Իգոր Մուրադյանը ծնվել է 1957 թ․ ապրիլի 29-ին Օդեսա քաղաքում։ Մեծացել է Բաքվում։ Ավարտել է Մոսկվայի Պլեխանովի անվան գյուղատնտեսական ինստիտուտի արդյունաբերական ֆակուլտետը։ Նա մի քանի համախոհների հետ միասին 1987 թ․ սկսել է շարժում՝ ի պաշտպանություն արցախահայության ինքնորոշման եւ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը Հայկական ԽՍՀ-ին միացնելու պահանջով, ապա նախաձեռնել «Ղարաբաղ» կոմիտեի ստեղծումը, որը ղեկավարել է մինչեւ 1988 թ․ մայիս ամիսը։ 1990-1995 թթ. եղել է ԳԽ պատգամավոր (թիվ 081 ընտրատարածք), ԳԽ Պաշտպանության եւ ներքին գործերի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ Իգոր Մուրադյանը 6 մենագրությունների, ավելի քան 1200 հոդվածների, ինչպես նաև բազում հարցազրույցների, քաղաքական բնույթի հայտարարությունների, դիմումների, նամակների հեղինակ է: 2009-2013 թթ․ եղել է «Իրատես դե ֆակտո» թերթի քաղաքական վերլուծաբանը։ Հետազոտությունների գլխավոր ուղղությունն է եղել Սեւծովյան-կովկասյան տարածաշրջանի անվտանգության պայմանների, ռիսկերի եւ վտանգների վերլուծությունը։ Իգոր Մուրադյանը մահացել է 2018 թ․ հունիսի 17-ին Երեւանում։