրքիայի ռազմավարականնշանակությունը նվազեցնելու համար։ Թուրքիայում Վրաստանը դիտարկում են իբրև քաղաքականորոշումների կայացման առումով ԱՄՆ-ից կախյալ երկիր և անիմաստ են համարում երկարաժամկետ ուսկզբունքային բնույթի հարաբերությունների կառուցումը նրա հետ։ Որոշ թուրքական փորձագետներ ևմեկնաբաններ սկսել են ավելի քննադատաբար վերաբերվել Վրաստանին դեռ 2003-ից սկսած, երբ ԱՄՆ-ն իրաքյան պատերազմը սկսելիս փորձեց ցույց տալ, որ վրացական օդանավակայանները կարող ենլինել թուրքականին այլընտրանք։ Թուրքիային չի կարող չգրգռել արևմտյան ֆավորիտը լինելուՎրաստանի դիրքը, Անկարային չի բավարարում նաև այն, որ ԱՄՆ-ը և Եվրամիությունը Վրաստանըհամարում են թուրքական քաղաքականության ուղեծրից և առհասարակ որևէ արևելյան կամեվրասիական միավորումից դուրս գտնվող երկիր։

2000-ականների սկզբից թուրք-ամերիկյան հարաբերությունների ուսումնասիրությունը թույլ է տալիսպնդելու, որ 1990-ականներից ԱՄՆ-ում մշակվել են տարածաշրջանում և աշխարհում Թուրքիայի դերի ուտեղի վերաբերյալ հիմնական աշխարհաքաղաքական նախադրյալներ։ Արդեն 1990-ականների սկզբին, չնայած Թուրքիայի` Եվրամիության անդամ դառնալու շուրջ ակտիվ քարոզչությանը, ամերիկացիներընրան վերապահել էին գործառույթներ միայն Մերձավոր Արևելքում։ Դա չէր նշանակում, որ Թուրքիայիհամար «կանաչ ճանապարհ» էր բացվում դեպի Մերձավոր Արևելք, և նա այլևս չէր դիտարկվելու իբրևեվրոպական տարածության մեջ գտնվող տերություն։ Դրան զուգահեռ, ԽՍՀՄ-ի փլուզումից անմիջապեսհետո Հարավային Կովկասի երկրները նույնպես դիտարկվում էին իբրև Եվրոպայի մաս, և այդուղղությունն առաջնահերթ էր համարվում եվրոպական քաղաքական և տնտեսական տարածությանձևավորման համար։ Այդ հանգամանքը շատ բնութագրական է` ընկալելու համար տարածաշրջանիպետություններին վերապահված դերակատարությունը և Թուրքիայի դերն այդ հեռանկարում։

Վրաստանը շատ կարևոր է ԱՄՆ-ի, Եվրամիության և ՆԱՏՕ-ի համար, սակայն առանց Ադրբեջանիայդքան արժեքավոր չէ Եվրասիայում, հիմա նաև Հարավային Ասիայում քաղաքական և ռազմականգործողություններ նախաձեռնելու տեսանկյունից։ Սակայն ո՛չ ամերիկացիները, ո՛չ էլ եվրոպացիները ևհատկապես բրիտանացիներն առանձնապես մեծ նշանակություն չեն տվել Ադրբեջանի թուրքամետկողմնորոշմանը` դիտարկելով այն իբրև հետխորհրդային տիպի պետական ու հասարակականկազմավորում` իր բոլոր աթեիստական ու ռուսացվածության բաղադրիչներով։ Հարավային Կովկասումքիչ ուսումնասիրված խնդիրներից մեկը վերջին երկու տասնամյակներում այն է, որ ԱՄՆ-ն արեցհնարավոր ամեն ինչ` Ադրբեջանին միակողմանի թուրքական կողմնորոշման անհեռանկարայնություննապացուցելու համար։ Վաշինգտոնը ցույց տվեց Բաքվին, որ Թուրքիան չի կարող լիարժեք կատարելԱդրբեջանի անվտանգության երաշխավորի դերը, և միայն ԱՄՆ-ն ու արևմտյան հանրությունն ենընդունակ երաշխավորելու Ադրբեջանին նրա շահերի պաշտպանությունն ու անվտանգությունը։ ԱՄՆ-նակնհայտորեն օգտագործում է ռուսական և իրանական քաղաքականությունն Ադրբեջանինվախեցնելու համար, և ղարաբաղյան հակամարտությունն ԱՄՆ-ի «թաքնված քարոզչության» մեջօգտագործելու հանգամանքը ապացույցն է այն բանի, որ Թուրքիան ընդունակ չէ Ադրբեջանի համարորոշիչ խնդիրներ լուծելու։ Կան անուղղակի փաստեր, որոնք հաստատում են, որ ԱՄՆ-ը նախաձեռնում էորոշ ակցիաներ Հյուսիսային Կովկասում և Ղրիմում, և որոնք սահմանափակում են Թուրքիայիազդեցությունը, որոշակի պայմաններ ստեղծում մի շարք արաբական պետություններիռազմավարության իրագործման համար, ինչն իր հերթին հարվածում է թուրքական ներկայությանն այդտարածաշրջաններում։ Ռուսաստանի հետախուզական ծառայությունների տրամադրության տակժամանակ առ ժամանակ հայտնվում են նյութեր, որոնք ստացվում են առանձին պետություններից ևապացուցում են Ռուսաստանի մի շարք տարածաշրջաններում Թուրքիայի ծավալած գործունեությունը։Ընդ որում, նյութեր տրամադրող պետությունները սկզբունքորեն չեն կարող լինել տեղեկատվությանաղբյուր, սակայն սերտ համագործակցում են ԱՄՆ-ի հետ։ Բնութագրական է նաև, որ ԱՄՆ-իակադեմիական շրջանակներում վերջին ժամանակներս հետաքրքրության աճ է նկատվում Կովկասիժամանակակից ադրբեջանցիների էթնոգենեզի ուսումնասիրության նկատմամբ, ընդ որում, մեծուշադրություն է դարձվում ադրբեջանական ժողովրդի ծագման իրանական բաղադրիչին։

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հետ կապվածիրադարձությունները ուշագրավ են այն առումով, որ թերևս առաջին անգամ ամերիկացիները ռուսներիցհետո Թուրքիան ընդգրկեցին այդ գործընթացի մեջ։ Հայ-թուրքական բանակցություններից էլ ակնհայտդարձավ, որ ամերիկացիները նպատակ ունեն ամրապնդելու «հայկական գործոնը» Թուրքիայիտարածաշրջանային քաղաքականության մեջ նրան սահմանափակելու նպատակով։ Այդբանակցությունների արդյունքում թուրքական քաղաքական գործիչների վերաբերմունքը դարձավ ավելիթշնամական և ագրեսիվ, չնայած բազմաթիվ դրական գնահատականներին այդ շփումների շուրջ ևպայմանավորվածություններին ամերիկյան, բրիտանական ու եվրոպական քաղաքական գործիչներիհետ։ Թուրքական ղեկավարությունն ակնհայտորեն բորբոքված է, քանի որ իրենց երկիրը փորձել եններքաշել վտանգավոր տարածաշրջանային հակամարտության ձևաչափի մեջ և դրանով վերածել նրանապակառուցողական գործընկերոջ, որն ընդունակ չէ դրական քաղաքականություն վարելու։ Այսպես թեայնպես, Թուրքիան դուրս եկավ այդ բանակցություններից առանձնապես ոչ լավ իմիջով, և նրանժամանակ է պետք` իրավիճակն իմաստավորելու համար։ Ներքին իրադրությունը Թուրքիայում հիմաայնպիսին է, որ ղեկավարությունը, այսպես թե այնպես, մտահոգված է, որ իր քաղաքականությունըդրական և արդյունավետ ճանաչվի հասարակության և քաղաքական դասակարգի կողմից։ ԵթեԹուրքիան մտադիր է իսկապես ամրապնդել իր դիրքերը Հարավային Կովկասում, նրան անհրաժեշտ էընդգրկվել արևմտյան հանրության այս կամ այն նախագծերում, և դա այլընտրանք չունի։ Միայն այդդեպքում Թուրքիայի արտաքին քաղաքականությունը կարող է ճանաչվել «լեգիտիմ» և գոնե մասամբհավանության արժանանալ ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից։

Սակայն ամենաէական հարցն այն է, թե որքանով Թուրքիան կկարողանա կառուցել ինքնուրույն ևանկախ արտաքին քաղաքականություն, ստեղծել «անվտանգության գոտի», իրագործել իրպրագմատիկ գեոտնտեսական հավակնությունները, եթե հարկադրված լինի վերադառնալ արևմտյանխաղի կանոնների դաշտ։ Այս պրոբլեմը, անշուշտ, լուծված չէ և չի կարող լուծում ստանալ թուրքականէլիտայի կողմից մոտակա հեռանկարում։ Որոշակի իմաստով Թուրքիան կորցնելու բան չունիտարածաշրջանային քաղաքականության մեջ, առավել ևս Հարավային Կովկասում։ Հայաստանի հետնա պետք է խաղա արևմտյան կանոններով և թույլ տա իրեն ներքաշել բազմաթիվ թակարդների մեջ` կապված ոչ այնքան հասկանալի պարտավորությունների կատարման հետ, ինչը նկատելիորենկսահմանափակի նրա քաղաքական մտադրությունների շրջանակը, կամ էլ տեղի կունենա այլ բան։ Ընդորում, վերոնշյալ պարտավորությունները կատարելով, Թուրքիան, միևնույն է, դեպի Եվրամիությունցանկալի անցագիրը չի ստանա և չի կարողանա իրագործել իր տարածաշրջանայինքաղաքականությունը։ Այդ պատճառով էլ թուրքական էլիտան միգուցե կփորձի հրաժարվելբանակցությունների այն ձևաչափից, որն առաջարկել են ԱՄՆ-ը, Եվրամիությունը և գուցե Ռուսաստանը, և կաշխատի հաղթահարել «հայկական գործոնը»` Հայաստանի հետ ուղղակի հարաբերություններենթադրող բանակցություններ սկսելով։ Դա միակ, քիչ թե շատ տրամաբանական առաջարկությունըկլիներ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առումով։

Հայաստանի քաղաքական ղեկավարությունը և ընդհանուր առմամբ էլիտան պետք է հասկանան, որԹուրքիայի հետ բանակցությունների ներկայիս պայմանավորված ձևաչափերը կեղծ բանակցություններեն, որոնք ուղղված են Թուրքիայի զսպմանը, այլ ոչ թե խնդիրների լուծմանը։ Եթե հայկական կողմըհասկանում է դա, ապա արդեն վատ չէ, իսկ եթե հայերը լուրջ են ընդունում այդ բանակցությունները, ապա դա միամտություն է։ Այն աշխարհաքաղաքական հեռանկարում, որ ձևավորում են ԱՄՆ-ը ևԵվրամիությունը, Հայաստանի համար կա կարևոր պայման և հանգամանք։ Այսինքն, միայն Թուրքիայինշրջափակելու և մեկուսացնելու քաղաքականությունը կարող է հանգեցնել նրա հարաբերություններիկարգավորմանը Հայաստանի հետ, եթե Թուրքիան այլ որոշում չընդունի։ Այսինքն` մեծտարածաշրջանային պատերազմ, եթե Թուրքիայում ներքին գործընթացների զարգացումը հանգեցնիբոլոր պրոբլեմները ռազմական ագրեսիայի միջոցով տարածաշրջանային կտրվածքով լուծելու և ոչմիայն Հայաստանի նկատմամբ։ Առայժմ Թուրքիան համարվում է Ադրբեջանի ագրեսիվմտադրությունները զսպող գործոն։ Բայց եթե Թուրքիային պարտադրեն մեկուսացման մի իրավիճակ, ևնրա ծրագրերի իրականացման բոլոր հույսերը սպառվեն, ապա Ադրբեջանի պահվածքը կարող էամենահարմար առիթը դառնալ տարածաշրջանային մեծ պատերազմի համար;

ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ
ԻՐԱՎՈՒՆՔ ԴԵ ՖԱԿՏՈ