статьи

ԻՍՐԱՅԵԼԻ ՈՒ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԾՐԱԳՐԵՐԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՁԵՎԱՉԱՓՈՒՄ

Թուրք-ամերիկյան հարաբերությունների շարունակական վատթարացումը և արաբական երկրների հետնոր հարաբերություններ կառուցելու Թուրքիայի փորձերն ամենևին վնաս չեն հասցնում թուրք-իսրայելական հարաբերություններին։ Այդ երկու պետությունների փոխհարաբերություններըշարունակում են մնալ միանգամայն բովանդակային` հենված որոշակի պայմանագրերի, լուրջպաշտպանական ու աշխարհաքաղաքական շահերի վրա։

Թուրք-իսրայելական հարաբերությունները դիտարկելիս չպետք է մոռանալ, որ ժամանակակիցթուրքական էլիտան, ներառյալ ռազմական, գործարար և ինտելեկտուալ շրջանակները, շատ կողմերովհրեական արմատներ ունի։ Եվ թեկուզ թուրքական հասարակության մեջ այդ կապակցությամբնախապաշարումներն ուժեղացել են, հասարակությունը հասկանում է, որ Թուրքիայի ներկայիսքաղաքական և տնտեսական կարգավիճակը զգալիորեն պայմանավորված է հենց այդ հանգամանքով։Վերջին շրջանում Թուրքիան աննախադեպ ջանքեր է գործադրում իսրայելա-սիրիականհարաբերությունների կարգավորման ուղղությամբ, ինչը թույլ տվեց իրական դարձնել ոչ միայն Գոլանիբարձունքների հետ կապված հարցի լուծումը, այլև իսրայելա-սիրիական հաշտեցումն առհասարակ։

ԱՄՆ-ը բավական զգուշությամբ և մտահոգությամբ ընկալեց Թուրքիայի միջնորդությամբ այդբանակցությունները, քանի որ դա, ինչպես ոչ մի այլ բան, նպաստում է Թուրքիայի մերձեցմաննարաբական աշխարհի հետ։ Մինչդեռ ԱՄՆ-ի մերձավոր գործընկեր Իսրայելը մեծ հույսեր է կապումԹուրքիայի գործադրած ջանքերի հետ։ Այդ կապակցությամբ միանգամայն հավանական է, որ ԱՄՆ-ի ոչվաղեմի գործողությունները Սիրիայի նկատմամբ նպատակ ունեին տապալելու վերոնշյալկարգավորման գործընթացը, հատկապես Թուրքիայի միջնորդությամբ։ Հարկ է արձանագրել, որԱնկարայի ու Թել Ավիվի միջև չափից ավելի ջերմ հարաբերություններն էլ ձեռնտու չեն ԱՄՆ-ին։Վաշինգտոնի քաղաքականությունը Մերձավոր և Միջին Արևելքում հետադարձ հայացքով դիտարկելուպարագայում կարելի է արձանագրել, որ ամերիկացիները միշտ էլ բացասական են համարելքաղաքական, ռազմական և նույնիսկ գեոտնտեսական քիչ թե շատ անկախ դաշինքների ձևավորումը։Այդպիսի դաշինքների գոյությունը, այսպես թե այնպես, ենթադրում է տարածաշրջանի որոշակիբաժանում, որն ինքնին կբարդացներ դրա համակարգային կառավարումն ԱՄՆ-ի կողմից։

Թուրք-իսրայելական դաշինքի ձևավորման հարցում, ԱՄՆ-ի վերապահություններից զատ, Անկարան ուԹել Ավիվն էլ մեծ ձգտում չունեն միմյանց պրոբլեմների մեջ խորանալու, հավելյալպատասխանատվություն վերցնելու։ Այնուհանդերձ, Թուրքիան փորձում է ձևավորել սեփականմերձավորարևելյան քաղաքականություն, որը բացառում է միակողմանի գործընկերությունը միայնԻսրայելի կամ միայն արաբական պետությունների հետ։ Բայց և այնպես, որքան էլ ճկուն լինիթուրքական քաղաքականությունը, առայժմ հենց Իսրայելն է մնում Թուրքիայի առավել մոտ դաշնակիցըՄերձավոր Արևելքում։ Անկարան շարունակում է դիտարկել արաբական պետություններին իբրևհակառակորդների, ուշադիր հետևում է Սիրիայի, Եգիպտոսի ու Հորդանանի կողմից իրենց զինվածուժերը Սաուդյան Արաբիայի և այլ նավթարդյունաբերող արաբական պետությունների աջակցությամբմոդեռնացնելու փորձերին ու քայլերին։ Թուրքիան հասկանում է, որ առանց իսրայելական գործոնի ինքըչի կարող ուժեղ դիրքեր ունենալ Մերձավոր Արևելքում, և համագործակցությունն Իսրայելի հետշարունակվում է ոչ միայն պաշտպանական բնագավառի ու անվտանգության մասնավոր հարցերում, այլև ռազմավարական խնդիրներում։ Թուրքիան և Իսրայելն անհանգիստ են իրանա-սիրիական կամշիաների տարածաշրջանային ռազմաքաղաքական դաշինքի ձևավորման հեռանկարով։

Անկարան ու Թել Ավիվը ռազմական գործողությունների ծրագրեր են մշակում ընդդեմ Սիրիայի և Իրանի, եթե ԱՄՆ-ը ցամաքային կամ այլ ռազմական գործողություն սկսի Իրանի դեմ։ Ընդ որում, Իսրայելի ուԹուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբները համատեղ ստեղծել են հատուկ խումբ, որը պետք էզբաղվի երկու պետությունների բանակների համատեղ գործողության ծրագրի մշակմամբ, եթե ԱՄՆ-ըպատերազմ սկսի Իրանի դեմ։ Չի բացառվում, որ այս պնդումը որոշակի սրբագրման կարիք ունի, սակայն Թուրքիայի ու Իսրայելի մտադրություններն Իրանի նկատմամբ ընդհանուր տարածաշրջանայինպատերազմի համատեքստում բավական լուրջ են։ Դրան կարելի է ավելացնել, որ Սիրիային ու Իրանինհարվածներ հասցնելու կոնկրետ ծրագրեր Թել Ավիվն ու Անկարան գործնականում մշակել են և փորձումեն ԱՄՆ-ին ներկայացնել իրենց մտադրությունները, որպես զուտ պաշտպանական, այն դեպքում, եթեԻրանի դեմ ԱՄՆ-ի գործողությունները դուրս գան ծրագրված շրջանակներից։ Անկարան ու Թել Ավիվըհավաստիացնում են Վաշինգտոնին, թե մտադիր չեն զանգվածային հարվածներ հասցնել Սիրիային ուԻրանին, և խոսքը միայն սահմանափակ հարվածների մասին է, եթե Դամասկոսն ու Թեհրանը Իսրայելիու Թուրքիայի անվտանգությանը սպառնացող գործողություններ ձեռնարկեն։

ԱՄՆ-ը խիստ մտահոգ է Իրանի դեմ հնարավոր օպերացիային Իսրայելի հավանական միջամտությամբ։Սակայն այդ անհանգստությունը գործնականում արտահայտվում է միայն պետդեպարտամենտիկողմից, իսկ Պենտագոնը միանգամայն հնարավոր է համարում Իսրայելի որոշակի սահմանափակմասնակցությունը, եթե Իրանն իր հերթին փորձի օդային հարված հասցնել Իսրայելին։ Մի քանի տարիառաջ ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշի և Իսրայելի նախկին վարչապետ Արիել Շարոնի միջևկայացած զրույցների ընթացքում քննարկվել են Իրանի դեմ գործողությանն Իսրայելի մասնակցությանտարբերակները, սակայն որևէ կոնկրետ պայմանավորվածություն չի կայացել։ Ջորջ Բուշն Իսրայելիանվտանգության հարցերն Իրանի դեմ ԱՄՆ-ի հնարավոր գործողության համատեքստում քննարկել էնաև Էհուդ Օլմերտի հետ։

Թուրքիան պակաս արմատական դիրքորոշում ունի այս հարցում, քան Իսրայելը։ Թուրքականքաղաքական ու ռազմական գործիչներն անցանկալի են համարում իրենց երկրի ներքաշումը Սիրիայի, առավել ևս` Իրանի դեմ պատերազմի մեջ։ Թուրք-իրանական հարաբերությունները տարբերգնահատականներով շարունակում են մնալ լարված, բայց Անկարան Թեհրանից չունի այնպիսիպահանջներ, որոնք կարող էին հանգեցնել ռազմական գործողությունների։ Այնուհանդերձ, իբրևհակաիրանական գծի կրող, Թուրքիան մտահոգվում է տարածաշրջանային մեկուսացման ենթարկվելուառումով և այդ պատճառով էլ չի կարող անտեսել Իսրայելի առաջարկները և հաշվի չառնելիրադարձությունների այնպիսի զարգացումը, երբ Իրանի դեմ հավանական պատերազմը կվերածվիընդհանուր տարածաշրջանային պատերազմի։ Անկարան ու Թել Ավիվը Վաշինգտոնի առջև դնում ենհետևյալ փաստարկները. հնարավոր է, որ Իրանին ռազմաքաղաքական ու նյութական օգնությունցուցաբերվի Սիրիայի և այլ արաբական երկրների կողմից։ Իրանը կարող է օգտագործել Իրաքի ուՍիրիայի կոմունիկացիաներն ու ենթակառուցվածքները։ Սիրիայի ու Իրանի տարածքը կարող էօգտագործվել տարբեր արմատական զինյալ խմբավորումների կողմից ընդդեմ Իսրայելի, Թուրքիայի ուԻրաքում տեղակայված ամերիկյան բանակի։ Եվ վերջապես, Իրաքում իսլամական արմատականխմբավորումները, հավանաբար, աջակցություն ունեն Սիրիայից ու Իրանից։

Թուրքիայի հետ համատեղ ծրագրից բացի, Իսրայելը մշակել է Սիրիային հարվածներ հասցնելուինքնուրույն ծրագիր, որը ենթադրում է ոչ միայն նրա տարածքում տեղակայված առանձին ռազմականօբյեկտներին հարվածել, այլև լրջորեն վնասել Սիրիայի զրահատանկային, ռազմաօդային ևհակաօդային պաշտպանության ուժերին։ Նույն նպատակն առկա է թուրք-իսրայելական համատեղմշակված ծրագրում։ Իսրայելը գնալով ավելի ու ավելի է մեղադրում Սիրիային ու Իրանին ոչ միայնՀարավային Լիբանանում «Հըզբոլլահի» գործունեության հետ կապված, այլև Պաղեստինում նրանցմիջամտության առնչությամբ։ Իսրայելի համար չափազանց կարևոր է, թեկուզ սիմվոլիկ, շատսահմանափակ մասնակցություն ունենալ Իրանի դեմ որևէ գործողության, ինչը հնարավորություն կտահաղթահարելու Իսրայելի քաղաքականության հետ կապված ամերիկյան վերապահությունները, ավելիսերտ կապել ԱՄՆ-ին իսրայելական քաղաքականության արմատական ծրագրերին։ Իսրայելիծրագրերն ուղղված են տարածաշրջանային ամուր դաշինքի ձևավորմանը, որի հիմքը կդառնար թուրք-իսրայելական համագործակցությունը։ Թեկուզ և Թուրքիան առանձնապես չի կիսում Իսրայելիխնդիրները` կապված տարածաշրջանում նրա դիրքորոշումների հետ, Թել Ավիվն էլ իր հերթին չիցանկանում միջամտել Թուրքիայի արտաքին քաղաքական պրոբլեմներին և նույնիսկ Կովկասում ուԿենտրոնական Ասիայում իրականացնում է Թուրքիայից առանձին, սեփական քաղաքականություն։Սակայն թուրք-իսրայելական հարաբերություններում ամենամեծ հիմնախնդիրը մնում է քրդականհարցը, քանզի Թել Ավիվը լայն գործունեություն է իրականացնում Հյուսիսային Իրաքում քրդականպետությունն ամրապնդելու ուղղությամբ` իր այդ քաղաքականությունը բացատրելով արաբականաշխարհին ու Իրանին հակակշիռ ստեղծելու ցանկությամբ։ Սակայն Թուրքիային այդբացատրությունները չեն բավարարում։

Այս հարցում թուրք-իսրայելական հարաբերություններում տարբեր դիրքորոշումների առկայությունըհայտնի է արաբական ու եվրոպական փորձագետներին։ Միաժամանակ հալվում են Թուրքիայիպատրանքներն ԱՄՆ-ում ու Եվրամիությունում հրեական շրջանակների միջոցով ու աջակցությամբ իրխնդիրները լուծելու վերաբերյալ։ Անկարայում սկսել են հասկանալ, որ Իսրայելի ու հրեականշրջանակների կողմից առաջարկված քաղաքական սերվիսն ակնհայտորեն չի համապատասխանում իրպահանջներին։ Արդյունքում ստեղծվել է հակասական իրավիճակ, երբ Թել Ավիվի ու Անկարայի միջևռազմական ու ռազմաքաղաքական ակտիվ համագործակցության պայմաններում զուտ քաղաքականհամագործակցությունը սկսել է հետընթաց արձանագրել։ Բազմաթիվ կանխատեսումների համաձայն, այնուհանդերձ, հնարավոր է թուրք-իսրայելական ռազմաքաղաքական համագործակցությանարագացում, քանի որ երկու պետություններն ունեն ընդհանուր խնդիրներ և ընդհանուրտարածաշրջանային հակառակորդներ։ Սակայն ո՛չ Անկարային, ո՛չ էլ Թել Ավիվին պետք չէ միայն իրենցմասնակցությամբ մեկուսացված դաշինքը, այլ անհրաժեշտ է դիտարկվում Վրաստանի, Ադրբեջանի ևՀորդանանի ներգրավումը։ Մանավանդ որ վերջին իրադարձությունները Հարավային Կովկասումսրբագրեցին շատ պետությունների առաջնահերթություններն ու ձևավորեցին նոր իրողություններ։

Անշուշտ, Թել Ավիվն ու Անկարան կցանկանային տարածաշրջանային դաշինք ձևավորել ամենից առաջԱՄՆ-ի հետ, որը կունենար համաշխարհային ռազմավարական նշանակություն, և տարածաշրջանայինմեկուսացման միտումներն այդքան սպառնալի չէին լինի։ Այդ կապակցությամբ հենց Իրանի դեմընդհանուր գործողությանը մասնակցելը կդառնար այդպիսի դաշինքի ձևավորման նախապայման։Սակայն միաժամանակ պարզ է, որ ԱՄՆ-Իսրայել-Թուրքիա դաշինքի ձևավորումը կունենա գլոբալնշանակություն, Թուրքիայի և Իսրայելի համար կապահովի բոլորովին նոր կարգավիճակ։ Այդպատճառով էլ նույնիսկ թուրք-ամերիկյան հարաբերությունների վատթարացման ներկայիս փուլումԹուրքիան փորձում է սպեկուլյացիա անել մերձավորարևելյան իրավիճակի շուրջ և իր համարպատվավոր տեղ ապահովել ապագայում։ Իրանի նկատմամբ Իսրայելը, կարծես, մշակել է մինիմում ումաքսիմում ծրագրեր։ Մինիմում ծրագիրը ենթադրում է գրոհի միջոցով իրանամետ արմատականկազմակերպությունների ոչնչացում` ներառյալ Լիբանանում գտնվող իրանական հրահանգիչներին։Միանգամայն հնարավոր է, որ այդ ծրագիրն արդեն իրագործվել է 2006-ին Լիբանանի հետ պատերազմիժամանակ, երբ ոչնչացվեցին իրանամետ արմատական կազմակերպությունների քաղաքական ուռազմական առաջնորդները։ Մաքսիմում պլանը ենթադրում է հարվածներ Իրանի ռազմածովայիննավատորմի, միջուկային և այլ բարձր տեխնոլոգիական օբյեկտներին, ինչպես նաև այն ուժերին, որոնքայս գործողության ընթացքում Իրաքից կարող են հետ քաշվել ու կենտրոնանալ Իրանի տարածքում։

Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելու դեպքում դրանք կտարածվեն նաև Սիրիայի վրա։ Այդպարագայում Թուրքիան սկզբում կփորձի Սիրիային որոշ պահանջներ առաջադրել, այդ հեռանկարնարդեն հիմա ուրվագծվում է թուրք-սիրիական հարաբերություններում։ Թուրքական քաղաքական ևռազմական ղեկավարությունը հասկացնում է Սիրիային, որ հարաբերությունների վերջին շրջանումարձանագրված էական բարելավումը կարող է հետընթաց արձանագրել, եթե Սիրիան ընդգրկվիտարածաշրջանում հնարավոր զարգացումների ուղեծրում։ Ներկայումս Անկարային ու Դամասկոսինմիավորում է քրդերի դեմ պայքարը, և այդ հարցում երկու պետությունները միանման դիրքորոշում ունեն։Սակայն Թուրքիայի պահվածքը բացատրվում է նաև ձգձգվող և կանխատեսման չենթարկվողտնտեսական ճգնաժամով, իրական կայունության բացակայությամբ, քաղաքական ու ռազմականղեկավարության մեջ գոյություն ունեցող էական հակադրությամբ, իսլամիստների ու քրդական վտանգիառկայությամբ։ Դրանից ելնելով է, որ Թուրքիան շահագրգռված չէ ոչ միայն Սիրիայի ու Իրանի դեմպատերազմով, այլև պատերազմով ընդհանրապես։ Այս տրամադրությունը գերիշխող է Թուրքիայիքաղաքական, հասարակական, ընդհանուր առմամբ նույնիսկ ռազմական շրջանակներում։Միաժամանակ հենց թուրքական զինվորականներն էլ հասկանում են, որ Անկարայի պասիվությունըտարածաշրջանային և համաշխարհային քաղաքականության մեջ կարող է հանգեցնել երկրիմեկուսացման, հստակ արտաքին քաղաքական կուրսի բացակայության։ Իրաքի դեմ պատերազմինչմասնակցելը Թուրքիային մի շարք առավելություններ տվեց, սակայն կարճաժամկետ կտրվածքով։Հեռանկարում այդ դիրքորոշումը ոչ մի առավելություն չի տալու Անկարային ո՛չ արաբականպետությունների, ո՛չ Իրանի, ո՛չ էլ Իսրայելի հետ հարաբերություններում։ Այդ դեպքում հարց էառաջանում, թե ո՞րն է լինելու Թուրքիայի գործառույթը, եթե ԱՄՆ-ը պատերազմ սկսի Իրանի դեմ։ Պարզ է, որ Թուրքիայի առջև խնդիր կդրվի չեզոքացնելու Սիրիային և թույլ չտալու նրան հանդես գալ Իրանիկողմում։

ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Իրավունք դե ֆակտո