ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԿԱՌԱՎԱՐՈՂ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հանգուցյալ Հեյդար Ալիևի ընտանիքը «դինաստիական» իշխանության օրինակ է և, չնայածարևմտյան հանրության մշտական քննադատությանը, չի պատրաստվում սահմանափակել իրիշխանությունը, առավել ևս` Ադրբեջանում ստեղծել նվազ ավտորիտար ռեժիմ։ Ինչպես ևխորհրդային ժամանակներում, Հեյդար Ալիևի դերը` իբրև քաղաքական գործչի և վարչարարի, չափազանցված է ներկայացվում։ Հեյդար Ալիևին միշտ հետաքրքրել է անձնական իշխանությանհարցը և հետո միայն երկրի բարեկեցությունը։ 1970-80-ականներին նա Խորհրդային Ադրբեջանումստեղծեց ոչ կենսունակ, անհամաչափ տնտեսություն, որը փլուզվեց ԽՍՀՄ-ի հետ։ Դեռևս 1980-ականների կեսերին Ադրբեջանի գյուղատնտեսությունը լիովին քայքայված էր` խաղողագործության և բամբակագործության ոլորտը գերզարգացնելու քաղաքականությանհետևանքով, իսկ խոշոր արդյունաբերությունն աստիճանաբար հայտնվեց նույն վիճակում` տեղական կադրերի զգալի պակասի պատճառով։
1990-2000-ական թվականներին ձևավորված տնտեսական մոդելն Ադրբեջանում կողմնորոշված է դեպիիշխող ընտանիքի և կառավարող նախիջևանյան կլանի մի քանի տասնյակ ընտանիքներիշարունակական հարստացումը, ինչը հանգեցրել է երկրից 3,5 միլիոն բնակիչների արտագաղթին, տնտեսական և սոցիալական անկման, երկրի նահանգներում բնակեցման համակարգի բացարձակապակազմակերպման, քանի որ երկրի տնտեսությունը կողմնորոշված է բացառապես դեպի նավթայինոլորտը։ Համաշխարհային տնտեսական ճգնաժամը վեր հանեց բոլոր բացասական հանգամանքները` արտասահմանյան նավթային ընկերություններից Ադրբեջանի կախվածության առումով։ Նավթիարտահանման ծավալներն ու տեմպերը շատ նշանակալի էին, բայց ոչ մի կերպ չէին համադրվում երկրիկայուն զարգացման հետ, ինչը ենթադրում է, որ 7-10 տարի հետո Ադրբեջանը կկանգնի արտահանվողռեսուրսների սպառման փաստի առջև։ Տնտեսական և սոցիալական զարգացման այս չափորոշիչներըծառայեցվում են բացարձակապես իշխանության ամրապնդմանը և իշխող ընտանիքի հարստացմանը։Նավթի արտահանումից ստացված ահռելի եկամուտները, որ առկա էին վերջին 3-4 տարիներին, որոշհույսեր արթնացրին հասարակության մեջ բոլոր պրոբլեմների լուծումները գտնելու առումով, ինչն իրհերթին հանգեցրեց որոշակի կայունության և իշխող ռեժիմի դիրքերի ամրապնդման։ Սակայնսոցիալական հիմնախնդիրների արագ լուծումներ սպասող հասարակությունը բացարձակապեսմտադիր չէ պատերազմելու, առավել ևս, անհասկանալի ազգային շահերի համար։ Ծայրահեղ դեպքումհասարակությունը հնարավոր է համարում ղարաբաղյան հիմնա-խնդրի ռազմական լուծումըվարձկանների ներգրավման միջոցով։ Միաժամանակ, իշխող ընտանիքը երբեք էլ լիովին չի վստահել, այսպես կոչված, նախիջևանյան կլանին և նպատակ չի ունեցել ընդդիմության գործունեություննընդհանրապես ճնշելու, որովհետև այն անհրաժեշտ է իբրև հակակշիռ։ Եվ, այնուհանդերձ, ադրբեջանական ընդդիմությունը մեծ մասամբ կորցրել է նախկին ազդեցությունը, դադարելհասարակական պահանջներին համապատասխանելուց, ինչի արդյունքում էլ նրա գործունեությունըսահմանափակվում է Բաքվի կենտրոնական փողոցներով։
Սակայն, չնայած մեծ եկամուտներին, Իլհամ Ալիևը հայտնվել է բավական բարդ իրավիճակում, քանզիադրբեջանական հասարակությունը, այնուամենայնիվ, հասկացավ, որ կառավարող ռեժիմը և, առհասարակ, ասպարեզի վրա եղած այլընտրանքներից ոչ մեկն ընդունակ չէ լուծելու ղարաբաղյանհարցը։ Եթե նավթի եկամուտներն այդքան նշանակալի չլինեին, ապա ռեժիմի արտաքինքաղաքականությունից հասարակական հիասթափությունը շատ ավելի մեծ կլիներ, և Իլհամ Ալիևըհարկադրված կփորձեր գտնել էական, քաղաքական ու քարոզչական ռեսուրսներ` դժգոհությունըմարելու համար։ Սակայն անգամ բարձր նավթային եկամուտները չեն փրկում Ադրբեջանի նախագահինհասարակական հիասթափությունից։ Այլ հարց է, որ կառավարող ռեժիմի համար բարդ և խոցելիիրավիճակում ընդդիմությունը ցուցաբերեց անվճռականություն, չկարողացավ ապահովելզանգվածային ելույթներով ուժեղ ճնշում, անընդունակ գտնվեց նույնիսկ միավորելու ջանքերը։Ադրբեջանական ընդդիմության ցուցադրական հայտարարությունները, առաջնորդների հավաքներնընդհանուր ընդդիմադիր շարժման պատրանք են ստեղծում միայն։ Քաղաքական ակտիվ դաշտումընդգրկված են լոկ քաղաքային բնակչության շերտերը և առանձին խմբեր։
Այսպիսով, ընդդիմությունը լուրջ պրոբլեմ չէ Ալիևների ընտանիքի և նրանց թիմի համար։ ՆերկայումսԱդրբեջանում կառավարող ռեժիմի դեմ ուղղված, բոլորովին այլ վտանգներ կան, քանի որ երկրումնկատելի է վարչաքաղաքական քայքայում, իշխանության փլուզում` համակարգային մակարդակով։ Այդգործընթացներն առնչվում են ոչ միայն քաղաքացիական համակարգին, այլև ուժային կառույցներին։ Կատեղեկատվություն զինված ուժերում, հատկապես գավառներում տեղակայված զորամասերումդժգոհության հաճախակի դրսևորումների մասին։ Ընդ որում, դա վերաբերում է ոչ այնքան ղարաբաղյանխնդրին, որքան բանակում տիրող ներքին իրավիճակին։ Մերձճակատային գծում ադրբեջանականհրամանատարությունը չի կարողանում վերահսկել իրավիճակը, և ցանկացած պահի կարող է զինվածհակադրություն առաջանալ։ Դա պայմանավորված է զինված ուժերի անբավարար վիճակով, կոռուպցիայի բարձր մակարդակով, պաշտպանության նախարարության և սպայական տարբերխմբավորումների, ինչպես նաև ազգային անվտանգության նախարարության միջև առկահակադրությամբ։ Այդ երկու ուժային կառույցների ղեկավարները նախագահական հավակնություններունեն և բազմաբնույթ շփումներ են հաստատել կառավարող «Նոր Ադրբեջան» կուսակցության մեջգոյություն ունեցող իշխանական և ֆինանսական տարբեր կենտրոնների հետ, ամերիկյան ու թուրքականդեսպանատների, Թուրքիայում գործող տարբեր քաղաքական կազմակերպությունների ու ֆոնդերի հետ, որոնք ինտեգրացված են պետական կառույցներում։
Առայժմ ուժային կառույցները, ընդհանուր առմամբ, լոյալ են Ալիևների ընտանիքի նկատմամբ, քանի որդրանց ղեկավարները քաղաքական ու ծառայողական որևէ հեռանկար չեն ունենա, եթե իշխանությանգան ներկա ռեժիմի հակառակորդ ուժերը։ Վստահությամբ կարելի է պնդել, որ Ալիևների կլանն առանցմեծ դժվարության վերահսկում է իրավիճակը։ Վերջին տարիներին այդ կլանի մեջ ընդգրկվել ենքաղաքական ու գործարար դասակարգերի շատ ներկայացուցիչներ, կլանի շուրջ ձևավորվել է նորբյուրոկրատիան, որն աչքի է ընկնում պրագմատիզմով և իռացիոնալ մտածողության բացակայությամբ։Նոր ադրբեջանական բյուրոկրատիայի համար ազգային գաղափարը գործնականում դարձել է նավթը, նավթային ծրագրերը, ինչը համախմբող նշանակություն ունի։ Կառավարող կլանը տիրապետում էընդդիմադիր ուժերի գործունեության սահմանափակման և վերահսկման բազմաթիվհնարավորությունների։ Բնակչությունը, ընդհանուր առմամբ, զգուշանում է քաոսից ուանկարգություններից և կայունության պահպանումը կապում կառավարող ռեժիմի հետ։ Ադրբեջանումիշխանության փոփոխություն կարող է տեղի ունենալ միայն պետական, ռազմական հեղաշրջմանճանապարհով կամ կառավարող «Նոր Ադրբեջան» կուսակցության ներսում դավադրությանկազմակերպման միջոցով։
Դեռևս Հեյդար Ալիևի ջանքերով այդ կուսակցությունն անգործունակ նախագահամետ կորպորացիայիցվերածվեց իրական քաղաքական խմբավորման։ «Նոր Ադրբեջան» կուսակցության մեջ ձևավորվել ենիշխանության հարաբերականորեն ինքնաբավ «կենտրոններ», որոնք ստեղծվել են նախիջևանյան և այլկլանների ներկայացուցիչների գործընկերային հարաբերությունների հետևանքով։ Դրանք մարդիկ են, որ ունեն խոշոր կարողություններ և հավակնում են ավելի կարևոր դիրքերի ինչպես քաղաքականության, այնպես էլ նավթային եկամուտների բաշխման մեջ։ Իշխանության այդ «կենտրոնների» շատառաջնորդներ հանդես են եկել Իլհամ Ալիևի նախագահ դառնալու մտադրությունների դեմ ևառաջարկել լրջորեն քննարկել Ալիևների ընտանիքի երդվյալ թշնամի, խորհրդարանի նախկին խոսնակև մուլտիմիլիոնատեր, ԱՄՆ-ում բնակվող Ռասուլ Գուլիևին իշխանության բերելու հարցը, որը ծագումովնույնպես նախիջևանցի է։ Նույնիսկ Իլհամ Ալիևին միանգամայն լոյալ գործիչները կառավարողկուսակցության ներսում փորձում են իրականացնել «այլընտրանքային» քաղաքականություն և կապերեն հաստատում ընդդիմության, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Թուրքիայի դիվանագետների հետ։ 2000-ինՎաշիգտոնում պետք է տեղի ունենար Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի հանդիպումը ԱՄՆ-իգործարար շրջանակների հետ, որը կազմակերպվել էր ադրբեջանա-ամերիկյան առևտրական պալատիկողմից։ Ինքնին բանակցություններն ամերիկյան առաջատար գործարարների հետ հատուկհետաքրքրություն չառաջացրին։ Այդպիսի հանդիպումներ բազմիցս անցկացվել էին ինչպես Բաքվում, այնպես էլ ԱՄՆ-ի մայրաքաղաքում։ Սովորաբար այդպիսի միջոցառումների ժամանակ քննարկվում էինարտասահմանյան ներդրողների պրոբլեմներն Ադրբեջանում, նրանց բիզնես գործունեությանհնարավորությունները և այլն։ Սակայն այդ հանդիպման նկատմամբ հետաքրքրությունը մեծացավ միհոդվածի հրապարակումով, որը տպագրվեց ամերիկյան հեղինակավոր «Wall Street Journal» պարբերականում, և որը նվիրված էր The minaret Group ընկերության հիմնադիր Վիկտոր Կոժենիի առաջքաշած մեղադրանքներին։ Վերջինս պնդում էր, որ Հեյդար Ալիևը և նրա որդի Իլհամ Ալիևը, ինչպես նաևնրանց մերձավոր շրջապատն իրենից կաշառք են ստացել 83 մլն ամերիկյան դոլարի չափով։ Այնհանգամանքը, որ հոդվածն ի հայտ եկավ Ադրբեջանի նախագահի ԱՄՆ կատարած այցի օրերին, անշուշտ, պատահական չէր, և բացառված չէ, որ այդ հարցը քննարկման առարկա դարձավ ամերիկյանգործարարների հետ Ադրբեջանի նախագահի հանդիպման ժամանակ։ Սակայն Վիկտոր Կոժենինհազիվ թե պետք է ինչ-որ լուրջ «արդյունքների» հույս ունենար, բացի Ադրբեջանի նախագահիննյարդայնացնելուց։ Բոլոր համաշխարհային կոնսալտինգային ծառայությունների զեկույցներում` կոռուպցիայի մասին, Ադրբեջանն արդեն բազմաթիվ տարիներ առաջատար դիրքեր է զբաղեցնում, ինչըքաջ հայտնի էր ԱՄՆ-ի գործարար շրջանակներին մինչև Կոժենիի հայտարարության ի հայտ գալը։ Այլհարց է, որ ամերիկյան բիզնեսի նավթային արքաները կարող էին օգտագործել վերոհիշյալ հոդվածնԱդրբեջանի նախագահի նկատմամբ ճնշում գործադրելու համար, նպատակ ունենալով փոխելԱդրբեջանում մասնավորեցման պետական երկրորդ ծրագրի որոշակի դրույթները։ Խոսքը, հավանաբար, վերաբերել է ներդրողների համար հատկապես գրավիչ օբյեկտներին, ինչը, փորձագետների պնդմամբ, ոչ միշտ է համապատասխանել Ադրբեջանի շահերին։ Ներկայումս այնքան էլկարևոր չէ, թե որքանով էր իրավացի Վիկտոր Կոժենին, կամ էլ նրա մեղադրանքներն ընդամենըերևակայության արդյունք էին։ Կարևորն այն էր, որ ոչ ժողովրդավարական երկիր լինելու իմիջիպայմաններում, ուր ոտնահարվում են մարդու իրավունքներն ու խոսքի ազատությունը, Ադրբեջանիվերաբերյալ կարծիք է ձևավորվել, որ այդ երկրում հնարավոր չէ զբաղվել քաղաքակիրթ բիզնեսով։
Մի շարք ոչ այնքան հեղինակավոր թուրքական թերթեր ժամանակ առ ժամանակ տեղեկություններ ենհրապարակում Ալիևների ընտանիքի տնտեսական հետաքրքրությունների վերաբերյալ։ Անկասկած, այդհրապարակումները երևան են գալիս Թուրքիայի այն պետական կառույցների ցանկությամբ, որոնքիրականացնում են քաղաքականությունը Ալիևների ընտանիքի և Ադրբեջանի նկատմամբ ընդհանուրառմամբ։ Այդ հրապարակումների ոճից և բովանդակությունից կարելի է դատողություններ անել նաևտեղեկատվության աղբյուրների մասին, իսկ այդ տեղեկատվությունը, անկասկած, հատուկ բնույթի է ևվերաբերում է Ադրբեջանի կառավարության գործունեությանը։ Այդ հրապարակումներից մեկիհամաձայն, Ալիևների ընտանիքը ստացել է երկրում տեղի ունեցած սեփականաշնորհումից գոյացածմիջոցների հինգերորդ մասը, ևս հինգերորդ մասը բաժանվել է նախիջևանյան կլանը ներկայացնողընտանիքների միջև, նույնքան էլ ուղղվել «Նոր Ադրբեջան» կուսակցության գանձարան։ «Ադալյաթ» կուսակցության առաջնորդ Իլյաս Իսմայիլովը թուրք լրագրողներին հայտնել է, որ միայն «դարինավթային պայմանագրի» համար Հեյդար Ալիևն արտասահմանյան նավթային ընկերություններիցստացել է 200 մլն դոլար։ 2005-ին Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպանը խնդրել է «Մուսավաթ» կուսակցության նախագահ Իսա Ղամբարին` նախագահական ընտրություններում չշահարկելԱդրբեջանի «Նավթային ֆոնդը» Ալիևների ընտանիքի կողմից օգտագործվելու մասին հարցը։ Այնիմաստով, որ «Նավթային ֆոնդը» գործնականում դարձել է այդ ընտանիքի սեփականությունը։
Կան տարբեր տեղեկություններ Ալիևների ընտանիքի կարողության չափի վերաբերյալ։ Ադրբեջանականընդդիմադիր լրատվամիջոցների հրապարակած տեղեկությունների համաձայն` այն 300 մլն ԱՄՆ դոլարէ, ընդդիմադիր գործիչ և ԱՄՆ-ում բնակվող Ռասուլ Գուլիևը ժամանակին նշում էր 260 մլն դոլար, իսկքաղաքագետ Ալեք Ռասիզադեի հաշվարկներով այն չի գերազանցում 160 մլն դոլարը։ Իլհամ Ալիևիընտանիքը չի հիշատակվում մոլորակի ամենահարուստ մարդկանց ցուցակներում, որոնք ավանդաբարհրապարակում է «Ֆորբս» ամսագիրը։ Սակայն կա կարծիք, որ ընդհանուր ընտանիքի կարողությանմասին խոսելն այնքան էլ կոռեկտ չէ, քանի որ Հեյդար Ալիևի որդին և դուստրը տիրապետում ենառանձին կարողությունների։ Նախկին նախագահ Այազ Մութալիբովի կողմնակիցներից մեկիպնդմամբ` Ալիևների ընտանիքը նպատակ ունի կուտակել միլիարդանոց կարողություն, ՄեծԲրիտանիայում ստեղծել մի շարք ֆոնդեր և շարունակել ազդել Ադրբեջանում գործընթացների վրա միքանի տասնյակ տարիներ շարունակ։ Գլխավոր նպատակն Արևելքում ամենաազդեցիկ ընտանիքներիցմեկը դառնալն է։ Ալիևների բնակության մշտական վայրն ապագայում, անկասկած, դառնալու է ՄեծԲրիտանիան։ Ոչ շատ վաղուց հանդես գալով Վաշինգտոնում Ջոն Հոպկինսի համալսարանի «Կովկասի ևԿենտրոնական Ասիայի ինստիտուտի» կազմակերպած սեմինարում, նույն Ռասուլ Գուլիևըհայտարարեց, որ Ալիևների ընտանիքը տիրապետում է 3,5 միլիարդ դոլար կարողության, իսկնախիջևանյան կլանի մոտ 90 ընտանիք և Ադրբեջանի կառավարող ռեժիմին մոտ կանգնած այլ մարդիկունեն 5,5 միլիարդ դոլարին համարժեք կարողություն։ Ռասուլ Գուլիևի հաշվարկներով, 2015-ին Ալիևներիընտանիքը մտադիր է դառնալ Եվրոպայի ամենահարուստ ընտանիքներից մեկը` իր վերահսկողությանտակ ունենալով ոչ պակաս, քան 10 միլիարդ դոլար։
Ներկայում Ալիևների ընտանիքն ակտիվորեն անշարժ գույք է ձեռք բերում Եվրոպայում, մասամբ նաևԱրաբական Միացյալ Էմիրություններում։ Այդ գործընթացը սկսվել է բավական վաղուց, սակայն, համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետ կապված, թերևս, դարձել է առաջնահերթ խնդիր։Այդպիսով, Մեծ Բրիտանիայում Ալիևների ընտանիքը տիրապետում է 3000 ակր հողերի` երկրի հյուսիս-արևմուտքում, 3 դղյակների, որոնցից մեկն ունի պատմական նշանակություն և գտնվում է ԼոնդոնիՔեյնինգտոն շրջանում։ Մեծ Բրիտանիայում Ալիևների ընտանիքին են պատկանում նաև մի շարքհյուրանոցներ, նավահանգստային ենթակառուցվածքներ, զգալի ակտիվներ քիմիական և սննդիարդյունաբերության ոլորտում։ Ոչ շատ վաղուց Իլհամ Ալիևի քրոջ այցը Լոնդոն նպատակ ուներ որոշակիդիրքեր ձեռք բերել ԶԼՄ-ների ոլորտի բիզնեսում, սակայն առայժմ անարդյունք։ Վերջին ժամանակներսոչ փոքր ծավալներով անշարժ գույք է ձեռք բերվել նաև ԱՄԷ-ում։ Միաժամանակ, Ալիևների ընտանիքը, ակնհայտորեն, հետաքրքրություն չի ցուցաբերում Ադրբեջանում սեփականություն ունենալուուղղությամբ։ Կասկած չկա, որ այս ընտանիքն իր գոյությունն Ադրբեջանում համարում է ժամանակավոր` «պատմական հեռանկարի» իմաստով, եթե նկատի ունենանք հաջորդ սերունդը։ Մի՞թե այսպիսիընտանիքը կարող է պատրաստ լինել ռազմական ճանապարհով լուծելու ղարաբաղյան հարցը։
ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Իրավունք դե ֆակտո