ПРЕЗИДЕНТСКИЕ ВЫБОРЫ В АРМЕНИИ И ИНТЕРЕСЫ США
“Նարնջագույնությունն” անշարժ դոկտրին չէ, եւ կասկածներն առ այն, որ տվյալ խնդիրը կամ սպառվածէ, կամ էլ տվյալ քաղաքական գաղափարախոսության առիթով վրա է հասել հուսահատությունը, դարձելեն միայն էմոցիոնալ գնահատականների արդյունք: “Նարնջագույն հեղափոխություններն”, իրականում, դարձել են առավել քան արդյունավետ գործիքներ եւ հնարավորություն տվել հասնել սկզբունքայինարդյունքների: Այլ հարց է, որ քաղաքական զարգացման տվյալ ուղղությունից հիասթափվել են ոչ միայնլայն զանգվածները, այլեւ էլիտաները, որոնք համարվում են “նարնջագույնության” գաղափարախոսության կրողները, ինչը դարձել է Արեւելյան Եվրոպայի երկրներում բանավեճի առիթ: Որքան էլ առեղծվածային հնչի, հենց “նարնջագույն” հեղափոխությունների անավարտությունն ուչպայմանավորվածությունն են դիտարկվում որպես նախաձեռնողական քաղաքականությանբարձրագույն պիլոտաժ: Եթե այդ հեղափոխությունները կատարեին հռչակված ծրագիրը, ապաԱրեւելյան Եվրոպայում, եւ ցանկացած այլ տարածաշրջանում կսկսվեր քաոս, եւ որեւէ մեկին չէրհաջողվի գլուխ հանել դրանից: Այդ պատճառով “նարնջագույն հեղափոխության” պարտությունը կամդադարը համարվում է իտերատիվ ծրագրման բաղկացուցիչը: Ուշադրության առնելով այդնախադրյալը, կարելի է վստահորեն պնդել, որ Հայաստանում սկսվող “նարնջագույնության” ադեպտըպարզապես թյուրիմացության մեջ է գցվել, սակայն, ամենայն հավանականությամբ, նապատրաստակամորեն, եւ հնարավոր է լիովին գիտակցաբար է ընդունում այդ թյուրիմացությունը, քանիոր այլ ելք չկա, այլ հնարավորություն չկա փոխել հայկական ներկայիս հասարակության որոշակիպսեվդո-ոչ հարմարվողական բուրժուական կլաստերի քաղաքական եւ սոցիալական կարգավիճակը: Նախագահական ընտրության ցանկացած իրական արդյունքը չընդունելու համընդհանուրաջակցության եւ երաշխիքի մասին հավաստիացումները մեծ ոգեւորության գործոն էին, եւ պետք էարժանին մատուցել տվյալ էնտուզիազմին, քանի որ հասարակական խոր լճացման պայմաններումմիայն “նարնջագույններն” են ոչ ֆորմալ շարժում ցուցաբերում: Սակայն թերեւս ակտուալ քաղաքականասպարեզում երկարատեւ բացակայությունը, ավելի շուտ, “նարնջագույնական” նորարարությունը թույլչտվեցին իմաստավորել “հավաստիացումներ” եւ երաշխիքներ հասկացությունները, որոնք քաղաքականծրագրավորման այսքան փխրուն պայմաններում պարզապես անհնար են, որպես կատեգորիաներ: Եւայդ խզումը հավաստիացումների եւ երաշխիքների իմաստով տեղի ունեցավ, ընդ որում նախագահիընտրարշավի ավարտից շատ առաջ, ինչը կարելի էր սպասել, եւ դա կարող էին հասկանալ շատերը, բացառությամբ, իհարկե, Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարների, որոնք այդպես էլ հոգչտարան ստանալ անհրաժեշտ տեղեկություններ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ: Իսկորոնք են Հայաստանում “նարնջագույն հեղափոխության” նախաձեռնողների` “նարնջագույնության” համապատասխան շարժիչ ուժերի կորստի պատճառները: