Loading...

Կոստան Զարյան 140

«Կողբ» հիմնադրամի նախաձեռնությամբ մեկնարկել է Կոստան Զարյանի 140-ամյակին նվիրված նախագիծ, որը միտված է Կոստան Զարյանի գործունեության հանրահռչակմանը։ Նախագծի շրջանակում նախատեսվում են համընդգրկուն միջոցառումներ, այդ թվում՝ Կոստան Զարյանի քանդակի տեղադրում, իր անունով փողոցի անվանակոչում, անտիպ ստեղծագործությունների հրատարակություն, երբևէ չհրապարակված լուսանկարների և իր ստեղծած գծանկարների ցուցահանդեսներ, բանախոսություններ, զարյանագետների մասնակցությամբ հարցազրույցներ, համերգներ, Զարյանի մտքերով պաստառների հրապարակում, պոեզիայի ընթերցման ձայնագրություններ և սոցիալական հարթակներում մեդիա արշավներ։

Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթ

Մանսուրյանի անվան միջազգային մրցույթը միավորում է տաղանդավոր կոմպոզիտորների աշխարհի բոլոր ծայրերից` ստեղծելով յուրահատուկ հարթակ, որտեղ անխուսափելի է երաժշտության և գրականության կախարդական միաձուլումը:

Վազգեն Սարգսյանի անվան գրական մրցույթ

«Կողբ» հիմնադրամն ու «Մարտական եղբայրություն» միաբանությունն արդեն երկրորդ տարին հայտարարում են Արցախյան առաջին և երկրորդ պատերազմներին նվիրված՝ Վազգեն Սարգսյանի անվան գրական մրցույթ: Այն ուղղված է արժևորելու, լսելի և տեսանելի դարձնելու բազում անհատական պատմություններ ու մի ամբողջ ազգի ճակատագրի բեկումնային պահերն ու ցույց տալու այդ նույն անհատների ու ազգի անսասան կամքը` քայլելու առաջ, շարունակելու ապրել և արարել` հիշելով անցյալը, դրա դասերն ու իրական հերոսներին:

Նորայր Սիսակյանի տուն-թանգարան

Աշտարակ քաղաքում շուտով հիմնանորոգվելու և վերաբացվելու է ականավոր գիտնական Նորայր Սիսակյանի տուն-թանգարանը՝ վերածվելով գիտության, կրթության, մշակույթի և համայնքային կյանքի աշխույժ ու արժեքավոր կենտրոնի։

Մեր պայքարը

«Մեր պայքարը» բանախոսությունների շարքը հանդիսանում է «Ռուս-թուրքական վանդակ» շարքի տրամաբանական շարունակությունը։ Այն նվիրված է մեր ժամանակներին՝ 2015 թվականից սկսած: Նպատակ ունի դիտարկել, թե ինչպես ձևավորվեց մեր ժամանակների ռուս-թուրքական դաշինքը և ինչպես արմատապես փոխեց մեր կյանքը։

Դեկոնստրուկցիա-Ռեկոնստրուկցիա

Դեկոնստրուկցիա-Ռեկոնստրուկցիա» շարքը «Մեր Պայքարը» շարքի շարունակությունն է՝ ուղղված մեր գիտակցության մեջ առկա պատկերացումների վերաիմաստավորմանը՝ դրանց դեկոնստրուկցիայի և ռեկոնստրուկցիայի միջոցով։

Գրահրատարակչություն

«Կողբ» հիմնադրամի գրահրատարակչական նախագծերը նպատակ ունեն խթանել արժեքավոր և արդիական գրականության հրատարակությունը և հասանելիությունը հայերենով, հնարավորություն տալով ընթերցողին բացահայտել նոր գաղափարներ, տեսակետներ, խրախուսել ազատ մտածողությունը և նպաստել ինտելեկտուալ դիսկուրսին ու հասարակական առաջընթացին:

«Կողբ» թվային ստուդիա

«Կողբ» հիմնադրամը, համագործակցելով Կողբի Գեղարվեստի դպրոցի հետ, 2022թ․-ին մեկնարկել է «Կողբ» թվային ստուդիան։ Նախագծի շրջանակում Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի երիտասարդներն անվճար մասնակցում են հետևյալ դասընթացներին՝ •⁠ ⁠Եռաչափ մոդելավորում •⁠ ⁠Գրաֆիկ դիզայն •⁠ ⁠Լուսանկարչություն •⁠ Աուդիոստուդիա Նախագծի ավարտին մասնակիցները կտիրապետեն ֆրիլանս հարթակներում հեռահար աշխատելու հմտություններին և կկարողանան ինքնուրույն մրցունակ եկամուտ վաստակել։

Հայրենաճանաչություն

«Կողբ» հիմնադրամը Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի դպրոցներում մեկնարկել է «Հայրենաճանաչություն» ծրագիրը։ Նախագծի նպատակն է, որ յուրաքանչյուր աշակերտ նախքան հանրակրթական դպրոցն ավարտելը այցելի, ծանոթանա և ճանաչի Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող այն առանցքային պատմամշակության կոթողները, որոնց վերաբերյալ հանրակրթական ծրագրով նախատեսված են ուսումնական նյութեր։

ԿողբxՎարդավառ

Ամեն տարի՝ Վարդավառին «Կողբ» հիմնադրամը կազմակերպում է արդեն ավանդույթ դարձած Կողբ💦Վարդավառ ջրի, արվեստի և մշակույթի փառատոնը՝ կրթական և ժամանցային միջոցառումների իսկական հրավառություն։ 🤩 Ավանդական խաղեր և պարեր, վարպետաց դասեր, հանիպում-քննարկումներ, համերգներ, հրավառություն և իհարկե Վարդավառի բուն տոնակատարությունը․ ահա միջոցառումների ոչ ամբողջական ցանկը։ Այդ օրերին տարածաշրջանը վերափոխվում է կրթամշակութային կենտրոնի՝ ներգրավելով ոչ միայն տարածաշրջանի բնակչությանը, այլ նաև բազմաթիվ հյուրերի՝ ամբողջ Հայաստանից և արտերկրից: