ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ԱՄՆ ՇԱՀԵՐԸ
“Նարնջագույնությունն” անշարժ դոկտրին չէ, եւ կասկածներն առ այն, որ տվյալ խնդիրը կամ սպառվածէ, կամ էլ տվյալ քաղաքական գաղափարախոսության առիթով վրա է հասել հուսահատությունը, դարձելեն միայն էմոցիոնալ գնահատականների արդյունք: “Նարնջագույն հեղափոխություններն”, իրականում, դարձել են առավել քան արդյունավետ գործիքներ եւ հնարավորություն տվել հասնել սկզբունքայինարդյունքների: Այլ հարց է, որ քաղաքական զարգացման տվյալ ուղղությունից հիասթափվել են ոչ միայնլայն զանգվածները, այլեւ էլիտաները, որոնք համարվում են “նարնջագույնության” գաղափարախոսության կրողները, ինչը դարձել է Արեւելյան Եվրոպայի երկրներում բանավեճի առիթ: Որքան էլ առեղծվածային հնչի, հենց “նարնջագույն” հեղափոխությունների անավարտությունն ուչպայմանավորվածությունն են դիտարկվում որպես նախաձեռնողական քաղաքականությանբարձրագույն պիլոտաժ: Եթե այդ հեղափոխությունները կատարեին հռչակված ծրագիրը, ապաԱրեւելյան Եվրոպայում, եւ ցանկացած այլ տարածաշրջանում կսկսվեր քաոս, եւ որեւէ մեկին չէրհաջողվի գլուխ հանել դրանից: Այդ պատճառով “նարնջագույն հեղափոխության” պարտությունը կամդադարը համարվում է իտերատիվ ծրագրման բաղկացուցիչը: Ուշադրության առնելով այդնախադրյալը, կարելի է վստահորեն պնդել, որ Հայաստանում սկսվող “նարնջագույնության” ադեպտըպարզապես թյուրիմացության մեջ է գցվել, սակայն, ամենայն հավանականությամբ, նապատրաստակամորեն, եւ հնարավոր է լիովին գիտակցաբար է ընդունում այդ թյուրիմացությունը, քանիոր այլ ելք չկա, այլ հնարավորություն չկա փոխել հայկական ներկայիս հասարակության որոշակիպսեվդո-ոչ հարմարվողական բուրժուական կլաստերի քաղաքական եւ սոցիալական կարգավիճակը: Նախագահական ընտրության ցանկացած իրական արդյունքը չընդունելու համընդհանուրաջակցության եւ երաշխիքի մասին հավաստիացումները մեծ ոգեւորության գործոն էին, եւ պետք էարժանին մատուցել տվյալ էնտուզիազմին, քանի որ հասարակական խոր լճացման պայմաններումմիայն “նարնջագույններն” են ոչ ֆորմալ շարժում ցուցաբերում: Սակայն թերեւս ակտուալ քաղաքականասպարեզում երկարատեւ բացակայությունը, ավելի շուտ, “նարնջագույնական” նորարարությունը թույլչտվեցին իմաստավորել “հավաստիացումներ” եւ երաշխիքներ հասկացությունները, որոնք քաղաքականծրագրավորման այսքան փխրուն պայմաններում պարզապես անհնար են, որպես կատեգորիաներ: Եւայդ խզումը հավաստիացումների եւ երաշխիքների իմաստով տեղի ունեցավ, ընդ որում նախագահիընտրարշավի ավարտից շատ առաջ, ինչը կարելի էր սպասել, եւ դա կարող էին հասկանալ շատերը, բացառությամբ, իհարկե, Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարների, որոնք այդպես էլ հոգչտարան ստանալ անհրաժեշտ տեղեկություններ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ: Իսկորոնք են Հայաստանում “նարնջագույն հեղափոխության” նախաձեռնողների` “նարնջագույնության” համապատասխան շարժիչ ուժերի կորստի պատճառները:
Ըստ երեւույթին, նույնիսկ տեղեկատվության ոլորտում համակարգային աշխատանքի եւ վերլուծականգործունեության առկայությամբ, “ուրիշի գյուղը մութ անտառ է”, եւ հնարավոր է, հենց նախընտրականարշավի զարգացման իրողություններով, քաղաքական ծրագրավորողներն ԱՄՆ-ում փոխել ենսլաքները, եւ այժմ նախընտրել են առաջին հայացքից ավելի պարզեցված խաղ Հայաստանի հանդեպ, բայց եւ չի բացառվում այլ, ավելի բարդ հանգուցալուծում:
“Նարնջագույն հեղափոխությունները” լինում են ոչ ամեն տեղ եւ ոչ ցանկացած նախաձեռնությամբ, այլամուր կապված են ոչ այնքան այս կամ այն երկրում իշխանության փոփոխության, այլ գեոքաղաքականեւ գեոռազմավարական խնդիրների հետ: ԱՄՆ առաջին դեսպանները Հայաստանում չունեին բարդխնդիրներ, եւ զբաղվում էին Հայաստանի հանդեպ ամերիկյան քաղաքականության ծավալմամբ: ՀարրիԳիլմորը եւ Սթիվեն Մաննը համեմատաբար ավելի կարեւոր դեր էին խաղում, դուրս չգալով տվյալ խնդրիշրջանակներից: Ջորջ Օրդուեյը եւ Ջոն Էվանսը` երկու իրարից բավական տարբեր դիվանագետներ, մեծդեր խաղացին այն պայմանների նախանշման հարցում, որոնք, ըստ ամենայնի, երբեւէ չեն դադարիակտուալ լինելուց: Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ներկայիս կազմն արդեն հնարավոր չէհամեմատել նախկինների հետ պրոֆեսիոնալիզմի մակարդակով: Եւ նույնիսկ, երբ ամերիկյաններկայիս վարչակազմը պատրաստվում է իր քաղաքական գործունեության ավարտին, եւ որոշումներընդունելը նշանակալիորեն դժվարացել է, իսկ որոշակի ուղղություններով ընդհանրապես դարձել էանիմաստ, տարբեր երկրներում արդեն կուտակվել է բավարար տեղեկատվական-վերլուծական ներուժտարբեր նախագծեր կիրառելու համար: Հայաստանը երկար ժամանակ գտնվում էր ամերիկյանարտաքին քաղաքականության ռեզերվում, երբ գործադրելով աննշան ջանք, ԱՄՆ փորձում էր պարզել` որքանով են Հայաստանում շարժուն եւ փոփոխական գաղափարները, գաղափարախոսությունները, առաջնահերթություններն ու հասկացություններն անվտանգության եւ զարգացման մասով: Պարզվել է, որ Հայաստանը առավելագույն պահպանողական է արտաքին եւ գաղափարականնախապատվությունների իմաստով եւ դժվար թե տեսանելի եւ ավելի հեռու հեռանկարում պատրաստ էնկատելի խմբագրումներ կատարել իր արտաքին քաղաքականության մեջ: “Սրբազան” 2006 թվականը, որի հետ իբր կապվում էին Ղարաբաղի խնդրի կարգավորման հույսերը, ցույց տվեց, հիմա արդենընդմիշտ, որ այդ խնդիրը չունի քաղաքական լուծում: Ամերիկյան վարչակազմը դա հասկացել էր դեռ2001 թվականին Քի Վեսթում, բայց ժամանակ էր պետք այլ շահագրգիռ եւ ոչ շահագրգիռ կողմերինհամոզելու համար: Մյուս, մասնավորապես հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու, ինչպես նաեւ Հայաստանը Ռուսաստանից եւ Իրանից կտրելու փորձերը նույնպես արդյունք չտվեցին: 1915թ. Ցեղասպանության միջազգային ճանաչման խնդիրը դարձավ ԱՄՆ արտաքին եւ ներքինքաղաքականության գործոն եւ հղի է անկանխատեսելի հետեւանքներով: Եվ, վերջապես, նույնիսկ խոշորկոռուպցիայի, կլանային եւ օլիգարխական տնտեսվարման պայմաններում, Հայաստանը ցուցաբերել էորոշակի տնտեսական եւ սոցիալական դինամիկա, եւ տնտեսական օգնության մասով էլ ԱՄՆ-ին չափիցավելի հոգս չի պատճառում, հատկապես եթե համեմատենք Արեւելյան Եվրոպայի այլ երկրներումտիրող իրավիճակի հետ: Այդպիսի ամբողջական, էթնիկապես միատարր, ավանդույթներն ու հոգեւորարժեքները չմոռացած երկիրը, որ ունակ է հաջողությամբ իրականացնել ռազմական շինարարություն, կարող է պարզապես “գյուտ” դառնալ ամերիկյան քաղաքականության համար, եթե փոխվենմոտեցումները եւ Հայաստանին տրվեն այլ գործառույթներ եւ խնդիրներ: ԱՄՆ չէր կարող չնկատելՀայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարության, եւ գործնականում ողջ քաղաքական դասիհամառ ձգտումները` դառնալ “իրենց մարդիկ”, կամ էլ, ծայրահեղ դեպքում, լինել ամերիկյանքաղաքականության եթե ոչ միջանցքներում, գոնե նախասրահներում: Հայաստանի ներկայիսկառավարող թիմը լիովին համապատասխանում է տարածաշրջանում ԱՄՆ խնդիրներին, որտեղ ԱՄՆ եւնրա գործընկերները նպատակ ունեն ապահովել նավթի եւ գազի արդյունահանումը, եւհամապատասխանաբար` էներգակիրների անվտանգ տեղափոխումը: Ինչ վերաբերում է ներքինխնդիրներին, ապա բավական համոզիչ պարզաբանվել է, որ Հայաստանը պատրաստ չէ քաղաքականկյանքի, որտեղ նշանակալի դեր կխաղային քաղաքական կուսակցությունները եւ քաղաքացիականհասարակությունը, իսկ իշխանության առավել արդյունավետ սուբյեկտներ կարող են լինել պսեվդո-քաղաքական կլանները: Այդ իմաստով, Հայաստանն ավելի համարժեք գործընկեր է, եւ ընդհանրապես, Հարավային Կովկասում միայն Հայաստանը կարող է կատարել ռազմավարական գործընկերոջգործառույթը: Հարավային Կովկասի մյուս միջազգայնորեն ճանաչված եւ չճանաչված պետություններըկարող են կատարել որոշ գործընկերային գործառույթներ միայն այն պատճառով, որ Հայաստանիքաղաքականությունն այնպիսին է, ինչպիսին կա: Ռազմավարական գործառույթները կարող են դառնալինչպես զարգացման գործոն, այնպես էլ կազմալուծման, նույնիսկ պետության կորստի պատճառ: Այսպատճառով, եթե նույնիսկ էլիտաներն ընդունակ չեն մանրամասն իմաստավորել խնդիրները, ապազգացողության մակարդակում նրանք, իհարկե, զգում են առավելությունները կամ վնասները երկրի, որըստանձնում է ռազմավարական գործընկերոջ գործառույթները: Ռուսաստանն ավելի ու ավելի էցուցաբերում իր հետաքրքրությունը Հայաստանի հանդեպ, կլանելով նրան տնտեսապես եւ խանդովդիտարկում Հայաստանի ցանկացած դեվիանտ նախաձեռնություն: Դրա հետ մեկտեղ, ԱՄՆ աշխարհումխթանել է պետությունների փլուզման եւ նոր սահմանների առաջացման միտումները, ազդանշանուղարկելով շատ երկրների եւ ժողովուրդների, այդ թվում եւ Հայաստանին: Ավելին, ԱՄՆ չսպասելովՌուսաստանից Հայաստանի կտրվելուն, լիովին պատրաստ է իրագործել քաղաքական, ռազմական եւգեո-գաղափարախոսական ներդրման Հայաստանում, այստեղ Ռուսաստանի հզոր դիրքերիառկայությամբ: Իսկ դա նշանակում է համագործակցության պատրաստակամություն գործնականումցանկացած վարչակարգի հետ: 90 ականների կեսերին, երբ Ռուսաստանի եւ Արեւելյան Եվրոպայիհանդեպ Բիլ Քլինթոնի ձախ-ազատական դոկտրինը նոր-նոր էր թափ առնում, մի փորձառուբրիտանացի դիվանագետ այսպես արտահայտվեց` “Եթե ենթադրենք, որ Ալեքսանդր Բարկաշովընախագահի ընտրությանը հավաքի 75 տոկոս եւ չեզոք լինի ԱՄՆ հանդեպ, ամերիկացիներն, անկասկած, կաջակցեն Բարկաշովին, եւ ոչ միայն այն պատճառով, որ 75 տոկոսը համով բան է”: Ինչն է խնդիրը: Խնդիրների որոշակի շարքում, որ փոփոխական հաջողությամբ իրականացնում է ԱՄՆ մերտարածաշրջանում, եթե նկատի ունենանք , դեռեւս ոչ ամբողջովին նախանշված զարգացումներիօրինաչափություններով, Սեւծովյան-Կովկասյան-Կասպիական տարածաշրջանը, ապա նույնիսկ ՆԱՏՕ-իչընդլայնումը եւ ԱՄՆ ռազմական ներկայության չխորացումը, եւ Ռուսաստանից ու Իրանից բխողսպառնալիքների ոչ չեզոքացումը, հանդիսանում է դոմինանտ տարածաշրջանային քաղաքականությանմեջ: 90-ական թվականների սկզբից, առաջանցիկ տեմպով, մեծանում են ԱՄՆ եւ Թուրքիայի միջեւ եղածհակասությունները: Թուրքիայի ինքնուրույնության ձգտումը չի գալիս ԱՄՆ քաղաքականության հանդեպէմոցիոնալ-ռացիոնալ վերաբերմունքից, այլ շատ ավելի լուրջ խնդիրներից: ԱՄՆ քաղաքականությունըդարձել է Թուրքիայի տնտեսական հետագա զարգացմանը խոչընդոտող գործոն, նրա կողմիցտնտեսական ճգնաժամի հաղթահարման, երկիրն էներգետիկ ենթակառուցվածքների հանգույցիվերածելու, եւ գլխավորը` Եվրասիայում կայանալու, եւ մասնավորապես նաեւ Մերձավոր Արեւելքումգեոտնտեսական գոտու վերածվելու գործում: Այդ խնդիրներից բացի, կան նաեւ Թուրքիայի համարխիստ անցանկալի շատ զարգացումներ Իրաքում եւ Կովկասում, երբ ԱՄՆ բառացիորեն հանդես է գալիսորպես թուրքական էքսպանսիայի զսպող ուժ: Նախկին քեմալիստական սկզբունքները, ինչպեսպետական գաղափարախոսության, այնպես էլ կոմպակտ պետության առաջնահերթությունների մասով, արդեն կիրառելի չեն, քանի որ անվտանգության խնդիրները ստիպում են ակտիվ միջամտել ռեգիոնալխնդիրներին: Ի պատասխան ԱՄն եսասիրական նկրտումների, եւ Սեւ Ծովի ավազանում սեփականռազմական ներկայության մեծացման ուղղությամբ ձգտումների, Թուրքիան հանդես եկավ Իրանի, Ռուսաստանի եւ արաբական պետությունների հետ մերձենալու նախաձեռնությամբ: Չնայած որ այդբոլոր երկրների հետ Թուրքիան դեռ չի լուծել առկա լուրջ խնդիրները, եւ շահագրգիռ մասնակցությանտեսքով ընդլայնում է իր քաղաքական ազդեցությունն արեւելյան ուղղությամբ, այդ “նորքաղաքականությունը” բավական անհանգստացնում է ԱՄՆ-ին: Թուրք-ամերիկյանհարաբերություններում չդադարող “աղմուկը” պահանջում է բոլորովին այլ գեոքաղաքականությանմշակում, երբ ԱՄՆ շահագրգիռ դարձավ նոր փաստարկների ձեւավորման հարցում, ի դեմս որոշակիպետությունների, որոնք կարող են մասնակցություն ունենալ ինչ որ, դեռեւս ոչ ամբողջությամբնախանշված “լռության քաղաքականության”: Դժվար է հնարել առավել հարմար գործընկեր այդնպատակների համար, քան Հայաստանը: Հատկանշական է, որ ճգնաժամի առաջացումից տարիներառաջ, որ կապված էր Թուրքիայի կողմից ԱՄՆ բանակի 4-րդ դիվիզիային դեպի Իրաք ճանապարհչտալու հետ, ԱՄՆ գործնականում, դադարեց պնդել Մեղրիի միջանցքի “բացման” մասին, իսկ 2003 թվականի գարնանից ԱՄՆ հրաժարվեց հայ-թուրքական հարաբերության կարգավորմանքաղաքականությունից: Արժե նշել, որ չնայած Պենտագոնի կողմից Հայաստանի հանդեպ ոչ այդքանբարյացակամ վերաբերմունքին, ԱՄՆ պաշտպանական գերատեսչությունը սկսեց որոշակիզսպվածություն ցուցաբերել Հայաստանի քաղաքականությունը քննադատելու հարցում: Վերջերս հայհասարակայնությունը վրդովվել էր, երբ Ռուսաստանի Պետդումայի խոսնակը Հայաստանը անվանել էրՌուսաստանի ֆորպոստ: Բայց, հենց այդ ֆունկցիան կարող է ԱՄՆ համար ունենալ Հայաստանը: Ամերիկացիները չէին կարող չհասկանալ, որ այդ ֆունկցիան Հայաստանը կարող է իրականացնելհաջողությամբ: Ընդ որում, այդ ֆունկցիայի կատարման համար “նարնջագույնները” որպեսիշխանության սուբյեկտ կամ լիովին անպետք են, կամ բավական խնդրահարույց են այդ խնդիրըկատարելու համար: Այդպիսի դասավորության մեջ, եւ այդպիսի նպատակների պարագայում, “նարնջագույնները” կարող են կատարել ճնշման պերմանենտ լծակի դեր, ոչ ավելի: Նրանցխաղաղասիրական լոզունգները հարմար են հրապարակային բանավեճի համար, բայց ոչ երբեքիրական քաղաքականության: Բայց, եթե հանդես գալով Ռուսաստանի ֆորպոստի դերում, Հայաստանըկմնա Հայաստան, ապա ամերիկյան ֆորպոստի դերում լինելով, Հայաստանը կդառնա երկրորդ կամերրորդ Իսրայել տարածաշրջանում, դրանից բխող իրադարձություններով ու խնդիրներով: Այդ դերին էձգտում Արեւելյան Եվրոպայի պետությունների մի ամբողջ շարք, այդ թվում եւ նրանք, որոնք դողում ենիրենց անկախությամբ, որը պահվում է ընդամենը թրքական կամ այլ աջակցության շնորհիվ: Բայցձգտելը ոչ մեկին վնաս չէ, սակայն այդ դերը դեռ պետք է կարողանալ կատարել: Կվերցնենտախտակամած, թե ոչ` հարցը մնում է բաց, բայց շուտով կգա բոլոր դերերի ու գործառույթներիընկալումը, ընդ որում ընտրությունը մեծ չէ:
Դե, իսկ հեղափոխությունն ինչ: Ցանկացած ազգ ունի հեղափոխության իրավունք, եւ բոլոր ազգերիառաջ էլ վաղ թե ուշ, իսկ ավելի շուտ, ամեն ազգ ունի հեղափոխության իր ժամանակը, այլապես վրա էհասնում փտախտն ու վախճանը: Բայց “նարնջագույն” հեղափոխությունը գալիս է, երբ այլեւս կորսված էլինում իրական հեղափոխության շանսը: Հայաստանում “նարնջագույնության” առաջացումը հնարավորեղավ միայն հեղափոխական գաղափարախոսության լիակատար ու սպառիչ այլասերումից հետո: Ոչ ոքչի ցանկանում ապրել Underground ցանցային մշակույթի նկուղներում եւ առաջնահերթ դարձնել պոստ-մոդեռնի առաջնահերթությունները: Underground-ը փոխարինվել է բացահայտ եւ անկարգ դեկադանսով, իսկ պոստ-մոդեռնից մնացել է ներկայիս կառավարող կոալիցիան կազմող քաղաքականկուսակցությունների արխիվը: Հեղափոխական կուսակցությունները դարձան պարզունակ, սովորականխորհրդարանական ընկերակցություններ, գաղափարախոսությունից ու քաղաքականությունից հեռու: Հետաքրքրական է, որ հայտնի կանոններին համապատասխան, Underground-ի եւ դեկադանսի միջեւ դեռկա նաեւ “քաղաքացիական” ժամանակաշրջանը, երբ հասարակությանը տալիս են կոյուղու մեջընկնելուց առաջ վերջին կանգառի հնարավորությունը: Հայաստանում Underground-ը շատ արագ, առանցտատանումների անցում կատարեց դեպի մորթապաշտություն: Ով է ուշադրություն դարձնելու այդպիսիազգի եւ հանրության կարծիքին ու գաղափարներին: Ահա եւ եկան “նարնջագույնները”, որպեսբացառապես մանր-բուրժուական ոճի եւ նեոտրոցկիզմի մշակույթի ծնունդ, եւ դրա համար էլ չգտանիրական արտաքին աջակցություն: “Հեղափոխությունը” հեղափոխությամբ են հանում, եւ ուրիշ ոչ միբանով: Հանրությունը, որ կորցնում է հեղափոխության հանդեպ համը, դատապարտված է դառնալբիոզանգված ոչ միայն օլիգարխիկ վարչակարգերի, այլ նաեւ “նարնջագույնների” համար, որոնքիրականում հանդիսանում են օլիգարխիկ վարչակարգի այլ սուբյեկտության վտակ:
ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ