ԱՄՆ-ԵՎՐՈՊԱ. ՆՈՐ ՃԱԿԱՏՆԵՐԸ
Այն ամենը, ինչ վերաբերում է ամերիկա-եվրոպական հարաբերություններին, հնարավոր չէլուսաբանել որոշակիացված ու կատեգորիկ ձևակերպումներով, քանի որ այդհարաբերությունները պայմանավորված են տրանսատլանտյան դաշնակցայինպարտավորություններով ու խնդիրներով։ Եվրոպան ու ԱՄՆ-ը միևնույն քաղաքակրթականձևաչափի մեջ են, շատ կողմերով նույն քաղաքական ու տնտեսական շահերի երկու «բևեռներն» են, հատկապես, երբ նրանց անվտանգությունն ու տնտեսական բարեկեցությունըպայմանավորված ու փոխկապակցված են փոխադարձ շահագրգռվածությամբ։ Տնտեսականմրցակցությունը Եվրոպայի ու ԱՄՆ-ի միջև հարաբերական է, և վաղուց արդեն ստեղծվել ենպայմաններ, երբ երկու ուժային կենտրոնները ձևավորել են միասնական, եթե ոչ ներքին, ապաարտաքին փոխպայմանավորված շուկա։ ԱՄՆ-ի արտաքին առևտրի գերակշիռ մասը բաժին էընկնում Եվրոպային և հակառակը, ինչը սերտ փոխկապակցել է երկու կենտրոններիֆինանսական համակարգերը։ Ամերիկացիներն ու եվրոպացիները շահագրգռված են ներկատնտեսական ճգնաժամի հաղթահարմամբ Ատլանտիկայի երկու ափերին և փորձում ենհամադրել իրենց ջանքերը։
Այնուհանդերձ, դեռ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից սկսած, ԱՄՆ-ի և Եվրոպայիմիջև գոյություն ունի գլոբալ հակադրություն։ ԱՄՆ-ն իր գործողություններով նպաստեց եվրոպականգաղութային կայսրությունների, ինչպես նաև խորհրդային կայսրության վերացմանը, քանի որշահագրգռված էր նոր հնարավորությունների ձեռքբերմամբ` հումքի և էներգառեսուրսներիհամաշխարհային շուկա թափանցելու առումով։ Նույնիսկ առավել վստահելի դաշնակիցներ ԱՄՆ-ի ուՄեծ Բրիտանիայի միջև գոյություն ունեն խոր և սկզբունքային հակասություններ, և սխալ է կարծել, թեամերիկյան քաղաքական դոկտրինը համարժեք է բրիտանականին։ Այդ երկու օվկիանոսյանտերությունները սկզբունքորեն տարբերվում են միմյանցից ինչպես իրենց գլոբալ նպատակներով, այնպես էլ դոկտրիններով և, բնականաբար, քաղաքական համակարգով։ Այսպես կոչված անգլո-սաքսոնական ֆինանսատնտեսական մոդելը նույնպես բնութագրվում է շեղումներով։ Հնարավոր է, որայդ տարբերությունները պայմանավորված են ամերիկյան առաքելապաշտությամբ և դրա փաստացիբացակայությամբ եվրոպական պետությունների մշակույթում ու քաղաքականության մեջ։ Համենայնդեպս, եթե ամերիկյան մեսիականության խնդիրները կարելի է դիտարկել գաղափարախոսականդաշտում, ապա Եվրոպայի և ԱՄՆ-ի սոցիալ-տնտեսական մոդելների տարբերությունը փաստացիիրողություն է։
Եվրոպացիները վատ չէին վերաբերվում Բիլ Քլինթոնի քաղաքականությանը, չնայած նրա արմատականհնարքներին Բալկաններում իրագործվող ԱՄՆ-ի քաղաքականության մեջ, և հուսով էին, որ ԱՄՆ-ումկհաստատվի ձախ լիբերալ, գործնականում` սոցիալական ուղղվածության մոդել, թեկուզ և բավականարագ հասկացան ներկա ամերիկյան վարչակազմի հիմնական դեմքերի իշխանության գլուխ անցնելունպատակներն ու խնդիրները։ ԱՄՆ-ի կառավարությունը մտադիր չէ ճգնաժամից «փրկել» բնակչությանլայն զանգվածներին, այդ թվում` միջին խավին, և փորձում է փրկել օլիգարխիական կապիտալը, ինչըզգալիորեն նվազեցրեց Եվրոպայում գոյություն ունեցող խանդավառությունը Բարաք Օբամայինկատմամբ։ Նրա ընտրվելու կապակցությամբ Եվրոպայում ոգևորություն ապրեցին լիբերալներն ուձախերը, սակայն այս փուլում Եվրամիության երկրներում պարահանդեսը ղեկավարում են աջ ուժերը` ազգայնական տրամադրություններով, ինչն էլ ենթադրում է եվրոպացիների մոտ հակաամերիկանիզմիուժեղացում։ Հարկավոր է հաշվի առնել, որ մայրցամաքային Եվրոպայի աջ կողմնորոշումներն այսօրպայմանավորված են ոչ հրապարակային հարթությունում գործող քաղաքական ակումբների ուկառույցների որոշումներով։
Հակասությունների խորացումը տրանսատլանտյան և ամերիկա-եվրոպական հարաբերություններումսկսեց ուժեղանալ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո։ Սակայն ընդհանուր թշնամու բացակայությունը ՆԱՏՕ-իպառակտման միայն արտաքին, թեկուզ և ֆունդամենտալ գործոններից մեկն էր։ 1990-ականներինԵվրոպայի առաջատար քաղաքական գործիչները բուռն գործունեություն ծավալեցին ԱՄՆ-իգերակայությունը համաշխարհային քաղաքականության մեջ սահմանափակելու համար, ինչն այսօր էլմնում է ոչ միայն Ֆրանսիայի ու Գերմանիայի, այլև եվրոպական մյուս պետությունների, հատկապեսՀարավային Եվրոպայի երկրների քաղաքականության կարևոր նպատակներից մեկը։ Վերջինտասնամյակներին Մեծ Բրիտանիան էլ զգալիորեն դեպի ձախ է թեքվել, և բրիտանական վերնախավնավելի ու ավելի անհանգիստ ու մտահոգ է ԱՄՆ-ի վարած քաղաքականությամբ։ Բրիտանականքաղաքական վերլուծական դպրոցի «մեթրերի» գնահատմամբ, ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան կանգնել ենանգլո-ամերիկյան ոչ ձևական դաշինքի փլուզման հեռանկարի առջև։ Միաժամանակ բուն ԱՄՆ-ումգնալով ավելի մեծ ժողովրդականություն է սկսում վայելել եվրոպական սոցիալ-տնտեսական մոդելը. այդկողմնորոշումն ունեն ոչ միայն ամերիկյան միջին խավի և ինտելեկտուալների լուրջ շերտերը, այլևգործարար դասակարգը, հատկապես ԱՄՆ-ի առանձին տարածաշրջաններում։
Ամերիկա-եվրոպական հակասությունները տարածաշրջանային քաղաքականության առումով ի հայտեկան արդեն 10-15 տարի առաջ։ Սակայն ներկա համաշխարհային տնտեսական ճգնաժամը հանգեցրելէ այդ մրցակցության մեջ դրամատիզմի մեծացման։ Կարող է թվալ, թե կողմերի միջևհամագործակցության որոշ օրինակները հակասում են այս ենթադրությանը։ Ասենք` իրմասնակցությունն Աֆղանստանում ակտիվացնելու Ֆրանսիայի մտադրությունները։ Սակայն ՆիկոլաՍարկոզիի հռչակագրային մտադրությունները չեն նշանակում, թե Ֆրանսիան միակամ հանդես է գալիսԱՄՆ-ի հետ նույն դաշտում։ Դա պայքար է ամերիկյան մոնոպոլիան ՆԱՏՕ-ում չեզոքացնելու համար։ Այդպատճառով էլ Աֆղանստանը կարող է դառնալ այն հրապարակը, ուր եվրոպացիները կմիջամտեն ԱՄՆ-ի առաջնային շահերին։ Անհնար է չտեսնել, որ Ֆրանսիայի ու Գերմանիայի հետաքրքրվածություննԱֆղանստանում պայմանավորված է Չինաստանի հետ ունեցած նրանց շահերով և Եվրասիայումիրականացվող քաղաքականությամբ։ Նա, ով գերակայություն կունենա և կվերահսկի Կենտրոնական ևՀարավային Ասիան, Չինաստանի նկատմամբ արևմտյան հանրության քաղաքականության մեջկստանձնի դիրիժորի դեր։ Բացառված չէ, որ, հետևելով ռուս-ամերիկյան մրցակցությանըԿենտրոնական Ասիայում, եվրոպացիները ժամանակի ընթացքում կորոշակիացնեն իրենցմտադրություններն այդ տարածաշրջանում ռազմաքաղաքական ներկայության վերաբերյալ։ Ընդ որում, դա կարող է տեղի ունենալ ՆԱՏՕ-ի շրջանակներում գործունեության ճանապարհով։
Մերձավոր Արևելքը, ներառյալ Մաղրիբի երկրները, Թուրքիան և Իրանը, արդեն դարձել է ամերիկա-եվրոպական բավական համառ պայքարի բեմահարթակ։ Արաբական աշխարհում ու Իրանումեվրոպացիները որոշիչ առավելություններ ունեն ԱՄՆ-ի նկատմամբ և բավական ակտիվորեն ստանձնելեն այս կամ այն քաղաքական նախաձեռնությունների «դատավորի» դերը։ Ֆրանսիան առաջ է քաշել միշարք նախաձեռնություններ արաբական երկրների հետ համագործակցելու առումով, հետևողականորեն հանդես է գալիս պաղեստինյան պետություն ստեղծելու օգտին, ինչը թույլ է տալիսունենալ նկատելի և գնալով աճող ազդեցություն այդ տարածաշրջաններում։ Ֆրանսիան դարձել էարաբական շահերի պաշտպանության առաջամարտիկը Եվրամիությունում ու համաշխարհայինբեմահարթակում, և այդ պայմաններում անգամ Գերմանիայի կողմից անհրաժեշտ էնտուզիազմիբացակայությունը չի թուլացնում Ֆրանսիայի դիրքերը։ Ֆրանս-իրանական և գերմանա-իրանականհարաբերություններում արձանագրված որոշակի սառնությունն հետևանք է այն բանի, որ Բեռլինն ուՓարիզը ցանկանում են ավելի «բևեռացված» դիրքորոշում որդեգրել Իրանի նկատմամբ, բայց դաբոլորովին չի հանգեցրել Իրանի և եվրոպացիների միջև հարաբերությունների դադարեցման։ ԻրանըԵվրամիության հետ համագործակցության խիստ կարիք ունի, որպեսզի ինչ-որ չափով պաշտպանվածլինի ԱՄՆ-ի մտադրություններից, ինչպես նաև այլընտրանք ունենա Ռուսաստանի հետ իրհարաբերությունները կառուցելիս։ Ֆրանսիայի ու Գերմանիայի ռազմավարության մեջ ակնհայտ էերկարաժամկետ կտրվածքով Իրանին Եվրամիությանը կապելու ցանկությունը` նրա բոլոր պրոբլեմներիու ռեսուրսների հաշվառումով, և դրա համար ձևավորվել են շատ բարենպաստ պայմաններ։
Եվրոպացիները զգալիորեն փոխել են իրենց վերաբերմունքը քրդական հիմնախնդրի նկատմամբ։ Եթենախկինում հենց Եվրոպան էր քրդական շահերի ու քաղաքականության հիմնական հնչեցնողը, ապաԻրաքում ԱՄՆ-ի նախաձեռնած պատերազմից հետո, երբ քրդերը հայտնվեցին ամերիկացիներիցահռելի կախվածության մեջ, Եվրոպայում սկսեցին շատ ավելի զուսպ վերաբերվել նրանց։Եվրոպացիները քրդերից բխող մի քանի սպառնալիքներ են տեսնում։ Առաջինն այն է, որ քրդերովբնակեցված տարածքները, նրանց լոկալ կազմակերպությունները և քվազի-պետությունները կարող ենվերածվել տարածաշրջանում ԱՄՆ-ի հիմնական «ավիակրի», ինչի շնորհիվ ԱՄՆ-ը կարող է լուրջազդեցություն ունենալ ինչպես Թուրքիայի և Իրանի, այնպես էլ արաբական պետությունների վրա։Երկրորդ վտանգն այն է, որ ապակառուցողական վտանգներ կարող են բխել Եվրոպայում բնակվողշուրջ մեկ միլիոն քրդերից, ինչը կարող է անցանկալի դրսևորումների հանգեցնել Եվրամիությաներկրների մահմեդական բնակչության մեջ առհասարակ։ Երրորդ վտանգն այն է, որ ԱՄՆ-ի ազդեցությաններքո գտնվող քրդական կուսակցություններն ու կազմակերպությունները դադարում են խաղիմասնակից լինել Թուրքիայի նկատմամբ եվրոպական սցենարների շրջանակներում, իսկ դա գլխավորխնդիրն է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությունը թույլ չտալու առումով։ Այնուհանդերձ, եթեՖրանսիան ու Գերմանիան հիմա պատրաստ չեն քրդերի նկատմամբ ավելի ակտիվ քաղաքականությունիրագործելու, ապա չի նշանակում, որ դա չի կարող լինել ապագայում։ Միանգամայն ակնհայտ է, որառաջատար եվրոպական պետությունները շահագրգռված են քրդական անկախ պետությանստեղծմամբ, որն ունենա նույն գործառույթներն ու դերը, ինչը ենթադրվում է ամերիկյան շահերիշրջանակներում։ Ներկայումս եվրոպական քաղաքականության խնդիրներից մեկն էլ քրդերիվերակողմնորոշումն է ԱՄՆ-ից դեպի Եվրոպա, ինչը կպահանջի ոչ միայն ինչ-որ քրդամետհայտարարությունների ընդունում, այլև ջանքերի համակարգում բազմաթիվ քաղաքականուղղություններով, մասնավորապես, արաբական պետությունների, Իրանի ու Թուրքիայի նկատմամբ։
Ամերիկա-եվրոպական մրցակցության մեջ հատուկ տեղ է զբաղեցնում Թուրքիան, որը հայտնվել է շատերկիմաստ վիճակում` ԱՄՆ-ի նախաձեռնությունների պատճառով, Անկարային Եվրամիության կազմընդգրկելու կապակցությամբ։ Թուրքիան ազնվորեն կատարելով Եվրամիության բոլոր պայմաններն ուպահանջները Մերձավոր Արևելքում և այլ տարածաշրջաններում ԱՄՆ-ի քաղաքականության հետկապված, իրականում բացարձակապես հույսեր չունի Եվրամիություն ընդգրկվելու, սակայն, այնուհանդերձ, ներքաշվել է ԱՄՆ-ի ձեռնարկած խաղի մեջ` առանց վաղեմի երազանքի իրականացմանիրական նախադրյալների։ Ամերիկացիները հերթական անգամ փորձում են օգտագործել Թուրքիայինիրենց եվրոպական քաղաքականության մեջ։ Դժվար է ասել, թե որքանով այդ խաղն արդյունավետ կլինիու թույլ կտա ԱՄՆ-ին` ազդելու եվրոպացիների վրա։ Սակայն փաստը մնում է փաստ, որ Թուրքիանհայտնվել է իր համար առավելապես անհուսալի երկու ուժային կենտրոնների` ԱՄՆ-ի ու Եվրամիությանմիջև։ Չնայած ժամանակին լարված հարաբերություններ էին ստեղծվել եվրոպական քաղաքականգործիչների և Ջորջ Բուշի վարչակազմի միջև, այն ժամանակ, այնուամենայնիվ, ձևավորվեց որոշակի«դավադրություն» ԱՄՆ-ի և մայրցամաքային Եվրոպայի առաջատար երկրների մասնակցությամբ` Թուրքիային շրջափակելու և վերահսկողության տակ պահելու առումով։ Այդ քաղաքականությունը վատէր համաձայնեցված ու այդ պատճառով էլ բավականաչափ արդյունավետ չէր, սակայն նախադեպը կա, և այդ քաղաքականությունը կարող է շարունակություն ունենալ։ Կարելի է ենթադրել, որ Բարաք Օբամայիհամարժեք նախաձեռնությունն արդյունք է ոչ թե Եվրոպայի վրա ճնշում գործադրելու, այլ Ռուսաստանիև առաջատար իսլամական պետությունների հետ Թուրքիայի համագործակցությունըսահմանափակելու։ Այսպես թե այնպես, ԱՄՆ-ի նախագահի` 2009-ի ապրիլին Ստամբուլում ի հայտբերած նախաձեռնությունը վիրավորական երանգավորում ընդունեց եվրոպական քաղաքականգործիչների ու հասարակության համար։ Եվրոպացիները հասկանում են, որ անհրաժեշտ կլինի նորփաստարկներ ի հայտ բերել Թուրքիայի նկատմամբ, և դա կազդի Եվրամիության հեղինակության վրա։Բացի այդ, ԱՄՆ-ի ու Թուրքիայի կրկին մերձեցումը կհանգեցնի ԱՄՆ-ի դիրքերի ուժեղացման Սև ծովում ևԵվրասիայում, ինչը բացարձակապես չի համապատասխանում եվրոպական շահերին, այդ թվում` ՆԱՏՕ-ի շրջանակներում իրականացվող քաղաքականության հետ կապված։ Հավանական է, որամերիկա-թուրքական հարաբերությունները կարգավորելու նոր փորձերը չհանգեցնեն նորհեռանկարների ձևավորման, և այդ դեպքում սպասելի է լարվածության մեծացում այդհարաբերություններում։ Անկասկած, եվրոպացիները շահագրգռված են դրանում, և գլխավորը, ինչսպասվում է այդ ուղղությամբ, այն է, որ Թուրքիան որևէ առավելություն չի ստանա ֆրանս-գերմանականտանդեմի և ԱՄՆ-ի միջև ընթացող մրցակցության շրջանակներում։
Եվրամիության և ԱՄՆ-ի ռազմավարական մրցակցության մեջ հատուկ տեղ է զբաղեցնում ԱրևելյանԵվրոպան, ներառյալ` Հարավային Կովկասը։ ԱՄՆ-ը շարունակում է Արևելյան Եվրոպայումպետությունների միավորում ձևավորելու իր քաղաքականությունը, և այդ միավորումն ունենալու է երկուգործառույթ. առաջինը` դիմակայել Ֆրանսիային, Գերմանիային ու Հարավային Եվրոպայի երկրներին, ևերկրորդը` ձևավորել հուսալի արգելապատնեշ ֆրանս-գերմանական տանդեմի ու Ռուսաստանի միջև։«Արևելյան գործընկերության» նախաձեռնությունը բոլորովին չարժանացավ Ֆրանսիայի ու Գերմանիայիհավանությանը, թեկուզ և այդ հարցում նրանք, կարծես, միասնական չէին։ Ֆրանսիան այդքանհետաքրքրված չէ Արևելյան Եվրոպայով, և նրան ավանդաբար հետաքրքրում է միջերկրածովյանտարածաշրջանը, ուր Փարիզն ինտեգրացիայի հետևողական քաղաքականություն է իրականացնում։Գերմանիայի համար Արևելյան Եվրոպան ոչ միայն մերձավոր տնտեսական գոտի է, որտեղ նա ունիգեոտնտեսական մրցակիցներ և հաջողությամբ փորձում է ստեղծել տնտեսության բնագավառում նոր«գերմանական կայսրություն»։ Սակայն Ֆրանսիան չի կարող ընդհանրապես ուշադրություն չդարձնելայս ուղղությամբ և պարտավոր է աջակցել իր հիմնական գործընկերոջը` Գերմանիային։ Վերջինտարիներին, հատկապես ՈՒկրաինայում բուռն իրադարձություններից հետո, ազդեցության համարԵվրամիության և ԱՄՆ-ի միջև պայքարն այստեղ սրվել է։ ՈՒկրաինան որոշիչ դեր ունի համաշխարհայինուժային կենտրոնների քաղաքականության մեջ և ապագայում ավելի ու ավելի է ներքաշվելուներքաղաքական սուր պայքարի մեջ, ուր Եվրամիությունն ունենալու է աճող դերակատարություն։ՈՒկրաինական առաջատար քաղաքական գործիչները փորձում են խուսանավել ԱՄՆ-ի ուԵվրամիության միջև և ձգտում իրենց նպատակներին հասնելու համար ունենալ երկու կողմիաջակցությունը։ Առայժմ ՈՒկրաինայում չկան հստակ ընդգծված «ամերիկյան» ու «եվրոպական» կուսակցություններ, բայց ամեն ինչ դեպի դա է տանում։ ՈՒկրաինայի առաջատար կուսակցություններըչեն կարող երկար ժամանակ անորոշություն պահպանել արտաքին քաղաքական կողմնորոշումներում։Շատ խնդիրներ տնտեսության ու քաղաքականության մեջ ՈՒկրաինան կարող է լուծել բացառապեսԵվրամիության, ոչ թե ԱՄՆ-ի կամ Ռուսաստանի հետ համագործակցությամբ։
Նիկոլա Սարկոզիի գործունեությունը ռուս-վրացական պատերազմի ժամանակ դարձավ Եվրոպայիարդյունավետ միջամտության և երկարաժամկետ ազդեցության հաստատման օրինակ ՀարավայինԿովկասի տարածաշրջանում։ Իհարկե, դրա համար ձևավորվեցին բարենպաստ պայմաններ, սակայնեվրոպական քաղաքական գործիչների վճռական գործողություններն առաջին անգամ այդքան վառկերպով ընդգծեցին Եվրամիության ընդունակությունը տարածաշրջանում ավելի կարևոր դիրքերզբաղեցնելու ուղղությամբ, այն ժամանակ, երբ ԱՄՆ-ն ու Ռուսաստանն էին զբաղված ազդեցությանգոտիների բաժանմամբ։ Վրացական ընդդիմության բողոքի գործողությունները 2009-ի գարնանն ուամռանը շատ առումներով կողմնորոշված էին դեպի Եվրամիություն, առաջին հերթին Ֆրանսիայինախագահն ու ֆրանսիական քաղաքականությունը։ Ամերիկյան քաղաքականությունը ՀարավայինԿովկասում գնալով ավելի նպատակաուղղված է արդեն ոչ այնքան Ռուսաստանի, որքան Եվրամիությանազդեցության սահմանափակմանը։ Այդ իսկ պատճառով «Արևելյան գործընկերության» նախաձեռնությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ ֆրանս-գերմանական տանդեմի ազդեցությունն ՈՒկրաինայում ևՀարավային Կովկասում ապակազմակերպելու փորձ։ Ըստ էության, տարածաշրջաններում մղվողպայքարն ԱՄՆ-ի համար նշանակում է թույլ չտալ, որ Եվրամիությունում ձևավորվի լիարժեք ինքնուրույնքաղաքականություն։ Այդ մրցակցությունը չի սահմանափակվի Վրաստանով, այլ կտարածվի նաևԱդրբեջանի ու Հայաստանի վրա, քանի որ Արևմուտքի քաղաքական ծրագրավորողները հասկացել են, որ Հարավային Կովկասի ճանաչված պետություններից ոչ մեկը մեկուսացված խնդիրների կրող չէ։Հարավային Կովկասի վեց պետություններից յուրաքանչյուրը կունենա իր տեղն ու գործառույթնամերիկա-եվրոպական մրցակցության մեջ, ինչն առայժմ առկա չէ միայն ալարկոտության, եվրոպականքաղաքականության սահմանափակվածության, երբեմն դրա բացակայության պատճառով։ Եվրոպանփորձելու է ճեղքում իրականացնել իր արտաքին քաղաքականության մեջ և այժմ գտնվում էռազմավարական ու տարածաշրջանային գործընկերների որոնումներում։ Ընդ որում, հարկ է գիտակցել, որ առայժմ միայն ուժային երկու կենտրոններ են աշխարհում շահագրգռված նոր պետություններիստեղծմամբ։ Դա ամենից առաջ ԱՄՆ-ն է, ապա Ռուսաստանը։
ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Իրավունք դե ֆակտո