ԻՍԿ ԻՆՉ Է ԼԻՆԵԼՈՒ ՀԵՏՈ
ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՎԵՐՋԱԲԱՆԸ
ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Մոռացված ամերիկյան պիեսում, որ կոչվում է «Իսկ հետո՝ լռություն», ծերուկ Կուպերը, հիսուն տարվահամատեղ կյանքից հետո հրաժեշտ տալով իր կնոջը, ասում է. «ՈՒրախ էի, տիկին Կուպեր, Ձեզ հետծանոթանալու համար»։ Կուպեր ամուսիններին միմյանցից բաժանեցին իրենց սեփական երեխաները, ինչը հատուկ դրամատիզմ է մտցնում իրադրության մեջ։ Հայ-ռուսական հարաբերություններում, իսկապես, շատ է եղել դրականը, և հայերը, անշուշտ, ուրախ են, որ հաջողություն ունեցան ծանոթանալուռուսների հետ։
ԽՍՀՄ-ի վերակառուցման սկզբնական շրջանում Մոսկվային միանգամայն ձեռնտու էր ոչ մեծ, հազիվնկատելի հասարակական շարժումը հայկական միջավայրում՝ կապված ղարաբաղյան խնդրի հետ։Մոսկվան միանգամայն թույլատրելի էր համարում հայերի միկրոսկոպիկ և կառավարելի դժգոհությունըԼեռնային Ղարաբաղի հետ կապված։ Մանավանդ որ ԱՄՆ-ի ԿՀՎ-ի, ինչպես նաև բրիտանական ևթուրքական հատուկ ծառայությունների դոսիեներում ղարաբաղյան խնդիրը, որպես ԽՍՀՄ-ի ներսումլուրջ պրոբլեմ, չէր դիտարկվում և չէր պարունակում ինչ-որ էական քաղաքական ներուժ։ Մոսկվայում, Վաշինգտոնում, Լոնդոնում ու Անկարայում հայերին դիտարկում էին իբրև պատմության մեջ տանուլտված ազգ, որը դատապարտված է լուռ համաձայնության իրեն վերագրված ճակատագրի հետ։Սակայն այն բանից հետո, երբ ղարաբաղյան շարժումը ձեռք բերեց լայն զանգվածային բնույթ, Մոսկվայում սկսեցին համարել, որ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավար վարչակազմերի հետ իրենցհարցերը լուծելուց հետո այդ շարժումը հնարավոր կլինի մարել։ Այսպես թե այնպես, Ռուսաստանը, այսինքն՝ գործնականում ամբողջ ռուսական հասարակությունը, ռուսական մտավորականությունըղարաբաղյան շարժումն ընկալեցին իբրև թշնամական շարժում՝ ուղղված կայսրության փլուզմանը։Շարժման ակտիվիստները չկարողացան աջակցություն ստանալ ռուսական հասարակության որևէխմբի կողմից։ Խորհրդային ԶԼՄ-ները գերակատարում էին սովետական ղեկավարությանհանձնարարականը` հայկական շարժումն անարգանքի սյունին գամելու հարցում։ Հայ ժողովուրդըերբեք չի մոռանա 1989-91 թթ. ռեպրեսիաները, խորհրդային և ռուսական զորքերի 1991 և 1992 թվականների պատժիչ գործողությունները Լեռնային Ղարաբաղի հայ ազգաբնակչության նկատմամբ, ինչը հանգեցրեց Հյուսիսային Արցախի կորստին, ոչնչացվեց շուրջ 40 հայկական բնակավայր, զոհվեցշուրջ 1000 հայ։ Այդ իսկ պատճառով, Ռուսաստանի հետ հարաբերություններ կառուցելով, չպետք էմոռանալ, որ հայ ժողովրդի պատմական ռուսական կողմնորոշման ավարտի սկիզբը դրվեց հենցԼեռնային Ղարաբաղից։
Ժամանակակից Ռուսաստանն իրենից ներկայացնում է մի երկիր, ուր իշխանությունը զգալի չափովապակենտրոնացված է, և պետությունը կառավարում են միանգամից մի քանի իշխանականկենտրոններ, որոնք ներկայացնում են արդյունաբերական, հումքային, էներգետիկ, տեղեկատվական, ինֆորմացիոն-հետախուզական և պաշտպանական կորպորացիաները։ Այդ իսկ պատճառովՌուսաստանի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության մեջ մանիպուլյացիաներիիրականացումը մեծ դժվարություն չի ներկայացնում։ 1994-ից հետո տարբեր փուլերում ինչպեսՄոսկվայում, այնպես էլ Ռուսաստանի որոշ հարավային տարածաշրջաններում ձևավորվել ենլոբբիստական խմբավորումներ, որոնք աջակցում էին Ադրբեջանին կամ էլ իրականացնումհակահայկական քաղաքականություն։ Այդ խմբավորումները տարբեր ժամանակներում գլխավորել ենՎլադիմիր Գուսինսկին, Ֆիլիպ Բաբկովը, Եվգենի Պրիմակովը և ուրիշներ։ Հիշյալ խմբավորումները խոշորգումարներ են ստացել Հեյդար Ալիևից և Իլհամ Ալիևից։ Լոբբիստական նպատակներով ակտիվորենօգտագործվում էր նաև «Լուկօյլ» կոնցեռնի նախագահ Վագիթ Ալեքպերովը, որն այսօր դարձել էՌուսաստանում ադրբեջանական լոբբիի առանցքային դեմքը և սերտ ինտեգրացված է երկրիքաղաքական ղեկավարության հետ։ Բայց «հայերի երջանկությունը» այն էր, որ Եվգենի ՊրիմակովինՌուսաստանի վարչապետի պաշտոնից հեռացնելուց հետո ադրբեջանամետ լոբբիստներից ոչ մեկըՄոսկվայի բարձրագույն իշխանական շրջանակներում առանց մրցակիցների գործելու հնարավորությունչունեցավ։
Վլադիմիր Պուտինի՝ Ռուսաստանի նախագահ ընտրվելուց հետո տեղի ունեցավ ռուսական արտաքինքաղաքականության սկզբունքային սրբագրում։ Ռուսաստանի տարածաշրջանայինքաղաքականությունը 2000-ի կեսերից մինչ այժմ գտնվում է ակտիվ բանավիճային փուլում, և այդբանավեճն ընթանում է բառացիորեն Ռուսաստանի նախագահի «նախաբաղնիքում»։ Բանավեճիէությունը շատ կողմերով պայմանավորված է նրանով, թե ինչպիսին պիտի լինի Ռուսաստանիքաղաքականությունը հակամարտող տարածաշրջաններում։ Այսինքն` այն պիտի լինի պարիտետի կամհավասարակշռությա՞ն քաղաքականություն, որն ավանդական է Մոսկվայի համար, թե՞ պետք է հենվիառաջնահերթությունների վրա։ Պարիտետի կամ հավասարակշռության քաղաքականություն իրենկարող էր թույլ տալ ԽՍՀՄ-ը, բայց ոչ ներկա Ռուսաստանը։ Հավասարակշռության քաղաքականությունը, որն ուղեկցվեց ուշացումներով, անհամաչափությամբ, անհետևողականությամբ և աջակցություն չգտավռուսական հասարակության ներսում, այսօր հանգեցրել է բացարձակ տապալման Բալկաններում, կորսված են Ռուսաստանի բոլոր դիրքերը Մերձավոր Արևելքում, անվստահություն կա անգամ այնպիսիտերությունների կողմից, ինչպիսիք են Իրանը կամ Հնդկաստանը։ Պարիտետային սպեկուլյացիաներիփորձերը Մոսկվային հանգեցրին Ռուսաստանի դերի վերագնահատման նույնիսկ այնպիսի փոքրհանրապետությունում, ինչպիսին Աբխազիան է և, առհասարակ, ամբողջ Հյուսիսային Կովկասում։Սակայն Վլադիմիր Պուտինի քաղաքականությունն ընդամենը «անցումային» էր հետելցինյանՌուսաստանում, և այդ փուլը կարծես ավարտվում է։
Ռուսաստանը Հարավային Կովկասում և աշխարհում զարգացող վերջին իրադարձություններն ընկալումէ իբրև իր «աստեղային ժամ» և փորձում առաջարկել Հայաստանին ոչ այլ ինչ, եթե ոչ ազգային աղետ՝Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանին վերադարձնելու տարբերակով։ Այդ նախագիծը, որը ռուսականառաջատար և պաշտոնական քաղաքագետի բնորոշմամբ «փլուզման դատապարտված հոտած գործէ», Ռուսաստանում ադրբեջանական լոբբիստների փոխանցմամբ, սպիտակ թելերով «կարվել» էնախագահ Դմիտրի Մեդվեդևի շրջապատում։ Հիմա արդեն առավել պատասխանատու ռուսականպաշտոնյաները, այդ թվում՝ հետախուզական ծառայությունների, ինչպես նաև երիտասարդդիվանագետները, որ մտածում են ոչ Երևանի կամ Բաքվի ռեստորանների մասշտաբով, գիտակցում են, որ գործընթացների ազդեցությունը շատ ավելի լայն է, քան Հարավային Կովկասի տարածաշրջանը։Նրանք արդեն գիտակցում են ռուս-հայկական հարաբերություններում պրոբլեմների առկայությունը ևայն, որ նախկին հարաբերություններն ու վստահությունը չեն լինելու երբեք։ Այդ «ընկալումը» Մոսկվայումպատասխանատու որոշումների կայացման տեսանկյունից այսօր քիչ նշանակություն ունի, քանի որռուսական քաղաքական գործիչներն ու նրանց ծրագրավորողների «կոմպանիան» իրենցիցներկայացնում են ոչ այլ ինչ, եթե ոչ մանր առևտրականներ՝ մաշկային շահերից բխող«առաջնահերթություններով»։ Սակայն, այսպես թե այնպես, Ռուսաստանը դեռ բախվելու է շատխնդիրների՝ կապված Հայաստանի ու հայերի հետ։ Նախկինում երբեք հայկական միջավայրից դուրսեկած հայերը չեն գործել ընդդեմ Ռուսաստանի։ Նույնիսկ օսմանները նկատել են, որ եթե սուլթանիմերձավոր շրջապատում եղել են ազդեցիկ հայեր, ապա ռուս-թուրքական հարաբերություններըբարելավում են արձանագրել։ Հիմա ինչ-որ կշիռ ունեցող հայերն աշխարհում ակտիվորեն գործելու ենընդդեմ Ռուսաստանի։
Մոսկվան այսօր փորձում է օգտվել ամերիկյան քաղաքականության մեջ առաջացած դադարից, Եվրոպայի շփոթվածությունից և այդպիսով իրագործել Ղարաբաղի հանձնման իր ծրագիրը։ Դա անել չիհաջողվի, որովհետև թույլ չեն տա։ Թույլ չեն տա ամերիկացիները, ովքեր շատ արագ, ուղղակիվայրկենապես արձագանքեցին այդ փորձերին, քանի որ հասկացան. ղարաբաղյան խնդրի լուծումըռուսական սցենարով հանգեցնելու է ԱՄՆ-ի կարևորագույն դիրքերի կորստին տարածաշրջանում՝առաջացնելով ավելի մեծ բարդություններ թուրք-ամերիկյան հարաբերություններում։ Հարկ է ընդգծել, որամերիկացիներն ակնհայտորեն թերագնահատեցին ղարաբաղյան խնդրի տարածաշրջանային ևմիջազգային նշանակությունը, մինչև համոզվեցին, որ ղարաբաղյան թեման իրենց կողմից չվերահսկվողկառուցվածքի կարևոր տարր է։ Հիմա ԱՄՆ-ը սպասողական կեցվածք է որդեգրել և բավարարվում էծաղրական ռեպլիկներով ԵԱՀԿ Մինսկի խմբի հնարավոր լուծարման վերաբերյալ։ Այսինքն՝ հանդես էգալիս իբրև կողմ քաշված դիտորդ, բայց իրականում կիրառում է նույն մարտավարությունը, որն իրենլիովին արդարացրեց Վրաստանի պարագայում։ Այնտեղ ԱՄՆ-ն ուղղակի ներքաշեց ՌուսաստանինՎրաստանի տարածք և դա դարձրեց կարևորագույն փաստարկ եվրոպական գործընկերների հետբանակցություններում՝ իր ռազմական ներկայությունը Սև ծովում և Հարավային Կովկասում ուժեղացնելուտեսանկյունից։ Հիմա ամերիկացիները հաճույքով հետևում են, թե ինչպես Ռուսաստանը միանգամայնկամավոր ներքաշվում է տապալման դատապարտված գործընթացի մեջ, որի արդյունքում կորցնելու էիրական դիրքերը տարածաշրջանում՝ ձեռք բերելով կասկածելի և պատրանքային առավելություններ։
Հազիվ թե մոտ ապագայում Հայաստանը հայտարարի ԱՊՀ ՀԱՊԿ կազմում իր մասնակցությունըդադարեցնելու, Գյումրիի ռազմական բազայի վերաբերյալ, ինչպես նաև հայ-ռուսական «Մեծպայմանագիրը» վերանայելու մասին։ Հայաստանն ու Ռուսաստանը դեռ երկար ստիպված կլինենհանդուրժել միմյանց։ Ռուսական քաղաքական միջավայրում լայն տարածում գտած ձևակերպումները, թե Հայաստանն իբրև գործընկեր այլևս հետաքրքիր չէ Ռուսաստանի համար, և, ըստ այդմ, սերտհարաբերությունների պահպանումն անիմաստ է, շուտով կդառնան կոսմետիկ հնարքներ, եթե անգամնման տեսակետներ գոյություն ունեն, ոչ հրապարակային կտրվածքով դրանք կդառնանբացարձակապես անիմաստ։ Հայաստանին ստիպել հանձնել Ղարաբաղը` անհնարին է, դա ակնհայտիրողություն է և լավ դաս կդառնա ուսուցում անցնող ռուսական քաղաքական գործիչների համար, ովքերոչ թե քաղաքականությամբ պետք է զբաղվեին, այլ կերոսինի առևտրով։ Ղարաբաղյան թեման կարող էրդառնալ գերազանց վարժահարթակ ցանկացած ազգության և կարգավիճակի քաղաքական գործիչներիհամար։ Բայց ռուսական քաղաքական գործիչները սկզբունքորեն ընդունակ չեն օգտվելու դրանից։ Այնտհաճությունները, որ եղել են Ղարաբաղի պատճառով, մոռացել են միայն հայերը (իհարկե, ոչ բոլորը)։Սակայն ռուսների համար այն շարունակում է մնալ մեծ վիրավորանքից առաջացած ու չփակված վերք։Ղարաբաղյան թեման ռուսական գիտակցության մեջ «ռումբ է՝ ժամանակին դրված իրենց կայսրությանհիմքում»։ Այն վերածվել է որոշակի սինդրոմի ռուսական գենետիկական կոդում։ Եվ այժմ ռուսականնախագծի հետ կապված հայկական դժգոհությանը փաստարկված պատասխան չգտնելով, ռուսականքաղաքագետներն ու քաղաքական գործիչները սկսել են վերհիշել ոչ միայն ղարաբաղյան շարժումը, որնիրենց այդքան տհաճություններ պատճառեց, այլև ռուսական լիբերալներին, որոնց հետ ախպերանումէր Հայաստանի նախկին ղեկավարությունը։ Բոլոր հնարավոր առաջնահերթ և երկրորդականտարբերակներից բացի, որ հնարավոր են ռուսական նախագծի հետ կապված, պետք է անպայմաննկատի ունենալ քաղաքական-զգացմունքային վերաբերմունքը, որն ունեն ռուսները ղարաբաղյանթեմայի հետ կապված, և այն զգալի ատելությունը, որը չեն թաքցնում։ Ղարաբաղը նրանց հիշեցնում էիրենց ռազմավարության առաջին տապալումներից մեկը և նույնիսկ կայսերական աշխարհընկալմանֆիասկոն։ Ռուսները միշտ Ղարաբաղի հայկական պատկանելությունը համարել են ժամանակավորերևույթ, որ իրենց ռազմավարական ռեզերվում է և կարող է լինել միայն ռեսուրս իրենց շահերիբավարարման համար։ Հիմա Վրաստանի նկատմամբ «մեծ հաղթանակից» հետո նրանց թվում է, թեժամանակն է հաշիվները մաքրելու Ղարաբաղի հետ։
Հետաքրքրության է արժանի մի կարևոր հանգամանք այս ողջ խառնաշփոթում, և իրավաչափ հարց է, թեինչպիսի բազային նախադրյալներից ելնելով են որոշել, թե հայերը հենց այնպես ազերիների ոտքի տակկտան Ղարաբաղը։ Սա սկզբունքորեն այլևս հռետորական հարց է, բայց երկար տարիների կտրվածքով, հատկապես վերջին շրջանում, հայկական հասարակությունը (եթե այդպիսին գոյություն ունի) իրգործողություններով աշխարհի չորս կողմերում հաստատել է, թե հայերը համառ ապուշներ չեն և հանունհանգիստ կյանքի ու բարենպաստ իմիջի, գործնականում ամեն ինչի պատրաստ են։ Բազմաթիվ, այսպես կոչված, փորձագետներ, վարչարարներ, պատգամավորներ, քաղաքական գործիչներ ուկուսակցություններ, ամենաթողության պայմաններում և նույնիսկ առանց պարտադրանքի, արտահայտել են ամոթաբեր համաձայնողական դիրքորոշում։ Դա նրանց համար լավ ընդունելություն էրապահովում ինչ-որ հարմար ու հեղինակավոր տեղերում, հարմարավետ մայրաքաղաքներում, ապահովում արտաքին դրամաշնորհներ և ոչ աղքատ ապրելակերպ։ Ապշել կարելի է հատկապես, այսպես կոչված, տարբեր «վերլուծական» կենտրոնների և ոչ կառավարական կազմակերպություններիփորձագետների գործունեությունից, որոնք մի կտոր շոկոլադի և «կոպենհագեններ» հերթականգործուղման համար պատրաստ են եղել պատվիրատուների համար թխել ցանկացած բան՝հանդուրժողականության և հաշտեցման ոգով։ Եվ այդ դեգեներատներն արդեն այնքան շատ են, որիրենց մասին կարող են հայտարարել իբրև հայկական հասարակության։ Կոչենք իրերն իրենցանուններով, եթե խոսում ենք ներկայիս հայ հասարակության և հայ ինտելեկտուալների մասին, քանզիայդ շրջանակից դուրս հասարակություն չկա։ Այդպիսիներն էլ ընդունակ չեն հասկանալու, որ հայկականքաղաքական դասակարգի, այդ թվում՝ իրենց, բարեկեցությունը, իրականում խարսխված է ԽՆԴՐԻ վրա։Այն ԽՆԴՐԻ, որն էլ հենց հայկական գաղափարախոսությունն է ու հայկական ազգային շահերը՝ ոչ միկերպ չտեղավորվող գոյություն ունեցող գաղափարաքաղաքական որևէ ռազմավարության մեջ։Ղարաբաղյան հարցն այդ խնդրի մի մասն է միայն։ Եվ ահա այդ վերջացած մազոխիստները, որբազմացել են չկռտած շների նման, ողորմություն են ստանում արտասահմանից ու իրենց երևանյանտերերից միայն այն բանի համար, որ ղարաբաղյան խնդիրը դեռևս գոյություն ունի, և եթե այն չլիներ, իրենք պիտանի էին միայն աղբահավաքությամբ զբաղվելու։ Ըստ այդմ, ի՞նչ կարելի է սպասել այդամբոխից, որը փորձում է ներկայանալ իբրև «քաղաքացիական հասարակություն» և, այդքանովհանդերձ, տեղեկատվություն ու գաղափարներ է ստանում կիսագրագետ «Ռեգնում» գործակալությունից, որը ռուսական գործիք է՝ նախատեսված կովկասյան ազգության դեմքերի համար։Եվ այդքանից հետո այդ մարդիկ բոլոր ջանքերը գործադրում են այս խնդրից ազատվելու համար։ Այնժամանակներում նրանց կկոչեին վհուկներ և սատանիստներ, ինչը ճշմարտությունից հեռու չէ։ Քանզիմիայն նզովյալները կարող են այդպես ատել ոչ միայն իրենց հայրենիքը, այլև իրենք իրենց։
Ժամանակակից էլիտաները պարզունականացման այնպիսի անհույս հանգրվանում են, որ ընդունակչեն օգտվելու նույնիսկ մակերեսի վրա գտնվող քաղաքական հնարավորություններից։ Էլիտաները միայնդատարկաբանում են աշխարհաքաղաքականության և աշխարհառազմավարության մասին՝գործնականում անտաղանդ կերպով արձագանքելով արտաքին մարտահրավերներին։ Ռուսաստանումայսօր հրատարակված է անհաշիվ տպաքանակով գրականություն «աշխարհաքաղաքականության» ևայլնի մասին։ Գործնականում, սակայն, ռուսները վախենում են աշխարհաքաղաքականությունից։ Այննրանց ներկայանում է իբրև շքեղություն աղքատության մեջ, իմաստազուրկ և գեղեցիկ «գլամուրային» հեքիաթ, որը չի համապատասխանում իրենց տրամաբանությանը։ Բոլոր այդ ողորմելի ջանքերը, որմիտված են ռուս ժողովրդի նկատմամբ պատմական անարդարության ուղղմանը, ծիծաղելի են, եթենկատի ունենանք, թե ինչպիսի ահռելի խնդիրներ պետք է լուծի Ռուսաստանը, որպեսզի կարողանագոյատևել իբրև պետություն, առավել ևս՝ հզոր տերություն։ Ռուսաստանը գտնվում է կաղապարվածպատկերացումների և հասկացությունների ազդեցության ներքո, որոնք գեներացված են ոչ թե այսօրակտուալ քաղաքական էլիտայի կողմից, այլ նախորդ կայսերական սերունդների ժառանգությունն են։Ռուսաստանը խուճապային վախ ունի այն կապակցությամբ, որ կարող է գտնվել քիչ թե շատհասկանալի, թեկուզ և համեստ, աշխարհաքաղաքական դիրքերում, որոնք ստեղծվել ենինքնաբերաբար և առանց հատուկ ջանքերի։ Այդ դիրքերը հնարավորություն են տալիս խաղալու ինչպեսարտաքին աշխարհում, այնպես էլ սեփական հասարակության մեջ և այդ խաղը ներկայացնելու իբրևհայրենասիրական քաղաքականություն։ Չնայած մշտական ռազմական հակամարտություններին, որոնց մեջ պարբերաբար ներքաշվում է Ռուսաստանը, «ժամանակի հերոսներն» այնտեղ չեն դարձելռուս զինվորները կամ նույնիսկ գեներալները, որոնք պաշտպանում են երկրի սահմաններն ուանվտանգությունը։ Հերոսներն այնպիսի առաջադեմ տղաներն են, ինչպիսիք են Վ. Գուսինսկին, Մ. Խոդորկովսկին կամ Ռ. Աբրամովիչը։ Հերոսական այսպիսի պարադիգմով կարելի է միայն խոսելաշխարհաքաղաքականության մասին, ոչ թե զբաղվել դրանով։ Ռուսական հասարակությունն այսօրհայտնվել է արհեստականության, երեսպաշտության ու խաբեության անդունդում ևաշխարհաքաղաքականությամբ զբաղվելու փոխարեն կարող է մտահոգ լինել միայն առաջիկաընտրություններով։ Այդ իսկ պատճառով Հայաստանից, իբրև գործընկերոջից, հիասթափվածությանմասին կարելի է խոսել միայն քողարկված քարոզչության ծիրում։ Ռուսաստանը շարունակելու է աջակցելՀայաստանին նույնիսկ այն դեպքում, եթե Հայաստանը դառնա ՆԱՏՕ-ի և Եվրամիության անդամ։Որովհետև հակառակ դեպքում ռուսների նոր ընկեր-տղերքը՝ թուրքերը, կանցկացնեն նոր սահմաններ, որոնք լավագույն դեպքում կանցնեն Ռոստով-Աստրախան գծով, եթե ոչ ավելի հյուսիսով։ Բայց դրահամար Հայաստանը պետք է լինի իրական գործընկեր, ոչ թե «արտաքնոցի թուղթ», և վերջապեսհայտարարի, որ անթույլատրելի է ռուսական ժամանակակից զենքով Ադրբեջանին զինելը, հակառակդեպքում հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունն իմաստազրկվում է։
Ռուսաստանն իրապես վախեցած է նույնիսկ սեփական քայլերից, և նրա ղեկավարությունը բավականշփոթված է ու չի կարողանում իմաստավորել նոր իրավիճակը, որում հայտնվել է իր երկիրը Վրաստանովմեկ ռուսական զինվորականների զբոսանքից հետո։ «Մեծ հաղթանակից» քիչ անց պարզվեց, որռուսական ղեկավարությունը չի կարողանում օգտագործել նույնիսկ դա և խուճապահար սպասում էԱՄՆ-ում նոր վարչակազմի իշխանության գալուն։ Եվրասիական տերություն լինելու հավակնություններունեցող Ռուսաստանի քաղաքական գործիչներին չեն ուրախացնում Հարավային Կովկասում նորձեռքբերումները, իսկ Աբխազիան գնալով ավելի է վերածվում գլխացավանքի՝ կապված Թուրքիայինախապատրաստած «չերքեզական նախագծի» հետ, որն իբրև ռումբ դրված է ռուսական նախագծիտակ։ Միկրոսկոպիկ Աբխազիան այսօր ոչ պակաս աշխարհաքաղաքական հավակնություններ էցուցաբերում, քան նույն Ռուսաստանը, և Մոսկվայում կամաց-կամաց սկսում են հասկանալ, որ«Աբխազիան» ընդամենը մի մասն է բրիտանաամերիկյան Սևծովյան-Կովկասյան նախագծի։Օվկիանոսյան տերությունները վաղուց են որոշել դուրս բերել Աբխազիան Վրաստանի կազմից՝ Սևծովում և Հյուսիսային Կովկասում իրենց ծրագրերն իրագործելու համար, ինչը և թույլ է տալիսՌուսաստանը։ Ահա և մեծ տխմարության մի փոքրիկ օրինակ, և հիմա տխմարության մեջ թարմությունմտցնելու համար Մոսկվան որոշել է զբաղվել Ղարաբաղով, առանց հասկանալու, թե ինչպես կարելի էհանձնել այն, ինչը քեզ չի պատկանում։ Բայց, հավանաբար, ինչ-որ մեկը երկար ժամանակի կտրվածքովհամոզել է ռուսներին, թե Ղարաբաղն իրենց է պատկանում և հիմա ստիպված կլինի հակառակըհամոզել։ Ինչպիսին էլ լինեն հայ-ռուսական հարաբերություններն ապագայում, Ռուսաստանը չիհրաժարվի Ղարաբաղը Հայաստանից խլելու փորձերից, որպեսզի ապացուցի, թե ոչ մի նախագիծհնարավոր չէ իրագործել առանց իր համաձայնության։ Եվ դրանից խուսափելու համար անհրաժեշտ էՄոսկվայի առջև դնել ԼՂՀ անկախության ճանաչման հարցը, թեկուզ և դա վերոնշյալ փորձերիդադարեցման երաշխիք չի կարող լինել։
Այսպիսով, Ռուսաստանը համեստ աշխարհաքաղաքական հնարավորությունների երկիր է, և դա այն է, ինչ պետք է Հայաստանին։ Սակայն չի նշանակում, որ այդ համեստ աշխարհաքաղաքականհնարավորությունները վտանգավոր չեն։ Կարևորագույն ուղղություններով Ռուսաստանի կողմից գլոբալճեղքումն ավելի նախընտրելի կլիներ, բայց այստեղ-այնտեղ հասցվող մանր ինքնաբուխ հարվածներնայդ ոճի տրամաբանության մեջ շատ վտանգավոր են։ Միանգամայն սպասելի է, որ Ռուսաստանըպատերազմ հրահրի Հայաստանի ու Ադրբեջանի միջև։ Ռուս-վրացական հակադրության ժամանակՌուսաստանը Հայաստանից բացարձակ ինքնազոհության սպասումներ ուներ և այժմ ցուցադրում է իրմեծ հիասթափությունը։ Երես առած և ճակատագրական պարտությունը գիտակցող մոսկովյանտեղային քաղաքագետների համար այդպիսի վիրավորանքը միանգամայն բավարար է փորձելուհամոզել Հայաստանին ու Ադրբեջանին, ինչպես նաև Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին, թեառանց Ռուսաստանի մասնակցության և անմիջական ռազմական ներկայության Ղարաբաղումանհնար է խաղաղության պահպանումը։ Ռուսաստանն ակնհայտորեն ցույց տվեց, որ կարող է զոհելազգային շահերը, բայց ոչ իր միակ գործընկերոջը Հարավային Կովկասում, և դա բավարար էռազմական գործողություններ սկսելու հարցում նրա համաձայնությունը ստանալու համար։ Ճիշտ է, Ադրբեջանը խիստ վախենում է դրանից, բայց գործընթացները կարող են վերահսկելի լինել այլ առումով։Այսինքն՝ պատերազմը կարող է սկսվել միայն Ռուսաստանի և Թուրքիայի փոխադարձ համաձայնությանպայմաններում, քանի որ Ադրբեջանը պատերազմը կվերսկսի միայն Անկարայի ազդանշանով։ Արդյոքդա պե՞տք է Թուրքիային։ Այս դեպքում Թուրքիայի դիրքորոշումը լիովին կախված է լինելու ոչ թեՌուսաստանի հետ հարաբերություններից, այլ Եվրամիության ու ԱՄՆ-ի հետ փոխհարաբերություններումառկա խնդիրներից։
Իրավունք դե ֆակտո