статьи

ԻՆՉՈՒ ՉԿԱՅԱՑԱՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱԶԳԱՅՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

2009-06-03

Կանխելով հնարավոր կենցաղային դատողությունները` միանգամից ընդգծենք, որազգայնականությունը, ինչպես ցանկացած քաղաքական գաղափարախոսություն, ենթադրում էորոշակի առաջնահերթությունների առկայություն, որոնք կարող են չժխտել մնացածները։Ազգայնականությունը ենթադրում է, որ որոշակի ազգի շահերը կարող են համադրվել ևհակադրվել այլ ազգի կամ ազգերի շահերին, կարող են չհամապատասխանել այս կամ այնհամակարգային արժեքներին և հարաբերությունների ընդունված կանոններին։ Դրանով իսկազգայնականությունը միաժամանակ տարբերվում է այնպիսի գաղափարախոսություններից, ինչպիսիք են ռասիզմը կամ շովինիզմը։ Այն թույլ է տալիս մասնակի կամ լիովինհամապատասխանություն այլ ազգերի շահերին և հարաբերությունների կանոններին, ինչպեսնաև համակարգային տարբեր արժեքներին։

Ազգայնականությունը միջոց է ուժեղ իրավական և տնտեսական, ապահովված անվտանգությունունեցող առանձին պետությունների և մեծ տարածաշրջանային տարածությունների ձևավորման։Հաճախ ազգայնական գաղափարախոսությունը թույլ է տալիս ստեղծել անվտանգության լայնհամակարգեր, ապահովել տնտեսական ու ռազմաքաղաքական համագործակցություն միջազգայինլայն առումով։ Ազգայնականությունը պարունակում է կարևոր և սկզբունքային պայմաններ, ավելիկոնկրետ հումանիզմը` հենված ազգի և մարդու արժեքների, կրոնական և գաղափարախոսականհանդուրժողականության վրա, իսկ որ ավելի կարևոր է, ազգի ազատության գիտակցումը` որպեսմարդու ազատության հիմնական պայման։ Մարդը չի կարող ազատ լինել, եթե ազատ չէ նրա ազգը։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ տարբեր ազգերի ազգայնականգաղափարախոսությունը թույլ տվեց ձևավորել հակահիտլերյան կոալիցիա, որին միացան նացիզմի ևռասիզմի դեմ պայքարել ցանկացող շատ ազգեր։ Հետպատերազմյան ժամանակաշրջանումազգայնականությունը հայտնվեց որոշակի հակասության մեջ` կոսմոպոլիտ, գլոբալիստական և այլունիվերսալ գաղափարախոսությունների հետ, սակայն այդ հակադրությունը չդարձավ ճակատագրորենանհաղթահարելի, այլ վերածվեց լայն, բովանդակային և բավական ստեղծագործական բանավեճի։Ազգայնականությունը դարձավ գործիք աջ ու ձախ քաղաքական շարժումների համար, ինչը բազմիցսհանգեցրել է ողբերգության։ Սակայն պատմության մեջ գլխավոր «ձախ նախագծի», այսինքն` խորհրդային բլոկի փլուզման հետ ազգայնականությունը նոր շնչառություն և իմաստավորում ձեռքբերեց։ Փիլիսոփայության մեջ և արվեստում ազգայնական գաղափարախոսությունը թույլ տվեց ստեղծելփայլուն հումանիստական ստեղծագործություններ` ռեալիզմից մինչև դեկադանս, իմպրեսիոնիզմ, ավանգարդիզմ և սյուրռեալիզմ, ինչն այսօր դարձել է ժամանակակից համաշխարհային մշակույթի հիմք։

Եվրոպական նորագույն պատմությունը լի է փայլուն օրինակներով, երբ ազգայնականությունը դարձել էժամանակակից եվրոպական քաղաքական ձևաչափի կայացման բազային պայման։ Երկու առավելհայտնի պատմական հայտարարությունների միջև տեղավորվում է միլիոնավոր մարդկանց համարհասկանալի ազգայնականության բանաձևը։ «Եթե անգամ հակառակորդը ներխուժի Բրիտանիայիտարածք, ինչը ես անհնարին եմ համարում, մենք կշարունակենք պայքարը ցամաքում, օդում ու ծովում` հենվելով մեր նավատորմի ու գաղութների վրա»,- ասել է Չերչիլը, ինչը չի հակասում ոչ պակաս հայտնիհաջորդ հայտարարությանը. «Մեր գործն արդար է, թշնամին կջախջախվի, հաղթանակը մերն է լինելու»։Ավելի թույլ ազգերն առաջադրել են իրենց թեզերը, ինչպես, օրինակ. «Լեհաստանը չի անհետացել, քանիդեռ մենք կենդանի ենք»։ Պատերազմից հետո, Գերմանիայի ջախջախումից ընդամենը 4 տարի անց, ստեղծվեց Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը, և քչերի մեջ է առաջացել այն միտքը, թե ինչըդարձավ նոր Գերմանիայի ստեղծման գաղափարախոսական հիմք։ Միամիտ կլիներ կարծել, թեժողովրդավարական Գերմանիան ստեղծվեց նախորդ հասարակության ապազգայնացմանարդյունքում։ Գերմանիայի վերածննդի փայլուն արդյունքները հնարավոր դարձան շնորհիվ որոշակի աջ-պահպանողական գաղափարախոսության, որը միայն զգուշավորությունից ելնելով չանվանեցինազգայնականություն։ Ռասիզմն ու նացիզմը հնարավոր էր դուրս մղել միայն ազգայնականությամբ, ոչ թեձախ կամ կեղծ լիբերալ գաղափարների միջոցով։

Դը Գոլի ազգայնականությունը ստեղծեց ոչ միայն անկախ և անգլո-սաքսոնական դիկտատից ազատՖրանսիա, այլև նպաստեց միասնական Եվրոպայի ձևավորմանը։ Նույն կերպ Իոսիպ Բրոզ Տիտոնկարողացավ պահպանել Հարավսլավիայի անկախությունն Արևելքի ու Արևմուտքի ոտնձգություններից։Պիրենեյներում «ֆալանգիստները» ստորացված և բոլորի կողմից արհամարհված Իսպանիայի տեղումստեղծեցին մի հպարտ ժողովուրդ, հպարտ ու անկախ պետություն` նախապատրաստելով երկրիանցումը դեպի ժողովրդավարություն կաթոլիկ սահմանադրական միապետությունը վերականգնելուճանապարհով և, ի վերջո, երկիրը մտցրին ՆԱՏՕ ու Եվրամիություն։ Եվրոպական առաջատար ազգերիկողմից ազգայնական գաղափարախոսության գիտակցումն ու դրա նկատմամբ հարգանքը թույլտվեցին, որ մի շարք երկրներ չներքաշվեն արյունալի պատերազմների մեջ` չնայած Բասկոնիայում, Կատալոնիայում, Կորսիկայում, Կարինտիայում, Տրանսիլվանիայում և այլուր գոյություն ունեցողպրոբլեմներին։ Ազգայնականության նկատմամբ հարգանքը և ոչ թե դրա ժխտումն է բազմաթիվժողովուրդների ու պետությունների համակեցության հիմնական նախապայմանը։ Որպես օրինակ կարողեն ծառայել այնպիսի խոշոր պետություններ, ինչպիսիք են Հնդկաստանը, Իրանը, ԱՄՆ-ն ու Կանադան։Ազգայնականության անտեսումն ու դրա ճնշումը հանգեցրին ԽՍՀՄ-ի ու Իրաքի փլուզմանը, նույնը տեղիկունենա Թուրքիայի հետ։

Ազգայնականությունը և ոչ թե լիբերալիզմի մասին կեղծ պատկերացումները հանգեցրին անկախՀայաստանի ստեղծմանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ձևավորմանը և նրանցմիավորմանը։ Թվում էր, թե ազգայնական գաղափարախոսությունը տարբեր ձևաչափերով ուպատկերացումներով կդառնա ընդհանրացնող և միավորող գաղափար, կդառնա անձեռնմխելի` այսկամ այն խնդիրների ու պրոբլեմների լուծման պարագայում։ Բարենպաստ գործոն էր և այն, որՀայաստանում ապրող էթնիկ փոքրամասնությունները թվակազմով աննշան են, չունեն քաղաքականհավակնություններ և համախմբված են հայերի հետ։ Օբյեկտիվորեն Հայաստանն ունի մի շարք բնականդաշնակիցներ ու գործընկերներ, որոնց հետ կապված է ինչպես անցյալի իրադարձություններով, այնպեսէլ բազմաթիվ միջազգային և այլ պրոբլեմների նկատմամբ ընդհանուր մոտեցումով։ Ժամանակակիցպատմական փուլը չափազանց նպաստավոր է Հայաստանի համար, և նա կարիք չուներազգայնականության առնչությամբ մեծ լարվածության մեջ գտնվելու։ Սակայն արտաքին խնդիրների միմասը և ամենից առաջ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերությունները, ինչպես նաև արևմտյանհանրության հետ որոշակի հարաբերությունների պարզաբանման գործընթացը պահանջում էր հենվելքաղաքական ազգայնականության վրա։ Անշուշտ, Հայաստանի ազգային շահերի ներկապնակըպարունակում է բավականաչափ էական մեծ ու փոքր խնդիրներ, այդ թվում` ընթացիկքաղաքականության առումով, որոնք պահանջում են հասարակական-քաղաքական բանավեճ, ինչը չիկարող լինել առանց ազգայնական գաղափարախոսության։ Այդ հիմնախնդիրները միանգամայնտեղավորվում են այս կամ այն պրոբլեմի քննարկման սովորական գործընթացի շրջանակներում, որոնքբնորոշ են եվրոպական խաղի կանոններին։

Միաժամանակ 2008-ի աշնանից մինչև 2009-ի գարուն տեղի ունեցած իրադարձություններն ուբանակցությունները, ինչպես երբեք, ի հայտ բերեցին հայկական քաղաքական ազգայնականության` արտաքին մարտահրավերներն ընկալելու և դրանց արձագանքելու բացարձակ անընդունակությունը։Պարզվեց, որ վերջին տարիներին առաջնահերթությունների որոշակիացման ձևավորված պրակտիկան, անվտանգության և արտաքին հարաբերությունների խնդիրների լուծման միջոցների ընտրությունըբացարձակապես անհամարժեք են ստեղծված պայմաններում արտաքին քաղաքականությունկառուցելու համար։ Պարզվեց, որ Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականությունը կառուցված էգործարար դասակարգի շահերի պահպանման սկզբունքից ելնելով, ինչպես նաև մանր բուրժուազիայի ևպարզապես բնակչության սոցիալական նախապատվությունների որոշակի հաշվառումով։ Հայաստանըքշված է մանր բուրժուական բարոյականության դաշտ, և նրա հասարակությունը նախընտրում էժամանակակից պետության համար բացարձակապես անպետք ու ստորացուցիչ վարքագիծ։ Հարկ էընդգծել, որ այս պրոբլեմն անհամեմատ ավելի լայն է ու բազմաշերտ, քան ազգայնականությանպրոբլեմը, բայց այդ երկուսը շատ փոխկապակցված են։

Քաղաքական ազգայնականությունը չի կարող չունենալ սկզբունքային սուբյեկտներ և կարիք ունիկառուցվածքային-կազմակերպական ձևավորման։ Ընդ որում, որքան կազմակերպված է քաղաքականազգայնականությունը, այնքան քիչ են ի հայտ գալիս զգացմունքային տրամադրություններ, գնահատականներ և որոշումներ։ Հայաստանում կեղծ քաղաքական ու հասարակականառաջնահերթությունների ներդրման հետևանքով ազգայնական կուսակցությունները ևկազմակերպությունները շատ արագ հայտնվեցին էլեկտորալ բնույթի խաղերում, խճճվեցին դրանց մեջինչպես ցանցում, որը հմտորեն տեղադրել էին գաղափարախոսական հակառակորդներն ու արտաքին«հովանավորները»։ Իհարկե, տարբեր ընտրություններին մասնակցելու մեջ ոչ մի դատապարտելի բանչկա։ Ընդհակառակը, խորհրդարաններում պետք է լսելի լինի ազգայնականության ձայնը։ Բայց երբընտրությունները դառնում են ինքնանպատակ և քաղաքական գործունեության իրականացման միակմիջոց, վրա է հասնում աղետը ոչ միայն հասարակության, այլև այն կուսակցությունների ուկազմակերպությունների համար, որոնք հանդես են գալիս իբրև ազգայնականներ։

Ո՞րն է այդ նախապատվությունների ողջ վնասակարությունը։ Ցանկացած, այդ թվում` ժամանակակից, հասարակությունը, բնութագրվում է հայրենասիրության որոշակի մակարդակով և դժվարություններըտանելու պատրաստակամությամբ` հանուն ազգային շահերի պաշտպանության, որոնքհասարակական գիտակցության մեջ ոչ մի կերպ կապակցված չեն նյութական ու սոցիալականբարեկեցության, անվտանգության ու կայունության հետ։ Իրականում ազգի համար կապիտալիլավագույն ներդրումն ազգային շահերի ոլորտն է, քանի որ անտեսելով այն, վաղ թե ուշ հարկադրված եսլինում «կերակրել ուրիշի բանակը», այն էլ` լավագույն դեպքում։ Հայաստանյան ընտրություններիժամանակ հաղթանակ են տանում բոլորովին էլ ոչ քաղաքական կուսակցություններն ու քաղաքականգործիչները, ովքեր որոշակի գաղափարախոսության կրողներ են կամ պաշտպանում են որոշակիսկզբունքներ։ Հաղթում են քրեական բնույթ ունեցող խմբավորումները և նրանք, ովքեր գնում ենփոխզիջման այդ խմբավորումների հետ։ Հայկական հասարակությունն այլևս ենթակա է ծայրահեղհոգևոր կոռուպցիայի և պատրաստ է վաճառվելու ում ասես և ինչ գնով ասես։ Տարեցտարի, ընտրություններից ընտրություն կյանքն ապացուցում է այդ ընտրությունների անիմաստ ու վնասակարլինելը և, ընդհանրապես, ժողովրդավարական կանոնների, որոնք հանգեցնում են նրան, ինչ ունենք, ոչթե նրան, ինչ հռչակագրային ձևով ներկայացված է։

Հայաստանյան ընտրողները երբևէ ֆավորիտ չեն համարելու ազգայնականներին կամ ազգայնականկուսակցություններին։ Եթե անգամ նրանք ազգայնական էլ չեն, բայց կրում են այդ ավանդականպիտակը և պատմության կողմից անգթաբար դասված են այդպիսի կուսակցությունների շարքին։ Հայհեղափոխական դաշնակցությունը պետք է հպարտանա, որ ունի հստակ ամրագրված ընտրազանգվածհարյուր հազար թվակազմով և ոչ թե ընկնի հիստերիկայի մեջ, շփոթված այս ու այն կողմ նետվիայդպիսի սահմանափակ ընտրազանգված ունենալու պատճառով։ Ամրագրված ընտրազանգվածըորոշակի հեղինակության, սեփական տեղի ու դերի առկայությունն է հայկական քաղաքականությանմեջ։ Հարկ է ընդգծել, որ այդքան երկար և անսկզբունք պահվածքը դաշնակցության կողմից, որը սկսվեցտասը տարի առաջ իշխանությունների հետ դաշինքի ձևով, հանգեցրեց ընտրազանգվածիհիասթափությանը կուսակցությունից, և այդ ընտրազանգվածը շարունակում է ՀՅԴ-ին ձայն տալիներցիայից ելնելով, քանի որ չկա այլընտրանք։ Հայաստանում չկա ոչ մի ազգայնական կուսակցություն, կա միայն մի այդպիսի համարում ունեցող ուժ։ Դա ողբերգություն է հայ հասարակության համար, բայց, ցավոք, այն շուտ չի ավարտվի։

Ժամանակին, երբ դաշնակցությունն առաջին քայլերն էր կատարում հայրենիք վերադառնալու, քննարկվեց հարց, թե արդյո՞ք կուսակցությունը պետք է լինի այնպիսին, ինչպիսին ժողովուրդն է, թե՞պիտի տարբերվի ժողովրդից։ Այն ժամանակ արդեն հասկանալի դարձավ, որ կուսակցականֆունկցիոներները, ելնելով որոշակի քաղաքական պատվերից, նախընտրեցին «ձուլվել» ժողովրդի հետ ևդրանով իսկ, հատկապես ղարաբաղյան պատերազմից և դաշնակցության նկատմամբ բռնարարքներիփուլն ավարտվելուց հետո, կուսակցությունը վերածեցին սովորական մի կազմակերպության, ինչպիսիքՀայաստանում մի քանի տասնյակ են։ Ազգայնականության վերջը տրված էր, և այս դեպքում խոսքը ոչայնքան դաշնակցության, որքան կոպիտ, գրեթե ռազմատենչ արտաքին մարտահրավերներին հայժողովրդի արձագանքելու ընդունակության մասին է։

Դաշնակցությունը վերջին ամիսներին ցավալի փորձ ձեռք բերեց, երբ, գտնվելով կառավարողկոալիցիայում, բառացիորեն խաբվեց իր գործընկերներից ու հայտնվեց անտեսված քաղաքականկազմակերպության վիճակում։ Հավանաբար, արտասահմանյան ընկերների ճնշման ներքոկուսակցության առաջնորդները որոշում կայացրին կոալիցիայից դուրս գալու մասին։ Ինչը, ի դեպ, լիովին աջակցություն չգտավ կուսակցության շարքերում կեղծ «պառլամենտարիզմի» և կարիերիզմի ոչքիչ կողմնակիցների մոտ։ Մայիսի վերջին Փարիզում գումարվեց ՀՅԴ բյուրոյի նիստ, բայց, հավանաբար, սկզբունքային ոչինչ տեղի չունեցավ, և միանգամից կարելի է ասել, որ արևմտյան ճակատում ամեն ինչանփոփոխ է։

Եթե նույնիսկ ենթադրենք, որ Հայաստանի ազգային հիմնախնդիրների մեծ մասը լուծված է, անգամ այդդեպքում ազգայնական կուսակցությունը կարիք չունի մաս կազմելու կառավարող կոալիցիային և իրգործունեությունը հանգեցնել դատարկ ու անիմաստ ընտրություններին մասնակցելուն` իրագործելովգործնականում համաձայնողական քաղաքականություն ոչ միայն իշխանության, այլև հասարակությանհետ։ Դաշնակցության առաջնորդներից կամ ֆունկցիոներներից որևէ մեկը հազիվ թե կարողանատրամաբանորեն բացատրել, թե իրենց ինչին էր պետք քաղաքային ավագանու վերջին ամոթալիընտրություններին մասնակցելը։ Ինչի՞ է դա հանգեցնելու, բացի պարզունակ բյուրոկրատիայի հետհամագործակցությունից։ Դաշնակ-պատգամավորը, դաշնակ-նախարարը, դաշնակ-քաղաքապետը ևայլն, ուղղակի նոնսենս են, թեպետ դա արդեն վաղուց վերածվել է կատակերգական իրողության։Միանգամայն հնարավոր է, որ անցած տասը տարիների հարմարավետ գոյության ընթացքումդաշնակցությունը կորցրել է որոշումներ կայացնելու և, ընդհանրապես, իր կանոնադրային իդեալներն ուծրագրային խնդիրները պաշտպանելու ընդունակությունը։ Հնարավոր է, որ որոշակի զգացմունքայինգրգռվածությունից հետո կուսակցության առաջնորդների մեջ առաջացել են հուսադրող կասկածներ, թեընդհանուր առմամբ Հայաստանի ղեկավարության քաղաքականությունն այդքան էլ վատը չէ, և այդթվում` Թուրքիա-Հայաստան-Ղարաբաղ-Ադրբեջան հանգույցում ոչ մի աղետալի բան տեղի չի ունեցել։Այդպիսի ընկալումը շատ սխալ կլիներ, և հազիվ թե ապագայում այդ հույսերն արդարանան։

Եթե դաշնակցության առաջնորդները հուսով են, որ կվերապրեն իշխանությունների հետտարաձայնությունների այս ոչ այնքան հաճելի փուլը, ապա պետք է հասկանան, որ շարունակելովիշխանության հետ համագործակցությունը, կարող են բացարձակապես անպաշտպան մնալ այլհեռանկարի առջև։ Այսինքն` իշխանության գրավումն իրենց անթոլոգիական հակառակորդների կողմից, որոնք, իբրև «արդիական ընդդիմություն», ձգտում են իշխանության։ Կորցնելով հասարակությանվստահությունը, դաշնակցությունը կարող է հայտնվել մեկուսացման մեջ, նոր պայմաններումբացարձակապես առանց աջակցության, եթե քաղաքական իրավիճակում, այնուամենայնիվ, այդշրջադարձը տեղի ունենա։ Ավելի իրական համատեքստում դաշնակցությունը կանգնած է երկընտրանքիառջև. կամ վերադառնալ իշխանությունների հետ դաշինքին և հանդես գալ ընդդեմ ներկաընդդիմության, կամ էլ սկսել սեփական խաղը և հավատարիմ կողմնակիցներ ձեռք բերել բնակչությանզանգվածներում։ Դաշնակցությունն առայսօր մշակված չէ հայկական քաղաքականության համար իբրևնյութ, և այդ կուսակցության հետ բազմաթիվ հույսեր կան կապված։ Գուցե առաջնորդների ռոտացիանկուսակցության մեջ կփոխի՞ իրավիճակը։ Առաջնորդներին բնորոշ է հոգնելն ու իրականությանզգացողությունը կորցնելը, իսկ կուսակցության մեջ կան բավականաչափ պատրաստվածերիտասարդներ, որոնք ընդունակ են պատասխանատու որոշումներ ընդունելու։ Միգուցե կարելի էդիմել ռիսկի։

Արևմտյան և Արևելյան Եվրոպայի երկրներում և առհասարակ, եվրոպական քաղաքական մշակույթիձևաչափում կրկին առաջացել է քաղաքական ազգայնականության անհրաժեշտություն։ Ինտեգրացիոնգործընթացների հետ չափազանց շատ անպետք բաներ են փաթաթվել ազգերի ու պետություններիվզին։ Ժամանակն է դուրս սողալ կեղծ քաղաքական կոռեկտության առնետային բնից։Ազգայնականությունը ժողովրդին ու հասարակությանն ուղղված դիմում չէ, այլ պայքար ամենից առաջայդ նույն հասարակության հետ, նրա պարտվողական տրամադրությունների արհամարհում և ոչկոնֆորմիստական գաղափարախոսության ու կենսաձևի հաստատում։

ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Իրավունք դե ֆակտո