статьи

ԻՍԼԱՄԻ ԳՈՐԾՈՆՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՇԱՐԺՈՒՄՆԵՐՈՒՄ

2009-05-13

Էթնոքաղաքական կամ ազգային-ազատագրական շարժումները նախկին խորհրդայինհանրապետություն Ադրբեջանում քաղաքական գրականության մեջ բնութագրվում են իբրև պերմանենտակտիվություն դրսևորող շարժումներ։ Դրանք կարելի է համարել «ցածր ինտենսիվություն ունեցողհակամարտություններ»: Քրդերը, թալիշներն ու լեզգիները ԽՍՀՄ-ի փլուզումից հետո զգալիորենապակազմակերպված էին ռուսական հատուկ ծառայությունների կողմից, նրանց ակտիվիստներն ուառաջնորդները մոլորեցված էին, և այդ պատճառով էլ այդ հասարակական-քաղաքական շարժումներըպարտություն կրեցին։ Այնուհանդերձ, այդ ժողովուրդների խնդիրներն Ադրբեջանում լուծված չեն, նրանքկանգնած են «սպիտակ ցեղասպանության» փաստի և հարազատ վայրերից աստիճանաբար դուրսմղվելու վտանգի առջև։ Այդ պատճառով էլ այս ժողովուրդների շարժումներն Ադրբեջանում շարունակումեն գոյություն ունենալ, ընդունում են նոր կազմակերպական ձևեր, այդ թվում` իբրև քաղաքականկուսակցություններ։

Դրան զուգահեռ տեղի է ունենում իսլամի, իբրև կրոնի, ինչպես նաև իսլամականկազմակերպությունների նկատմամբ հետաքրքրության ուժեղացում` որպես արտաքին ու ներքինաջակցության հնարավորություն։ Վերոնշյալ ազգային շարժումներում իսլամական գործոնի հզորացումըշատ կողմերով բացատրվում է Եվրամիության և, առհասարակ, Արևմուտքի, ինչպես նաև Ռուսաստանիկողմից անհրաժեշտ ուշադրության բացակայությամբ, երբ վերոնշյալ շարժումների առաջնորդներըիշխանությունների կողմից ենթարկվում են հալածանքների կամ սպառնալիքների։ Ի հայտ են եկել էթնիկբաղադրիչ ունեցող կուսակցություններ. լեզգիական ժողովրդավարական կուսակցությունը, քրդականհավասարության կուսակցությունը և թալիշական ժողովրդական կուսակցությունը։ ՍակայնԱդրբեջանում էթնիկ փոքրամասնություննեը ներկայացնող քաղաքական ու կրոնականկազմակերպությունները, ի տարբերություն այլ կառույցների, իշխանությունը վերցնելու խնդիր չեն դնում։Կան հիմքեր ենթադրելու, որ լեզգիական և թալիշական կուսակցությունները համակրանք են տածումՌուսաստանի նկատմամբ և մինչև վերջերս նրա հետ էին կապում իրենց ժողովուրդների ապագան։Քաղաքական կենտրոնները, պարբերականները, ինտերնետային կայքերը և թալիշական ու լեզգիականկազմակերպությունների ֆինանսավորման աղբյուրները գտնվում էին Ռուսաստանում։ Սակայն լեգալգործող այս կազմակերպությունների կողքին գոյություն ունեն թալիշներին ու լեզգիներին համախմբող ոչլեգալ կազմակերպություններ։

Ի տարբերություն լեզգիական ու թալիշական կուսակցությունների, Ադրբեջանի քրդականկազմակերպությունները համագործակցում են երկրի հատուկ ծառայությունների հետ` ընդդեմՌուսաստանի ու Իրանի։ Ադրբեջանի հատուկ ծառայություններն օգտագործել են քրդերինՂազախստանում ու Թուրքմենստանում հետախուզական գործունեության համար։ Առհասարակ, էթնիկական բնույթ ունեցող կուսակցություններում բավական ուժեղ են իսլամականտրամադրությունները, բայց, այնուհանդերձ, նրանց չի կարելի համարել զուտ իսլամական։ Կա միկարևոր հանգամանք ևս. չնայած իրենց կողմից հռչակվող քաղաքական կողմնորոշմանը, բոլոր նշվածկուսակցությունները սկզբունքորեն ազգային կազմակերպություններ չեն, և իրականում ներկայացնումեն բացառապես երկրի ադրբեջանական մեծամասնության շահերը։ Հենց դա էլ պատճառ դարձավ, որԱդրբեջանում ի հայտ գան էթնիկ փոքրամասնությունների իրական կուսակցությունները, որոնքներկայումս ծայրահեղ հիասթափված են Ռուսաստանից և փորձում են իրենց շահերով հետաքրքրվածկենտրոններ գտնել ԱՄՆ-ում, Եվրոպայում, չմոռանալով, իհարկե, Իրանի մասին։

Ադրբեջանի էթնիկ փոքրամասնությունները` լեզգիները, ավարները և քրդերն ավանդաբար սուննիմահմեդականներ են։ Չնայած այն հանգամանքին, որ իսլամը մեծ դեր չի խաղում այդ ժողովուրդներիազգային-ազատագրական շարժման մեջ, սակայն ազգային գաղափարախոսության չձևավորվածլինելն այդ էթնոսների մոտ պայմանավորում է որոշակի կողմնորոշվածությունը դեպի իսլամականգաղափարներն ու արժեքները։ Դա հանգեցնում է ոչ միայն ազգամիջյան, այլև միջկրոնական պայքարի։Ընդ որում, այնպիսի շարժումները, ինչպիսին է վահաբիզմը, ավելի նախընտրում են սուննիմահմեդականների միջավայրը։ Բացի այդ, Դաղստանի ժողովուրդները, որոնց բնակության գոտինտարածվում է նաև Ադրբեջանի տարածքում, իսլամական քաղաքական ազդեցությունը զգում են նաևՀյուսիսային Կովկասից։

Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը հայտարարում է, որ երկրում չկա ՔԲԿ-իգործունեության վտանգ։ Այնուհանդերձ, 2003-ի հունիսի 5-ին նախարարությունը հայտարարեց, որընդդիմադիր «Eni Musavat» պարբերականը տարածում է «չհիմնավորված ենթադրություններ» Ադրբեջանում ՔԲԿ-ի լայնածավալ գործունեության մասին։ Ադրբեջանական մամուլում հայտնվեցհրապարակումների մի ամբողջ շարք երկրի տարածքում ՔԲԿ-ի գործունեության վերաբերյալ։ Այդժամանակ էլ «Eni Musavat»-ը հրապարակեց հոդված Սումգայիթում ՔԲԿ-ի քայքայիչ գործունեությանմասին։ Հրապարակումն առաջացրեց լայն հասարակական արձագանք և նույնիսկ քննարկմանառարկա դարձավ Ադրբեջանի խորհրդարանում։ Եվրամիությունն ընդգրկեց ՔԲԿ-ն ահաբեկչականկազմակերպությունների շարքում։ Բնութագրական է, որ դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբկուսակցությունը 8-րդ համագումարում փոխեց իր անունը` վերաձևավորվելով իբրև Քրդստանիազատության և ժողովրդավարության կոնգրես և պաշտոնապես հրաժարվեց զինյալ պայքարից։Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունն ընդգծում է, որ վերջին տարիներինԱդրբեջանում ձերբակալվել է այդ խմբավորման 33 անդամ, որոնցից 14-ը հանձնվել են Թուրքիային, մեկը` Ղազախստանին, մեկը` Ռուսաստանին։ Միայն 2000-2001-ին 4 քրեական գործ է հարուցվել ՔԲԿ-ի 16 անդամների նկատմամբ, որոնք ձերբակալվել են իրանա-ադրբեջանական սահմանն անօրինականհատելու ժամանակ, նրանց թվում` Ադրբեջանի մի քաղաքացի, որը ծառայել է իբրև ուղեկցող։ Բոլոր այդմարդիկ դատապարտվել են տարբեր ժամկետներով ազատազրկման։

Ադրբեջանի ԱԱՆ-ը նաև տեղեկացնում է այն կազմակերպությունների դեմ պայքարի մասին, որոնցԲաքուն համարում է ահաբեկչական։ Ըստ այդ պնդման, ներկա ղեկավարության օրոք իբր«վնասազերծվել են հարյուրավոր ահաբեկիչներ, դադարեցվել է ահաբեկչական-անջատական«Սադվալ», «Ջեյշուլահ», «Հզբուտ-Թահրիր» խմբավորումների գործունեությունը, երկրից արտաքսվել է 4 արտասահմանյան հումանիտար կազմակերպություն, որոնք ծառայում էին իբրև ծածկույթ միջազգայինահաբեկչական խմբավորումների համար»։ 2007-ի զեկույցում Ադրբեջանի ԱԱՆ-ը նշում է, որ էթնիկականխմբերը երկրում գնալով ավելի են կապում իրենց գործունեությունը սուննի մահմեդական շարժումներիհետ։ Ընդգծվում է, որ 2004-2007-ին տեղի են ունեցել սկզբունքային փոփոխություններ վերոնշյալկուսակցությունների ու կազմակերպությունների կանոնադրական փաստաթղթերում, առկա էիսլամական կարգախոսների ուժեղացում։ Այս կապակցությամբ հետաքրքրություն են ներկայացնում2001-03-ին տեղի ունեցած իրադարձությունները Ադրբեջանի Բալաքենդի շրջանում, որը սահմանակից էՎրաստանին ու Դաղստանին, բնակչության 55 տոկոսն էլ Դաղստանի ժողովուրդների ներկայացուցիչ է։Ադրբեջանական ղեկավարությունը փորձեց այդ իրադարձությունները բնութագրել իբրև քրեածին ուքաղաքականության հետ առնչություն չունեցող։ Սակայն փաստ է, որ երեք տարի շարունակ Բալաքենդիու Զաքաթալայի շրջաններում սկսվել էր դաղստանցիների էթնոկրոնական շարժում, հատկապեսընդգրկելով ավարներին։ Այդ իրադարձությունները կառավարվում էին Դաղստանից, կարառարկայական ֆինանսավորում, ցուցաբերվում էր քաղաքական ու բարոյական աջակցություն։ Նշվածշարժմանը մասնակցելու փորձ է անում նաև սուննի մահմեդական հոգևորականությունը, առնվազն նրաառանձին ներկայացուցիչներ։ Ադրբեջանում ավելի ու ավելի է ընդգծվում իսլամականկազմակերպությունների հակաամերիկյան ուղղվածությունը։ Մասնավորապես, եղել են մի շարքակցիաներ ընդդեմ Իրաքում ԱՄՆ-ի պատերազմի։ Անկասկած է, որ Իրանն առնչություն է ունեցել այդակցիաներին, սակայն չի բացառվում, որ իսլամիստների միջավայրում իսկապես աճել ենհակաամերիկյան տրամադրությունները։

Քաղաքական գրականության մեջ Ադրբեջանի իսլամական վերածննդի հնարավորությունըգնահատվում է առավել անցավ` ԱՊՀ այլ երկրների համեմատ։ Երկրի բնակչության մեծ մասըձևականորեն շիա մահմեդական է, սակայն շատ ուսումնասիրողներ ընդգծում են կրոնականտարբերակվածությունն ադրբեջանցիների զգալի հատվածում։ Անդրկովկասի մահմեդականներիհոգևոր կառավարումն իրականացվում է Բաքվից` շեյխ ուլ-իսլամ Ալլաշյուքյուր Փաշազադեի կողմից, որըհամակարգում է ոչ միայն շիա, այլև սուննի ուղղվածության մզկիթների գործունեությունը։ Բնակչությանմեծամասնության կրոնական անգրագիտությունն օգտագործվում է որոշ թուրքական շրջանակներիկողմից, որոնք երկու սուննի մզկիթներ են սկսել կառուցել Բաքվում։ Ավելին` ադրբեջանական ԶԼՄ-ներիտվյալներով, Բաքվի մտավորականության որոշ մասի մոտ մոդայիկ է դարձել քրիստոնեությունընդունելը, ընդ որում, ոչ թե ուղղափառ, այլ կաթոլիկ կամ բողոքական դավանանքի։ Փաստ, որիգոյությունն անհնար է պատկերացնել Կենտրոնական Ասիայի հետխորհրդային պետություններում։

Հարյուրավոր անչափահասներ Ադրբեջանից անօրինական ուղարկվում են Իրանի ԻսլամականՀանրապետություն, որտեղ նրանք ռազմական պատրաստականության դպրոց են անցնում։Միաժամանակ երկրի հարավային շրջաններից (իրանալեզու Թալիշստանից և Մուղանից) առկա էանչափահաս տղաների զանգվածային հոսք դեպի Իրան։ Այդ տարածաշրջանում գործում էխմբավորում, որը զբաղված է թալիշական երեխաներին Իրան ուղարկելով, ուր նրանք հայտնվում ենկրոնական դպրոցներում, որտեղ և անցնում են ուսուցում։ Այս երևույթը հատկապես լայն տարածում ունիԼերիկի, Ջալալաբադի, Յարդիմիլինի և Աստարայի շրջաններում։ Կրոնական կրթություն ստանալուհամար Իրան են ուղարկվել հարյուրավոր երեխաներ, որոնք տեղափոխվում են սահմանային կետերըշրջանցելով։ Ծնողների խոստովանությամբ` երեխային Իրան ուղարկելու համար չի պահանջվում անգամծննդյան վկայական, և արդեն Իրանում նրանց վերցնում են ուսումնական հաստատությաններկայացուցիչները։ Որոշ ծնողներ նույնիսկ չգիտեն դպրոցի հասցեն, ուր «կրթվում են» իրենցերեխաները։ Անապահով ու բազմազավակ ընտանիքները հարավային շրջաններում միշտ չէ, որ կարողեն հոգալ երեխաների նույնիսկ միջնակարգ կրթության մասին։ Այդ իսկ պատճառով երեխայինարտասահման ուղարկելու հնարավորությունն ընդունվում է շնորհակալությամբ և առանց ավելորդհարցերի։ Իրանը դարձել է ոչ միայն թալիշական հասարակությանը և շարժման ակտիվիստներին ձգողկենտրոն, այլև սկսել է ընկալվել իբրև «մեծ հայրենիք», որի հետ էլ կապվում են ապագայումազատություն ստանալու, ազգային արժանապատվությունն ու մշակույթը պահպանելու, պետությունստեղծելու հույսերը։ Ադրբեջանում բնակվում է մոտ 1,5 միլիոն թալիշ, ինչը կազմում է զանգվածայինարտագաղթից հետո երկրում մնացած բնակչության առնվազն մեկ երրորդը։ Հարկ է նշել, որ իրանականհասարակության մեջ ավելի ու ավելի համոզված դիրքորոշումներ են հնչում այն «իրատեսական» քաղաքականությունը վերանայելու օգտին, որ Իրանը վարում էր Թալիշստանի հետ կապված։Իրանական մտավորականները կոչ են անում Թալիշստանը չդիտարկել միայն իբրև Ադրբեջանինկատմամբ ճնշման միջոց և իրանական ազգի այդ հատվածին ցուցաբերել ամենալայն աջակցություն, քանի որ նա գտնվում է օտար պետության կրնկի տակ։

Միևնույն ժամանակ, չնայած Ադրբեջանի քաղաքական ղեկավարության, քաղաքական և ինտելեկտուալէլիտայի բացասական վերաբերմունքին իրանալեզու շրջանների իսլամացման հետ կապված, Իրանիցուցաբերած օգնությունն ընկալվում է որպես պատմական հայրենիքից եկող աջակցություն։ ՆերկայումսԻրանը չի փորձում արագացնել անջատողական գործընթացներն այս շրջաններում, քանի որ դա կարողէ հանգեցնել խնդիրների իր սեփական տարածքում ու առիթ դառնալ ԱՄՆ-ի ու Թուրքիայիմիջամտության։ Սակայն ակնհայտ է, որ Բաքվին բոլորովին էլ ոչ լոյալ թալիշա-մուղանական նահանգնարդեն հիմա քաղաքական ու տնտեսական առումով տարաբաժանված է Բաքվից։ Իսլամականգաղափարների ներդրումը դարձել է թալիշների ու մուղանցիների ազգային շարժման կարևորբաղադրիչ։ Կան հիմքեր ենթադրելու, որ Իրանը ձգտելու է Թալիշստանում ստեղծել փաստացիինքնավարություն, հետո ձևավորել իրանա-թուրքական դուալիստական պետություն Ադրբեջանիտարածքում։ Իսկ այնուհետև կիսել երկիրն ու արգելապատնեշ ստեղծել նրա և իրանական Ադրբեջանիմիջև։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը այդ աշխարհաքաղաքական արգելապատնեշի միմասն է։

Ներկայում Ադրբեջանում առավել ակտիվացած է լեզգիական հիմնախնդիրը։ Դրա հիմքում առկա է այնհանգամանքը, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո լեզգիաբնակ պատմական տարածքը սահմանովբաժանվեց Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև։ Բնականաբար, սահմանի առկայությունն արմատապեսփոխեց էթնոմշակութային, սոցիալական ու տնտեսական չափորոշիչները լեզգիների պատմականտարածքում։ Որոշակի պարբերականությամբ Ադրբեջանի ԶԼՄ-ներում ի հայտ են գալիսհրապարակումներ լեզգիական «Սադվալ» հասարակական կազմակերպության իբր քայքայիչգործունեության մասին։ Մասնավորապես տեղեկատվություն է տարածվում, որ լեզգիների այդ ազգայինշարժումը պատրաստվում է պատերազմի «Մեծ Լեզգիստան» ստեղծելու համար Ադրբեջանիհյուսիսային և Դաղստանի հարավային տարածքների միացման ճանապարհով։ Հղում է արվում իբրարդեն տպագրված «Մեծ Լեզգիստանի» քարտեզներին, մամուլում հայտնվում է տեղեկատվություն, թե«Սադվալ» շարժումը ռազմաբազաներ ունի Դաղստանում և նույնիսկ հավանական է Ադրբեջանի դեմպատերազմ սկսելը։ Բաքվի հատուկ մտահոգության առարկան է դարձել այն, որ այդ շարժման վերջինհամագումարներից մեկի ժամանակ որոշ առաջնորդներ կրկին հռչակեցին լեզգիական պետությանստեղծման անհրաժեշտությունը, և այդ գաղափարն ունի բազմաթիվ հետևորդներ։

Ժամանակակից Դաղստանի քաղաքական իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ մարդիկհամախմբվում են տարբեր հասարակական կազմակերպությունների մեջ ազգային չափորոշիչիցելնելով։ Դաղստանում յուրաքանչյուր քաղաքական կազմակերպություն, որպես կանոն, ներկայացնում էորևէ ազգի շահերը։ Հանրապետությունում, ուր ապրում են տասնյակ ժողովուրդներ, նույնիսկպաշտոնական ընտրությունները երկրի խորհրդարանում անցկացվում են ազգային-տարածքայինօկրուգների սկզբունքով։ «Սադվալ» շարժման որոշ առաջնորդներ մտադիր են օգտագործելքաղաքական կոնյունկտուրան իրենց հիմնարար ծրագրային դրույթները իրագործելու համար։ ՍակայնԴաղստանի ղեկավարության ջանքերով, որը միշտ վերահսկում է իրավիճակը հանրապետությանհարավում, նաև նույն «Սադվալի» բավական հավասարակշռված քաղաքականությունը միշտ էլհնարավորություն է տրվել մարելու լարված իրավիճակները։ Ինչպես հայտնի է, Դաղստանիվարչակազմում, որպես կանոն, գերակշռում են ավարներն ու դարգինները, իսկ լակերն ու լեզգիներըերկրորդական դերերում են։ Այդ իսկ պատճառով լեզգիների մեջ աճում են Ռուսաստանի կազմումառանձին ինքնավար հանրապետություն դառնալու տրամադրությունները։ Բազմիցս այս հարցըքննարկվել է նաև Պետական դումայի կոմիտեների հատուկ նիստերում` լակերի ու լեզգիներիներկայացուցիչների մասնակցությամբ։ Կան նախանշաններ, որ առանձին հանրապետություն դառնալուգաղափարը ոչ միայն աշխարհիկ, այլև հոգևոր գործիչներից է բխել։

Բնականաբար, Դաղստանի իշխանությունները լեզգիական պետություն ստեղծելու «Սադվալ» շարժմանջանքերին չեն աջակցում, քանզի դա կնշանակեր տարածքային պահանջներ առաջադրել Ադրբեջանին։Դաղստանի իշխանությունները ելնում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը հարգելութեզից` ենթադրելով, որ Ադրբեջանը չունի տարածքային վեճեր Ռուսաստանի հետ։ Սակայն ազգային-քաղաքական շարժումները դաղստանյան և ադրբեջանական բնակչության համատեղ բնակությանգոտիներում չունեն նաև կրոնական բաղադրիչ։ Լեզգիներն ու այլ դաղստանյան ժողովուրդներ, հանդեսգալով Ադրբեջանի խտրականության քաղաքականության դեմ, միաժամանակ մերժում են ինչ-որիսլամական գաղափարների անհրաժեշտությունը։ Էթնոքաղաքական շարժումները Դաղստանում, ուղղված լինելով Ադրբեջանի դեմ, ինքնաբերաբար տարաբաժանված են նաև Թուրքիայից, այդ թվում` Հյուսիսային և Հարավային Կովկասում թուրքամետ իսլամական ծրագրերից։

ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Իրավունք դե ֆակտո