հոդվածներ

ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՐԸ

Հայկական, վրացական եւ ադրբեջանական գործոնները Կովկասյան տարածաշրջանի քաղաքական զարգացումներում: «Ռեգիոնը» ներկայացնում է հայացքներ Հայաստանից, Վրաստանից եւ Ադրբեջանից: Հայացք` Հայաստանից Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, չճանաչված մի շարք պետություններիանկախության առաջին իսկ տարիներից ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը ձգտում էին Հարավային Կովկասըդիտարկել որպես աշխարհաքաղաքական մի միասնական տարածաշրջան: Քաղաքականգործընթացների եւ ընդհանրապես ողջ տարածաշրջանի կառավարելիությունն ապահովելու համարայստեղ անվտանգության խնդիրները պետք է լուծվեին համակարգված կերպով, որոշակիստանդարտների շրջանակներում: Հետագայում Եվրոպական համագործակցությունը, որի առաջատարպետությունները ձգտում էին որոշարկել Հարավային Կովկասում իրենց հենարան պետություններին ուազդեցության գոտիները, նույնպես փորձում էին կիրառել կառավարման եւ անվտանգության խնդրիլուծման ունիվերսալ մեթոդներ: Թուրքիան եւ Իրանը չունեին անհրաժեշտ քաղաքական ռեսուրսները, համապատասխան քաղաքական մենթալիտետը, ինչպես նաեւ շահագրգիռ չէին ՀարավայինԿովկասում վարելու ունիվերսալացման քաղաքականություն: Տարածաշրջան, որի ժողովուրդների եւպետությունների հետ ունեին հին եւ դժվար հաղթահարելի խնդիրներ: Սակայն եւ Արեւմտյանտերությունները, եւ Ռուսաստանը, եւ տարածաշրջանի հարավային հարեւանները շահագրգռված էինՀարավային Կովկասի, որպես աշխարհաքաղաքական միասնական տարածքի, պահպանման մեջ, քանի որ հասկանում էին` այս ոչ մեծ, բայց կարեւոր տարածաշրջանի «քաղաքական» պառակտումըկստեղծի լուրջ խնդիրներ իրենց համար: Վրաստանը, Հայաստանը եւ Ադրբեջանը ձգտում էինինտեգրվել քաղաքական, տնտեսական եւ ռազմական կազմակերպություններին, քանի որ դանպաստում էր նրանց ինքնիշխանության ամրապնդմանը: Սակայն, եթե Վրաստանը եւ Ադրբեջանըշահագրգռված էին ունիվերսալացման մոտեցումներով (դրանք նախատեսում էին «տարածքայինամբողջականության պահպանման» սկզբունքը), ապա Հայաստանը, որի որպես ժամանակակիցպետության ծագումը կապված է Հայրենիքի միավորման գաղափարի հետ, փորձում էր հաստատելպատմական եւ քաղաքական իրավիճակից բխող մոտեցումներ: Դրա հետ մեկտեղ Հայաստանըկարողացավ բավական հաջող կերպով ինտեգրվել միջազգային կառույցներին: Ավելին, իտարբերություն Վրաստանի եւ Ադրբեջանի, որոնք հիմնականում ընտրել էին արեւմտյան քաղաքականուղղվածությունը, Հայաստանը վարում էր իր խաղը. ակտիվորեն մասնակցելով քաղաքական եւաշխարհաքաղաքական ծրագրերին` բացի Արեւմուտքին մերձենալուց կարողացավ հաստատելբավական սերտ կապեր Իրանի, Չինաստանի, արաբական պետությունների հետ: ԵվրասիականԿոլեկտիվ անվտանգության համաձայնագրին մասնակցությունը եւ Ռուսաստանի հետ ռազմա-քաղաքական միությունը նպաստում են ոչ միայն Հայաստանի անվտանգությանը, այլեւ ողջ ՀարավայինԿովկասի կայունությանը: Հաշվի առնելով, որ 1,6 մլն-ից ավելի հայեր ԱՄՆ օրինապահ եւ լոյալքաղաքացիներ են եւ, որ ամերիկյան հայ համայնքի գործունեությունից մեծապես կախված էՀայաստանի քաղաքական եւ տնտեսական բարգավաճումը, հայկական ցանկացած կառավարությունձգտելու է հաստատել գործընկերային հարաբերություններ ԱՄՆ-ի հետ: Սակայն սա առայժմխնդրահարույց բան է հայ-ռուսական, հայ-իրանական հարաբերությունների պատճառով: ՈչՌուսաստանին, ոչ արեւմտյան հանրությանը չհաջողվեց Հարավային Կովկասը բերել «միատարր» վիճակի, ինչը բացարձակապես հնարավոր էլ չէր անել: Չկարողացավ դա անել նաեւ ԱՄՆ-ն, որը«հիասթափվել է» ԵԱՀԿ եւ Եվրոպական համագործակցության քաղաքականությունից եւ փորձում էդառնալ հարավային Կովկասում տեղի ունեցող առանց բացառության բոլոր քաղաքականգործընթացների «լոկոմոտիվը»: Ջ. Բուշի վարչակազմը քաղաքական նոր ոճ առաջարկեց նախեւառաջտարածաշրջանների հետ հարաբերություններում: Բ. Քլինթոնի վարչակազմը փորձում էր ձեւավորելխաղաղ գոյակցությունն ապահովող տարածաշրջանային հարաբերությունների համակարգեր: ԱյժմՀանրապետական կուսակցության աջ թեւի եւ Ջ. Բուշի թիմի ռեալիստները շահագրգռված են ոչ թեկոնֆլիկտների քաղաքական-գաղափարախոսական մեկնաբանություններով, այլ ԱՄՆաշխարհաքաղաքական ծրագրերի իրականացման համար պահանջվող ռեալ անվտանգությանապահովմամբ: Սա ցայտուն կերպով երեւաց պաղեստինյան խնդրի օրինակից եւ ղարաբաղյանկարգավորման փորձերի այն փուլի ձախողումից, որ պայմանականորեն կարելի է անվանել «Քի Վեսթ»: Ամերիկացիներն ունեին հնարավորություն եւ բավական ժամանակ ղարաբաղյան խնդիրը վերլուծելուհամար եւ համոզված են, որ այն խոչընդոտ չէ, ռեալ վտանգ չի ստեղծում էներգո-հաղորդակցականծրագրերի իրականացման համար: ԼՂՀ քաղաքական ղեկավարությունն ունի մշտականհարաբերություններ ամերիկյան, ռուսաստանյան, իրանական եւ եվրոպական քաղաքականգործիչների հետ, իսկ ԱՄՆ-ն ԼՂՀ-ին տրամադրում է ամենամյա կառավարական օգնություն: ՀարավայինԿովկասն ակտիվորեն ներքաշվում է տարածաշրջանային աշխարհաքաղաքական եւ ռազմա-քաղաքական ալյանսների ձեւավորման գործընթացների մեջ, ինչը տեսանելի ապագայում դառնալու էայս տարածաշրջանի գլխավոր բնորոշիչը: Առայժմ հակասություններն ու առճակատումըտարածաշրջանում եւ աշխարհում այնքան մեծ են, որ ալյանսների (ընդ որում անհավանականալյանսների) ստեղծման գործընթացները կանգնեցնել չի հաջողվի: «Փոքր» եւ «միջին» պետություններըբոլորից շատ են շահագրգռված նման «խմբավորումներով»: Եթե առաջ անկառավարելիությունըչսաստկացնելու նպատակով ԱՄՆ-ն փորձում էր թույլ չտալ ալյանսների ձեւավորումը «Մեծ ՄերձավորԱրեւելքի» տարածաշրջանում, ապա այսօր դրական է գնահատում իր տարբեր շեղումներով(Հորդանան, Վրաստան, Ադրբեջան) «Իսրայել-Թուրքիա» առանցքային ալյանսի ստեղծումը: ԱՄՆ-ի եւնրա դաշնակիցների Իրաքի դեմ սպասվող գործողությունը կարող է հանգեցնել բավական անսպասելիհետեւանքների. Իրաքի նոր ռեժիմը կնպաստի Հունաստանի հետ համագործակցող Իրան-Իրաք-Սիրիաալյանսի ձեւավորմանը: Կասկած չկա, որ ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանումկպահպանվի: Դեպի Կենտրոնական Ասիա աշխարհաքաղաքական թռիչքը կրկնելու Թուրքիայի«պատրաստակամությունը» դարձյալ արդյունք չի տա, ինչի հետեւանքով կվերանայվեն ԱՄՆքաղաքականության որոշ ուղղությունները: Չնայած Կենտրոնական Ասիայում ԱՄՆ ծրագրերը գլոբալ ենթվում, իրականում այս երկրի քաղաքականությունը կրում է իրադարձային բնույթ: Հարկ է նշել, որ 1999 թվականից սկսած եւ ընդհուպ մինչեւ «սեպտեմբերի 11»-ը ԱՄՆ-ը մտադրվել էր հեռանալ ԿենտրոնականԱսիայից, իջեցնել տարածաշրջանի անվտանգության համար իր պատասխանատվությանմակարդակը: ԱՄՆ-ն պատրաստ էր նման որոշում կայացնել նաեւ Հարավային Կովկասի առումով: Աշխարհում տիրող էներգետիկ եւ քաղաքական իրավիճակը, ԱՄՆ-ում տարբեր քաղաքականխմբավորումների միջեւ ընթացող պայքարը հանգեցրին առաջնահերթությունները վերագնահատելունեւ արտաքին քաղաքականությունը վերանայելուն: Դրա հետ մեկտեղ ԱՄՆ-ն մտադիր չէ ներգրավվելտարածաշրջանային «հավելյալ» խնդիրների մեջ եւ ձեռք բերել նոր թշնամիներ: Հակառակը, ԱՄՆ-ն, օրինակ, ձգտում է նորմալացնել հարաբերությունները Իրանի հետ, եւ այդ դեպքում տարածաշրջանայինռազմավարական «հանգույցում» ակնհայտորեն կնվազի Թուրքիայի դերը: ԱՄՆ-ի եւ Հայաստանի միջեւգործընկերային հարաբերությունների զարգացման հեռանկարները մեծապես կախված են այն բանից՝կստանա՞ն արդյոք ռուս-ամերիկյան հարաբերությունները նոր բովանդակություն: ԱՄՆ նավթային եւներդրումային ընկերությունները, մասամբ նաեւ` զինվորականները եւ ռազմաարդյունաբերականհամալիրը հետաքրքրված են ռուս-ամերիկյան համագործակցության վերանայմամբ: Դրանովշահագրգռված են նաեւ այնպիսի պետությունները, ինչպիսին, օրինակ, Մեծ Բրիտանիան է: Սաչափազանց կարեւոր է, եթե հաշվի առնենք , որ ԱՄՆ Հանրապետական կուսակցությունը (հատկապեսԱՄՆ Հարավում իշխանության քաղաքական կենտրոնը) համարվում է Մեծ Բրիտանիայի կոնսերվատիվվերնախավի ավանդական գործընկերը: Հայաստանում կան հասարակական եւ քաղաքականխմբավորումներ, որոնք կարծում են, թե հայ-թուրքական հարաբերությունների շեշտակի նորմալացմանարդյունքում կբարելավվի Հայաստանի տնտեսական իրավիճակը եւ տվյալ խմբավորումներըքաղաքական հաջողություններ կունենան: Սակայն Թուրքիան Հայաստանի հետ հարաբերություններինորմալացումով ակնհայտորեն շահագրգռված չէ. հայ-ռուսական եւ հայ-իրանականհարաբերությունները որպես իր անվտանգությունը սասանող փաստարկ ներկայացնելը կարեւոր էամերիկյան օգնություն ստանալու համար: Աստիճանաբար տրանսֆորմացվելով՝ հայկականքաղաքական գործոնը դարձել է տարածաշրջանային կարեւոր բաղկացուցիչը: «Մեծ ՄերձավորԱրեւելքում» հասունանում է երկարատեւ առճակատման մի փուլ, որի մեջ ընդգրկված են բոլորաշխարհաքաղաքական «բեւեռները»: Հայաստանը խնդիր ունի ապացուցելու տարածաշրջանայինսուբյեկտ լինելու իր իրավունքը, բայց արդեն ոչ թե Հարավային Կովկասի շրջանակներում, այլ ավելի մեծտարածքներում:

ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ Տարածաշրջանային անվտանգության հարցերով փորձագետ, «Ռեգիոն» կենտրոն

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ Հետաքննող լրագրողների ընկերակցությանwww.hetq.am/russian/region էջում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2002/03/02/794937/

© 1998 - 2018 Առավոտ – Լուրեր Հայաստանից