Մանվել Սարգսյանը ծնվել է 1955 թ. նոյեմբերին Լեռնային Ղարաբաղում: 1978-ին ավարտել է Բաքվի ինժեներա-շինարարական ինստիտուտի ճարտարապետության ֆակուլտետը: 1978-1979 թթ. որպես ճարտարապետ աշխատել է Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում: 1980-1982 թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1982-1988 թթ. աշխատել է Հայաստանի ճարտարապետական հուշարձանների պահպանության վարչությունում: 1988-ից Ղարաբաղյան շարժման առաջնորդներից է, եղել է Ղարաբաղ կոմիտեի հիմնադիր անդամներից մեկը: 1992 թ. նշանակվել է Հայաստանում Լեռանային Ղարաբաղի մշտական ներկայացուցիչը, իսկ 1993 թ. եղել է ԼՂՀ արտգործնախարարի խորհրդականը: 1995-1999 թթ. աշխատել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում (ՌԱՀՀԿ) որպես վերլուծաբան: 2000-2005 թթ. եղել է ԼՂՀ նախագահի միջազգային հարցերով խորհրդականը։ 2006-2007 թթ. աշխատել է «Կովկաս» կենտրոնում որպես վերլուծաբան, իսկ 2008 թվականից որպես ավագ վերլուծաբան կրկին աշխատանքի է անցել ՌԱՀՀԿ-ում։ 2011-2021 թթ. Մանվել Սարգսյանը եղել է ՌԱՀՀԿ տնօրենը: