статьи

ԻՆՋԻՐԼԻՔԻՆ ՈՐՈՆՎՈՒՄ Է ԱՅԼԸՆՏՐԱՆՔ

2009-01-19

ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարությունն արդեն ստացել է Շտաբների պետերի միացյալ կոմիտեիորոշումը` նախնական կազմակերպչական միջոցառումների մշակման մասին, որը ենթադրում էԼիբանանում ռազմաօդային բազայի ստեղծում` ծովային ենթակառուցվածքի ներառումով։ ԱՄՆ-ի այդռազմաօդային բազան ենթադրվում է տեղակայել Լիբանանի ծովափնյա հատվածում, Ջաբել և Տրիպոլիքաղաքների միջև ընկած հատվածում։ Ենթադրվում է, որ կլայնացվի այդ շրջանում արդեն իսկ գոյությունունեցող օդանավակայանի թռիչքուղին` 1400 մետրից հասցնելով 2400 մետրի, ինչը միանգամայնհամապատասխանում է ռազմաճակատային ավիացիայի, ինչպես նաև առաջին և երկրորդ կարգիամերիկյան ռազմական օդանավերի տեխնիկական շահագործման պահանջներին։ Ապագառազմաբազայի տարածքը գտնվում է Լիբանանի բացառապես քրիստոնյաներով բնակեցվածհատվածում և, միաժամանակ, հարաբերական առումով բավական հեռու է սուննի և շիամահմեդականների բնակության շրջաններից։ Հավանական է, որ այս բազան ներառելու է տարաբնույթնշանակության բազմաթիվ ռազմական օբյեկտներ, այդ թվում` ռազմական հոսպիտալ, և, ըստ այդմ, չիբացառվում, որ ապագայում այստեղ կտեղակայվեն նաև ԱՄՆ-ի ցամաքային ուժերի կամ ծովայինհետևակի ստորաբաժանումները։

Վերոնշյալ բազայի առաջնահերթ խնդիրն են համարվում Իրաքում ռազմական գործողություններիշարունակականության պայմաններում ռազմական տրանզիտի ապահովումը, ռազմականինքնաթիռների վերալիցքավորումը, զինծառայողների բուժումն ու հանգիստը։ Սակայն բազայիգործառույթները հետագայում կարող են ընդլայնվել` նկատի ունենալով Սիրիայի, Իրանի և առանձինարաբական արմատական խմբավորումների դեմ ԱՄՆ-ի հնարավոր գործողությունները։ Վերոնշյալբազայի ստեղծումը ենթադրում է լիբանանյան չափանիշներով զգալի տարածքի վարձակալում` նշանակալի ծավալներով անվտանգության գոտի ստեղծելու համար։ Միաժամանակ հավանական է, որայդ բազան կարող է արդյունավետ գործել երկու այլ բրիտանական բազաների հետ համատեղռեժիմում, որոնք տեղակայված են Կիպրոսի հունական ու թուրքական հատվածներում։ «Լիբանանիքաղաքական հետազոտությունների կենտրոնի» փորձագետների կարծիքով, ժամանակակիցպայմաններում Մերձավոր Արևելքում դժվար է լինելու ռազմաօդային այն բազաների օգտագործումնամերիկացիների ու բրիտանացիների կողմից, որոնք տեղակայված են ծովափնյա շրջաններից հեռու։Ժամանակակից պահանջներից ելնելով` ռազմաօդային բազաները պետք է գործեն ավիակիր նավերիվրա տեղակայված ռազմաօդային ուժի հետ համատեղ, պարտադիր է համարվում ծովային հետևակի ևհատուկ նշանակության ուժերի անվերապահ ու արդյունավետ աջակցությունը։ Այդ իսկ պատճառովԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի ծրագրերը` ստեղծել Իրաքում 3-6 համապատասխան նշանակությանբազաներ, բավական խոցելի են։ Մերձավոր Արևելքում երկու պետությունների ներկայություննամրապնդելու համար ամենից առաջ անհրաժեշտ է ծովափնյա շրջաններում հիմնական բազավորում։Այդ կապակցությամբ էլ Լիբանանը, հատկապես նրա քրիստոնեական շրջանները, որոնք հարում ենՄիջերկրական ծովին, իդեալական հրապարակ են բազմաֆունկցիոնալ ռազմական բազաներստեղծելու համար։

Բացի տեխնիկական խնդիրներից, այս կապակցությամբ ԱՄՆ-ը ստիպված կլինի լուծել նաևքաղաքական հարցեր Լիբանանում։ Արաբական փորձագետների գնահատմամբ, թեկուզ և ներկայումսԼիբանանի ղեկավարությունը հնարավոր է համարում այնտեղ ամերիկյան ռազմաբազայի ստեղծումը, սակայն դա, այնուամենայնիվ, ենթադրում է լուրջ ընթացակարգ երկրի խորհրդարանում, լայն ևբավականին ծանր հասարակական բանավեճ, այդ որոշման համաձայնեցում երկրի բոլոր կրոնականհամայնքների հետ։ Բացի այդ, հիշյալ որոշումը պետք է համաձայնեցվի առաջատար արաբականպետությունների, ամենից առաջ` Սիրիայի ու Սաուդյան Արաբիայի հետ։ Այս կապակցությամբանհրաժեշտ կլինի ապահովել Եգիպտոսի, Հորդանանի և այլ արաբական երկրների աջակցությունը։Հնարավոր է նույնիսկ, որ Լիբանանում վերոնշյալ բազաների տեղակայման հարցը քննարկման առարկադառնա Արաբական պետությունների լիգայում։ Թուրքիան ևս դժգոհություն կարտահայտի այս որոշմանկապակցությամբ, քանի որ դրանով կորցնելու է տարածաշրջանում իր կարևոր դիրքերը, իսկ Ինջիրլիքինշանավոր ավիաբազան, որտեղ բազավորված են հիսուն ամերիկյան ինքնաթիռներ, որոշակիորենկկորցնի իր նշանակությունը, եթե անգամ Լիբանանում բազավորվի ռազմաճակատային ավիացիայիմինչև 25 ինքնաթիռ։ Հարկ է նշել, որ ԱՄՆ-ը վերջին երկու տարիներին ակտիվորեն ընդլայնում էՄերձավոր Արևելքում, Հարավային Կովկասում ու Բալկաններում իրեն անհրաժեշտօդանավակայանների ցանցը, որոնք ուղղակիորեն կամ միջնորդավորված ձևով փոխարինելու ենԹուրքիայում, մասնավորապես` Ինջիրլիքում, Կոնիայում և Դիարբեքիրում տեղակայվածավիաբազաներին։ Անկասկած է նաև, որ Իրանը մեծ ուշադրությամբ է հետևելու ԱՄՆ-ի այսմտադրությունների իրագործմանը, և իրանական կողմից սպասելի է իրական արձագանք դրան։

Ներկայում Լիբանանում ռազմական բազայի ստեղծման հարցը պաշտոնապես չի մտել օրակարգ, որովհետև երկրի քաղաքական կուսակցություններն ու ԶԼՄ-ները տրամադրված չեն հրապարակավքննարկելու այդ հարցը, որը կարող է դառնալ լուրջ բանավեճի ու լարվածության մեծացման առարկաերկրում։ Սակայն «Կատաիբ» կուսակցության առաջնորդ Քարիմ Պագրատունու խոստովանությամբ, ամերիկյան բազայի տեղակայման հարցն ավելի ու ավելի է դառնում ոչ հրապարակայինքննարկումների առարկա։ Ըստ նրա` Լիբանանի քրիստոնեական կուսակցությունները բավականդրական են տրամադրված այս հարցում, թեկուզև խուսափում են այդ մասին բացեիբացհայտարարելուց։ Օրինակ, «Լիբանանյան ուժերը» և գեներալ Միշել Աունի խմբավորումը դրական ենգնահատում այդպիսի հեռանկարը, բայց մարոնիտներին ներկայացնող նույն «Կատաիբ» կուսակցությունը բացասական է տրամադրված այդ ծրագրերի նկատմամբ և կանխատեսում է, որ այդպատճառով լիբանանյան հասարակության մեջ նոր խնդիրներ կառաջանան։
«Հզբոլլահ» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նաջիվ էլ-Մուսավիի կարծիքով, իրկուսակցությունը թույլ չի տա ամերիկյան ռազմաբազայի տեղակայման ծրագրի իրագործումըԼիբանանում և առհասարակ, ամերիկյան ներկայության հաստատումը երկրում։ Նրա կարծիքով, այսհարցը նախագահ Էմիլ Լահուդն օգտագործում էր ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ բարդ երկխոսությունվարելու ժամանակ։ Լիբանանյան մի շարք փորձագետների կարծիքով, Լահուդը, լինելով զինվորական ևռազմատեխնիկական հարցերում քաջատեղյակ, փորձում է բարդ խաղ տանել, որը հաշվարկված էՍիրիայի դիրքերի և սիրիական կողմնորոշում ունեցող ուժերի ազդեցության առավելագույնպահպանմանը Լիբանանում, և այդ համատեքստում բազայի հարցը լուրջ փաստարկ է ոչ միայն ԱՄՆ-ի, այլև Մերձավոր Արևելքի պետությունների հետ քաղաքական առևտրում։ Շիաների համայնքի հայտնիգործիչ Մուհամմադ Բայուդի կարծիքով, Լիբանանի քաղաքական շրջանակներում քաջ հայտնի է, որամերիկյան բազայի տեղակայման հիմնական կողմնակիցներից էր հանգուցյալ վարչապետ ՌաֆիկՀարիրին։ Ներկայում համանման դիրքորոշմամբ է հանդես գալիս նրա ստեղծած «Էլ-Մուստակբալ» կուսակցական-քաղաքական խմբավորումը։ Նկատի ունենալով, որ այս ուժն այսօր պարզմեծամասնություն ունի երկրի խորհրդարանում և բարձր ժողովրդականություն, նրա դիրքորոշումը շատկարևոր է ռազմաբազայի հարցը քննարկելու և որոշում ընդունելու առումով։ Բացի այդ, այսխմբավորումը զգալի չափով ներկայացնում է սուննի համայնքի շահերը, ինչը կարող է հանգեցնելԼիբանանի քաղաքական կյանքում երկու բևեռների բախման, որոնցից մեկում կլինեն «Լիբանանյանուժերը», «Առաջադիմական սոցիալիստական կուսակցությունը», իսկ մյուսում` «Կատաիբը», «Հզբոլլահը», «Ամալը» և հայկական քաղաքական կուսակցությունները։ Առայժմ ուժերի այդպիսիդասավորություն չկա, սակայն բազայի հարցի քննարկման դեպքում կարող է ստեղծվել հենց այսպիսիհարաբերակցություն։ Լիբանանի նոր նախագահ Սուլեյմանը համարում է, որ հիմա բացարձակապեսպատեհ ժամանակ չէ այդ թեման քննարկելու համար։

Գիտակցելով այս որոշման ընդունման ողջ բարդությունը` ամերիկացիները համակարգված ուհետևողական աշխատանք են տարել գեներալ Միշել Աունի, «Լիբանանյան ուժերի» և մարոնիտներիններկայացնող առանձին կազմակերպությունների ղեկավարների հետ և հատկապես «Էլ-Մուստակբալ» կուսակցության հետ։ Մարոնիտների կարդինալ Ն. Սֆեյրայի Վաշինգտոն կատարած վերջին երկուայցերի ժամանակ ԱՄՆ-ի վարչակազմը նրան իրազեկել է այս հարցի մասին։ Հետաքրքիր է և այն, որ2001-ի իր առաջին այցի ժամանակ կարդինալը չարժանացավ Ջորջ Բուշի ընդունելությանը, սակայն 2005-ին ԱՄՆ-ի նախագահը նրան այդ պատիվը ցուցաբերեց։ Դրանով հանդերձ, կարդինալը դրականպատասխան չի տվել Վաշինգտոնին` Լիբանանում բազայի տեղադրման հետ կապված, և հենց այդհարցն առիթ դարձավ, որպեսզի նա հայտարարի, թե արևելյան միջերկրածովյան տարածաշրջանիքրիստոնյաները չպետք է թույլ տան, որ իրենց վերածեն Արևմուտքի պատանդի։

Ամերիկյան դիվանագետները, այդ թվում` ռազմական, 2005-ի ապրիլ-մայիսից սկսեցին բազմափուլշփումներ «Հզբոլլահ» կուսակցության և «Ամալ» կազմակերպության ղեկավարների հետ։ «Հզբոլլահի» հետ շփումների ընթացքում ամերիկացիները որդեգրեցին որոշակի մարտավարություն, ներառյալ«ճոճանակի» սկզբունքի կիրառումը` առավել կոշտ դիրքորոշումից անցնելով մեղմ տեսակետի։ ԱՄՆ-իգլխավոր պահանջը շարունակում է մնալ «Հզբոլլահի» զինաթափումը։ Սակայն միաժամանակ փաստ է, որ նախկին նախագահ Էմիլ Լահուդին եղել է առաջարկ, որ ԱՄՆ-ը հանդուրժողությամբ կվերաբերվի«Հզբոլլահի» զինվածության փաստին, եթե նրա ջոկատները «ինստիտուցիոնալացվեն», փաստորենվերածվեն միլիցիայի, որը կարող է Լիբանանի կյանքում ունենալ տարածաշրջանային նշանակություն, քանի որ շիա մահմեդականները բնակեցնում են հիմնականում երկրի հարավային շրջանները։ Առայժմ«Հզբոլլահի» ղեկավարությունը կտրականապես մերժում է այս առաջարկը, սակայն կուսակցությանգլխավոր քարտուղար Հ. Նասրալլան հայտարարել է, որ «Հզբոլլահը» պետք է ապացուցի, որ երբևէ զենքչի գործադրելու ներքաղաքական հարցերի լուծման համար։ Սա կարելի է համարել ԱՄՆ-ին ընդառաջկատարված քայլ, բայց միաժամանակ դժվար է պատկերացնել ամերիկյան ռազմաբազայի ստեղծումԼիբանանում տեսանելի հեռանկարում, այնպես որ դա ընդունելի լինի «Հզբոլլահի» և ոչ մեծ սուննիուղղվածության կազմակերպությունների համար։ Համենայն դեպս, ամերիկացիները կփորձենպայմանավորվել «Հզբոլլահի» հետ` նրանց զինված ջոկատների պահպանման վերաբերյալ, փոխարեննակնկալելով վերջիններիս լոյալությունը բազայի հարցում։

Թուրքիան, չնայած ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վատթարացմանը, լուրջ խանդով է վերաբերվումամերիկյան ռազմական բազավորման ընդլայնմանը Կովկասում, Կասպից ծովի ավազանում, Բալկաններում ու Մերձավոր Արևելքում։ Այդ իսկ պատճառով էլ փորձում է այդ ուղղությամբառաջարկներ ներկայացնել` իր համար ձեռնտու սխեմայով ու կանոնակարգով։ Երբ 2004-ին տապալվեցԿիպրոսի հարցի կարգավորման ՄԱԿ-ի ծրագիրը, Թուրքիան փորձեց որոշակիպայմանավորվածությունների հանգել Վաշինգտոնի հետ Կիպրոսի ճակատագրի հարցում` թուրք-ամերիկյան կամ գուցե թուրք-ամերիկա-բրիտանական համագործակցության ճանապարհով։ Տեղիունեցան բանակցություններ արտաքին գործերի ու պաշտպանության նախարարությունների միջևՀյուսիսային Կիպրոսի հետ կապված։ Թուրքիան առաջարկում է ԱՄՆ-ին համաձայնեցվածքաղաքականություն վարել Կիպրոսի հարցում, սառեցնել այդ խնդրի կարգավորումը, քանի որ այն մտելէ փակուղի, իսկ հետո ժամանակի ընթացքում ճանաչել Հյուսիսային Կիպրոսի թուրքականհանրապետությունը` ՄԱԿ-ում համապատասխան նախաձեռնություն առաջ քաշելով։ ԱՄՆ-իվարչակազմը բավական մոտ էր այդ առաջարկների ընդունմանը, ընդգծելով, սակայն, որ դա պետք էհամաձայնեցվի Հունաստանի և ԱՄՆ-ի Սենատում ու Կոնգրեսում հունական լոբբիի հետ։ Թուրքիայի այսառաջարկի երևան գալը շատ կողմերով պայմանավորված էր Մեծ Բրիտանիայի միջամտությամբ, որըշահագրգռված է Կիպրոսի բաժանումը խորացնելու մեջ, քանի որ կղզու երկու մասում էլ իրռազմաբազաներն են։ Թոնի Բլերի 2004-ի Թուրքիա կատարած այցի ժամանակ այդ առաջարկներըԼոնդոնի ու Անկարայի միջև վերջնականապես համաձայնեցվեցին։ Հետաքրքիր էր, որ հենց այդշրջանում Հայաստանում Բրիտանիայի դեսպանը կասկածի տակ դրեց 1915-ի հայոց ցեղասպանությանիրողությունը։ Այդ առաջարկների շրջանակում Թուրքիան ենթադրում էր Կիպրոսում իր զինուժիթվաքանակի ավելացում` ամրապնդելով այն ավիացիոն և զրահատանկային նոր խմբավորումներով։Թուրքիան փորձում է այդ ռազմական խմբավորմանը էքսպեդիցիոն կորպուսի կարգավիճակ տալ։ Կանտվյալներ, որ Վաշինգտոնում նախապես համաձայնել էին այդ առաջարկներին, սակայն հետո խնդիրծագեց ՆԱՏՕ-ի անդամ պետությունների կառավարությունների հետ համապատասխանխորհրդակցություններ անցկացնելու առումով։

Հարկ է նշել, որ Եվրոպայում ստեղծվել են Կիպրոսի թուրքական մասի անկախության ճանաչմանբարենպաստ պայմաններ։ Վերոնշյալ առաջարկները, սակայն, համապատասխանում էին միայնՎաշինգտոնի ու Լոնդոնի շահերին, որոնք աշխատում են խորացնել Կիպրոսի միլիտարիզացիան` բրիտանական ռազմաբազաների ընդլայնումով և Հյուսիսային Կիպրոսում ռազմաճակատայինավիացիայի երկու նոր էսկադրիլիաների մշտական տեղակայումով։ Դա կարող է կապված լինելԻնջիրլիքի ավիաբազայի վերաբազավորման հետ։ Եթե վերոնշյալ առաջարկներն իրագործվեն, ամերիկացիները կարող են բավարարվել կղզու հունական ու թուրքական հատվածներում երկուբրիտանական ավիաբազաների միաժամանակյա օգտագործմամբ` մասամբ պատասխանատվությունստանձնելով կղզու անվտանգության համար։ Ամերիկյան մասնագետների կարծիքով, հնարավոր է, որԹուրքիան նպատակ ունի ռազմաքաղաքական շանտաժի ենթարկել Եվրամիությանը` նրա սահմաններիմոտ խոշոր ուժեր տեղակայելով, մանավանդ Հյուսիսային Կիպրոսի` Եվրամիության անդամ դառնալուդեպքում։ Թուրքիայի այս քաղաքականությունը կոչված է որոշակիորեն կարգավորելու թուրք-ամերիկյանհարաբերությունները` ստեղծելով ճնշման նոր գործոն Միջերկրական ծովի արևելյան շրջանում։Մանավանդ որ բրիտանական փորձագետներն էլ կարծում են, թե ՆԱՏՕ-ի թուլացման դեպքում Լոնդոնըպետք է պատրաստ լինի Միջերկրականում իր ռազմական ներկայության ուժեղացմանը։

Եվ, այնուհանդերձ, Վաշինգտոնում արդեն քչերն են հավատում, թե հնարավոր է Թուրքիայի հետհարաբերությունների վերականգնում նախկին ռազմավարական մակարդակով։ Քանզի Թուրքիանմիաժամանակ փորձում է ազատվել ամերիկյան բազաներից իր տարածքում և պահպանել որոշակիվերահսկողություն ամերիկյան ռազմական ներկայության նկատմամբ Կիպրոսում։ Եթե Վաշինգտոնն ուԼոնդոնը ողջունեն թուրքական ռազմական խմբավորման ուժեղացումը Կիպրոսում, ապա Հունաստանըստիպված կլինի համաձայնել ամերիկյան ռազմական օդուժի մշտական բազավորմանը կղզում։ 2005-իգարնանը թուրք-ամերիկյան բանակցությունները Կիպրոսի շուրջ ընթացել են ինչպես Վաշինգտոնում, այնպես էլ Անկարայում։ Կան տվյալներ, որ այդ բանակցությունները չեն հանգեցրել շոշափելիարդյունքների։ Բրիտանական փորձագետների կարծիքով, որոնք երկար տարիներ զբաղվել ենԿիպրոսի խնդրով, ինչպես ԱՄՆ-ը, այնպես էլ Թուրքիան բանակցությունների որոշակի փուլում կորցրինհետաքրքրությունն այդ հարցի նկատմամբ։ Ռազմաքաղաքական ծրագրավորողներն ԱՄՆ-ում ուԹուրքիայում համամիտ են, որ Կիպրոսում ավիացիոն բազավորման վերաբերյալ արդարացված չի լինիԱՄՆ-ի կողմից սկզբունքային որոշման կայացումը։ Դա չի համապատասխանում նաև Մեծ Բրիտանիայիշահերին, որը շահագրգռված է, որ Վաշինգտոնն օգտագործի իր բազաները։ Դա չիհամապատասխանում նաև փոքր բազաների ձևավորման` ԱՄՆ-ում ընդունված կոնցեպցիային, միաժամանակ Վաշինգտոնում հասկանում են, որ Թուրքիայի նույնիսկ կոմպլեմենտար առաջարկներըշատ կողմերով պայմանավորված են այդ երկրի անհուսալիությամբ։

ՈՒշադրության է արժանի այն, որ չնայած այն գաղափարին, թե Թուրքիան կարող է պրոպագանդվելիսլամական պետությունների համար իբրև աշխարհիկության (սեկուլյարիզմի) լավագույն օրինակ, ԱՄՆ-ը մտադիր է շատ որոշակիորեն անջատել Թուրքիան Մերձավոր Արևելքից` իբրև արաբական«առանցքից»։ Սակայն դա չի նշանակում, թե ԱՄՆ-ը Թուրքիան դիտարկում է իբրև միանգամայնեվրոպական պետություն, այլ ավելի շուտ մեկուսացված մի երկիր, որը չունի սերտ ռազմաքաղաքականհարաբերություններ ու պարտավորություններ ինչպես Եվրոպայում, այնպես էլ, առհասարակ, Եվրասիայում և Մերձավոր Արևելքում։

ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Իրավունք դե ֆակտո