Loading...

Հայ-բրիտանական համաժողով

«Կողբ» հիմնադրամը կազմակերպում է հայ-բրիտանական հարաբերություններին նվիրված համաժողով, որի շրջանակներում տեղի կունենա նաեւ Օլիվեր Բոլդուինի «Վեց բանտ եւ երկու հեղափոխություն» գրքի հայերեն հրատարակության շնորհանդեսը։ Կազմակերպվող համաժողովի նպատակն է բացահայտել և ներկայացնել Մեծ Բրիտանիայի իրական դերակատարությունը մեր տարածաշրջանում և մասնավորապես վեջինիս ազդեցությունը Հայաստանի վրա։ Համաժողովի շրջանակներում Հայաստանից եւ Մեծ Բրիտանիայից մի շարք գիտնականներ ու հետազոտողներ կներկայացնեն թեմայի վերաբերյալ իրենց զեկույցները։

«Կողբ» թվային ստուդիա

«Կողբ» հիմնադրամը, համագործակցելով Կողբի Գեղարվեստի դպրոցի հետ, 2022թ․-ին մեկնարկել է «Կողբ» թվային ստուդիան։ Նախագծի շրջանակում Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի երիտասարդներն անվճար մասնակցում են հետևյալ դասընթացներին՝ •⁠ ⁠Եռաչափ մոդելավորում •⁠ ⁠Գրաֆիկ դիզայն •⁠ ⁠Լուսանկարչություն •⁠ Աուդիոստուդիա Նախագծի ավարտին մասնակիցները կտիրապետեն ֆրիլանս հարթակներում հեռահար աշխատելու հմտություններին և կկարողանան ինքնուրույն մրցունակ եկամուտ վաստակել։

ԿողբxՎարդավառ

Հուլիսի 5-7-ը գնում ենք Կողբ💦🔥 Վարդավառին ընդառաջ «Կողբ» հիմնադրամը կազմակերպում է տոնին նվիրված կրթական, մշակութային և ժամանցային միջոցառումների իսկական հրավառություն։ Ավանդական խաղեր, վարպետաց դասեր, ջրոցի, համերգներ, պարեր. ահա միջոցառումների ոչ ամբողջական ցանկը։ Այդ օրերին տարածաշրջանը կվերափոխվի կրթամշակութային կենտրոնի՝ ներգրավելով ոչ միայն տարածաշրջանի բնակչությանը, այլ նաև բազմաթով հյուրերի՝ ամբողջ Հայաստանից և արտերկրից։

Վազգեն Սարգսյանի անվան գրական մրցույթ

«Կողբ» հիմնադրամն ու «Մարտական եղբայրություն» միաբանությունն արդեն երկրորդ տարին հայտարարում են Արցախյան առաջին և երկրորդ պատերազմներին նվիրված՝ Վազգեն Սարգսյանի անվան գրական մրցույթ: Այն ուղղված է արժևորելու, լսելի և տեսանելի դարձնելու բազում անհատական պատմություններ ու մի ամբողջ ազգի ճակատագրի բեկումնային պահերն ու ցույց տալու այդ նույն անհատների ու ազգի անսասան կամքը` քայլելու առաջ, շարունակելու ապրել և արարել` հիշելով անցյալը, դրա դասերն ու իրական հերոսներին:

Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթ

Մանսուրյանի անվան միջազգային մրցույթը միավորում է տաղանդավոր կոմպոզիտորների աշխարհի բոլոր ծայրերից` ստեղծելով յուրահատուկ հարթակ, որտեղ անխուսափելի է երաժշտության և գրականության կախարդական միաձուլումը:

Մեր պայքարը

«Մեր պայքարը» բանախոսությունների շարքը հանդիսանում է «Ռուս-թուրքական վանդակ» շարքի տրամաբանական շարունակությունը։ Այն նվիրված է մեր ժամանակներին՝ 2015 թվականից սկսած: Նպատակ ունի դիտարկել, թե ինչպես ձևավորվեց մեր ժամանակների ռուս-թուրքական դաշինքը և ինչպես արմատապես փոխեց մեր կյանքը։

Գրահրատարակչություն

«Կողբ» հիմնադրամի գրահրատարակչական նախագծերը նպատակ ունեն խթանել արժեքավոր և արդիական գրականության հրատարակությունը և հասանելիությունը հայերենով, հնարավորություն տալով ընթերցողին բացահայտել նոր գաղափարներ, տեսակետներ, խրախուսել ազատ մտածողությունը և նպաստել ինտելեկտուալ դիսկուրսին ու հասարակական առաջընթացին:

Հայրենաճանաչություն

«Կողբ» հիմնադրամը Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի դպրոցներում մեկնարկել է «Հայրենաճանաչություն» ծրագիրը։ Նախագծի նպատակն է, որ յուրաքանչյուր աշակերտ նախքան հանրակրթական դպրոցն ավարտելը այցելի, ծանոթանա և ճանաչի Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող այն առանցքային պատմամշակության կոթողները, որոնց վերաբերյալ հանրակրթական ծրագրով նախատեսված են ուսումնական նյութեր։