Հեղինակի մասին

Հրանտ Տեր-Աբրահամյանը ծնվել է 1976 թ․ Երեւանում: 1996-2002 թթ. սովորել է Երեւանի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետում: 1999-2001 թթ․ եղել է «Ազգայնական ակումբ»-ի անդամ: 2004-2006 թթ. գործուն մասնակցություն է ունեցել զանազան հանրային նախաձեռնություններում («Սկսելա» եւ այլն): 2006-2007 թթ. անդամակցել է «Այլընտրանք» նախաձեռնությանը: Որպես այս նախաձեռնության անդամ մաս է կազմել 2007 թ․ ԱԺ ընտրություններին ընդառաջ կազմված «Իմպիչմենտ» նախընտրական դաշինքին: Նույն թվականի աշնանից եղել է Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած քաղաքական շարժման ակտիվ համակիրներից: 2013-20 թթ. եղել է Հայ ազգային կոնգրես կուսակցության վարչության անդամ (սկսած 2016-ի վերջից-2017-ի սկզբից անդամությունը կուսակցությանը եղել է պասիվ՝ զուտ ֆորմալ կարգավիճակում): 2000 թվականից ցայսօր հեղինակ է քաղաքական եւ հանրային թեմաներով բազմաթիվ հոդվածների: 2006-2013 թթ․ եղել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի, 2013-2016 թթ. «Իլուր» կայքի վերլուծաբանը: Նույն թվականներից համագործակցել է նաեւ այլ լրատվամիջոցների հետ: 2015-2016 թթ. եղել է Ղարաբաղյան շարժմանը նվիրված «Համբարձում» կայքի խմբագիրը: 2018-2020 թթ. «Այլընտրանքային պատմություն» նախագծի շրջանակում «Մեդիամաքս» կայքում հեղինակել է հոդվածների շարք: 2021 թ․ ամռանը 2020 թ. պատերազմի մի խումբ մասնակիցների հետ միասին ստեղծել է «Մարտական եղբայրություն» միաբանությունը: