ДЕМОГРАФИЧЕСКИЕ И ПОЛИТИЧЕСКИЕ ПРОБЛЕМЫ В САМЦХЕ-ДЖАВАХКЕ
Ներկայում Վրաստանի հայաբնակ մարզում` Ջավախքում, ստեղծվել է բավականին լարված էթնո-քաղաքական իրավիճակ` կապված ավանդական էթնիկ, քաղաքական և սոցիալ-տնտեսականխնդիրների հետ, ինչպես նաև պայմանավորված Վրաստանից ռուսական զորքերի դուրսբերումով։Հայկական էթնիկ անջատականությունը Ջավախքում ունեցել է զգալի ներուժ նաև խորհրդայինժամանակաշրջանում։ Հայ բնակչությունը միշտ ակտիվ է եղել ինչպես ռուսաստանյան հեղափոխականշարժումների ժամանակ, այնպես էլ հայկական ազգային ազատագրական պայքարի տարիներին` 1918-20-ին, նկատի ունենալով պայքարն ընդդեմ թուրքական ագրեսիայի, ինչպես նաև ավելի ուշ` ԼեռնայինՂարաբաղի ինքնապաշտպանության ժամանակ։ Ջավախքի ներկայացուցիչները ներկայանալի դեր ենունեցել Խորհրդային Հայաստանի ու Վրաստանի, ԽՍՀՄ մի շարք տարածաշրջանների մշակույթի, գիտության, արդյունաբերության զարգացման մեջ, աչքի են ընկել Հայրենական մեծ պատերազմինիրենց մասնակցությամբ։
1828-ին, երբ այս տարածաշրջանը միացվեց Ռուսաստանին, Արևմտյան Հայաստանից 140 հազար հայերվերաբնակվեցին արդեն ռուսական սահմաններում։ Նրանք այսօր էլ կազմում են Սամցխե-Ջավախեթիիմարզի բնակչության 48-51 տոկոսը, իսկ Ջավախքի երկու շրջանների` Ախալքալաքի և Նինոծմինդայի հայբնակչությունը համապատասխանաբար կազմում է ընդհանուր բնակչության 94,3 և 95,8 տոկոսը։ Այդժամանակաշրջանում մի շարք հայտնի վրացական գործիչներ փորձել են Ջավախքում վերաբնակեցնելվրացի գյուղացիներին Իմերեթիայի և Մեգրելիայի խիտ բնակեցված շրջաններից, սակայն այդ ծրագիրըչիրագործվեց տվյալ բնակչության` վերաբնակվելուց կտրականապես հրաժարվելու պատճառով, քանիոր նրանք չէին ցանկանում բարեբեր շրջաններից տեղափոխվել անհամեմատ ավելի դաժանկլիմայական գոտի։ Այսպիսով, Ջավախքն ու Մեսխեթի հարևան շրջանները գործնականում զուրկ էինվրաց բնակչությունից։ Սա շատ կարևոր է էթնոհոգեբանական հիմնախնդիրները հասկանալու համար, քանի որ հայ բնակչությունը փաստացի մինչև 1992-ը ծանոթ չի եղել վրացական պետականություներևույթի հետ` որպես այդպիսին։ Ամբողջ Սամցխե-Ջավախեթիի մարզից միայն Ախալցխայի հայբնակչությունն է բավարար չափով տիրապետում վրացերենին։
Վրաց բնակչությունն այս տարածաշրջանում վերաբնակեցվել է հիմնականում ԽՍՀՄ-ի ժամանակներում` Վրաստանի տարբեր շրջաններից։ Որոշակի իմաստով Սամցխեում ապրող վրացիներն այսօր էլ լիովինչեն հարմարվել տեղի բնակլիմայական պայմաններին։ 1930 և 1950-ականներին, ինչպես նաև 1970-ականների վերջին Վրաստանի ղեկավարությունը, տարբեր գաղափարաքաղաքական շարժառիթներիցելնելով, փորձում էր վրացիներին վերաբնակեցնել հատկապես Աբխազիայում և Սամցխեիտարածաշրջանում։ Այս քայլերն ամրապնդվում էին զգալի պետական դոտացիաներով, արմատականազգայնական հավակնություններով ու քարոզչությամբ տեղի ոչ վրացի ազգաբնակչության նկատմամբ։Դա հանգեցրեց նրան, որ Աբխազիայում վրաց բնակչությունը 2 տոկոսից հասավ 42 տոկոսի, իսկՍամցխեում` 8-ից 66 տոկոսի։
Ինչպես ժամանակին տողերիս հեղինակի հետ զրույցում նշեց Վրաստանի առաջին նախագահ ԶվիադԳամսախուրդիան, «դարերի ընթացքում վրաց պետականության կրողները միշտ էլ բախվել ենՎրաստանի պատմական նահանգների անկառավարելիության և օտարացման պրոբլեմին` պայմանավորված էթնիկական խնդիրներով»։ 1918-ին անկախ Վրաստանը Ջավախքի հետ կապված իրհավակնությունները ներկայացրեց, բայց այդպես էլ, ընդհուպ մինչև 1921 թվականը, չկարողացավ իրիշխանությունը հաստատել այդ հայաբնակ տարածաշրջանում։ Շատ կարևոր պատմաքաղաքականհանգամանք է այն, որ 1918-ին ու 1920-ին, թուրքական երկու արշավանքների ժամանակ, Վրաստանը ոչմի գործնական միջոց չձեռնարկեց իր տարածքը թուրքերից պաշտպանելու ուղղությամբ։ Թուրքականզորքերին Հարավային Կովկասում դիմադրություն ցույց տվեցին միայն հայկական զինված ուժերը, և դաամբողջությամբ վերաբերում է նաև Ջավախքին, որտեղ թուրքական արշավանքի ժամանակ վրացականզորքերն այդպես էլ չհայտնվեցին, իսկ դիմադրությունը կազմակերպվեց միայն հայկականինքնապաշտպանական ջոկատներով։ Մեսխեթի թրքալեզու բնակչությունն այն ժամանակ մեծաջակցություն ցուցաբերեց Թուրքիային։
Ջավախքը Խորհրդային Վրաստանի կազմ է մտցվել 1921-ին, բոլշևիկների Կովկասյան բյուրոյիորոշումով։ Այսինքն, ընդունվել է զուտ կուսակցական որոշում` առանց հանրաքվե անցկացնելու։Խորհրդային շրջանում Ջավախքը, չնայած առհասարակ բարձր գյուղատնտեսականարտադրողականությանը, հատկապես անասնապահության և կարտոֆիլի արտադրության ոլորտում, մնում էր որպես Վրաստանի սոցիալապես ամենահետամնաց շրջաններից մեկը, ինչն էլ պայմանավորեցտարածաշրջանից բնակչության զգալի արտագաղթը դեպի Հայաստան ու ԽՍՀՄ-ի արդյունաբերականկենտրոններ։ Հետխորհրդային տարիներին, 1996-2001-ին, Ջավախքի երկու հիմնական հայաբնակշրջաններում գյուղատնտեսական ու արդյունաբերական արտադրությունը կրճատվեց 49,7 տոկոսով, իսկՍամցխեի 4 շրջաններում` 28,3 տոկոսով։ ՈՒժեղացավ մշտական ու սեզոնային արտագաղթըհատկապես երիտասարդության ու աշխատունակ բնակչության շրջանում։ Վերջին տարիներին, երբբնակչությունը քիչ թե շատ հարմարվեց նոր տնտեսական պայմաններին, ինչպես նաև խնդիրներառաջացան Վրաստանի քաղաքացիների համար Ռուսաստան մեկնելու առումով, որոշարտագաղթյալներ վերադարձան։ Ախալքալաքի շրջան, ըստ տարբեր գնահատականների, վերադարձել է մինչև 6 հազար մարդ, Նինոծմինդայի շրջան` մինչև 2 հազար։
Վրաստանի ղեկավարությունը 1991-ից տարածաշրջանում իրականացրել է հայերի դուրսմղմանքաղաքականություն։ Սակայն եթե Է. Շևարդնաձեի ռեժիմի ժամանակ դա բավական պասիվ դրսևորումուներ և բացատրվում էր կառավարության թուլությամբ, ռեսուրսների բացակայությամբ ուանարդյունավետ մենեջմենտով, ապա Մ. Սաակաշվիլու թիմի իշխանության գալուց հետո այն ընդունել էագրեսիվ բնույթ։ Եվ եթե Շևարդնաձեի քաղաքականությունն ազգային փոքրամասնություններինկատմամբ չափավոր ճնշման քաղաքականություն էր, ապա Մ. Սաակաշվիլու թիմն անցավ ավելիվճռական գործողությունների։ Վրաստանի ժողովուրդները նոր, երիտասարդ ղեկավարությունիցսպասում էին դրական տնտեսական և հասարակական փոփոխություններ։ Սակայն, հռչակելով նորսկզբունքներ ներքին քաղաքականության մեջ, Մ. Սաակաշվիլին ու իր թիմը որդեգրեցին երիտթուրքերիմեթոդները, որոնք, ճարպկորեն օգտագործելով ճնշված ազգային փոքրամասնություններինհակասուլթանական հեղափոխության մեջ, հետագայում կազմակերպեցին քրիստոնյափոքրամասնությունների ցեղասպանություն։
Մինչդեռ ո՛չ հայերը, ո՛չ էլ Վրաստանում բնակվող ադրբեջանցիները շահագրգիռ չէին, որ Վրաստանըկորցնի Աբխազիան ու Հարավային Օսիան, քանզի նրանց չի ուրախացնում վերջինփոքրամասնությունները լինելու հեռանկարը։ Այդ իսկ պատճառով հայկական ու ադրբեջանականշրջանակները նոր իշխանությունից սպասում էին ողջամիտ քաղաքականություն` անջատվածինքնավարությունների նկատմամբ։ Պարզվեց, սակայն, որ նոր իշխող թիմին այդ հարցերիկարգավորումը, որպես այդպիսին, պետք չէ։ Նոր ռեժիմը նպատակ է դրել ուժային մեթոդներով դուրսմղել սկզբում օսերին, հետո աբխազներին։ Այսինքն, ամբողջ ժողովրդավարական հռետորաբանությունըպարզապես սին դուրս եկավ։ Արևմտյան հանրության աջակցությունը զգալով` Մ. Սաակաշվիլու թիմըորոշեց, որ այն կրելու է տոտալ և շարունակական բնույթ, ուստի դիմեց շովինիստականքաղաքականության իրագործման։ Վերջին իրադարձությունները Հարավային Օսիայում ցույց տվեցին, որ Վրաստանը միայն հետաձգեց այդ խնդրի լուծումը առնվազն մի քանի տասնամյակ։ Մինչդեռ նորմալքաղաքացիական քաղաքականությունն ազգային փոքրամասնությունների նկատմամբ կարող էր նրանցվերածել Վրաստանի ամենալոյալ քաղաքացիների ու հայրենասերների։ Վրացական «երիտթուրքերը» փաստորեն առաջարկեցին իրենց երկրի ինքնաոչնչացմանը բերող ռասիստական ուղի։
Ներկայում Ջավախքի հիմնական սոցիալ-քաղաքական պրոբլեմներն են ինքնակառավարումը, լեզվակրթական խնդիրները և տնտեսական զարգացումը։ Երկար ժամանակ լուրջ պրոբլեմ էրռուսական 62-րդ դիվիզիոնային բազայի դուրսբերման հարցը, քանզի խնդիրն առնչվում էրտարածաշրջանի կենսապահովմանն ու անվտանգությանը։ Ջավախքի հարցը ժամանակի ընթացքումձեռք բերեց միջազգային հնչողություն, ինչը, սակայն, հիմնականում պայմանավորված էր դարձյալռուսական բազայի դուրսբերումով։ Վրաստանն ամեն կերպ շարունակում է խոչընդոտել Ջավախքիկապերի ամրապնդմանը Հայաստանի հետ, առանձնակի ցանկություն չի դրսևորում տարածաշրջանիհիմնախնդիրների շուրջ Երևանի հետ բանակցելու։ Բայց, այնուհանդերձ, Թբիլիսին հարկադրված էավելի ու ավելի հաճախ անդրադառնալ այդ հարցին` հայաստանյան ղեկավարության հետ շփումներիժամանակ։
Ապակայունացման լուրջ գործոն է մնում թուրք-մեսխեթցիներին վերաբնակեցնելու Վրաստանիպարտավորությունը, որ ստանձնել է Թբիլիսին Եվրախորհուրդ ընդունվելիս։ Վրաց բնակչություննամբողջության մեջ խիստ բացասաբար է վերաբերվում թուրք-մեսխեթցիների հնարավոր վերադարձին, որոնց թիվն առնվազն 400 հազար է։ Նույնիսկ «իդեալական վերաբնակեցման» դեպքում նրանք կարող ենկազմել Վրաստանի իրական բնակչության 8 տոկոսը։ Վրացիներով խիտ բնակեցված Իմերեթիայի ուՄեգրելիայի շրջաններում տարեկան 5 հազար մարդու վերաբնակեցնելու և այդպիսով նրանցտարրալուծելու Վրաստանի մտադրությունները չեն նվազեցնում բնակչության դժգոհությունը։ Միայնմտավորականների ու քաղաքական գործիչների մի փոքր խումբ է ողջունում թուրք-մեսխեթցիներիվերադարձը։ Սակայն նրանց նույնիսկ ոչ մեծ թվակազմի հայտնվելը Ջավախքում կամ Մեսխեթումանմիջապես հայ և վրացի ազգաբնակչության հակազդեցությունը կառաջացնի։
Թուրքիայի համար շատ կարևոր է Եվրախորհրդի վերոնշյալ որոշման կատարումը։ Միաժամանակ, սակայն, ԱՄՆ-ը երբեք չի պնդել այդ որոշման իրագործումը, քանի որ այն բարդ կացության մեջ է դնում Մ. Սաակաշվիլու ռեժիմին, դիմադրության հանդիպում Հայաստանի և ԱՄՆ-ում հայկական լոբբիի կողմից, քանի որ հայաբնակ Ջավախքում կոնֆլիկտային իրավիճակի հավանականություն է ստեղծվում։Ամերիկացիները համապատասխան աշխատանք տարան եվրոպական կառույցներում և օգնեցինՎրաստանին` հասնելու փոխզիջումային որոշման թուրք-մեսխեթցիներին արևմտյան Վրաստանի խիտվրացաբնակ շրջաններում վերաբնակեցնելու և այդպիսով գործնականում նրանց ուծացումն ուտարրալուծումն ապահովելու համար։ Առհասարակ, թուրք-մեսխեթցիների ճակատագիրն ԱՄՆ-ին չիմտահոգում, նրանք շահագրգիռ չեն այդ էթնիկ խմբի վերաբնակեցմամբ Սամցխե-Ջավախեթիում, քանիոր լոկալ կոնֆլիկտների հավանականությունը կարող է վտանգել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղիգործունեությունը։
Թուրքիան շահագրգիռ է Վրաստանի ինտեգրացիայով եվրոպական կառույցներ` վերոնշյալ խնդիրըլուծելու և թուրքալեզու բնակչության համար այդ երկրում ավելի լավ դիրքեր ապահովելու համար։Թուրքիան մասնակից է եղել 1987-ին Ղրիմի թաթարների և 1989-ին թուրք-մեսխեթցիների` ԿենտրոնականԱսիայից վերաբնակվելու պահանջներին։ Դրա արդյունքում Ղրիմում, ինչպես նաև մոլդովականԳագաուզիայում առաջացել է երկու թուրքական օջախ, որոնք վերածվում են Անկարայիտարածաշրջանային քաղաքականության հենակետերի։ Թուրքիան նպատակ ունի ամրապնդել նաևՎրաստանի Քվեմո-Քարթլիի տարածաշրջանում ադրբեջանցիների դիրքերը և ստեղծել Վրաստանի վրաազդելու ուժեղ լծակ։ Չնայած թուրք-մեսխեթցիների վերադարձը Վրաստան չի ընթանում Թբիլիսիիստանձնած պարտավորություններին համապատասխան, չի վայելում ԱՄՆ-ի ու եվրոպականհանրության իրական աջակցությունը, այդ ծրագիրը Թուրքիայի համար մնում է հրատապ։ Դրաիրագործմամբ Անկարան կարող է լուծել մի քանի խնդիր. թուրքական օջախի վերականգնում, թուրքերիմասնակցություն Վրաստանի քաղաքական կյանքին, գործակալական ցանցի համար բազայի ստեղծում, Վրաստանի և ամբողջ Հարավային Կովկասի գործերին միջամտելու նոր հնարավորություն։ Խնդիրներիցմեկն էլ հայ բնակչության դուրսմղումն է, քանզի Անկարայում գիտակցում են, որ հայերի փոխարենվրացիները չեն բնակվի Ջավախքում, և տարածքը կդառնա թուրքերի վերաբնակեցման նպաստավորհրապարակ։
Չի բացառվում, որ Թուրքիան որոշակիորեն սրբագրել է Սամցխե-Ջավախեթիի հետ կապված իրծրագրերը։ Այսինքն, կորցնելով տարածաշրջանը թուրք-մեսխեթցիներով արագ վերաբնակեցնելուհույսերը, Անկարան այժմ փորձում է ապահովել մոտ ապագայում ոչ մեծ համայնքների ստեղծումըտարբեր տեղերում և դրանով պայմաններ ստեղծել անմիջապես Անատոլիայից Թուրքիայիվերաբնակեցման համար։ Այսինքն, ստիպել Վրաստանին` համակերպվել այդ բնակչության գոյությանհետ, քանի որ Վրաստանի շատ քաղաքացիներ էլ Թուրքիայում են ապրում։ Գործիքների ընտրությունըԹուրքիայի համար բարդություն չի ներկայացնում, գլխավորը կոնկրետ նպատակի իրագործումն է։Թուրքիան միաժամանակ Սամցխե-Ջավախեթիի իներտ և թուլակամ վրացական բնակչությանը չիհամարում իր ծրագրերի իրականացման խոչընդոտ, ինչպես նաև Թբիլիսիում գործող քաղաքականուժերին, որոնք, Անկարայի կարծիքով, չեն կարող լրջորեն հակադրվել այս նախագծին։ Անկարայումիրենց համար պարզել են, որ Հարավային Վրաստանում իրենց ծրագրերի իրագործման հիմնականխոչընդոտը հայ բնակչությունն է, և այդ պատճառով էլ Անկարան կաշխատի Թբիլիսիի հետ համատեղելջանքերը` տարածաշրջանը հայաթափելու համար։
Վրաստանի առջև կանգնած է հայերի ու թուրքերի միջև բախում հրահրելու խնդիրը, ինչը, սակայն, շատվտանգավոր է նույն Վրաստանի համար։ Սակայն վրացական քաղաքական գործելաոճը ենթադրում էմիայն մեկ քայլանոց, լավագույն դեպքում երկու քայլանոց խաղ, վրացական արտաքին ու ներքինքաղաքականության անհամարժեքության օրինակները քիչ չեն։ Եթե Թուրքիային հաջողվի ՀարավայինՎրաստանում ստեղծել թուրքական ազգային օջախ, ապահովել այդ բնակչության քաղաքականկարգավիճակը նրանց` ընտրություններին մասնակցելու և տեղական մարմիններում իրենցներկայացուցիչներն ունենալու ձևով, ապա Թուրքիան կդառնա անմիջական խաղացող և նույնիսկդիրիժոր այդ տարածաշրջանի բոլոր գործընթացներում։ Թուրք-մեսխեթցիների կազմակերպություններիղեկավարության հետ շփումներն էլ որոշակի հետևությունների հանգեցնում են։ Վերաբնակեցման հարցըբարձրացնելու ժամանակ թուրք-մեսխեթցիների մեծամասնությունը նպատակ չուներ վերադառնալունախնիների երկիրը, այլ ցանկանում էր մեկնել մասամբ ԱՄՆ ու Ավստրալիա, մասամբ էլ Թուրքիա։Ներկայումս Սամցխեում բնակեցված թուրքերը, սակայն, ունեն ինքնուրույն գոյության ֆինանսականմիջոցներ` առանց աշխատելու և տեղական տնտեսական գործընթացներին մասնակցություն ունենալու։Իսկ դա հնարավոր է միայն Թուրքիայի կողմից շատ լուրջ աջակցության դեպքում։ Թուրք-մեսխեթցիների20-25 տոկոսը ծագումով վրացիներ են, այսինքն` վրացի մահմեդականներ։ Եվ սպասվում էր, որ հենցնրանք կվերադառնան Հարավային Վրաստան։ Սակայն հենց այդ խումբն է ձգտում մեկնել ԱՄՆ ուԱվստրալիա, իսկ «պատմական հայրենիք» վերադառնալու ցանկություն ունեն տարբերծագումնաբանության էթնիկ թուրքերը։
Չի կարելի ասել, թե Վրաստանը հիացած է այս իրադարձություններով։ Թբիլիսին երբեմն փորձում էԹուրքիայից լրացուցիչ աջակցություն ստանալ Սամցխե-Ջավախեթիում թուրք-մեսխեթցիներիբնակեցման համար, երբեմն էլ աշխատում հակադրել հայերին ու թուրքերին կամ էլ առհասարակդադարեցնել վերաբնակեցումը։ Սակայն Վրաստանն ընդունակ չէ Սամցխե-Ջավախեթիում ստեղծելուայնպիսի սոցիալ-տնտեսական իրավիճակ, որը միանշանակ ամրապնդեր վրաց բնակչության դիրքերը։Վրացի բնակչությունն այստեղ սոցիալ-քաղաքական առումով իներտ է, ենթակա արտագաղթիգայթակղությանը և առանց իշխանությունների շարունակական աջակցության չի կարող պահպանել իրժողովրդագրական և սոցիալ-մշակութային դիրքերը Հարավային Վրաստանում։ Տեղի վրացիգործարարները մեծ մասամբ օլիգարխիական բիզնեսի ներկայացուցիչներ են, որ շարունակ ունենիշխանության աջակցության կարիքը։ Դա խոշոր ու միջին բիզնեսն է, որն ազատ շուկայականպայմաններում արդյունավետությամբ աչքի չի ընկնում։
Հայերն, իրենց հերթին, մանր կամ ընտանեկան բիզնեսն են մարմնավորում, բայց այն վարում են ավելիակտիվ ու ինքնուրույն։ Նրանց փոքր ձեռնարկությունները հիմնված են տեղական հումքի վրա և գործումեն կարևոր սննդամթերքների արտադրության ոլորտում։ Տնտեսավարման բնագավառում պայմաններիորոշակի բարելավումից հետո, երբ իշխանություններն ազատ տնտեսավարման հնարավորությունընձեռեցին, պարզվեց, որ նույնիսկ Սամցխեի տարածաշրջանում հայերն ավելի նախընտրելի դիրքերունեն, քան վրացիները։ Տեղական վարչակազմը մեծ հաճույքով է ընդունում Հայաստանի խոշորընկերությունների նախաձեռնությունները Սամցխեում ներդրումների առումով, ինչն ամրապնդում էհայկական կապիտալն այդ նահանգում։ Սակայն քաղաքացիական հասարակության թույլզարգացածության պայմաններում և իշխանությունների կողմից շովինիստական տրամադրություններըխթանելու պարագայում հնարավոր է, որ հայկական բիզնեսի տնտեսական հաջողությունները դառնանազգամիջյան հակադրության գործոն։
ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Իրավունք դե ֆակտո