Այլ նյութեր

Կոնցեպտուալ գրառումներ, նկատառումներ, նշումներ Ռուսական պլանը: Հայկական հինգերորդ շարասյունը: Հայ-թուրքական հարաբերություններ

.......

2. Ռուսական պլանը՝ ստրատեգիա և տակտիկա

Ռուսական ստրատեգիական պլանը՝ խաղաղապահներն են:

Ռուսների պլանը տապալվում է թե՛ հայերի լիակատար պարտությամբ, թե՛ հայերի չափից ավելի տևական դիմադրությամբ, թե՛ հաղթանակով: Լիակատար պարտության դեպքում անիմաստ են խաղաղապահները, դրա համար էլ նրանք պետք է օգնեն Հայաստանին ու որոշ չափով զենք տան, որ դիմանանք: Մերոնք սա չեն հասկանում, ու մտածում են, որ ստրատեգիապես ռուսները մեզ հետ խնդիր չունեն: Այդպես են մտածում նաև իշխող խմբում:

Ռուսների խնդիրն է մնում՝ կոտրել հայկական համառությունը, և հասնել այստեղ իրենց խաղաղապահի տեղադրմանը: «Փրկել հայերին»:

Հավանաբար այս պահի ծրագիրն է՝ հեղաշրջում, որից հետո կամ անմիջապես ռուսական խաղաղությունը կամ էլ թողնեն, որ նորը մի որոշ հաջողություններ ունենա, նոր անցնեն «խաղաղությանը», որպեսզի Ալիևն էլ համոզվի:

......

3. Անկասկած գործակցություն

Անկասկած է, որ գոյություն ունի քառյակ համաձայնություն և գործակցություն՝ Ռուսաստան, Ադդրբեջան, Թուրքիա և Հայաստանի ներքին ցանց:

Այդ գործակցությունը դինամիկ է, հատկապես՝ ռուս-թուրքական մասում:

Բայց անկասկած է, որ հայկական ներքին ցանցն իմացել է պատերազմի մասին նախապես, պատրաստվել է դրան, սպասել է, որ արդյունքում պետք է լինի իշխանափոխություն: Նրանք ենթարկվել են այս պլանին, այլև օգնել ու աջակցել են, այդ թվում հավանաբար՝ ճակատում դավաճանությամբ:

Նրանց իդեոլոգիա-արդարացումն է՝ քանի որ անհնար է դիմադրել միաժամանակ և ռուսներին, և թուրքերին, ապա հայրենիքի գերագույն շահը ստիպում է հանձնվել, դադարեցնել դիմադրությունը և համաձանել ռուսական պլանին:

Սա լևոնականության աստեղային ժամն է, ընդ որում այստեղ որպես լևոնական են հանդես գալիս նաև մնացած բոլորը՝ Ռոբը, Սերժը, մյուսները: Սա այլասերված հայրենասիրությունն է՝ հայրենիքի դավաճանություն, որն իրեն երևակայում է որպես հայրենիքի փրկիչ: Իհարկե, սրա տակ անձնական խմբային շահերն ու փառասիրությունն է, բայց ձևակեպորմը հայրենասիրական է: Այստեղից էլ ագրեսիվ պահվածքը, որը բնորոշ է ոչ թե դավաճաններին, այլ իրենց հայրենիքի փրկիչներ համարողներին: Այստեղից էլ այն իռացիոնալիզմը, որով հայ մարդիկ խելագար են համարում հաղթանակի ձգտումը: Սովորական պայմաններում, սովորական հոգեբանությամբ սա հնարավոր չէ: Սա՝ 1920-ի մայիսին պետք է հանձնվեինք լևոնական գաղափարախոսության գագաթնակետն է:

Գրվելիք գրքեր՝ Դավաճանության մեխանիկան ու դիալեկտիկան: Անկախության պատերազմի քարոզչական, տեղեկատվական ու ներքին ճակատը:

.......

Պատերազմից դեռ առաջ՝ առնվազն ամիսներ, իսկ հնարավոր է՝ մեկ տարի և ավել, հայկական «ընդդիմությունը»՝ ամբողջ նախկին Հայաստանը՝ Լևոնից սկսած, գիտեր պատերազմի մասին, և պատրաստվում էր դրան մասկացությանը որպես ներիքն ագենտ, որպես պատերազմի կողմ: Անմիջապես սինխրոնիզացված ռուսների միջոցով Ալիևի հետ՝ ընդհուպ մինչև ուղղակի ռազմական դավաճանություն, հակաքարոզչություն՝ «հանուն հայրենիքի»:

Նաև այստեղ՝ ՀԱԿ-ի ակտիվացումն օգոստոսից՝ արմատական ընդդիմադիր դիրքերից: Հանդիպումները ռուսական դեսպանի հետ սեպտեմբերին (պարզ է, որ ճշտում էին դիրքերը պատերազմից առաջ): Մնացածը՝ դավաճանության օր առ օր ժամանակագրությունը:

4. Իրավիճակի կառուցվածքը

Մեծ կառուցվածքը՝ ռուս-թուրքական հարաբերությունների վանդակ, որի մեջ փակված է հայ ժողովուրդը, և չի կարողանում դուրս գալ՝ կորցնելով հայրենիք և արյուն: Այս մեծ վանդակից միակ ստրատեգիական ելքը՝ Թուրքիայի հետ հարաբերություններն են: ....

Փոքր կառուցվածքը: Ղարաբաղյան խնդիրը: Հայ-ադրբեջանական-ռուսական փոքր վանդակը: Որին 2020-ին միացել է նաև Թուրքիան որպես հավելյալ ուժ:

Փակ կառուցվածքի մեջ շանս չունենք: Ռուսները քշում են մեզ ու թուրքերին այս ու այն կողմ՝ չթույլատրելով վերջնական հաղթանակ:

Մեր խնդիրն է՝ կռվելով բացել իրավիճակը՝ այնքան, որ այն այլևս անվերահսկելի դառնա ու անկանխատեսելի:

Սա նշանակում է:

Հասնել նրան, որ այլևս հնարավոր չլինի մեզ շանտաժել ուժային լուծմամբ: Ադրբեջանն էլ ի զորու չզգա իրեն ռազմական ճանապարհի, հետևաբար դադարի զենք լինել մեր դեմ՝ հնազադնության բերելու:

Այսինքն՝ նվազագույն՝ անպետք դարձնել Ադ-ի բանակը որպես գործիք

Հաջորդը՝ մեծ վանդակի խնդիրը:

Խոսել Թուրքիայի հետ: