Loading...

«Կողբ» հիմնադրամը «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ի հետ համատեղ նախաձեռնում են բնապահպանական նոր նախագիծ՝ «ArtForest», որն ուղղված է Հայաստանի տարբեր համայքներում անտառվերականգնմանը։ Այս տարի աշխատանքներ կիրականացվեն Իջևան համայնքի գեղեցիկ անտառներում՝ շուրջ 80 հա տարածքի վերականգնման համար, որը վնասներ է կրել ծառահատումների արդյունքում։ 

30․000 տեղական ծառատեսակներ են տնկվելու անտառի երեք գոտիներում, որոնք անվանակոչված են ի պատիվ հայ մշակույթի մեծագույն ներկայացուցիչների՝ Կոմիտասի, Մարտիրոս Սարյանի և Կոստան Զարյանի և նվիրված են արվեստի երեք հիմնական ուղղություններին՝ երաժշտությանը, կերպարվեստին, գրականությանը:

Ամրագրեք ձեր ծառը գոտիներից որևէ մեկում՝ նպաստելով Հայաստանում անտառածածկ տարածքների վերականգնմանը և ավելացմանը։ 
Կարող եք ընտրել տնկման գոտին, ծառերի տեսակը և քանակը (նվազագույնը՝ 5 ծառ)։ 100 և ավելի ծառ նվիրաբերելու դեպքում կհաշվարկվի 10% զեղչ։

 
ԱՄՐԱԳՐԻՐ ՔՈ ԾԱՌԸ