ԲԱԼԿԱՆՅԱՆ ՄՈԴԵԼԸ ԵՎ ՊԵՆՏԱԳՈՆԻ ԴԵՐԸ
Ինչպես հայտնի է, ՆԱՏՕ-ի ընդարձակման հիմնախնդիրն ունի երեք ուղղություն։ Դրանք են` առաքելության, այսինքն` նպատակների ու խնդիրների ընդլայնումը, ՆԱՏՕ-ի«պատասխանատվության գոտու» ընդարձակումը և դաշինքի կազմի ընդլայնումը նորպետությունների ընդգրկման ճանապարհով։ Բոլոր երեք ուղղություններն էլ ունենկազմակերպական, իրավական ու քաղաքական բարդություններ, որոնք պայմանավորված ենՆԱՏՕ-ի հիմնարար փաստաթղթերով։
Բիլ Քլինթոնի վարչակազմն ԱՄՆ-ում փորձում էր իրականացնել ՆԱՏՕ-ի ընդլայնման «ցուցադրական» կենտրոնամետ կուրս բոլոր ուղղություններով։ Այդ դիրքորոշումը թույլ տվեց Բիլ Քլինթոնին և ՄադլենՕլբրայթին չեզոքացնելու ԱՄՆ-ի հանրապետական կուսակցության և տարբեր քաղաքական ուլոբբիստական խմբերի փաստարկները, թե վարչակազմի արտաքին քաղաքական կուրսն «ագրեսիվ» էև «արմատական»։ Միևնույն ժամանակ Քլինթոնի վարչակազմն ուներ բացարձակ ճշգրիտմտադրություններ բոլոր ուղղություններով ՆԱՏՕ-ի ընդլայնման վերաբերյալ, թեպետ, դրանով հանդերձ, Մադլեն Օլբրայթը հայտարարում էր, որ չի խոսվում ՆԱՏՕ-ի պատասխանատվության գոտուտարածքային ընդլայնման մասին և իրենց մտադրությունները վերաբերում են միայն դաշնակիցներիշահերի պաշտպանությանը` նկատի ունենալով Մերձավոր Արևելքը և այլ տարածաշրջաններ։ Սակայնհենց Քլինթոնի վարչակազմի օրոք տեղի ունեցավ ՆԱՏՕ-ի ընդլայնումը` Լեհաստանը, Չեխիան ևՀունգարիան դաշինքի կազմում ընդգրկելով, ու միաժամանակ օրակարգային դարձավ հետագաընդլայնման հարցը։ Այդքանով հանդերձ, ամերիկյան վարչակազմը սպեկուլյացիա էր անում, թե ՆԱՏՕ-իընդլայնումը կուղեկցվի Ռուսաստանի հետ խորհրդատվություններով ու համագործակցությամբ։
Ջորջ Բուշի քաղաքականությունն ուղղված էր ՆԱՏՕ-ի ընդլայնման հիմնական փուլերի իրագործմանը, դաշինքի համար նոր գլոբալ դիրքերի ստեղծմանը, պայմանների ձևավորմանը, որոնք հնարավորությունկտային հակադրվելու Գերմանիայի ու Ֆրանսիայի դիրքորոշմանը` դաշինքի կենսագործունեությանհեռանկարների վերաբերյալ։ Իբրև եվրոպական մեծ տանդեմի հակակշիռ ձևավորվեց Կենտրոնական-արևելյան և Հարավարևելյան Եվրոպայի պետությունների խումբը։ Բուշի վարչակազմի խնդիրներիցմեկը Պենտագոնի ծրագրերի և հավակնությունների բավարարումն էր, ամերիկյան վերնախավումտարաձայնությունների ու հակասությունների բացառումը` ռազմական գերատեսչության առջևկանգնած խնդիրների շուրջ։ Բուշի վարչակազմում տեղի էին ունենում հակասական գործընթացներ, պայմանավորված նրանով, որ Պենտագոնի ղեկավարությունը չափազանց քաղաքականացվել էր, ևռազմական պրոբլեմատիկայի շրջանակներում սկսել էր որոշել նաև ընդհանուր ու արտաքինքաղաքականության խնդիրները։ Միևնույն ժամանակ, հենց այդ հանգամանքն էլ դժգոհություն էրառաջացնում գեներալիտետի շրջանում։ Պենտագոնում այնպիսի վարչարարները, ինչպիսիք էին ՊոլՎուլֆովիցը, Դագլաս Ֆեյտը և Ռիչարդ Պերլը, երկարատև հիշողություն թողեցին իրենց մասինզինվորական շրջանակներում։ Բուշի երկրորդ ժամկետը Պենտագոնում, վարչարարությանիրականացման առումով, ավելի համարժեք էր ստեղծված իրավիճակին։
Հավանաբար, Բարաք Օբամայի քաղաքականությունը ռազմական գերատեսչության նկատմամբժառանգական է և հիմնված Ռոբերտ Գեյթսի աշխատանքային փորձի վրա, երբ Պենտագոնի դիրքըդարձել է ավելի կանխատեսելի և չի պարունակում ավելորդ քաղաքականացում։ Ռոբերտ Գեյթսի ևգեներալիտետի դիրքորոշմամբ են պայմանավորված ոչ միայն ԱՄՆ-ի տարածաշրջանայինքաղաքականության վերաիմաստավորումը և այդ համատեքստում Պենտագոնի առջև դրվածխնդիրները, այլև ռազմական գեոռազմավարության ավելի կարևոր որոշումները։ Խոսքը վերաբերում է«իրաքյան մոդելից» հրաժարվելուն և «բալկանյան մոդելի» կիրառմանը, որը ենթադրում էտարածաշրջանային իրավիճակների վերակառուցում ԱՄՆ-ի շահերին ու անվտանգության խնդիրներինհամապատասխան։ Այսպիսով, Բուշի վարչակազմի լայնածավալ փորձարարություններից հետո, Բարաք Օբամայի արտաքին քաղաքականության մոդելները դառնում են Բիլ Քլինթոնիքաղաքականության արտահայտությունը` միաժամանակ օգտագործելով այն ամենը, ինչըվերաիմաստավորված էր Բուշի օրոք։ Տարածաշրջանային քաղաքականության իրականացման այդերկու մոդելների հատման կետում էլ աճում է Պենտագոնի դերը վերլուծությունների մշակման ևքաղաքական որոշումների ձևավորման հարցում։
Եվրոպայի նկատմամբ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության ռազմավարությունից ելնելով` Պենտագոնի բյուրոկրատիան և բոլոր քաղաքական ու տնտեսական խմբերը, որոնց շահերնարտահայտում է Պենտագոնը, ավելի են մերձենում ամերիկյան նոր վարչակազմի նպատակներին ուխնդիրներին։ Բուշի վարչակազմի համար դժվար է իրականացնել հետևողական կուրս, որն ուղղվածկլիներ արտաքին քաղաքականության մեջ ազգային շահերի պաշտպանությանն այնպես, ինչպեսպատկերացնում էին «դասական հանրապետական արտաքին քաղաքական իզոլյացիոնիզմի» կողմնակիցները։ Հակահրթիռային պաշտպանության համակարգի ստեղծման հետ կապվածխնդիրները հաջողությամբ լուծելու համար Վաշինգտոնին անհրաժեշտ է իրականացնել ուժեղ ճնշումՌուսաստանի և առաջատար եվրոպական պետությունների վրա։ Այդպիսի ճնշում գործադրելու ևքաղաքական առևտրի բեմահարթակ ստեղծելու լավագույն միջոցը ՆԱՏՕ-ի ընդլայնման գործընթացն է։Արևելաեվրոպական պետությունների ընդգրկումը ՆԱՏՕ-ի կազմում, որոնք բացահայտ թշնամությամբեն վերաբերվում Ռուսաստանին, ոչ միայն հակառուսական միավորում է ստեղծում դաշինքի ներսում, այլև հերթական «սանիտարական» արգելապատնեշը Ռուսաստանի ու Եվրոպայի միջև։ Պենտագոնըեվրոպական և առաջին հերթին արևելաեվրոպական տարբեր պետությունների հետ իրականացնում էհասկանալի ու հետևողական քաղաքականություն։ Այդ պետությունների շատ քաղաքական գործիչներավելի նախընտրելի են համարում գործ ունենալ հենց Պենտագոնի ներկայացուցիչների, քանամերիկյան դիվանագետների հետ։ Ռազմական համագործակցության ծրագրերը և տարաբնույթռազմական օգնությունը, որ իրականացվում է ՆԱՏՕ-ի շրջանակներում` Պենտագոնիհովանավորությամբ, շատ կարևոր է արևելաեվրոպական պետությունների համար, իսկ առանձինդեպքերում` այդ երկրներում ռազմական ու քաղաքական էլիտաների գոյության հիմնական աղբյուրն է։
Միևնույն ժամանակ, 2008-ի ամռան իրադարձությունները Վրաստանում ցնցակաթվածի էին համարժեքամերիկյան վարչակազմի համար և, չնայած ԱՄՆ-ը կարողացավ բազմաթիվ օգուտներ քաղել այդիրադարձություններից, մասնավորապես, այս տարածաշրջանում իր ռազմական ներկայությանփաստարկների ամրապնդման առումով, Պենտագոնն ու պետդեպարտամենտն այդ կապակցությամբ, այնուհանդերձ, մեղադրում են մեկը մյուսին։ Պետդեպարտամենտը շտապեց պահանջներ առաջադրելՎրաստանի զինված ուժերի անբավարար պատրաստվածության կապակցությամբ։ Պենտագոնն իրհերթին կասկածում է, թե պետդեպարտամենտն ի վիճակի է ճիշտ ուղղորդել Վրաստանի, իբրևԿովկասում ԱՄՆ-ի գործընկերոջ, քաղաքականությունը։ Այդ իրադարձություններն ամերիկյանվարչակազմի ներսում ավելի մեծ սկանդալի առիթ կդառնային, եթե վարչակազմի գործունեությանժամկետը չմոտենար ավարտին։ Որոշ գնահատականներով` այդ երկու որոշիչ գերատեսչություններընպատակահարմար համարեցին, որ այս իրավիճակը սկզբունքային նշանակություն չունի։Վաշինգտոնում հասկացան, որ մտահոգություններն այն կապակցությամբ, թե զինված ուժերն ընդունակչեն լինի համանման իրավիճակներում կատարել իրենց առջև դրված խնդիրները, արդեն իսկքաղաքական աջակցություն են Պենտագոնին, որպեսզի վերջինս լրջորեն զբաղվի Սև ծովում, Կովկասումև Կենտրոնական Ասիայում ռազմական օբյեկտների բազավորման խնդիրներով։
ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության ճգնաժամի պայմաններում Պենտագոնը կարևոր, եթե ոչ որոշիչդեր ունեցավ ՆԱՏՕ-ի ընդլայնման, ինչպես նաև Արևելյան Եվրոպայում և Եվրասիայի ներքինտարածաշրջաններում ամերիկյան ռազմական ներկայության ընդարձակման մեջ։ Դա համատեղգործունեություն էր, որտեղ Պենտագոնն արդյունավետ օգտագործում էր ՆԱՏՕ-ի նշանակությունն ԱՄՆ-իեվրոպական քաղաքականության մեջ և օգտվում ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կողմիցվերահսկվող բյուրոկրատական շրջանակների դերակատարության մեծացումից, ինչպես նաևՖրանսիայի ու Գերմանիայի հետաքրքրության թուլացումից` ՆԱՏՕ-ի հետ կապված։ Եվրոպայումառանձնապես ժողովրդականություն չվայելող ԱՄՆ-ի քաղաքականության խորապատկերի վրաՊենտագոնը կարողացավ ավելի արդյունավետ լուծել արտաքին քաղաքական հարցերը` հենվելովեվրոպական առաջատար և այլ պետությունների զինվորական շրջանակների որոշ շահերի վրա։ Ինչ-որառումով Պենտագոնը ռազմական դիվանագիտության մեջ ներդրեց նույնպիսի մարտավարություն, ինչպիսին ԱՄՆ-ն օգտագործում էր Ռուսաստանի նկատմամբ։ ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի ռազմականներկայության ընդլայնումն Արևելյան Եվրոպայում դարձավ ճնշում գործադրելու լծակ Ֆրանսիայի, Գերմանիայի և այլ եվրոպական պետությունների վրա։ Պենտագոնի քաղաքական գործունեության մեջմեծանում է տարածաշրջանային ուղղվածությունը, ինչն իր ազդեցությունն է թողնում ԱՄՆ-ի ընդհանուրարտաքին քաղաքականության վրա։
Սակայն Պենտագոնի արտաքին քաղաքական գործունեությունը չի սահմանափակվում ՆԱՏՕ-իբեմահարթակով։ Ընդհակառակը, Պենտագոնը փորձում է իրականացնել նաև այլընտրանքայինքաղաքականություն, որն ուղղված է ՆԱՏՕ-ի նշանակության անտեսմանն այն դեպքերում, երբեվրոպական գործընկերները դժգոհություն են հայտնում ԱՄՆ-ի ընդհանուր արտաքինքաղաքականությունից և այդ շրջանակում ՆԱՏՕ-ի օգտագործումից։ Ամենից առաջ` տարածաշրջանային հիմնախնդիրների կտրվածքով, մասնավորապես Իրաքում, Բալկաններում և այլն։Պենտագոնը, զարգացնելով ուղիղ հարաբերություններ արևելաեվրոպական երկրների, Թուրքիայի, Հարավային Կովկասի պետությունների և մերձավորարևելյան երկրների հետ, ցույց է տալիս, որ ԱՄՆ-իռազմական գերատեսչությունն ունի այլընտրանքային հնարավորություններ ռազմական ներկայության, ազդեցության և անվտանգության ապահովման առումով տարբեր տարածաշրջաններում։ Առավելավարտուն և ցուցադրական օրինակ կարող է լինել Թուրքիան, որը Պենտագոնը դիտարկում է ոչ միայնՆԱՏՕ-ի գործընկեր, այլև այլընտրանքային ռազմավարական դաշնակից լայն տարածաշրջանում` ներառյալ Մերձավոր Արևելքը, արևելյան միջերկրածովյան, կովկասյան, կենտրոնասիական ևբալկանյան տարածաշրջանները։ Թուրքիային ունիվերսալ դեր է վերապահված նաև Եվրոպայում։Պենտագոնն ընդգծում է Թուրքիայի դերը իբրև հատուկ գործընկերոջ, որպեսզի մեծացնի նրանշանակությունը Եվրամիության համար։ Հնարավոր է, որ հարաբերությունների այդ մոդելը կտարածվինաև Կենտրոնական և Հարավարևելյան Եվրոպայի երկրների մեծամասնության վրա։ Պենտագոնըհանդես է գալիս նաև իբրև Թուրքիայի կարևորագույն լոբբիստ ամերիկյան ներքաղաքականբեմահարթակում, փորձելով չեզոքացնել Թուրքիայի նկատմամբ բացասական վերաբերմունքըԿոնգրեսում և ամերիկյան հասարակության մեջ ընդհանրապես։ Պենտագոնը և ԿՀՎ-ն համատեղկարևոր, եթե ոչ որոշիչ դեր խաղացին հույն-թուրքական հարաբերությունների «կարգավորման» գործում, ինչը շատ էր մտահոգում ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությանը։ Պենտագոնիներկայացուցիչները հպարտանում են ԿՀՎ-ի և ամերիկյան զինվորականների մասնակցությամբ այդհարցում։ Նույնիսկ թուրք-ամերիկյան հարաբերությունների առավել խնդրահարույց փուլերումՊենտագոնը միշտ փորձել է համոզել Կոնգրեսին ու Սպիտակ տանը, որ անհրաժեշտ է զսպվածությունցուցաբերել Թուրքիայի հետ հարաբերություններում և փորձել կարգավորել դրանք։ Միաժամանակ, երբԱՄՆ-ի ու Թուրքիայի միջև հարաբերությունները մտան նոր, ավելի անհանդուրժողական փուլ, Պենտագոնը չփորձեց գտնել այդ հարցերի լուծումները` գիտակցելով դրանց անլուծելիությունը ևառաջարկեց Եվրասիայում ու Մերձավոր Արևելքի տարածաշրջանում բազավորման այլընտրանքայինտարբերակներ։ Այդ հարցում Պենտագոնը նույնիսկ ավելի շտապողական էր և առաջարկեցնորություններ մտցնել գեոռազմավարության մեջ` ներառյալ Սև ծովի ավազանում հնարավորբազավորումը։ Ժամանակի ընթացքում կարող են ի հայտ գալ նոր տեղեկություններ այն մասին, թեինչպես է ձևավորվել ԱՄՆ-ի նոր մոտեցումը Թուրքիայի նկատմամբ, և ինչ դեր է ունեցել Պենտագոնն այդհարցում, թեպետ Թուրքիան հենց նրա հետ է շարունակում մեծ հույսեր կապել։
Կարելի է ենթադրել, որ Պենտագոնը փորձում է իր արտաքին քաղաքականությունն ընդլայնել ՆԱՏՕ-իշրջանակներից դուրս և ստեղծել նոր, հնարավոր է ոչ պաշտոնական հարաբերություններ մի շարքտարածաշրջաններում որոշիչ դեր ունեցող պետությունների հետ ռազմական ոլորտում։ Թե որոնք ենդրա պատճառները, առայժմ ամբողջությամբ պարզ չէ։ Սակայն ակնհայտ է, որ ՆԱՏՕ-ն դարձել էխոչընդոտ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության իրագործման համար` հատկապես անվտանգությանև ամերիկյան ազգային շահերի պաշտպանության առումով։ ՈՒ Պենտագոնն առաջարկել է նորնախաձեռնություններ այնպիսի պայմանների ձևավորման առումով, որոնք կնպաստեն ՆԱՏՕ-ինայլընտրանք ձևավորելուն։
Բալկանյան իրադարձություններն ԱՄՆ-ն օգտագործեց Եվրոպայում իր ռազմական ներկայությանպահպանման և ուժեղացման, ինչպես նաև եվրոպական ֆինանսատնտեսական համակարգի ցնցումհարուցելու համար։ Հանրապետականներն այն ժամանակ ընդդիմության մեջ էին և քննադատում էինՔլինթոնի քաղաքականությունը Բալկաններում ռազմական գործողությունների և դրանցում ամերիկյանզորքերի մասնակցության առումով։ Ավելի ուշ, սակայն, Բուշի հանրապետական վարչակազմըհայտարարեց Բալկաններում ամերիկյան ռազմական ներկայությունը երկարաժամկետ հեռանկարովպահպանելու մասին և ներկայացրեց այն իբրև իր «ստեղծագործական ձեռքբերում»։ ՆերկայումսԿոսովոյում ստեղծվել է արտասահմանում ամենախոշոր ամերիկյան բազան, որը ժամանակիընթացքում նոր ռազմավարական գործառույթներ ձեռք կբերի։ Պենտագոնը կարևոր դեր խաղացՔլինթոնի վարչակազմի գործունեության ավարտական և Բուշի վարչակազմի աշխատանքի առաջինփուլում։ Պենտագոնը գործնականում ապահովեց սահուն անցում, երբ հանրապետականկուսակցության քննադատական կեցվածքը փոխվեց Բալկաններում ռազմական ներկայության հարցինկատմամբ։ Ակնհայտ դարձավ, որ Բալկաններում ամերիկյան նախորդ երկու վարչակազմերի փորձնօրինակ կդառնա Սևծովյան-Կովկասյան և Կենտրոնական Ասիայի տարածաշրջաններում ԲարաքՕբամայի քաղաքականության զարգացման համար։
Ներկայում Պենտագոնը զբաղված է Աֆղանստանում իրականացվող օպերացիայի շրջանակներումընդգրկելով եվրոպական այն պետությունների բանակային ստորաբաժանումները, որոնք ձգտում ենդեպի ՆԱՏՕ։ Դրանով իսկ եվրոպական գործընկերներին ի ցույց է դրվում, որ ԱՄՆ-ն ունի նորդաշնակիցներ, որոնք կարող են օգտագործվել այդպիսի գործողություններում` ՆԱՏՕ-իինստիտուցիոնալ շրջանակներից դուրս։ Միաժամանակ դիտարկվում է ՆԱՏՕ-ի ռազմականօպերացիաների իրականացման հեռանկարը Կովկասյան տարածաշրջանում, Կասպից ծովում, Կենտրոնական Ասիայում, Կենտրոնական և Արևմտյան Աֆրիկայում, Աֆղանստանում ու Քաշմիրում։Կասկած չկա, որ այդ` առայժմ հիպոթետիկ գործողությունների իրականացումն անհնարին է առանց այդտարածաշրջանների մի շարք պետությունների մասնակցության և աջակցության։ Այդ կապակցությամբՊենտագոնը շփումներ է հաստատում տվյալ պետությունների ու զինվորական շրջանակների հետ, հուսով, որ արագ պայմաններ կստեղծվեն պաշտպանական ոլորտում նրանց հետհամագործակցության, նրանց տարածքն ու ներուժն այդ օպերացիաներում օգտագործելու առումով։Առավելագույն հետաքրքրություն են ներկայացնում այն պետությունները, որոնք ունեն քիչ թե շատմարտունակ զինված ուժեր։ Կենտրոնական Ասիայում դա ՈՒզբեկստանն է, իսկ Հարավային Կովկասում` Հայաստանը, որոնք կարողացել են հասնել որոշակի հաջողությունների պաշտպանությանամրապնդման ոլորտում` Ռուսաստանի օգնությամբ և Իրանի ու Չինաստանի դրականտրամադրվածության շնորհիվ։ Կասկած չկա, որ Բարաք Օբամայի գաղափարը, թե ռազմականօպերացիաների շեշտադրումն Իրաքից կտեղափոխվի Աֆղանստան, պայմանավորված է Պենտագոնիխիստ ակտիվ քաղաքական մասնակցությամբ, որն էլ մշակել է ապագա տարածաշրջանայինպատերազմներում ԱՄՆ-ի առաջնահերթությունները։
ԱՄՆ-ի էքսպանսիան Եվրասիայում, անկասկած, մեծացնում է Պենտագոնի դերը քաղաքականորոշումներում։ Դա պայմանավորում է նաև հարաբերությունների զարգացումը վերոնշյալ երկրներիքաղաքական էլիտաների և ԱՄՆ-ի ռազմական վերնախավի միջև։ Եթե այդ պետությունները հետ մնանայդ գործընթացից, դա կհանգեցնի նրան, որ Պենտագոնում կձևավորվեն բացասական դիրքորոշումներայդ պետությունների նկատմամբ։
ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Իրավունք դե ֆակտո