статьи

ԻՆՉՈՎ ԷՐ ԺԱՄԱՆԵԼ ՖԻԼԻՊ ԳՈՐԴՈՆԸ

2009-06-17

Օրերս Հայաստան այցելեց ԱՄՆի պետքարտուղարի նոր ասիստենտ ՖիլիպԳորդոնը, որն այդ պաշտոնում փոխարինել էր Դենիել Ֆրիդին: Ֆ. ԳորդոնըԲրուկինգսի ինստիտուտի առաջատար փորձագետներից մեկն է, որն ԱՄՆիազգային անվտանգության խորհրդում աշխատանքի փորձ ունի` գլոբալահաբեկչության և Մերձավոր Արևելքի խնդիրների վերաբերյալ: Նա հեղինակ էտասնյակ հրապարակումների Եվրոպայի, Թուրքիայի, Իրանի, Պակիստանի, Հնդկաստանի, Չինաստանի և Մերձավոր Արևելքի մասին, ինչպես նաևհրապարակել է հետաքրքիր գիրք` Winning the Right War. The Path to Secunity for America and the World:

2009-ի մայիսին ԱՄՆ-ի Սենատը նրան հաստատեց եվրոպական և եվրասիական գործերով պետքարտուղարի ասիստենտի պաշտոնում: Վերջին տասը տարիներին Ֆ. Գորդոնը մասնակցել էԲրուկինգսի ինստիտուտի կարևորագույն ուսումնասիրություններին, իսկ այդ կառույցն ավանդաբարհանդիսանում է ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցության «ուղեղային կենտրոնը» և լուրջ ազդեցությունունի երկրի քաղաքականության ձևավորման վրա: Ֆ. Գորդոնի հետաքրքրությունների շրջանակը, որպեսուսումնասիրողի, ներառում է ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության բազմաթիվ ռազմավարականուղղությունները և յուրաքանչյուր ուղղությամբ նա իրեն դրսևորել է իբրև կոնցեպտուալիստ, ովհետևողականորեն իրագործում է որոշակի քաղաքական գաղափարախոսություն` արտահայտելովԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցության որոշիչ դեր ունեցող քաղաքական գործիչների հայացքներն ուառաջնահերթությունները: Ֆ. Գորդոնի մի քանի տասնյակ հրապարակումներն ուսումնասիրելով` կարելիէ հանգել եզրակացության, որ նա այդ կուսակցության հետևողական կողմնակիցն է, սակայն, դրանովհանդերձ, չի սահմանափակում իրեն որոշակի սխեմաներով կամ մտածողության շրջանակներով, ձգտում է դատողությունները կառուցել իր պատկերացմամբ` ԱՄՆ-ի ազգային շահերից ելնելով:

Ֆ. Գորդոնի աշխատություններում ընդգծված է ամերիկյան վերնախավի համար ավանդականմոտեցումը Թուրքիայի հետ հարաբերություններում առկա պրոբլեմների առումով: Նա և Թուրքիայիվերաբերյալ ուսումնասիրությունների գծով իր գործընկեր Օմար Թասպինարը փորձում են թուրք-ամերիկյան հարաբերությունների վատթարացումը ներկայացնել իբրև դիվանագիտական սխալների ութերացումների հետևանք, ինչը, սակայն, կարելի է արագ շտկել` ելնելով տարածաշրջանումանվտանգության ու կայունության ապահովման նպատակներից: Ֆ. Գորդոնը համարում է, որ թուրք-ամերիկյան հարաբերությունների պատմությունն այնքան երկար է ու բովանդակային, որ հաստատվածավանդույթների շարունակումը բարդություն չի ներկայացնում: Նա հատուկ պրոբլեմներ չի տեսնումԹուրքիայի ներքին զարգացումներում` կապված «Արդարություն և զարգացում» կուսակցությանգործունեության, ինչպես նաև իսլամամետ տրամադրությունների ուժեղացման հետ: Միաժամանակկատեգորիկ հերքում է 1915-ի Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունը, դիտավորյալնվազեցնում քրդական հարցի նշանակությունը` որպես քաղաքական գործոն, ամեն կերպպարզունակացնում Կիպրոսի խնդրի կարգավորման հարցը: Դրանից, անշուշտ, չի բխում, թե Ֆ. Գորդոնըբավականաչափ ծանոթ չէ թուրքական թեմային: Նրա աշխատություններում առկա են միանգամայնճշգրիտ գնահատականներ` տարբեր իրադարձությունների ու փաստերի հետ կապված: Նա շատ լավտեղյակ է ԱՄՆ-ին իրաքյան պատերազմի նախապատրաստական փուլում օգնություն ցույց տալու հետկապված Թուրքիայի վայրիվերումներին և, ի վերջո, հրաժարմանը: Սա խոսում է այն մասին, որ Բուշիվարչակազմին մեղադրելու որոշակի նպատակ հետապնդելով, միաժամանակ փորձ է արվումամրապնդել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի քաղաքականության այլ կոնցեպցիա:

Հարկ է նշել, որ Բրուկինգսի ինստիտուտի մեկ այլ առաջատար մասնագետ` Ֆիոնա Հիլլը, ավելի հակվածէ ընդունելու սկզբունքային և լուրջ հակասությունների առկայությունը թուրք-ամերիկյանհարաբերություններում: Տպավորություն է ստեղծվում, որ Ֆ. Գորդոնը ոչ միայն միտումնավոր էմեկնաբանում թուրք-ամերիկյան հարաբերությունների հիմնական էությունը, այլև փորձում է կառուցելայդ հարաբերությունների «նորացման» կոնցեպցիա, պնդելով, թե առանց Թուրքիայի հետհամագործակցության ամերիկյան քաղաքականությունը տարածաշրջանում չի կարող լինելարդյունավետ: Որպես փորձագետ, նա բացարձակապես մերժում է ենթադրությունները, թե ԱՄՆ-ըկարող է շատ հանգիստ քաղաքականություն կառուցել նաև առանց Թուրքիայի:

Նկատելի է, որ Ֆ. Գորդոնի պնդումներում տասը տարիների ընթացքում տեղի է ունեցել որոշակիտրանսֆորմացիա` Եվրոպայի ու Մերձավոր Արևելքի որոշ խնդիրների հետ կապված: Այդհանգամանքը, այնուհանդերձ, չի կարելի համարել փորձագետի սկզբունքայնության բացակայություն, այլ խոսում է այն մասին, որ ամերիկյան քաղաքագիտությունն ու վերլուծական միտքը որոշակիճգնաժամի մեջ են: Հարկ է ընդգծել, որ Ֆ. Գորդոնն աչքի չի ընկել քաղաքական իրադարձություններըկանխատեսելու բավարար ընդունակությամբ: Օրինակ, 2002-ի աշնանը նա բացառում էր, որ Իրաքի դեմպատերազմն ԱՄՆ-ը կսկսի մոտ ապագայում` պնդելով, թե Վաշինգտոնը դեռ չի ավարտելհակաահաբեկչական գործողությունն Աֆղանստանում, ուր ներգրավված են հետախուզության ևհատուկ ստորաբաժանումների հիմնական ուժերը: Ֆ. Գորդոնը համարում էր, որ ԱՄՆ-ին ժամանակ էպետք բարձր ճշգրտության զենքի զինանոցը համալրելու համար, ինչպես նաև պատերազմիդիվանագիտական նախապատրաստման առումով: Հանրագումարում Ֆ. Գորդոնը կարծիք էր հայտնել, որ լավագույն դեպքում Իրաքի ռազմական օպերացիան կսկսվի ոչ ավելի շուտ, քան 2004-ին:

Մեծ հետաքրքրություն են ներկայացնում Ֆ. Գորդոնի հայացքները եվրոպական հիմնախնդիրների ևտրանսատլանտյան հարաբերությունների վերաբերյալ: Որպես փորձագետ, նա կոշտ քննադատությանէր ենթարկում Նիկոլա Սարկոզիին ու նրա թիմը, քննադատում էր նաև Անգելա Մերկելին` երկուսին էլհամարելով քաղաքական գործիչներ, ովքեր ԱՄՆ-ին և ատլանտիզմի գաղափարներին լոյալությունցուցաբերելով, իրականում քայքայում են ամերիկա-եվրոպական ռազմավարականհամագործակցության հիմքերը: Քննադատվում էր Ֆրանսիայի ու Գերմանիայի քաղաքականությունըգործնականում բոլոր ուղղություններով, այդ թվում` եվրոպական քաղաքականության ձևավորման, ինչպես նաև Ռուսաստանի ու Չինաստանի հետ ֆրանս-գերմանական հարաբերությունները: Հատուկքննադատություն կար Թուրքիայի նկատմամբ Գերմանիայի ու Ֆրանսիայի դիրքորոշման հետ կապված` հատկապես Անկարային Եվրամիություն ընդգրկելու առնչությամբ: Թերևս, միակ ուղղությունը, ուրֆրանս-գերմանական քաղաքականությունը Ֆ. Գորդոնը գնահատում էր դրական, նրանց դիրքորոշումնէ Իրանի հետ կապված այն առումով, որ այդ երկու եվրոպական տերությունները միացան այնֆունկցիոնալ շրջափակմանը, որ երկար տարիներ ձևավորում է ԱՄՆ-ը` Իրանին մեկուսացնելու համար: Ընդ որում, Ֆ. Գորդոնի աշխատություններում հասկանալի չէ այն, թե ինչպես է նա վերաբերվում Բուշիվարչակազմի քաղաքականությանը Եվրամիության, Ֆրանսիայի ու Գերմանիայի հետհարաբերությունների առումով:

Հավանաբար, այստեղ փորձ է արվում կառուցել դեմոկրատական կուսակցության նորքաղաքականություն եվրոպական ուղղությամբ: Որպես փորձագետ, նա մեղադրում է Եվրոպային այնբանում, որ Թուրքիան Արևմուտքից որոշակիորեն տարաբաժանվել է և դրա արդյունքում ավելի էհակվում դեպի իսլամական առաջնահերթությունները: Ֆ. Գորդոնը պնդում է, որ ԱՄՆ-ի և եվրոպականքաղաքականության մեջ պետք է մի կողմ դնել այն ամենը, ինչը կարող է գրգռել Թուրքիային, հանգեցնելթուրքական ազգայնականության ուժեղացման: Այդ թվում` Հայոց ցեղասպանության ճանաչմանառումով, ընդ որում` Հայոց ցեղասպանությունը, որպես հասկացություն, մշտապես օգտագործում էչակերտներում: Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ի կոնգրեսում հայկական լոբբին ձգձգեց Ֆ. Գորդոնիհաստատումը պետքարտուղարի ասիստենտի պաշտոնում այն բանից հետո, երբ նա կոչ արեցզգուշավորություն ցուցաբերել 1915-ի իրադարձությունները ցեղասպանություն որակելուկապակցությամբ:

Ֆ. Գորդոնը և Օ. Թասպինարը Թուրքիայի ընթացիկ ճգնաժամը բացատրում են ԱՄՆ-ի ու Եվրոպայի հետԱնկարայի ներկա հարաբերություններով: Եվ, իբր, ներկայացնում են իրատեսական ծրագիր, թե ինչպեսբարելավել այդ հարաբերությունները` պահելով Թուրքիային արևմտյան ազդեցության ուղեծրում, խոչընդոտելով նրա տեղաշարժը դեպի ավտորիտար կամ ֆունդամենտալիստական կառավարում: Թուրքիայի հետ դրական ու կառուցողական հարաբերությունները երբեք էլ կարևոր չեն եղել Եվրոպայիու ԱՄՆ-ի համար: Սահմանափակելով Իրաքին, Իրանին, Սիրիային և Կովկասին, Թուրքիանմիաժամանակ որոշակի միջանցքի դեր է կատարում արևմտյան շուկաների և Կասպից ծովի էներգետիկպաշարների միջև: Կայուն, արևմտամետ կողմնորոշում ունեցող Թուրքիան, Եվրամիությաննանդամակցելու համար կարող էր ապահովել արտահանման զարգացող շուկա, անհրաժեշտաշխատուժ, դրական ազդեցություն Մերձավոր Արևելքի վրա` դառնալով դաշնակից ահաբեկչության դեմպայքարում: Ըստ Ֆ. Գորդոնի և Օ. Թասպինարի, նեղացած, անկայուն Թուրքիան աղետ է դառնալու ոչմիայն իր, այլև Արևմուտքի համար: Արևմտյան ազդեցության ուղեծիր Թուրքիայի վերադարձնապահովելու համար առաջարկվում է վերականգնել Արևմուտքի հետ Անկարայի բարեկամությունը: Հեղինակները պաշտպանում են Թուրքիայի ու քրդերի միջև «մեծ գործարքի» գաղափարը, Թուրքիայումլիբերալիզմի ու ժողովրդավարության ավելի լայն ներդրումը, Եվրամիությանը Թուրքիայիանդամակցության գործընթացի վերականգնումը, Հայաստանի հետ պատմական փոխզիջումհաստատելու գաղափարը և Կիպրոսի խնդրում կարգավորման հասնելու համար նոր ջանքերիներդրումը: Դիտարկելով Ֆ. Գորդոնի աշխատություններում այդպիսի հետևողականությունը թուրքականթեմայով` կարելի է ենթադրել, որ այդ գաղափարները, ինչպես նաև Բրուկինգսի ինստիտուտի առաջքաշած մոտեցումներն ունեցել են որոշակի կամ նույնիսկ էական նշանակություն 2009-ի ապրիլինՍտամբուլում Բարաք Օբամայի ելույթի համատեքստում:

Ֆ. Գորդոնն ու Օ. Թասպինարը գործնականում մեղադրում են Բուշի վարչակազմին այն բանում, որ ԱՄՆ-իքաղաքականությունը հանգեցրել է քրդական ազգային շարժման հզորացմանը և դարձել Թուրքիայիհամար ամենալուրջ սպառնալիքը, ինչն Անկարան չի կարողանում ներել: Փորձագետներն այդկապակցությամբ առաջարկում են առավելագույնս կասեցնել քրդական հիմնախնդրի արծարծումը, թեկուզ և այդ կապակցությամբ բացահայտ արտահայտություններ իրենց թույլ չեն տալիս: Եվրոպացիներին Թուրքիայի նկատմամբ ոչ ճիշտ քաղաքականության մեջ մեղադրելով` նրանք պնդումեն, որ Եվրամիության հետագա զարգացման սկզբունքային պրոբլեմները սահմանափակում ենԹուրքիայի հետ երկխոսությունն ու ինտեգրացիան: Ըստ էության, հանուն Թուրքիայի բարեկեցության, փորձագետները ոչ առաջին անգամ առաջարկում են արագ լուծել եվրոպական հիմնախնդիրները, միաժամանակ ժխտելով հանրաքվեների անցկացման նպատակահարմարությունը, որպես որոշումներիընդունման մեթոդ:

Բավական ձանձրալի, ոչ բովանդակային ու կենցաղային են Ֆ. Գորդոնի տեսակետները Ռուսաստանինկատմամբ քաղաքականության և կովկասյան ու կենտրոնասիական ուղղություններով Մոսկվայիգործողությունների մասին: Օրինակ, ռուս-վրացական հարաբերությունների, այդ թվում` ոչ վաղեմիպատերազմի հետ կապված, պարզապես կրկնվում են տարբեր հեղինակների թեզիսները: Չի կարելիասել, որ Ֆ. Գորդոնն իր աշխատանքում մեծ ուշադրություն է դարձրել տարածաշրջանայինհակամարտություններին Արևելյան Եվրոպայում: Ավելի շուտ նա նախընտրում է չխորանալ այդթեմաներով, որոնք վաղուց և միանգամայն հասկանալի են ամերիկյան վերլուծաբանների ուքաղաքական ծրագրավորողների համար: Կարելի է ենթադրել, որ ԱՄՆ-ի արտաքինքաղաքականության այդ ուղղության հետ կապված` Բրուկինգսի ինստիտուտի փորձագետները չենհայտնաբերել բավարար նյութեր ու հիմնավորումներ քննադատության համար: Հնարավոր է և այն, որԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցությունը մտադրություն չունի այդ հակամարտություններիկարգավորման ուղղությամբ «նոր» մոտեցումներ և հնարքներ գործադրելու: Իրանի և նրա միջուկայինծրագրի վերաբերյալ իր աշխատություններում Ֆ. Գորդոնն անհամեմատ ավելի արմատական է, քաննույնիսկ Բուշի վարչակազմը: Այսինքն` կոչ է անում գործադրել բոլոր, այդ թվում ամենավճռականմիջոցները` Իրանին միջուկային ծրագրից հրաժարվել պարտադրելու համար: Գործնականում Ֆ. Գորդոնը միակամ է այն արմատական դիրքորոշմանը, որ առկա է Իսրայելում և ԱՄՆ-ի որոշքաղաքական շրջանակներում:

Անցած տարվա աշնանը «Ամերիկյան շահ» պարբերականում Ֆ. Գորդոնը հրապարակեց հոդված, որը, հավանաբար, ծրագրային բնույթ ունի, և հնարավոր է, որ արտահայտում էր Բրուկինգսի ինստիտուտիդիրքորոշումն ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության ապագայի և Բարաք Օբամայի վարչակազմիվերաբերյալ: Այդ հոդվածը միաժամանակ հեղինակին որպես ապագա բարձրաստիճան ֆունկցիոներներկայացնելու նպատակ ուներ: Հոդվածում Ֆ. Գորդոնը բառացիորեն հարձակում է գործում Ջորջ Բուշիդեմ` նրա քաղաքականությունը գնահատելով իբրև միարժեք տապալված, ինչը պահանջում էարմատական փոփոխություններ ԱՄՆ-ի ապագա քաղաքականության մեջ: Սակայն պետք է հիշեցնել, որ 2004-ին, Ջորջ Բուշի վերընտրության նախօրեին, Ֆ. Գորդոնը բոլորովին այլ բան էր ասում. «Չնայածայն բանին, որ եվրոպացիների մեծամասնությունն առարկություններ ունի Բուշ-կրտսերի ռազմականստրատեգիայում` կանխարգելիչ գործողությունների հետ կապված և չի աջակցում նրավերընտրությանը, նրանք հարկադրված կլինեն համաձայնել Բուշ-կրտսերի հետ, որովհետև ԱՄՆ-ն ուԵվրոպան խորքային առումով մեկը մյուսի պահանջն ունեն և շարունակում են ունենալ ընդհանուրշահեր»:

Միաժամանակ նա կասկածի տակ է դնում Ջոն Մակքեյնի դիրքորոշումը, իբրև ոչ կառուցողականքաղաքական գործչի, և համարում, որ հանրապետական կուսակցության քաղաքականությունըշարունակել անհնարին է: Այդ հոդվածը, ըստ էության, կասկածի տեղ չի թողնում, որ Ֆ. Գորդոնըկատարել է կուսակցական, թիմային, այլ ոչ թե փորձագիտական հանձնարարություն, և այդհրապարակումը, ինչպես ոչ մի այլ նյութ, արտահայտում է նրա դիրքորոշումն ամերիկյանվարչակազմում, որը կարելի է բնութագրել բոլորովին էլ ոչ իր սկզբունքային տեսակետն ունեցողքաղաքական գործչի դիրքորոշում, այլ իբրև կատարող չինովնիկի հայեցակետ:

Անշուշտ, ոչ բոլոր ֆունկցիոներներն են ԱՄՆ-ի պետդեպարտամենտում կարողանում իրագործել իրենցհամոզմունքներն ու մոտեցումները: Բայց այդպիսիները, այնուամենայնիվ, կան, և նրանք քիչ չեն: Ըստորոշ գնահատականների, այդպիսի ֆունկցիոներ կարելի է համարել Իրանի հարցերով վերջերսհամակարգող նշանակված, փորձառու դիվանագետ և քաղաքական ծրագրավորող Դենիս Ռոսին:

Չնայած իր փորձին, ահռելի էրուդիցիային, փայլուն վերլուծական կարողություններին, սերտ կապերին ևդեմոկրատական կուսակցության վերնախավում ունեցած դիրքերին, Ֆ. Գորդոնը հազիվ թե կարող էպետդեպարտամենտում հանդես գալ իբրև քիչ թե շատ ինքնուրույն քաղաքական գործիչ: Նրանախորդը` Դենիել Ֆրիդը, համարվում էր Բուշի վարչակազմում Եվրոպայի, ամենից առաջ` ԱրևելյանԵվրոպայի գծով մասնագետ և, անկասկած, ուժեղ անհատ էր, ով կարողացավ իր շեֆի` ՔոնդոլիզաՌայսի, ինչպես նաև ազգային անվտանգության խորհրդի ոչ այնքան հասկանալի դիրեկտիվներիպայմաններում իրագործել ամերիկյան քաղաքականությունն Արևելյան Եվրոպայում ու Եվրասիայում: Թեկուզ ոչ անթերի, բայց բավական արդյունավետ, Դ. Ֆրիդն իրագործում էր բավականինհավասարակշռված քաղաքականություն, նկատի ունենալով, որ այս տարածաշրջանն առանձնանում էբարձր կոնֆլիկտայնությամբ, առնչվում է հրթիռային քաղաքականության պրոբլեմներին, էներգակոմունիկացիաներին, Եվրոպայում ու ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի ազդեցությունը պահպանելուհիմնախնդրին: Դ. Ֆրիդը չկարողացավ կանխել ռուս-վրացական պատերազմը, կայունացնելՈՒկրաինան, պահպանել ԱՄՆ-ի կայուն դիրքերը Կենտրոնական Ասիայում: Չլուծվեցին բազմաթիվխնդիրներ առաջատար եվրոպական պետությունների հետ հարաբերություններում, չկարգավորվեցինՄերձդնեստրում և Հարավային Կովկասում առկա հակամարտությունները: Սակայն դեռ հարց է, թեորքանով էին ձևավորված ԱՄՆ-ի շահերն այդ խնդիրների վերաբերյալ: Դ. Ֆրիդի գործունեությունըհամարժեք էր հիմնական խնդիրներին և առաջնահերթություններին, ինչպես նաև հանրապետականկուսակցության այն թիմի գաղափարախոսությանը, որն իրագործում էր ԱՄՆ-ի քաղաքականությունն ութտարվա ընթացքում: Լավագույնը, ինչ կարող է անել Ֆ. Գորդոնը պետքարտուղարի ասիստենտիպաշտոնում, դա այս կամ այն ձևով Դ. Ֆրիդի քաղաքականությունը շարունակելն է: Ֆ. Գորդոնն արդենհասցրել է արտահայտվել հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված, որոնք, նրա կարծիքով, պետք է կարգավորվեն այլ գործընթացներից անկախ: Ըստ նրա, դա առանձին գործընթաց է և չպետք էկապակցվի ոչ մի այլ գործընթացի, այդ թվում` ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ: Միաժամանակ դիվանագետը կարծում է, որ այդ հարցը պետք է լուծվի տրամաբանականժամկետներում, և նորմալ հարաբերությունների հաստատումը Հայաստանի ու Թուրքիայի միջև ձեռնտուէ երկու կողմերին էլ: Հասկանալի է, որ Ֆ. Գորդոնը կոնցեպտուալիստ է, բայց դեռ մեծ հարց է, թե այդպարագայում ինչ կոնցեպցիայի մասին է խոսքը:

ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Իրավունք դե ֆակտո