Հրապարակխոսական հոդվածներ ՀՏԱ
By year
Հոդվածը վերաբերում է Ռուսաստանի աշխարհագրական դիրքին և դրանից բխող քաղաքական հետևանքներին:
Հիմնական բովանդակությունը պատմական է, սակայն, ենթատեքստով ուղիղ զուգահեռներ են անցկացվում անցյալի և ներկայի միջև: Ցույց է տրվում նախորդ դարի հայկական ազատագրական պայքարի մեջ երկու ուղղությունների՝ լիբերալ-էլիտար և ժողովորդական-հեղափոխականի էական տարբերությունը: Եզրահանգումն է՝ առաջինը՝ ձախողման, իսկ երկրորդը՝ հաջողման ճանապարհն է, ինչը ենթադրվում է որպես ուղերձ ներկային:
Բովանդակությունը՝ ազատագրական պայքարի շարքային մասնակից Երվանդ Կյուրեղյանի հուշերի առիթով մտորումներ են հայ քաղքենիության, աշխատավոր և կռվող խավի փոխհարաբերությունների մասին:
Բովանդակությունը՝ Կոստան Զարյանի վեպի վերահրապարակման առիթով մտորումներ են հայ գրականության ճակատագրի մասին
Բովանդակությունը՝ զուգահեռներ Առաջին հանրապետության պառլամենտարիզմի փորձի և ներկայիս Հայաստանի քաղաքական իրավիճակի հետ: Հիմնական միտքը՝ պառլամենտարիզմը այլևայլ ներքին և արտաքին պատճառներով արդյունավետ համակարգ չի եղել Հայաստանի համար, և չի կարող լինել նաև այսօր: Հիմնական շեշտը՝ արտաքին, հատկապես ռազմական վտանգների դեպքում պառլամենտարիզմի անհամարժեքությունն իրավիճակին
Հոդվածի հիմնական միտքն է՝ իշխանափոխությունը և հեղափոխությունը նույնական չեն: Հայկական հեղափոխությունն ունի հարուստ պատմություն՝ սկսած 19-րդ դարից, և այդ ժառանգությունը պետք է հաշվի առնվի: Հեղափոխությունը պետք է լինի մի կողմից ագզային, մյուս կողմից՝ սոցիալական, իսկ հեղափոխությունից ձևավորված էլիտան միժամանակ և՛ պահպանողական, և՛ նորարար, հեղափոխական: Այս ձևակերպումների հետ հեղինակն այսօր էլ համաձայն է, բայց դրանց կոնկրետ բովանդակությունն, այսօր այլ կերպ կտրվեր: