статьи

Зеленый свет для Карапетича

Իշխանությունների կադրային վերջին փոխատեղումները ցույց են տալիս, որ ներիշխանական պրոբլեմներ գոյություն ունեն: Փորձ է արվում թե կադրային փոփոխությունների միջոցով, թե այս կամ այն ուժերին աջակցելով կամ մյուսներին էլ ճնշելով, ինչ-որ հստակեցում մտցնել: Բնական է, վերջին երկու-երեք տարում հասարակական ակտիվությունը պիտի բերեր նրան, որ իշխանությունն ինքնին խարխլվի, թուլանա: Հնարավոր չէ այսօրվա հասարակության հետ խոսել այն լեզվով, ոնց որ խոսում էին հինգ տարի առաջ: Փոխվում է հասարակությունը, իշխանությունն էլ փորձում է փոխվել: Հետեւաբար ինչ պիտի անե՞ն... վերադասավորումներ, կենտրոնացումներ... Ընդհանրապես նման իշխանություններն ուրիշ գործելակերպ չունեն:
Օրինակ՝ ԱԼՄ-ի եթերազրկումից հետո հետեւելով Տիգրան Կարապետյանի գործողություններին, խոսքերին, կա տպավորություն, որ փորձ է արվում նոր ուժի համար կանաչ լույս բացել եւ դրա միջոցով փորձել քաղաքական հարցեր լուծել: Նման պատկերացումներն ընդունելի են, ավելին՝ գոնե ինձ համար համոզիչ, որովհետեւ կարծում եմ՝ ներիշխանական վիճակը այսպես թե այնպես բարդ է, եւ Կարապետյանի հետ կապված ուժի բնույթն ինչ-որ տեղ ստիպում է մտածել, որ գուցե ավելի շուտ դա ներիշխանական հարաբերությունները հստակեցնելու համար է:
Որովհետեւ, եթե լուրջ են այն խոսակցությունները, որ իշխանությունը Ծառուկյանի կուսակցության հետ պրոբլեմներ ունի, իհարկե, եթե Կարապետիչի ղեկավարությամբ ստեղծվի ինչ-որ ուժ, այդ ուժը կարող է առաջին հերթին խլել բավականին մարդկանց եւ բավականին ձայներ հենց Գագիկ Ծառուկյանի կուսակցությունից: Նման տրամաբանություն թեեւ կա, բայց պետք է հետեւենք իրադարձությունների զարգացմանը, թե, օրինակ, իշխանական լրատվամիջոցները ո՞նց են վերաբերվում: Շատ շուտով պարզ կլինի՝ այդպես է, թե ոչ: Բեգլարյանի պարագայում դժվարանում եմ նույնն ասել: Սրանով հանդերձ կլինեն վերադասավորումներ, կփոխվեն մյուսների դիրքերը:
Ծառուկյանի կուսակցությունը հիմնականում աղքատ, դժվար խավերի վրա է տանում իր գործունեությունը, հիմա էլ կարծես արդարության գաղափարը մեջտեղ բերելով՝ Կարապետյանը նույնպես այդ էլեկտորատի հետ է փորձում գործ ունենալ: Բնական է, որ դա հաջողության դեպքում պետք է բերի ներիշխանական դասավորությունների վրա ազդելու ազդակների: