Loading...

ԿողբxԹՈՒՄՈ

2016թ.-ին «Կողբ» հիմնադրամը «Սիմոնյան» կրթական հիմնադրամի հետ միասին նախաձեռնեց «ԹումոxԿողբ» նախագիծը, համաձայն որի սահմանամերձ Կողբ համայնքում կառուցվում է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն ավելի քան 1,000 ուսանողի համար, որը սպասարկելու է Նոյեմբերյան, Կողբ, Բերդավան և հարակից ավելի քան 10 սահմանամերձ համայնքների երիտասարդությանը: Համաձայն կնքված Հուշագրի` նախագծի ընդհանուր բյուջեն, ներառյալ մինչև 2025 թ. ընթացիկ գործառնական ծախսերը, կազմում է մոտ 3 մլն ԱՄՆ դոլար: Կենտրոնում իրականացվելու է «Թումո» կենտրոնի հիմնական կրթական ծրագիրը, որտեղ դասավանդելու են ՀՀ տարածքում գործող 4 կենտրոններում շրջագայող մասնագետները, ինչպես նաև հրավիրվելու են մասնագետներ արտերկրից:

ԿողբxԱնտարես

«Անտարես» ՀԿ-ի եւ «Կողբ» հիմնադրամի միջև կնքվեց համագործակցության համաձայնագիր, որի շրջանակներում հայերեն է թարգմանվելու և հրատարակվելու Նասսիմ Թալեբի «𝐈𝐧𝐜𝐞𝐫𝐭𝐨» շարքը, որը ներառում է հետեւյալ գրքերը.
✅ 𝐅𝐨𝐨𝐥𝐞𝐝 𝐛𝐲 𝐑𝐚𝐧𝐝𝐨𝐦𝐧𝐞𝐬𝐬
✅ 𝐓𝐡𝐞 𝐁𝐥𝐚𝐜𝐤 𝐒𝐰𝐚𝐧
✅ 𝐓𝐡𝐞 𝐁𝐞𝐝 𝐨𝐟 𝐏𝐫𝐨𝐜𝐫𝐮𝐬𝐭𝐞𝐬
✅ 𝐀𝐧𝐭𝐢𝐟𝐫𝐚𝐠𝐢𝐥𝐞
✅ 𝐒𝐤𝐢𝐧 𝐢𝐧 𝐭𝐡𝐞 𝐆𝐚𝐦𝐞
Մինչեւ փիլիսոփայական, մաթեմատիկական եւ հավանականության առավել (շատ) պրակտիկ խնդիրների հետազոտող դառնալը Նասսիմ Թալեբը 𝟮𝟭 տարի զբաղվել է ռիսկեր ստանձնելով ու կառավարելով։

Եռանկյուն

"Եռանկյուն" շարքի բանախոս քաղաքագետ Մանվել Սարգսյանը վերլուծում է Հայաստանում տեղի ունեցող քաղաքական իրադարձությունները՝ հիմնվելով պատմական փաստերի, ազգային էության և բնավորության վրա։ Շարքը չափազանց արդիական է, քանի որ վերլուծությունները այժմեական են և պարզաբանում են Ռուսաստան, Թուրքիա, Հայաստան եռանկյան կապն ու զարգացումները։